tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

17
è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Գեղանկարիչ Սամուէլ Լաճիկեան. «Գնացի, Որովհետեւ Էլ Անելիք Չունէի» ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԵԱՆ Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 1 Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: Տնակի փոքրիկ սենեակում ցուրտ է: Էլեկտրական տաքացուցիչը, որքան հնարաւոր է, մօտեցնում եմ ծնկներիս: Նկարակալի վրայ անաւարտ մի կտաւ է՝ երիցուկների փնջի միջից ժպտացող երկու վարդով: Սենեակում մենակ եմ, ու քանի որ նկարից բացի ուրիշ հետաքրքիր բան չկայ, սկսում եմ ուսումնասիրել: Ի վերջոյ, աւարտելով հեռախօսազրոյցը` ներս է մտնում նկարի հեղինակը՝ գեղանկարիչ Սամուէլ Լաճիկեանը: Նկատելով հայեացքիս ուղղութիւնը՝ հարցնում է. «Հը, դուրդ եկա՞ւ»: Ասում եմ. «Հա, սիրուն է, յատկապէս` հայկական գորգերի հատուածը»: Տղամարդը, որ նկարակալի յետեւից է խօսում հետս, պտտւում ու կանգնում է նկարի դիմաց: «Ասում ես, դուրդ եկա՞ւ, հա՜, բայց նկարը թարս է դրած, ճիշդն էս է, չնայած էնպէս է նկարուած, որ ամէն կողմից էլ դիտելիս ստացւում է, որ ճիշդը դա է»,- ասում ու գլխի վրայ շուռ է տալիս կտաւը: «Դէ, էնպէս էլ էր շատ սիրուն»,- արդարանում եմ ու շփոթմունքս թաքցնելու նպատակով սեղմում ձայնագրիչի կարմիր կոճակը: «Ինչու՞ գնացիք»,- հարցնում եմ՝ հայեացքս սպասողական յառած դէմքին: «Ու՞ր»,-երեխայի անմիջականութեամբ հարցնում է դիմացս նստած, արդէն կէս դար կեանքն ապրած տղամարդը: «Գիւմրիից ինչու՞ գնացիք»: «Որովհետեւ էլ անելիք չունէի»,- պատասխանում է հարցիս մի փոքր ծուռ ժպիտով:

Upload: ramgavar-party

Post on 28-Mar-2016

221 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

RAG MAMOUL’s aim is to produce, broadcast and publish a digital communication journal that will be distributed throughout a vast network of 25,000+ qualified Armenian recipients, in Armenia and the Diaspora. Articles from well-known authors, issues affecting Armenia and Armenians, reports of events organized in Armenia and the Diaspora, press releases and general commentary/viewpoints will be the mainstay basis of this undertaking. By taking advantage of modern technology, we will be disseminating acceptable (Edited) information, in as many languages as possible, and will endeavour to publish at least one article per day at the minimum. This massive and growing digital reach, should be very attractive to concerned columnists, readers and advertisers as it will be prepared and presented in a visually simple, easy to read and attractive format.

TRANSCRIPT

Page 1: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Գեղանկարիչ Սամուէլ Լաճիկեան.

«Գնացի, Որովհետեւ Էլ Անելիք Չունէի»

ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԵԱՆ

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 1

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի:

Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը:

Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն

ներողամտութեան:

Տնակի փոքրիկ սենեակում ցուրտ է: Էլեկտրական տաքացուցիչը, որքան հնարաւոր է,

մօտեցնում եմ ծնկներիս: Նկարակալի վրայ անաւարտ մի կտաւ է՝ երիցուկների փնջի

միջից ժպտացող երկու վարդով: Սենեակում մենակ եմ, ու քանի որ նկարից բացի ուրիշ

հետաքրքիր բան չկայ, սկսում եմ ուսումնասիրել: Ի վերջոյ, աւարտելով հեռախօսազրոյցը`

ներս է մտնում նկարի հեղինակը՝ գեղանկարիչ Սամուէլ Լաճիկեանը:

