Download - Gogi utestner
Անհրաժեշտ պարագաները.
ձու
պինդ պանիր
մայոնեզ
գազար
մսի խճողակ
գնդիկավոչ սև բիբար
սպագետի
Անհրաժեշտ պարագաները.
1/2 բաժակ եփած բրինձ
1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
100 գր ծովախեցգետնի ձողիկներ
3 ձու
մայոնեզ
աղ
կոկոսի փաթիլներ
գազար
Անհրաժեշտ պարագաները.
250 գր եփած հավի փափկամիս
2 խնձոր
200 գր պանիր
3 ճաշի գդալ մայոնեզ
100 գր կարմիր ձկնկիթ
Հավի փափկամիսը կտրատել ծղոտանման, խնձորները` մանր, խորանարդաձև, պանիրն անցկացնել քերիչով:
Բաղադրիչները դասավորել հետևյալշերտերով` հավի փափկամիս, մայոնեզ, խնձոր, մայոնեզ, պանիր, մայոնեզ, ձկնկիթ:
Աղցանին դանակի կամ խոհանոցայինբահիկի օգնությամբ աստղի ձև տալ, զարդարել ձվի սպիտակուցով ևձիթապտուղներով այնպես, ինչպեսպատկերված է նկարում:
Անհրաժեշտ պարագաները.
150 գր կարագ
20 գր մեղր
70 գր շաքարի փոշի
դարչին
1 փաթեթ վանիլ
1/2 նարնջի կեղև (քերած)
6 ձու
85 գր աղացած նուշ
85 գր աղացած մակ
աղ
80 գր շաքարավազ
բուսական յուղ
Անհրաժեշտ պարագաները.
խմորի համար.
5 ձու
8 ճաշի գդալ շաքարավազ
7 լիքը ճաշի գդալ ալյուր
200 գր թթվասեր
կրեմի համար.
500 գր յուղային թթվասեր կամ սերուցք
1 բաժակ շաքարավազ
Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
Դեղնուցները հարել 5 ճաշի գդալ շաքարավազով, ավելացնել ալյուրը` շարունակելով հարել, ապա` թթվասերը:
Սպիտակուցներն առանձին տարայում հարել այնքան, մինչև ստացվիպինդ փրփուր, ավելացնել մնացած 3 ճաշի գդալ շաքարավազը` շարունակելով հարել: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնելնախորդի մեջ ու լավ խառնել:
Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ձևաթավան պատել կարագով, ալյուր շաղ տալ, մեջը լցնել խմորը և դնել ջեռոցը` ջերմաստիճաննիջեցնելով մինչև 200 աստիճան: Թողնել, որ խմորը 5-6 րոպե լավբարձրանա, ապա ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճան ևթխել ևս 20 րոպեի չափ:
Երբ թխվածքը պատրաստ լինի, ջեռոցից հանել, թողնել, որ հովանա, ապա դանակով բաժանել 2 շերտի:
Թթվասերը կամ սերուցքը հարել շաքարավազի հետ այնքան, մինչևշաքարավազը լրիվ լուծվի: Ստացված կրեմով միացնել տորթիշերտերը, մնացած մասը քսել տորթի երեսին ու ձևավորել ըստցանկության:
Անհրաժեշտ պարագաները.
6 ձու
250 գր թթվասեր
100 գր շաքարավազ
15 գր կարագ
1 թեյի գդալ իմբիր
6 հատ մանդարին
1 հատ կիտրոն
դարչին
աղ
Բաղադրությունը-3-4 կարտոֆիլ, 200 գապխտած հավ, 1 գլուխ սոխ,
պահածոյացված եգիպտացորեն 200 գ(կամ նույնքան կանաչ ոլոռ կամ էլ 2 հատմարինացված վարունգ), 3 ձու, 150-200 գհալած պանիր, ընկույզ` ըստցանկության: Աղցանը ձևավորելու համարանհրաժեշտ են նուշ և սոճու ճյուղեր կամսամիթի ցողուններ:
Ձուն ու կարտոֆիլը խաշել, մաքրել, ապա խոշոր քերիչովքերել: Հավը մանր խորանարդներով կտրատել: Մանրկտրատած սոխը շոգեխաշել: Եթե աղցանի մեջ վարունգ եքօգտագործելու, ապա նեղ շերտերով կտրատել: Հալած պանիրըքերել, ընկույզները մանրացնել ու խառնել պանրի հետ:
Բոլոր բաղադրիչները հերթով շերտերով լցնել` յուրաքանչյուրշերտը մայոնեզապատել, ապա աղցանին կոնի տեսք տալ: Բաղադրիչները հարկավոր է լցնել հետևյալ հերթականությամբ.
1-ին շերտ` կարտոֆիլ,
2-րդ ` հավ
3-րդ` սոխ
4-րդ` պահածոյացված եգիպտացորեն (վարունգ կամ կանաչոլոռ)
5-րդ` ձու
6-րդ` պանիրն ընկույզով:
Կոները ձևավորել նուշով ու սոճու ճյուղերով կամ սամիթիցողուններով:
Բաղադրությունը
միջին չափսի 3-4 կարտոֆիլ2 հատ գազարթարմ վարունգ` 2 հատմարինացված վարունգ` 3 հատմարինացված սունկ` 150գկաղամբ բրոքքոլիձու` 3 հատ50 գ կոշտ պանիրկիտրոնմայոնեզ` 150 գ:
Կաղամբը մասնատել ցողուններով ու խաշել. սկզբում եռմանաղաջրում եփել կոթունները: Խաշել 4 րոպե, ապա հանել ունույն ջրի մեջ եփել մնացած կաղամբը: Եռման պահից հաշված2 րոպե հետո հանել, ապա ափսեի մեջ շարել: Կես կիտրոնիհյութով առատորեն ցողել կաղամբը: Կարտոֆիլը, ձուն ուգազարը խաշել, ապա կտրատել: Կարտոֆիլը` մեծ կտորներով, իսկ գազարը` անհամեմատ փոքր: Կտրատած բանջարեղենըլցնել թասի մեջ, ապա ավելացնել կտրատած թթու վարունգը, խորանարդներով կտրատած մաքրած թարմ վարունգը: Խաշածձվի սպիտակուցները մի կողմ դնել (դրանք հարկավոր ենաղցանը զարդարելու համար), մնացածը կտրատելխորանարդներով: Ամբողջը լցնել թասի մեջ: Խորանարդներովկտրատել սունկը, նույն կերպ` պանիրը: Կաղամբի ավելիխոշոր ցողունները պահել աղցանը զարդարելու համար: Կտրատած բաղադրիչների վրա մայոնեզ ավելացնել ու ամբողջըլավ խառնել: Աղցանը պետք է լցնել ոչ խորը ամանի մեջ ումակերեսը հարթեցնել: Մանր քերիչով սպիտակուցն անցկացնելու քերուկը տարածել աղցանի վրա: Կարելի է զարդարել ըստցանկության, սակայն շատ գեղեցիկ է նկարում պատկերվածտարբերակը. բրոքքոլիի ցողուններով եզրագծել, իսկկենտրոնում տոնածառ ու տարեթիվ պատկերել:
Բաղադրությունը
Երշիկ 200 գ կարտոֆիլ 3-4 հատ գազար 2 հատ վարունգ 3 հատ նուռ 1 հատ զեյթուն 1 տուփ հալած պանիր 200գ զեյթունի ձեթ 1 ճաշի գդալ սամիթ, հազարի տերևներ աղ, սև պղպեղ
Ձուն, կարտոֆիլը և գազարը պետք է խաշել, ապա մաքրել: Կարտոֆիլը, գազարը և ձուն ոչ մեծ խորանարդերով կտրատել: Ձվից 2 շրջանակ կտրել և դնել մի կողմ` վիշապի աչքերձևավորելու համար: Կտրատած բոլոր բաղադրիչները լցնելխորը թասի մեջ: Վարունգը կեղևահանել ու խորանարդերովկտրատել: Վարունգի շերտատած կեղևը նույնպես զարդարելուհամար պետք կգա: Զեյթունը պետք է անկորիզ լինի: Այննույնպես պետք է կտրտել, սակայն 10 հատ պահելզարդարանքի համար: Երշիկը (ցանկացած տեսակի) նույնպեսկտրատել ու ավելացնել բոլոր բաղադրիչներին: Հալածպանիրը պետք է լցնել թասի մեջ, վրան կես կիտրոնի հյութցողել (կարելի է անգամ մեկ թեյի գդալ մեղր ավելացնել, ինչնավելի նուրբ համ կհաղորդի աղցանին), այնուհետև` մի փոքրձեթ, մի պտղունց աղ ու մի քիչ էլ աղացած սև պղպեղ: Խառնելայնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Պատրաստիխյուսը լցնել կտրատած բաղադրիչների վրա: Այս ամենըխառնել, ավելացնել նռան հատիկներ ու բոլորը միասինխառնել: Ամբողջը լցնել տափակ ափսեի մեջ: Ձևավորմանհամար պետք է 10 կիսած զեյթունը, ձվի 2 կտրած շրջանակը, մանր կտրատած սամիթը, հազարի 2 ցողունը: Աղցանայինհիմքով պետք է պատրաստել վիշապի ուրվապատկերը, վրանսամիթ ցանել, պոչը ուրվագծել վարունգի կեղևով, ողնաշարըշարել զեյթունով, ձվի սպիտակուցից աչքեր սարքել, իսկհազարի տերևներով` թևիկներ:
Կիսադառը շոկոլադի մի քանի սալիկ մանրացնել ումարմանդ կրակի վրա շոգեբաղնիքի վրա հալեցնել(շոկոլադով թասն իջեցնել եռացող ջրով կաթսայի մեջ): Հալված շոկոլադը խառնել, ու երբ լրիվ հալչի, վերցնելկրակից: Ելակը փայտե ատամմաքրիչներով իջեցնելհալված շոկոլադի մեջ, ապա շարել լայն ափսեի մեջ, որիվրա կալկա կամ էլ այլ թուղթ է փռված: Ելակներըթաթախելուց հետո թողեք մի փոքր սառչեն, շարեք
ափսեի մեջ ու փայտիկները հեռացրեք:
Բաղադրությունը 2 բաժնի համար`
1 հատ դդմիկ (250 գ)
մի պճեղ սխտոր
սամիթ կամ մաղադանոս
3 ձու
2 ճաշի գդալ ալյուր
ձեթ` տապակելու համար
սև պղպեղ
աղ, թթվասեր (մատուցման համար):
Կանաչին լվանալ ու մանր կտրատել, սխտորը մանրացնել կամ ճզմել: Խորը թասիմեջ ձուն հարել, մի փոքր պղպեղ ավելացնելու խառնել: Ավելացնել կանաչին ուսխտորը, հարել, ապա դդմիկը լվանալ ուանցկացնել խոշոր քերիչով: Եթե դդմիկըմատղաշ է, ապա կարելի է կեղևով քերել, եթե ոչ` մաքրել: Քերուկը լցնել թասիզանգվածի վրա, խառնել և ավելացնելալյուր: Ցանկալի է աղն ավելացնելտապակելուց անմիջապես առաջ, որ շատհեղուկ դուրս չգա:
Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելովձիթապտղի յուղ, օրեգանո, աղ, 1 բաժակ ջուր: 15-20 րոպե եփել:Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջկիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելըհեշտ լինի:Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենքփաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ ևփաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Դոլմաները այնպես շարել, որ փաթաթածկողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձիեփուկ և ջուր լցնել:Դոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդկրակով:
Անհրաժեշտ է`ոսպ
1 հատ սոխ
ձեթ
աղ
կարմիր կծու պղպեղ
լավաշ
Նյութը պատրաստեցին
Ջանազյան քույրիկները
Հ.Գ. Իմ առաջարկած բաղադրատոմսերի մեջ կան նաև հետաքրքիր բանջարեղենայինուտեստներ /աղցաններ/` հատուկ պաս պահող մարդկանց համար: