globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/nla amsagir/globus azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ...

68
2014 Հրատարակվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աջակցությամբ ԵՐԵՎԱՆ ԳԼՈԲՈՒՍ ( ) 5 50

Upload: others

Post on 27-Sep-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

2014

Հրատարակվում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ

ԳԼՈԲՈՒՍ

( ) 5 50

Page 2: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

ԳԼՈԲՈՒՍ

Թիվ 5 (50), 2014

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ Հարությունյան Գլխավոր խմբագրի տեղակալ Սևակ Սարուխանյան Պատասխանատու խմբագիր Խոնարհիկ Քարաուղլանյան Պատասխանատու քարտուղար Լուսինե Բաղրամյան Խմբագիրներ Աննա Ժամակոչյան Արեստակես Սիմավորյան Արթուր Դումանյան Դիանա Գալստյան Սերգեյ Սարգսյան Տիգրան Ղանալանյան Էջադրող-ձևավորող Տաթևիկ Քարաուղլանյան

«ԳԼՈԲՈՒՍ» ՏԵՂԵԿԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Աշոտ Թավադյան ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թևիկյան ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնների դասախոս, տ.գ.թ. Գագիկ Հարությունյան (համակարգող) «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն, ք.գ.թ. Էդուարդ Լ.Դանիելյան «Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ. Կարեն Վ.Կարապետյան Տնտեսագիտության դոկտոր Մուշեղ Լալայան ՀՀԿ փոխնախագահ Սամվել Մանուկյան IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան, ս.գ.թ. Սևակ Սարուխանյան «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ք.գ.թ. Վարդան Հարությունյան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, տ.գ.թ.

Page 3: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

ԳԼՈԲՈՒՍ

Թիվ 5 (50), 2014

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Սևակ Սարուխանյան Նոր տրանսպորտային նախագծեր տարածաշրջանում .......................................... 5

Գեորգի Կոլարով

Մակեդոնիայի Հանրապետությունը կհաջորդի Ուկրաինային

(Հայացք Բուլղարիայից).................................................................................................. 9

Հայկ Գաբրիելյան

Թուրքիայի ռազմական բարեփոխումների շուրջ ................................................... 17

Լուրեր .............................................................................................................................. 29

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Արեստակես Սիմավորյան Հայկական հետազոտություններ

թուրքական ուղեղային կենտրոններում …………….…………………….…….... 33

Վահրամ Հովյան Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները .............................. 39

Մհեր Սահակյան Չինաստանի հայկական համայնքը մեր օրերում ................................................... 48

Լուրեր .............................................................................................................................. 53

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Կարեն Վերանյան Վիճակագրական տվյալներ 2012-2013թթ.

ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ .......................................................................... 56

Հուշագիր հեղինակին ................................................................................................... 66

Page 4: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ
Page 5: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

5

Աշխարհաքաղաքական

ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Սևակ Սարուխանյան*

Վերջին շրջանում ակտիվացել են միջազգային նշանակության

տրանսպորտային նախագծերի իրականացման աշխատանքները։

Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասի և Կասպյան տարածա-

շրջաններին, որտեղ ավարտական փուլ կարող են մտնել մի քանի

նախագծեր։ Դրանք, ցավոք, որոշակի իմաստով բացասական ազդե-

ցություն կարող են ունենալ ՀՀ տարածաշրջանային շահերի համար։

Ղեզվին-Ռեշտ-Աստարա. ավարտական փո՞ւլ

Մայիսի սկզբին ակտիվացան քննարկումներն Իրանի և Ադրբեջանի

երկաթգծերն իրար հետ կապող Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթու-

ղու կառուցման հեռանկարների մասին։ Դրանց հատուկ զարկ տվեց

Ադրբեջանի նախագահի՝ ապրիլին Թեհրան կատարած այցը, որի

նշանակությունը բարձր գնահատվեց թե՛ իրանական, թե՛ ադրբեջա-

նական կողմերից։

Ասել, թե Ի.Ալիևի այցը ռազմավարական փոփոխություններ

մտցրեց Իրան-Ադրբեջան հարաբերություններում, սխալ կլինի, քանի

որ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը ռազմավարական

նշանակություն չունեն և վերաբերում են նեղ և ոչ մեծ ոլորտներին։

Միևնույն ժամանակ, իրանա-ադրբեջանական բարձր մակարդակի

բանակցությունները կոտրեցին այն սառույցը, որը ձևավորվել էր միջ-

* «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.։

Page 6: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Ս.Սարուխանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

6

պետական հարաբերություններում վերջին տարիներին։ Սա պարզ

երևաց նաև իրանական պաշտոնական լրատվամիջոցների հաղոր-

դագրություններից, որոնցում ղարաբաղյան թեմայով տեղի ունեցած

Ալիև-Ռուհանի քննարկումներն ավարտվում էին հակամարտության

մասին կարճ տեղեկությամբ, որը գրեթե բառացիորեն կրկնում էր

ադրբեջանական տեսակետը՝ 20% օկուպացված տարածքներ, հայ-

կական ռազմամիավորումներ և 1 միլիոն փախստական։

Ինչևէ, Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցություննե-

րից հետո ակտիվացան երկու պետությունների միջև համատեղ իրա-

կանացվելիք նախագծերի կենսագործման քննարկումները։ Այդ նա-

խագծերից արդեն մայիսին առաջին պլան մղվեց Ղեզվին-Ռեշտ-Աս-

տարա երկաթգծի կառուցումը, որը կկապի ոչ միայն Իրանի և Ադրբե-

ջանի երկաթուղիները, այլև հնարավորություն կտա ուղիղ տրանս-

պորտային ուղղություն ստեղծել Պարսից ծոցից մինչև Բալթիկ ծով։ Իր

բնույթով նախագիծը գլոբալ նշանակության է, որի իրականացումը

կանգնեցված էր Իրանի մեկուսացման և իրանա-ադրբեջանական լար-

ված հարաբերությունների պատճառով։ Սակայն երկու ուղղությամբ էլ

վերջին շրջանում որոշակի բարելավման գործընթացներ կան։

Եվ այսպիսով, արդեն մայիսին, Իրանի Գիլան նահանգի ղեկավար

Ալի Նեջեֆին իրանական պաշտոնական Irna լրատվական գործա-

կալության հարցին ի պատասխան հայտարարեց, որ Իրանի նախա-

գահը կառավարության բոլոր պրոֆիլային նախարարությունների ղե-

կավարներին հանձնարարել է ամենակարճ ժամկետում ավարտել Ղեզ-

վին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության աշխատանքները։

Գիլանի նահանգապետի պատասխանը, միգուցե, մեծ ուշադ-

րության չարժանանար, քանի որ Իրանում շարունակվող տնտեսա-

կան ճգնաժամի պայմաններում խոշոր նախագծերի իրականացման

ֆինանսավորման համար պետական միջոցներ չկան։ Սակայն արդեն

մայիսի 7-ին Աստանայում ԱՊՀ երկաթուղիների ղեկավարների հան-

Page 7: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Ս.Սարուխանյան

7

դիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցող՝ Իրանի երկաթու-

ղիների տնօրեն Մոհսեդ Աղային հանդիպեց Ադրբեջանի և Ռուսաս-

տանի երկաթուղիների տնօրենների հետ, և եռակողմ հանդիպման

ժամանակ որոշում ընդունվեց, որ Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթ-

գիծը կառուցելու է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Սա մեկ օր

անց պաշտոնապես հաստատվեց Վլադիմիր Յակունինի կողմից, որը

նախագիծն անվանեց կարևոր և հեռանկարային։

Ռուսաստանի հետաքրքրվածությունը նախագծով կարելի է բա-

ցատրել թե՛ ռազմավարական և թե՛ մարտավարական նկատառում-

ներով։ Ռազմավարական առումով սա բավական ձեռնտու հեռա-

նկար է ստեղծում Ռուսաստանի համար, քանի որ այն Մոսկվային

տալիս է միջազգային տարանցիկ կենտրոնի վերածվելու հնարավո-

րություն։ Մարտավարական առումով սա նույնպես կարևոր նախա-

գիծ է, քանի որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող Իրան-Ռու-

սաստան «նավթային գործարքին» կենդանի շունչ է հաղորդում։ Հի-

շեցնենք, որ համաձայն հնարավոր գարծարքի, Իրանը մոտ $15 մլրդ-ի

նավթ է արտահանելու Ռուսաստան, որի դիմաց ստանալու է ծառա-

յություններ և ապրանքներ։ Հաշվի առնելով արտահանմանն ուղղված

ռուսական տնտեսության սահմանափակվածությունը՝ նման արտա-

հանում իրականացնելը դժվար է պատկերացնել։ Սակայն ծառայու-

թյունների առումով (օրինակ՝ երկաթուղու կառուցումը) Մոսկվայի

հնարավորություններն այդքան էլ սահմանափակ չեն։ Այս առումով

Ղեզվին-Ռեշտ-Աստարան և՛ ռազմավարական, և՛ մարտավարական

առումներով Ռուսաստանին ձեռնտու նախագիծ է։

Կասպյան երկաթուղային շղթա

Սակայն Իրանի ակտիվացումը տրանսպորտային ոլորտում չի սահ-

մանափակվում միայն Ղեզվին-Ռեշտ-Աստարայով։ Իրանի նախագա-

հի մյուս հանձնարարականով արագացվել են Իրան-Թուրքմենստան-

Page 8: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Ս.Սարուխանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

8

Ղազախստան երկաթուղու կառուցման աշխատանքները, որոնք, հա-

մաձայն Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար

Աբաս Ախունդիի, կավարտվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին։

Խոսքը վերաբերում է ոչ միայն երկաթգծի իրանական հատվածին,

այլև դրան՝ ընդհանրապես։ Այսինքն՝ նախատեսվում է, որ առաջիկա-

յում Իրանի երկաթուղիները Ղեզվին-Ռեշտ-Աստարայի միջոցով

կկապվեն Ադրբեջանի և Ռուսաստանի, իսկ երկրորդ նախագծով՝

Թուրքմենստանի և Ղազախստանի հետ։ Առաջինի դեպքում Իրանը

հնարավորություն կստանա նաև Ադրբեջանի միջոցով միանալ

Վրաստանի երկաթգծին և Փոթի նավահանգստին, իսկ երկրորդի

դեպքում նաև Ղազախստան-Չինաստան երկաթգծի կառուցման

միջոցով Իրանի և Չինաստանի երկաթուղիները կապելու հնարավո-

րություն է բացվում։

Իրանի կողմից այս երկու նախագծերի ուղղությամբ տարվող աշ-

խատանքների արագացումը մեծ մասամբ պայմանավորված է նրանով,

որ Թեհրանը փորձում է օգտագործել Արևմուտքի հետ հարա-

բերությունների մասնակի կարգավորման միջոցով ձեռք բերված «հնա-

րավորությունների պատուհանը»՝ հարևան երկրների հետ տնտե-

սապես և քաղաքականապես ավելի փոխկապակցվելու նպատակով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ղեզվին-Ռեշտ-Աստարա-

յի կառուցումը զգալիորեն նվազեցնում է Իրան-Հայաստան երկաթ-

գծի կառուցման հեռանկարը, քանի որ երկու նախագծերն աշխարհագ-

րական տեսանկյունից նույն խնդիրն են լուծում՝ Հարավ-Հյուսիս

տրանսպորտային միջանցքի ստեղծում։ Իսկ այս պայմաններում մեկի

իրականացումը նվազեցնում է երկրորդի իրագործման շանսերը։

Page 9: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

9

ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿՀԱՋՈՐԴԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

(Հայացք Բուլղարիայից)

Գեորգի Կոլարով*

2014թ. ապրիլի 9-ին Մակեդոնիայի Հանրապետությունում տեղի

ունեցան նախագահական ընտրություններ (առաջին փուլ)։ Կառա-

վարող՝ Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն-

Մակեդոնական ազգային միաբանության դեմոկրատական կուսակ-

ցությունից (ՄՆՀԿ ՄԱՄԴԿ) նախագահի թեկնածու և հանրապետու-

թյան նախագահ Գեորգի Իվանովը գրեթե շահել էր երկրորդ մանդա-

տը. սոցիոլոգիայի պրոֆեսորին մի քանի տոկոս չէր բավականացրել՝

50% հավաքելու և առաջին փուլում հաղթելու համար։ Նրա մրցակից

Ստևո Պենդարովսկին՝ Մակեդոնիայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկ-

րատական միության (ՄՍԴՄ, նախկին տիտոյականներ) ներկայա-

ցուցիչը, հավաքեց ձայների մոտ 36%-ը և չկարողացավ 2014թ. ապրի-

լի 27-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում առաջ անցնել

գործող նախագահից։ Թեև չէր կորցնում հույսը՝ հորդորելով առաջին

փուլում չքվեարկած ալբանացի բնակչությանը՝ երկրորդ փուլում

աջակցել իրեն։ Ընտրական ակտիվությունը համեմատաբար բարձր

էր բուլղարական ծագմամբ մակեդոնացիների և շատ ցածր էր էթնիկ

ալբանացիների շրջանում։ Վերջինները չկարողացան միասնական

թեկնածու առաջադրել, որը կկարողանար պաշտպանել ալբանական

* Քաղաքագիտության թեկնածու, դասավանդում է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պե-

տական համալսարանում և Վառնայի (Բուլղարիա) Տնտեսագիտական համալսարանում։

Page 10: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Գ.Կոլարով «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

10

փոքրամասնության (երկրի 2,1 մլն բնակչության 25%-ը) շահերը, այդ

պատճառով էլ հետաքրքրված չէին ընտրություններով։

Երկրորդ փուլը կայացավ 2014թ. ապրիլի 27-ին՝ «երկուսը մե-

կում» համակարգով. այդ ժամանակ Մակեդոնիայի քաղաքացիներն

ընտրեցին նաև նոր խորհրդարան (հինը լուծարվել էր)։ Նախագահ

Գեորգի Իվանովը երկրորդ անգամ համոզիչ հաղթանակ տարավ՝

55.25%։ ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ն 61 պատգամավոր ունի 123 տեղանոց

խորհրդարանում։

Պարտություն կրած Ստևո Պենդարովսկին (որը հավաքեց ձայ-

ների 41.17%-ը) ներկայացնում է նոստալգիական, ամորտիզացված,

նորաձևությունից դուրս եկած բյուրոկրատական-հարավսլավամետ

ՄՍԴՄ-ն՝ թարմացված եվրոպական գաղափարներով։ Նրա կուսակ-

ցությունը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները, և

2014թ. մայիսի 10-ին ՄՍԴՄ նորընտիր պատգամավորները ներկա

չեն եղել նոր խորհրդարանի բացմանը։ Ըստ երևույթին, նրանք դեռ

չեն պատրաստվում աշխատել այնտեղ, ընդհակառակը՝ նոր ընտրու-

թյուններ անցկացնելու կոչ են անում։

ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ն անկախ մակեդոնական պետության գոյու-

թյան ամենասկզբում փոխել էր քաղաքական խաղի կանոնները, որը

մինչ այդ գտնվում էր Բելգրադի անվտանգության հին ծառայություն-

ների վերահսկողության ներքո։ Գեորգի Իվանովը և վարչապետ Նի-

կոլայ Գրուևսկին հույզերից զուրկ քաղաքական պրագմատիկներ են։

Վերջինը գրեթե ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել իշխանու-

թյունը (Մակեդոնիան խորհրդարանական հանրապետություն է)։

Նրա անձնային հատկանիշները՝ երկաթյա պրագմատիզմը, հետևո-

ղականությունը և անզիջում բնավորությունը, նրան հնարավորու-

թյուն են տվել շատ երիտասարդ տարիքում մտնել քաղաքականու-

թյուն և դառնալ ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ի առաջին կառավարության (վարչա-

պետ՝ Լյուբչո Գեորգիևսկի) ֆինանսների նախարարը։ Նրա ղեկավա-

Page 11: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Գ.Կոլարով

11

րությամբ կուսակցությունը նախագահական ընտրություններին

500.000 ձայն ավելի հավաքեց, քան մրցակիցները և զբաղեցրեց Մա-

կեդոնիայի խորհրդարանի տեղերի գրեթե կեսը։ Եվ սա ուժերի բաշխ-

ման իրական պատկերն է հասարակությունում՝ Մակեդոնիայի Հան-

րապետության զարգացման սույն փուլի համար։

Լյուբչո Գեորգիևսկին ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ում բացահայտորեն բուլ-

ղարամետ ուղղությունն էր ներկայացնում։ Մինչ այդ, 26 տարեկա-

նում, նա աշխատանքային գործունեությունն սկսել էր փոխնախագա-

հի պաշտոնում։ Մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո բուլ-

ղարական քաղաքացիություն է ընդունել և այժմ ապրում է Բուլղա-

րիայի Հանրապետության Բլագոևգրադ քաղաքում։ Գլխավորում է

ՄՆՀԿ-Ժողովրդական կուսակցությունը։

Նիկոլայ Գրուևսկու քեռին՝ Յորդան Միալկովը, եղել է ՄՆՀԿ

ՄԱՄԴԿ-ի առաջին կառավարության ներքին գործերի նախարարը,

կուսակցությունը գլխավորում էր այժմ արդեն հանգուցյալ ակադեմի-

կոս, իսկական բուլղարացի հայրենասեր Նիկոլայ Կլյուսևը։ Յորդան

Միալկովը չկարողացավ առանձնապես օգնել զարմիկին քաղաքական

կարիերայում. պատասխանատու այդ պաշտոնին նշանակվելուց շատ

չանցած նա զոհվում է առեղծվածային ավիավթարում։ Այդ ժամանակ-

վանից ի վեր Սկոպիեում համառ լուրեր են պտտվում, թե վթարը կազ-

մակերպվել էր Բելգրադի հատուկ ծառայությունների պատվերով։

Նիկոլայ Գրուևսկու պրագմատիզմը ակնառու է նաև արտաքին

քաղաքականությունում։ Մի կողմից՝ նա ոչ մեկին հնարավորություն

չի տալիս վիճարկել Տիտոյից ժառանգություն ստացած իդեոլոգեմը

մակեդանցի ազգի, բուլղարականից տարբեր լեզվի և ինքնության մա-

սին։ Մյուս կողմից՝ ջանում է չփչացնել հարաբերությունները Բուլ-

ղարիայի հետ՝ պնդելով, որ «մեր ճգնաժամը Սոֆիայի հետ արհես-

տածին է, ստեղծված նրանց կողմից»1։ Նա նույնիսկ բարեկամություն

1 България Македония, София, 2013, №1, с. 12.

Page 12: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Գ.Կոլարով «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

12

է անում Բուլղարիայի Հանրապետության երկրորդ անգամ ընտրված

նախագահ Գեորգի Պիրվանովի հետ։ Թեև վերջինը դասական է հա-

մարվում մակեդոնական հարցի և ՄՆՀԿ-ի քաղաքական պատմու-

թյան վերաբերյալ հետազոտություններ կատարած բուլղարացի մաս-

նագետների մեջ։

Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ շատ կուսակցություններ

թե՛ Բուլղարիայի Հանրապետությունում և թե՛ Մակեդոնիայի Հան-

րապետությունում ՄՆՀԿ են անվանվում, որպեսզի հետևորդներ ներ-

գրավեն։ Նրանք սահմանի երկու կողմում ապրող բուլղարացիների

վերամիավորման նոստալգիա են արթնացնում։

Երբ Նիկոլայ Գրուևսկին գլխավորում էր կուսակցությունը, նրա

«անտիկ մակեդոնացիների» խմբակցությունը երկրորդ պլան մղեց

բուլղար հայրենասերներին։ Այն ժամանակ կադրային Վոյո Միխայ-

լովսկին աջ ու ձախ բղավում էր, թե «բուլղարացիների համար մեր

կուսակցությունում տեղ չկա» և ազատում էր իրենց բուլղար գիտակ-

ցող ֆունկցիոներներին։ Այն ժամանակ որդեգրվել էր մակեդոնացի-

ների անտիկ ծագման դոկտրինը։ Այն դժվար է հերքել Ֆիլիպ Երկրոր-

դի և Ալեքսանդր Մակեդոնացու պետությունների գոյության ժամա-

նակային հեռավորության պատճառով։ Երկրի մեծ քաղաքներում ան-

նախադեպ ծավալում ստացավ երկու միապետների արձանների կա-

ռուցումը։ Նրանք սկսեցին Սկոպիեն վերածել տոտալիտարիզմի

թանգարանի։ Քաղաքի կենտրոնը նման է քանդակագործի արհես-

տանոցի. այն լի է բուլղարական պատմության պերսոնաժներով։

Նրանք, իհարկե, կենդանության օրոք չէին էլ կասկածում, որ դառնա-

լու են մակեդոնական պետության հերոսներ։

Բուլղարական և հունական պատմական ժառանգության թալա-

նը Սոֆիային և Աթենքին ստիպեցին արգելափակել Մակեդոնիայի

Հանրապետության եվրաինտեգրումը։ Իհարկե, բուլղարական արձա-

գանքը խիստ չափավոր է և կշռադատված։ Բուլղարներն անկեղծորեն

Page 13: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Գ.Կոլարով

13

մակեդոնացիներին համարում են իրենց հայրենակցիները, որոնց

ներվում է շատ բան։ ՅՈւՆԵՍԿՕ-ն (բուլղարացի դիվանագետ Իրինա

Բոկովայի նախագահությամբ, որը հյուսիսարևելյան Մակեդոնիայից

է, ծնվել է Յակորուդա քաղաքում) արդեն քննադատել է մակեդոնա-

կան իշխանություններին շինարարական խելահեղության համար,

որն ամբողջովին փոխել է Վարդար գետի երկու ափերի (քաղաքի

բուլղարական և մահմեդական մասերը միացնող «Քարե կամրջի»

շուրջ) ճարտարապետական նկարագիրը։

Հունաստանում հակամակեդոնական ցույցերը միլիոնի հասնող

մարդիկ են հավաքում։ Բանն այն է, որ հույները բուլղարական ծագմամբ

մակեդոնացիներին ոխերիմ թշնամի են համարում, որոնք միմյանց կո-

տորել են 60 տարվա ընթացքում՝ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի

կեսը։ Այդ կարճ ժամանակաընթացքում հունա-բուլղարական չորս ար-

յունալի պատերազմ է տեղի ունեցել։

Բուլղարիայի նախկին արտգործնախարար, այժմ՝ եվրապատ-

գամավոր Իվայլո Կալֆինը Մակեդոնիայի Հանրապետությունն ան-

վանում է «խնդրահարույց երեխա»2, Սոֆիայի «Բուլղարիա Մակեդո-

նիա» ամսագրի գլխավոր խմբագիր Իվան Նիկոլովը՝ «քմահաճ թոռ»3,

իսկ Խորվաթիայում Բուլղարիայի նախկին դեսպան Լյուբչո Տրոխա-

րովն ընդգծում է, որ «հակաբուլղարական քարոզչությունը ինչպես

նախկին Հարավսլավիայի, այնպես էլ անկախ Մակեդոնիայի Հանրա-

պետության պաշտոնական պետական քաղաքականության տարրն

է», և որ «այդ քարոզչությունը վարվում է մշտապես, անկախ այն բա-

նից՝ արդյո՞ք Բուլղարիան առիթ տալիս է, թե՞ ոչ»4։ Կեղծ մակեդոնա-

կան ինքնությունը կարելի է հաստատել միայն հակաբուլղարական

հենքի վրա։ Սկոպիեն աշխարհով մեկ ամեն տեսակ վարձու քարոզիչ-

ներ է հավաքում, որոնք տարածում են մակեդոնիզմի դոկտրինը։ Հատ-

2 Նույն տեղում, с. 16. 3 Նույն տեղում, с. 5. 4 Նույն տեղում, с. 17.

Page 14: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Գ.Կոլարով «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

14

կապես սլավոնական և եվրոպական երկրներում. Մակեդոնիայի գի-

տությունների և արվեստի ակադեմիայի (ՄԳԱԱ) հիմնադրման 45-ամ-

յակի առիթով 2012թ. սեպտեմբերի 10-ին պարգևատրվել են. Օլգա

Պանկիան Ռուսաստանից («մակեդոնական գրականության և մշա-

կույթի տարածման գործում ունեցած ավանդի համար»), Պետեր Ռա-

ուն Գերմանիայից («իր երկրում մակեդոնական պոեզիայի տարած-

ման համար»), Զդենկա Ռիբարովան Չեխիայից («մակեդոնական լեզ-

վի ուսումնասիրման և հաստատման համար»)։ Այդ միջոցառումների

և պարգևների վրա մակեդոնական իշխանությունները հսկայական

միջոցներ են ծախսում իրենց սուղ բյուջեից՝ այդ կերպ էլ ավելի իջեց-

նելով բնակչության կենսամակարդակն ու պարազիտ, կեղծ գիտա-

կան շերտ ստեղծելով, որը «մակեդոնական պատմության» և «մակե-

դոներենի» վերաբերյալ հրապարակումների համար մրցանակներ է

ստանում և ամռանը հանգստանում Օխրիդյան լճում (ամենահանրա-

հայտ հանգստավայրը երկրում, որտեղ ամեն տարի սեպտեմբերին

«պատմական» և «բանասիրական» սեմինար-արձակուրդներ են անց-

կացնում)։ Այնտեղ հավաքվածներին բոլորից ճիշտ բնութագրում է

Սոֆիայի Պատմության ազգային թանգարանի տնօրեն, սփյուռքի

նախկին նախարար, պրոֆեսոր, պ.գ.դ. Բոժիդար Դիմիտրովը՝ նրանց

համարձակորեն անվանելով «ֆանտաստ-գրողներ»։ Մինչդեռ, իսկա-

կան գիտնական սլավոնագետները՝ ավստրիացի պրոֆեսոր Օտտո

Կրոնշտայների (Զալցբուրգ) գլխավորությամբ, ողջ աշխարհին ի ցույց

են դնում ճշմարտությունը մակեդոնացիների ծագման մասին, և նրանց

հետ համաձայնում է գործընկերների ճնշող մեծամասնությունը։

Այն, որ մակեդոնացիները բուլղարացիներ են, գիտեն նաև հա-

րևան երկրների քաղաքական գործիչները, օրինակ՝ Հունաստանի

նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը։ Նա ժամանա-

կին դիվանագիտական սկանդալ էր հրահրել՝ ասելով, որ Մակեդո-

նիայի Հանրապետությունում հիմնականում բուլղարներ են ապրում։

Page 15: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Գ.Կոլարով

15

Այդ մասին գիտեն նաև երկրի մահմեդական երեք փոքրամասնու-

թյունների՝ ալբանական, թուրքական և պոմացական (մահմեդական

բուլղարներ), ոչ այնքան ուսյալ ներկայացուցիչները։ Ինչպես ընդ-

գծում էր Սկոպիեում ծնված, արդեն հանգուցյալ բուլղար հայտնի

գրող Վենկո Մարկովսկին, «թուրք օկուպանտի համար մակեդոնացի-

ները «բուլղար միլլեթ» են (բուլղար ժողովուրդ- հեղ.)»5։

Գաղտնիք չէ, որ ալբանացիներն Արևմտյան Բալկաններում

թուրքական հովանավորությունից են օգտվում։ Ալբանական ազգը

ժողովրդագրական և «պասիոնարական» (ըստ Լ.Ն. Գումիլյովի) վե-

րելք է ապրում։ Ալբանական փոքրամասնությունն ավելի ու ավելի

շատ է դուրս մղում բուլղարական մեծամասնությանը մակեդոնական

տարածքից։ Երբ բարձրաստիճան ալբանացի և կոսովցի դիվանա-

գետներն ու քաղաքական գործիչները հանդիպում են իրենց բուլղա-

րացի գործընկերների հետ, անմիջապես կտրուկ դնում են «Ե՞րբ ենք

բաժանելու Մակեդոնիան» հարցը։ Եվ պատասխան են պահանջում։

Տողերիս հեղինակը բուլղարական ТОП ТВ հեռուստատեսու-

թյան թղթակիցն էր Մակեդոնիայիում 2001թ. գարնան պատերազմի

ժամանակ (այն ժամանակ ստիպված էի հարմարվել 40 աստիճան

փոփոխությանը. մերձմոսկովյան Լեսնոյե ամառանոցում -20 աստի-

ճան էր, Սկոպիեում՝ +20)։ Պատերազմն անվերապահորեն շահեցին

ալբանացիները, հակառակ այն լուրջ ռազմական օգնությանը, որը

ցուցաբերվեց մակեդոնական բանակին Ուկրաինայի կողմից։

Դրանից հետո երկիրը փաստորեն բաժանվեց ալբանական հյուսիս-

արևմուտքի և բուլղարական հարավ-արևելքի ու կենտրոնի։ Ալբանե-

րենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ այն շրջաններում, որ-

տեղ ալբանացիները մեծամասնություն են։ Դա, իհարկե, նրանց ձեռն-

տու չէ։ Նրանք պայքարում են հանուն Կոսովոյի հետ վերամիավոր-

ման և Մեծ Ալբանիայի ստեղծման (իհարկե՝ դեռ ԵՄ շրջանակնե-

5 Նույն տեղում, с. 30.

Page 16: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Գ.Կոլարով «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

16

րում)։ Նկատի ունենալով, որ Արևելյան Եվրոպայում սկսվել է սահ-

մանների վերաձևաչափման գործընթացը, դրանք հազիվ թե որևէ մե-

կը կարողանա կանգնեցնել։

Սոֆիայի ՄՆՀԿ նախկին նախագահ, լրագրող և դիվանագետ

Եվգենի Եկովը կարծում է, որ «Գրուևսկու իշխանության տապալումը,

որքան էլ որ այժմ աբսուրդ է հնչում, վերածվում է ալբանական միա-

վորման կողմնակիցների հիմնական խնդրի։ Եվ նրանք դրան կհասնեն

կարճ ժամկետում՝ միջոցների ընտրության առջև կանգ չառնելով»6։

Նրա կարծիքով՝ «նա հասել է իր փառքի զենիթին» և «հազիվ թե ավար-

տի իր այդ մանդատը»։ Կանխատեսումը շատ վատատեսական է։

Իսկ էթնիկ բուլղարացիները զանգվածաբար բուլղարական

անձնագրեր և քաղաքացիություն են վերցնում։ Արդեն հարյուր հա-

զարավոր էթնիկ մակեդոնացի բուլղարներ ունեն երկուսից էլ։ Բոլորը

չէ, որ պատրաստվում են հեռանալ։ Շատերը պատրաստ են օտար-

երկրյա ագրեսորի կամ տեղի խուլիգան ալբանացու դեմ մարտնչել

մինչև արյան վերջին կաթիլը...

Եթե դաշնայնացումը տեղի չունենա, Մակեդոնիան կարժանա-

նա Ուկրաինայի ճակատագրին...

6 http://news.ibox.bg/columnist/id_248681598

Page 17: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

17

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայկ Գաբրիելյան*

2011թ. աշնանն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության

(ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը ներկայացրեց մինչև 2023թ.

ռազմական բարեփոխումների վերաբերյալ 15 կետանոց գործողու-

թյունների պլանը, ինչը որակվեց որպես զինվորական-քաղաքացիա-

կան հարաբերությունների «ճանապարհային քարտեզ»: Այն առնչ-

վում էր Գլխավոր շտաբը (ԳՇ) Պաշտպանության նախարարությանը

(ՊՆ) կցելուն, Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) Ներքին ծառայու-

թյան օրենքի 35-րդ հոդվածը վերացնելուն, ժանդարմերիայի կառուց-

վածքը վերափոխելուն, պրոֆեսիոնալ բանակին անցում կատարե-

լուն, պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելուն, դպրոցնե-

րում ազգային անվտանգության դասընթացներ անցկացնելուն, ռազ-

մական կրթությանը, բանակային հրամանատարությունների քանա-

կին և տեղակայման վայրերին, ռազմական ծախսերի թափանցիկու-

թյանը, ԹԶՈւ արդյունավետության մեծացմանը և այլն:

Կետերից մեկն առնչվում էր Էգեյան կամ 4-րդ բանակի վերաց-

մանը, որը Թուրքիայի 4 բանակներից մեկն է: Այն ստեղծվել է 1975թ.

հուլիսի 20-ին` 1974թ. ԹԶՈւ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսը գրավե-

լուց հետո: Այժմ, սակայն, նվազել է Հունաստանից և ընդհանրապես

Բալկաններից եկող սպառնալիքը, ինչն էլ առաջացրել է Էգեյան բա-

նակը (կենտրոնակայանը` Իզմիր) վերացնելու անհրաժեշտություն1:

* Թուրքագետ։ 1 Ömer Şahin, En batıdan en doğuya 'sivilleşme' hamleleri, Radikal, 01.09.2011.

Page 18: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

18

2014թ. մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը

հայտարարեց, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով, սակայն

այն արդիականացման կարիք ունի: Գյուլի խոսքերով՝ աշխարհի բո-

լոր երկրներն արդիականացնում են իրենց բանակները, և Թուրքիան

չպետք է դառնա բացառություն: Գյուլը կարևորել է պաշտպանական

ոլորտի բարեփոխումների անցկացումը, որոնք կնպաստեն ԹԶՈւ

պրոֆեսիոնալացման աճին2:

Գլխավոր շտաբ, Ազգային անվտանգության խորհուրդ (ԱԱԽ) -

Դեռևս 2010թ. աշնանը Taraf թերթը գրել էր, որ ԳՇ-ին փոխարինելու է

ՊՆ շտաբը, որն ամբողջովին ենթարկվելու է պաշտպանության նա-

խարարին, միևնույն ժամանակ՝ ՊՆ-ն ու ՊՆ շտաբը կտեղակայվեն մի

շենքում, ինչպես Պենտագոնը: Դրանով իսկ Թուրքիայի ցամաքային

զորքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և ռազմածովային ուժե-

րի (ՌԾՈւ) հրամանատարությունները նույնպես անմիջականորեն

կենթարկվեն նախարարությանը, սակայն առավելագույնս բաժան-

ված և հեռացված կլինեն միմյանցից: ԱԶԿ-ն այդպիսով կբաժանի բա-

նակի գեներալիտետին, ինչը միտված է երկրի ներսում ռազմական

հեղաշրջումները բացառելուն3:

2013թ. փետրվարին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ)

Սահմանադրության հաշտեցման հանձնաժողովը հայտարարեց, որ

ԹԱՄԺ-ում ներկայացված քաղաքական հիմնական ուժերը պայմա-

նավորվածության են եկել ԳՇ-ը ՊՆ-ին կցելու մասին: Քաղաքական

ուժերը որոշել են, որ ԹԶՈւ գործունեությունը լինելու է ոչ թե «ազգային

անվտանգության ապահովումը», այլ «ազգային պաշտպանությունը»,

որով և զինվորականների գործունեությունից դուրս է մնում ներքին

անվտանգությունը: Բացի այդ, նրանք պայմանավորվել են, որ ԱԱԽ-ը

կդադարի սահմանադրական ինստիտուտ լինելուց, ինչը նշանակում

2 TSK yeniden yapılanacak!, Ulusal Kanal, 02.05.2014. 3 Mehmet Baransu, Genelkurmayin tabelasi inecek!, Taraf, 27.11.2010.

Page 19: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Հ.Գաբրիելյան

19

է, որ այն կարող է ամբողջովին վերացվել կամ էլ ենթարկվել կառուց-

վածքային և գործունեության ոլորտի փոփոխությունների4:

Պարտադիր զինծառայություն - 2013թ. հոկտեմբերի 25-ին հրա-

պարակվեց պարտադիր զինծառայության ժամկետը երեք ամսով

կրճատելու մասին որոշումը: Այն պարտադիր զինծառայության ժամ-

կետը 15 ամսից նվազեցնում է մինչև 12 ամսվա (երկարաժամկետ

զինծառայություն), իսկ բուհերի շրջանավարտների համար պահպա-

նում է 6 ամիս ժամկետը (կարճաժամկետ զինծառայություն): Փոփոխու-

թյունը կառավարութան առաջարկով ուժի մեջ մտավ 2014թ. հունվարի

1-ին, թեև զինվորականները նախընտրում էին 2014թ. մարտի 1-ը: Պար-

տադիր զինծառայության ժամկետի կրճատման արդյունքում Թուրքիա-

յում պետք է վաղաժամ զորացրվի մոտ 280.000 զինծառայող, որից

70.000-ը՝ առաջին փուլում5: ԹԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ

Օզելը շտապեց հայտարարել, որ չեն ծրագրում վերացնել պարտա-

դիր զինծառայությունը6: Ի դեպ, 2003թ. ԱԶԿ-ական կառավարությու-

նը նախաձեռնեց երկարաժամկետ զինծառայությունը 18 ամսից

հասցնել 15 ամսվա, ինչը պահպանվեց շուրջ 10 տարի:

Պարտադիր զինծառայության ժամկետի և, հետևաբար, ԹԶՈւ

թվակազմի (տվյալ ժամանակ՝ մոտ 650.000 մարդ) կրճատումն ունի

մի քանի պատճառ: Նախ՝ անցել են այն ժամանակները (1990-ական-

ներ), երբ, ինչպես կարծում էին Թուրքիայում, ԹԶՈւ-ն պետք է ի վի-

ճակի լիներ միաժամանակ մղել 2.5 պատերազմ (հյուսիս-արևմուտ-

քում՝ Հունաստանի, հարավ-արևելքում՝ Սիրիայի, իսկ երկրի ներ-

սում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ):

Ավելին, 2013թ. մայիսին մեկնարկեց Թուրքիայից PKK-ականների հե-

ռանալու գործընթացը, որը թեև չստացավ ավարտուն տեսք, սակայն

հիմնականում անդորր ապահովեց երկրի հարավարևելյան նահանգ-

ներում, ուր ակտիվորեն գործում էր PKK-ն:

4 4 parti MGK ve Genelkurmay konusunda uzlaştı, Sabah, 21.02.2013. 5 Askerlik süresinin 12 aya indirilmesi kararı Resmi Gazete'de, Zaman, 25.10.2013. 6 Özel: Zorunlu askerlik kalkmayacak, T24, 11.10.2013.

Page 20: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

20

Բացի այդ, խոշոր բանակ պահելը նշանակում է ֆինանսական

խոշոր ծախսեր (2013թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են

$19.1 մլրդ, որով նա աշխարհում զբաղեցրել է 14-րդ տեղը), և ԹԶՈւ

անձնակազմի կրճատումը կհանգեցնի ֆինանսական զգալի միջոցնե-

րի տնտեսման (ԱՄՆ 40-րդ նախագահ (1981-1989թթ.) Ռոնալդ Ռեյ-

գանի խոսքերով` Թուրքիայում մեկ զինծառայող պահելը տարեկան

արժենում էր շուրջ $6000 (օրական` $16.5), մինչդեռ ԱՄՆ-ում այդ

ցուցանիշը կազմում էր շուրջ 15 անգամ ավելի` $90.000 ($246):

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը կնպաստի

նաև զինծառայությունից խուսափողների քանակի կրճատմանը (Էր-

դողանի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է 600.000 մարդ): Վերջին

շրջանում Թուրքիայում գործուն քայլեր են ձեռնարկվում ԹԶՈւ պրո-

ֆեսիոնալացումը բարձրացնելու (քանակից որակի անցում կատարե-

լու) ուղղությամբ, և պարտադիր զինծառայության ժամկետի կրճա-

տումը տեղավորվում է այս համատեքստում: Եվ վերջապես, չպետք է

մոռանալ, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմանը

պետք է հաջորդեր 1.5-ամյա ընտրական մարաթոնը՝ բաղկացած

ՏԻՄ, նախագահական (2014թ.) և խորհրդարանական (2015թ.) ընտ-

րություններից, ինչը հավելյալ քվեներ կապահովեր ԱԶԿ-ի համար:

Ինչ վերաբերում է նրան, որ կառավարությունը պնդում էր, որ

փոփոխությունն ուժի մեջ մտնի հենց 2014թ. հունվարի 1-ից, ապա դա

կապված է Թուրքիայում զորակոչ/զորացրման ժամկետների հետ:

Թուրքիայում զորակոչն անցկացվում է տարեկան 4 անգամ` փետր-

վար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսներին (ամեն անգամ զինծա-

ռայության է անցնում 70.000-80.000 մարդ): Սա նշանակում է, որ եթե

փոփոխությունն ուժի մեջ մտներ մարտի 1-ին, ապա այն իր արդ-

յունքները սկսելու էր տալ միայն մայիսից (մարտի 30-ի ՏԻՄ ընտրու-

թյուններից հետո), մինչդեռ հունվարի 1-ին ուժի մեջ մտնելու դեպ-

քում` փետրվարից (ՏԻՄ ընտրություններից առաջ): Երկրորդ դեպ-

Page 21: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Հ.Գաբրիելյան

21

քում վաղաժամ զորացրվելու հնարավորություն ստացան 2012թ. նո-

յեմբերին ԹԶՈւ զորակոչվածները (ծնված 1992թ., 4-րդ զորակոչ):

2014թ. փետրվարին Աբդուլա Գյուլը հաստատեց «Զինծառայու-

թյան մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` Թուրքիա-

յում զինակոչիկների տարիքային ստորին ժամկետը 20-ից բարձրաց-

վեց մինչև 21-ի: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլ-

մազը դա պատճառաբանեց պարտադիր զինծառայության ժամկետի

կրճատմամբ և տարեկան 2 անգամվա փոխարեն 4 անգամ զորակոչ/

զորացրում անելու հանգամանքով` հավելելով, որ ըստ էության՝ տա-

րիքային փոփոխություն չի գրանցվել (նկատի ունենալով, որ նորա-

կոչիկները նախորդի համեմատ ավելի ուշ կզորակոչվեն ԹԶՈւ, սա-

կայն ավելի շուտ կզորացրվեն):

Ուղղումների համաձայն, ԳՇ պետի և զորատեսակների հրամա-

նատարների նկատմամբ հետաքննություն կարող է անցկացվել վար-

չապետի, իսկ ժանդարմերիայի հրամանատարի դեպքում` ներքին

գործերի նախարարի թույլտվությամբ: Նրանց դատելու իրավունք

կունենա Գերագույն դատարանը (Yüce Divan)7: Ի դեպ, 2012թ. հուն-

վարին Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ գրանց-

վեց աննախադեպ իրադարձություն, երբ քաղաքացիական դատարա-

նը կալանքի տակ առավ ԳՇ նախկին պետին` Իլքեր Բաշբուղին, որն

այս տարվա մարտին հայտնվեց ազատության մեջ:

Ռազմական հեղաշրջումներ – 2013թ. հուլիսի 13-ին ԹԱՄԺ-ը

հաստատեց ԹԶՈւ ներքին ծառայության օրենքի 35-րդ հոդվածում

ուղղումներ մտցնելու մասին օրինագիծը: 35-րդ հոդվածում գրված

էր, որ ԹԶՈւ պարտականությունն է ԹՀ տարածքները և Սահմանադ-

րությունը պահպանելն ու պաշտպանելը: Սակայն կատարված ուղ-

ղումների համաձայն, ԹԶՈւ պարտականությունները դարձան ար-

տերկրից եկող սպառնալիքներին դիմագրավելը, հայրենիքը պաշտ-

7 Askerlik yaşı 21 oldu, Bugün, 22.02.2014.

Page 22: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

22

պանելը, զսպման ապահովումը, ռազմական հզորության պահպա-

նումն ու մեծացումը, խորհրդարանի որոշմամբ` արտերկրում առա-

քելություն կատարելը և միջազգային խաղաղության պահպանումը:

Քաղաքացիական կառավարման մեջ զինվորականների միջա-

մտության համար իրավական հիմք ստեղծած այդ հոդվածում ուղղում-

ներ անելը որակվեց որպես պատմական քայլ: Այդպիսով, ԹԶՈւ-ն

զրկվեց Սահմանադրությունը պաշտպանելու պատրվակով ներքին

քաղաքականությանը միջամտելու և զինվորական հեղաշրջումներն

օրինականացնելու հնարավորությունից8։ Այստեղ աչքի է զարնում այն,

որ Թուրքիայի կառավարությունը 35-րդ հոդվածի փոփոխությունը

նախաձեռնեց «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների թեժ պահին:

35-րդ հոդվածը մտցվել է 1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղա-

շրջումից հետո: Ավելի ուշ այն օգտագործվել է որպես իրավական

հիմք 1971թ. մարտի 12-ի և 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հե-

ղաշրջումների, ինչպես նաև 1997թ. փետրվարի 28-ին հետմոդեռնիս-

տական (թավշյա) հեղաշրջման և 2007թ. ապրիլի 27-ին զինվորական-

ների հուշագրի համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. փետրվարի սկզբին Թուրքիայում վե-

րացվել էր EMASYA արձանագրությունը, որը ԳՇ-ի և Ներքին գործերի

նախարարության միջև կնքվել է 1997թ. հուլիսի 7-ին, այսինքն` փետր-

վարի 28-ի հեղաշրջումից անմիջապես հետո: 27 հոդվածից բաղկացած

այդ արձանագրության համաձայն` թուրքական բանակի հրամանա-

տարությունն արտակարգ դրության (հասարակական անկարգութ-

յունների) ժամանակ իրավասու էր դիմելու վճռորոշ միջոցների (զորք

ուղարկելու)` առանց քաղաքացիական կառույցների թույլտվության:

Բացի այդ, 2010թ. սեպտեմբերի 12-ին սահմանադրական բարե-

փոխումների շուրջ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունք-

ներով էլ վերացվել էր Սահմանադրության 15-րդ ժամանակավոր

8 TSK 35. madde değiştirildi, Hürriyet, 14.07.2013.

Page 23: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Հ.Գաբրիելյան

23

հոդվածը, որով 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչները

զրկվեցին անձեռնմխելիությունից, ինչն էլ հանգեցրեց նրան, որ

Թուրքիայի նախկին նախագահը (տվյալ հեղաշրջման կազմակերպիչ

և ԳՇ պետ Քենան Էվրեն) երկրի պատմության մեջ առաջին անգամ

կանգնեց դատարանի առջև:

Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT) - 2014թ.

գարնանը Թուրքիայի կառավարությունն առաջարկեց MIT լիազորու-

թյուններն աննախադեպ ընդլայնող օրինագիծ: 2014թ. ապրիլի 17-ին

օրինագիծն ընդունվեց ԹԱՄԺ-ի կողմից, իսկ ապրիլի 26-ին այն հաս-

տատեց Աբդուլա Գյուլը: Եթե մինչ այդ MIT գործունեության ոլորտ-

ներն էին արտաքին անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայ-

քարն ու ազգային անվտանգությունը, ապա այժմ` արտաքին հետա-

խուզությունը, ազգային պաշտպանությունը, ահաբեկչության և մի-

ջազգային հանցանքների դեմ պայքարը, կիբեռանվտանգությունը:

Նախատեսվում է ԹԱՄԺ-ում ստեղծել Անվտանգության և հետախու-

զության հանձնաժողով (17 անդամ):

MIT աշխատակիցներին թույլատրել են ուղիղ շփումներ հաս-

տատել տեղի և օտար ամեն տիպի կազմակերպության ու կառույցի,

այդ թվում նաև ահաբեկիչների հետ (նկատի են առնվում Իմրալըի ու

Ղանդիլի հետ շփումները, որոնք ավելի վաղ սկանդալների են հան-

գեցրել): MIT-ի համար մատչելի են դառնում ամեն տիպի փաստաթղ-

թերը (արխիվներ, տվյալների բազա): MIT-ը կարող է, առանց դատա-

րանի համապատասխան որոշման, իրականացնել հեռախոսազրույց-

ների գաղտնալսումներ, եթե դա բխում է տրված առաջադրանքների

կատարման շահերից (Թուրքիայի հեռահաղորդակցային վարչության

(TIB) պատրաստած զեկույցի համաձայն, 2012-2013թթ. երկրում

գաղտնալսվել է 1.190.000 հեռախոսազրույց, որոնք առնչվել են 509.516

մարդու (երկրի չափահաս բնակչության 1%), որից 257.454-ին` 2012թ.,

իսկ 252.062-ին՝ 2013թ.):

Page 24: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

24

MIT աշխատակիցներն ազատվում են հատուկ գործողություն-

ներ անցկացնելու ժամանակ հնարավոր օրինախախտումների հա-

մար քրեական հետապնդումից: Օրինագիծը բարդացնում է MIT աշ-

խատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելը, ան-

հնար է դառնում նրանց նույն գործով երկու անգամ դատելը` անգամ

հավելյալ հանցանշանների կամ վկաների առկայության դեպքում,

այսինքն` կայացված դատավճիռները ենթակա չեն լինի վերանայ-

ման (անձեռնմխելիության տեսանկյունից MIT աշխատակիցներին

Թուրքիայում սկսել են համեմատել պատգամավորների հետ):

Պետական մարմինները, բանկերը, ընկերությունները պարտա-

վոր են տրամադրել MIT պահանջած փաստաթղթերը, հակառակ

դեպքում սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: MIT ներքին

(գաղտնի) փաստաթղթերը հրապարակած լրագրողին սպառնում է 4-

10 տարվա ազատազրկում (սա կապված է այս տարի Սիրիայի վերա-

բերյալ Թուրքիայի ղեկավարության գաղտնի խորհրդակցության ձայ-

նագրության տարածման սկանդալի հետ, ինչը հանգեցրեց Թուրքիա-

յում YouTube–ի արգելափակմանը): MIT աշխատակիցների և նրանց

ընտանիքների ինքնությունը բացահայտողներին սպառնում է 3-7

տարվա ազատազրկում:

MIT աշխատակցին հարցաքննելու համար պահանջվում է MIT

ղեկավարի, իսկ MIT ղեկավարին հարցաքննելու համար՝ վարչապե-

տի թույլտվությունը: MIT ղեկավարին կարող է դատել միայն Վճռա-

բեկ դատարանը, սակայն երկրի նախագահը կարող է վետո դնել MIT

ղեկավարի նկատմամբ հետաքննության վրա: MIT աշխատակիցների

ընտանիքների անդամներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակ-

ներում գտնվելու են պետական պաշտպանության ներքո9:

Թուրք իրավապաշտպաններին խիստ անհանգստացրել է այս

օրինագիծը: Նրանք կարծում են, որ օրինագիծը հակասում է Թուր-

9 MİT Kanunu Resmi Gazete'de, Anadolu Ajansı, 26.04.2014.

Page 25: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Հ.Գաբրիելյան

25

քիայի Սահմանադրության 2-րդ հոդվածին, որում գրված է, որ Թուր-

քիան իրավական պետություն է: Նրանք օրինագիծը համեմատում են

1982թ. Սահմանադրության 15-րդ (վերոնշյալ) հոդվածի հետ, և կար-

ծում են, որ այն Թուրքիան կվերածի երրորդ աշխարհի տիպիկ երկրի,

կվերադարձնի 1990-ականները, որոնք հայտնի են հազարավոր չբա-

ցահայտված սպանություններով, կսպանի սոցիալական անդորրն

ու ժողովրդավարությունը: Նրանք չեն բացառում, որ MIT-ը կդառնա

JITEM (Ժանդարմերիայի հետախուզական ծառայության) նման կա-

ռույց, որը երկրի հարավ-արևելքում սպանել ու առևանգել է հազարա-

վոր մարդկանց, որով և ողջ հանրությունն ամբողջովին անպաշտպան

կդառնա նրա առջև: Ընդդիմությունն անհանգստացած է, որ MIT-ը

կհանդիսանա ոչ թե երկրի, այլ ԱԶԿ հատուկ ծառայությունը, որի

աշխատակիցներին, ըստ էության, տրվել է ամեն ժամանակ հան-

ցանք գործելու արտոնություն:

Հարկ է նշել, որ MIT ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանը Էրդո-

ղանի վստահելի մարդկանցից մեկն է: Նա MIT ղեկավար է նշանակվել

2010թ. մայիսի 25-ին, ինչից հետո «մաքրման» գործընթաց է սկսել հա-

կաիսլամական ամրոց հանդիսացած այդ կառույցում, որպեսզի այն

այսուհետ առավել բարյացակամ տրամադրված լինի Էրդողանի կա-

ռավարության հանդեպ: Թուրքական մամուլը քանիցս ուշադրություն

է հրավիրել այն բանին, որ Ֆիդանն ամենուրեք ուղեկցում է Էրդողա-

նին` չբացառելով, որ հենց նա կարող է դառնալ երկրի հաջորդ վարչա-

պետը: Իսկ 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անցկացված հա-

կակոռուպցիոն գործողությունից օրեր անց թուրքական մամուլը գրեց,

որ Էրդողանը կարող է ներքին գործերի նախարար նշանակել Հաքան

Ֆիդանին, սակայն դեպքերը ցույց տվեցին, որ Էրդողանը նախընտրեց

ուժեղացնել MIT-ը` չվստահելով «գյուլենական ՆԳՆ-ին»:

Սահմանների պաշտպանություն - Թուրքիայի ԳՇ-ը 2013թ.