Նկատելով հայեացքիս ուղղութիւնը՝ հարցնում

է. «Հը, դուրդ եկա՞ւ»: Ասում եմ. «Հա, սիրուն է,

յատկապէս` հայկական գորգերի հատուածը»:

Տղամարդը, որ նկարակալի յետեւից է խօսում

հետս, պտտւում ու կանգնում է նկարի դիմաց:

«Ասում ես, դուրդ եկա՞ւ, հա՜, բայց նկարը թարս

է դրած, ճիշդն էս է, չնայած էնպէս է նկարուած,

որ ամէն կողմից էլ դիտելիս ստացւում է, որ

ճիշդը դա է»,- ասում ու գլխի վրայ շուռ է տալիս

կտաւը: «Դէ, էնպէս էլ էր շատ սիրուն»,-

արդարանում եմ ու շփոթմունքս թաքցնելու

նպատակով սեղմում ձայնագրիչի կարմիր

կոճակը:

ճիշդը դա է»,- ասում ու գլխի վրայ շուռ է տալիս կտաւը: «Դէ, էնպէս էլ էր շատ սիրուն»,-

արդարանում եմ ու շփոթմունքս թաքցնելու նպատակով սեղմում ձայնագրիչի կարմիր

կոճակը:

«Ինչու՞ գնացիք»,- հարցնում եմ՝ հայեացքս սպասողական յառած դէմքին: «Ու՞ր»,-երեխայի

անմիջականութեամբ հարցնում է դիմացս նստած, արդէն կէս դար կեանքն ապրած

տղամարդը: «Գիւմրիից ինչու՞ գնացիք»: «Որովհետեւ էլ անելիք չունէի»,- պատասխանում

է հարցիս մի փոքր ծուռ ժպիտով:

Page 2: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 2

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն

նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան

«1995թ-ին եմ գնացել: Գնացի ոչ թէ նրա համար, որ

վատ էր, չէ, շատ լաւ էր՝ իմ համար, երեխէքիս,

աշակերտներիս համար, նկարիչների, քաղաքա-

ցիների համար, բոլորի համար էլ լաւ էր: Իրանց

համար լաւ էր, որ ես էստեղ էի՝ Գիւմրիում, եւ իմ

համար էր լաւ, քանի որ իրանց մեջ էի»,-

զրուցակցիս դէմքին տխրութեան հետք չկայ, գուցէ

նրանից է, որ աչքերն անընդհատ ծիծաղում են՝

թաքցնելով իրական յոյզերը:

«1987թ-ին, երբ նշանակուեցի Մերկուրովի անուան

նկարչական դպրոցի տնօրէն, լիքը ծրագրեր ունէի:

Իմ երազանքների դպրոցը պիտի սարքէի ու

սարքեցի, թէպէտ երկրաշարժը շատ բան կիսատ

թողեց: Ես էն ժամանակները «Ղարաբաղ» կոմիտէի

մէջ էի, միտինգների մէջ էի ու «յեղափոխութիւնը»

փողոցից տեղափոխեցի դպրոց,-շարունակում է

զրուցակիցս,- էն ժամանակ 35 տարեկան էի՝ լցուած

տարբեր առաջադիմական գաղափարներով,

ֆանտազիաներով: Երազանքս էր, որ Գիւմրին

ունենար իսկական արուեստների մի դարբնոց»:

Երկրաշարժից Մերկուրովի անուան նկարչական

դպրոցի շէնքը դարձաւ վթարային, ոչ պիտանի

շահագործման համար: Այս անգամ էլ, նոյն

աւիւնով, Սամուէլ Լաճիկեանը ձեռնամուխ է լինում

արդէն տնակային դպրոցի կառուցմանը: Աղէտից

յետոյ մարդկանց միակ օթեւանը տնակներն (դոմիկ)

