Եղիշե չարենցի տուն-թանգարան

7
ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ

Upload: milenamarkosyan

Post on 08-Aug-2015

23 views

Category:

Art & Photos


4 download

TRANSCRIPT

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` Երևանում 1935-1937 թվականներին ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին: 

1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց: 

Չարենցի տուն-թանգարանում հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվն անցնում է 15000-ից։ Բանաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ Չարենցի տուն-թանգարանի ցուցասրահներից Չարենցի տուն-թանգարանը մշտական գործող հուշասրահ է բացել նաև Չարենցավան քաղաքում։

Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։ 

Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։

Նյուը պատրաստեց Միլենա Մարկոսյանը