օգոստոսին հայտնեց, որ երկրի ցամաքային սահմանները (2949 կմ)

Page 26: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

26

պահպանում է ավելի քան 51.107 զինծառայող, որոնք կենտրոնացած

են ցամաքային սահմաններին ստեղծված 317 սահմանապահ ուղե-

կալներում10: Դա նշանակում էր, որ Թուրքիայում ժանդարմերիան

(որը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՆԳՆ-ին, իսկ պատերազմա-

կան ժամանակ՝ ԳՇ-ին) ամբողջովին հեռացվել է երկրի հարավարևել-

յան ցամաքային սահմանի անվտանգության պահպանման գործըն-

թացից: Դա տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ նույն թվականի

մայիսին մեկնարկել էր PKK զինյալների հեռանալու գործընթացը:

Տարիներ շարունակ PKK-ի դեմ պայքարի շրջանակներում հենց

ժանդարմերիան է պահպանել Իրաքին սահմանակից Շըրնաք և Հաք-

քարի նահանգների սահմանները, ինչն այսուհետ անելու է ՑԶ-ը11:

2013թ. գարնանը (երբ Էրդողան-Գյուլեն առճակատումը դեռ չէր

հասել գագաթնակետին) հայտնի դարձավ, որ 2018թ. Թուրքիայում

սահմանների պաշտպանությունը զինվորականներից փոխանցվելու

է ՆԳՆ-ին. «Թուրքիայի ՆԳՆ-ում ստեղծվում է երկու նոր կառույց՝

Սահմանային անվտանգության կազմակերպությունը և Ներգաղթի

ղեկավարման գլխավոր վարչությունը: Երկու նախագծերն էլ առաջ

են քաշվել և իրագործվում են «ԵՄ-ին ինտեգրվելու սահմանային ղե-

կավարման ռազմավարության» շրջանակներում: Տվյալ ուղղությամբ

առաջին քայլերն արվել են 2000-ականների սկզբին: Պլանավորված է,

որ նախագծերի իրագործումը կավարտվի 2018թ., երբ սահմանների

վերահսկողությունը կվերցվի զինվորականներից և կտրվի Սահմա-

նային անվտանգության կազմակերպությանը, որի անձնակազմը

բաղկացած կլինի 61.000 մարդուց: Նախագիծը գնահատվում է 6.5 մի-

լիարդ եվրո: Վերջին 15 տարիներին Թուրքիայի տարածքով ապօրի-

նի ճանապարհներով ԵՄ ներթափանացել փորձած մարդիկ առաջին

հերթին խնդիրներ են ստեղծել Թուրքիայի համար՝ խոչընդոտելով

10 Sınır Kara Kuvvetleri’ne bırakıldı, Milliyet, 19.08.2013. 11 Jandarma sınırdan çekildi, Ulusal Kanal, 19.08.2013.

Page 27: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Հ.Գաբրիելյան

27

ԵՄ-ին նրա ինտեգրմանը: Այդ ընթացքում Թուրքիայում ձերբակալ-

վել է նմանատիպ փորձ կատարած 800.000 մարդ: Պլանի համաձայն,

առաջիկա 5 տարում Հունաստանի և Բուլղարիայի, առաջիկա 10 տա-

րում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Սիրիայի, ինչպես նաև

կառավարության սահմանած ժամկետում Իրանի և Իրաքի հետ

Թուրքիայի սահմանների պաշտպանությունը հանձնվելու է Սահմա-

նային պահպանման կազմակերպությանը»12: Սակայն Թուրքիայի

վերջին զարգացումները (ՆԳՆ հակաէրդողանյան կեցվածքը) կարող

են սպառնալիքի տակ դնել այս նախագծի իրագործումը, թեև վերջին

շրջանում այդ կառույցում սկսվել են մասշտաբային «մաքրումներ»:

Գյուլենականների մաքրում – 2014թ. ապրիլի 30-ին տեղի ունե-

ցավ ԱԱԽ նիստը, որում որոշվեց պայքար ծավալել ԹԶՈւ-ում «զու-

գահեռ կառույցի» (գյուլենական շարժման) բարձրաստիճան ներկա-

յացուցիչների դեմ և իրականացնել «զուգահեռ մաքրում»: Ընդգծվեց

ԹԶՈւ-ն նման անձանցից հնարավորինս շուտ ազատելու կարևորու-

թյունը, ինչը կնպաստի երկրի անվտանգության մեծացմանն ու ժո-

ղովրդի խաղաղությանը: «Զուգահեռ կառույցի» ներկայացուցիչները

տարիներ շարունակ արմատներ են ձգել նաև ԹԶՈւ-ում: Այժմ Բարձ-

րագույն կարգապահական կոմիտեն (YDK) պետք է ԹԶՈւ կազմում

հայտնաբերի տվյալ մարդկանց և հեռացնի բանակի շարքերից: YDK

կազմում մտնելու են ԳՇ, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ, Ժանդարմերիայի և

Առափնյա պաշտպանության հրամանատարությունների ներկայա-

ցուցիչները: Օգոստոսի 1-ին Թուրքիայում կայանալու է Բարձրա-

գույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, քննարկվելու է «կասկածելի»

զինվորականների հարցը: Հատուկ հետախուզության պետ Աբդուռահ-

ման Շիմշեքի տվյալներով` ԹԶՈւ գնդապետների 10%-ը, իսկ մայորնե-

րի 40%-ը գյուլենականներ են13: Թուրքիայի իշխանություններին ցայժմ

12 Sınır koruması 6.5 milyar Euro, Akşam, 14.05.2013. 13 TSK'da paralel temizliği başlıyor!, Star, 03.05.2014.

Page 28: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հ.Գաբրիելյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

28

քանիցս մեղադրել են «Էրգենեքոն», «Բալյոզ» և այլ գործերի շրջանակ-

ներում ԹԶՈւ-ին վնաս պատճառելու մեջ, և չնայած դրան՝ Էրդողանը

չի խորշում ԹԶՈւ-ին նոր հարված հասցնելուց (նրա շարքերից «գյուլե-

նականներին» հեռացնելու միջոցով)՝ առավելապես կարևորելով սե-

փական դիրքերի ամրապնդումը պետական բոլոր կառույցներում:

Այսպիսով, ականատես ենք լինում, որ վերջին շրջանում Թուր-

քիայում ձեռնարկվում են ռազմական ոլորտի մասշտաբային բարե-

փոխումներ, որոնց հիմքում ընկած են թե´ ռազմական (ԹԶՈւ արդյու-

նավետության մեծացում), թե´ տնտեսական (գումարների տնտե-

սում), թե´ ներքաղաքական (ռազմական բարեփոխումների բացա-

ռում, քաղաքացիական իշխանությունների դիրքերի ամրապնդում,

PKK), թե´ արտաքին քաղաքական գործոններ (արտաքին սպառնա-

լիքների նվազում): Թուրքիայում արդեն ներկայիս ռազմական բարե-

փոխումները համեմատում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի

սկզբներին Օսմանյան կայսրությունում իրականացված մասշտաբա-

յին ռազմական բարեփոխումների («նիզամ-ը ջեդիդ») հետ:

Page 29: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

29

ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-ն կքննարկի Վրաստանի առաջարկությունն իր տարածքում պաշտպանական համակարգեր

տեղակայելու մասին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղա-

րի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը վստահ է, որ Հյուսի-

սատլանտյան դաշինքում կքննարկվի Վրաստանում ՆԱՏՕ պաշտ-

պանական համակարգեր տեղակայելու մասին Իրակլի Ալասանիայի

առաջարկությունը։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակ-

լի Ալասանիան ՆԱՏՕ-ին առաջարկել է Վրաստանում տեղակայել

հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ի.Ալասանիան առաջար-

կությունն արել է Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի կոնֆերան-

սում ունեցած ելույթի ժամանակ։

http://razm.info/ru/2987

Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին

Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է

APA-ն, Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերու-

թյան կորպորացիան (МКЕ) 2013թ. 2 004 774 լիրայի ($966 526.33) ապ-

րանք է արտահանել Ադրբեջան: Ադրբեջանը 6-րդն է երկրների ցան-

կում, որոնք 2013-ին ապրանք են ներմուծում МКЕ-ից: 2012թ. MKE-ն

Ադրբեջան է արտահանել $292 332-ի արտադրանք: MKE-ն Ադրբեջան

է արտահանել դիպուկահար հրացաններ, տարբեր տեսակի հրազե-

նային զենք, ինժեներական միջոցներ, ինչպես նաև այլ ապրանքներ,

որոնք օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության մեջ:

http://news.am/arm/news/208950.html

Page 30: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

30

20 տարվա ընթացքում ադրբեջանական բանակը 610 զինծառայող է կորցրել

Ադրբեջանական «Դոկտրին» լրագրողական հետազոտությունների

կենտրոնի հաշվետվության համաձայն՝ «20 տարվա ընթացքում 610

ադրբեջանցի զինծառայող է զոհվել թշնամու գնդակից, 710 մարդ վի-

րավորվել է»։ Ըստ «Դոկտրին» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումե-

րինլիի՝ հաշվետվությունը պատրաստվել է տեղական լրատվամի-

ջոցներում զինվորական աղբյուրներից և զինվորների ծնողներից

ստացված տեղեկատվությունների մոնիթորինգի հիման վրա։ Վիճա-

կագրությունն ընդգրկում է հայ-ադրբեջանական շփման գծում ադր-

բեջանցի զոհված և վիրավորված զինվորականների մասին ողջ տե-

ղեկատվությունը՝ 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարից

ի վեր։ Ըստ Սումերինլիի՝ բացի այդ, դիտարկվող ժամանակաընթաց-

քում ականների վրա պայթել է ևս 120 ադրբեջանցի զինծառայող։ Եվս

200 զինվորական վիրավորվել է ականների պայթյունից։ 20 տարվա

ընթացքում հրազենային վերքերից մահացել է 15 քաղաքացիական

անձ, ավելի քան 40-ը վիրավորվել է։ Ականների վրա պայթելուց զոհ-

վել է 18 քաղաքացիական անձ, 25-ը վիրավորվել է։ 9 քաղաքացիա-

կան անձ պատանդ է վերցվել և հետագայում ազատ արձակվել։ 30

ադրբեջանցի զինվորական գերի է ընկել, նրանցից 5-ն ուղարկվել է

երրորդ երկրներ, մյուսները վերադարձվել են։

www.regnum.ru/news/fd-abroad/karabax/1800978.html

Ադրբեջանում կարող է կրկնվել «եվրամայդանը». ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի կարծիքով՝

Ադրբեջանի քաղաքացիական հանրության վրա ճնշման որոշակի

պայմաններում կարող են կրկնվել ուկրաինականի նման իրադար-

ձություններ. «Եթե կառավարությունն ավելի կոշտ գիծ վարի, չթողնի

Page 31: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

31

շնչել քաղաքացիական հասարակությանը, ապա մայդանի իրադար-

ձությունները կարող են կրկնվել Բաքվում։ Եթե անգամ հիմա էլ չէ,

ապա 5-10 տարի հետո։ Եթե քաղաքացիական հասարակության

հնարավորություններն էլ ավելի ոտնահարվեն, ապա դա կմեծացնի

նման իրադարձությունների ռիսկը։

www.regnum.ru/news/polit/1802921.html

Հունիսից Ուկրաինան ռուսական գազը կստանա միայն Եվրոպայի համար

Մայիսի 13-ին «Գազպրոմը» պաշտոնական ծանուցում է ուղարկել

«Ուկրաինայի նավթոգազին» առ այն, որ անցում է կատարվում գազի

մատակարարման ավանսային վճարման։ «Գազպրոմը» մտադիր է

հաշվի վճարմանը սպասել մինչև հունիսի 2-ը ներառյալ։ Եթե վճա-

րում չկատարվի, հունիսի 3-ի առավոտյան Ուկրաինային գազի մա-

տակարարումը կդադարեցվի։ «Գազպրոմի» տվյալներով՝ Ուկրաինայի

ընդհանուր պարտքը հասել է $3,5 մլրդ-ի։ Օրերս ՌԴ էներգետիկայի

նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը

պատրաստ է Ուկրաինային գազի զեղչ տրամադրել այն դեպքում, եթե

վերջինը վճարի մինչև ապրիլի 1-ը կուտակված պարտքը՝ $2,237 մլրդ։

http://news.am/rus/news/209867.html

ԵՄ-ը հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել ռուսական էներգետիկ սեկտորի դեմ

Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցները, հակառակ երկ-

յուղների, չեն տարածվելու էներգետիկ սեկտորի դեմ։ Այս մասին մա-

յիսի 16-ին, Աթենքում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է

էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։

«Ռուս գործընկերները 40 տարի բնական գազի կարևոր մատակա-

րար են հանդիսանում շուկայում։ Եվ հիմա մենք համաձայնեցրել

Page 32: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

32

ենք, որ Եվրամիության կողմից էներգետիկ սեկտորում Ռուսաստանի

դեմ ոչ մի պատժամիջոց չտարածվի։ Որովհետև մենք չենք ուզում

դրա նվազում։ Ռուսաստանը գազ է մատակարարում, ԵՄ-ը վճարում

է այդ գազի դիմաց։ Մենք չենք ուզում, այդպիսով, գազի մատակարա-

րումները վերածել զենքի»,- պարզաբանել է Էթինգերը։ Եվրամիու-

թյան պատժամիջոցները ներկա պահին առնչվում են ֆիզիկական

անձանց և բանկային համակարգին։ Սակայն ԱՄՆ-ը քանիցս կոչ է

արել ԵՄ երկրներին ընդլայնել պատժիչ միջոցները ռուսաստանյան

տնտեսության առանձին հատվածների նկատմամբ։ Մայիսի սկզբին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և ԳԴՀ կանցլեր

Անգելա Մերկելը հայտարարեցին, որ մտադիր են շարունակել Ռու-

սաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելը, որոնք այս անգամ կհար-

վածեն երկրի տնտեսությանը։

http://lenta.ru/news/2014/05/16/sanctions1/

Page 33: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

33

Հայկական համայնքներ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Արեստակես Սիմավորյան*

