СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան...

12
2 ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЮБИЛЕЙНОЙ НАУЧНОЙ СЕССИИ, ПОСВЯЩЕННОЙ 95-ЛЕТИЮ ОСНОВАНИЯ ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS MATERIALS OF THE SCIENTIFIC SESSION DEDICATED TO THE 95 TH ANNIVERSARY OF YSU 1.3 (6) Общественные науки - Social sciencies (Армянская филология) - (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2015

Upload: others

Post on 18-Apr-2020

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЮБИЛЕЙНОЙ НАУЧНОЙ СЕССИИ,

ПОСВЯЩЕННОЙ 95-ЛЕТИЮ ОСНОВАНИЯ ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC

ARTICLES OF YSU SSS

MATERIALS OF THE SCIENTIFIC SESSION

DEDICATED TO THE 95TH

ANNIVERSARY OF YSU

1.3 (6)

Общественные науки - Social sciencies

(Армянская филология) - (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2015

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

ԺՈՂՈՎԱԾՈՒ

ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (6)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2015

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

4

Հրատարակվում է

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ. գ. դ., պրոֆ. Վ. Գաբրիելյան

բ. գ. թ., դոց. Հ. Համբարձումյան

բ. գ. թ., դոց. Ն. Դիլբարյան

բ. գ. թ., դոց. Վ. Պետրոսյան

բ. գ. թ., ասիստ. Ա. Մովսիսյան

Редакционная коллегия:

д. ф. н., проф. В. Габриелян

к. ф. н., доц. А. Амбарцумян

к. ф. н., доц. Н. Дилбарян

к. ф. н., доц. В. Петросян

к. ф. н., асист. А. Мовсисян

Editorial Board

DSc, prof. V. Gabrielyan

PhD, associate prof. H. Hambardzumyan

PhD, associate prof. N. Dilbaryan

PhD, associate prof. V. Petrosyan

PhD, assist. A. Movsisyan

Ðñ³ï. å³ï³ë˳ݳïáõ ËÙµ³·Çñ` Ø. سÉ˳ëÛ³Ý

Ðñ³ï³ñ³ÏÇ㪠ºäÐ Ññ³ï³ñ³ÏãáõÃÛáõÝ Ð³ëó»ª ÐÐ, ù. ºñ¨³Ý, ²É. سÝáõÏÛ³Ý 1, (+374 10) 55-55-70, [email protected] Ðñ³ï³ñ³ÏáõÃÛ³Ý Ý³Ë³å³ïñ³ëïáÕ ëïáñ³µ³Å³ÝáõÙª ºäÐ áõë³ÝáÕ³Ï³Ý ·Çï³Ï³Ý ÁÝÏ»ñáõÃÛáõÝ Ð³ëó»ª ù. ºñ¨³Ý, ². سÝáõÏÛ³Ý 1, (+37460) 71-01-94, [email protected], [email protected] ºäÐ àô¶À Ññ³ï³ñ³ÏáõÙÝ»ñÇ Ï³Ûùª ssspub.ysu.am

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

26

Աննա Միկոյան

ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Հ. Համբարձումյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԽՈՍՔԻ ԲԱՆԱՁԵՎՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ

Ասացողական ֆենոմենը ըմբռնելու համար անհրաժեշտ է պարզաբանել բանար-

վեստի առանձնահատկությունները, հստակ պատկերացում կազմել, թե ինչպես է

ասացողներին հաջողվում բանավոր կերպով յուրացնել վեպը, ավանդել այն: Այս հար-

ցերի պատասխանները հիմնավորապես տրված են Ա. Լորդի «Ասացողը» գրքում՝

հիմնված հեղինակի և նրա ուսուցիչ Պարրիի հետազոտությունների վրա: Նրանք, հա-

րավսլավոնական ժողովրդական երգիչների արվեստը տարիներ շարունակ քննելով,

ծանրակշիռ ընդհանրացումներ են կատարել, երգիչների հետ կենդանի շփման, հար-

ցուփորձի արդյունքում պարզաբանել են ասացող-երգիչների արվեստի առանձնա-

հատկությունները, հստակեցրել նրանց գործառույթները:

Այսպես, Ա. Լորդը գրում է, որ ասացողի մասին ճիշտ պատկերացում կազմելու

համար ի սկզբանե պետք է նկատի ունենալ, որ բանավոր երկը ոչ թե ստեղծվում է,

ապա կատարվում, այլ ստեղծվում է հենց կատարման ընթացքում. «Էպոսի ասացողը

էպոսի ստեղծողն է: Տարբեր տեսանկյուններից՝ միևնույն մարդը միաժամանակ և՛ եր-

գիչ է, և՛ կատարող ու արտասանող, և՛ բանաստեղծ: Էպոսի երգումը, կատարումը և

կառուցումը միևնույն իրադարձության տարբեր կողմերն են»1: Այդ դեպքում ինչո՞վ է

պայմանավորված էպոսի ավանդականությունը, եթե այն ստեղծվում է կատարման

իսկ պահին: Ճիշտ է՝ յուրաքանչյուր ասացող ինքն է կերտում իր պատումը՝ իրեն

ավանդված որոշակի նյութի հիման վրա, որը պարունակում է ստեղծագործության

հիմնական բովանդակությունը, ավանդական զանազան տարրեր, ինչպես նաև նա-

խորդ ասացողի հմտությունները, նրա պատումի առանձնահատկությունները:

Այն նյութը, որ ավանդվում է, և որի վրա ասացողը վերակառուցում է վեպը, բա-

նաձևային կայուն կառույցների ամբողջական համակարգ է: Եթե բանահյուսական

տեքստի չբանաձևված մասերը հանենք և թողնենք միայն բանաձևայինները, կնկա-

տենք, որ վերջիններս կազմում են ստեղծագործության կմախքը, հենքը: Այսինքն՝

հենց այդ կարծրացած, ոսկրացած տարրերի օգնությամբ է, որ բանավոր վեպը և՛ վե-

րաստեղծվել, և՛ միաժամանակ ներկայացվել է լսարանին: Բանաձևային-սխեմատիկ

տարրերի շնորհիվ է, որ բանավոր էպոսը հնարավոր է եղել հիշել, պահպանել և համե-

մատաբար կայուն ու անփոփոխ կերպով փոխանցել սերունդներին:

Բանահյուսական տեքստն ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնցով

բանավոր ստեղծված ու ներկայացված խոսքը հեշտորեն կարելի է տարբերակել գրա-

վորից: Տարբերակման գլխավոր սկզբունքը բանաձևված խոսքի առկայությունն է:

Ուսումնասիրելով և սահմանելով ասացողական խոսքի բանաձևման հիմունքները՝

Լորդն ու Պարրին ապացուցել են, որ Հոմերոսի անվամբ ավանդված երկերը իսկա-

պես բանահյուսական են:

Հիմնվելով վերոնշյալ գիտնականների տեսության վրա՝ սույն աշխատանքում

քննելու ենք խոսքի բանաձևման արվեստը «Սասնա ծռեր» էպոսում:

1 Лорд А., Сказител, Москва, 1994, с. 25.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

27

Բանաձևային կառույց: Լորդն ու Պարրին էպիկական բանաձևերը սահմանում

են իբրև բառերի կայուն խմբեր, որոնք նույնատիպ տաղաչափությամբ և օրինաչափ

հաճախականությամբ հանդես են գալիս բանահյուսական երկի մեջ արտահայտելու

համապատասխան միտք1:

«Սասնա ծռեր» էպոսն ունի ազատ տաղաչափություն, հետևաբար վերոնշյալ

սահմանումը ամբողջապես չի կարող գործել հայկական էպոսի դեպքում: Սակայն եթե

անտեսենք կանոնավոր տաղաչափության բացակայության փաստը, «Սասնա ծռե-

րում» ևս կարող ենք առանձնացնել բանաձևային տարաբնույթ համակարգեր, կա-

ռույցներ, սխեմատիկ տարրեր:

Բանաձևային կառույցների ծավալը տարբեր է լինում: Այն կարող է ընդգրկել մեկ

տողից մինչև ամբողջական տուն կամ հատված:

Նախևառաջ բանաձևվում են էպիկական պատումի գլխավոր միտքը կամ գաղա-

փարը արտահայտող հատվածները: Դրանք հաջողությամբ մտապահելու դեպքում

ասացողը վիպելիս հեշտությամբ կմտաբերի այդ հատվածի հետ կապված բոլոր մի-

ջադեպերն ու մանրամասները: Օրինակ՝ Կոզբադինի արդարացումը կանանց մոտ այն

մասին, թե ինչու ձախողվեց իր հարկահանությունը.

«Ղանջըղ լաքաթա, ես ի՞նչ գիտի՝

Սասման նետերն է գերան.

Որտե զարնեն, կ’անեն իրանց պատրհան»2:

Բանաձևման հաջորդ դեպքը նույն կամ նման միջադեպերը, իրադրությունները

նույն ձևով կամ չնչին տարբերությամբ պատմելն է: Օրինակ՝ Թադեոս առաքյալի

վանքի գյուղացի Դավիթը, երբ ներկայացնում է Մհերի Պստիկ կնոջ ծննդաբերության

դրվագը, ասում է.

«Ետա Պստիկ կնիկ պառկավ, երեխա բերեց:

Եկան, մուշտուլուղ բերեցին Մհեր Թաքավերին,

Թե.- Թաքավեր, քեզիկ մե տղա ելավ,

Ետիկ մուշտուլուղ ցրվեց.

Քաղաք եր՝ ուրախութեն արեցին.

Չրաղվան արեցին, թե մեր թաքավերին տղա մ’ելե:

Ժողովրտվան վաքիլ-վազիր, թե.- Թաքավերն ապրած կենա,

Բե՛, տենանք՝ տղայի անունն ի՞նչ պտի դնենք»3:

Ճոճ կնոջ ծննդաբերության նկարագիրը գրեթե բառացիորեն համընկնում է

պստիկ կնոջ ծննդաբերության նկարագրի հետ.

«Տվեց, ըտոր Ճոճ կնիկն ել պառկավ, երեխա բերեց:

Էլի մուշտուլուղ բերեցին:

Մուշտուլուղ վոր բերեցին,

Յոթ որ, յոթ գիշեր ետա քաղաք չրաղվան ելավ.

Մուշտուլուղ ցրվեց.

Ժողվրտվան, թե.- Թաքավերն ապրած կենա,

Ըտոր անուն ի՞նչ դնենք»4:

Այս երևույթը գրական երկում անշուշտ կհամարվի մտքի ու խոսքի աղքատու-

թյուն, արտահայտման եղանակների միակերպություն, անհարկի կրկնություն, որից

խուսափելու համար հեղինակը պետք է դիմի միևնույն կամ նման մտքերը տարբեր

1 Лорд А., с. 42. 2 «Սասնա ծռեր», հ. Բ, մաս Բ, Երևան, 1951, էջ 264:

3 Նույն տեղում, էջ 234:

4 Նույն տեղում:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

28

խոսքաշարերով արտահայտելու հնարքին: Մինչդեռ բանահյուսական վիպաստեղծ-

ման մեջ հակառակ դեր ու նշանակություն ունի. ասացողական հնարք է վեպն ավելի

լավ հիշելու, համակարգելու և հեշտորեն վերարտադրելու համար: Բացի այդ՝ նմանա-

տիպ կրկնությունը բանավոր էպոսին հաղորդում է դինամիզմ, խոսքը դարձնում ռիթ-

միկ, նպաստում վեպի արագ զարգացմանը: Այդպիսի կրկնություն է առաջանում նաև

այն դեպքում, երբ հերոսի մտադրությունը կամ գործողությունը նրա ուղղակի խոս-

քում արտահայտելուց առաջ կամ հետո, ասացողը իր կողմից պատմում է՝ վավերաց-

նելով և հաստատելով հերոսի խոսքը: Կամ երբ հերոսներից մեկը մյուսի միջոցով ինչ

որ տեղեկություն, հաղորդագրություն է փոխանցում որևէ մեկին, այդ հաղորդագրու-

թյունը հնչեցվում է երկու անգամ՝ հանձնարարվելիս և փոխանցվելու ժամանակ:

Ճիշտ այդպես Խանդութը ուղարկում է աշուղներին՝ նշելով նրանց այն խոսքերը,

որոնցով պետք է գովեն իրեն Դավթի մոտ: Այդ տողերը աշուղները նույնությամբ

կրկնում են Դավթի առջև գովքն անելու ժամանակ:

Բանաձևվում, բանաստեղծականացվում են հատկապես տարաբնույթ զգաց-

մունքներ, ապրումներ ենթադրող հատվածները՝ մեծացնելով դրանց հուզական ներ-

գործությունը լսարանի վրա: Հուզական հատվածներն ըստ ասացողի նախապատ-

վության կարող են նաև երգվել.

«- Ա՛յ քուրիկներ, մնացե՛ք պարով, յիս խալալ էրեք,

Կնացիմ կռվու.

Ա՛յ խըրոխպեր, ա՛յ խուտ-խըրոխպեր, մնացի՛ր պարով,

Ես տ’երթամ լալով»1:

Ինչպես տեսանք, բանաձևային կառույցը ասացողի համար հրաշալի միջոց է

նյութը համակարգելու և միաժամանակ գեղարվեստականություն հաղորդելու հա-

մար: Բայց կան բանաձևային կառույցներ, որոնք ստեղծվում են թարմատարի դեր

կատարելու համար: Բանահյուսական երկի կատարումը անընդհատ գործընթաց է,

ընդ որում, յուրաքանչյուր անգամ նորովի վերաստեղծվում ու անմիջապես ներկայաց-

վում է լսարանին, ինչը կրկնակի բարդություն է առաջացնում ասացողի համար: Նա

կարիք ունի երբեմն-երբեմն դադար առնելու և իր մտքերն ու հիշողությունը ի մի բե-

րելու: Այս նպատակով նրանք ստեղծում են «հենակետային կառույցներ» մի թեմայից

կամ միջադեպից մյուսին անցնելու համար: Այրարատցի Մուրադ Հովսեփյանը իր պա-

տումում նմանատիպ անցումները կատարում է հետևյալ խոսքերով.

«Արարիչ տեր աստծո խնամքը շատ ըլլի,

Որհնություն- բարերարություն թափի

Վըր ականջ արողաց,

Վըր հազր նստողաց»2:

Էպոսն ամբողջության մեջ ունի կայուն կառուցվածք, մոտիվաշար: Ասացողն

ամեն անգամ վեպը վերակերտում է՝ մտքում ունենալով կառուցվածքը, որն ունի բա-

նաձևի արժեք ու նշանակություն:

Նախ՝ «Սասնա ծռեր» էպոսը բաժանվում է ճյուղերի (ճյուղերը չորսն են, սակայն

ոչ բոլոր պատումներում են չորսն էլ առկա, կան մեկից երեք ճյուղեր ունեցող պա-

տումներ): Յուրաքանչյուր ճյուղ բովանդակում է գլխավոր հերոսներից մեկի պատմու-

թյունը: Այդ պատմությունը կարելի է պայմանականորեն բաժանել կայուն, մշտական

թեմաների, որոնք ունեն կանոնավոր հերթափոխություն և հանդիպում են բոլոր հերո-

սավեպերում.

1 «Սասնա ծռեր», հ. Գ, Երևան, 1979, էջ 40:

2 «Սասնա ծռեր», հ. Բ, մաս Բ, էջ 272:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

29

1) յուրաքանչյուր ճյուղ սկսվում է հերոսի ծննդաբանությամբ,

2) ներկայացվում են հերոսի արկածները՝ փորձությունների տեսքով, դրանք եզ-

րափակվում են թշնամու հանդեպ տարված հաղթանակով,

3) հերոսի ամուսնության ու սերնդատվության թեմաները,

4) ճյուղը եզրափակվում է հերոսի վախճանով: «Սասնա ծռերը» թեմաների է բա-

ժանել Ա. Սահակյանը իր ««Սասնա ծռերի» պատումների քննական համեմատու-

թյուն» աշխատության մեջ1:

Բանավոր ստեղծված վեպի առանձնահատկություններից է նաև այն, որ դրա-

նում կան պարբերական բնույթ ունեցող միջադեպեր ու մոտիվներ (էպոսի մոտիվային

համակարգի դասակարգում են կատարել Ա. Սահակյանը և Հ. Համբարձումյանը2),

որոնք նմանատիպ հանգամանքներում կրկնվում են: Այսինքն՝ դրանք ինչ-որ չափով

ենթադրելի են դարձնում վեպի ընթացքը և, ընդհանուր հաշվով, հեշտացնում ասացո-

ղի գործը: Օրինակ՝ բախտորոշ մարտից առաջ կամ հերոսի՝ վտանգի մեջ գտնվելու

ժամանակ նրա հարազատի՝ երազի միջոցով այդ մասին տեղեկանալու ու հերոսին

օգնության հասնելու մոտիվը: Երբ Դավթի կյանքը վտանգվում է, Ձենով Օհանը երազ

է տեսնում (որոշ պատումներում նաև Քեռի Թորոսը), իսկ երբ Սանասարն է փորձան-

քի մեջ ընկնում, Բաղդասարն այդ մասին կա՛մ երազ է տեսնում, կա՛մ մատանու միջո-

ցով գուշակում վտանգը: Երազի միջոցով Մելիքի մայրը նախազգում է իր որդու ձա-

խողումը:

Կան այնպիսի մոտիվներ, որոնք, ըստ էության նույնը կամ նման լինելով, արտա-

հայտության պլանում ևս համընկնում են: Այդպիսիք են, օրինակ, հերոսների՝ հոր

զենքն ու զրահը ձեռք բերելու, թշնամու զորահավաքի, վանքի վերաշինության, կռվին

պատրաստության մոտիվները: Թվարկվածները հիմնականում բանաձևային իրացում

են ստանում կրկնությունների և համապատասխան իրողությունների թվարկման

միջոցով:

«Սասնա ծռերին» հատուկ է «եռակի գործողության» մոտիվը: Վեպի ընթացքը

հիմնականում զարգացում է ապրում, երբ առանցքային գործողությունները կատար-

վում, կրկնվում են երեք անգամ: Oրինակ՝ հերոսները իրենց հարսնացուներին տիրա-

նալու համար անցնում են փորձությունների միջով: Փորձությունը հիմնականում բաղ-

կացած է լինում երեք փուլից: Դավիթը Խանդութ Խաթունին հասնելու համար կռվի է

գնում փահլևանների դեմ, ապա աղջկա հոր թշնամիների կամ Խանդութի փեսացուի

և վերջում մենամարտում Խանդութի հետ: Նույն կերպ Սանասարը իր հարսնացուի

հոր պահանջով խնձորն է իջեցնում աշտարակից, աղջկա փեսացուներին սպանում և

ջրարգել վիշապի դեմ կռվի գնում:

Ասացողները հիմնականում չեն խախտում եռակի գործողության օրինաչափու-

թյունը: Պատումներից մեկում Բաղդասարը գնում է՝ Քառսուն Ճող Ծամին առնելու և

թագավորի հրամանով փահլևանին գետնով է տալիս, ապա՝ Ասլանին ու Ղափլանին

սպանում: Այս երկու փորձություններից հետո աղջկան առնում է ու գալիս Սասուն:

Բայց թագավորի մյուս աղջիկը՝ Դեղձունը, նրանց ճանապարհը կտրում է և արգելում

Քառսունին տանել3: Ճիշտ է՝ Դեղձունի հետ մենամարտում ու նրան հաղթում է Սա-

նասարը, սակայն, ըստ էության, այդ մենամարտը Բաղդասարի հարսնացուի համար

մղված երրորդ փորձությունն էր, որի բացակայությունը անկատար կդարձներ Բաղ-

դասարի հաղթանակը: Այսինքն՝ բանասացը այս կամ այն կերպ լրացնում է, փորձում

1 Տե՛ս Սահակյան Ա., «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն, Երևան, 1975, էջ

82-173: 2 Տե՛ս Համբարձումյան Հ., «Սասնա ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց

հատկանիշները (սեղմագիր), Երևան, 2008: 3 Տե՛ս «Սասնա ծռեր», հ. Բ, մաս Բ, էջ 242-246:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

30

պահպանել երեքանգամյա գործողության կարգը, այլապես, ըստ ժողովրդական

պատկերացման, հերոսի արարքը չի ունենա բարոյական հիմնավորում: Լինելով բա-

նահյուսական վիպաստեղծման հիմնարար հնարանքներից մեկը՝ եռաչափ գործողու-

թյան մոտիվը այնքան է հարազատացել վեպին, որ գործողությունների երեքանգամյա

կրկնությունը հաճախ կատարվում է ինքնանպատակ, մեխանիկորեն: Օրինակ՝ Ալլո

Դավթյանի պատումում, երբ Գաբրիել հրեշտակը գիշերով գալիս է Մհերի մոտ, վեր-

ջինս աղմուկ է լսում և երկու անգամ հարցնում, թե ով է, սակայն պատասխան ստա-

նում է միայն երրորդ անգամ հարցնելու ժամանակ1: Նմանատիպ դեպքերում ավելի

պարզորոշ է երևում եռակի գործողության բանաձևային բնույթը:

Բանն այն է, որ եռակի գործողությունը նաև երեք թվի անուղղակի իրացումն է

վեպում: Այս թիվն ունի կրոնա-դավանաբանական իմաստավորում. խորհրդանշում է

աստվածային երրորդությունը: Ուստի ժողովրդական պատկերացմամբ որևէ մտա-

դրություն կամ գործողություն կարող է ձախողվել, անկատար մնալ առաջին և երկ-

րորդ անգամների ժամանակ, սակայն երրորդ անգամը, քանի որ կապված է աստվա-

ծային թվի հետ, օրհնված է և միանշանակ պիտի պսակված լինի հաջողությամբ:

Վեպում բազմիցս հանդիպում են նաև խորհրդանշական թվեր: Այսպես, երբ

լրանում է Սանասարի և Բաղդասարի մոր հղիության իննը ամիս, իննը օրը, զույգերը

ծնվում են, հարամի դևերը քառասունն են, նրանց գողոնը կազմում է քառասուն

երինջ, Դեղձունի ծամերը քառասուն ճյուղ են, փահլևանները կա՛մ յոթնն են, կա՛մ՝ քա-

ռասունը, Մհերի գուրզը երեք հարյուր երեսունվեց լիտր է կամ քառասուն գազական

և այլն: Առհասարակ, բանահյուսական բոլոր ժանրերին էլ բնորոշ է խորհրդանշական

թվերի առկայությունը, ուստի դրանք բանահյուսական երկի դեպքում գիտակցվում են

իբրև ավանդական տարրեր:

Վեպի ավանդական կայուն բաղադրիչների թվում են աշխարհագրական տեղա-

վայրերի, զենք ու զրահի, ռազմական հանդերձանքի անվանումները: Դժվար է պատ-

կերացնել հերոսավեպը առանց տարատեսակ զենքերի ու ռազմական պարագաների

նկարագրության, այսինքն՝ դրանց առկայությունը բխում է վեպի ներքին էությունից,

բովանդակությունից: Ուստի այդ անվանումները նույնիսկ պատկերավորված են ներ-

կայացվում. հանդես են գալիս բնութագրիչ բառերով՝ մակդիրներով, ինչպես օրինակ՝

Թուր Կեծակին կամ Կեծակե Թուր, Թոփուզ Բողբադին, Շապիկ Զրըխլին, Ջըզմա (կո-

շիկներ) Քուսուլին, Քյամարն ի մեջքին կամ Քամար Ուզընին և այլն: Պատումում մե-

ծաթիվ տեղանունների առկայությունը վկայում է ասացողի փորձառության, լավ հիշո-

ղության մասին: Ուշ շրջանում գրառված պատումներում, որտեղ առկա է վեպի

մոռացման խնդիրը, նկատելի է տեղանունների թվի կտրուկ նվազում: Սա խոսում է

ասացողների կողմից նյութի պասիվ վերարտադրության մասին: Սակայն կան մի

շարք տեղանուններ, որոնք անխուսափելիորեն կապված են վեպի ընթացքին կամ

այնքան են մերվել դրան ու կայունացել, որ ձեռք են բերել խորհրդանշական-բանա-

ձևային իմաստավորում և հանդիպում են բոլոր պատումներում: Դրանք են՝ Սասունը,

Սասնա բերդը, Մսրը, Մարութա Բարձր Աստվածածին վանքը, Ծովասարը, Սեղանա-

սարը, Ճապաղջուրը, Սև լեռը, Բաթմանա կամուրջը, Որսասարը, Սուրբ Կարապետի

վանքը և այլ տեղանուններ2:

Բանաձևման եղանակները: Ա. Լորդը իր «Ասացողը» գրքում առանձնացնում է

բանաձևերի ստեղծման երեք հիմնական եղանակ՝ տաղաչափական (метрический),

քերականական (синтактический), ձայնային (акустик)3: Տաղաչափական են, բնակա-

1 «Սասնա ծռեր», հ. Բ, մաս Բ, էջ 357:

2 Տե՛ս Աբեղյան Մ., Երկեր, հ. Ա, Երևան, 1966, էջ 332-353:

3 Տե՛ս Лорд А., Сказител, էջ 42-59:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

31

նաբար, որոշակի չափ ու հանգավորում ունեցող կառույցները, որոնք թեև մեծ թիվ

չեն կազմում «Սասնա ծռեր» էպոսում, սակայն եղածները, առավել տպավորիչ լինե-

լով, քան ոչ չափված հատվածները, վիպասացների կողմից առանց դժվարության

մտապահվել ու համարյա թե նույնությամբ փոխանցվել են.

«Կարճ կընկտիք կայնած էրկանք աղան,

Էրկեն կընկտիք զուղտեր բառնան.

Մեր Խոլբաշին գացեր Սասուն ի բան,

Մուղալ եզներ բերե կըթան,

Գարուն բոլ կը շինենք եղ ու չորթան»1:

Քերականականը կառուցվում է բառերի խոսքիմասային հատկանիշների, նախա-

դասության անդամների տարբեր հարաբերությունների հիման վրա: Այս եղանակով

կազմված բանաձևերի ամենատարածված մոդելը հետևյալն է. բոլոր տողերում ասա-

ցողը կրկնում է միևնույն նախադասությունը՝ յուրաքանչյուրում փոխելով նույն պաշ-

տոնը զբաղեցնող անդամը: Այդպես նա ուշադրությունը կենտրոնացնում է փոփոխ-

վող անդամի՝ ընդգծելով նրա իմաստը: Այսինքն՝ փոփոխվող անդամը խոսքի ելա-

կետն է դառնում.

«Քառասուն տարին՝ բերինք քառասուն ամիս.

Քառասուն ամիսը՝ բերինք քառասուն որ.

Քառասուն որ՝ բերինք քառասուն սըհաթ.

Քառասուն սըհաթ՝ բերինք քառասուն դաղկիկա,

Քառասուն դաղկիկա՝ բերինք մըկա» 2:

Առանձնապես աչքի են ընկնում գործողություն ցույց տվող բառերի կուտակում-

ները («քշեց, գնաց, ղոշումին հասավ», «ժողվեց, բերեց, լցրեց», «կապեն, տանեն,

դնեն»), ինչի շնորհիվ վեպը, կարծես թե, անդադար շարժման մեջ է: Սասնա հերոսնե-

րը ունեն հակում՝ անմիջապես արձագանքելու, գործելու: Վեպի դինամիզմը բխում է

ծուռ հերոսների անկաշկանդ ու անբռնազբոս վարքագծից: Ա.Եղիազարյանը նկա-

տում է, որ սասունցի հերոսների նշանաբանն է «յա աստված ընձի կիտա, յա հակա-

ռակորդին» մտայնությունը. «Սա Սասնա հերոսների վճռականության բանաձևն է:

Էպիկական հերոսների ամբողջ կյանքը նման արարքների հերթափոխություն է: Դա

նրանց էությունն է: Սա փիլիսոփայություն է և ապրելու ձև... Հերոսի ամեն մի զգաց-

մունք, հոգու ամեն մի շարժում անմիջապես դառնում է արտաքին շարժում, արարք,

գործողություն»3:

Ձայնային բանաձևումը ճարտասանական հնարանք է՝ բաղաձայնույթների ու

առձայնույթների միջոցով ստեղծելու համապատասխան տրամադրություն, խոսքին

հաղորդելու երաժշտականություն ու ռիթմ: «Սասնա ծռերում» բաղաձայնույթի ամե-

նատարածված օրինակը, որը հանդիպում է գրեթե բոլոր պատումներում, Սասնա

բերդի անվանակոչության հատվածն է՝ «ս» բաղաձայնի կուտակմամբ.

«Կըսե.- Ա՛յ տղա, էդի սասո՛ւմ է, սասո՛ւմ ,

Ըդի քար չի, սասո՛ւմ...

Օր կըսե՝ սասո՛ւմ, Սանասար կըսա.

-Հայրիգ ջա՛ն, էլ անուն դրվավ՝ Սասուն»:

Վերջ, գըդրվի բերդի անուն Սասուն,

Հա՛ գըմնա Սասուն, Սասու՜ն»4:

1 «Սասնա ծռեր. ընտիր պատումներ», Երևան, 2008, էջ 29:

2 «Սասնա ծռեր», հ. Ա, էջ 549:

3 Եղիազարյան Ա., Սասնա ծռեր էպոսի պոետիկան, Երևան, 2013, էջ 86-87:

4 «Սասնա ծռեր», հ. Դ, Երևան, 1999, էջ 328:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

32

Այս եղանակով կառուցված խոսքը բարեհունչ է, անկախ իր բովանդակությունից՝

ախորժալուր ունկնդրի համար: Նա չի էլ զգում, թե ինչպես է ասացողը հնչյունային

ներգործությամբ իր ուշադրությունը գրավում:

Պատկերավորման միջոցները՝ բանաձևման միջոցներ: Պատկերավորման մի-

ջոցները «Սասնա ծռերում» ուսումնասիրել են Մ. Աբեղյանը և Ա. Եղիազարյանը1:

Նրանք հանգամանորեն անդրադարձել են խոսքի պատկերավորման հիմնական մի-

ջոցներին էպոսում (կրկնություն, համեմատություն, մակդիր), տվել նրա պատկերա-

վորման համակարգի ընդհանուր բնութագիրը: Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ

վեպը հարուստ չէ պատկերավորման միջոցներով: Սակայն ստորև մենք քննելու ենք

դրանք` իբրև խոսքի բանաձևման ուրույն միջոցներ:

Խոսքի բանաձևման հիմնարար միջոցը կրկնությունն է: Յուրաքանչյուր տիպի

կրկնություն (կրկնության կարող է ենթարկվել խոսքային յուրաքանչյուր միավոր՝

հնչյունից կամ բառից մինչև ամբողջական պարբերույթ) ինքնին բանաձև է: Կրկնու-

թյան միջոցով ասացողը հեշտացնում է նաև տողերի հանգավորումը: Հատկապես

միևնույն տողի և վերջութային կրկնության դեպքում ստացվում է հարևան տողերի

մեխանիկական հանգավորում.

«Տա՜յ մերիկ, ի՞նչղ էնիմ,

Տա՜յ մերիկ, ի՞նչղ էնիմ

Սասմա քաղքեն բեհբահր խանած»2:

Ուշ շրջանում գրառված Սասնա պատումները աչքի չեն ընկնում ասացողական

բազմարվեստ խոսքով. hազվադեպ են հանդիպում բանաձևային դրսևորումներ:

«Սասնա ծռերի» Դ հատորում որոշ պատումներ խիստ փոքրածավալ են: Դրանք նույ-

նիսկ կարելի է համարել բազմատարր վեպի մնացուկներ: ԺԵ պատումը, որը պատմել

է Խազալ Տոնոյանը, ընդգրկում է միայն Դավթի ճյուղը, այն էլ՝ կցկտուր: Բանն այն է,

որ Խազալը վարպետ վիպասաց չէ. նա ուղղակի բազմիցս լսել է վեպը վարպետ վի-

պասացի կողմից՝ չորս ճյուղով: Նկատելի է, որ վիպելիս, այնուամենայնիվ, փորձել է

իր խոսքը ունկնդիրների համար հետաքրքրաշարժ դարձնել՝ հաջորդ նախադասու-

թյունը սկսելով այն բառով կամ բառակապակցությամբ, որով ավարտել է նախորդը.

«Գ’էլի ու գէրթը:

Գ’էլի գերթը, օր ընդեն գը չափին.

Զծեռքը գըզարգե կոտը թռու ոսկով

Գըզարգե ընդուր կլոխ, օր նստե գըչափե:

Ըդունք գէրթան:

Ըդունք օր գէրթան,

Խըբար գըհասնի Մսրա Մելիքին»3:

Ճիշտ է՝ համեմատությունները մեծ թիվ չեն կազմում, սակայն պետք է նկատել, որ

հայտնի բանաձևային որոշակի կառույցներ ամբողջությամբ կազմված են համեմա-

տության միջոցով, ինչպես՝ Խանդութի գովքը (« Իմ կարմիր Խանդութ ինչ օր խընծոր

ծառն ի ծիրին: / Իմ խորոտիկ Խանդութ ինչ օր լուսնակ տըսնըհինգին…»4, կանանց

ծաղրը Կոզբադինին կամ Խոլբաշուն. (« Խո՛լբաշի ջան, Խո՛լբաշի. / Իդա դիեն գացիր

քընց գել գազան, / Ըն դիեն էկար քընց շուն վազան. / Մզրաղդ է վիզդ քընց շան

խառան, / Բերանդ է բաց քընց պատուհան…»)5:

1 Տե՛ս Աբեղյան Մ., հ. Ա, էջ 474, 475, Եղիազարյան Ա., էջ 275-294:

2 «Սասնա ծռեր. ընտիր պատումներ», էջ 410:

3 Նույն տեղում, էջ 372:

4 Նույն տեղում, էջ 200:

5 Նույն տեղում, էջ 30:

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

33

Կայուն մակդիրների քանակը ևս սահմանափակ է (հերահոտ հորոխպեր, քառա-

սուն գազական փահլևան, խոր նետ ու աղեղ, դառ դժողք, Կոզբադին մեծաբերան և

այլն): Դրանք մեծապես հանդես են գալիս հերոսների մականունների տեսքով: Դա

գալիս է գյուղացի մարդկանց նախասիրությունից. նրանք, առհասարակ, սիրում են

մականուններ վերագրել թե՛ իրական անձանց, թե՛ իրենց կերտած հերոսներին: Ինչ-

պես արդեն նշել ենք, կայուն մակդիրներով են հանդես գալիս նաև զենք ու զրահի,

ռազմական հանդերձանքի անվանումները:

Էպիկական մականունը կարող է նշել հերոսի ծագման վայրը, օրինակ՝ Իլյա Մու-

րոմեց (Մուրոմցի), Սադկո Նովգրադցի: «Սասնա ծռերի» գլխավոր հերոսին կոչում են

Սասունցի Դավիթ, իսկ գլխավոր թշնամուն՝ Մսրա Մելիք: Մականունները ցույց են

տալիս, որ հերոսներն իրար հակադրվում են նախևառաջ ազգությամբ:

Համաշխարհային էպոսներում սերում, ծագում ցույց տվող ամենատարածված

մակդիրները կազմվում են՝ հերոսների տոհմի կամ հորական անուններին ավելացնե-

լով ազգանվանակերտ ածանցներ, այսինքն՝ այդ մակդիրները հանդես են գալիս իբրև

ազգանուններ (օրինակ՝ Տելամոնյան Այաքս, Պելիսածին Աքիլլես, Մեգես Փիլևսիաս

(Փիլևսի որդի), Դոբրինյա Նիկիտիչ, Վասիլի Կազիմիրովիչ, Սոփման Օդուխմանորդի):

Սակայն հայկական էպոսում նման մակդիրներ չեն հանդիպում:

«Սասնա ծռերում» մականունները հիմնականում ձևավորվել են հերոսի որևէ ան-

հատական հատկանիշի վրա: Կան արտաքին հատկանիշներ մատնանշող մականուն-

ներ, ինչպես` Թուխմորուս Դավիթ, Թառլան Դավիթ, Քառսուն Ճյուղ Ծամ Դեղձուն,

բնավորության գծերին վերաբերող ՝ Ծուռ, Ձենով Հովան, Քեռի Թորոս: Իսկ, օրինակ,

Խադութ Խաթունի կամ Պարոն Աստղիկի մականունները՝ որպես այդպիսիք, չունեն

մականվան նշանակություն, ոչ էլ պատկերավոր որոշիչներ են, այլ՝ սեռային պատկա-

նելություն ցույց տվող դիմելաձևեր: Բայց, քանի որ մշտապես կրկնվում են հերոսների

անունների հետ, ստացել են մականվան ու կայուն մակդիրի արժեք: Եվ այսպես էլի մի

քանի մականուններ՝ Մեծ Մհեր, Փոքր Մհեր, Տղա Դավիթ, Աղջիկ Խանդութ և այլն:

Այն հատկանիշները, որոնք մականուններ են դառնում, այս կամ այն կերպ պետք

է հիմնավորվեն, դրսևորվեն հերոսների վարքագծում: Օրինակ՝ վեպում Ձենով Հովա-

նի բարձրագոչ ձայնը դրսևորվում է վանքի վերաշինության համար վարպետներ կան-

չելու և հորի մեջ ընկած Դավթին ձայն տալու դրվագներում:

Որոշ մականունների (օրինակ՝ Դավթի Թլոր և Շաղգամակեր) առաջացումը վե-

պում տրվում է դիպվածով: Դժվար է ասել՝ դիպվածի արդյունքում է առաջ եկել մա-

կանունը, թե այն նախապես եղել է, հետո ժողովուրդը դրա վերաբերյալ հյուսել է

ավանդություն: Համենայն դեպս, ժողովրդական ստուգաբանությունը հիմնված է ժո-

ղովրդի երևակայության վրա: Սակայն հանդիպում են այնպիսի օրինակներ, որոնցում

ակնհայտորեն երևում է, որ ասացողը հերոսի մականվան առաջացումը ամեն կերպ

փորձել է կապել որևէ պատմության հետ: Օրինակ՝ ասացող Մանուկ Թորոյանի պա-

տումում Խոր Մանուկին է վերագրված Դավթի՝ ոսկով և կրակով փորձելու միջադեպը,

որով ասացողը փորձել է ստուգաբանել «Խոր» մականվան առաջացումը.

«Գնաց ձեռ զարգեց կրագի մեչ,

Կրագ կպավ, մատ վառավ.

Մատ որ վառավ, մատ զարգեց բերան:

Կրագ կպուկ էր մատին,

Իդոր մռութն էլ վառավ

Հարի հընցուցին, մռութ վառավ, խոռվավ:

Էտեխ մնաց Խոր Մանուկ իդոր անուն»1:

1 «Սասնա ծռեր. ընտիր պատումներ», էջ 166:

Page 12: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp.26-34.pdf · 26 Աննա Միկոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատի

34

Այլ պատկերամիջոցներով որոշ բանաձևային կառույցներ հանդիպում են էպո-

սում, սակայն առանձին որակ չեն կազմում անդրադառնալու համար:

Այսպիսով, խոսքային բանաձևումը ասացողական բանարվեստի գլխավոր

սկզբունքն է: Էպոսի բանաձևային համակարգը դրա գեղարվեստականության ցու-

ցիչն է: «Սասնա ծռեր» էպոսը, թեև ասվում է ազատ ոտանավորով, սակայն ինչպես

տեսանք, ունի ներքին համակարգվածություն, բանաձևային կայուն կառույցներով

հագեցած տեքստ:

Աննա Միկոյան

ԽՈՍՔԻ ԲԱՆԱՁԵՎՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ

Բանալի բառեր` Բանաձևային կառույց, ասացող, բանահյուսություն,

էպոս, կայուն մակդիր, եռակի գործողության մոտիվ

Սույն աշխատանքում քննել ենք «Սասնա ծռերի» ասացողական արվեստը (պոետիկան)՝

հիմնվելով Ա. Լորդի «Ասացողը» գրքում ներկայացված դրույթների վրա, որոնցով հնարավոր է

ուսումնասիրել, վերլուծել ցանկացած բանահյուսական ստեղծագործության կատարողական

արվեստը, կառուցվածքային-գեղարվեստական առանձնահատկությունները: Էպոսի ավան-

դականության ցուցիչը բանաձևային կայուն կառույցների առկայությունն է, որոնց միջոցով է

միայն հնարավոր բանավոր երկ կառուցել, պահպանել ու ավանդել: Հոդվածում ներկայացված

են «Սասնա ծռեր» էպոսի ավանդական-բանաձևային կառույցների տեսակները, դրանց

կառուցման եղանակներն ու միջոցները:

Анна Микоян

ИСКУССТВО ФОРМУЛИРОВАНИЯ СЛОВА В ЭПОСЕ «САСУНСКИЕ УДАЛЬЦЫ»

Ключевые слова: «Сказитель», формула, фольклор, эпос,

стабильный эпитет, мотив тройного действия

В данной статье исследовано словесное искусство (поэтика) в эпосе «Сасунские удальцы».

За основу взяты тезисы из книги А. Лорда «Сказитель», с помощью которых возможно

проанализировать искусство формулирования, структурно-искусственные особенности в любом

фольклорном произведении.

Показателем традиционности в эпосе является наличие формулировочных стабильных

аспектов, с помощью которых возможно создавать фольклорные произведения, сохранятьить и

передавать их. В статье представлены типы фольклорно-формулировочных аспектов эпоса

«Сасунские удальцы», пути и методы их создания.

Anna Mikoyan

FORMULATION OF EXPRESSION IN EPOS “SASNA TSRER”

Keywords: form aspect, singer of tales, folklore, epos, stable epithet, motive of triple action

In this article we shall examine the art of tale singing (poetica) of epos “Sasna Tsrer”, based on the

arguments that are presented in A. Lord's work “Singer of Tales”, by which we can analyze art formu-

lation, structural and artificial features in any folklore. The presence of stable structures is the indicator of

traditionality of the epos, through which it becomes possible to save the epos.

The article presents the types of folkloric aspects in epos “Sasna Tsrer”, ways and means of their

creation.