էին: Նոյնատիպ կառոյցներում էին նաեւ

հանրակրթական հաստատութիւնները: Գիւմրու

կենտրոնական այգու մի հատուածում կառուցւում է

փայտաշէն ընդարաձակ ժամանակաւոր մի

շինութիւն, որտեղ տեղաւորւում են Մերկուրովի

նկարչական, թիւ 1 եւ 6 երաժշտական դպրոցները:

«Երկրաշարժից յետոյ յիշում էք չէ՞, թէ ինչ վատ

պայմաններում էին ապրում մարդիկ՝ սոված,

առանց ջերմութեան, անլոյս, բայց իրանց երեխէքին

շարունակում էին ուղարկել նկարչական ու

երաժշտական դպրոցներ: Իմ ղեկավարած

Page 3: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 3

շինութիւն, որտեղ տեղաւորւում են Մերկուրովի

նկարչական, թիւ 1 եւ 6 երաժշտական դպրոցները:

«Երկրաշարժից յետոյ յիշում էք չէ՞, թէ ինչ վատ

պայմաններում էին ապրում մարդիկ՝ սոված,

առանց ջերմութեան, անլոյս, բայց իրանց երեխէքին

շարունակում էին ուղարկել նկարչական ու

երաժշտական դպրոցներ: Իմ ղեկավարած

դպրոցում 250 աշակերտ էր սովորում: Երեխաները

շատ յաճախ դասի էին գալիս սոված, ուշաթափւում

էին: Էդ երեխէքի համար մուրաբա էինք բերում, որ

ուտէին,- յիշում է Սամուէլ Լաճիկեանը,- թուղթ,

ներկ, վրձին, մատիտ ու կտաւներ էի ճարում, որ

նկարեն, որ սովորեն: Դպրոցը փայտաշէն էր, բայց

բոլոր յարամարութիւնները կար՝ ջուր, լոյս,

զուգարան, տաքութիւն: Երեխէքը ժամերով մնում

էին, դժվարութեամբ էին տուն գնում: Իսկ էս

վերջերս նայում եմ, հեռուստատեսութեամբ

նկարչականի ներկայիս տնօրէնն էր ելոյթ ունենում

ու ասում էր, որ 50 թե 60 աշակերտ ունեն»:

Սամուէլի աչքերից անհետանում են ծիծաղկուն

կայծերը: Յիշում է, թէ ինչպես են իր բազմաթիւ

ծրագրերը՝ կապուած նկարչական դպրոցի հետ

համարուել «ուտոպիստական» ու մերժուել, թէ

ինչպէս է շատ բաներ կարողացել անել միմիայն

բնածին յամառութեան, դռները յամառօրէն թակելու,

մարդկանց համոզել կարողանալու իր շնորհով: Ու

մի օր շրջադարձային որոշում է կայացրել՝ մեկնել

Ամերիկա:

«Ասպետ».1993

«Տիրամայր».1994

Page 4: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

«Կոլոմբոսի ճանապարհորդութեան պէս մի

բան էր որոշումս,- զրուցակիցս ծիծաղում է,-

միայն թէ նա գնում էր երկրներ յայտնա-

գործելու, իսկ ես ուզում էի ինքս ինձ գտնել կամ

վերագտնել: Չգիտեմ, դժուար է բացատրելը:

Ուզում էի տեսնել, կարողանալու եմ ապրել,

ստեղծագործել, կայանալ, արդեօք կը ստացուի

դա իմ մօտ օտար հողում: Ես, որ այդքան ուժեղ

էի ինձ զգում իմ հայրենիքում, իմ հողի վրայ,

կարողանալո՞ւ էի ինքնահաս-տատուել, գտնել

ինքս ինձ երկրագնդի հակառակ կողմում: Մեր

զրոյցի սկզբում ասի, հիմա էլ կրկնեմ. գնացի,

որովհետեւ էլ անելիք չունէի Գիւմրիում, էն ինչ

հնարաւոր էր անել քաղաքիս, իմ սիրելի

դպրոցի համար՝ արել էի»:

Հարցերս ստիպում են զրուցակցիս առ նուազն

20 տարով յետ գնալ: «Ես չեմ ասում, թէ հեշտ է

եղել գնալը: Ես միշտ խելառ ձեւով եմ սիրել

Լեննագանը: Էն ջահել տարիներիս էլ, թէկուզ

գործերով, որ Երեւան էի գնում, ինձ թւում էր,

թէ առանց ինձ քաղաքս քանդեցին, աւիրեցին,

թալանեցին: Ուր գնացել եմ, աշխատել եմ, շուտ

յետ գալ: Բայց կեանքն ուրիշ պահանջ դրեց իմ

առաջ, ես ինքս իմ առաջ պահանջ դրեցի»,-

ասում է Սամուէլ Լաճիկեանը:

«Ինձ նկարիչ չէին համարում, որովհետեւ

ինքնուս էի»

«Խորհրդային տարիներին ինձ մեր յարգաժան

նկարիչները չէին ընդունում, որովհետեւ

ինքնուս էի, իրենց նման հերթականութեամբ

դպրոց ու համապատասխան ինստիտուտ չէի

աւարտել: Ես, որ շատ շատերից լաւ էի

նկարում, միայն այն բանի համար, որ չէի

աւարտել գեղարուեստի ինստիտուտ, ինձ

նկարիչ չէին համարում,-Սամուէլը քմծիծաղ է

տալիս,-բայց ճակատագիրը հետաքրքիր բան է:

Ես, ինքնուսս, 35 տարեկանում դարձայ

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 4

«Ինքնանկար».1982

Page 5: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 5

ինքնուս էի, իրենց նման հերթականութեամբ

դպրոց ու համապատասխան ինստիտուտ չէի

աւարտել: Ես, որ շատ շատերից լաւ էի

նկարում, միայն այն բանի համար, որ չէի

աւարտել գեղարուեստի ինստիտուտ, ինձ

նկարիչ չէին համարում,-Սամուէլը քմծիծաղ է

տալիս,-բայց ճակատագիրը հետաքրքիր բան է:

Ես, ինքնուսս, 35 տարեկանում դարձայ

նկարիչների միութեան նախագահ, Գիւմրիի

Մերկուրովի նկարչական դպրոցի տնօրէնն էի,

քաղաքային խորհրդի դեպուտատ էի»:

Սամուէլ Լաճիկեանի մայրը` տիկին Ժենեան,

մի պահ ընդհատում է մեր զոյցը՝ յիշելով, որ

տղան նկարել սկսել է 3 տարեկանից: «Թղթի

վրայ արտանկարում էր լուցկու տուփերի վրա

եղած նկարները»,- ասում է տիկին Ժենեան:

Սամուէլը մի քանի տարի յաճախել է նաեւ

նկարչական դպրոց: Չի ափսոսում ժամանակին

ակադեմիական կրթություն չստանալու

համար: Հիմա, երբ վերլուծում է իր անցած ողջ

ուղին, համարում է, որ հէնց ինքնուս լինելն է

եղել յաջողութեան գրաւականը:

Շնորհակալ է մարդկանց, ովքեր իրենց մերժո-

ղական կեցուածքով ստիպեցին իրեն

յամառօրէն առաջ գնալ: «Ես 29 տարեկանում

որոշեցի ի վերջոյ ընդունուել Գեղարուեստի

ինստիտուտի գեղանկարի բաժինը, որն

աւարտեցի 3 տարում: Եթէ նկարիչների

ընտանիք ընդունուելու համար այդքան

կարեւոր էր այդ դիպլոմը, ինչո՞ւ չունենայի: Ի

հարկէ շնորհակալ եմ այդ տարիներին,

Էդուարդ Իսաբեկեանին, այն բոլոր շնորհալի

մարդկանց, որոնցից սովորելու բան եմ

ունեցել»,- ասում է նա:

Սամուէլ Լաճիկեանի հայրը

Page 6: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 6

հարկէ շնորհակալ եմ այդ տարիներին,

Էդուարդ Իսաբեկեանին, այն բոլոր

շնորհալի մարդկանց, որոնցից սովո-

րելու բան եմ ունեցել»,- ասում է նա:

Սամուէլ Լաճիկեանը մասնագիտու-

թեամբ ինժենէր է, ճակատագրով՝

նկարիչ: Որքան իրեն յիշում է, միշտ

նկարել է: «Տասը տարի Գիւմրիի

Անալիտիկ սարքերի գործարանում եմ

աշխատել, գործընկերներիս էի նկարում,

գործուղման էի գնում՝ օդանաւակայանի

սպասասրահում նստածներին էի

նկարում: Բանակում էլ էի նկարում:

Բլոկնոտներս լիքն էին դիմանկարներով,

բայց դրանց լրջօրէն չէի վերաբերւում»,-

ասում է զրուցակիցս:

Լրջօրէն նկարչութեամբ սկսել է

զբաղուել 27 տարեկանում: Առաջին լուրջ

գործը, որ կոչել էր «Նատիւրմորտ

մոմով», ջրաներկ էր: 1981 թուականն էր,

Գիւմրիի նկարիչների միութիւնում

կազակերպուել էր ցուցահանդէս:

«Նկարս դրեցի շրջանակի մէջ ու տարայ

նկարիչների միութիւն,- յիշում է

Սամուէլը,- եկաւ Խաչիկ Վարդպա-

րոնեանը՝ «ժուժուն» վզին կապած,

վաստակաւոր նկարիչ, նկարիչների

միութեան նախագահ, տեսաւ նկարս,

հարցրեց` ե՞րբ ես աւարտել, ասի չեմ

աւարտել, հարցրեց, բա դու

պրոֆեսիոնալ նկարչական կրթութիւն

չունե՞ս, ասի չէ, ինժենէր եմ: Ասեց գնա,

դու իրաւունք չունես մեր հետ

ցուցադրուելու, դու ինքնուս ես»:

Սամուէլի հեղինակած նատիւրմորտը

եղբայրը՝ Լեւոն Լաճիկեանն ուղարկում է

Սամուէլ Լաճիկեանի մայրը

Page 7: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 7

աւարտել, հարցրեց, բա դու պրոֆեսիո-

նալ նկարչական կրթութիւն չունե՞ս, ասի

չէ, ինժենէր եմ: Ասեց գնա, դու իրաւունք

չունես մեր հետ ցուցադ-րուելու, դու

ինքնուս ես»:

Սամուէլի հեղինակած նատիւրմորտը

եղբայրը՝ Լեւոն Լաճիկեանն ուղարկում է

Մոսկուայում կազմակերպուած Ջրաներ-

կի համամիութենական 6-րդ ցուցահան-

դէսին, որին Հայաստանից ընդամէնը 5

նկարիչ էր մասնակցում: Ցուցադրու-

թիւնն իր հետ բերում է առաջին լուրջ

յաջողութիւնը: Յաջորդ տարի նմանա-

տիպ մէկ այլ ցուցադրութեան, որ կազ-

մակերպուել էր Բաքւում, Սամուէլն

ուղարկում է ջրաներկով արուած սե-

փական դիմանկարը:

Դեռ այն ժամանակ, Ջրաներկի համա-

միութենական 7-րդ ցուցահանդէսի մա-

սին պատմող տեսանիւթի հեղինակը՝

առանձնացնելով Լաճիկեանի ինք-

նանկարը, նկատել էր. «Նայելով Սամուէլ

Լաճիկեանի ինքնանկարին՝ յիշում ես

հնուց եկած մի հին վէճի մասին. ինչի՞ն

վերագրել ի վերջոյ ակվարէլը (ջրաներկ)՝

գրաֆիկային, թէ՞ գեղանկարչութեանը»:

«Ջրաներկը շատ քմահաճ նիւթ է,-

բացատրում է զրուցակիցս,- ջրաներկով

եթէ նկարեցիր ու չստացվեց, չես կարող

ուղղել: Իւղաներկով դու սեւ գոյն կը

դնես,

«Լենինական.ձմեռ».1987

Page 8: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 8

դնես, դուրդ չեկաւ, վրան կարող ես դեղին գոյն դնել, իսկ ջրաներկը, եթէ դեղին արեցիր,

սեւով չես կարող ծածկել: Ջրաներկով աշխատելու ժամանակ դու պիտի պարզապէս վրձնիդ

հետ շնչես, ջրաներկը քեզ սխալուելու հնարաւորութիւն գրեթէ չի ընձեռում: Իւղաներկն

ուրիշ է, էստեղ այլ կերպ ես աշխատում, իսկ ընդհանրապէս՝ իրական արժէք ստեղծելու

առումով նիւթը կապ չունի»:

Սա բացատրելիս զրուցակիցս հակւում է դէպի ինձ՝ կարծես ցանկանալով ստուգել

հասկացայ արդեօք նկարչութեան վերաբերեալ իր հակիրճ բացատրութիւնը, մէկ էլ կտրուկ

յետ թեքուելով ու ձեռքը թափ տալով՝ պոռթկում է. «Դէ եթէ շատ ես ուզում իմանալ, ասեմ,

որ նկարիչը խօսալու ժամանակ էլ է նկարիչ, քէֆի վախտ էլ է նկարիչ, հարբած վախտ էլ է

նկարիչ, Ռուբէն Հախվերդեանն էլ է նկարիչ, չնայած որ երգում է, հոգին է կարեւորը, հոգին»:

«Գնալս քննադատվեց, յետ վերադարձս՝ սրերով ընդունուեց»

Տնակի ցուրտ հատուածից տեղափոխվել ենք շատ աւելի տաք սենեակ ու վայելում ենք

տիկին Ժենեայի պատրաստած սուրճը: Ես դեռ ներս մտնելիս էի նկատել, որ Սամուէլը մի

թեթեւ կաղում է: «Անցած տարի Դեկտեմբերին եմ ընկել, նոր մի շաբաթուայ եկած էի, ընկայ

ոտքս կոտրեցի ու էս մի տարի է չի լաւանում, -այնքան թեթեւութիւն կայ ձայնի մէջ ասես

ծննդեան տօներից է խօսում,- բայց ոտքս կոտրելու մէջ էլ լաւ բան կար, դրական բան:

Սկսեցի դիմանկարեր անել: Հօրս նկարեցի, մօրս նկարեցի: Երեք ամիս մի սենեակի մէջ կը

մնայինք ես ու հայրս: Էն չխօսացած տարիների տեղը լրիւ հանել եմ: Յետոյ հայրս մահացաւ

ու ինչ-որ տեղ սիրտս հանգիստ էր, որ իրա կողքին եմ եղել»:

Վերադառնալուց յետոյ գեղանկարիչը հակասական տրամադրութիւն է նկատել

արուեստակիցների շրջանում, յատկապէս, երբ տեղեակ է պահել, որ վերահասատատուելու

է Գիւմրիում: «Իրանց թուաց ու հիմա էլ էդ կարծիքին են, որ իմ վերադարձով իրանց տեղը

պիտի նեղանայ: Էս մարդիկ էդպէս էլ չհասկացան, որ գնալու համար ոյժ ու ռիսկ էր պէտք,

իսկ վերադառնալու համար պիտի կրկնակի ուժեղ լինէիր»,-ասում է զրուցակիցս:

1995թ-ին, երբ հեռանում էր Գիւմրիից, կայացած անձնաւորութիւն էր՝ իր ուրոյն ձեռագիրն

ունեցող արուեստագէտ, որն ունէր ճանաչում, յարգանք, հեղինակութիւն: Ամերիկայում

հարկ եղաւ ամէն ինչ սկսել զրոյից: «Ես մեկնելուցս յետոյ 2 տարի նկարել եմ: Մի տեսակ

բացը լրացնելու ցանկութիւն կար, որ առաջացել էր Լեննագանում աշխատելու տարիներին:

Յետոյ ստիպուած եղայ ոսկերչութիւն սովորել, զբաղուել դիզայնով: Տարիների ընթացքում

Ամերիկայում ստեղծեցինք մեր բրենդային գործերը՝ ոսկու եւ արծաթի համաձուլուածքով:

Մասնաճիւղ բացեցի Երեւանում: Հիմա վերադարձել եմ արմատներիս, ասում են ինչի՞ ես

եկել, գնացել էիր, մնայիր էլի քո ամերիկաներում: Էդմոնդ Քէօսաեանի կինը՝ Լաուրան

պատմում էր, թե Էդմոնդը որ Մոսկուայից գալիս էր Երեւան ու մէկ ամսից աւել էր մնում,

ամբողջ Հայֆիլմն իրար էր խառնւում՝ կարո՞ղ է Էդմոնդը մնայ ընդմիշտ»:

Page 9: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Երեքշաբթի, 28 Յունուար 2014 9րդ Տարի, Թիւ 12 էջ 9

www.facebook.com/RAGmamoul

Ամերիկայում ստեղծեցինք մեր բրենդային գործերը՝ ոսկու եւ արծաթի համաձուլուածքով:

Մասնաճիւղ բացեցի Երեւանում: Հիմա վերադարձել եմ արմատներիս, ասում են ինչի՞ ես եկել,

գնացել էիր, մնայիր էլի քո ամերիկաներում: Էդմոնդ Քէօսաեանի կինը՝ Լաուրան պատմում էր, թե

Էդմոնդը որ Մոսկուայից գալիս էր Երեւան ու մէկ ամսից աւել էր մնում, ամբողջ Հայֆիլմն իրար էր

խառնւում՝ կարո՞ղ է Էդմոնդը մնայ ընդմիշտ»:

Սամուէլը մի պահ լռում է: «Միշտ եղել է էդ մտավախութիւնը, արուեստագէտների մօտ դա շատ է

տարածուած: Օրինակ`ինչի՞ պիտի Փարաջանովը գնար Թիֆլիսի համար ստեղծէր: Փարաջանովին

մինչեւ վերջին կաթիլը քամել են վրացիները, անգամ ունիվերմագի վիտրինաների ձեւաւորումն են

տուել իրան: Իսկ Հայաստա՞նը… Լաւ է, որ «Նռան գոյնը» նկարեց»,- շարունակում է նա:

Գիւմրիում շնորհքով ու տաղանդաւոր լինելուց զատ պիտի նաեւ ուժեղ անհատականութիւն լինես,

համոզուած է Սամուէլը, այլապէս քեզ «կոչնչացնեն»: Զրուցակիցս յիշում է խորհրդային տարիներից

քաղաքում յայտնի խելառ Սարգիսին ու օրիորդ Վարսենիկին: «Խելառ Սարգիսի համար ասում էին,

թէ Օքսֆորդի համալսարանն է աւարտել, 7 օտար լեզու գիտէր՝ հայրենսիրական մղումներով,

ռոմանտիկ-

ռոմանտիկ եկել, ընկել էր էս քաղաք, ու քանի որ թոյլ էր, գորշութիւնն իրան կերաւ: Փողոցներում

մարդկանցից 20 աբասի (կոպէկ) կը հավաքէր: Օրիորդ Վարսենիկը, ում վրայ բոլորը ծիծաղում էին,

Պետերբուրգի ակադեմիան էր աւարտել, ռուս աֆիցերի վրայ էր սիրահարուած եղել, էդ մարդը

պատերազմ գնացել, չէր եկել, ու ինքը սաղ կեանքն էդ աֆիցերին է սպասել: Երկուսին էլ գժի տեղ էին

դրել լեննագանցիք»:

Իր վերադարձի հետ կապուած բոլոր տեսակի խօսակցութիւնների տհաճ շրջանը յաղթահարած

գեղանկարիչն ասում է, որ ինքը ամաչելու բան չունի ոչ իր արարքների, ոչ ապրած կեանքի համար:

Երկու զաւակ ունի: Տղան դիզայնէր է, աղջիկը՝ բժշկուհի: Երկուսն էլ ամուսնացած են: Սկզբում

տխրել է, երբ հասկացել է, որ զաւակներից ոչ մէկը նկարիչ չի դառնալու, յետոյ իրեն յոյս է տուել.

նկարելու գէնը թոռներից որեւէ մէկի մօտ ապագայում հաստատ ի յայտ կը գայ: Անցեալ տարի էլ

արժանացաւ վաստակաւոր նկարչի կոչման ու նախագահի պարգեւին:

Գիւմրիում մտադիր է ստեղծել իր դպրոցը: Կախարդական փայտիկ ունենալու դէպքում կը

ցանկանար Հայաստանի ողջ բնակչութեանը թէկուզ կարճ ժամանակով տեղափոխել բնակութեան

Ամերիկա: «Որ իմանան` ինչ է աշխատելը, չարչարուելը, տանջուելը, օրէնք յարգելը, որ փողոցում

չթքեն, որ աղբը չտանեն հարեւանի դրանը լցնեն,- Լաճիկեանի աչքերում կրկին կայծեր են բռնկւում,-

մէկը Գիւմրիում մի օր հարցրեց. ի՞նչ էնենք, պարապ ենք, ասի` վարդ տնկի դրանդ առաջ ու ամէն օր

ջրի»:

Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

Page 10: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Friday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space.

Send a Letter to the Editor to: [email protected]

Սիրելի ընթերցող,

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ

տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Ուրբաթ օրուայ թիւով

մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր

նամակները:

Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի

վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին:

Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի

ըլլայ որոշ խմբագրումի:

Page 11: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

Advertise in

è²Î زØàôÈ

Make it reach to our 25000+

worldwide subscribers everyday

Promotional Price List

Duration Size Price

Yearly Contract

Full Page US 999$

Half Page US 599$

Bottom Banner US 399$

Monthly Contract Full Page US 199$

Half Page US 149$

Bottom Banner US 59$

Weekly Contract Full Page US 159$

Half Page US 59$

Bottom Banner US 29$

Daily Contract Full Page US 59$

Half Page US 29$

Bottom Banner US 9$

(Offer valid till 31/01/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact:

[email protected]

RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round

Page 12: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12
Page 13: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12
Page 14: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12
Page 15: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12
Page 16: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12
Page 17: Tuesday 28 01 14, volume # 9, issue # 12

HEADLINESUB-HEAD

MONTH, YEAR VOL # ISSUE #

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Պատասխանատու Խմբագիր՝

ԱՍԱՏՈՒՐ ՏԷՎԼԵԹԵԱՆ

Խմբագրական Կազմ՝

ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ)

ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս)

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան)

ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա)

ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա)

ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ)

ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա)

ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին)

Վարչական Պատասխանատու՝

ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800

ե-նամակ՝ [email protected]

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել

աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու

յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող թղթակցութիւններ, ինչպէս նաեւ

ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի հասցէատէրերու,

բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ:

Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը

հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու

հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան:

Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ

հաւատարիմ մեր առաքելութեան, օրական մէկ նիւթի դրութեամբ, ամէնէն արագ, ոչ-դասական եւ

բոլորին հասանելի կերպով, մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր

գրասենեակներուն մէջ սիրով խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են

ազգային առումով կենսական հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝

Հայկականութեան:

Hayg Nahabed and other Armenian Legends introduces young readers to the legendary Armenian heroes like: Hayg Nahabed, Vahakn the Dragon Killer, Dork Ankegh, Ara the Handsome, and King Dikran Yervantian. Edited By: Sevag Hagopian Illustrated By: David Bedrossian

Order through email:

[email protected]