СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 11-Feb-2020

19 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

18

Ամալյա Նավասարդյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար` դասախոս Գ. Ղամբարյան Էլ. փոստ՝ [email protected]

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թանգարանային զբոսաշրջությունն զբոսաշրջության ավանդական ուղղություն չէ: Այն մշակութա-յին-ճանաչողական զբոսաշրջային ուղղություններից մեկն է` ներառելով նաև այցելություն թանգարան-ներ, պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ: Հաշվի առնելով զբոսաշրջության աճի տեմպերը և դինամիկան Հայաստանում` կանխատեսելի էր այն փաստը, որ Հայաստանի թանգարան-ները ևս կներգրավվեն այդ գործընթացում` դառնալով երկրի մշակույթի, արվեստների ու արհեստների, ինչու ոչ, նաև ավանդական տնտեսության յուրովի ներկայացման միջոց:

Հասկանալու համար, թե ինչպիսի գործառույթ ունի թանգարանը, ինչպես է ներգրավված զբոսա-շըրջության մեջ, ինչպես կարող է թանգարանային զբոսաշրջությունը դառնալ զբոսաշրջության առան-ձին ուղղություն, և, ի վերջո, ոլորտի զարգացման համար ինչպիսի նախադրյալներ ու հեռանկարներ կան, անհրաժեշտ է մանրամասն հետազոտել «թանգարան» երևույթը:

Ըստ «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի [7]` թանգարանը (պատ-կերասրահ, երկրագիտական թանգարան, տուն-թանգարան, մատենադարան, գանձարան, արգելոց-թանգարան, հուշարձան-թանգարան և այլն) մշակութային կազմակերպություն է, որն ունի կանոնա-կարգված թանգարանային առարկաների հավաքածու, դրանց պահպանության և ցուցադրության կազմակերպման համար համապատասխան շենք-շինություններ կամ բացօթյա ցուցադրության հնա-րավորություն, իրականացնում է գիտահետազոտական գործունեություն, կոչված է ծառայելու հասա-րակությանը և նպաստելու նրա զարգացմանը, հասանելի է հանրությանը և իրականացնում է այլ գոր-ծառույթներ: Հայաստանի թանգարանային գործի զարգացման պատմությանը համառոտ անդրադառ-նալը կարևորվում է թանգարանային զբոսաշրջության համալիր ուսումնասիրության համար: Այն հնա-րավորություն է տալիս գնահատել թանգարանների և այնտեղ պահվող ցուցանմուշների արժեքը, որոնք իրենց տեսակով բացառիկ են, կամ այն թանգարանների ուսումնասիրությունը, որոնք զբոսա-շըրջային գրավչություն են ներկայացնում:

Հայաստանում շատ թանգարանների ֆոնդերի գերակշռող մասը ստացվել է հին հայկական բնա-կատեղիների և հեթանոսական տաճարների մնացորդների պեղումներից, ուստի, ուսումնասիրողներն այն նմանեցրել են բաց երկնքի տակ գտնվող թանգարանի: Հին Հայաստանում ի սկզբանե «թանգարա-նային գործառույթ» են կատարել հեթանոս աստվածների տաճարները: Միջնադարյան Հայաստանի «թանգարանները» երեք տարբեր կարգերի են բաժանվել՝ արքունի, իշխանական տներ և եկեղեցական [1, 21]: «Եկեղեցական թանգարանների» առաջացումն ու կատարած գործառույթները կապված էին եկեղեցիներում առկա ավանդատների հետ, որոնց մեջ սկսեցին պահվել եկեղեցական թանկարժեք զգեստներ, ոսկե և արծաթե սպասք, արծաթակազմ մագաղաթյա ձեռագրեր և այլ իրեր: Մի մասն էլ ունեցել է ձեռագրատներ և մատենադարաններ: Իսկ վանքերը կամ վանական համալիրները (Սանահի-նի վանքը, Հաղպատը, Հավուց թառը) ունեցել են հատուկ այդ նպատակի համար կառուցված գանձա-տըներ, որոնց մեջ պահվել է եկեղեցու հարստությունը: Նոր ժամանակներում հայկական առաջին թան-գարանը հիմնվել է Անդրկովկասում Խ. Աբովյանի կողմից, ով 1846 թ. Երևանի գավառական դպրոցին կից ստեղծել է, այսպես կոչված, «Հայկական հնությունների կաբինետ» [1, 24]: Հայաստանի միջնադար-յան թանգարաններից մեկն էլ նշանավոր Էջմիածնի եկեղեցական թանգարանն էր (15-րդ դ. կես)

1:

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ են ժողովրդի պատմական անցյալը, նրա կենցաղը, մշակույթն ու սովորություններն առավելագույնս արտացոլող թանգարանների ստեղծում, որոնք եկեղեցական թանգարանները չէին կարող ապահովել: Այդ նպատակով Մ. Խրիմյանն էջմիած-նում հիմնեց թանգարան` պատմահնագիտական և ազգագրական բաժիններով, որը 1920 թ.-ին պե-տականացվեց, իսկ 1930 թ. նրա գույքը հանձնվեց Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանին` դնելով Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման հիմքերը:

1 1868 թ. Գևորգ 4-րդ կաթողիկոսի կողմից հիմնադրվեց Էջմիածնի Գևորգյան թանգարանը` խորանի հետևում երեք սրահներից

բաղկացած [2, 26]:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

19

Ուսումնասիրելով թանգարանների ստեղծման և ձևավորման պատմական աղբյուրները` գալիս ենք այն եզրակացության, որ հեղինակները ներկայացրել են թանգարանների ստեղծման հիմքերը, որոնք համարվում են սկզբում հեթանոսական տաճարներում, հետո եկեղեցիներում և արքունիքում հավաքված իրերը: Սակայն դրանք չեն եղել «թանգարանային նմուշներ», դրանք շատ դեպքերում ար-տացոլել են միայն վերջիններիս հարստությունը և թանգարանները «թանգարանային ֆունկցիաներ» չեն կատարել: Եվ միայն 19-րդ դ. լուրջ ուշադրություն են դարձրել ցուցանմուշների հավաքմանն ու պահպանմանը, և թանգարանները հանդես են եկել որպես տարաբնույթ սոցիալ-մշակութային գործա-ռույթներ իրականացնող հաստատություններ:

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` ՀՀ-ում վերջին տասնամյակի ընթացքում թանգա-րանների թիվն էականորեն չի փոխվել, (2000 թ.` 93 թանգարան, 2012 թ.` 100 թանգարան), սակայն այցելությունների ընդհանուր թիվը 2000 թ. համեմատությամբ գրեթե կրկնապատկվել է` 875 հզ-ից դառնալով 1 մլն 950 հզ [4]: Սա դրական միտում է, ինչը վկայում է այն մասին, որ զբոսաշրջային հոսքերի մեծացմանը զուգընթաց ավելացել են նաև թանգարանային հոսքերը:

Հայաստանի թանգարանային զբոսաշրջության պատմությունը հին արմատներ չունի, այն ձևա-վորվել է գրեթե զբոսաշրջային այցելությունների հետ միաժամանակ:

Հաշվի առնելով այցելությունների մեծ թվաքանակը՝ սույն հոդվածի շրջանակներում քննարկվել են հետևյալ թանգարանները` Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Ս. Փարաջանովի, Հովհ. Թումանյանի, Ե. Քոչարի թանգարանները, Էրեբու-նի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևան քաղաքի պատմության թանգարանը, Էջ-միածնի Մայր տաճարի թանգարանը և գանձատունը:

Խոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած հայերեն 25.000 ձե-

ռագրերից 18.400-ը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշռող մասը, անկախ այցելության նպատակից և երթուղուց, լինում է Մատենադարանում: 2012 թ. Երևանը Համաշխարհային գրքի մայ-րաքաղաք ճանաչվելու առթիվ միայն 3 ամսվա ընթացքում Մատենադարան է այցելել 25.000 այցելու, որոնց գերակշիռ մասն զբոսաշրջիկներ են եղել: Մատենադարանի զբոսաշրջային հոսքերը կապված են վերջինիս բացառիկության հետ, որն էլ գրավչության հիմնական միջոցն է: Այցելուներն այստեղ լինում են նաև գիտական հետազոտություն կատարելու նպատակով:

Հայաստանի պատմության թանգարանը2 բացվել է 1921 թ.: Տարեկան այցելությունների թվով

առաջատարներից է` շնորհիվ իր աշխարհագրական դիրքի: Գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում և շրջապատված լինելով հարակից սպասարկման օբյեկտներով՝ ապահովում է այցելությունների կանո-նավոր թվաքանակ:

Հայաստանի պատմության թանգարանը համագործակցում է զբոսաշրջային գործակալություննե-րի հետ, զբոսաշրջային խմբերի համար ներկայացնում է այլ ծրագրեր: Սա ապացույց է այն բանի, որ մեզ մոտ էլ թանգարանները հաջողությամբ վերածվել են զբոսաշրջային օբյեկտի: Դառնալով զբոսա-շըրջային այցելությունների օբյեկտ` թանգարաններն իրենց գործունեությունը հարմարեցնում են զբո-սաշրջիկների պահանջներին, տրամադրում են օտար լեզվով տեղեկատվություն և էքսկուրսավարներ, հաճախ իրականացնում են հուշանվերների և խորհրդանշական բացիկների վաճառք, հատուկ ծրագ-րով այցելողների համար իրականացնում են մշակութային միջոցառումներ` ազգային երգի ու պարի ունկնդրում: «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ այցելուների թիվը գերազանցում է վեց հազարը, որոնց թվում նաև զբոսաշրջիկներ:

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնվել է 1921 թ.` որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այստեղ պահվում են հայտնի արվեստագետների գլուխգործոց-ներ, կազմակերպվում են տարբեր ցուցադրություններ ու կրթական ծրագրեր: Թանգարանի մասնա-ճյուղերն են Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի տուն-թանգարանները, Ջոտտոյի արվեստանոց-թանգա-րանը, Էջմիածնի, Հրազդանի, Ալավերդու, Սիսիանի, Ջերմուկի, Մարտունու և Եղեգնաձորի պատկերա-սրահները, Մհեր Աբեղյանի, Մինաս Ավետիսյանի թանգարանները [6]: Պատկերասրահը ևս այցելու-թյունների թվով առաջատար է` շնորհիվ իր տեղադիրքի: Թանգարանը Հայաստանում և արտերկրում կազմակերպել է ավելի քան 200 ցուցահանդեսներ, տարբեր գիտակրթական միջոցառումներ, ծավա-լում է հրատարակչական գործունեություն, 2005 թ.-ից կազմակերպում է «Ազգային պատկերասրահ» ամենամյա դասական համերգը` համատեղելով արվեստն ու երաժշտությունը: Այս ամենն էլ նպաստում է այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջիկների թվի աճին: Շնորհիվ թանգարանում կազմակերպվող թեմատիկ դասախոսությունների` ներքին այցելությունների թիվը ևս մեծ է:

1 1939 թ. մարտի 3-ի ՀՀ Կառավարության որոշմամբ վերածվել է գիտահետազոտական ինստիտուտի, որին կից ստեղծվել են 3

սեկտորներ` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրության ու հրատարակության և թարգմանության: 2 Թանգարանն ունի շուրջ 400.000 առարկաներից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն`

հիմնական հավաքածուի 35%-ը, ազգագրություն` 8%, դրամագիտություն` 45%, վավերագրեր` 12%:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

20

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնվել է 1968 թ., տարեկան այցելու-թյունների թիվը՝ մոտ 13.000-16.000 մարդ: Թանգարանը մասնակցում է արտասահմանում թանգարա-նային ցուցանմուշների ցուցադրությունների: Թանգարան այցելող օտարերկրացիների թվում մեծ են ֆրանսիացի, գերմանացի, իտալացի և եվրոպական այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը:

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանն այն եզակիներից է, որտեղ այցելությունները երբեք չեն դա-դարում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ թանգարանը տարաբնույթ մշակութային և կրթա-կան միջոցառումներ է նախաձեռնում, մասնակցում է թանգարանագիտական կոնֆերանսների և ցու-ցահանդեսների արտասահմանում, իրականացնում է նաև գիտաճանաչողական միջոցառումներ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին թանգարանի այցելուների տարիքային կազմում գերակշռում է միջին տարիքային խումբը, ներառելով նաև դպրոցահասակներին: Թանգարանը հաջող համագործակ-ցել է նաև զբոսաշրջային գործունեության սուբյեկտների (զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ [4, հոդված 2]) հետ` մասնագիտանալով զբոսաշրջիկների սպասարկման գործում:

Ե. Քոչարի թանգարանն իր հայտնիությամբ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Հարկ է նշել, որ միայն «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ այցելությունների թիվը հասնում է շուրջ երեք հազարի, որոնց թվում նաև զբոսաշրջիկներ:

Ա. Փարաջանովի թանգարանն այցելությունների պակաս չի զգում: Դրանց թվում մեծ է ռուս, ֆրանսիացի, գերմանացի, իտալացի զբոսաշրջիկների թիվը: Միայն «Թանգարանային գիշեր» միջո-ցառման ժամանակ այցելուների թիվը հասնում է ավելի քան 5.5 հազարի:

Բացի Երևան քաղաքի թանգարաններից, զբոսաշրջային այցելություններով աչքի են ընկնում Էջ-միածնի թանգարանները` Մայր տաճարի թանգարանն ու գանձատունը: Այցելությունների մեծ թվաքա-նակը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջիններս Մայր տաճարի հետ կազմում են ճարտարա-պետական մեկ համալիր և, զբոսաշրջիկները գտնվելով Հայաստանի հոգևոր կենտրոնում, այցելում են նաև թանգարան:

Թանգարանային գործի արդի վիճակի մասին տվյալները տարեկան հաշվետվության ձևով ստաց-վում են յուրաքանյուր թանգարանից, որոնք ամփոփվում են ՀՀ ԱՎԾ կողմից: Սակայն ոչ բոլոր դեպքե-րում են տվյալներ տրամադրվում այցելող զբոսաշրջիկների, դրանց տարիքային և ազգային պատ-կանելության մասին, քանի որ դեռևս շատ քիչ թանգարաններ են իրականացնում նման մոնիթորինգ:

Թանգարանների քանակական բաշխվածության ցուցանիշն ըստ մարզերի և Երևան քաղաքի հնարավորություն է տալիս վերլուծել թանգարանային զբոսաշրջության հոսքերը և դրանց տարածա-կան բաշխվածությունը (քարտեզ 1, հեղ.` Գոհար Ղամբարյան): Թանգարանների 2/3-ը գտնվում է Երևանում, ինչը մշակութային-ճանաչողական զբոսաշրջային մեծ հոսքեր է ներգրավում: Պարզ է դառ-նում, որ զբոսաշրջության, մասնավորապես՝ թանգարանային զբոսաշրջության համար, Երևանն առա-ջատար դիրք է գրավում Հանրապետության մյուս մարզերի նկատմամբ: Երևանում գոյություն ունեցող թանգարանները տեղաբաշխված են մեծ մասամբ Կենտրոնում, ինչը զբոսաշրջիկներին հնարավորու-թյուն է տալիս կարճ ժամանակամիջոցում և կարճ տարածություն անցնելով ավելի շատ թանգարաննե-րում լինել:

Քարտեզ 1. ՀՀ թանգարանների քանակը 2012 թ. դրությամբ` ըստ մարզերի և Երևան քաղաքի

Քարտեզ 2. ՀՀ թանգարաններ այցելու- թյունների քանակը 2012 թ. դրությամբ

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

21

Թանգարանային զբոսաշրջության ոլորտում թանգարանների տեղադիրքը կարևոր պայման է: Եթե թանգարանը գտնվում է զբոսաշրջային կենտրոնի կամ դեստինացիայի տարածքում, ապա ինք-ըստինքյան ներգրավվում է զբոսաշրջության ոլորտ: Այցելելով զբոսաշրջային դեստինացիա` զբոսաշըր-ջիկները ցանկանում են ավելի խորն ուսումնասիրել այդ երկրի մշակույթը և այցելում են թանգարան-ներ: Հայաստանի պարագայում Երևանը համարվում է խոշոր զբոսաշրջային դեստինացիա և ծառայու-թյունների մատուցման ու սպասարկման շրջան, իսկ այնտեղ գտնվող թանգարանները լրացնում են մատուցվող ծառայությունների ցանկը: Օրինակ` շատ թանգարաններ այցելուների մեծ թիվ են ունե-նում հենց շնորհիվ բարենպաստ տեղադրության, քանի որ գտնվում են քաղաքի կենտրոնում, կեցու-թյան օբյեկտների հարևանությամբ, տրանսպորտային խաչմերուկներում: Նման օրինակ է Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, Երևան քաղաքի պատմության թանգարանը: Վերջինը գտնվում է քաղաքապետարանի հարևանությամբ և հաճախակի է այցելվում օտարյերկյա հյուրերի և զբոսաշրջիկների կողմից:

Մարզերում այն թանգարանները, որոնք զբոսաշրջային երթուղու ճանապարհին են, դրանք մշտա-պես այցելվում են զբոսաշրջիկների կողմից, իսկ եթե հեռու են զբոսաշրջային կենտրոններից, ապա այ-ցելություններն զբոսաշրջիկների կողմից խիստ հազվադեպ են:

2000-2012 թթ. տվյալները ցույց են տալիս, որ այցելուների քանակը բավականին փոփոխություն-ների է ենթարկվել: Թանգարաններում այցելությունների թիվը 2000 թ. դրությամբ եղել է 964․200 մարդ, իսկ 2012 թ.` 1․949․400 մարդ: Գրեթե 2.5 անգամ ավելացել է թանգարանների այցելուների թի-վը Երևան քաղաքի թանգարաններում: Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերում նկատվում է այցելու-ների թվի էական աճ դեպի թանգարաններ: Մյուս մարզերում այցելուների թիվը գրեթե պահպանվել է նույնությամբ (քարտեզ 2, հեղինակ՝ Գոհար Ղամբարյան):

Թանգարանային այցելությունների թիվն այն գլխավոր ցուցիչն է, որը ցույց է տալիս թանգարանի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև թանգարանի գրավչությունը: Թանգարանային այցելությունների մեծ մասը բաժին է ընկնում երկրի քաղաքացիներին, և միայն Հայաստանի թանգա-րանների մի մասում է, որ զբոսաշրջային կայուն հոսքեր են նկատվում:

Այցելությունների նման աճը մեծ մասամբ կապված է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի հետ, բնակչության մոտ ձևավորվող մշակույթի հետ, մտածողության փոփոխության հետ, որ թանգա-րանները համարվում են մշակույթի կարևոր օջախներ և կենտրոններ: Այս ամենին նպաստում են նաև թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները և անվճար այցելությունների ապահովումը: Դրանք մեծամասամբ իրականացվում են ամսվա մեջ մեկ կամ երկու օր` դպրոցականնե-րի, ուսանողների, մեծահասակների համար անվճար այցելությունների կազմակերպմամբ:

Այս ամենից էլ եզրակացնում ենք, որ թանգարանը գիտակրթական և մշակութային գործունեու-թյուն ծավալելով, աստիճանաբար դառնում է հասարակության լայն շերտերին հասանելի:

Ուսումնասիրելով ՀՀ թանգարանային գործունեությունը, վերլուծելով եղած վիճակագրական տվյալները՝ կատարվել են հետևյալ եզրակացությունները.

անհրաժեշտ է համալիր ուսումնասիրություններ կատարել թանգարանային գործում, բացահայ-տել թանգարանների ներուժը, զբոսաշրջային գրավչությունը, բացառիկությունը,

իրականացնել արդյունավետ մարքետինգային և ֆանդրեյզինգային քաղաքականություն` մեծ թվով հաճախորդներ գրավելու և ֆինանսավորում ստանալու համար: Գովազդելիս շեշտադրել բացառիկությունը, հետաքրքիր դարձնելու համար կիրառել ինովացիաներ,

թանգարանների համար մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակար-գեր [3]` թանգարաններն զբոսաշրջային ոլորտ ներգրավվելու համար: Սա հատկապես կարևոր է նոր ձևավորվող արգելոց-թանգարանների

1 համար, որոնք առավելապես մասնագիտանում են

զբոսաշրջային հոսքեր ընդունելու մեջ, հեռանկարային կարող են համարվել թանգարանների միջև համագործակցությունը, այդ թվում

արտասահմանյան, մասնակցությունը տարբեր մշակութային և բարեգործական միջոցառումնե-րին, թանգարանագիտական կոնֆերանսներին,

հեռանկարային ծրագիր է նաև ՀՀ` զբոսաշրջային գրավչություն ունեցող թանգարանների հա-մագործակցությունն զբոսաշրջային գործակալությունների հետ` համատեղ մշակելով այցելու-թյունների ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ,

այցելությունների թիվն զբոսաշրջիկների կողմից հաճախակի դարձնելու համար անհրաժեշտ է զբոսաշրջային տեղեկատվական կատալոգներում և զբոսաշրջային քարտեզներում ներառվեն երթուղիների կամ զբոսաշրջային դեստինացիայի ճանապարհներին գտնվող թանգարանների մասին ինֆորմացիա:

1 Լավագույն օրինակներ են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-

թանգարանը:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 18-22.pdfԽոշոր թանգարան համարվող Մատենադարանում1 պահվում է մեզ հասած

22

Թանգարանն առաջին հերթին տվյալ երկրի բնակչության այցելության կենտրոն է, հետո` զբոսա-շըրջիկների: Ըստ այդմ, կարևոր է հետաքրքրություն ձևավորել տեղական բնակչության շրջանում` հաշ-վի առնելով զբոսաշրջության սեզոնային բնույթը և զբոսաշրջային այցելությունների ոչ ինտենսիվ հոս-քը: Սա թույլ կտա ողջ տարվա ընթացքում ապահովել ներքին զբոսաշրջիկների և այցելուների հոսք:

Այդուհանդերձ, թանգարանային ոլորտի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ զբոսա-շըրջության այս ուղղությունը Հայաստանում կարող է հաջողությամբ զարգանալ, եթե պետական մա-կարդակով իրականացվի նպատակաուղղված քաղաքականություն, ոլորտում սպասարկման մակար-դակը և մասնագետ-կադրերի պակասը լրացվի արդյունավետ կրթությամբ: Թանգարաններն զբոսա-շըրջային օբյեկտ դարձնելու համար դրանք ներառվեն զբոսաշրջային տեղեկատվական կատալոգ-ներում, զբոսաշրջային գործունեության սուբյեկտներն զբոսաշրջային երթուղիներ մշակելիս և փաթեթ-ներ առաջարկելիս թանգարանները ներգրավվեն դրանց մեջ: Թանգարանային զբոսաշրջությունը մեծ պոտենցիալ ունի շահութաբեր զբոսաշրջային ոլորտ դառնալու համար, քանի որ քիչ ֆինանսական ներդրումներ է պահանջում, սակայն արդյունքն ավելի մեծ է:

Գրականություն

1. Հաջոյան Ռ., Նիկողոսյան Մ., Մարքետինգը զբոսաշրջության ոլորտում, Երևան 2011: 2. Ղաֆադարյան Կ., Հայաստանի թանգարանների պատմությունից, Լրաբեր հասարակական գիտություն-

ների, թիվ 10, Երևան, 1972: 3. ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, ՀՀ կառավարության 2014 թ.

մարտի 27-ի N 442-Ն որոշում: 4. ՀՀ օրենք «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին», ընդունվել է 17.12.2003: 5. ՀՀ սոցիալական վիճակը 2012 թ., ԱՎԾ տարեգիրք 2012: 6. Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնական վեբ-կայք, http://www.gallery.am/hy/: 7. «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագիծ, ՀՀ Կառավարության 2014 թ.

հուլիսի 31-ի № 777-Ն որոշում, http://www.gov.am/files/docs/1279.pdf:

Ամալյա Նավասարդյան

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բանալի բառեր՝ թանգարան, թանգարանային զբոսաշրջություն, զբոսաշրջային դեստինացիա, ֆանդրեյզինգ, ինովացիա, արգելոց-թանգարան, զբոսաշրջային երթուղի

Սույն հոդվածում քննարկվել են թանգարանների ստեղծման և ձևավորման պատմական հիմքերը, վիճա-

կագրական տվյալների և հետազոտությունների հիման վրա ներկայացվել են զբոսաշրջային գրավչություն ունեցող թանգարանները, այդ տվյալների բազայով կազմվել են քարտեզներ, որոնք արտացոլում են թանգարանների տա-րածական տեղաբաշխվածությունը և այցելությունների թվաքանակը` ըստ մարզերի և Երևան քաղաքի: Ուսում-նասիրությունների արդյունքում բացահայտվել են թույլ կողմերը և դրանց լուծման հնարավոր ուղիները ներկա-յացվել են առաջարկությունների տեսքով: Թանգարանային զբոսաշրջությունը Հայաստանում նախադրյալներ ունի զարգանալու և զարգացնելու նաև հարակից ոլորտները:

Амалия Навасардян

РАЗВИТИЕ МУЗЕЙНОГО ТУРИЗМА В АРМЕНИИ

Ключевые слова: музей, музейный туризм, туристическая дестинация, фандрайзинг, инновация, музей-заповедник, туристический маршрут

В статье рассматриваются история создания и исторические основы формирования музеев и представ-

лены наиболее привлекательные для туристов музеи. Во время исследований после обработки статистических данных были составлены карты, отражающие пространственное распределение музеев, количество посещений, число туристов в столице и по районам Республики. Результаты исследования также показали слабые стороны данной отрасли, для устранения которых нами были предложены соответствующие решения. Музейный туризм в Армении имеет большой потенциал и может развиваться как в столице Республики Армения, так и в прилегаю-щих районах.

Amalia Navasardyan

DEVELOPMENT OF MUSEUM TOURISM IN ARMENIA

Keywords: museum, museum tourism, tourist destination, fundraising, innovation, museum-reserve, tourist route

This article discusses the historical bases of formation and development of museums, based on statistical data and studies the museums, which are considered to be tourist attractions, were presented, then with this dataset maps were drawn that reflect the spatial distribution of museums and number of tourist visits in regions and the capital. The study also revealed weaknesses and their possible solutions is presented in the form of suggestions. Museum tourism in Armenia has the potential of developing as well as fostering the related spheres.