Արդի դարաշրջանում տեղեկատվական պատերազմներն ընթանում

են գրեթե բոլոր դաշտերում՝ այդ գործընթացներում ներառելով պե-

տական և ոչ պետական հաստատություններին։

Համացանցի և տեղեկատվական այլ տեխնոլոգիաների զար-

գացման, գիտակրթական նոր ձեռքբերումների հետ միասին մատչելի

դարձավ նաև տեղեկություն ստանալը, ինչն առաջ բերեց նաև տեղե-

կատվական հոսքերի ընդգրկուն տիրույթ։ Վերջին 20 տարիներին

տարբեր երկրներում հիմնվեցին զգալի թվով ուղեղային կենտրոններ

(ՈւԿ) ՝ այդ տիրույթում եղած տեղեկատվական նյութի հայթայթման,

մշակման, վերահսկման և վերլուծման համար։ Այս տեսանկյունից

բացառություն չէ Թուրքիան։ ՈւԿ-ները, որոնք ընդունված է համարել

«հինգերորդ իշխանություն», անմասն չեն տեղեկատվական-քարոզ-

չական գործողություններից։

Մինչև սոցճամբարի փլուզումը հայկական հետազոտություննե-

րը բացառապես իրականացվում էին ակադեմիական կառույցների

շրջանակներում։ Առկա ստվարաթիվ վերլուծական կենտրոնների

հիմնական մասի, այդ թվում՝ «փակ վերլուծական» խմբերի հետազո-

տական աշխատանքները կենտրոնացած էին հիմնականում հայկա-

կան սփյուռքում տեղի ունեցող տեղաշարժերի և մեծ մասմաբ

ԱՍԱԼԱ-ի գործունեության հետազոտությունների վրա։ Ներկայումս

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար։

Page 34: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Ա.Սիմավորյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

34

այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերություննե-

րը, Հայոց ցեղասպանության, սփյուռքի և ընդհանրապես Հայաստա-

նին ու Հայությանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշա-

նակության հիմնախնդիրները, բացի ակադեմիական կառույցներից,

դարձել են նաև թուրքական վերլուծական հաստատությունների հե-

տազոտությունների առարկա։

Արժե հիշատակել, որ վերջին տարիներին Թուրքիայում հայե-

րենի դասավանդման ուղղությամբ ևս քայլեր են արվում։ Մասնավո-

րապես, այդ նպատակով ակադեմիական հաստատություններում

հիմնադրվել են տարբեր ստորաբաժանումներ, նեղ մասնագիտաց-

ված ինստիտուցիոնալ բաժիններ։ Դրանք հայոց լեզվի և գրականու-

թյան բաժիններ են և գործում են հիմնականում ուսումնակրթա-

կան ծրագրերի ու դասընթացների շրջանակներում1։ Միևնույն ժա-

մանակ, որոշ համալսարաններում ստեղծվել են նաև հայկական հե-

տազոտական կենտրոններ2, որոնց հետազոտական բուն նպատակը

Ցեղասպանության թեմաներով ուսումնասիրություններն են, և այս

ուղղությամբ աշխատանքները բավական մեծ տոկոս են կազմում։

Կենտրոնների «ինտելեկտուալ արտադրանքն» ունի, նախ՝ քա-

րոզչական, երկրորդ՝ ճանաչողական և, ի վերջո, կիրառական նշա-

նակություն։ Աչքի անցկացնելով վերջին հինգ տարիներին մոտ 10 հե-

տազոտական կենտրոնների հրատարակած հոդվածները, գրքերը,

զեկույցները՝ հայկական հետազոտությունները կարելի է բաժանել

երկու մասի՝ պատմական և արդի։ Պատմական հետազոտություննե-

րը վերաբերում են հետևյալ թեմաներին.

Հայերը տարածաշրջանում թյուրքական նվաճումից առաջ

Հայերը Սելջուկյան ժամանակաշրջանում

1 Հայոց լեզվի և գրականության բաժիններ կան Թրակիայի, Անկարայի, Էրջիյեսի և այլ

համալսարաններում։ 2 Սաքարիայի և Աթաթյուրքի համալսարաններում գործող թուրք-հայկական հարաբե-

րությունների հետազոտությունների կենտրոնները։

Page 35: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Ա.Սիմավորյան

35

Հայերն Օսմանյան կայսրությունում (սոցիալական, քաղաքական,

ժողովրդագրական, կրթական և մշակութային իրադրությունը)

Հայկական կուսակցություններն Օսմանյան կայսրությունում

Հայոց ցեղասպանությունը

Լոզանի պայմանագիրը և Հայկական հարցը

Հայկական համայնքը հանրապետական Թուրքիայում։

Արդի խնդիրների ուսումնասիրությունները վերաբերում են՝

ՀՀ հիմնմանը

ՀՀ ժողովրդագրական, մշակութային խնդիրները, հանրության

սոցիալական կառուցվածքին

Թուրքիա-Հայաստան և Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հա-

րաբերություններին

ԼՂ հիմնախնդրին

Հայկական հարցին միջազգային հարաբերությունների համա-

տեքստում

Հայկական սփյուռքին

Հայերի ներկայությանը կիբեռտարածությունում

Հայկական ԶԼՄ և մեդիա-դաշտի ուսումնասիրություններին

ՀՀ արտաքին քաղաքականությանը և այլն։

Երկու դեպքում էլ շարքը կարելի է շարունակել՝ հավելելով նաև

այլ ուղղություններ, սակայն վերոհիշյալ հետազոտություններին ավելի

մեծ տեղ է հատկացվում։ Թեև միշտ չէ, որ ՈւԿ-ները կատարում են

պատմական հետազոտություններ, այդուհանդերձ, դրանք հազվադեպ,

բայց որոշ ՈւԿ-ների պարագայում առկա են։ Մնացած դեպքերում

պատմական հետազոտությունները կատարվում են կամ համալսա-

րաններին կից գործող հետազոտական-վերլուծական կառույցներում

(օրինակ՝ Սաքարիայի և Աթաթյուրքի համալսարանների թուրք-հայ-

կական հարաբերությունների հետազոտությունների կենտրոններում),

կամ «հայագիտական» հարցերում մասնագիտացված ՈւԿ-ներում։

Page 36: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Ա.Սիմավորյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

36

Պատմական և արդի խնդիրներով զբաղվող խոշորագույն «հա-

յագիտական» կենտրոնը, որտեղ հայկական հետազոտությունները

կրում էին հիմնարար բնույթ, ժամանակին Թուրքիայի Եվրասիական

ռազմավարական հետազոտությունների կենտրոնին կից գործող,

2001թ. հիմնադրված և քարոզչական մեծ ապարատի վերածված Հայ-

կական հետազոտությունների ինստիտուտն էր (Ermeni Araştırmaları

Enstitüsü)3։ 2009թ. վերոհիշյալ կենտրոնը դադարեցրեց գործունեու-

թյունը։ Թուրքական լրատվամիջոցները նշեցին ֆինանսական աջակ-

ցությունից զրկվելու հանգամանքը, մինչդեռ այն փակվեց քաղա-

քական դրդապատճառներով4։

Հայկական հետազոտությունների ինստիտուտն այժմ շարունա-

կում է աշխատանքները մեկ այլ հետազոտական կենտրոնում՝ AVIM-ում

(Եվրասիական ուսումնասիրությունների կետրոն), Կովկաս և Հայ-

կական հարց բաժնի կարգավիճակով, նախագահն է նախկին դիվա-

նագետ Օմեր Էնգին Լյութեմը։ AVIM-ը և մեկ այլ ռազմավարական

կենտրոն՝ ORSAM-ը (Մերձավորարևելյան ռազմավարական հետա-

զոտությունների կենտրոն) հիմնադրվել են Թուրքմենական համա-

գործակցության և մշակույթի հիմնադրամի կողմից։ Ընդհանրապես,

միջինարևելյան թուրքմենական կապիտալի ներդրումը Թուրքիայի

գիտավերլուծական կենտրոնների գործունեության մեջ նոր և եզակի

երևույթ է, որը նկատելի է վերջին հինգ տարիներին։

Ինչ վերաբերում է հայկական հետազոտություններին, կենտրո-

նը հրատարակում է երկու ամսագիր՝ «Հայկական հետազոտություն-

ների հանդես»-ը (թուրքերեն) և «Review of Armenian Studies»-ը (անգլե-

րեն)։ Որոշ տվյալների համաձայն՝ այն վերահսկվում է Թուրքիայի գի-

տական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդին կից Ազ-

գային ակադեմիական ցանցի և տեղեկատվական կենտրոնի կողմից։

3 Հայկարամ Նահապետյան, Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտ, http://www.noravank.am/arm/articles/security/detail.php?ELEMENT_ID=486 4 Արեստակես Սիմավորյան, Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նա-խադրյալները. այժմեական խնդիրները, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012, էջ 25-26։

Page 37: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Ա.Սիմավորյան

37

Թեև ամսագրերում հրատարակվող հոդվածներն անդրադառ-

նում են հայագիտության տարբեր բնագավառների, այնուամենայնիվ,

գերակշռող են Ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ

հրապարակումները, ինչը վկայում է, որ դրանք շարունակում են գոր-

ծել Անկարայի հայկական ինստիտուտի որդեգրած սկզբունքներով։

Ժամանակ առ ժամանակ ամսագրերում կարելի է հանդիպել հայոց

պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող հոդված-

ների, որոնց նպատակն անաչառության պատրանքի ստեղծումն է։

Թուրք հեղինակներից բացի, ամսագրերում հրատարակվում, ինչպես

նաև խմբագրական խորհրդում ընդգրկված են արևմտյան և ադրբե-

ջանցի հեղինակներ ակադեմիական և վերլուծական շրջանակներից,

ինչը միջազգային բնույթ է տալիս պարբերականներին։ Հակահայկա-

կան, քարոզչական բնույթի հրապարակումները չեն սահմանափակ-

վում սույն պարբերականներով։ Կենտրոնը նման աշխատանքներ

ներկայացնում է նաև զեկույցների տեսքով։

Հայկական հարցերում մասնագիտացված են նաև Աթաթյուրքի

և Սաքարիայի համալսարաններին կից թուրք-հայկական հարաբե-

րությունների հետազոտությունների կենտրոնները։ Երկար ժամա-

նակ երկու կենտրոններն էլ գործակցում էին Անկարայի հայկական

ինստիտուտի հետ, իսկ այժմ ավելի սերտ են դրանց և AVIM-ի հարա-

բերությունները։

Հայկական հետազոտություններով և ուսումնական գործունեու-

թյամբ զբաղվող թուրքական կառույցների (ակադեմիական, թե վեր-

լուծական) միջև համագործակցության մակարդակը բարձր է։ Նրանք

աշխատում են փոխլրացման սկզբունքով։ Այդ հարաբերությունները

հնարավորություն են տալիս լուծել մի քանի առանցքային խնդիրներ.

կադրերի վերապատրաստում, ռազմավարական նպատակների

հստակեցում և իրագործում, համատեղ ծրագրերի, գիտաժողովների

իրականացում և այլն։

Page 38: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Ա.Սիմավորյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

38

Հատկանշական է, որ վերոհիշյալ կենտրոնների ռազմավարա-

կան նպատակներից մեկն էլ հայերի կողմից թուրքերի հանդեպ իրա-

կանացված «գենոցիդի» թեզիսի զարգացումն ու տարածումն է ար-

տերկրում։ Պատահական չէ, որ թուրքական ազգայնականության

օջախ համարվող Էրզրում քաղաքում գործող Աթաթյուրքի համալսա-

րանի վերը նշված կենտրոնն այդ նպատակով մի քանի գյուղերում հիմ-

նել է «ցեղասպանության թանգարաններ»5 և 2015 թվականին իրակա-

նացվելիք գիտական և այլ միջոցառումների մասնակիցներից մեկն է։

Եթե հակահայագիտական կենտրոնների գործունեությունն ինչ-

որ տեղ հասկանալի է, ապա զարմանալի է, թե ինչպես են տնտեսա-

կան և սոցիալական հետազոտական ուղղվածություն ունեցող կենտ-

րոնները հայտնվում քարոզչության տիրույթում (օրինակ, Անկարա-

յում գործող Եվրասիայի տնտեսական հարաբերությունների ասոցիա-

ցիան՝ EkoAvrasya, www.ekoavrasya.net, կամ Սոցիալական և ռազմա-

վարական հետազոտությունների հիմնադրամը՝ www.koksav.org.tr):

Բանն այն է, որ EkoAvrasya-ն համաթյուրքական նշանակություն ունի,

և ակնհայտ է ադրբեջանական ձեռագիրը, որի միջոցով էլ ԼՂ և

Խոջալուի վերաբերյալ վերլուծական աշխատություններ են հրատա-

րակվում։ Եվ սա չի վերաբերում միայն այս կառույցներին։

Չենք թվարկի նմանատիպ այլ կենտրոնները. ակնհայտ է, որ ՀՀ և

Հայության վերաբերյալ հետազոտությունները կրում են հիմնականում

պարբերական, մնացած դեպքերում՝ դիպվածային կամ իրավիճա-

կային բնույթ։ Դրանց մեծ մասն իրականացվում է կովկասյան, տա-

րածաշրջանային և այլ անվանումներ կրող ենթաբաժինների կողմից։

Այսպիսով, ակադեմիական հաստատությունների հայկական

հետազոտությունների կողքին՝ չի կարելի անտեսել նաև ՈւԿ-ների

դերը, որոնք այս դեպքում ներկայանում են որպես հավելյալ ներուժ։

5 Նման թանգարան գործում է Յեշիլյայա գյուղում (հայկական անվանումը՝ Արծաթի)։

Page 39: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

39

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Վահրամ Հովյան*

Ընդհանուր առմամբ, սփյուռքի հայ համայնքների անվտանգությունն

ունի երկու բաղադրիչ՝ ֆիզիկական և հոգևոր։ Ֆիզիկական բաղադրի-

չը հանգում է հայ համայնքների գոյությանը, իսկ հոգևորը՝ նրանց ազ-

գային նկարագրի պահպանմանը։ Սփյուռքի հայ համայնքների առջև

ֆիզիկական և հոգևոր անվտանգության առումով կանգնած են հիմ-

նականում չորս մարտահրավերներ։ Դրանք են՝ ինքնության բաղադ-

րիչների կորուստը, խառնամուսնությունները, գոյապահպանության

սպառնալիքները և արտագաղթը։

1. Ինքնության բաղադրիչների կորուստը վերաբերում է հայոց

լեզվի, մշակույթի, պատմական հիշողության և այլնի աստիճանական

մարմանը սփյուռքահայության ներկայացուցիչների շրջանում։

Բնակվելով օտար միջավայրում՝ վերջիններս ինտեգրվում են այդ

հասարակություններին և կամա թե ակամա իրենց վրա կրում դրանց

սոցիալ-մշակութային ազդեցությունը։ Իսկ մայրենի լեզվի և ազգային

ինքնությունը կազմող մյուս բաղադրիչների գործնական կիրառման

փոքր հնարավորությունները զրկում են օտար երկրներում հաս-

տատված հայերին դրանք սովորելու և պահպանելու խթանից։ Արդ-

յունքում՝ սերնդեսերունդ սփյուռքահայերի մոտ նվազում է հայոց լեզ-

վին, ազգային մշակույթին, պատմական հիշողությանը և ազգային

ինքնության մյուս բաղադրիչներին տիրապետելու մակարդակը, ինչը

լուրջ սպառնալիք է արտերկրի հայության համար, քանի որ «...էթ-

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

Page 40: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Վ.Հովյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

40

նոսները հոգեբանորեն թուլանում են և աստիճանաբար գնում են դե-

պի վերացում, երբ թուլանում ու աստիճանաբար վերանում է այն

ցուցիչների ամբողջությունը, որի կրողն է էթնոսը՝ որպես սոցիալ-հո-

գեբանական ուրույն համակարգ»1։

2. Խառնամուսնությունները, մի կողմից՝ իրենց բնակության

երկրների հասարակություններում սփյուռքահայերի ինտեգրվածու-

թյան ցուցիչ լինելով, մյուս կողմից՝ նպաստում են հայ ինքնության

խեղաթյուրման խորացմանը։ Խառնամուսնական ընտանիքներում

նոր սերունդը ավելի մեծ չափով և ավելի անմիջականորեն է են-

թարկվում օտար սոցիալ-մշակութային ազդեցությանը։ Եթե հայկա-

կան ընտանիքներում նոր սերունդը միայն արտաքինից, այն է՝ հա-

սարակական միջավայրի կողմից է ենթարկվում օտար սոցիալ-մշա-

կութային ազդեցությանը, ապա խառնամուսնական ընտանիքներում

արդեն ներսից՝ ընտանեկան միջավայրից է իր վրա կրում օտար մշա-

կութային արժեքների ազդեցությունը։

3. Գոյապահպանության սպառնալիքները հայկական սփյուռքի

համար հրատապ են այն երկրներում կամ տարածաշրջաններում,

որոնք հանդիսանում են թեժ հակամարտությունների գոտիներ և որտեղ

ազգային կամ կրոնական հողի վրա առկա է հայատյացությունը։ Այդ

տարածաշրջաններում կամ երկրներում, որքան էլ հայ համայնքները

փորձեն չեզոքություն պահպանել, փոթորկահույզ իրադարձություններն

իրենց անմիջական կամ միջնորդավորված ազդեցությունն են ունենում

վերջիններիս վրա՝ սպանություններ, ավերածություններ և այլն։

Հայ համայնքների վրա տևական հակամարտությունները բա-

ցասական ազդեցություն են ունենում նաև այլ առումով։ Դրանք առա-

ջացնում են համընդհանուր քաոս և անիշխանություն, խաթարում են

1 Նալչաջյան Կ., Հայրենիք և հայրենասիրություն (հոգեբանական վերլուծություն), Հա-

յաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների

համատեքստում, Եր., ԵՊՀ հրատ., 2013, էջ 40-41:

Page 41: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Վ.Հովյան

41

տվյալ երկրի տնտեսական կյանքը՝ պատճառ դառնալով աղքատու-

թյան և սոցիալական ճգնաժամերի, ինչն էլ իր հերթին առաջացնում է

հանցագործությունների և այլ հոռի երևույթների աճ։ Հայ համայնքի

ներկայացուցիչները տվյալ երկրի ընդհանուր բնակչության հետ մեկ-

տեղ դառնում են այնպիսի հանցագործությունների թիրախ, ինչպի-

սիք են թալանը, սպանությունը, մարդկանց առևանգումը և նրանց

ազատության համար փրկագին պահանջելը և այլն։

Տևական հակամարտությունների և անկայունության արդյունքում

հայ համայնքները կրում են թե՛ մարդկային և թե՛ գույքային կորուստ-

ներ՝ զոհված, վիրավորված և փախստական դարձած հայրենակիցներ,

թալանված ունեցվածք, ինչպես նաև անհատական և համայնքային

անշարժ գույք (տներ, խանութներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն)։

4. Արտագաղթի պատճառ, բացի վերը հիշատակված իրավի-

ճակներից, հանդիսանում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են

ոչ հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, ժողովր-

դավարական ազատությունների ցածր մակարդակը, սոցիալ-տնտե-

սական անբարենպաստ պայմանները, տնտեսական գործունեություն

ծավալելու հնարավորությունների սահմանափակությունները և այլն։

Այն երկրների հայ համայնքներում, որտեղ առկա են թվարկված գոր-

ծոնները, նկատվում է հայերի արտագաղթ դեպի այնպիսի երկրներ,

որտեղ առկա են հայերին ավելի հոգեհարազատ սոցիալ-քաղաքակր-

թական միջավայր, ժողովրդավարական ազատություններ, սոցիալ-

տնտեսական բարենպաստ պայմաններ և տնտեսական գործունեու-

թյամբ զբաղվելու ավելի լայն հնարավորություններ։

Ինչպիսին էլ լինեն արտագաղթի պատճառները, միևնույն է, այն

ունենում է հյուծիչ ազդեցություն։ Արդյունքում՝ նոսրանում են հայ հա-

մայնքների անդամների շարքերը, ինչը բացասաբար է անդրադառնում

նաև համայնքային կառույցների գործունեության վրա։ Արտագաղթի

ժամանակակից միտումների պահպանման և խորացման դեպքում

Page 42: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Վ.Հովյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

42

սփյուռքի մի շարք համայնքներին սպառնում է լիակատար սպառման

հեռանկարը։ Լավագույն ապացույցը Հնդկաստանի երբեմնի ծաղկուն

հայ համայնքի օրինակն է, որն այսօր գրեթե գոյություն չունի։ Սփոփիչ

հանգամանք այս պարագայում կարող էր լինել այն, որ իրենց համայն-

քը լքող հայերը հայրենադարձվեին Հայաստան։ Սակայն նման միտու-

մը ներկայումս խիստ թույլ է. իրենց համայնքներից հեռացող հայերի

միայն չնչին մասն է բռնում Հայաստանի ճանապարհը։

Ակնհայտ է, որ եթե վերոնշյալ գործոններից առաջին երկուսը՝ ինք-

նության բաղադրիչների կորուստը և խառնամուսնությունները, առնչ-

վում են հոգևոր անվտանգութանը, ապա վերջին երկուսը՝ գոյապահ-

պանության հարցն ու արտագաղթը, վերաբերում են ֆիզիկականին։

Անվտանգության մարտահրավերների առումով, հարկ է նշել,

որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող հայ համայնք-

ները, պայմանավորված այդ տարածաշրջաններին բնորոշ գործոննե-

րով, որոշակիորեն տարբերվում են միմյանցից։ Եթե արևմտյան երկր-

ների հայ համայնքների համար, օրինակ, որպես մարտահրավերներ

գերակայում են ազգային նկարագրի պահպանման և խառնամուս-

նությունների խնդիրները, ապա Միջին Արևելքի հայ համայնքներում

առաջնային են գոյապահպանության և արտագաղթի խնդիրները։

Աշխարհագրորեն սփյուռքի հայ համայնքները գտնվում են աշ-

խարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջաններում.

1. Ամերիկա աշխարհամաս (ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Արգեն-

տինա և այլն)

2. Եվրոպա (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բուլղարիա,

Ռումինիա, Հունգարիա, Հունաստան և այլն)

3. Հետխորհրդային տարածք (Ռուսաստան, Ուկրաինա, Բելա-

ռուս, Ղազախստան և այլն)

4. Միջին Արևելք (Լիբանան, Սիրիա, Իրան, Իսրայել և այլն)։

Page 43: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Վ.Հովյան

43

Ամերիկայի և Եվրոպայի հայությունը հիմնականում չունի գո-

յապահպանության և արտագաղթի խնդիրներ։ ԱՄՆ-ը, Կանադան,

Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրները հիմնականում աչքի են

ընկնում ներքաղաքական կայունությամբ։ Այնտեղ սուր չեն նաև էթ-

նիկ և կրոնական հակասությունները, որոնք ներքին և արտաքին

տևական ու հաճախակի ցնցումների աղբյուր կարող են հանդիսա-

նալ։ Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ներքին կայունությունն

ու համեմատաբար բարեկեցիկ սոցիալ-տնտեսական պայմանները ոչ

միայն չեզոքացնում են նման մարտահրավերի հնարավորությունը,

այլև խթանում են սփյուռքի մյուս հայ համայնքներից, ինչպես նաև

Հայաստանից հայերի ներհոսքը դեպի այդ երկրներ։ Արդյունքում՝

այդ երկրների, հատկապես ԱՄՆ, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի

երկրների հայ համայնքները ոչ միայն չեն նոսրանում, այլև շարունա-

կաբար համալրվում են նորեկ հայերով։

Փոխարենը այդ երկրներում սուր է դրված ուծացման կամ ազ-

գային ինքնության կորստի խնդիրը։ Ընդհանուր քրիստոնեական սո-

ցիալ-քաղաքակրթական միջավայրը, տնտեսական և քաղաքական

ազատությունները լայն հնարավորություն են ընձեռում հայությանը՝

արագ ինտեգրվել այդ երկրների հասարակությունների մեջ՝ յուրաց-

նել նրանց լեզուն, սոցիալ-մշակութային արժեքները, բարձր դիրքերի

հասնել քաղաքական, հասարակական, մշակութային, տնտեսական

և այլ բնագավառներում։ Սա, մի կողմից, նպաստում է հայ համայնք-

ների և ընդհանուր հայության ներուժի մեծացմանը, սակայն միևնույն

ժամանակ որոշակի սպառնալիք է ստեղծում ազգային ինքնության

պահպանման համար։ Տեղական հասարակություններում արագ ին-

տեգրման արդյունքում հայ համայնքների ներկայացուցիչները սերն-

դեսերունդ կորցնում են ազգային ինքնության այնպիսի բաղադրիչ-

ներ, ինչպիսիք են մայրենի լեզուն, հաղորդակցությունն ազգային

պատմությանն ու մշակույթին, ազգային ինքնագիտակցությունը և

Page 44: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Վ.Հովյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

44

այլն։ Տեղական հասարակությունների և հայ համայնքների փոխա-

դարձ ներթափանցումը լայնորեն խթանում են նաև խառնամուսնու-

թյունները, որոնք նույնպես լուրջ մարտահրավեր են արտերկրում

հայապահպանության համար։

Գրեթե տրամագծորեն հակառակ իրավիճակն է տիրում Միջին

Արևելքի հայ համայնքներում։ Այստեղ գերակշռող իսլամական մի-

ջավայրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական գործունեության

սահմանափակումները որոշակիորեն առանձնացնում են հայ հա-

մայնքներին տեղի հասարակություններից2։ Այս հանգամանքը

նպաստում է ինչպես լեզվի և ազգային ինքնության մյուս բաղադրիչ-

ների պահպանմանը, այնպես էլ սահմանափակում է խառնամուս-

նությունների քանակը։

Փոխարենը, Միջին Արևելքի հայ համայնքների առջև սուր կեր-

պով ծառացած են գոյապահպանության և արտագաղթի մարտահրա-

վերները։ Միջինարևելյան տարածաշրջանում հայ համայնքները

մշտապես տուժում են իրենց երկրների ներքին և արտաքին ցնցում-

ներից։ Այստեղ առկա են հայ համայնքների ֆիզիկական անվտան-

գությանը սպառնացող, արտագաղթի պատճառ հանդիսացող վերո-

նշյալ գրեթե բոլոր գործոնները՝ հայատյացությունը (Թուրքիա), ներ-

քին և արտաքին պատերազմները (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իսրայել

և այլն), կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների

նկատմամբ (Թուրքիա, Իրաք, Սիրիա և այլն), սոցիալ-տնտեսական

ոչ այնքան բարենպաստ պայմանները, հայերի համար սոցիալ-քա-

ղաքակրթական ոչ հարազատ միջավայրը և այլն։

Այս բոլորի արդյունքը Միջին Արևելքի հայ համայնքների նոս-

րացումն ու հյուծումն է։ Օրինակ՝ նախորդ դարի 50-ական թթ. համե-

մատ՝ 21-րդ դարի սկզբին Լիբանանի հայ համայնքի թվաքանակը 120

2 Չնայած առանձին հայ անհատներ իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ

կարողացել են մեծ հաջողությունների և բարձր դիրքերի հասնել Միջին Արևելքի երկրնե-

րի հասարակություններում։

Page 45: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Վ.Հովյան

45

հազարից հասել է 70-80 հազարի, Սիրիայինը՝ 150 հազարից՝ 65-70

հազարի, Թուրքիայինը՝ 200 հազարից՝ 80 հազարի, Իրանինը՝ 140 հա-

զարից 80 հազարի և այլն3։ Սիրիական վերջին ճգնաժամի հետևանքով

հայ համայնքն արդեն, ըստ Սիրիայի հայ ավետարանականների հա-

մայնքապետ Հարություն Սելիմյանի, տվել է ավելի քան 250 զոհ։ Քա-

ղաքացիական պատերազմի հետևանքով հայ համայնքն այդ երկրում

կրճատվել է մոտ կիսով չափ։ Իրաքյան պատերազմի (2003թ.), եգիպ-

տական ներքաղաքական ցնցումների հետևանքով գրեթե սպառման

եզրին են հասել այդ երկրների երբեմնի ծաղկուն հայ համայնքները։

Մարտահրավերների առումով յուրահատուկ և որոշ չափով հա-

կասական է հետխորհրդային տարածաշրջանը, ինչը պայմանավոր-

ված է վերջինիս սոցիալ-քաղաքակրթական տարասեռությամբ։

Ազգային նկարագրի պահպանման առումով հետխորհրդային

տարածքի հայ համայնքները կանգնած են լուրջ մարտահրավերների

առջև։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և մյուս երկր-

ներում, որտեղ հաստատված հայության համար այնքան էլ խորթ չեն

տեղի սոցիալ-քաղաքակրթական միջավայրերը, որտեղ հայությունը

խորապես ինտեգրված է տեղի հասարակություններում, որտեղ հա-

յերն իրենց վրա կրում են վերջինների սոցիալ-քաղաքակրթական ազ-

դեցությունը, լուրջ վտանգի տակ է ազգային ինքնության բաղադրիչ-

ների՝ լեզվի, մշակույթի, պատմական հիշողության պահպանումը։

Ակնհայտ է, որ խոր ինտեգրվածության պայմաններում հետխորհր-

դային երկրներում մեծ տարածում ունեն նաև հայերի և այլազգիների

միջև խառնամուսնությունները։

Ինչ վերաբերում է հայ համայնքների գոյապահպանության

մարտահրավերներին, պետք է նշել, որ չնայած հետխորհրդային տա-

րածքն իր անկայունությամբ և հակամարտություններով ներկայումս

3 Տվյալները տե՛ս Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային

կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962, էջ 246 և «Հայ

սփյուռք» հանրագիտարան, Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003, էջ 290, 508, 175, 235:

Page 46: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Վ.Հովյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

46

հավասար չէ Միջին Արևելքին, սակայն այստեղ նույնպես առկա են և

ժամանակ առ ժամանակ դրսևորվում են հայ համայնքների անվտան-

գությանը սպառնացող գործոնները։ Պարբերաբար կրկնվող ներքա-

ղաքական ցնցումները, սառեցված հակամարտությունների թեժա-

ցումները (օրինակ՝ վրաց-օսական հնգօրյա պատերազմը 2008թ.),

օտարերկրացիների նկատմամբ անհանդուրժողականության դրսևո-

րումները, ահաբեկությունները (հիմնականում Ռուսաստանում) հայ

համայնքների վրա թողնում են իրենց բացասական ազդեցությունը։

Ներկայումս հետխորհրդային տարածքի ամենափոթորկահույզ

երկիրը Ուկրաինան է, որը 2013թ. աշնանից ներքաղաքական ցնցում-

ների մեջ է։ Դա, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չունենալ

Ուկրաինայի ստվարաթիվ հայ համայնքի վրա, ինչը, սակայն, դեռևս

չի ենթարկվել մասնագիտական ուսումնասիրության։

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, չնայած հետխորհրդա-

յին երկրներում սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան էլ բարե-

նպաստ չեն, որքան Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում,

սակայն այստեղի հայ համայնքների թիվը ոչ միայն չի նվազում, այլև

ավելանում է Հայաստանից արտագաղթողների հաշվին։ Եվ չնայած

Միջին Ասիայի հետխորհրդային երկրների իսլամական սոցիալ-քա-

ղաքակրթական միջավայրերին, աշխարհիկ վարչակարգերի առկա-

յությունն այդ երկրներում կանխում է կրոնական անհանդուրժողա-

կանությունը հայերի նկատմամբ և այդ կերպ չեզոքացնում հայերի

հնարավոր արտագաղթը։

Այսպիսով, թեև հետխորհրդային երկրներում պարբերաբար

դրսևորվող ցնցումներին և անկայունության միտումներին, հայ հա-

մայնքներն այդ երկրներում ներկայումս մեծ հաշվով ֆիզիկական

անվտանգության խնդիր չունեն, քանի որ կենսունակ են և շարունա-

կաբար համալրվում են։ Միակ բացառությունը կարելի է համարել

Վրաստանը, որտեղ հայերի թիվը, ինչպես խորհրդային, այնպես էլ

Page 47: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Վ.Հովյան

47

հետխորհրդային շրջաններում, գրանցել է կայուն նվազման միտում։

Խնդիրը կապված է սոցիալ-տնտեսական դժվարությունների, ինչպես

նաև Վրաստանի ներքաղաքական կյանքում ազգայնականության

դրսևորումների հետ։

Ամփոփելով նշենք, որ աշխարհի տարբեր տարածաշրջաննե-

րում սփռված հայ համայնքներում անվտանգության առումով գերա-

կշռում են տարբեր խնդիրներ։ Եթե Ամերիկա աշխարհամասի և

Եվրոպայի հայ համայնքներում գերակշռում են ազգային նկարագրի

պահպանման և խառնամուսնությունների խնդիրները, ապա Միջին

Արևելքի հայ համայնքները հիմնականում կանգնած են գոյապահ-

պանության և արտագաղթի մարտահրավերների առջև։ Միջանկյալ

տեղ են զբաղեցնում հետխորհրդային երկրների հայ համայնքները,

որոնցում առկա են թե՛ հոգևոր անվտանգության և թե՛ ֆիզիկական

գոյության խնդիրներ։ Սակայն արտագաղթի բացակայությունն այդ

համայնքներից, ինչպես նաև հայերի շարունակական ներհոսքն այդ

երկրներ մշտապես կենսունակ են պահում այդ համայնքները։ Հե-

տևաբար, հետխորհրդային տարածքի հայ համայնքներն այսօր չու-

նեն սպառման խնդիր։ Նրանց պարագայում հիմնական մարտահրա-

վերները, Ամերիկա աշխարհամասի և Եվրոպայի հայ համայնքների

նման, հանդիսանում են ազգային ինքնության կորստի խնդիրները և

խառնամուսնությունները։

Page 48: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

48

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Մհեր Սահակյան*

1978 թվականից Չինաստանի տնտեսական բարեփոխումներն ար-

տասահմանցի գործարարներին հնարավորություն տվեցին լայնա-

ծավալ գործունեություն ծավալել աշխարհի ամենամեծ շուկայում:

Հետագա տարիներին Չինաստան ժամանած միլիոնավոր ար-

տասահմանցի գործարարների թվում էին նաև փոքրաթիվ հայեր:

Հայերի թիվը Չինաստանում սկսեց աճել 2000-ականներից:

Որոշ տվյալներով, 2013-ին հայերի թիվը հասնում էր 800-900-ի:

Սկզբնական շրջանում հայերը միավորվում էին քաղաքների, նա-

հանգների մակարդակով: Օրինակ՝ Շանհայում հայերին միավորելու

գործում մեծ ներդրում ունեցավ Վաչե Պետրոսյանի ղեկավարած

Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմյանց հետ ծանո-

թանում էին ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների շր-

ջանակներում: Հայկական համայնքները հատկապես ակտիվ էին Չի-

նաստանի հարավում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:

Սակայն այս քաղաքների համայնքները միավորված չէին, հան-

դիպում էին տոնից տոն, չկային ընդհանուր նպատակ և քաղաքակա-

նություն: Իրավիճակը փոխվեց, երբ 2006թ. Շենջենում բնակվող

ֆրանսահայ Միհրան Փափազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց

Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը1:

Հարթակի շրջանակներում ստեղծվեց Չինահայ (http://

www.chinahay.com) կայքը, Չինահայ անվամբ էջեր բացվեցին սոցիա-

* Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ։ 1 What is ChinaHay?, http://www.chinahay.com/about/

Page 49: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Մ.Սահակյան

49

լական ցանցերում, որոնք հնարավորություն տվեցին համախմբել Չի-

նաստանի հայությանը: 2006-ից սկսած՝ Չինահայ համացանցային

կայքի միջոցով հայերը հավաքվում և նշում են հայկական տոները,

կազմակերպում միջոցառումներ: 2006-2013թթ. բազմաթիվ միջոցա-

ռումներ կազմակերպվեցին հայաշատ քաղաքներում՝ Հոնկոնգում,

Գուանգջոում, Շանհայում, Շենջենում, Նանջինգում և Պեկինում:

2013-ը կարևոր էր համայնքի վերջնական կազմավորման գոր-

ծում: Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ՝ Հենրի Արսլանյանի

գլխավորությամբ, ձեռնամուխ եղան համայնքի ղեկավար մարմնի և

իրավաբանական կազմակերպության ստեղծման գործին: Համայնքի

կայացմանը մեծ լիցք հաղորդեց բարերարներ Ջեք և Ջուլի Մաքսյան-

ների նվիրատվությամբ ստեղծված Հոնկոնգի Հայկական կենտրոնը:

Հայկական կենտրոնի բացմանը մասնակցեց և իր օրհնությունը բերեց

ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը: Բացման հանդիսավոր արարողու-

թյանը մասնակցեցին նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգս-

յանը, տարբեր երկրների հայկական համայնքների ղեկավարներ:

Չինաստանի հայկական համայնքի Գործադիր մարմին. կառուցվածքն ու գործունեությունը

2013թ. ստեղծվեց համայնքի Գործադիր մարմինը, որի նախագահ

ընտրվեց Հենրի Արսլանյանը: Կազմված է 13 անդամից: Ներկայաց-

նում են Չինաստանի հայաշատ քաղաքների՝ Հոնկոնգի, Գուանջոուի,

Նանջինգի, Շանհայի, Պեկինի, Շենջենի հայերի շահերը: Գործադիր

մարմինն ամեն ամիս հեռաձայնային ժողով է անցկացնում, որի ըն-

թացքում որոշում և կազմում է տվյալ ամսվա գործունության պլաննե-

րը: Համայնքի գործունեության կշիռն ու կազմակերպվածությունը

բարձրացնելու համար Հոնկոնգում գրանցվեց «Հոնկոնգի և Չինաստա-

նի հայկական համայնք» կազմակերպությունը, որի տնօրենների

խորհրդում ընդգրկվեցին Գործադիր մարմնի անդամները: Համայնքն

ունի Խորհրդականների խորհուրդ, որտեղ ընդգրկված են ԱՄՆ, Մեծ

Page 50: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Մ.Սահակյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

50

Բրիտանիայի, Հոնկոնգի հայկական համայնքների ղեկավար կազմից

հայտնի մարդիկ: Խորհրդականների խորհրդի անդամ է նաև Չինաս-

տանում ՀՀ դեսպանը:

Համայնքի կյանքն ու ծրագրերը

2014թ. մարտին լույս տեսավ Չինաստանի հայկական համայնքի

առաջին տեղեկագիրը: Այն երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տեղեկա-

գիրը պատմում է համայնքի կյանքի և ծրագրերի մասին, սփռվում է

թե՛ Չինաստանի, թե՛ այլ հայկական համայնքներում:

Գործադիր մարմինը ներկայումս խնդիր է դրել ստեղծել նոր,

հզոր համացանցային կայք, որը կհամապատասխանի և կնպաստի

համայնքի գործունեությանն արդի շրջանում:

Համայնքը սերտորեն համագործակցում է Հայկական վիրտուալ

քոլեջի հետ: Համայնքի անդամները հնարավորություն ունեն Ջեք և

Ջուլի Մաքսյանների անվան հայկական կենտրոնում մասնակցել հա-

յերեն լեզվի դասընթացներին: Դասընթացներն անցկացվում են հա-

մացանցի միջոցով, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև

տարբեր քաղաքներում բնակվող հայերին: Ներկայումս համայնքի

նախագահ Հենրի Արսլանյանը բանակցում է եվրոպական առաջա-

տար ֆոնդերի հետ, որպեսզի ասպիրանտական կրթաթոշակներ

հատկացվեն Չինաստանի հայկական համայնքի պատմությունը վաղ

ժամանակներից ուսումնասիրելու համար: Այս բնագավառում առա-

ջին հաջողությունը գրանցվեց 2014թ. ապրիլին, երբ Գյուլբենկյան

հիմնադրամը Չինաստանում Հայկական համայնքի պատմությունն

ուսումնասիրելու համար 6-ամսյա կրթաթոշակ հատկացրեց, որի

նպատակն է լինելու ուսումնասիրել Չինաստանում հայերի ներկա-

յությունը 20-րդ դարում2:

2 The Galust Gulbenkian foundation. Research opportunity on the Armenian community of China (Six month) Available at: http://www.gulbenkian.pt/Institucional/en/Activities/ArmenianCommunities?a=4845

Page 51: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Մ.Սահակյան

51

Չինաստանի հայկական համայնքը փորձում է միավորել նաև

Հեռավոր Արևելքի՝ Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի, Վիետ-

նամի հայերին: Այն իր օժանդակությունն է բերում Մյանմարի, Բանգ-

լադեշի հայկական եկեղեցիների պահպանման գործում: 2014թ. հայ-

կական համայնքի շրջանակներում ստեղծվեց Չինաստանի հայկա-

կան ուսանողական միությունը, որի նպատակն է համախմբել Չի-

նաստանում գտնվող հայ ուսանողներին, օգնել միմյանց, փոխանակ-

վել գիտաժողովների, կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվու-

թյամբ, նպաստել հայ-չինական բարեկամությանը: Ուսանողական

միությունն ունի 50 անդամ, որոնք Չինաստան են եկել թե՛ ՀՀ-ից, թե՛

Սփյուռքից: Տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողները մշտա-

կան կապի մեջ են wechat սոցիալական ցանցի միջոցով:

Վերջաբանի փոխարեն

Չինաստանում հայկական համայնքը ձևավորվել և կայացել է Ֆրան-

սիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Լիբա-

նանից, Սիրիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից եկած

հայերի շնորհիվ:

Կարծում եմ, որ հզորացող Չինաստանում կարևոր է ունենալ

միավորված և կարող հայկական համայնք, որը կնպաստի Հայկական

աշխարհ-Չինաստան կապերի ամրապնդմանը: Փորձը ցույց է տվել,

որ այն երկրներում, որտեղ հայկական համայնքները կազմակերպ-

ված են՝ ՀՀ և Հայության շահերն ավելի լավ են ներկայացված: Թեև

Չինաստանում հայկական համայնքը մեծ չէ, բայց ունի կիրթ և լավ

կազմակերպված մարդկային ռեսուրս: Չինաստանը, յուրահատուկ

զարգացող երկիր լինելով, արտասահմանից մեծ մասամբ աշխա-

տանքի է հրավիրում արևմտյան լավագույն բուհերի շրջանավարտ-

ներին կամ նրանց, ովքեր պատրաստ են մեծ ֆինանսական ներ-

դրումներ կատարել: Լեզվի իմացությունն էլ է սահմանափակում Չի-

Page 52: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Մ.Սահակյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

52

նաստանում աշխատանք գտնելու հնարավորությունները, քանի որ

Չինաստանում կարելի է աշխատանք գտնել կամ չինարենի, կամ

անգլերենի գերազանց իմացությամբ: Համայնքը համալրում են կամ

բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետներն ու ներ-

դրողները, կամ հայաստանցի ուսանողները, ովքեր սովորել են Չի-

նաստանում: Նրանցից շատերն ուսումն ավարտելուց հետո վերա-

դառնում են ՀՀ, աշխատանք չեն գտնում և նորից մեկնում են Չինաս-

տան: Նրանց մեծամասնությունը տիրապետում է չինարենին, անգլե-

րենին կամ ռուսերենին, նրանք ունեն չինական դիպլոմներ և հեշտու-

թյամբ աշխատանք են գտնում, հարմարվում տեղի կյանքին:

Այսպիսով, Չինաստանի հայկական համայնքը, լինելով համե-

մատաբար երիտասարդ ու կրթված, արագ կազմակերպվում է, ինչ-

պես նաև փորձում է միավորել ու առաջնորդել թե՛ Չինաստանի, թե՛

Հեռավոր Արևելքի հայկական մյուս համայնքները: Հայկական հա-

մայնքը Խորհրդականների խորհրդի միջոցով կապված է ԱՄՆ, Մեծ

Բրիտանիայի, Կանադայի, Լիբանանի, Ավստրալիայի հայկական

համայնքների հետ: Տարբեր երկրներից եկած համայնքի անդամները

ևս օգնում են հարաբերություններ ստեղծել Արևելքից Արևմուտք

ցրված հայկական համայնքների միջև: Կարևոր է նշել, որ համացան-

ցի զարգացումը նպաստում է աշխարհով մեկ ցրված հայության միա-

վորման գործին:

Page 53: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

53

ԼՈՒՐԵՐ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Սան Մարինոյում

Ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղա-

րության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կա-

յացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտա-

ժողով: Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության

(նստավայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին

գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գի-

տաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամ-

ներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դի-

վանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Գիտաժողովին

ելույթներով հանդես եկան Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս

Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտու-

ղար Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո

Չիմարան՝ «RAI 1» հանրային հեռուստառադիոընկերության միջազ-

գային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին

տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրա-

վապաշտպան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները:

http://hayernaysor.am/

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, Հնդկաստանում ՀՀ դեսպանու-

թյան աջակցությամբ, տեղի է ունեցել Հնդկաստանի ու Հայաստանի

ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ

հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառ-

մանը բացման խոսքով հանդես են եկել դեսպան Ա.Հակոբյանը, ազ-

Page 54: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

54

գային գրադարանների տնօրենները: Ներկայացված են Հայաստանի

ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրա-

կան ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Գրքերի թվում են

1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված «Ուր-

բաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածա-

շունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ ար-

ժեքավոր գրքեր: Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դես-

պան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն

Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն

Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթա-

յի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի

ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

http://www.panorama.am/am/culture/2014/04/11/kalkata-culture/

Կովսականում բնակարաններ են հանձնել սիրիահայ ընտանիքներին

2014 թվականի ապրիլի 11-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քա-

ղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի

հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարան-

ներ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանիքներ, որոնք այս տարինե-

րի ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում: «Օգ-

նիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է

ունեցել բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաս-

տելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությա-

նը և զարգացմանը: Հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառու-

թյունը՝ աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիահայությանը և ևս մեկ

անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող

աշխատանքները շարունակական են, և սիրիահայությունը դեռևս կա-

րող է ցանկագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

http://news.am/arm/news/204162.html

Page 55: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

55

Երևանցի Զարեհ Սինանյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Զարեհ Սինանյանը: Մեկ տարի

առաջ նա ընտրվել էր Գլենդեյլի քաղխորհրդի անդամ, և արդյունավետ

գործունեության համար գործընկերները նրան վստահել են քաղաքի

ղեկավարումը: Սինանյանը Միացյալ Նահանգներում ընտրված 1-ին

քաղաքապետն է, որը ծնվել է Հայաստանում: Զարեհ Սինանյանն ասել

է, որ ջանալու են Գլենդեյլը դարձնել երիտասարդների բնակության

համար ցանկալի, ընտանիքներին բարգավաճելու հնարավորություն

տվող քաղաք: Միաժամանակ շարունակելու են աշխուժացնել բիզնես

մթնոլորտը՝ գործարարների համար ստեղծելով գրավիչ միջավայր:

Նոր քաղաքապետը խոստացել է, որ մեծ աշխատանք է տարվելու

տարեցների և ցածր եկամուտ ունեցողների վիճակն էականորեն

բարելավելու ուղղությամբ: Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, 14

տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ,

որտեղ ստացել է քաղաքագիտության և պատմության բակալավրի

աստիճան, այնուհետև՝ իրավագիտության դոկտորի կոչում:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=19625

Տամաշ Տուրդյանը՝ Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր

2014թ. ապրիլի 6-ին Հունգարիայում տեղի ունեցան Ազգային ժողովի

ընտրությունները: Հունգարիայի հայությունը, օգտվելով երկրի նոր

ընտրական օրենքով ընձեռած հնարավորություններից, 2014թ. Ազգային

ժողովի ընտրություններին հաջողությամբ ընտրեց հայ համայնքի ներ-

կայացուցչի. Հունգարիայի հայկական ազգային փոքրամասնության

շահերը երկրի խորհրդարանում կներկայացնի դր. Տամաշ Տուրդյանը:

http://hayernaysor.am/

Page 56: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

56

Հայաստանը վարկանիշային համակարգում

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ 2012-2013ԹԹ.

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ1 ՀՀ ԱՎԾ տարեգիրք

Կարեն Վերանյան*

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2011թթ.՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

ՀՀ ԱՎԾ տվյալներով, 2011թ. ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառությու-

նը կազմել է շուրջ $5.4 մլրդ, որի զգալի մասը ($4.1 մլրդ) բաժին է ընկել

ներմուծմանը. համապատասխանաբար արտահանման չափաբաժինը

հաշվվել է շուրջ $1.3 մլրդ։ 2011թ. դրությամբ ՀՀ ընդհանուր արտահան-

ման մեջ, ըստ երկրների հաշվարկի, ԱՊՀ անդամ երկրներին բաժին է

ընկել շուրջ $270 մլն, այլ երկրներ արտահանվել են ընդհանուր առմամբ

շուրջ $1.07 մլրդ ապրանքախմբեր2։ ՀՀ ներմուծման ցուցանիշներում

ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է $1.20 մլրդ, իսկ մնացյալ երկր-

ներից ներմուծվել են ընդհանուր առմամբ $2.9 մլրդ-ի ապրանքախմբեր։

ՀՀ ընդհանուր արտահանման ցուցանիշում, ըստ ապրանքախմ-

բերի հաշվարկի, զգալի է առաջին հերթին հանքաքարի, խարամի և

մոխրի ապրանքախմբի մասնաբաժինը` $287.4 մլն։ Այս ապրանքա-

խմբի ճնշող մասը՝ $287.3-ը, բաժին է ընկնում այլ երկրներ կատեգո-

րիային։ Հաջորդաբար բարձր է նաև բնական կամ արհեստական

1 «Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012-2013թթ.» տվյալները վերաբերում են համապատասխանաբար 2011-2012թթ. վիճակագրությանը։ * «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ։ 2 ՀՀ ԱՎԾ տեղեկատվությունում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ըստ ապրան-քախմբերի ներկայացվում է ԱՊՀ և այլ երկրներ կատեգորիաների դասակարգմամբ։

Page 57: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Կ.Վերանյան

57

մարգարտի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք

մետաղների ապրանքախմբի տեսակարար կշիռը՝ $196 մլն, որի զգա-

լի հատվածը ($167 մլն) կրկին բաժին է ընկել այլ երկրներ կատեգո-

րիային։ Համեմատաբար բարձր է եղել նաև ոգելից և ոչ ոգելից ըմպե-

լիք և քացախ ապրանքամբի մասնաբաժինը՝ $147 մլն։ Այս ապրան-

քախմբի մեծ մասը ($121 մլն), արտահանվել է ԱՊՀ երկրներ։ 2011թ.

արտահանվել են $134 մլն սև մետաղներ, որը բաժին է ընկել միայն

այլ երկրներ կատեգորիային։ Բարձր է նաև պղնձի և դրանից պատ-

րաստված իրերի ապրանքախմբի արտահանման մասնաբաժինը

($120.5 մլն), որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է այլ երկրներ։

ՀՀ ներմուծման մեջ ամենաբարձր մասնաբաժինը կազմել է

հանքային վառելանյութերի, նավթի ու նավթամթերքի, բիտումային

միջոցների ապրանքախումբը՝ $806 մլն, որի $439 մլն-ն ներմուծվել է

ԱՊՀ երկրներից, իսկ մնացած $367 մլն-ն՝ այլ երկրներ-ից։ Հաջորդա-

բար բարձր է նաև միջուկային ռեակտորների, կաթսաների, սարքա-

վորումների և մեխանիկական հարմարանքների ապրանքախմբի բա-

ժինը՝ $334 մլն, որի մեծ հատվածը՝ $298 մլն, բաժին է ընկել այլ երկր-

ներ-ին։ Վերջինիս բարձր ցուցանիշով հաջորդում է վերգետնյա

տրանսպորտի միջոցների և դրանց մասերի ապրանքախումբը՝ $313

մլն, որի ճնշող մասը (շուրջ $281 մլն) ներմուծվել է այլ երկրներ-ից։ ՀՀ

ներմուծման մեջ հաջորդաբար բարձր է եղել նաև էլեկտրական մեքե-

նաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատ-

ների ապրանքախմբի չափաբաժինը՝ $232 մլն, որի մեծ մասը ($207

մլն) բաժին է ընկնում կրկին այլ երկրներ-ին։

2011թ. ՀՀ-ն ընդհանուր առմամբ արտահանել է $1.334 մլրդ ապ-

րանքատեսակ, որի գրեթե կեսը՝ շուրջ $607 մլն, բաժին էր ընկնում

ԵՄ-ին։ ԵՄ երկրներից իրենց բարձր ցուցանիշներով առանձնացել են

Գերմանիան և Բուլղարիան, որոնք համապատասխանաբար ՀՀ-ից

ներմուծել են $158 և $152 մլն ապրանքատեսակներ։ Բարձր են եղել

նաև Նիդեռլանդների ($117 մլն), ինչպես նաև Իսպանիայի ($83 մլն)

Page 58: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Կ.Վերանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

58

համապատասխան արդյունքները։ ԵՄ արտահանման ցուցանիշին

հետևում է այլ երկրներ կատեգորիան. դեպի այլ երկրներ ՀՀ արտա-

հանումն ընդհանուր վերցրած $459 մլն է. բարձր ցուցանիշներով

առանձնացել են Իրանը՝ $106 մլն ապրանքատեսակ, ԱՄՆ-ը՝ $101

մլն։ Համեմատաբար բարձր են եղել նաև Կանադայի ($70 մլն) և

Վրաստանի ($62 մլն) արդյունքները։ ԱՊՀ երկրներ արտահանվել է

ընդհանուր առմամբ $268 մլն ապրանքատեսակ, որի ճնշող հատվա-

ծը՝ $222 մլն, բաժին է ընկել ՌԴ-ին։

2011թ. ՀՀ-ն ներմուծել է ընդհանուր $4.145 մլրդ ապրանքատեսակ,

որոնք գրեթե հավասարապես են բաշխվել ըստ առանձնացված հիմնա-

կան կատեգորիաների։ ԱՊՀ-ից ներմուծվել է $1.208 մլրդ ապրանքատե-

սակ, ԵՄ-ից՝ $1.167 մլրդ, իսկ այլ երկրներ-ից՝ $1.768 մլրդ։ ԱՊՀ-ից ներ-

մուծված ապրանքատեսակների զգալի մասը բաժին է ընկնում ՌԴ-ին

($890 մլն), համեմատաբար բարձր է եղել նաև Ուկրաինայի ցուցանիշը՝

$232 մլն։ ԵՄ-ից իրենց բարձր ցուցանիշներով առանձնացել են Գերմա-

նիան ($245 մլն), Իտալիան ($170 մլն), ինչպես նաև Բուլղարիան ($102

մլն)։ Այլ երկրներ կատեգորիայից աչքի են ընկել Չինաստանը ($404 մլն),

Թուրքիան ($240 մլն), Իրանը ($217 մլն) և ԱՄՆ-ը ($147 մլն)։

Աղյուսակ 1 ՀՀ արտահանումն ու ներմուծումն ըստ երկրների, մլն $, 2011թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Երկրներ Արտահանում Ներմուծում

Ընդամենը 1334 4145

ԱՊՀ երկրներ 268 1208

որից՝ Ռուսաստան 222 891

Ոչ ԱՊՀ երկրներ 1066 2936

որից՝ ԵՄ երկրներ 607 1167

որից՝ Այլ երկրներ 459 1768

Page 59: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Կ.Վերանյան

59

ՀՀ ԱՎԾ-ն տվյալներ է ներկայացնում ՀՀ արտահանման ու ներ-

մուծման մեջ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռների

վերաբերյալ։ Այսպես. ՀՀ արտահանման մեջ, ըստ հիմնական գործընկեր

երկրների տեսակարար կշռի հաշվարկի, համեմատաբար բարձր ցուցա-

նիշներ են արձանագրել ՌԴ-ն ու Գերմանիան՝ համապատասխանա-

բար 16.7 և 11.8%։ Բուլղարիան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

(11.4%)։ 4-6-րդ դիրքերը հաջորդաբար զբաղեցրել են Նիդեռլանդները,

Իրանն ու ԱՄՆ-ը։ ՀՀ ներմուծման մեջ, ըստ հիմնական գործընկերների

տեսակարար կշռի արդյունքների, 1-2-րդ դիրքերը զբաղեցնում են ՌԴ-ն

և Չինաստանը, որոնց հաջորդում են Գերմանիան ու Թուրքիան։

Աղյուսակ 2 Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, % 2011թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ, % 2011թ.

տեսակարար կշիռը, % դիրքը

Ռուսաստան 16.7 1

Գերմանիա 11.8 2

Բուլղարիա 11.4 3

Նիդեռլանդներ 8.8 4

Իրան 8 5

ԱՄՆ 7.5 6

Իսպանիա 6.2 7

Բելգիա 5.3 8

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման մեջ, % 2011թ.

տեսակարար կշիռը, % դիրքը

Ռուսաստան 21.5 1

Չինաստան 9.8 2

Գերմանիա 5.9 3

Թուրքիա 5.8 4

Ուկրաինա 5.6 5

Իրան 5.2 6

Իտալիա 4.1 7

ԱՄՆ 3.6 8

Page 60: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Կ.Վերանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

60

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ.

2012թ. ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ $5.6

մլրդ, որի զգալի մասը՝ $4.2 մլրդ, բաժին էր ընկնում ներմուծմանը,

իսկ արտահանումը հաշվվել է շուրջ $1.3 մլրդ։ ԱՊՀ երկրներ արտա-

հանվել է $336.6 մլն-ի, ներմուծվել՝ $1.334 մլրդ-ի ապրանքատեսակ։

ԵՄ երկրներ արտահանվել է $511 մլն ապրանքատեսակ, ներմուծվել՝

$1.124 մլրդ-ի։

Գրաֆիկ 1 Ապրանքների արտահանումն ԱՊՀ և այլ երկրներ,

%-ով՝ արտահանման ընդհանուր ծավալից, 2009-2012թթ.3

19,5

43,7

36,8

19,1

48,1

32,8

20,1

45,5

34,4

24,4

37,1

38,5

0%

25%

50%

75%

100%

2009թ. 2010թ. 2011թ. 2012թ.

Այլ երկրներ

ԵՄ երկրներ

ԱՊՀ երկրներ

Գրաֆիկ 2 Ապրանքների ներմուծումն ԱՊՀ և այլ երկրներից,

%-ով՝ ներմուծման ընդհանուր ծավալից, 2009-2012թթ.

31,4

27

41,6

30,5

27,4

42,1

29,2

28,2

42,7

31,3

26,4

42,3

0%

25%

50%

75%

100%

2009թ. 2010թ. 2011թ. 2012թ.

Այլ երկրներից

ԵՄ երկրներից

ԱՊՀ երկրներից

3 Այս և ստորև ներկայացված գրաֆիկներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ տարեգրքի վիճակագրական

տվյալների։

Page 61: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Կ.Վերանյան

61

ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների տեսա-

կարար կշռում անհամեմատ զգալի է ՌԴ ցուցանիշը՝ 20.2%։ Այս ցու-

ցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան՝ 9.4%։

Բարձր են նաև Բելգիայի և Իրանի արդյունքները։ ՀՀ ներմուծման մեջ

իր բարձր տեսակարար կշռով կրկին անհամեմատ բարձր է ՌԴ ցու-

ցանիշը՝ 24.8%, որին հաջորդում են Չինաստանն (9.4%) ու Գերմա-

նիան (6.2%) (մանրամասն տե՛ս Աղյուսակ 3-ում)։

Աղյուսակ 3 Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, % 2012թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ, % 2012թ.

տեսակարար կշիռը, % դիրքը

Ռուսաստան 20.2 1

Բուլղարիա 9.4 2

Բելգիա 9.2 3

Իրան 7.9 4

Գերմանիա 7.6 5

ԱՄՆ 6.3 6

Կանադա 6.2 7

Նիդեռլանդներ 5.8 8

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման մեջ, % 2012թ.

տեսակարար կշիռը, % դիրքը

Ռուսաստան 24.8 1

Չինաստան 9.4 2

Գերմանիա 6.2 3

Իրան 5.1 4

Ուկրաինա 5.1 5

Թուրքիա 5 6

Իտալիա 4 7

ԱՄՆ 3.4 8

Page 62: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Կ.Վերանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

62

Ըստ հիմնական ապրանքախմբերի հաշվարկի, 2012թ. ՀՀ ներ-

մուծման մեջ անհամեմատ զգալի է հանքային վառելանյութեր, նավթ

և նավթամթերք, բիտումային միջոցներ ապրանքախմբի մասնաբա-

ժինը՝ $902.4 մլն, որի մեծ մասը՝ $542.7 մլն, ներմուծվել է ԱՊՀ-ից,

Գրաֆիկ 3 Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը

ՀՀ արտահանման մեջ, % 2012թ.

20,2

9,4

9,2

7,9

7,6

6,3

6,2

5,8

0 5 10 15 20 25

Ռուսաստան

Բուլղարիա

Բելգիա

Իրան

Գերմանիա

ԱՄՆ

Կանադա

Նիդերլանդներ

Գրաֆիկ 4 Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը

ՀՀ ներմուծման մեջ, % 2012թ.

24,8

9,4

6,2

5,1

5,1

5

4

3,4

0 5 10 15 20 25 30

Ռուսաստան

Չինաստան

Գերմանիա

Իրան

Ուկրաինա

Թուրքիա

Իտալիա

ԱՄՆ

Page 63: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Կ.Վերանյան

63

$359.7 մլն-ը բաժին է ընկնում այլ երկրներ-ին։ Հաջորդաբար մեծ է

միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանի-

կական հարմարանքներ ապրանքախումբը՝ $386.3 մլն, որի ճնշող

մասը՝ $325.7 մլն, ընկել է այլ երկրներ կատեգորիային։ Բարձր ցուցա-

նիշ է արձանագրվել վերգետնյա տրանսպորտի միջոցներ և դրանց

մասեր ապրանքախմբի պարագայում՝ $340.5 մլն, որի $304.5 մլն-ն

արձանագրվել է այլ երկրներ-ի դեպքում։ Հաջորդը եղել է էլեկտրա-

կան մեքենաներ, սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող

ապարատներ ապրանքախումբը՝ $215.6 մլն, որի $184.1 մլն-ը բաժին

է ընկել այլ երկրներ կատեգորիային։

ՀՀ արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժինը պատկա-

նում է հանքաքար, խարամ և մոխիր ապրանքախմբին՝ $279 մլն։ Վեր-

ջինիս հաջորդում է ոգելից և ոչ ոգելից ըմպելիք և քացախ ապրանքա-

խումբը՝ $186 մլն։ Հաջորդաբար զգալի է եղել նաև բնական կամ ար-

հեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր,

թանկարժեք մետաղներ ապրանքախմբի արտահանման չափաբա-

ժինը՝ $173 մլն (Գրաֆիկ 6)։

Գրաֆիկ 5 ՀՀ ներմուծումն ըստ հիմնական ապրանքախմբերի, $մլն, 2012թ.

902

152179

102

386

215

340

110 11990

0

200

400

600

800

1000Հանքային վառելանյութ, նավթամթերք

Հացահատիկ

Բն. և արհեստական մարգ., թանկարժեք քարեր

Սև մետաղներ

Միջուկային ռեակտոր., կաթսաներ

Էլեկտրական մեքենաներ, ձայնագրող ապարատ.

Վերգետնյա տրանսպորտի միջոցներ

Դեղագործական մթերք

Պլաստմասսա

Ալյումին

Page 64: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Կ.Վերանյան «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ.

64

Աղյուսակ 4 ՀՀ արտահանումն ու ներմուծումն

ըստ հիմնական ապրանքախմբերի, մլն $, 2012թ.

Երկրներ Արտահանում Ներմուծում

Ընդամենը, 1380 4261

որից՝

ԱՊՀ երկրներ 336.6 1334

այլ երկրներ 1043 2926

Հանքաքար, խարամ և մոխիր 279 0.6

ԱՊՀ երկրներ 0 0.2

այլ երկրներ 279 0.3

Հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք,

բիտումային միջոցներ, մոմանյութեր

109 902

ԱՊՀ երկրներ 15 542

այլ երկրներ 94 359

Հացահատիկներ 0.1 152

ԱՊՀ երկրներ - 144

այլ երկրներ 0.1 8

Բնական կամ արհեստ. մարգարիտ, թանկ. և

կիսաթանկ. քարեր, թանկարժեք մետաղներ

173 179

ԱՊՀ երկրներ 32 10

այլ երկրներ 140 168

Սև մետաղներ 118 102

ԱՊՀ երկրներ 0.3 51

այլ երկրներ 118 51

Պղինձ և իրեր դրանից 110 3

ԱՊՀ երկրներ 0.02 1

այլ երկրներ 110 2

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորում.

և մեխանիկ. հարմարանքներ, դրանց մասեր

24 386

ԱՊՀ երկրներ 6 60

այլ երկրներ 17 325

Էլեկտրական մեքենաներ, սարքավորում., դրանց

մասեր, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր

16 215

ԱՊՀ երկրներ 5 31

այլ երկրներ 11 184

Վերգետնյա տրանսպորտի միջոցներ և դրանց մասեր 4 340

Page 65: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ», թիվ 5 (50), 2014թ. Կ.Վերանյան

65

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Երկրներ Արտահանում Ներմուծում

Ընդամենը, 1380 4261

որից՝

ԱՊՀ երկրներ 2 36

այլ երկրներ 2 304

Ոգելից և ոչ ոգելից ըմպելիք և քացախ 186 52

ԱՊՀ երկրներ 169 28

այլ երկրներ 17 24

Դեղագործական մթերք 7 110

ԱՊՀ երկրներ 3 8

այլ երկրներ 3 102

Պլաստմասսա և իրեր դրանից 11 119

ԱՊՀ երկրներ 0.3 5

այլ երկրներ 11 113

Գրաֆիկ 6 ՀՀ արտահանումն ըստ հիմնական ապրանքախմբերի, $մլն, 2012թ.

Page 66: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Հուշագիր հեղինակին

«Գլոբուս» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական

բնույթի հոդվածներ՝ նվիրված Հայաստանի և Հայության ռազմաքաղա-

քական, տեղեկատվական և վերջինիս մեջ ընդգրկված քաղաքակրթա-

կան ու հոգևոր անվտանգության խնդիրներին, հայկական համայնքնե-

րի և տարալեզու-տարադավան հայերի կազմակերպչական անվտան-

գության հիմնահարցերին:

«Գլոբուս» ամսագրի խմբագրական խորհրդի կողմից պատվիր-

ված նյութերը հանդիսանում են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականու-

թյունը: Ձեռագրերը գրախոսվում են։ «Գլոբուս» հանդեսի հրապարա-

կումները արտահայտում են հեղինակների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը

1. Հոդվածները ներկայացվում են տպագիր և համակարգչային

շարվածքով (MS WORD ծրագրով), «Sylfaen» տառատեսակով, 11

տառաչափով (ֆոնտով), ծավալը չպետք է գերազանցի 7 էջը:

2. Առաջին անգամ հոդված ներկայացնելիս պարտադիր կցել

հեղինակի ինքնակենսագրությունը (CV):

3. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, լուսանցքները ձա-

խից, աջից, վերևից ու ներքևից` 2 սմ: Տողերի միջև հեռավորու-

թյունը` 1.5:

4. Ինտերնետային աղբյուրների հղումները նշել տողատակում։

Խմբագրություն

Page 67: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

Նշումների համար

Page 68: Globus 05 2014 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Globus Azg/05_2014.pdfԳԼՈԲՈՒՍ Թիվ 5 (50), 2014 ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գլխավոր խմբագիր Գագիկ

«ԳԼՈԲՈՒՍ» ամսագիր Խմբագրական խորհուրդ

Հիմնադիր՝ «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամ

ՀՀ Արդարադատության նախարարության

Պետական ռեգիստրի վկայական թիվ 221 տրված 17.05.2001թ.

Հասցե՝ ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1

Կայք` www.noravank.am

Էլ.-փոստ՝ [email protected], [email protected]

Հեռախոս՝ + (374 10) 44 38 46

Ֆաքս + (374 10) 44 04 73

Համարի պատասխանատու՝ Լուսինե Բաղրամյան

Հանձնված է տպարան 23.05.2014թ.

Թիվ 5 (50), 2014թ.

Տպաքանակը՝ 200։

Ֆորմատը՝ 70x100 1/16: Պայմանական 3 մամուլ։

Տառատեսակը՝ Sylfaen

Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում: