Transcript
Page 1: Egyptian Armenian art exhibition in Cairo 2009

M iddle East Armenian Por ta l

Home News Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us

Articles > Painting > Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես

Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես նվիրված հայազգիմեծանուն նկարիչ Բուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին

Ս.թ. նոյեմբերի 23-ին Կահիրեի Օպերայի Տան Էլ-Հանագեր արվեսիկենտրոնում բացվեց եգիպտահայ մի քանի տասնյակարվեստագետների ցուցահանդես` նվիրված մեծանուն նկարիչԲուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին: Այն անց է կացվումԵգիպտոսի Մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանուներքո և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կահիրեիմասնաճյուղի աջակցությամբ:

Բ. Գոջամանյանի կտավների կողքին ներկայացված են նաև 19-րդդարի վերջերից մինչև մեր օրերը ստեղծագործած եգիպտահայ մի քանիտասնյակ արվեստագետների, այդ թվում անվանի նկարիչներԱլեքսանդր Սարուխանի, Երվանդ Դեմիրճյանի, Օննիկ Ավետիսյանի,

Աշոտ Զորյանի և այլոց աշխատանքներ, ինչպես նաև Ալեքսանդրաբնա քանդակագործ Սարգիս Թոսունյանի հրաշագեղ գործերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Եգիպտոսի Հայոց Առաքելական և Կաթողիկե թեմերի առաջնորդները, Եգիպտոսում ՀՀ դեսպանԱրմեն Մելքոնյանը, ԵԱՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների թղթակիցներ, ինչպես նաև հայ և եգիպտացիարվեստասեր հասարակություն: Այն կշարունակվի մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը:

Բուզանդ Գոջամանյան (1909-1993): Ծնվել է Տրապիզոնում` Արևմտյան Հայաստան: 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել էընտանիքը: 1922թ. ուղարկվել է որբանոց Հունաստանում: 1927թ. ուղարկվել է Կահիրե, որտեղ երեք տարի ուսանել է «Լեոնարդո ԴաՎինչի» արվեստի դպրոցում (1927-1930): Հետագայում կրթությունը շարունակել է Հռոմում` 1930-1934թթ.: 1940-ականներին նաարդեն ձևավորել էր սեփական էքսպրեսիոնիստական ոճը, որում կար Բյուզանդական արվեստի և 20-րդ դարի էքսպրեսիոնիզմիազդեցությունը: Ներշնչման աղբյուրը հասարակ եգիպտական կյանքն էր ու կորցված հայրական տունը: 1950-ականներին կտավներումսկսեց լայնորեն պատկերել եղինկներ, որի համար էլ ստացավ «Եղնիկների արվեստագետ» մականունը: 1969թ. Կահիրեից մեկնեցԲեյրութ, որտեղից էլ 1972թ.` ԱՄՆ ու այնտեղ ստեղծագործեց մինչև կյանքի վերջը:

Ալեքսանդր Սարուխան (1898-1977): Եգիպտոսի մեծանուն և կարելի է ասել ամենահայտնի ծաղրանկարիչը: Ծնվել է Արդանիշում:Ուսանել է Վիեննայում, իսկ Կահիրե է եկել 1924թ.: 1927թ. ծանոթանում է եգիպտացի հանրահայտ լրագորղ Մոհամեդ էլ-Թաբիի հետ,որն էլ նրան «մտերմացնում» է եգիպական մամուլին: Հումորի բարձր զգացում ունեցող անձնավորություն և բավական կարճժամանակում կարողացավ վայելե հարգանք ու ճանաչում:

Սմբատ Խաչատրյան, 24.11.2009թ. Կահիրե, Եգիպտոս

Ազատ-Հայ կայքին տրամադրուած հեղինակին կողմէ

Added: Thursday, December 10, 2009 Hits: 2 Comments: 0

Azad-Hye Newsletter

Join

search

Page 1 of 2Azad-Hye Middle East Armenian Portal (Եգիպտահայ արվեստագետների ցուցահա...

10-Dec-09http://www.azad-hye.net/article/article_view.asp?re=734hjz67

Top Related