tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

24
è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 1 Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: ված էր տան ամենամեծ սենյակում, որի արթուն հայացքից Կորյունը շատ բան էր կռահում, շատ բան սովորում այնպես, ինչպես ենթադրում էր, որ կսովորեցներ մայրը` եթե լիներ կենդանի: Կորյունն այդ օրվանից դարձավ հոր միակ ու անբաժան ընկերը` թե' տան առօրյա հոգսերում, թե' աշխատանքի մեջ: Կորյունի հայրն Ախալցխայում հայտնի փայտագործներից էր, Ապրանքային կայարան «Տովառնիյ» թաղամասում գտնվող իր տանը կից ուներ մի մեծ շինություն, որտեղ տեղակայված էին մեծ և փոքր հաստոցները, մի քանի սեղաններ, գործիքների երկարավուն պահարաններ, այլ իրեր: Այն իր գործառույթներով հանդիսանում էր փայտա- գործության արհեստանոց, ուր Կորյունն ու իր հայրը` ուստա Արտաշը, պատրաստում էին ամենատարբեր բաներ` սկսած տան կահ-կարասիքից, վերջացրած փայտյա գործիքներով ու այն ամեն առարկաներով, ինչը հնարավոր էր պատրաստել փայտից: Տարիներն անցնում էին, Կորյունն արդեն մեծացել, Օրուայ Յօդուածը www.facebook.com/RAGmamoul Լուրեր Սփիւռքէն Պէյրութ, Լիբանան - Պէյրութի Վահան Թէքէեան Վարժարանի Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս եւ Վկայականներու Բաշխում (Տեսնել՝ էջ 9) - Շնորհահանդէս` Հրայր Եւ Արտա Ճեպեճեաններու Պատրաստած «Հայ Մանուկին Անձնական Աստուածաշունչը» Գիրքին (Տեսնել՝ էջ 13) Ուրուկուայ Քեսապի ՀամարՀամերգը Միացուց Ուրուկուահայութիւնը (Տեսնել՝ էջ 15) Մշակութային էջեր Թուրքիոյ Մէջ Աւագ Հիւանդապահուհին Գիրք Գրած Է Ցեղասպանութենէն Փրկուած Իր Հայ Մեծ Մօր Մասին (Տեսնել՝ էջ 17) Կորյունի մանկությունն այնքան էլ ուրախ ու երջանիկ չէր անցել. 6- րդ դասարանում երկունքի ժամանակ մահացավ մայրը` այդպես էլ լույս աշխարհ չբերելով իր քրոջը: Իր սիրասուն մոր լուսապատկերն այդ օրից կախ- ԾԱՆՕԹ Հայկական այն միութիւններն ու վարժարանները, որոնք կը փափաքին իրենց թղթակցութիւնները հրատարակուած տեսնել ՌԱԿ ՄԱՄՈՒԼ-ին մէջ, բարեհաճին իրենց գրութիւնները՝ նկարներով մէկտեղ, ուղղել խմբագրութեանս հետեւեալ հասցէին՝ [email protected]

Upload: ramgavar-party

Post on 10-Mar-2016

232 views

Category:

Documents


8 download

DESCRIPTION

RAG MAMOUL’s aim is to produce, broadcast and publish a digital communication journal that will be distributed throughout a vast network of 25,000+ qualified Armenian recipients, in Armenia and the Diaspora. Articles from well-known authors, issues affecting Armenia and Armenians, reports of events organized in Armenia and the Diaspora, press releases and general commentary/viewpoints will be the mainstay basis of this undertaking. By taking advantage of modern technology, we will be disseminating acceptable (Edited) information, in as many languages as possible, and will endeavour to publish at least one article per day at the minimum. This massive and growing digital reach, should be very attractive to concerned columnists, readers and advertisers as it will be prepared and presented in a visually simple, easy to read and attractive format.

TRANSCRIPT

Page 1: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 1

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի:

Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը:

Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն

ներողամտութեան:

ված էր տան ամենամեծ սենյակում, որի արթուն

հայացքից Կորյունը շատ բան էր կռահում, շատ բան

սովորում այնպես, ինչպես ենթադրում էր, որ

կսովորեցներ մայրը` եթե լիներ կենդանի: Կորյունն

այդ օրվանից դարձավ հոր միակ ու անբաժան ընկերը`

թե' տան առօրյա հոգսերում, թե' աշխատանքի մեջ:

Կորյունի հայրն Ախալցխայում հայտնի

փայտագործներից էր, Ապրանքային կայարան

«Տովառնիյ» թաղամասում գտնվող իր տանը կից ուներ

մի մեծ շինություն, որտեղ տեղակայված էին մեծ և

փոքր հաստոցները, մի քանի սեղաններ, գործիքների

երկարավուն պահարաններ, այլ իրեր: Այն իր

գործառույթներով հանդիսանում էր փայտա-

գործության արհեստանոց, ուր Կորյունն ու իր հայրը`

ուստա Արտաշը, պատրաստում էին ամենատարբեր

բաներ` սկսած տան կահ-կարասիքից, վերջացրած

փայտյա գործիքներով ու այն ամեն առարկաներով,

ինչը հնարավոր էր պատրաստել փայտից:

Տարիներն անցնում էին, Կորյունն արդեն մեծացել,

Օրուայ Յօդուածը

9րդ Տարի, Թիւ 74 էջ 1

www.facebook.com/RAGmamoul

Լուրեր Սփիւռքէն Պէյրութ, Լիբանան

- Պէյրութի Վահան Թէքէեան Վարժարանի

Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս եւ

Վկայականներու Բաշխում

(Տեսնել՝ էջ 9)

- Շնորհահանդէս` Հրայր Եւ Արտա

Ճեպեճեաններու Պատրաստած «Հայ

Մանուկին Անձնական Աստուածաշունչը»

Գիրքին

(Տեսնել՝ էջ 13)

Ուրուկուայ “Քեսապի Համար” Համերգը Միացուց

Ուրուկուահայութիւնը

(Տեսնել՝ էջ 15)

Մշակութային էջեր Թուրքիոյ Մէջ Աւագ Հիւանդապահուհին Գիրք Գրած

Է Ցեղասպանութենէն Փրկուած Իր Հայ Մեծ Մօր

Մասին (Տեսնել՝ էջ 17)

Կորյունի մանկությունն այնքան էլ

ուրախ ու երջանիկ չէր անցել. 6-

րդ դասարանում երկունքի

ժամանակ մահացավ մայրը`

այդպես էլ լույս աշխարհ չբերելով

իր քրոջը: Իր սիրասուն մոր

լուսապատկերն այդ օրից կախ-

ԾԱՆՕԹ

Հայկական այն միութիւններն ու վարժարանները,

որոնք կը փափաքին իրենց թղթակցութիւնները

հրատարակուած տեսնել ՌԱԿ ՄԱՄՈՒԼ-ին մէջ,

բարեհաճին իրենց գրութիւնները՝ նկարներով

մէկտեղ, ուղղել խմբագրութեանս հետեւեալ

հասցէին՝ [email protected]

Page 2: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 2

դպրոցն ավարտել և իր վարպետությամբ գրեթե հավասարվել էր հորը: Իսկ հոր գործը որքան հեշտացել,

նույնքան էլ դժվարացել էր. ինչպե՞ս կդասավորվի տղայի, իր սիրասուն Կորյունի, իր տան, իր փեշակի միակ

ժառանգորդի ապագա կյանքը. այս միտքն էր ահա, որ մշտապես տանջում էր ուստա Արտաշին: Կորյունի

մեծացման հետ մեծանում, հետզհետե ձև ու կերպարանք էր ստանում նաև հոր մտահոգությունը: Սրտի

խորքում հայրը ցանկանում էր, որ իր որդին դառնա իր գործի շարունակողը, մանավանդ, որ արդեն

տիրապետում էր փայտագործության գաղտնիքներին: Եվ քանի ինքը կենդանի է, որդին հնարավորություն

ունի գործի շարունակման հետ միաժամանակ նաև ընդլայնել այն: Շատ էր պատահում, որ, ընկնելով

մտածումների գիրկը, ուստա Արտաշի աչքին երևում էր ոչ թե հաստոցը կամ իր ձեռքի տակ նոր ձև ու

բովանդակություն ստացող փայտի կտորտանքը, այլ` ընդլայնված իր արհեստանոցը, ավելացված

հաստոցները և դրանց շուրջ պտտվող նոր աշխատակիցները, պատվիրատուների զննող հայացքները, իսկ

այդ ամենի մեջ` իր որդին, որն արդեն գրեթե չի հասցնում մոտենալ այս կամ այն աշխատակցին, անընդհատ

տալիս է հրահանգներ ու ընդունում որոշումներ, խոսում է պատվիրատուների հետ, մատիտը ձեռքին

թղթերի վրա արտացոլում է ապագա կահույքի կամ շինվածքի պատկերը, նա արհեստանոցի անկյունում

արդեն ունի իր գրասենյակը, որտեղ կատարում է զանազան հաշվարկներ, ընդունում և ճանապարհում է

մարդկանց: Այս մտքերն այնքան էին ոգևորում Արտաշին, որ հուզմունքից քիչ էր մնում գրկեր, փայփայեր

Կորյունին, իր զավակին, որը եթե չլիներ, կնոջ մահից հետո դժվար թե նա կարողանար հաղթահարել իր

վիշտն ու մենակությունը:

Օրերն անցնում էին, և ուստա Արտաշը որոշեց հարցն այլևս չհետաձգել. կանչեց տղային, նստեցրեց սեղանի

շուրջ և խոսք բացեց իր մտադրությունների մասին, այն մտքերի, որոնց ինքն իր փայտերի նման տարիներով

հղկել էր, ձև ու բովանդակություն հաղորդել և այժմ մեկիկ մեկիկ ներկայացնում էր որդուն: Մեծ եղավ ուստա

Արտաշի զարմանքը, երբ որդին նախ ջերմորեն չարձագանքեց իր առաջարկին, այնուհետև, երկարատև

լռությունից հետո` խոստովանեց, որ ինքը որոշել է մեկնել Ռուսաստան և միայն հորը շատ սիրելով է

այսքան ժամանակ նվիրված ու տքնաջան աշխատել արհեստանոցում…

…Մոր գերեզման հերթական այցի ժամանակ ուստա Արտաշը լուռ էր, լուռ էր և Կորյունը. նրանց

սովորական և մտերմիկ խոսակցությունը, երբ կարոտով միմյանց պատմում էին մոր հետ կապված

զանազան հիշողություններ, չկար այդ անգամ:

Այդպիսի խոսակցություններում Արտաշը

ներկայացնում էր մոր բնավորության այն

գծերը, որոնք դեռ չէր հասցրել ճանաչել

որդին, իսկ Կորյունը հարցերի մի շարան

էր ուղղում հորը: Խոսակցությունը գրեթե

միշտ ավարտվում էր ուստա Արտաշի

աչքերի խոնավացմամբ, իսկ մոր

առաքինությունների ու բարի գործերի

մասին նոր տեղեկություններ ստանալով`

Կորյունի հուզմունքն ավելի էր խորանում:

Այդ օրը, սակայն, ոչ մի նման բան տեղի

չունեցավ, ավելին` հայր և որդի անգամ

չէին պայմանավորվել, թե երբ այցելեն

գերեզմանին. Կորյունը տեսնելով, որ

Page 3: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 3

հայրը չի միացրել հաստոցներն ու ինչ-որ տեղ է պատրաստվում` ինքնաբերաբար միացավ նրան և

ճանապարհի ողջ ընթացքում և գերեզմանի մոտ աշխատում էր այնպես անել, որ չհանդիպի հոր հայացքին:

Ուստա Արտաշի և Կորյունի այդ վերջին խոսակցությունը հիմնովին փոխեց այս խաղաղ ու բարեբեր

ընտանիքի առօրյան. վարպետը դարձավ լռակյաց, ինքնամփոփ ու գլխիկոր, իսկ Կորյունը, զգալով, որ այդ

ամենի մեղավորն ինքն է, աշխատում էր քիչ հանդիպել հորը: Նա այժմ ավելի քիչ էր լինում արհեստանոցում

և հաճախակի էր դարձրել քաղաք դուրս գալը, գիշերներն ուշ վերադառնալն ու լինում էին դեպքեր, երբ

անգամ օրերով կարող է իրար չհանդիպեին հայր ու որդի: Եվ սա այն դեպքում, երբ նախկինում անգամ մի

ժամ Կորյունի չերևալու դեպքում ուստա Արտաշը պարտադիր կանչում էր նրան, և, եթե անգամ որդին

մոտակայքում չէր լինում, գործը կիսատ էր թողում, մի քիչ հանգստանում և սպասում, մինչ նա կգար և

վերստին ամեն ինչ կմտներ հունի մեջ:

Արդեն գարունը մոտենում էր, Ախալցխայի դյութիչ ու ծաղկավետ գարունը: Քռի ու Փոցխովի ջրերը

բարձրացել էին, ծեծում էին ափերն ու ուստա Արտաշի սիրտը: Ե'վ հայրը, և' որդին զգում էին, որ այսպես

երկար չեն կարող շարունակել: Երկուսն էլ փոփոխություն էին ուզում, լավ, թե վատ, բայց ուզում էին, ավելի

ճիշտ` հայրն ուզում էր իր խռովահույզ հոգու հանգստությունը, իսկ որդին` անորոշ վիճակից ելք, մի վիճակ,

որի ստեղծման մեղավորն ու միակ պատճառն ինքն էր ու իր անողոք որոշումը: Նա արդեն հաճախ էր

հանդիպում Ռուսաստան մեկնող իրենից տարիքով ավելի մեծերի հետ, քննարկումներ ծավալում այն

մասին, թե ինքն ինչպիսի հնարավոր աշխատանքներ կարող է գտնել այնտեղ: Այդ քննարկումներից հաճախ

ամենատարբեր եզրահանգումներ էին ստացվում. մեկ Կորյունի համար բացվում էին վարդագույն

հորիզոններ, երբ ինքը, մեկնելով այդ երկիր, արագ հիմնում էր իր ընկերությունը, կարճ ժամանակում

ընդլայնում գործունեության ոլորտը, դառնում մեծահարուստ, մեկ-մեկ էլ` ամեն ինչ խամրում էր նրա առջև,

վերածվում գորշ ու ցեխոտ մի վայրի, ուր ինքն ապրում է զրկանքների ու անհաջողությունների մեջ:

... Ապրիլյան մի առավոտ էր, արևի դուրս գալուն դեռ շատ կար, իսկ գորշ ամպերի կուտակումները հուշում

էին, որ նրա երևալուն կարելի է և այդ օրը չսպասել: Ողջ գիշերն անկողնում շուռումուռ գալուց Կորյունի

մկանունքը ցավում էր, անքնությունից կարմրել էին աչքերը: Կորյունը վերջնականորեն որոշել էր մեկնել և

ահա եկել էր այդ օրը: Ուստա Արտաշի երկարատև հորդորները, բացատրությունները, անգամ

սպառնալիքներն ու հայրական հուզմունքն ի զորու չեղան ազդելու Կորյունի վրա. Ռուսաստանի

անծայրածիր հորիզոնների ու այնտեղից ստացվելիք եկամուտների հրապույրը հաղթող դուրս եկան: Նույն

ճակատագիրն ունեցավ նաև Կորյունի կրտսեր հորեղբոր` Վարոսի միջամտությունը. Կորյունը մեկնում էր...

Իրերի ճամպրուկը գրեթե դատարկ էր, մեջն անփութորեն նետված էին մի ձեռք փոխանորդ ու ածիլվելու

պարագաները: Վաղ առավոտյան վեր էր կացել նաև ուստա Արտաշը, դռանը նստել, նայում էր անորոշ մի

կետի` երբեմն-երբեմն լուռ հայացքով հետևելով որդու գործողություններին: Եկավ ավտոմեքենայի սուլոցը.

Կորյունը մոտեցավ հորը` հրաժեշտ տալու: Կյանքում ամեն դժվարություն հաղթած հայրն այդ պահին իրեն

պարտված տեսավ: Ուստա Արտաշը պատրաստ էր այդ պահին զոհաբերելու ամեն ինչ, միայն կարողանար

փոխել իրերի նման ընթացքը: Ե'վ որդու անորոշ ճակատագիրը, և' իր մեծ տանը մեն-մենակ մնալու

կանխազգացումն այդ հզոր մարդուն կծկել էին, կարծես մի գիշերում ծերացրել: «Կորյունը մեկնում է...»,

«Կորյունն էլ իր կողքին, հաստոցի մոտ չի լինելու...», «Կորյունը թողնում է իր հայրենի տունն ու մեկնում`

անդարձ, հավիտյան...» մտքում, կարծես զառանցանքով կրկնում էր հայրը...

Page 4: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Իսկ Կորյունն իրոք մեկնում էր և ահա մոտեցել էր իրեն` ողջագուրվելու մի վերջին անգամ, սեղմելու իր

կոշտացած ձեռքն ու մնաս բարով ասելու այդ ձեռքերով ստեղծած տանը, այգուն, արհեստանոցին,

աղբյուրին, ցանկապատին, իրենց թաղամասին, մոր գերեզմանին, դպրոցին, քաղաքին, մանկության ու

պատանեկության անմոռանալի օրերին... Ինչ էլ լիներ` սիրում էր որդուն, իր բոլոր օրերի միակ նեցուկին և

ատել չէր կարող: Ատում էր այդ պահին ամենքին և ամեն ինչ, բացի որդուց: Կորյունին սիրում էր նա և ատել

չէր կարող...

Հոր հետ ողջագուրվելուց, երկար-երկար կրծքին սեղմելու հետո Կորյունը մտավ սենյակ: Մոր պատկերը ևս

այդ օրը սովորականի պես չէր, ամեն դեպքում` Կորյունին այդպես թվաց, այն ավելի խստադեմ էր, և մոր

հայացքում էլ նա զգաց այն ամենը, ինչն առկա էր հոր հոգում: Հեռացող որդին երկար նայեց մոր

լուսանկարին, և այդ մի քանի րոպեում աչքի առջևից սահեցին ու անցան իր մանկության օրերը, իր առաջին

քայլերը, դպրոցն ու մանկական խաղավայրերը, մոր եղերական մահն ու հոր ծանր վիշտը, իր որբությունը,

հոր արհեստանոցը, իր` սկսնակ փայտագործի ու հոր օգանականի եռանդուն աշխատանքը, դպրոցական

ավարտական տարին, հոր հորդորներն ու իր որոշումը, և, վերջապես, այս վերջին վայրկյանները, որոնք

պետք է բաժանեին իրեն այս ամենից: Չդիմացավ Կորյունի նույնքան խռոված սիրտը, և արցունքները

խեղդեցին նրան, երբ նա, բացելով պահարանները, տեսավ այնտեղ իր մանկությունը. կարգով շարված

գուլպաներ, փոքրիկ վերնաշապիկներ, բաժակներ, ափսեներ, մուրաբաների ու կոմպոտների ապակյա

տարաներ, գդալներ ու զանազան այլ իրեր, որոնց բոլորին երանի էր տալիս Կորյունը, քանի որ նրանք չէին

բաժանվում իրենց տնից, իր սիրասուն մորից, որի ձեռքը ժամանակին մեկիկ-մեկիկ կպել էր այդ բոլորին...

Մի ողջ պատմություն էր թողնում իր հետևում Կորյունը և հեռանում` սկսելու մի նոր կյանք:

Ավտոմեքենայի կրկնվող սուլոցը սթափեցրեց Կորյունին, նա արագ փորձեց ընդունել սառը տեսք` որքան էլ

որ դա չստացվեր, դուրս եկավ տանից ու ցանկապատից ու մեքենան տարավ նրան:

Որդու հեռանալուց հետո ուստա Արտաշը ամբողջովին կերպարանափոխվեց. շաբաթներ էին անցել, սակայն

արհեստանոցի դուռը դեռ չէր բացել, տանն ու դրսում իր ամեն քայլափոխը որդուն էին հիշեցնում, և որքան

էլ որ աշխատում էր վանել իր միջից խորացող թախիծը, հակառակն էր ստացվում: Իսկ արհեստանոց մտնել

ընդհանրապես չէր ցանկանում, քանի որ այնտեղ ամենաշատն էին Կորյունի հետքերը, ավելին, որդու հետ

կապված իր հիշողությունների ծանրակշիռ մասն այնտեղ էր վերարթնանալու. հաստոցները, գործիքները,

անգամ դռան ճռինչը նրա առաջ պատկերելու էին որդու կերպարանքը, և այդ դատարկության զնգոցների

մեջ հնարավոր է` խելագարվեր նա, ուստի` որոշել էր առժամանակ չբացել դռները: Կարծես ամեն ինչ

կրկնվում էր Արտաշի կյանքում այնպես, ինչպես տեղի էր ունեցել տարիներ առաջ, երբ կորցրեց կնոջը: Այն

նույն ապրումները, այն նույն դառնությունները, որոնք կարծես թե սպիանալու ճանապարհին էին, երբ

խոցվեցին նորովի ու մի նոր ուժգնությամբ: Տարբերությունը այս երկու փուլերի միջև, սակայն, հսկայական

էր. չնայած իր կողակցի անդառնալի կորստին, այնուամենայնիվ, իր կողքին կար մի սփոփանք, մի հույս ու

ապագայի նկատմամբ հավատքի մի աղբյուր, դա իր որդին էր, իր պաշտելի Կորյունը: Այժմ, սակայն, ամեն

ինչ տարբեր էր նախորդից, ամեն ինչ կարծես ուստա Արտաշի աչքում կորսնցվել էր վերջնական և պահեր էր

գալիս, որ ոչ միայն աշխատելու, այլև` ապրելու ցանկությունն էր մեռնում: Հավիտյան մենակ ապրելու դառն

իրողությունը, որ համակել էր ողջ էությունը, սպանել էր նրա մեջ ապրելու և արարելու մղումները. ուստա

Արտաշն այժմ ձգտում էր ապրել` կառչելով այն հույսից, որ որդին մի օր կբռնի տունդարձի ճամփան,

կամուսնանա, կնվիրվի իրենց տանն ու արհեստանոցին` երջանկացնելով բոլորին:

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 4

Page 5: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Այդ հույսը վերարթնացրեցին նաև իր շրջապատի մարդիկ` հարևաններն ու փոքր եղբայրը, որոնք իրենց

հորդորներով կարծես նորից կյանք հաղորդեցին շնորհալի վարպետին ու նրա արհեստանոցին:

Հետխորհրդային խառն տարիներն էին, ամեն պահի փոխվում էր քաղաքական իրավիճակը: Ուստա Արտաշն

ուշի ուշով հետևում էր ռուս-վրացական հարաբերություններին, գնացող-եկողից հետաքրքրվում

Ռուսաստանում տիրող իրավիճակից, որդու որպիսությունից և ուր լինելուց: Մի օր էլ լուր տարածվեց, որ

հարաբերությունների կրկին սրման ու այցագրային ռեժիմի մուտք գործելուց հետո մեծ դժվարություններ կան

և' գնալու, և' գալու հետ կապված: Իսկ մինչ այդ` նա գիտեր, որ որդին ձգտում է ստանալ Ռուսաստանի

քաղաքացիություն և ունի փաստաթղթային մի շարք չլուծված հարցեր: Երկինքը կարծես նորից մթնեց

վարպետի գլխին, հույսերի կործանման այս վիճակում այս անգամ նա էլ ոչ ոքի և ոչնչի չհավատաց...

Կորյունն իրոք, Ռուսաստանի արևելյան, հեռավոր շրջան մեկնելուց կարճ ժամանակ անց, ցանկանալով

ստանալ ՌԴ քաղաքացիություն և անձնագիր, հանձնել էր իր փաստաթղթերը ոմն միջնորդի, որն էլ

խոստացել էր շուտափույթ կերպով տալ Կորյունին նոր անձնագիր: Շաբաթներ, ամիսներ, տարիներ, անծայր

սպասումներ, անվերջ ձգձգումներ... Ի վերջո` մեկ օր հայտնվեց միջնորդը, որը, չնայած կրթությունից զուրկ

լինելուն, ուներ ճարտար լեզու մարդկանց համոզելու հմտությունների մեծ պաշար... ՌԴ անձնագիր. Կորյունն

արդեն իրեն համարում էր այն երջանիկներից մեկը, որոնք ՌԴ-ում հասել էին մեծ հաջողությունների, դիզել

հարստություն: Նոր էր սկսել մտածել նոր, ավելի խոշոր գործեր սկսելու մասին, երբ մի օր, շատ

պատահականորեն առիթ ունեցավ իր նոր անձնագիրը ներկայացնելու ոստիկաններին: Պարզվեց` կեղծ էր:

Դեռ նոր-նոր էին վառ գույները ներխուժել Կորյունի կյանք, երբ պատահեց այդ: Կորյունի համար սկսվեց

դատավարությունների ու մեղադրանքների մի մղձվանջային շրջան, որից դուրս գալու ելքերը դեռ չէին

նշմարվում:

Աշնանային մի առավոտ էր, Ռուսաստանի ցրտաշունչ ու մռայլ առավոտներից մեկը, երբ ծանոթներից մեկը

մի թղթածրար բերեց Կորյունի կացարան, մի սենյակ, որն ավելի շատ անօթևանի խուց էր հիշեցնում: Ո՞վ է

հիշել իրեն: Հա՞յրը: Հազիվ թե. մեկ երկու անգամ գնացել էր մոտակա փոստատունը, կապվել Ախալցխայի

փոստատուն և խնդրել կանչել հորը հեռախոսի մոտ, և հայրը ոչ մի անգամ չէր եկել: Գնացող-եկողներից լսել

էր, որ նա ինչ-որ հիվանդ է և մարդկանց հետ գրեթե չի շփվում: Այժմ նա նամա՞կ է գրում, կամ ի՞նչ է

հարցնելու նամակով` որդու որպիսությու՞նը, թե՞ կրկին խնդրելու կամ պարտադրելու է, որ Կորյունը

վերադառնա: Երկու դեպքում էլ Կորյունի դեմքից ժպիտ սահեց, որն ավելի շատ ծամածռության էր նման:

Կարծես հեգնում էր հորը, որ ոչ մի բանից տեղյակ չլինելով այդպես էր գրում: Այս ենթադրություններն

այնքան հաստատորեն ուրվագծվեցին Կորյունի մտքում, որ մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ հորեղբոր

ձեռագիրն ու անունը. «Կորյուն ջան բարև, լա՞վ ես: Մանչ ջան պապադ լավ չէ, ամեն ինչ էրե, ել շուտմ արի»:

Երկտողը կարծես ծակել էր Կորյունի սիրտը. ամեն ինչ կարող էր սպասել, բայց որ հայրը, այդ անկոտրում

կամքի տեր մարդը կարող է հիվանդանալ` չէր սպասում: Ավելի ճիշտ` չէր մտածել երբեք, որ արդեն մի քանի

տարի է, ինչ ինքը հեռացել է տանից, որ հայրն այդ ժամանակ մնալով մեն մենակ, կարող է նաև հիվանդանալ,

անգամ` հասնել այն վիճակին, ինչպիսին գրել էր հորեղբայրը: Կորյունին ավելի շատ տանջում էր այն

գիտակցումը, որ ինքն այդ վիճակով անկարող է որևէ կերպ հասնել հորը, ի վիճակի չէր ոչ միայն փող

ուղարկել, այլև` տեղաշարժվելն անգամ անհնար էր: Ավելին, ամոթ էր որևէ մեկին բարձրաձայն ասելն այս

ամենը: Մնում էր մի բան. սեղմել ատամներն ու լռել...

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 5

Page 6: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 6

Վարպետ Արտաշը չկարողացավ երկար դիմանալ հոգեկան ցավերին: Ամիսներ շարունակ փակված լինելով

սեփական տան մեջ` գլուխն ափերի մեջ վերցրած ժամեր էր անցկանում կնոջ լուսանկարի, դռան առջև

ֆշշացող և մերթընդմերթ օդ թքող աղբյուրի կամ փայտամշակման հաստոցների առջև: Պատահում էր

ժամանակ, որ միացնում էր իր կյանքի անբաժան ընկեր հաստոցներից մեկը կամ մյուսը, երկար, շատ երկար

նայում բարձրագոչ աղաղակող ատամնաանիվներին, մռայլ ժպիտով հիշում հին ու երջանիկ օրերը, կնոջը,

որդուն, պտտվող անիվներից ձև ու կերպարանք ստացող դռները, պատուհաններն ու հազար ու մի այլ իրեր,

մի ողջ ժառանգություն, որոնցից մասնաբաժին էր հասել Ախալցխայի գրեթե ամեն մի ընտանիքի... Երկար

չտևեց սակայն այս ամենը. հոգեպես մաշված վարպետին մի օր տեսան անկողնում, ինչ-որ մտախոհություն

էր պարուրել, որից դժվար էր հասկանալ, թե ինչ հիվանդություն է տանջում նրան: Հարցրել էին հարևանները,

իսկ եղբայրն առաջարկել էր տեղափոխվել հիվանդանոց, բժիշկ էր կանչել, սակայն ոչ–ոք չկարողացավ պոկել

նրան մահճակալից, մի նախադասություն միայն` «Գործերուդ աշեցեք, մե օրմ ծնվել եմ, մե օրմա մեռնիմտի»:

Այդ մեկ օրն էլ չուշացավ. եղբորը հերթական անգամ այցի եկած Վարոսը նրան անշնչացած գտավ

անկողնում: Վարպետ Արտաշի դեմքը սառել էր, սակայն կարծես ժպտում էր նա այնպես, ինչպես կժպտար

որդու վերադարձը տեսնելիս...

Վարոսը թաղեց եղբորը: Թեև մեծ դժվարությամբ, սակայն պարտք վերցնելու միջոցով գտավ թաղման համար

անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այդ ամենի ավարտին դարձյալ մի երկտող գրեց Կորյունին` ներկայացնելով

ստեղծված վիճակը, կուտակված պարտքերն ու դրանք իրենց տոկոսներով պարտքատերերին

վերադարձնելու անհրաժեշտությունը:

Կորյունի վիճակն առաջվանից չէր տարբերվում: Ոստիկաններից թաքուն աշխատանքը հազիվ

բավականացնում էր նրա առօրյա ծախսերը: Ավելին չէր ստացվում: Հորեղբոր երկտողերին չէր էլ

պատասխանում: Պատճառը ոչ թե արհամարանքն էր, այլ` ստեղծված վիճակը: Առաջին նամակի առավոտվա

նման մի առավոտ էլ ստանալով հերթական երկտողը` կարդաց. «Կորյուն, եթե էս ամիսնա բանմ չճամփեցիր`

տունը ծախեմտի, պարտքերը սեղմել են, էլ հնար չկա»: Անսպասելի էր, սակայն Կորյունը կարծես

անզգայացել էր այդ ամիսներին, ամեն անգամ միայն դառը, կծու մի ժպիտ էր սահում և վերջ:

Տարիներ էին անցել այն գիշերային առավոտից, երբ Կորյունը հեռացել էր տանից: Այդ ընթացքում շատ բան

էր փոխվել Ախալցխայում, շատ ու շատ ջրեր էին հոսել Փոցխովով, միացել Քռին ու հեռացել քաղաքից`

տանելով իրենց խառնված ուրախության ու տխրության անթիվ արցունքներ:

Կորյունը վերադառնում էր հայրենի քաղաք: Մի կերպ պատրաստել էր վերադարձի թղթերը և վերադառնում

էր: Ահա Բորժոմի ճամփով մտան քաղաք, ահա իրենց թաղերը, ահա... իր հորեղբոր, իսկ հեռվում` իր

հայրական, սակայն իր բացակայության օրոք անհայր դարձած տունը: Իջավ մեքենայից, նայեց շուրջն ու

առաջացավ դեպի ցանկապատը. ամեն ինչ կարծես իր տեղում էր` աղբյուրը, արհեստանոցը, դռան բակի

նստարանը: Այս ամենը Կորյունին նորից կտրեցին իրական կյանքից, նրան մի պահ թվաց, թե ինքը ոչ թե մեկ

տասնամյակ, այլ մեկ ժամ առաջ էր դուրս եկել այնտեղից, այնպես համարձակ, այնպես վստահ մոտեցավ

դռանն ու թակեց այն, որ կարծես այնտեղից պահանջում էր հոր դուրս գալը, ինչպես պահանջել էր

մանկության և պատանեկության տարիներին, երբ հայրն ուշացել էր արհեստանոց գալուց: Տան խորքից մեկը

մոտենում էր դռանը, Կորյունի սիրտը պատրանքի և իրականության խաչուղում արագ թրթռաց. «Ո՞վ է

բացելու, հա՞յրը, բայց չէ՞ որ նա..., ինչպես գրել էր հորեղբայր Վարոսը, նա...»: Հակառակի նման մոտեցողը չէր

Page 7: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 7

շտապում բացել դուռը` այդպիսով հնարավորություն տալով Կորյունին քիչ ավելի երկար տանջվելու, դառն

իրողության գիտակցումն ու հրաշքների հանդեպ հավատքի դրսևորումների կռիվն ավելի երկար տեսնելու

իր մեջ:

Ի վերջո` բացվեց դուռը, դուրս եկավ փափախը գլխին մի մարդ և զարմացական հայացքով ողջունեց հյուրին

և հարցրեց, թե ինչ է նա կամենում: Կորյունի ծնկները ծալվեցին, որը ցույց չտալու համար առավել պինդ

հենվեց բակի լվացքի սյանը. հարցը թուրքերեն էր... Հոր մահվան, հայրական տան վաճառքի մասին

հորեղբոր գրությունների հաստատումն այնքան դաժան չթվաց այդ պահին Կորյունին, որքան այն

իրողությունը, որ հայրական տան մեջ ապրում են օտարներ, այն էլ` թուրքեր: «Ուրեմն` հորեղբայրս ճի՞շտ

էր գրում, բայց... իսկ ինչու՞ պետք է խաբեր որ: Վաճառել է տունը, իսկ ի՞նչ կա դրա մեջ, մեկը պե՞տք է առներ,

հա էլի, բայց... ո՞վ է այս թուրք մարդը, մի՞թե պարզ չէ` գնորդ է, ինչ-որ տեղից եկել, փողը տվել, գնել է, ի՞նչ

կա որ, բայց... »: Ահա այս մտորումներով նա կիսահայերեն, կիսառուսերեն, որոշ շարժումներով հասկացրեց

տանտիրոջը, որ ոչ մի բան չի ուզում, պարզապես նախկինում եղել էր այս կողմերում, հիմա ուղղակի

անցնում էր... Թուրքը բարձրաձայն ծիծաղելով և ձեռը թափ տալով մտավ տուն` դուռը շրխկացնելով իր

հետևից: Կորյունն ակամայից մնաց բակում` կրկին հայտնվելով մտքերի խաժամուժի մեջ: Շուրջբոլորը

հայրն էր, մայրը, իր մանկությունն ու պատանեկությունը, ամենքը կային Կորյունի տեսադաշտում, և

վերջինս հմայված այդ մտքից` սկսեց ակամայից շրջել բակում, կրկին վստահ ու կրկին պահանջկոտի նման,

ախր չէ՞ որ դա իրենց էր, իր հոր ստեղծածը, որն անշուշտ, բնության օրենքներով իրեն էր ժառանգվելու:

Հանկարծ կրկին ծալվեցին Կորյունի ոտքերը, մոտավորապես նույնկերպ, ինչը տեղի ունեցավ րոպեներ

առաջ, թուրք տանտիրոջը բարևելիս: Դիմացը մայրն էր, որ նայում էր իրեն այնպես, ինչպես նայել էր, սկսած

վեցերորդ դասարանից: Բայց այս անգամ մոր հայացքը մի փոքր թեքված վիճակում էր, իսկ ճակատին և

կզակին` կարծես արյան, թե արցունքի հետքեր լինեին: Կրկին վերագտնելով իրեն` Կորյունը ևս մի քանի

քայլ մոտեցավ տան բակի հեռավոր անկյունում հոր ձեռքով շինված պետքարանին, այո, ինքը չէր սխալվել,

մոր հայացքն անհնար էր շփոթել, մայրն էր... Չգիտես թե որտեղից հանկարծ ինչ-որ մեկը Կորյունի ականջին

շշնջաց. «Էէէէ, բալա ջան, մեկի համար դա մայրական մասունք է, իսկ մյուսի համար` սովորական թուղթ, որ

կարելի է մեխել պետքարանի կողքի փտած տախտակի ճեղքին...»: Կորյունը գիտակցեց կատարվածը, մեկ

քայլ ևս մոտեցավ և գրեթե շոշափում էր ձեռքով մոր դեմքը. հեռվից արյուն կամ արցունք երևացող կետերը ոչ

այլ ինչ էին, քան անձրևի տակ մնացած մեխերից հոսած ժանգի հետքեր: Կորյունն ամեն ինչ հասկացավ,

բակի այդ ճնշող մթնոլորտում երկար չկարողանալով մնալ և նման տեսարանի կրկին չհանդիպելու վախից

առանց շուրջը նայելու դուրս եկավ այնտեղից:

Արդեն մի քանի օր էր, ինչ Կորյունն ապրում էր հայրենի Ախալցխայում, ում հիմնական զբաղմունքը

մանկության մի քանի ընկերների հետ անցկացնելն էր: Վերջիններս, տեղյակ լինելով Կորյունի

հոգեվիճակին, աշխատում էին իրենց շրջապատում պահել նրան: Քնում էր ընկերներից որևէ մեկի տանը,

ում մոտ այդ երեկո կլիներ: Հորեղբորը չէր ուզում տեսնել: Շատ - շատ էր կարոտել նրան, բայց` չէր կարող

նայել նրա աչքերին: Քաղաքում շրջելիս էլ` այն տեղերում, ուր հնարավոր է լիներ հորեղբայր Վարոսը,

աշխատում էր չլինել:

Այդ երեկո երկար նստեցին Կորյունն ու իր ընկերները, ամեն ինչ խոսեցին, ամեն ինչ քննարկեցին, բաժակ

բարձրացրին ու կենաց խմեցին: Մանկության տարիների հիշողություններն ու պատմությունները վերջ

չունեին, որոնց ամեն մի հիշատակումից Կորյունի հոգին տակն ու վրա էր լինում... «Տղաք, այսի բաժակովա

արիք խմենք մեր ծնողնուն կենացը», - առաջարկը դաժան էր Կորյունի համար:

Page 8: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

«Տղաք, ինձի ներեք կը, ես հայմի քուքամ», - ասեց և պատասխանի չսպասելով դուրս եկավ նա պանդոկից:

Ալկոհոլի ազդեցությունից տրամադրություններն արդեն բացված ընկերներն անգամ չնկատեցին Կորյունի

բացակայությունը: Իսկ վերջինս քայլում, առավել ստույգ` վազում էր փողոցով, նրա քայլերը փոփոխական

արագությամբ ուղղվեցին դեպի գերեզմանոց, դեպի այն վայրը, ուր վեցերորդ դասարանից սկսյալ դարձել էր

իր համար ուխտատեղի, իսկ այժմ Կորյունին կրկնակի ուժգնությամբ էր այդ վայրը ձգում դեպ իրեն: Աշնան

քամին խլացնում էր փողոցի ձայները, իսկ գերեզմանոցում կարծես ամեն ինչ խաղաղ էր, համենայն դեպս`

Կորյունին այդպես թվաց: Նա ծնկի գալով կանգ առավ երկու շիրիմների մեջտեղում, այնուհետև դեմքի վրա

պառկելով` ձեռքերը տարածեց այնպես, որ կարողանար պարփակել իրենից աջ և ձախ գտնվող

տարածությունները: Համբուրեց հողը` մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ... Կորյունի առջև կրկին պատկերներ

վեր խոյացան. վաղ մանկության տեսարանները, դպրոց հաճախելը, մոր մահը, հոր ծանր վիշտն ու

արհեստանոցը, իր անարդարացի որոշումը, այն ջրբաժան առավոտը, երբ ինքը մեկնեց օտար ափեր`

հետևից թողնելով հոր խռովահույզ հայացքը, հոր մենակությունն ու մահը, որոնք թեև ինքը չտեսավ, բայց

երևակայության մեջ վաղուց արտացոլված էին այդ ամենը, ի վերջո` մոր խոցոտված լուսանկարը, պատկեր,

որը եղել էր իր մանկության դաստիարակը…

Հետևյալ առավոտն Ախալցխայում չնայած սառը, բայց արևոտ էր: Լուսադեմի եղյամը շողշողում էր արևի

լուսարձակի տակ: Քաղաքում եռուզեռը գնալով ավելանում էր, ամեն ոք շտապում էր իր գործին:

Մարդաշատ էր այդ առավոտյան նաև քաղաքի գերեզմանատներից մեկը. մարդիկ հավաքվել և

պատգարակով ներքև էին բերում Կորյունի` եղյամի տակ սառած մարմինը...

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՅՕԴՈՒԱԾԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Ձեզմէ ազնուաբար պիտի խնդրէինք Ձեր յօդուածները՝ նկարներով մէկտեղ, յետայսու ուղղել

խմբագրութեանս հետեւեալ հասցէին՝ [email protected]

Շնորհակալութիւն Ձեր ազնիւ գործակցութեան համար:

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 8

Page 9: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Լուրեր Սփիւռքէն

Պէյրութ, Լիբանան

:=79yupj Sglgh P=2=fgh Sg9zg9ghj Tghig;g9k=bj Gtgsf9aj Lghx=r [

Sig7gighhf9yu Eg43yut

Ij9gijm 8 &yuhjr 2014 i>g> zgto 11-jh, Sglgh P=2=fgh Tjahgig9d Sg9zg9ghj &giye :g9rgtfgh r9glo nfvyuh =9 rj9fnj 0hy8hf9ys, lg9gbgkhf9ys [ ;gkyug9zgh lju9f9ys, y9yh2 fig0 =jh egzhfivfnyu lgtg9 Tghig;g9k=bj gtgsf9aj lghx=rj [ sig7gighhf9yu eg43tgh yu9g3 zgtf9o/ Lghx=ro rirgu Njeghghj, Lg7grkghj [ X;9yvj 2g7nf9dhf9ys f9dfvy8yupfgtem tghigtryu9j, ey8eya, Iyiyh [ )g8ji xgrg9ghhf9yu g4gif9khf9yuh, g5gahy9xyupfgtem :9h> F9yughx @=4j4fghj/ Egvtgh 31r2o igkg9fv tghig;g9kjb;ghyuljm !9x> Sf9g Ryuhiyunfgh/ Gh eg9j dgnyurk

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 9

Page 10: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 10

tg8pfn= fk2 orgu MTfh2 tghig;g9k=b=h hf9r yuhjh2 r9egbgh g5g2fnyupjuh to, y9h = g7r tgk8g4 rf9yuhxjh t=a rf9tghfn eg9jh, g9xg9o [ df8fvjio, y9;=rbj tf9 wy29jihf9o g;gdg7jh xg5hgh df8fvji rj9k yu ydj yuhfvy8 gbhju ghlgkhf9M/ Gh 4g9yuhgifv Mlgug2gigh g43gkgh2o 7gay8yupfgh io lgrvh= tfb [ glgugrji kh19=hyupjuh, yuryuvjc yu 0hy82 tjgrhgeg9 7gay8yupfgte eyny9fvjh2 g7r kg9f49aghoM/ Lghx=rj 3y9lyu9xh =9 M:glyug0 Dgh6oM/ Wy29jihf9o j9fhv qgtey9xyupfgh ohpgv2jh ;jkj dkh=jh dylg9hf9 [ jtgrkgnjv eg5f9/ )g8ji xgrg9ghj g4gif9khf9o ;g9fvjh Tf2rj2gigh ;g9 [ dkgh M#g8g8yupjuhM eg5o yu MGpy5M to, Iyiyh xgrg9gho hf9ighf9o wy3gx9fv MLgyug7j G43g9loM yu lghxj;fvgh MGhif80yupfghM [ MGxgtghxjM/ Ey8eyao hf9ighf9yuh g5afu w5fv df8fvji :9gbjnfgh ;g9 to [ dkgh MJtgrkyupjuhM yu MYrijM, jri Tghigtryu9o j9fhv ghkg4 yu ghtf8 6fuf9ys hf9ig7gvyuvjh ^fighj ;g9o yu ehk9fvjh MOhif9yupjuhM [ MDylg9M/ Xg96fgn eft eg969gvgu )g8ji xgrg9gho df8fvji yu lfbgqiyuh 4g9zyuthf9ys hf9ig7gvyuv MIg2gujiM Lg7igigh ;g9o, g5gahy9xyupfgtem !9x> G9gb %grkifnfhfghj/

Ghyh2 Lg7grkghj lysghjjh kgi g5jh tg9xiyupjuho g9zfuy9y8 jtgrkgnjv eg5f9o g9lgtg9lfnys dylg9hf9o/ R9gljh sg9gdy79o xg96fgn egvyufvgu [ g7r ghdgt g4gif9khf9o f9dfvjh lg7f9=h nfbyuys MTghyuihf9yuhM, Ghdnf9=hm MWe can move the WorldM G9gef9=hm "نسم علينا الهوا " . Lghx=ro ohxtjafv kfrf9jbj vyuvgx9yupjuh to, y9yu 3y9lyu9xh=9 MLg7f9=h [ Gbdg7jh I9pyupjuhM agtey8 6f5hg9ihf9 2013-2014 kg9f49aghj ohpgv2jh/ G;g, hf9ighf9yuh 0gwy8ay7hhf9yuh lfk tyuk2 dy90fvjh 49aghgug9khf9o/ Lg7f9=h nfbyuys yu8f96o g9kgrghfv L9gi D9jdy9o, G9gef9=h nfbyuysm Gn=2r Dyqg7fgho, jri Ghdnf9=h nfbyuysm Sghg :y8g9fgho/ Eft l9gyuj9yufvgu Sg9zg9ghjr Lydgeg96yupfgh Gkfhg;fkm Ky2p> &ysji Sg9xghfgho [ kf8j yuhfvgu sig7gighgv eg43yuto/ I9pgigh 31r2o igkg9fv sg9zg9ghjr

Page 11: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Kh19=hyuljm Kji> Ignjhg Hgqg9fgh/ Gh eg9j dgnyurk tg8pfv ;gkyug9zgh lju9f9yuhm P=2=fgh T4giyupg7jh Tjyupfgh :gkig5fnj Ljthgxj9 Tg9tjhj, gkfhg;fkyupfgtem Kjg9 &giye Dgrg9qfghj, %>G>I> Njeghghj 49aghg7jh sg9cyupfgh, gkfhg;fkyupfgtem Kjg9 Tj2g7=n Sg7=qfghj, Sg9zg9ghjr Lydgeg96yupfgh gkfhg;fkyupfgtem Ky2p> &ysji Sg9xghfghj [ 0hy8gv 7gh6hg3yutej kjijhhf9yuh gkfhg;fkyupfgtem Kji> )ysji Rgtghnfghj, y9yh2 j9fhv ryu8 hf9ig7yupfgte g9zfuy9g0 =jh lghx=ro/ Gh j9 31r2jh t=a orgu>- Meyny9jr ifgh2j t=a gt=hgnyurguy9 [ dyuhgdf8 wyuno tghiyupjuhh =, y9yuh qghg;g9lo i’ghvhj MTghyuihf9yu f9i9y9x Kyuh=hM tghig;g9k=b=h, y9 ig9fuy9 ljth = lg7 f9f3g7jh lg7igigh gbdg7jh tkg0fngif9;ys xgrkjg9gifnyu lgtg9/ &gqg3fnys lg7igigh tghig;g9k=b, lg7 tghyuihf9o j9fhv lydjhf9yuh t=a t4kg;=r io ;gl;ghfh tghiyupfh=h rkgvg0 r=9om lg79fhj2j, lg7igigh g9z=2hf9yu [ tg79fhj nfbyuj lghx=;M/ Yu9fth, Sglgh P=2=fgh sg9zg9ghj tghig;g9k=bj 2013-2014 yuryuthgigh kg9f49aghj 49aghgug9k lyuh62j gtgsf9aj lghx=ro iyudg7 lgrkgkfnyu, y9 Njeghghfgh ifgh2j g519fg7 qh4yuthf9h yu egbyut xzyug9yupjuhhf9o 7yurglgkyupfgh cfh tgkhg0 tf9 g4gif9khf9h yu kh19=hyupjuho/ Fu glgugrji, g7r19, rf9yuhx to fur l9gzf4k kgnys tghig;g9k=bj rj9y7 [ dyu9dyu9gh2j r9kgegv dj92=h, gtey8agvhfnys i9pgigh =gigh lghd9yugh to, io ;gk9grkyuj hg3gi9pg9gh eg969ghgnyu yu 4g9yuhgifnyu j9 i9pgigh f9po/ &g9dfnj 0hy8hf9, io 4hy9lguy9ft [ io dhglgkft ^fb eyny9x, y9 ghdgt to fur srkglfvg2 ^f9 bgugihf9o lg7 x;9yvjh, Sglgh P=2=fgh Sg9zg9ghjh, y9 kg9jhf9 4g9yuhgi

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 11

Page 12: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

rf9yuhxhf9 if9kg0 = lg7fvj i9pyupfgte, y9;=rbj lgrgi g5hfnysm sg8o onngh lg7yupfgh lfk [ lg7yupfgh lgtg9/ Fu io tg8pft 7g9gkfuyupjuh yu 7gay8 f9p sg9zg9ghjrm g;gdg7 lg7 tg9xyuh if9ktgh dy90ohpgvjh t=a, 3yrkghgnys [ 7yurgnys y9 7g5gajig7jh fur tghig;g9k=bo 1zkyuj hy9ghy9 7g9tg9yupjuhhf9ys yu 6f5hkyu g7n ;g7tghhf9ysM/ )g8ji xgrg9ghj 49aghgug9khf9yu lyuh62o dg9hgh 0g8jihf9ys nfvyuh ;g9k=bj to sf9g0fvjh r9glo eyny9fnys egbtgef8yuh kg9f49agh to [ glg g7r19 j9fhv 0hy8hf9h yu yuryuvjchf9o 6f52f9hjh e5hg0 i’g5gahy9x=h bj9fh2 x=;j wg7nyuh g;gdg7/

2013-2014 kg9f49aghj lyuh62om 1. Dyqg7fgh Gn=2r 2. D9jdy9 L9gi 3. Fgrjh R=njh 4. Bgkjifgh R=9nj 5. Ig9g;fkfgh Gigpg @9jrkj 6. Iju9juhfgh Tlf9 7. :y8g9fgh Sghg 8. !lghfgh Tjnfhg

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 12

Page 13: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Պէյրութ, Լիբանան

ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ` ՀՐԱՅՐ ԵՒ ԱՐՏԱ ՃԵՊԵՃԵԱՆՆԵՐՈՒ

ՊԱՏՐԱՍՏԱԾ «ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻՆ

ԱՆՁՆԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ» ԳԻՐՔԻՆ

Նախագահութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի, երէկ` երեկուշաբթի, 9

յունիս 2014-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին

մէջ տեղի ունեցաւ «Հայ մանուկին անձնական Աստուածաշունչը» խորագրեալ գիրքի շնորհահանդէսը:

Լիբանանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեանի, հոգեւոր հայերու,

միութենական ներկայացուցիչներու եւ հաւատացեալներու ներկայութեան տեղի ունեցած այս ձեռնարկին

բացումը կատարեց Սոնա Թիթիզեան-Կետիկեան, որ Համազգայինի գրատարածին անունով ողջունեց

ներկաները եւ ներկայացուց յայտագիրին գլխաւոր կէտերը:

«Արաբական Ծոցի Աստուածաշունչի ընկերութեան նախագահ դոկտ. Հրայր Ճեպեճեանի եւ լեզուաբան

դոկտ. Արտա Ճեպեճեանի սոյն նախաձեռնութիւնը, որ տպագրուած է Համազգայինի «Վահէ Սէթեան»

հրատարակչատան մէջ եւ որուն խմբագրական աշխատանքներուն սատարած է Նորա Բարսեղեան,

դիւրամատչելի ձեւով կը ներկայացնէ Աստուածաշունչի Հին եւ Նոր Կտակարաններու դրուագները եւ

ձրիօրէն պիտի տրամադրուի հայ մանուկներուն», ըսաւ ան` ընդգծելով, որ սոյն գիրքը մեծապէս կը նպաստէ

մանուկի բարոյագիտական եւ քրիստոնէական ընդհանուր դաստիարակութեան: Ապա ան խօսքը

փոխանցեց Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանին: Շահան արք. Սարգիսեան բարձր

գնահատեց դոկտ. Հրայր եւ Արտա Ճեպեճեան ամոլի գործունէութիւնը` նշելով, որ անոնք երկար տարիներէ

ի վեր լծուած են Քրիստոսի խօսքի տարածման:

«Անձնապէս կը վկայեմ, որ Սուրիոյ այս

տագնապին մէջ իրապէս անշրջանցելի

է Աստուծոյ խօսքը եւ Սուրիոյ ահաւոր

այս կացութեան մէջ Աստուծոյ

զօրութեամբ պիտի կարենանք

յաղթահարել դժուարութիւնները», նշեց

Շահան սրբազան: Շահան արք.

Սարգիսեան ինը կէտերու մէջ

անդրադարձաւ քրիստոնէական

հաւատքին ու այս գծով հայութեան ու

առհասարակ մարդկութեան մօտե-

ցումին: «Լուրջ ճիգ մըն է դոկտ. Հրայր

եւ Արտա Ճեպեճեաններու «Հայ

Մանուկին անձնական Աստուա-

ծաշունչը» գիրքի պատրաստութիւնը`

մանուկներու հոգեւոր ու բարոյական

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 13

Page 14: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

դաստիարակութեան ամրապնդման գծով, ընդգծեց Շահան արք. Սարգիսեան:

Ապա խօսք առաւ դոկտ. Արտա Ճեպեճեան, որ ներկայացուց գիրքին բովանդակութիւնը, նպատակը եւ զայն

պատմելու ձեւը` յիշեցնելով, որ հոն կան Աստուածաշունչէն քաղուած գրութիւններու, դէպքերու եւ դէմքերու

վրայ հիմնուած պատմութիւններ: Գիրքը կ՛ընդգրկէ նկարներ, խաղեր, քարտէս եւ այլ հետաքրքրական

բաժիններ:

Ապա Ճեպեճեան ամոլի կողքին Շահէ եպս. Փանոսեան, Շահան արք. Սարգիսեան, վեր. Րաֆֆի Մսըրլեան

եւ հայր Յովսէփ Թոփալեան բեմ բարձրանալով կատարեցին «Հայ մանուկին անձնական Աստուածաշունչը»

գիրքին գինեձօնը: Իր կարգին, դոկտ. Հրայր Ճեպեճեան անդրադարձաւ այս գիրքի նախաձեռնութեան:

Եւ այս առիթով շնորհակալութիւն յայտնեց գիրքի ու անոր գինեձօնի ձեռնարկի յաջողութեան

նպաստողներուն, յատկապէս` Շահէ եպս. Փանոսեանին, Համազգայինի գրատարածի տնօրէնութեան`

Յակոբ Հաւաթեանին, Նորա Բարսեղեանին եւ Քուէյթի ու Քաթարի հայազգի բարերարներուն` Վահէ

Քասունիին, Կիրակոս Գույումճեանին եւ Վիգէն Տեկիրմենճեանին, որոնք Աստուածաշունչի միջազգային

կազմակերպութեան կողքին, սիրայօժար մասնակցած էին հատորի հրատարակման ծախսերու

մեկենասութեան:

Հրայր Ճեպեճեան յայտնեց, որ սոյն գիրքը պիտի տրամադրուի Լիբանանի, Սուրիոյ, Կիպրոսի, Եգիպտոսի,

Յունաստանի եւ Պոլսոյ հայ մանուկներուն:

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 14

Page 15: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Ուրուկուայ

“ՔԵՍԱՊԻ ՀԱՄԱՐ” ՀԱՄԵՐԳԸ ՄԻԱՑՈՒՑ

ՈՒՐՈՒԿՈՒԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Տասնամեակներու վրայ երկարող Ուրուկուահայերու անմիաբանութիւնը պատմութեան մութ էջերու մէջ

մնաց, երբ բոլորս միացանք, Քեսապի մեր քոյրերու և եղբայրներու վիշտը կիսելու համար,

համագաղութային համերգով մը, պատգամ փոխանձելու մեր դարաւոր ոսոխին ըսելու համար թէ, մենք

չ՜ենք մոռցած, ո՜չ Քէսապի, ո՜չ Հալէպի և ո՜չ ալ Սուրիահայերու այս դժնթակ օրերու աղիտալի վիճակըֈ

Ուս- ուսի տուած մեր գաղութի բոլոր կազմակերպութիւնները և երեք յարանուանութիւնները ի մի գալով,

յաջողցուցին զօրակցական համերգ մը, յիշեցնելու մեր թշնամիին որ չէ քնացած և կը շարունակէ մութի մէջ

դաւեր լարել հայութեան դէմ, թէ մենք փաստը կու տանք որ կ՛ապրինք և յառաջ կ՛երթանք, ըսելու թուրքին

և իր բարեկամներուն որ ձեր արիւնոտ ձեռքերու դիմաց, մենք հոս ենք, պիտի արարենք, ձեր կործանարար

կենցաղին, պիտի պատասխանենք մեր հայու հանճարով, մեր շինարար տաղանդով, կրկին անգամ

փաստելով որ հայու ոգին արթուն է կա՜յ ու կը գոյատևէ, կը գրէ մեր գործընկերը:

Այս մթնոլորտն ու շունչը կը թեւածէր Մօնթէվիտէոյի Մշակութային Սրահին մէջ, ուր Յունիս 8-ին,

աննկարագրելի տեսք հագած էր, ոչ միայն տեղ չկար այդ հսկայ սրահին մէջ այլև բազմաթիւ

հայրենակիցներ համերգին հետեւեցան ոտքի:

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 15

Page 16: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Բեմի վրայ կը տողանցէին երգչախումբեր, պարախումբեր, մեներգիչներ, երաժիշտներ, բոլորը այնպիսի

ոգևորութեամբ, յուզումով և հպարտութեամբ կը կատարէին իրենց դերերը որ հանդիսատեսին

տրամադրութիւնը բարձրացուցին այն աստիճանին, ուր բոլորս զգացինք թէ հզօր ենք, աննկուն ենք, երբ

միասին ենք, յատկապէս համահայկական կացութեան մը դիմաց, ինչպիսին է այսօր Քեսապի, Հալէպի եւ

ընդհանրապէս Սուրիոյ հայութեան անբնական և անմխիթար վիճակը եւ անոնց զօրակցելու

հրամայականը:

Համերգի ընթացքին սկիզբ առաւ սրտաբուխ նուիրատւութիւն որ յառաջիկայ մի քանի օրերուն պիտի

շարունակուիֈ

Հոգեհարազատ եւ յուզիչ խօսքով հանդէս եկաւ Քեսապցի մեր սրբազան առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք.

Գըլնճեանը ուր ի միջի այլոց ըսաւ “Երբ ամբողջ հայութիւնը միացած կը պատրաստուի Հայոց

Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման միջոցառումներուն, թուրքերը մտածեցին մեզի տալ շատ

կարեւոր նուէր մը, որպէսզի երբեք չմոռնանք եւ յաջողցուցին յարցակումն ու գրաւումը Քեսապի, երբ անոր

խաղաղ բնակչութիւնը տակաւին կը քնանարֈ Այսօր ալ Հալէպի հայկական թաղերն են որ թիրախ դարձած

են Թուրքիոյ եւ Արաբական Ծոցի կարգ մը երկիրներու աջակցութիւնը վայելող, ոչ սուրիացի, այսպէս

կոչուած ապստամբներու, այլեւ ծայրահեղական ահաբեկիչներու, որոնք իբրեւ թէ ժողովրդավարութեան

անունով կը կռուին, այն ժողովրավարութեան որ իրենց օժանթակող երկիրներու մէջ գոյութիւն չունիֈ

Լուրերը որ կ՛ստանանք, ոչ միայն միակողմանի են այլև սուտերով շաղախուածֈ Մենք, իբրեւ հայեր,

տասնամեակներ ամբողջ արաբ բարեկամ երկիրներու աւ յատկապէս Սուրիոյ իսլամ մեր եղբայրներու

հետ, խաղաղութեամբ ապրած ենք և ոչ մէկ տեսակի խնդիր կամ հարց ունեցած ենք իրենց հետ, այդ

կռուողները կապ չունին իսլամի հետ, անոնք վարձկան ահաբեկիչներ են” ըսաւ սրբազանը:

Այս զօրակցական համերգը իր աւարտին հասաւ երբ, բոլոր մասնակից խումբերը եւ հանդիսակաները,

ոտընկայս եւ արցունքոտ աչքերով երգեցին “Երեւան-Էրէբունի” խմբերգը որ քայլերգի հնչողականութեամբ

կատարուեցաւ:

www.yerakouyn.com

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 16

Page 17: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Այսել նշած է, որ «Վարդանոյշի Ալին” գիրքի մէջ ներկայացուցած է Վարդանոյշ անունով իր հայ մեծ մօր

կեանքը:

Յառաջիկայ օրերուն Այսել Քարսլըն պիտի մասնակցի նաեւ Սթամպուլի, Պուրսայի, Մալաթիոյ եւ

Գիրեսունի մէջ կազմակերպուող շնորհանդէսներուն, որուն ժամանակ եւս գիրքերը պիտի վաճառէ իր

ստորագրութեամբ:

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն

նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան

Մշակութային էջեր

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ԱՒԱԳ ՀԻՒԱՆԴԱՊԱՀՈՒՀԻՆ ԳԻՐՔ ԳՐԱԾ Է

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՆԷՆ ՓՐԿՈՒԱԾ ԻՐ ՀԱՅ ՄԵԾ ՄՕՐ ՄԱՍԻՆ

Թուրքիոյ մասնաւոր յայտնի հիւանդանոցներէն մէկուն աւագ բուժքոյր Այսել Քարսլըն ներկայացուցած է

Վարդանոյշ անունով իր հայ տատիկի կեանքի մասին պատմող գիրքը: Այս մասին կը յայտնէ թրքական

Milliyet-ը:

Անգարայի Lokman Hekim Etlik հիւանդանոցի աւագ հիւանդապահուպին Այսել Քարսլըն հանդիսաւոր

պայմաններու մէջ եւ ընթերցողներու մեծ թիւի մասնակցութեամբ իրականացուցած է իր գիրքի

շնորհանդէսը եւ գիրքը վաճառած իր ստորագրութեամբ:

Ուրբաթ, 6 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 105, էջ 10

Երեքշաբթի, 10 Յունիս 2014 9րդ Տարի, Թիւ 107, էջ 17

Page 18: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Monday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space.

Send a Letter to the Editor to: [email protected]

Սիրելի ընթերցող,

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ

տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Երկուշաբթի օրուայ թիւով

մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր

նամակները:

Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի

վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին:

Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի

ըլլայ որոշ խմբագրումի:

Page 19: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

Advertise in

è²Î زØàôÈ

Make it reach to our 25000+

worldwide subscribers everyday

Promotional Price List

Duration Size Price

Yearly Contract

Full Page US 999$

Half Page US 599$

Bottom Banner US 399$

Monthly Contract Full Page US 199$

Half Page US 149$

Bottom Banner US 59$

Weekly Contract Full Page US 159$

Half Page US 59$

Bottom Banner US 29$

Daily Contract Full Page US 59$

Half Page US 29$

Bottom Banner US 9$

(Offer valid till 31/08/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact:

[email protected]

RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round

Page 20: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107
Page 21: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107
Page 22: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107
Page 23: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107
Page 24: Tuesday 10 06 2014, volume # 9, issue # 107

HEADLINESUB-HEAD

MONTH, YEAR VOL # ISSUE #

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Խմբագրական Կազմ՝

ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ)

ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս)

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան)

ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա)

ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա)

ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ)

ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա)

ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին)

Վարչական Պատասխանատու՝

ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800

ե-նամակ՝ [email protected]

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել

աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու

յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող լուրեր եւ թղթակցութիւններ,

ինչպէս նաեւ ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի

հասցէատէրերու, բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ:

Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը

հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու

հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան:

Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ

հաւատարիմ մեր առաքելութեան, ամէնէն արագ, ոչ-դասական եւ բոլորին հասանելի կերպով,

մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր գրասենեակներուն մէջ սիրով

խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են ազգային առումով կենսական

հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝ Հայկականութեան:

ENJOY YOUR WORDBOOK presents over 1000 words in a

variety of lively and realistic settings. It gives to young

learners a sound and enjoyable introduction to the

presented Armenian/Arabic/English languages.

Order through email:

[email protected]