the history of turkish press ( 1923-1990s) (file is in armenian)

63
- 2 - Բովանդակություն ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ Թուրքական մամուլի ձևավորման փուլերը ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ Թուրքական մամուլը 1980-1990-ական թվականներին ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ Գրաքննության դերը թուրքական մամուլում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Upload: yerevan

Post on 27-Jan-2023

0 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

- 2 -

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ Թուրքական մամուլի ձևավորման փուլերը ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Թուրքական մամուլը 1980-1990-ական թվականներին ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ Գրաքննության դերը թուրքական մամուլում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

- 3 -

Ներածություն

Որևէ երկրի մամուլում տիրող իրավիճակի մասին պատկերացում կազմելու

համար, նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել այն մթնոլորտը, որտեղ ապրում և

զարգանում է տվյալ մամուլը, ինչպես նաև ուշադրություն դարձնել այն գործոնների վրա,

որոնք իրենց անմիջական ազդեցությունն են թողնում երկրում տիրող մամուլի վրա`

լինի դա դրական, թե բացասական:

Պատմության մեջ մամուլը միշտ էլ գործիք է ծառայել իշխանությունների ձեռքում,

որը զարգացել է երկրում տվյալ ժամանակահատվածում իշխող կառավարության

կողմից: Մամուլի քարոզչության միջոցով իշխանությունները փորձել են իրենց տեղը

հաստատել հասարակության մեջ: Չկա ավելի ուժեղ և կարևոր գործիք, որով

իշխանությունները կարող են իրենց գաղափարները տարածել հասարակության մեջ և

դրանով կարողանալ փոխել ժողովրդի կարծիքն իրենց նկատմամբ, քան մամուլն է: Այս

հարցում Թուրքիան ոչնչով չի առանձնանում աշխարհի մնացած այլ պետություններից:

Չնայած նրան, որ Թուրիքիայում մամուլի դաշտը ձևավորվել է դեռևս Օսմանյան

կայսրության տարիներին, սակայն այն որպես զանգվածային օրակարգ ձևավորող

մեքենա ամբողջովին ձևավորվել է միայն Թուրքիայի Հանրապետության առաջին

տարիներին: Թուրքական մամուլի հիմնադիր, որպես այդպիսին, համարվում է

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Մամուլը և նրա հարաբերությունները իշխանությունների հետ Թուրքիայի

Հանրապետությունում փոխվել է ժամանակին զուգընթաց և դրանով իսկ իր հետքն է

թողել այսօրվա թուրքական մեդիայի և մամուլի դաշտի վրա:

Երկար ժամանակ թուրքական մամուլը եղել է քեմալական իշխանությունների

գաղափարախոսության ստատուս քուոի պաշտոնական «բարձրախոսը»:

Նրա նպատակն է եղել քարոզել քեմալական գաղափարախոսությունները,

միևնույն ժամանակ գնահատել և համակրանք սերմանել դեպի պետական ռազմական

- 4 -

մարմինները: Օսմանյան կայսրությունում արդեն 19-րդ դարի վերջում սկսում է զարթոնք

ապրել պարբերական հրատարակությունները: Այս ժամանակ մամուլի համար

նախատեսված էր հստակ սահմաններ, որտեղից սկսվում և ավարտվում էր մամուլում

խոսքի ազատությունը:

Օսմանյան կայսրությունում մամուլի վիճակը արևմտականացման միտումների

արդյունքում գնալով ծանրանում էր: Մտավորականները պահանջում էին, որ մամուլի

հրատարակությունները լինեն Թուրքիայում այլ ոչ թե Լոնդոնում կամ Փարիզում:

Դարավերջում Թուրքիայում զարգանում էր նաև« կենդանի և կոսմոպոլիտ մամուլ:

Ստամբուլում ապրող փոքրամասնությունները` հույները, հայերը, հրեաները,

սկսեցին թերթեր հրատարակել նաև իրենց մայրենի լեզուներով: Ի դեպ, այս թերթերից

մի քանիսը մինչ օրս գոյություն ունեն, որոնք այժմ հրատարակվում են երկու լեզվով`

թուրքերեն և տվյալ լեզվով:

Այսօրվա թուրքական մամուլը իր ստեղծման համար պարտական է Քեմալ

Աթաթուրքին: Վերջինը քեմալական շարժման տարիներին շատ մեծ հաջողությամբ

կարողացավ համագործակցել մեդիայի հետ: Հաղորդակցության ուժի արժեքը չէր կարող

խուսափել Աթաթուրքի աչքից: Մուստաֆա Քեմալը օգտագործեց տպագիր մամուլը,

որպեսզի կարողանա հասարակությունից աջակցություն ձեռք բերել քեմալական

շարժման ընթացքում: Այս ժամանակաշրջանում է, որ ստեղծվում են այնպիսի թերթեր,

որոնք ունեին միայն մեկ նպատակ` պրոպագանդել քեմալականների

գաղափարախոսությունները, հանրությանը հնարավորինս մատչելի մատուցել

հանրապետական Թուրքիայի դրական կողմերը և արևմտականացման

առավելությունները: Այս թերթերից շատերը տարիների ընթացքում` կախված

իշխանությունների փոփոխություններից, փոխեցին նաև իրենց քաղաքական

դիրքորոշումները: Որոշները, ովքեր դեռ շարունակում էին կողմնակիցը մնալ

միակուսակցական հանրապետության գաղափարին` չդիմանալով նոր

իշխանություների փոփոխությանը դադարեցին հրատարակվել: Բացի

պարբերականներից Մուստաֆա Քեմալն իր առջև դրեց մեդիա գործակալություն

- 5 -

հիմնադրելու խնդիրը, որը շաը կարևոր քայլ էր Թուրքիայի արտաքին

քաղաքականության համար: Հնեց այս ժամանակ է, որ ստեղծվում է «Անադոլու»

գործակալությունը: Սա նշանակում էր, որ նոր Թուրքիայում կատարվող

իրադարփությունների մասին միջազգային հանրությունը լուրեր կարող էր ստանալ

միայն մեկ աղբյուրից, որն էլ, իր հերթին վերահսկվում էր իշխանությունների կողմից:

Գերագույն իշխանության ապահովումը մեդիայի վրա խանթարվեց այն

ժամանակ, երբ նոր հանրապետությունը սկսեց փորձարկել իր առաջին քաղաքական

մարտահրավերները: Մինչև 1950 թվականը Թուրքիան համարվում էր

միակուսակցական հանրապետություն: Սա թերևս գալիս էր նրանից, որ երկրում չկար

մեկ այլ պոտենցիալ կուսակցություն, որը կարող էր ձեռնոց նետել իշխող

ժողովրդահանրապետական կուսակցությանը:

Միայն Շեյխ Սայիդի ապստամբությունը որոշ չափով խաթարեց

միակուսակցական համակարգի անդորր ռեժիմը: Ապստամբությունն օգտագործվեց

վերջ տալու քաղաքական մենիշխանությանը: Այս ապստամբությունը թերևս իր

ազդեցությունն ունեցավ մամուլի գրաքննության վրա:

Հասարակական կարգի պահպանման մասին օրենքով հետապնդում սկսվեց

ընդդիմադիր լրագրողների նկատմամբ: Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ

և լրագրողներ ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին:

Նորովի ձևավորվող թուրք հասարակությունը, թեև ձգտում էր դառնալ արևմտյան

ժամանակակից կյանքի հետևորդը, այնուամենայնիվ, նա դեռ շատ հեռու էր խոսքի և

մտքի ազատության կուլտուրայից:

Աթաթուրքի ստեղծած նոր ռեֆորմներն ունեցան նաև իրենց դրական

ազդեցությունը մամուլի վրա: 1928 թվականին նոր այբուբենի ստեղծմամաբ ստեղծվեց

նաև նոր մեդիա աշխարհ: Պետությունն աջակցում էր մամուլին անցում կատարել հին,

արաբական ձեռագրերից դեպի նոր լատինական այբուբենը: Ժողովուրդը թերթ չէր

կարդում, չկար մրցակցություն: Արդյունքում չկար նաև որակ:

- 6 -

27 տարի շարունակ երկիրը կառավարեց միակուսակցական համակարգը, ինչն էլ

խոչընդոտեց մեդիա ոլորտի` ժամանակին համընթաց զարգացմանը: Մեդիայի

նպատակն էր քարոզել մոդեռնիզացիա` քեմալական գաղափարախոսությունների

շղարշի ներքո:

Արդյունքում պետությանը հաջողվեց մամուլի աջակցությամբ երկար ժամանակ

պետական գաղափարախոսությունը և ռազմական գերիշխանությունը պահպանել

երկրի վրա: Այս մթնոլորտը չփոխվեց նաև 1950 թվականին և անգամ դրանից հետո, երբ

երկիրը դարձավ բազմակուսակցական:

Վերջապես 1993 թվականին ընդունված մամուլի մասին օրենքի 133-րդ հոդվածով

ազդարարվեց Թուրքիայում ազատականության սկիզբը` վերջ տալով մամուլի

նկատմամբ ունեցած պետական մոնոպոլիաներին, սրանով թույլ տալով մասնավոր

ընկերություններին ներգրավվել մամուլի դաշտ, ինչն էլ իր դրական ազդեցությունն

ունեցավ մամուլում խոսքի ազատությանը:

1990-1998 թթ Թուրքիայում սկսեց ծաղկում ապրել մամուլի դաշտը ինչն էլ իր հետ

բերեց թերթերի բազմազանություն և բազմակարծություն:

- 7 -

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Թուրքական մամուլի ձևավորման փուլերը

1.1 Միակուսակցական հանրապետական մամուլ

20-րդ դարի սկզբին` 1920-30-ական թվականներին, Թուրքիան ապրեց մի

պատմական անցում, որի հետևանքով ստեղծվեց ժամանակակից թուրքական

պետությունը, որն այսօր կոչվում է Թուրքիայի Հնարապտություն: 1920-30-ական

թվականներին Թուրքիայի քաղաքական համակարգը մեծ ազդեցություն ունեցավ երկրի

հետագա պատմական, քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի

զարգացման վրա: Թուրքիայի Հանրապետության քաղաքական և հասարակական

համակարգի ձևավորման և զարգացման մեջ զգալի դեր կատարեց նախորդ`

երիտթուրքական ժամանակաշրջանը:

1908 թվականին օսմանյան բանակը, որը փնտրում էր փլուզվող Օսմանյան

կայսրության փրկության ուղիները, հեղաշրջում իրականացրեց «Իթթիհադ վե

Թերաքքը» («Միություն և Առաջադիմություն») երիտթուրքական կոմիտեի

ղեկավարության տակ` սահմանափակելով արդեն երեսուն տարուց ավել իշխող

բռնապետ-սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի իշխանությունը և վերականգնեց 1876 թվականի

Սահմանադրությունը: Միապետությունը Թուրքիայում պահպանվեց, սակայն իրական

իշխանությունն անցել էր բյուրոկրատական-զինվորական վերնախավի ձեռքը:

Իշխանուրթյան լծակները սկսեցին կենտրոնանալ Իթթիհադի կենտրոնական կոմիտեի

ձեռքում: Վերջինները, օգտվելով Օսմանյան կայսրության կողմից վարվող Բալկանյան

պատերազմի արդյուքնում երկրում ստեղծված իրավիճակից, կարողացան չեզոքացնել

ընդդիմադիր ուժերին և հաստատել իրենց բռնապետությունը1:

Այս ժամանակաշրջանը հայտնի էր նաև իշխող գաղափարախոսության

փոփոխությամբ. Նախորդ` օսմանիզմի և պանիսլամիզմի հոսանքներին փոխարինեց

1 Ս. Բաղդասարյան, «Թուրքիայի քաղաքական համակարգը 1920-30-ական թվականներին», Երևան 2001

- 8 -

թյուրքիզմի գաղափարախոսությունը, որը հետագայում վերածվեց պանթյուրքիզմի

տեսությանը: Հետամուտ լինելով պանթյուրքիզմի գաղափարախոսության

իրականացմանը` երիտթուրքերը Օսմանյան կայսրությանը ներքաշեցին Առաջին

համաշխարհային պատերազմի մեջ` միանալով Գերմանիային և Ավստրո-

Հունգարիային: 1918 թվականին պարտության մատնվելով` տապալվեց նաև

իթթիհադական վարչակարգը, իսկ նրա պարագլուխները դիմեցին փախուստի:

Չնայած իթթիհադականների պարտությանը` պատմությունը ցույց է տալիս, որ

մինչև 1960 թվականը Թուրքիան կառավարել են երիտթուրքերի հետ առնչություն

ունեցող գործիչներ` այդ թվում նաև Մուտաֆա Քեմալ Աթաթուրքը, Իսմեթ Ինոնյուն,

Քյազիմ Քարաբեքիրը, Ֆեզի Չաքմամքը, Ջելալ Բայարը և այլոք2:

Այն, որ քեմալականների և երիտթուրքերի գաղափարախոսություններում և

գործելաոճում կային նմաննություններ, անհերքելի փաստ է: Դրա վառ ապացույցն է

միակուսակցական համակարգի ավանդույթը: Երկուսի դեպքում էլ գործում էր

կուսակցական մարմիններում իշխանության կենտրոնացումը, քաղաքացիական

ազատություննեերի արհամարումը, կամ խիստ հսկողության տակ ընտրությունների

անցկացումը: Որպես եզրակացում, կարելի է համարել, որ «Միություն և

առաջադիմություն» կուսակցությունն առաջին արդիական քաղաքական

կուսակցությունն էր Թուրքիայում, որի կառույցների հիքի վրա ձևավորվեց քեմալական

ազգայանական շարժումն ու Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

Թուրքիայի հանրապետության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին

համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1919-22 թվականներին:

Անատոլիայում ծավալված քեմալական-ազգայնական շարժման արդյունքում: Շարժման

առաջնորդ` թուրքական բանակի գեներալ Մուստաֆա Քեմալ փաշան Ստամբուլում

մեջլիսի ցրումից և օսմանյան մայրաքաղաք Ստմբուլը դաշնակիցների զորքերի

գրավումից հետո 1920թվականի ապրիլի 23-ին Անկարայում գումարեց Թուրքիայի

Ազգային մեծ ժողովը, որն իրեն հռչակեց թուրք ժողովրդի օրենսդիր և գործադիր

2 A. Muhammad Said, K.K. Thabit, “The life of Mustafa Kemal Pasha”, Istanbul 2011

- 9 -

իշխանության գերագույն ներկայացուցիչը, իսկ Մուստաֆա Քեմալ փաշային ընտրեց

ԹՄԱԺ-ի, ինչպես նաև ողջ կառավարության ղեկավար:

1922 թվականին հունական զորքերի ջախջախման և իրենց առջև դրված

պատերազմում հաղթելու և թուրքական գերիշխանությունն Անատոլիայի ամբողջ

տարածքի նկատմամբ պահպանելու գերխնդրի լուծումից հետո, Անկարայի

իշխանություններն անցան պետական նոր կառուցվածքի ստեղծման: Քանի որ Քեմալը

չեր կարող հաշտվել մի երկրի ներսում երկու իշխանական մարմինների` ԹՄԱԺ-ի և

կայսրությունից մնացած սուլթանության ներկայության հետ, նրա գլխավորությամբ 1922

թվականի նոյեմբերի 1-ին մեջլիսում ընունվեց Մեհմեդ 6-րդիn գահընկեց անելու,

խալիֆայության և սուլթանության անջատման, ինչպես նաև սուլթանության վերացման

մասին օրենքները: Այսպիսով շատ կարճ ժամանակ անց` 1923 թվականի հոկտեմբերի

29-ին տեղի ունեցավ թուրքական ազգային պետության հիմքերի ձևավորման

գործընթացի տրամաբանական շարունակությունը` Թուրքիայի Հանրապետության

հռչակումը և Մուստաֆա Քեմալին` որպես Հանրապետության առաջին նախագահ

ընտրությունը3:

Ինչպես ցանկացած վարչակարգ քեմալականները ևս մամուլը սկսեցին օգտագործել

որպես զենք: Լրագրողների հետաքրքրությունը նոր պետության նկատմամբ ստիպում էր

նրանց անկախ իրենց կամքից ներգրավվել նոր քաղաքական կյանքի մեջ ապա դառնալ

վերջինի հպատակը: «Ժամանակակից» անվան տակ երկիր էին ներթափանցում

արևմտյան սկզբունքերն ու մշակույթը, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ

մամուլի դաշտի վրա:

Հանրապետական շրջանում մինչև 1946 թվականը թուրքական մամուլն ապրել է

ծայրաստիճան վատ ժամանակաշրջան, որը սովորաբար բնորոշ է եղել բռնապետական

երկրներին: Կառավարության կողմից ճնշումների և վերահսկողության առաջին զոհը

դարձան խալիֆայությանը սատարող և նրանց գաղափարները կիսող թերթերն ու 3 A. Joseph Toynbee, ''Turkey: A past and a Future'', General Books LLC, 2010

- 10 -

լրագրողները: Բոլոր այն պարբերականները, որոնք ունեին իսլամական ուղղվածություն

անմիջապես փակվեցին:

Հանրապետական Թուրքիայում 1923-50 ական թվականներին տպագրվող

պարբերականների հոդվածներում պարտադիր կերպով պետք է ընդգծված լիներ

հետևյալ չորս չափորոշիչները.

1. Գովերգել նոր վարչակարգը և քաղաքական գաղափարախոսությունները:

2. Դրական արձագանքել ցանկացած նոր փոփոխություն և այն հանրությանը

ներկայացնել առավելագույնս մատչելի ձևով:

3. Գովերգել կանանց, նրանց դերը հասարակական, քաղաքական, տնտեսական

կյանքում:

4. Հանրությանը ներկայացնել բարձրարժեք մշակույթ:

Արդյուքնում` որպեսզի կարողանան պահպանել իրենց գույությունը, մամուլի

ներկայացուցիչների մեծ մասը շատ արագ մոռացության տվեց իր նախկին

գաղափարները և սկսեց գովերգել հանրապտության առավելությունները և դրա գլուխ

կանգնած պետական այրերին:

Մեծ էր նաև մամուլի դերը քեմալական շարժման տարիներին: Այսպիսով

Մուստաֆա Քեմալը հող նախապատրաստեց 1919 թվականին հիմնադրելու «Ազգային

կամք» (''Irade-i Milliye'') պարբերականը, որը ստեղծված էր տպագրելու այն բոլոր

որոշումները որոնք տեղի էին ունենալու Սիվասի համաժողովում: Ավելի ուշ Յունուս

Նադիի կողմից ստեղծված «Նոր օր» (''Yeni gün'') պարբերականը ևս հանդիսանում էր

քեմալական շարժումը գովաբանելու համար:

Թեև այն փաստին, որ Հանրապետության հռչակումից հետո մայրաքաղաք հռչակվեց

Անկարան, սակայն Ստամբուլը շարունակում էր համարվել մամուլի մայրաքաղաք4:

4 H. Refik Ertug ''Basın ve yayın hareketleri tarihi'', Istanbul 1970.

- 11 -

Աթաթուրքը, որպեսզի ընդգծեր մամուլի դերն ու նշանակությունը հանրության

կյանքում, 1924 թվականին մամուլի համար հանդես եկավ յուրահատուկ ելույթով:

«Ընկերնե´ր, թուրքական մամուլը ազգի իրական ձայնը և սեփական կամքը

բարձրաձայնելու համար պետք է երկաթե բերդ ծառայի Թուրքիայի Հանրապետության

համար: Բերդ, որը կծառայի առողջ մտքի, կարծիքի ձևավորման համար: Մեր

հանրությունը իրավուք ունի պահանջելու սա մամուլի ներկայացուցիչներից: Մեր ողջ

ժողովրդի սրտի ցանկությունը միասնությունն ու համերաշխությունը պետք է լինի:

Սեփական խղճից ելնելով, իրականությունը մեր ազգի դատին հանձնելը, թուրքական

մամուլի առաջնահերթ պարտականությունը պետք է լինի»5:

Չնայած Աթաթուրքի այս կոչին` Ստամբուլի մամուլը շարունակում էր հրապարակել

հոդվածներ, որոնք դեմ էին Հանրապետական Թուրքիային: Արդյուքնում հարյուրավոր

լրագրողներ երկար տարիներ անցկացրեցին անազատության մեջ: Հուսեյին Չեթին

Յալչըն, ով իր գաղափարների և հրատարակած հոդվածների համար դատապարտվել էր

հինգ տարվա ազատազրկության իր հուշերում գրել է. «Երբ կանգնած էի

դատարաանում, ու լսեցի իմ դատավճիռը դատավորին հարցրեցի. ես հանրապետական

չեմ, ես աշխարհիկ չեմ, առաջադեմ չեմ, սակայն ի՞նչ, միթե՞ սա նշանակում է, որ ես դեմ

եմ ժողովրդավարությանը: Ինչպես կարող եք բողոք և մեղադրանք ներկայացնել իմ

նկատմամբ»6:

Նոր վարչակարգը ցանկանում էր, որ բոլոր թերթն աշխատեին մի ուղղությամբ և

օգնենին իրենց լուսաբանելու իրենց առաջադիմամական գաղափարների ճշմարտացի

լինելը: Արդյուքնում ընդդիմադիր թերթերի կյանքը տևեց այնքան, ինչքան որ տևեց

ընդդիմադիր քաղաքական դեմքերի կյանքը: 1925 թվականից մինչև մամուլի մասին

առաջին օրենքի ստեղծումը մամուլը վերահսկվում էր պետության կողմից, սակայն

օրենքի ստեղծումից հետո ևս շատ բան չփոխվեց, քանի որ այս դեպքում ևս մամուլը

կառավարության անմիջական վերահսկողության տակ էր:

5 ''Turkish journal of politics'' 2007 6 K. Aysun, “Bir Gazetenin Tarihi”, Istanbul 2004

- 12 -

Մինչ 1925 թվականը թուրքական մամուլը գտնվում էր դեգերումների ճանապարհին:

Սակայն դրանից հետո նոր էջ է սկսվում թուրքական մամուլի պատմության մեջ: Այստեղ

օր-օրի ստեղծվում են նոր կանոններ, օրենքներ և փոփոխություններ, որոնք իրենց

ազդեցությունն են ունենում մամուլի դաշտի վրա:

«Հասարակական անդորրն ապահովող» կոչված օրենք». 1925 թվականի

փետրվարին սկիզբ է առնում Շեյխ Սայիդի ապստամբությունը:

Հակակառավարական ցույցերը կանխելու համար 1925 թվականի մարտի 4-ին

ստեղծվում է «Հասարակական անդորրն ապահովող» (Takrir-i Sükûn Kanunu)

կոչված օրենքը: Այս օրենքով կառավարոությանը` հայրենիքի սոցիալական

համակարգը, անդորրը, հանգստությունը խանգարող բոլոր

կազմակերպությունները և հրատարակչությունները` նախագահի

ստորագրությամբ և ադմինիստրատիվ որոշմամբ արգելելու և փակել տալու

իշխանություն է տրվում: Հենց այդ օրերին էլ ստեղծվում է Էլազըղի և Անկարայի

անկախ դատարանները, որոնք զբաղվելու էին վերը նշված հարցերով:

«Հասարակական անդորրն ապահովող» օրենքի ստեղծվելուց անմիջապես

հետո մեկը մյուսի հետևից փակվում են Ստամբուլում և Անկարայում լույս

տեսնող ''Tanin'' («Թանին»), ''Tevhid-i Efkyar'' («Թևհիդ-ի Էֆքյար»), ''Şebilurreşad''

(«Շեբիլուրրեշադ»), ''Aydınlık'' («Այդընլըք»), '' Resmili Ay'' («Ռեսմիլի այ») և ''Vatan''

(«Վաթան») այլընտրանքային և ընդդիմադիր թերթերը7:

Սրան հաջորդում է Ահմեդ Էմին Յալման, Շուքրու Էսմեր և ժամանակին

հայտնի այլ լրագրողների դատավարությունը Էլազըղի անկախ դատարանում:

Նրանց մեծ մասը հայրենիքի օրենքներին դեմ գործելու համար երկար տարիներ

անցկացրել են բանտում:

7 Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011

- 13 -

Մումուլում լատինական այբուբենի ներմուծումը

Հանրապետության առաջին տարիներին մեծ իրադարձություն էր մամուլում

լատինական այբուբենի ներմուծումը: 1928 թվականին լատիներեն այբուբենի

ընդունումից հետո տպագիր թերթերը և ամսագրերը սկսում են նախ լատինատառ

թուրքերենով գրել միայն թերթի որոշակի սունյակներում: Որոշ թերթեր,

լատինական տառերը հասարակաությանը սովորեցնելու համար,

այնուամենայնիվ հոդվածի անկյունում գրում էին նաև արաբատառ թուրքերենով:

Սակայն եղել են թերթեր, որոնք հրատարակում էին նույն համարի և արաբատառ

և լատինատառ տարբերակները8:

1928 թվականի դեկտեմբերին արդեն բոլոր թերթերը պարտադիր կերպով

հրատարակվում էին նոր` լատինատառ թուրքերենով: Այս փոփոխությունը`

հատկապես հին թերթերի դեպքում, բացասական ազդեցություն է ունենում: Շատ

թերթեր կանգնում են ընթերցողների քանակի լուրջ նվազման փաստի առաջ:

Օրինակ ''Ikdam''(«Իքդամ») թերթը, ընթերցողների քանակի նվազման արդյունքում

փակվում է:

Կառավարությունը երեք տարի շարունակ հատուկ ուշադրություն է

սահմանում ամսագրերի և թերթերի նկատմամբ: Ամեն կերպ աջակցություն

ցուցաբերում թերթերին, որպեսզի վերջինները հասարակությանն ընդունելի

դարձնեն նոր տառատեսակը:

Չնայած այն փաստին, որ 20-ական թվականների երկրորդ կեսին մամուլն արդեն

հանդես էր գալիս բացառապես մի գաղափարախոսության սատարմամբ,

այնուամենայնիվ այստեղ ևս կային թերթեր, որոնք աչքի էին ընկնում Քեմալին

գովերգելու իրենց յուրահատուկ ոճով: Օրինակ շատ տպավորիչ էր «Ջումհուրիյեթ»

օրաթերթի նախընտրած ոճը: Եթե մնացած շատ թերթեր պարզապես լուսաբանում էին

նոր կառավարության դրական փոփոխությունները, ապա «Ջումհուրիյեթ»-ը դա անում

8 Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011

- 14 -

էր իրեն բնորոշ մոտեցմամբ: Այն ամեն օր հրատարակում էր ԹՄԱԺ-ի ընդունած նոր

օերնքները, դրանց նախագծերը, կետերն ու ենթակետերը: Ամեն մի օրենք այնպես էր

նկարագրում, կարծես այդ օրենքը փոխելու էր ողջ երկիր մոլորակի ճակատագիրը: 1928

թվականին հենց այն օրը երբ ստեղծվեց թուրքերեն լեզվի մասին օերնքը «Ջումհուրիյեթ»-

ը հրատարակեց մի հոդված, որում նշվում էր, թե սա այն կետերից է, որը թուրք

ժողովրդին տասնյակ տարիների կեղտի միջից կհանի և կտանի դեպի

արևմտականության ճիշտ ուղղով, կմտցնի եվրոպական քաղաքակրթության շարքերը:

Քեմալականներին հենց առաջին օրերից աջակցող և հանրությանը Մուստաֆա

Քեմալի ծրագրերի լավագույն լուսաբանողներից էր նաև 1918 թվականից հրատարկվող

“Akşam” («Աքշամ») պարբերականը: Թերթն իր առաջ նպատակ էր դրել հանրությանը

դաստիարակել արևմտյան ոգով և օգնել նոր վարչակարգին ողջ թուրք հանրությանը

ընդունել իրենց գաղափարները: Արվեստի, կրթուրթյան, տնտեսության մասին

փարեփոխումները տեղ էին գտնում թերթի առաջին էջերում: Մամուլը սահմանվեց

որպես մշակութային հեղափոխության հիմնական սյուներից մեկը: Երկրի նախագահը

ողջ թուրք ժողովրդին կոչ արեց մասնակիցը դառնալու նոր մշակոթային կյանքին: Նա

հայտարարեց, որ իերնք կարող են թուրքական մշակույթը վեր հանել այն նույն

հարթության վրա, որի վրա գտնվում է արևմտյան մշակույթը: Սրանով Քեմալը կոչ արեց

մամուլին դառնալ այս գործընթացի անմիջական մասնակիցը 9:

1930-ական թվականները թուրքական մամուլի համար կարևորագույն տարիներ

էին: 1930 թվականին Թուրքիայում ռադիոյի ստեղծմամբ այն դարձավ պետության

կողմից վերահսկվող միջոց, որը ևս պրոպագանդում էր նոր հանրապետության

առավելությունները: Այսպիսով ռադիոն ևս կառավարության ձեռքում դարձավ իերնց

ձայնը ուրիշի շուրթերով հնչեցնելու միջոց:

Յուրաքանչյուր թուրք ընտանիք, ով իրրեն համարում էր ժամանակակից, չէր

ցանկանում ետ մնալ ժամանակակից տեխնոլոգիաներից և պարտադիր կերպով ռադիո

էր ձեռք բերում: Թերևս հենց այս փաստն օգտագործելով թուրքական

9 I. Server, “Türkiye’de Matbuat Rejimleri”, Ankara 1939

- 15 -

իշխանությունները ռադիոն դարձրեցին ամենաարագ և հեշտ միջոցը` հանրության

շրջանակներում արդեն իսկ ստեղծված գաղափարների ամրապնդման համար:

Թուրքիայում 1931 թվականին ստեղծվում է մամուլի մասին առաջին օրենքը (Matbuat

Kanunu), որով սկսվում է մամուլի նկատմամբ ուժեղ ճնշումների մթնոլորտը նոր

Թուրքիայի հանրապետությունում: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում երկար

բանավեճերից հետո ընդունվում է մամուլի մասին օրենքը, որտեղ ուշադրության է

արժանի օրենքի 50-րդ կետը` «երկրի ընդհանուր քաղաքականությանը խառնվող որոշ

հրատարակչությունների պատճառով նախարարների խորհրդի որոշումով թերթերը և

լրագրերը կարող էին ժամանակավորապես փակվել»: Նման որոշումով փակված

թերթերը կամ լրագրերը հետագայում, թեկուզ այլ անվան տակ, իրավունք չունեին նորից

լույս տեսնել: Համաձայն մամուլի մասին օրենքի` ցանկացած թերթ կարող է փակվել և

ոչնչացվել այն ժամանակ, երբ դա որոշի նախարարների խորհուրդը10 :

Ստացվում է, որ կառավարությունը փորձում էր մամուլին հեռու պահել երկրի

ընդհանուր քաղաքականությունից:

Նույն օրենքի 51-րդ կետը վերաբերում է արտասահմանում լույս տեսնող թուրքական

թերթերին: Թուրքիայի սահմաններից դուրս հրատարակվող բոլոր թերթերը, որոնք

կարող էին ներթափանցել Թուրքիա և տարածվել հասարակության մեջ անցնում էին

հատուկ խորհրդի ձեռքի տակով:

Տպագրատների հետ կապված փոփոխություններին առնչվող օրենքով թերթերի և

ամսագրերի այն տերեը, ովքեր չունեին բարձրագույն կրթություն « պետության, ազգային

ազատագրական պայքարի, հանրապետության թշնամի կամ հեղափոխական» լինելու

հոդվածով կարող էին ձերբակալվել և արգելել այդ թերթերի հրատարակումը: Համաձայն

այս օրենքի թերթերում և ամսագրերում աշխատող բոլոր թղթակիցնրի,

հոդվածագիրների, լուսանկարիչների անունները կառավարությունը պետք է իմանար:

Մամուլի մասին օրենով Թուրքիայում արգելվեցին նաև թերթերում և ամսագրերում

վիճակախաղեր (թիյանգո և թոմբալա տեսակի վիճակախաղեր) տպագրել: Սա

10 T. Hıfzı, “Yüz soruda Türk Basın Tarihi”, Istanbul 1973

- 16 -

բացատրվում էր հետևյալ կերպ. «Կայսրության, խայիֆայության, կոմունիզմի և

անարխայի դրդող ամեն բան պետք է արգելվի տպագրել և տարածել հասարակության

մեջ»11:

Նոր օրենքների համաձայն` բոլոր այն մարդկանց հոդվածները, ովքեր սերում էին

երբեմնի սուլթանական դիանաստիայից արգելվում էր տպագրվել:

Արգելվում էր նաև տպագրել այնպիսի հոդվածներ, որոնք մարդկանց կարող էին դրդել

ինքնասպանության:

1933 թվականին Թուրքիայի հանրապետության ներքին գործերի նախարարությանը կից

ստեղծվում է հատուկ Մամուլի գլխավոր տեսչություն, որի առաքելությունն էր

վերահսկողություն տարածել երկրում հրատարակվող ամեն տեսակի

պարբերականների վրա: Հանրապետության առաջին տասը տարիներին Անկարայում

առաջին անգամ մամուլի հետ կապված համաժողով է կազմակերպվում: Այս

համաժողովը 41 տարի շարունակ ամեն տարի հավաքվում էր քննարկելու երկրում

մամուլի վիճակը:

1935 թվականի մայիսի 25-ին սկսնակ, պետական համաժողովը նախ քննարկեց այն

հարցը, որ մամուլը պարտավորվում է երկրում զարգացնել մշակութային կյանքը:

Այսպիսով 1935 թվականին Թուրքիայում կազմավորվեց թուրքական մամուլի

միությունը, որը նպատակ ուներ պետության օգնությամբ մամուլի դաշտը ոտքի

կանգնեցնել:

Այդ ժամանակ Թուրքիայում լույս էր տեսնում 116 թերթ և 127 ամսագիր: Այս բոլոր

պարբերականների հիմքում ընկած էր պաշտպանելու և սատարելու Քեմալի կողմից

առաջակվող բոլոր պաշտոնական փոփոխությունները: Չնայած նրան, որ կային

պարբերականները, որոնք ևս ունեին արևմյան ուղղվածություն, սակայն պարունակում

էին ընդդմադիր տարրեր ենթարկվում էին պատասխանատվության: Համաձայն

11 Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011

- 17 -

թուրքական մամուլի խորհրդի` յուրաքանչյուր պարբերական իր հիմքում պետք է

ունենար հետևյալ նպատակները.

1. Ծառայելու որպես հզոր զենք` հասարակության մեջ տարածելու հեղափոխության

արդարացի և նպատակային լինելը:

2. Հետադիմական ուժերի դեմ պայքարող միջոց:

3. Անշահախդիր ծառայել նոր կառավարությանը:

4. Հասարակության մեջ ամենաազդեցիկ քաղաքական, տնտեսական, մշակութային,

կրթական դպրոցի դեր կատարելը12:

1938 թվականին Թուրքիայում մամուլի մասին օրենքը արմատական փոփոխություն

է կրում: Այս նոր օրենքների համաձայն` նոր թերթ կամ ամսագիր ստեղծելու համար,

պետք էր նախ բանկից ներկայացնել 1000-5000 լիրային համարժեք հավատարմագիր:

Բացի այդ, նոր թերթ կամ ամսագիր հրատարակելու համար անհրաժեշտ էր

պետությունից ստանալ «անցագիր» (ruhssatname): Նոր օրենքներով դպրոցների կամ

համալսարանների մասին նյութեր կարող էին գրել միայն հատուկ թույլտվություն

ստանալուց, ապա այն` մամուլի միության կողմից հաստատվելուց հետո: Հնեց այստեղ

է, որ արդեն երևում է նորաստեղծ պետությունում գրաքննության ծնունդը:

Ավելի ուշ` 1938 թվականի դեկտեմբերին մամուլի մասին օրենքում կրկին կատարվում

են նոր փոփոխություններ: Հենց այս ժամանակ է, որ պաշտոնապես օրենքի ուժ է

ստանում գրաքննությունը:

Այս շրջանում Թուրքիայում ամենահայտնի թերթերից էին «Ջումհուրիյեթը», «Աքշամը»,

«Թանը», «Սոն փոսթը» և Անկարայում լույս տեսնող «Ուլուսը»:

12 I. Nuri, “Türk Basın Tarihi”, Istanbul 1992

- 18 -

“CUMHURIYET” ( « Ջումհուրիյեթ» )

Թերթն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականի մայիսի 7-ին 13 : Թերթի

հիմնադիր-խմբագիրն է եղել Յունուս Նադին, ով համարվում էր Աթաթուրքի ամենամոտ

ընկերներից մեկը: Թերթը սկսել է հրատարակվել Ստամբուլում և համարվում էր ռեժիմը

լավագույնս ներկայացնող թերթ:

Ինչպես նկարագրվում է մամուլի մասին թուրքական գրքերում և հոդվածներում,

1923 թվականին` հանրապետության հռչակումից հետո, Թուրքիայում մնացած վերջին

օսմանցիները շարունակում էին թերթեր հրատարակել և գրել հոդվածներ, որոնք

վատաբանում էին երկրի նոր կարգավիճակը, ինչպես նաև քննադատում

հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալին: Հենց այդ ժամանակ է, որ Քեմալն

իր ընկերոջ` Յունուս Նադիի աջակցությամբ որոշում են կայացնում հրատարակել մի

թերթ, որը լավագույնս կներկայացնի քեմալականության առավելությունները և

կպաշտպանի հանրապետության գաղափարախոսությունները: Թերթի անունը կնքել է

հենց ինքը Մուտաֆա Քեմալը: «Միություն և առաջադիմություն» կուսակցության

Ջաղալօղլու պողոտայի վրա գտնվող «Վարդագույն ապարանք» (Pembe köşk) հին

գլխավոր շտաբի շենքում, որտեղ և տեղակայված էր Ակոբ Մաթասյանի հայտնի

«Մաթասյան տպարան»-ը գնում է ԹՄԱԺ-ի պատգամավոր Յունուս Նադին և հենց այս

տպագրատան գույքը և տպագրական մեքենաներն օգտագործելով հիմնադրում է

«Ջումհուրիյեթ» օրաթերը :

Թերթը հրատարակման առաջին օրվանից, չկորցնելով իր արդիականությունը

պաշտպանում է Մուստաֆա Քեմալի գաղափարախոսությունները: Սակայն նրա մահից

հետո, թերթն ամեն կերպ իր բացասական վերաբերմունքն էր արտահայտում երկրի նոր

նախագահ Իսմեթ Ինոնյուի նկատմամբ: Այն բանից հետո, երբ իշխանության եկան

դեմոկրատականները, թերթը սկսեց սատարել նոր` «Դեմոկրատական

կուսակցությանը»: 1954 թվականից սկսած, աջակցություն չստանալով

«Դեմոկրատական կուսակցությունից» թերթը համալրեց ընդդիմության շարքերը:

13 E. Tokmakçıoğlu ''Türk basın tarihi", Ankara 2011

- 19 -

1971 թվականին Թուրքիայի Հանրապետությունում արմատական կադրային

փոփոխություններ տեղի ունեցան և թերթի համար դժվար էր ընտրել, թե որ գաղափարի

կրողը դառնար, ինչի հետևանքով էլ թերթի վաճառքը նկատելիորեն անկում ապրեց

(մոտ 30 տոկոսով)14:

Թերթի խմբագրությունը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 17-ը գտնվել է հայտնի

Ջաղաօղլու պողոտայում, որը ժամանակին համարվում էր «թուրքական մամուլի

պողոտա»: Այստեղ են գտնվել ամենահայտնի թերթերի խմբագրությունները և

տպագրատները: Մինչ 1984 թվականը թերթը տպագրվում էր միայն սև ու սպիտակ,

ապա այն դարձավ մասամբ գունավոր, իսկ 1990 թվականից թերթը հիմանականում

տպագրվում է գունավոր: Այժմ թերը խմբագրատներ ունի ինչպես Ստամբուլում, այնպես

էլ Անկարայում և Իզմիրում: Այսօր թերթի վաճառքը հասնում է օրական մոտ 53.000-ի:

«Ջումհուրիյեթ»-ը համարվում է Թուրքիայի կենտրոնական-ձախակողմյան թերթ:

Չնայած թերթի` համեմատաբար նվազ շրջանառությանը, այն համարվում է Թուրքիայի

ամենաորակյալ, լրջագույն և անաչառ թերթերից:

1998 թվականի մայիսի 7-ից «Ջումհուրիյեթ»-ն ունի նաև օնլայն, ինտերնետային

տարբերակ:

Այսօր « Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագիրն է Գայե Քայա Էրօղլուն:

“TAN” («Թան»)

«Թան» պարբերականը թուրքական մամուլի պատմության մեջ ամնահետաքարքիր

ուղի անցած պարբերականներից է: Թուրքական մամուլի պատմության մեջ «Թան»-ը

ամենաշատ ընդհատումներով հրատարակվող պարբերականն է եղել, որն ամեն անգամ

հանդես է եկել տարբեր գաղափարախոսություններով և խմբագրական տարբեր

դիրքորոշումներով:

«Թան»-ը լույս է տեսել դեռևս Օսմանյան կայսրության վերջին տարիներին:

Պարբերականն առաջին անգամ լույս է տեսել 1913 թվականին և ունեցել շատ կարճ

14 K. Aysun, “Bir Gazetenin Tarihi”, Istanbul 2004

- 20 -

կյանք` լույս տեսնելով ընդամենը 15 օր: Խմբագիրը եղել է Մուսթաֆա Սաբրի Բեյը: «Սա

մեր թուրք ազգի վեհությունը պրոպագանդող ամսագիր էր», - գրում է Էրդողան

Թոքմաքչըօղլուն իր «Թուրքական մամուլի պատմություն» գրքում:

Այնուհետև այն սկսել է վերահրատարակվել 1918-19թվականներին` ընդամենը 48

օրինակ: Խմբագիրը եղել է Թալեաթ Հասանը: Ավելի ուշ այն սկսել է հրատարակվել

շաբաթական երկու անգամ:

1920 թվականի հունվարի 20-ից այն դարձել է Անկարայում երկու ամիս շարունակ

հրատարակվող օրաթերթ:

1935թվականից միայն Ալի Նաջի Քարաջանի ջանքերով և թուրքական «Իշ

բանքասը»-ի ֆինանսական աջակցությամբ սկսել է վերահրատարակվել: Օրաթերթը

հիմնադրվել է Ստամբուլում: Կարճ ժամանակ անց` 1938 թվականին օրարթերթը

հակաիշխանական մի հոդվածի համար կառավարության հրամանով դադարել է

հրատարակվել 3 ամսով: Այն առավել հայտնի էր թուրքական նացիզմի դեմ

հրատարակվող նյութերով: Օրաթերթի պատմության մեջ հիշարժան է այն փաստը, որ

այն 1944 թվականին խափանվել է կառավարության կողմից և ենթարկվել մեծ

տուգանքների մի հոդվածի պատճառով, որը քննադատում էր «կեցության մասին

օրենքը» (varlık vergisi): Թերթը միշտ ուշադրություն է գրավել իր` Թուրքիայում ապրող

ազգային փոքրամասնությունների խնդիրները լուսաբանող հոդվածներով:

Ավելի ուշ` կրկին հրատարակվելու թույլտվություն ստանալուց հետո, թերթը

սկսում է նոր ուժով ընդդիմադիր վերաբերմունք ցույց տալ միակուսակցական

համակարգին: Սակայն իշխանություններին հաջողվեց վերջ տալ թերթի ընդդիմադիր

մտքի զագացմանը: 1945 թվականին այրվում է թերթի խմբագրությունն ու փչանում ողջ

տպագրական մեքենաները, ինչն էլ հանգեցնում է «Թան»-ի փակմանը:

Թուրքական մամուլի պատմությանն առընչվող որոշ գրքերում կարելի է գտնել

«Թան» օրաթերթի փակման իրական պատճառները: Պարզվում է` թերթը փակվել է 1944

թվականի դեկտեմբերի 4-ին: Ստամբուլում թերթի փակման պատճառն է հանդիսացել

որոշակի խմբավորումների կողմից թերթի վրա ունեցած ճնշումների պատճառը:

- 21 -

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջաես հետո ԽՍՀՄ-ն

Թուրքիայի առջև դրեց իր պահանջները, ինչն էլ լարվածություն ստեղծեց երկու

երկրների հարաբերություններում: Թուրքիայում միայն «Թան» թերթն էր, որ այսպես

ասած «լավ հարաբերությունների» մեջ էր ԽՍՀՄ-ի հետ: Այս պարագայում ԺՀԿ-ի

գաղափարախոսությունները և իշխանամետ մամուլի արձագանքը համալսարանների

ուսանողների շրջանակներում բողոքի ակցիաների է հանգեցնում: 1945 թվականի

դեկտեմբերի 3-ին «Թան» օրաթերթում «Վե´ր կաց, իմ քնած հայրենիք» հոդվածի

պատճառով թերթը կրկին պատժվում է, իսկ հոդվածագիրը ենթարկվում

բանտարկության: Հաջորդ օրը իշխող ԺՀԿ կուսակցության հրահրմամբ և

կառավարության թողտվությամբ դեկտեմբերի 4-ին հարյուրավոր ուսանողներ`

դրոշներով, իշխող կուսակցությանը գովերգող ցուցանակներով և Իսմեթ Ինոնյուի մեծ

նկարներով շարժվում են դեպի «Թան» թերթի խմբագրատուն: Ուսանողները

ոստիկանների աչքի առաջ կոտրում են խմբագրության ողջ գույքը, փչացնում

տպագրական մեքնաները, այրում թղթերի պահոցները, ինչպես նաև խմբագրության ողջ

գրքրեը, որոնք հիմանականում ունեին ձախակողմյան բովանդակություն: Ոչնչացնելով

«Թան»-ի խմբագրությունը` երիտասարդ ցուցարարները շարժվումեն «Դունյա» և « Լա

Թուրքիյե» թերթերի խմբագրություններ և անկարգություններ ստեղծում նաև այստեղ:

Եվ չնայած երկրում հայտարարված

արտակարգ դրությանը, այս դեպքերից

հետո, ոչ ոք պատասխանատվության

չենթարկվեց:

1983 թվականի մայիսի 23-ից թերթը

կրկին սկսեց վերահրատարակվել:

Առաջին օրվանից սկսած օրաթերթը

տպագրվում էր գունավոր: 1980 թվականի

ռազմական հեղաշրջումից հետո թերթը

միանգամից գրավեց այն երիտասարդների ուշադրությունը, որոնք հետաքրքրված չէին

- 22 -

քաղաքականությամբ: Թերթը հայտնի դարձավ նաև իր ազատ և սեռական բնույթի

հոդվածների շնորհիվ: Այստեղ կարելի էր գտնել մերկ կանանց նկարներ, սակայն այս

նկարների տակ տեղադրվում էին անիմաստ նյութեր, որոնք, ոչ մի կապ չունեին

նկարների հետ, գումարած այն, որ յուրաքանչյուր հոդված գրվում էր մեծ ու զարդարված

տառերով, որոնք առաջին հայացքից ուշադրություն էին գրավում: Վերնագրերը հաճախ

ծիծաղ էին առաջացնում, որոնք հիմնականում մտացածին էին և կարող էին ծաղրանքով

բնութագրել տվյալ ժամանակների ցանկացած քաղաքական գործչի: Ինչպես նշվեց,

սեռական բնույթի նկարները երբեք ոչ մի կապ չէին ունենում ոչ վերնագրի և ոչ էլ

առավել ևս ներքևում գրված հոդվածի հետ:

Թերթը մեծ մասամբ վաճառվում էր մերկ կանանց նկարների հաշվին: Նախ թերթը

իրեն համարում էր թուրքական հայտնի երգիծական «ԳըրԳըր» թերթի իրավահաջորդը:

Իսկ ավելի ուշ հասկանալով սեփական թերթի ցածր մակարդակը և անորկակությունը,

փորձեր կատարվեց անցում կատարել ավելի սուր քաղաքական հումորի մակարդակի:

Սակայն, չնայած «Թան»-ի վերաբերյալ ունեցած հասարակության բացասական

վերաբերմունքին` գրաքննության ժամանակաշրջանում իչնպես և մնացած այլ

«սեքսուալ» պարբերականներ ոչ մի անգամ որևէ պատժի կամ տուգանքի չենթարկվեցին:

Անգամ կար ժամանակներ, երբ թերթի օրական վաճառքը հասնում էր մեկ միլիոնի:

Թերթը տպագրվում է մինչ այսօր և թուրքական մամուլի շարքերի մեջ կորցրել է իր

հետաքրքրությունը վատ և անորակ հոդվածների շնորհիվ:

“AKŞAM” («Աքշամ» )

Թերթի հիմնադիրն է եղել Նեջմեթին Սադաքը, ով 1947-50 թվականներին եղել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, իսկ 28-29 թվականներին եղել է

«Գալաթասարայ» ֆոըտբոլային ակումբի նախագահը:

Ինչպես Սադաքը հետագայում իր հուշերում է գրել` թերթը ստեղծվել է Քյազըմ

Դերսանի, Ֆալիհ Ռըֆըքը Աթայի, Ալի Նաջը Քարաջանի համատեղ ուժերով: Նրանցից

յուրաքանչյուրը 200-ական լիրա է դրել և հիմնադրել թերթը:

- 23 -

Թերթը որոշ ընդհատումներով սկսել է հրատարակվել 1918 թվականի սեպտեմբերի

20-ից: Այժմ թերթը լույս է տեսնում Ստամբուլում: Ժամանակին օրաթերթը լույս էր

տեսնում միայն երեկոները: Սակայն 1957 թվականի հուլիսի 9-ից այն սկսում է

հրատարակվել առավոտները: Օրաթերթը իր ստեղծման առաջին տարիներին լույս էր

տեսնում միայն մեկ էջով, սակայն 1919-22 թվականներից իր հոդվածներով գովերգելով և

աջակցելով քեմալական, ազգային-ազատագրական պատերազմին սկսեց մեծ

մասսայականություն վայելել և հովանավորվել քեմալականների կողմից: 1924

թվականին թերթը պետական ֆինանսավորմամբ ձեռք է բերում նաև Օսմանյան

կայսրությունից ժառանգություն մնացած «Փեյամ-ը սաբահ» թերթի ողջ բաժնետոմսերը և

այսպիսով ընդարձակում է թերթի տպագրության քանակը և շրջանառությունը: Այս

նույն ժամանակաշրջանում թերթը սկսել է տպագրվել նաև ֆրանսերեն տարբերակով`

կրելով ''L`akcham'' անունը:

Ֆալիհ Ռըֆըքի և Ալի Նաջը Քարաջանի մահից հետո թերթի խմբագրման գործն

իրենց ձեռքն են վերցնում Վալա Նուրեթինն ու Նազըմ Հիքմեթը: 1928 թվականին թերթն

աչքի ընկավ լատինատառ այբուբենի իր քարոզներով: 1950 թվականին թերթը հայտնի

էր, Դեմոկրատական կուսակցության գաղափարների դեմ գրող գոդվածներով: Թերթն իր

ընդհանուր բովանդակությամբ համարվում է ձախակողմյան թերթ, ինչի պատճառով էլ

իր պատմության ընթացում բազմիցս դադարեցվել է լույս տեսնել, լրագրողների վրա

կառավարության կողմից միշտ որոշակի վերահսկողություն է եղել: 1982-ից օրաթերը

հիմնովին դադարել է լույս տեսնել, սակայն 1994 թվականից թերթի համար նոր

հնարավորություն ընձեռվեց և սկսեց վերահրատարակվել:

Թերթը հրատարակվում է մինչ այսօր, ունի նաև ինտերնետային տարբերակ: Հարկ

է նշել, որ «Աքշամ» օրաթերթում որպես սունյակագիր այսօր հանդես է գալիս նաև

հայազգի լրագրող Ալեն Մարկարյանը, ով հիմնականում սոցիալ-տնտեսական

հոդվածների հեղինակ է:

- 24 -

“ULUS” («Ուլուս»)

«Ուլուս»-ը ստեղծվել է 1920 թվականի հունվարի 10-ին, Անկարայում: Սկզբում

թերթը կոչվել է «Հաքիմիյեթ-ի Միլլիյե Գազեթեսի», սակայն 1934 թվականին թերթը

վերանվանվել է «Ուլուս»-ի:

1920 թվականի հունվարի 10-ից մինչ նոյեմբերի 30-ը լույս է տեսել շաբաթական

երկու օր, իսկ ահա, նոյեմբերի 30-ից` շաբաթական երեք օր: 1921 թվականի փետրվարի

7-ից «Ուլուս»-ը դարձավ օրաթերթ: Այն օրական հրատարակվում էր 5.000-ից 6.000

օրինակով: Օրաթերթն ուներ քաղաքական, սոցիալական, ռազմական, մշակութային և

գրական բաժիններ:

Հիմնադիր-խմբագիր համարվել է Ֆալիհ Ռըֆըքը Աթայը: Այն լավագույնս

արտացոլել է ԺՀԿ-ի գործունեությունը: «Ուլուս»-ը աչքի է ընկել իր որակյալ

լրագրողներով: Թերթը իր ստեղծման առաջին տարիներին ուներ բավական մեծ

տպաքանակ: Սակայն բազմակուսակցության անցման տարիներին թերթի տպաքանակը

նկատելիորեն նվազեց: 1953 թվականին դեմոկրատականները իշխանությունն իրենց

ձեռքն առնելուն պես փակեցին թերթի խմբագրությունը: Սակայն մի քանի տարի անց

այն սկսեց վերահրատրարակվել այլ` «Յենի ուլուս» և «Հալքչը» անուններով: 1971

թվականին թերթը գնեցին Վեդաթ Դալոքայը և Յաշար Այսերը և այն վերանվանեցին

«Բարըշ»: 2008 թվականից թերը ստացավ իր հին անունը և սկսեց հրատարակվել որպես

«Ուլուս»:

“SON POSTA” («Սոն փոսթա»)

Թերթը սկսել է հրատարակվել 1930 թվականի հուլիսի 27-ից և դադարեցվել է լույս

տեսնել 60 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Թերթի հիմնադիրներն են եղել

Զեքերյա Սերթելը, Հալիլ Լութֆի Դորդունջուն և այլոք: Թերթը իր հիմնադրման առաջին

- 25 -

օրերից սկսած հայտնի է եղել Իսմեթ Փաշայի և Մուստաֆա Քեմալի դեմ գրող

հոդվածներով15:

Սա այն ժամանակների համար ամենաերկար կյանք ունեցող թերթերից է եղել:

Թերթը հրատարակվել է մինչև 1960 թվականը:

Չնայած Լիբերալիստական կուսակցության այն ճնշումներին, որ թերթը կփակեն,

այնուհանդերձ «Սոն փոսթա»-ն համարվում էր Անատոլիայի ամենաշատ վաճառվող

թերթը:

Իսկ բազմակուսակցական Թուրքիայում թերթը սատարում էր Դեմոկրատական

կուսակցությանը, սակայն 1960 թվականի հեղափոխությունից հետո Դեմոկրատական

կուսակցության պատգամավոր Սելիմ Ռագըփ Էմեչին ձերբակալում են և թերթը

փակվում է:

“VAKIT” («Վաքիթ»)

Առաջին անգամ թերթը լույս է տեսել 1917 թվականին Ահմեդ Էմին Յալմանի

նախաձեռնությամբ: Այն քեմալականներին սատարող պարբերականներից մեկն էր:

Թերթում շատ հաճախ կարելի էր գտնել Թուրքիայում ժամանակի քաղաքական

կարկառուն դեմքերի` Հալիդե Էդիփի, Զիյա Գյոքալփի հոդվածները, որոնք նկարագրում

և գովում էին նոր գաղափարախոսությունների դրական ազդեցությունը երկրի ներքին և

արտաքին քաղաքականության և տնտեսության վրա:

Սակայն թերթը չդիմանալով նոր իշխանությունների ճնշումներին, ինչպես նաև

ընթերցողների քանակի նվազմանը, 1956 թվականին փակվում է: 2006 թվականից

օրաթերթը սկսում է իր հրատարակությունը` Ստամբուլում: Այսօր այն ունի նաև

ինտերնետային տարբերակ:

15 A. Abdülhamit “Serbest Cumhuriyet Fırkası”. İstanbul 1998

- 26 -

Այս ժամանակաշրջանում բացի թերթերից կարևոր էր նաև ամսագրերի դեր

հասարակության շրջանակներում: Թեև ամսագրերի քանակն այդքան էլ ժատ չէր

սակայն ամենահայտնի ամսագիրը համարվում էր «Աքբաբան», «Քադրոն» և այլն:

- 27 -

1.2 Թուրքական մամուլը երկրորդ համաշխարհային պատերազմի

տարիներին

Երկրորդ համաշխարհային պատերազմը թուրքական հասարակության և մամուլի

համար լի էր բազում իրադարձություններով: Ապրելով մարդկության պատմության մեջ

ամենամեծ պատերազմը Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինոնյուի նախընտրած`

հավասարակշիռ քաղաքականությունը օգնեց Թուրքիային հնարավորինս հեռու մնալ

պատերազմի զարգացումներից:

Եվրոպական ֆաշիզմի և ժողովրդավարության արանքում աշխարհը բաժանվել էր

երկու մասի: Պատերազմը երկու մասի է բաժանում նաև թուրքական մամուլը:

Այնպիսի թերթերն, ինչպիսին էին «Աքշամը», «Վաթանը», «Թանը» հիմնականում

կողմ էին ժողովրդավարությանը: Իսկ «Թաֆսիր-ի էֆքյար»-ը և մի շարք այլ հայտնի

պարբերականներ հարում էին գերմանական ֆաշիզմին:

1945 թվականին որոշ թերթեր, որոնք ունեին ձախակողմյան հայացքներ ապրեցին

ծանր տարիներ: Նրանց մեծ մասը հիմնովին փակվեց:

1940 թվականի նոյեմբերի 22-ին Թուրքիայում մեկ ամիս ժամանակով արտակարգ

իրավիճակ է հայտարարվում: Ավելի ուշ արտակարգ իրավիճակը երկարաձվում է ևս

երեք ամսով: Կարելի է ասել, որ մինչև 1947 թվականի վերջերը Թուրքիայում անընդմեջ

հայտրարվում էր արտակարգ իրավիճակ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ մամուլի

ազատության վրա: Շատ հաճախ տարբեր թերթեր երկար կամ կարճ ժամանակով

դադարում էին լույս տեսենլ: Լրագրողներն էլ իրենց հերթին ենթարկվում էին տարբեր

ճնշումների և արգելվում էր նրանց հոդվածների տպագրումը:

- 28 -

1939-45թթ փակված թերթերը.

Թերթի անվանումը Փակման ժամանակաշրջանը Փակվելու թիվը

«Վաթան» 7,5 ամիս, 9 օր (30.09.1994

անժամկետ փակվել է) 9

«Ջումհուրիյեթ» 5 ամիս, 9 օր 5

«Թասվիր-ի Էֆքյար» 3 ամիս (30.09.1994

անժամկետ փակվել է) 8

«Թան» 2 ամիս, 13 օր (12.08.1944-ից

անժամկետ փակվել է) 7

«Աքբաբա» 47 օր 4

«Վաքիթ» 12 օր 2

«Սոն փոսթա» 11 օր 4

«Հաբեր» 10 օր 2

«Յենի սաբահ» 6 օր 3

Բացի վերը նշված թերթերից այս շրջանում հիմնովին փակվեցին մի շարք այլ

պարբերականներ: Սրանց մեջ էին նաև այնպիսի պարբերականներ, որոնք չունեին

քաղաքական բովանդակություն և հանդիսանում էին, օրինակ, գրական հանդեսներ:

1939 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվեց մի որոշում, ըստ որի թերթերում նախ

արգելվեց վերնագրերում, ապա ընդհանրապես հովածներում օգտագործել

«Ռուսաստան» բառը:

1940 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թուրքական պարբերականները ընթացող

պատերազմի մասին նորություններ կարող էին իմանալ և տպագրել միայն «Անադոլու»

գործակալությունից: Հոդվածների վերնագրերը չպետք է լինեին սենսացիոն, արգելվեցին

լուրերում օգտագործել լիդեր:

Բացի բարոյական ճնշումներից, որի հետ առերեսվում էր թուրքական մամուլը

պատերազմի հենց առաջին օրերից, մամուլը նաև դժվար տարիներ ապրեց տնտեսական

- 29 -

առումով: Եվրոպայում տիրող պատերազմի պատճառով Թուրքիայում թղթի ճգնաժամ

էր ապրում, ինչն էլ հանգեցրեց նարն, որ 1942 թվականին Ստամբուլի ամենահայտնի

թերթերը, որոնք նախկինում տպագրվում էին շաբաթական վեց օր, չորս էջով, այժմ լույս

էին տեսնում շաբաթական 1-2 անգամ` 5 էջով:

- 30 -

1.3 Թուրքական մամուլը բազմակուսակցական Թուրքիայում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ

Թուրքիայի համար եղավ արմատական փոփոխություների ժամանակաշրջան:

1923 թ. Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո պետության արտաքին

քաղաքականությունը հիմնվում էր արևմտականության ու ստատուս քվոյի

պահպանման սկզբունքների վրա: Սակայն առաջադեմ հայրենասիրական շրջանները

պահանջում էին վերացնել համաժողովրդական օրենքները, իրականացնել քաղաքական

կյանքի դեմոկրատացում, փոխել արտաքին քաղաքականությունը:

Թուրքիայում բազմակուսակցական համակարգը հաստատվեց Լիբերալ-

հանրապետական կուսակցության հաստատմամբ՝ 1930 թվականին: Կուսակցության

հիմնադիրն էր Ալի Ֆեթիհ Օքյարը: Կուսակցությունը հիմնադրվեց հենց Մուստաֆա

Քեմալի ջանքերով, ով ցանկանում էր ցույց տալ, որ երկրում կա բազմակուսակցական

համակարգ, որը ևս միտված է դեպի ժողովրդավարական պետություն ունենալու

ձգտումենրին: Սակայն շատ շուտով կուսակցությունը փակվեց այն բանից հետո, երբ

Քեմալտ հասկացավ, որ այն իր վրա կրում է իսլամամետ ուժերի ազդեցությունը:

Սակայն սրանից առաջ` դեռ 1924 թվականին Թուրքիայում ստեղծվել էր

Առաջադիմական հանրապետական կուսակցությունը: Սակայն ընդամենը մեկ տարի

անց սրա հիմնադիրները մեղադրվեցին 1925 թվականի շեյխ Սայիդի գլխավորած

քրդական ապստամբությունը հրահրելու և նյութական օժանդակություն ցուցաբերելու

մեջ: Արդյունքում նույն թվականի հունիսին կուսակցության գործունեությունը

դադարեցվեց16:

Սառը պատերազմի սկիզբը, ինչպես նաև Արևմուտքի աճող հետաքրքրությունը

Թուրքիայի նկատմամբ երկրի ղեկավարությանը պարտադրեցին լուրջ քայլեր ձեռնարեկ

ժողովրդավարական հասարակությանը հարիր քաղաքական ազատությունների

ստեղծման ուղղությամբ: 1946 թվականին հայտարարված ժողովրդավարական 16 Վ. Տեր-Մաթևոսյան, «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001թթ.)

- 31 -

բարեփոխումների ամենաառաջին կոչը բավական էր, որպեսզի Աթաթյուրքի ներկու

տասնամյակ շարունակվող կրոնական քաղաքականությունից դժգոհ ուժերը հանդես

գային քաղաքական միավորումների տեսքով: Միայն 1945-1950 թվականների

ընթացքում Թուրքիայում ստեղծվեցին ինն իսլամամետ քաղաքական

կուսակցություններ:

1946 թվականի ամռանը ստեղծված իսլամամետ Ազգային կուսակցությունը

նպատակ ուներ վերականգնել «ազգային ավանդույթների և կրոնական

հաստատությունների» նկատմամբ հարգանքը:

Սակայն կարճ ժամանակ անց այս բոլոր կրոնական կուսակցությունները մեկը

մյուսի հետևից փակվեցին` ընդգծված հետադիմական գաղափարների հետապնդման

համար, բացառությամբ Ազգային կուսակցության, որը Սահմանադրական դատարանի

կողմից փակվեց 1954 թվականին:

Անցումը միակուսակցականից բազմակուսակցական համակարգի իր ազդեցությունն

ունեցավ նաև թուրքական մամուլի վրա: Առաջադիմական շրջանները սկսել էին

ստեղծել դեմոկրատական թերթեր ու հանդեսներ, ինչպիսն էին “Gün” («Գյուն»), “Yeni

dunya” («Յենի դունյա»), “Görüşler” («Գյորուշլեր»), “Merhum Paşa” («Մերհում փաշա»)

թերթերը: Այս ժողովրդավարական հրատարակությունների լույս ընծայումը

դադարեցնելու համար իշխանությունները 1945 թվականի դեմտեմբերին

կազմակերպեցին ուսանող երիտասարդության հետադիմական մասի ցույցեր, նրանք

ավիրեցին դեմոկրատական մամուլի խմբագրությունների շենքերը, ավիրեցին

տպագրական մեքենաները, ծեծի ենթարկեցին առաջադեմ լրագրողներին: Նրանք

փչացրեցին և այրեցին այն գրադարանները և գրախանութները, որտեղից կարելի էր

ձեռք բերել սովետական գրականություն: Սակայն 1946 թվականին նորից երևան եկան

դեմոկրատական թերթեր ու հանդեսներ ինչպիսիք էին “Ses”-ը(«Սես») և “Norlu”-ն

(«Նորլու»):

Երկրում խսիտ քննադատաության էր արժաննանում միակուսակցական

համակարգը: Դրա հետ մեկտեղ տարաձայնություններ էին սկսվել հենց ԺՀԿ-ի ներսում:

- 32 -

1951 թվականին ստեղծվում է Իսլամական դեմոկրատական կուսակցությունը:

Կուսակցությունը հիմնադրվեց Ջելալ Բայարի, Ռեֆիք Քորալթանի և Ադնան Մենդերեսի

գլխավորությամբ: Կուսակցության ծրագրային դրույթներն ընդգրկեցին երկրի սոցիալ-

քաղաքական, տնտեսական զարգացման այլընտրանքային հայեցակարգերը` համեմված

կրոնական խորհրդանիշերով և ազգայնականության ենթատեքստով: Կուսակցության

ղեկավարները ազդեցիկ և հեղինակություն վայելող գործիչներ էին, ուստիև, ի

տարբերություն նորելուկ իսլամական կուսակցությունների, նրանց համար առավել

դյուրին էր գյուղացիների և գործող իշխանություններից դժգոհ հասարակական

զանգվածների քաղաքական համատեղումը: Հենց այս առավելությունների շնորհիվ էր,

որ 1950 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ

հաղթանակ է տանում մոտ երկու տարի իշխող ԺՀԿ-ի նկատմամբ:

Այս զարգացումները նպաստում են ընդդիմադիր թերթերի ընդլայնմանը: Այստեղ

հարկ է նշել “Tan” («Թան») թերթի դերը, որը համարվում էր ամենաուժեղ ընդդիմադիր

թերթի խորհրդանիշը: Ստեղծելով «Դեմոկրատական կուսակցությունը» Ջելալ Բայարը և

նրա համախոհները փորձում էին գտնել մի այնպիսի թերթ, որը կդառնար իրենց

գաղափարների քարոզողը: Արդյունքում Բայարը և նրա համակիրները որոշում են նոր

գաղափարների ճակատ դարձնել հենց «Թան»-ը:

Թերթը, առաջին էջերում հրատարակելով Ջելալ Բայարի, Ադնան Մենդերեսի,

Ֆուադ Քյոփուրլուի և ժամանակի այլ հայտնի գործիչների լուսանկարները, սկսում է մեծ

մասսայականություն վայելել: Շուտով այն սկսում է սպառվել աննկաագրելի

արագությամբ:

Թերթի պատմության մեջ ամենակարևոր էջերից է եղել 1945 թվականի դեկտեմբերի

4-ը, երբ Բայազետի համալսարանի ուսանողները դրոշներով և ցուցանակներով սկսել են

հավաքվել համալսարանի բակում: Ուսանողները սկսում են շարժվել դեպի Բայազետի

հրապարակ, ապա շարժվում ABC գրադարան, կոտրում պատուհանները այրում

գրքերը: Դրանից հետո ուսանողները շարժվում են դեպի «Թան» թերթի խմբագրության

առաջին հարկ, որտեղ ժամանակին գտնվում էր Թուրքիայի ամենամեծ տպագրատունը

- 33 -

և մեծ իրարանցում ստեղծում: Նրանք կացիններով և մուճերով կոտրում են տպագրող

մեքենաները:

1946թվականին`բազմակուսակցական պետության անցնելու նախաշեմին ԺՀԿ-

ականները նորից վեր են հանում մամուլի ազատության մասին օրենքները:

Ընտրությունների նախապատրաստական շեմին մամուլի ազատության մասին խոսելը

հուսադրող քայլ էր թուրքական մաուլի համար: Հենց այս տարիներին է, որ լույս

աշխարհ են գալիս Թուրքիայի ամենահայտնի թերթերից երկուսը` «Հյուրրիյեթ»-ը և

«Միլլիյեթ»-ը:

Ժամանակի հայտնի թերթերից էին նաև «Թերջուման»-ը, «Դունյա»-ն, «Իսթանբուլ

էքսպրես»-ը, «Յենի սաբահ»-ը, «Յենի Իսթանբուլ»-ը, «Զաֆեր»-ը, «Մարկո փաշա»-ն և

այլն:

“HÜRRIYET” («Հյուրրիյեթ»)

«Հյուրրիյեթ»-ը Թուրքիայի առաջատար պարբերականերից է: Թերթը հիմնադրվելէ

1948 թվականին: 1960-ական թվականների տվյալներով թերթն օրական ունենում էր 350

հազար տպաքանակ: Այդ ժամանակներում թերթը ձևականորեն անկուսակցական էր:

Այստեղ տեղ էին գտնում արտասահմանյան գրականությունից վերցված նովելներ և

պատմվածքներ:

2014 թվականի փետրվար ամսվա տվյալներով այն շաբաթական տպագրվում է

400.000 օրինակով: Այն ունի հիմնականում լիբերալ, ազգայնամոլական և աշխարհիկ

ուղղվածություն: Հաշվի առնելով լրագրողական համաշխարհային ստանդարտները,

«Հյուրիյեթ»-ը համարվում է միջին որակի թերթ` թե´ նյութերի, և թե´ իր տպագրական

որակով:

Թերթն ունի իր խմբագրություններն ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում,

Իզմիրում, Ադանայում, Անթալիայում և Տրապիզոնում: Թերթն ունի 52 խմբագրական

ցանցեր 600 լրագրողներով աշխարհի տարբեր երկրներում: «Հյուրիյեթը» լույս է տեսնում

Թուրքիայի 6 խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև Ֆրանկկֆուրտում: Համաձայն

- 34 -

comScore հետազոտական կայքի` «Հյուրիյեթ»-ը համարվում է համաշխարհային

ինտերնետային մամուլի երրորդ ամենաշատ այցելուներ ունեցող թերթը:

“MILLIYET” («Միլլիյեթ»)

1950-ական թվականներին թուրքական մամուլի համար նոր էջ է բացվում: Հենց այս

տարիներին է ստեղծվում Թուրքական լրատվական գործակալությունը:

Այս տարիներին հայտնի թուրք լրագրողներից էին Էմին Գալիփ Սանդալջըն, Աբդիլ

Իփեքչին, Հասան Փուլուրը, Հըֆըզ Թոփուզը և այլոք:

1950թվականի մայիսի 14-ի ընտրություններին հաղթանակած Դեմոկրատական

կուսակցությունը իր կառավարական առաջին ամիսներին կարծես ամեն ինչ անում էր

մամուլի ազատությունն ապահովելու համար: Սակայն իշխանության գլուխ անցնելուց

շատ ժամանակ չանցած 1950 թվականի հուլիսի 15-ին ընդունվում է մամուլի մասին նոր

օրենք:

Համաձայն այս օրենքի՝ որպեսզի թերթը կամ ամսագիրը լույս տեսնի, անհրաժեշտ

էր կառավարության հատուկ թույլտվությունը: Այն լրագրողներին, որոնք այս կամ

այնպատճառով վատ անուն էին ձեռք բերել, այլևս իրավունք չունեին որևէ հոդված գրել

և հրատարակել:

Մամուլի հետ խնդիրները լուծվում էին հատուկ դատարանի միջոցով:

Պատասխանատվության ենթարկելու իրավունքները նորից ձևափոխվեցին: Այս

առումով սահմանադրությունը որոշ նոր առավելություններ է ձեռք բերում: Թերթի

տնօրենները պատասխանատվությունից խուսափելու համար մեղավ:

“TERCUMAN” («Թերջուման»)

«Թորջուման»-ն ամենօրյա հրատարակվող թերթ է: Լույս է տեսնում Ստամբուլում

Քեմալ Իլըջաքի կողմից: 1950-60-ական թվականներին թերթն օրական ուներ 105 հազար

տպաքանակ: Իլջաքի մահից հետո`1993 թվականին, թերթը ժամանակավորապես

փակվել է: Հետագայում` 1997 թերթի տպագրությունն իր ձեռքն է առել «Չուկորովա

- 35 -

մեդիա գրուփ»-ը: Սակայն 2003 թվականից Քեմալ Իլըջաքի որդին` Մեհմեթ Իլըջաքը,

գնում է թերթի խմբագրությունը և այն վերանվանում «Թերջուման»: Սակայն այն երկար

կյանք չի ունեցել և տպագրվել է մինչև 2010 թվականը: Այսօր թերթը շարունակվում է

լույս տեսնել միայն ինտերնետային տարբերակով:

“DUNYA” («Դունյա» )

Թերթը սկսել է տպագրվել 1952 թվականի մարտի 1-ից: Այն լույս է տեսել

Ստամբուլում: Թերթը սկզբում համարվել է քաղաքական թերթ, սակայն ան

հետագայում դարձել է տնտեսական խնդիրներին առնչվող օրաթերթ: Այն իր ստեղծման

սկզբնական տարիներին եղել է Դեմոկրատական կուսակցությանը քննադատող,

ընդդիմադիր թերթ: «Դունյա»-ն իր հոդվածներով իր աջակցությունն է ցուցաբերել 1960

թվականի ռազմական հեղաշրջմանը: 1981 թվականի ռազմական հեղաշրջման

տարիներին թերթն արդեն փոխել էր իր ուղղվածությունը` դառնալով տնտեսական

հոդվածներ հրատարակող թերթ: «Դունյա» օրաթերթը շարունակվում է լույս տեսնել մինչ

օրս:

“ISTANBUL EKSPRES” («Իսթանբուլ էքսպրես»)

«Իսթանբուլ Էքսպրես»-ը սկսելէ լույս տեսնել 1951 թվականից: Թերթի հիմնադիրն է

եղել Միթադ Փերինը: Այն համարվում էր քաղաքական օրաթերթ, որը լույս էր տեսնում

երեկոյան: Թերթի աշխատակազմը համալրված էր երիտասարդ լրագրողներով, ովքեր էլ

օրաթերթին ապահովում էին քաղաքական սենսացիոն ռեպորտաժներով: Թերթի

գործութնեությունն առաջին անգամ դադարեցվեց 1955 թվականին այն մեղադրանքով,

թե իբր թերթը չափազանցրել է և թյուր տեղեկատվույթուն է տվել 1955 թվականի

սեպտեմբերի 5-ին Աթաթուրքի Սալոնիկի տան վրա տեղի ունեցած ահաբեկչության

կապակցությամբ: Թերթի լույս տեսնելը դադարեցվեց մեկ այլ պատճառով ևս: Նույն 1955

թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում տեղի էր ունենում ջարդեր: Այս անգամ

թիրախը Ստամբուլի 100.000-անոց հունական համայնքն էր:

- 36 -

Քաղաքի հայ և հրեա բնակչությունն ու նրանց ունեցվածքը ևս զոհ գնացին

ջարդերին, որոնք, համաձայն որոշ աղբյուրների, կազմակերպված էին թուրքական

կառավարության կողմից։ Ջարդերի հետևանքով առնվազն 13-16 հույն և մեկ հայ

զոհվեցին, հասցվեց տասնյակ միլլիոն ԱՄՆ դոլարի վնաս17։

Թերթն այս երկու օրերի ընթացքում բավականին ակտիվ ներայացնում էր երկրում

տեղի ունեցող իրադարձություններն, ինչ արդյունքում էլ օրական 30.000 տպաքանակ

ունեցող օրաթերն այս երկու օրերի ընթացքում վաճառվեց օրական 236.000

տպաքանակով18:

Ամիսներ անց « Իսթանբուլ Էքսպրես»-ը կրկին սկսում է հրատարակվել: Սակայն

1986 թվականին ռազմական հեղշրջումից հետո թերթը նոր իշխանությունների կողմից

հայտարարված արտակարգ դրության զոհ է դառնում և վերջնականապես դադարում

լույս տեսնել:

“YENI SABAH” («Յենի սաբահ»)

Թերթի հիմնադիրներն են եղել Ջեմալեթթին Սարաչօղլուն և Իլհամ Սաֆան: Այն

սկսվել է լույս տեսնել 1938 թվականի մայիսի 6-ից: Քանի որ Թուրքիայում արդեն լույս էր

տեսնում «Սաբահ» անունով թերթ, հիմնադիրները թերթի հիմնական անվանմանը կցել

են «Յենի» բառը: 1948 թվականից թերթի ողջ բաժնետոմսերը ձեռք է բերել Սաֆա

Քըլըչօղլուն: Ժամանակին թերթը հանդես է եկել պահպանողական, ազգայնական

քաղաքական հեդվածներով: 1950-60-ական թվականներին օրաթերը հաճախ է փոխել

իր դիրքորոշումները Դեմոկրատական կուսակցության նկատմամբ: Թեև հիմնականում

դեմ է եղել կուսակցության գաղափարախոսություններին, սակայն ողջունել է նրանց

ազգայնական որոշումները: 1961 թվականին «Յենի Սաբահ»-ը միակ թերթն էր, ով

քաջություն ունեցավ լրագրող թղթակից ուղարկել Մոսկվա, ինչ հետևանքով էլ

իշխանությունները գործ հարուցեցին թերթի նկատմամբ19:

17 Journal of Modern Greek Studies, Volume 25, Number 2, October 2007 18 http://arama.hurriyet.com.tr/arsivnews.aspx?id=-212203 19 http://www.radikal.com.tr/kitap/turk_siyasetinde_ofkeli_yillar-962986

- 37 -

1960 թվականի մայիսից թերթի տպաքանակը սկսել էր նվազել ինչի հետևանքով էլ

1964 թվականի հուլիսի 30-ին դադարեց իր գործունեությունը: Ավելի ուշ սկսել է իր

հրատարակչությունը, սակայն այս տարիներին, ոչնչով աչքի չի ընկել:

“YENI ISTANBUL” («Յենի Իսթանբուլ»)

Օրաթերթը սկսել է հրատարակվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ից: Թերթի առաջին

խմբագիրն է եղել Էդիփ Թորեհանը: Այն,

ժամանակին հրատարակվող թերթերից

տարբերովում էր նախ իր արտաքին

տեսքով: Թերթի անվանումը առաջին էջում

գրվում էր կապույտ տառերով, ինչն էլ

առաջինհայացքից աչքի էր ընկնում: 1973

թվականից օրաթերթը սկսել է

հրատարակվել «Ւստամբուլ» անունով: 1970-80-ական թվականներին այն ուներ 300

հազար տպաքանակ: 1949 թվականից օրաթերն ավելացրեց ևս մեկ էջ, որտեղ գրվում էին

ինչպես երկրի տնտեսությանը վերաբերող հոդվածներ, այնպես էլ համաշխարհային

տնտեսական նորություններ: «Յենի Իսթամբուլ»-ն առաջին օրաթերթն էր Թուրքիայի

մամուլի պատմության մեջ, որ մի առանձին էջ նվիրեց երկրի տնտեսությանն առնչվող

հոդվածների, և որ ամենակարևորն է ամեն օր գրում էր համաշխարհային ապրանքային

բորսայում տեղի ունեցող նորություններն ու թուրքական բանկերում տարադրամի

փոխանակման տարբերություններն ամեն օրվա համար: 1961 թվականին «Յենի

Իսթամբուլ»-ը 3 օր շարունակ հացադուլ հայտարարեց և դադարեց լույս տեսնել:

1981 թվականին օրաթերը կրկին դադարեց լույս տեսնել մի քանի տարի շարունակ:

Սակայն 1986 թվականից սկսած մինչ այսօր այն լույս է տեսնում առանց ընդատումների:

- 38 -

“ZAFER” («Զաֆեր»)

«Զաֆեր» օրաթերթը սկսել է լույս տեսել 1949 թվականի ապրիլի 30-ից: Այն

համարվել է Դեմոկրատական կուսակցության օրգան-թերթը: 1950 թվականից`

դեմոկրատականների իշխանության գալուց հետո, թերթը ընդլայնում է իր

գործունեությունը և ձեռք բերում առանձին տպագրատուն: Օրաթերթի խմբագիրն է եղել

Ֆաթին Ֆուադը: Ստեղծման առաջին տարիներից օրաթերթը քննադատել է

ժողովրդահանրապետական կուսակցության գործունեությունը:

Շատ կարճ ժամանակ անց, Դեմոկրատական կուսակցության իշխանությունից

հեռանալցուց անմիջապես հետո` 1960 թվականին թերթը դադարում է այլևս լույս

տեսնել:

“MARKO PAŞA” («Մարկո փաշա»)

Այս ժամանակաշրջանում թուրքական մամուլում ամենամեծ դերը խաղացել է

«Մարկո փաշա» անունը կրող պարբերականը: Բազմակուսակցական Թուրքիայի

պատմության մեջ ամենամեծ սպառում ունեցող պարբերականներից մեկն է եղել:

Պարբերականը հիմնադրվել է 1946 թվականի նոյեմբերի 25-ին Սաբահաթթին Ալիի և

Ազիզ Նեսինի կողմից: Թերթն իր բնույթով երգիծական է եղել: Թերթն իշխող

վարչակարգի դեմ իր քննադատողական բովանդակության և մոտ 60.000- հասնող

շրջանառության պատճառով հաճախ էր ենթարկվում կառավարության ճնշումենրին:

Թերթը հայտնի էր իր սարկազմի բնույթի հոդվածներով, որոնք ծաղրում էին այս կամ

այն քաղաքական գործչին: Հետաքրքիր և սուր էին «Մարկո փաշայի» բոլոր հոդվածների

վերնագրերը, որոնց պատճառով էլ թերթը հաճախ էր երկարաժամկետ տույժերի ու

տուգանքների ենթարկվում, ինչի արդյունքում էլ մի քան իամսով դադարեցվում էր լույս

տեսենլ:

Ավելի ուշ թերթը հանդես է եկել նաև «Մերհում փաշա», «Յեդի-սեքիզ Հասան փաշա»,

«Օկյուզ փաշա», «Բիզիմ փաշա», «Ալի բաբա», «Մեդեթ» և այլ անուններով: Սաբահաթթին

- 39 -

Ալիի և Ազիզ Նեսինից բացի թերթում հայտնի էին Ռըֆաթ Իլգազդըրի հոդվածները: Այս

երեք հայտնի լրագրողներն իրենց տարբեր հոդվածների պատճառով 8 տարի 2 ամիս և

15 օր անցկացրել են բանտում:

1950 թվականի Թուրքիայի մամուլի պատմության մեջ կարևոր էր նաև «Թուրք հաբեր

աժանսը»-ի ստեղծումը: 1950 թվականին հիմնադրված այս գործակալությունը

Թուրքիայի Հանրապետությունում առաջին մասնավոր լրատվական գործակալությունն

էր:

1950 թվականիմայիսի 14-ի ընտրություններում հաղթանակած Դեմոկրատական

կուսակցությունը իր նախընտրական ծրագրում որպես առաջնային խնդիր էր համարում

մամուլի ազատությունը:

1950 թվականի հուլիսի 15-ին մամուլի մասին նոր օրենքը համեմատած մամուլի

մասին նախկին օրենքների, ավելի դաժան օրենք էր թուրքական մամուլի համար: Այս

նոր օրենքով ավելի էր դժվարանում կառավարության կողմից նոր պարբերական

հիմնելու թույլտվություն ստանալը: Այն լրագրողներն ովքեր երբևէ «վատ» համբավ էին

վաստակել արգեվում էր այլևս որևէ կապ ունենալ մամուլի հետ:

Սակայն Դեմոկրատական կուսակցության իշխանության առաջին տարիները

համեմատաբար թեթև տարիներ էին թուրքական մամուլի համար:

Կառավարման առաջին տարիներին դեմոկրատական կուսակցությունը մի շարք

առավելություններ է ընձեռում լրագրողների համար: Սոցիալապես անապահով որոշ

լրագրողներ հատուկ սահմանված օգնություն և առավելություններ են ստանում

պետության կողմից:

Սակայն շատ կարճ ժամանակ անց իսկական լարվածություն է սկսվում

դեմոկրատականների և մամուլի միջև: 1950-53 թվականներին կորեական պատերազմը

և տնտեսական ճգնաժամը վերջ են դնում պետություն-մամուլ դրական

հարաբերություններին: 1954 թվականից հետո իշխող կուսակցությունը մամուլի կողմից

կոշտ և անհանդուրժողական վերաբերմունքը կանխելու համար մշակում է մամուլի

մասին նոր օրենք: 1954 թվականին մամուլի մասին օրենքի 6334 կետով արգելվում է

- 40 -

հրատարակել նյութեր, որոնք կարող են վիրավորել մարդու պատիվը,

արժանապատվությունը, խաղալ նրա անվան, համբավի և հեղինակության հետ:

Թուրքիայում 1962 թվականի դեմտեմբերի դրությամբ գրանցաված էր 942 թերթ (այդ

թվում 825-ն օրաթերթեր էին) և 716 հանդես: Թերթերի ու հանդեսների գերակշռող մասը`

մոտ 638 անուն, հրատարակվում էին Անկարայում, 75-ը` Իզմիրում: Մյուս քաղաքներում

լույս տեսնող տպագիր օրգանները տեղական բնույթ էին կրում20:

Ամենօրյա թերթերի ընդհանուր սպառումը կազմում էր 1.3 մլն օրինակ: Ընդհանուր

չորս-հինգ ամենօրյա թերթ և երկու-երեք հանդես ունեին 100 հազար օրինակից ավելի

տիրաժ: Մյուսները բավարարվում էին 10 հազարից մինչև 500 օրիանկ տիրաժներով:

Թուրքիայում այս տարիներին հրատարակվում էր 72 տպագիր օրգան`

արևմտաեվրոպական և ազգային փոքրամասնությունների լեզուներով (ֆրանսերեն`26,

անգլերեն`10, գերմաներեն` 6, իտալերեն`2 , հայերեն` 15, հունարեն` 8, հրեերեն` 3,

ալբաներեն` 1): Բոլոր տպագիր օրգանները, բացառությամբ «Ռեսմի գազեթե»-ի

(պաշտոնական թերթ) պատկանում էին մասնավոր հրատարակիչների կամ

բաժնետիրական ընկերությունների:

Այս տարիներին հետաքրքիր էր նոր տեսակի թերթի տպագրությունը, որը կոչվում

էր “Bayram gazetesi” («Բայրամ գազեթեսի» (Տոնական թերթ)), որը հաամրվում էր

միացյալ թերթ և տպագրվոմ էր լրագրողների միության հրատարակությամբ:

1960-ական թվականների մամուլում արդեն իսկ նկատվում էր գովազդների դերը:

Եթե միակուսակցական ժամանակներում թերթը կարող էր գոյատևել առանց որևէ

գովազդից ստացվող միջոցների, ապա այժմ թերթերը չունեին պետության կողմից

ստացող ֆինանսավորում: Այժմ գովազդը թերթի համար եկամտի միակ աղբյուրն էր:

1962 թվականին ստեղծվում է «Մամուլի թուրքական ինստիտուտ» ընկերությունը,

որի կանոնադրության մեջ ասվում էր, որ ինստիտուտի նպատակն է` պահպանել և

զարգացնել մամուլի ազատությունը Թուրքիայում, փոխըմբռնում հաստատել

20 Տեղեկատու, «Ժամանակակից Թուրքիան», Երևան 1967

- 41 -

լրագրողների միջև, համակողմանի կապ հաստատել լրագրողների և միջազգային

կազմակերպությունների հետ:

- 42 -

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Թուրքական մամուլը 1980թ.-ից մինչև 1990-ական թվականները

1980 թվականի աշնանը ներքաղաքական իրադրությունը Թուրքիայում խիստ սրվել

էր: Քաղաքական անկայունությունը, որը ստեղծվել էր իշխանության համար երկու

հիմնական կուսակցությունների (արդարություն և ժողովրդահանրապետական

կուսակցությունների) մղած կատաղի պայքարի արդյունքում, խիստ ուժեղացավ աջ

ազգայնական կազմակերպությունների սանձազերծած ահաբեկչությունով:

Հիմանականում զոհ էին դառնում առաջադիմական հայացքներ ունեցող մարդիկ: Լայն

թափ ստացավ աշխատավորների գործադուլային շարժումները, որոնք պահանջում էին

բարձրացնել աշխատավարձերը, բարելավել աշխատանքային պայմանները:

Ուժեղացավ նաև քրդերի պայքարը ազգային իրավունքներ ձեռք բերելու համար:

Իրավիճակը երկրում դառնում էր անկառավարելի: Նման իրավիճակում Թուրքիայի

զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարները, տուրք տալով արտաքին և ներքին մի

շարք գործոնների, 1980 թվականի օգոստոսի 9-ին որոշեցին «Դրոշակ» գաղտնագիրը

կրող օպերացիայի իրականացման օր նշանակելու սեպտեմբերի 12-ը:

1980 թվականի սեպտեմբերի 12-ին գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենն

առավոտյան 4-ին կարճատև ռադիոուղերձում հայտարարեց, որ Թուրքիայում տեղի

ունեցած հերթական ռազմական հեղաշրջման արդյունքում երկրում քաղաքացիական

իշխանությունը ժամանակավորապես անցնում է Ազգային Անվտանգության խորհրդի

ձեռքը: Ազդեցիկ տպավորություն թողեցին Էվրենի ելույթում նշված թվերն, ըստ որի

վերջին երկու տարվա բռնությունների ընթացքում զոհվել է 5.421 մարդ, իսկ 14.152 մարդ

ենթարկվեց զանազան հալածանքների21:

Ազգային անվտանգության խորհուրդը ցրեց Թուրքիայի ազգային մեծ ժողովը և Ս.

Դեմիրելի կառավարությունը, արգելեց բոլոր քաղաքական կուսակցությոնների և

հասարակական կազմակերպությունների գործունեությունը, վերացրեց 21 J. McFadden, “Civil-military relations in the Third Turkish republic, The Middle East Journal, 1985

- 43 -

պառլամենտական անձեռնմխելիությունը և արտակարգ դրություն տարածեց ամբողջ

ամբողջ երկրի վրա:

Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարելով` երկրում հրատարակվող բոլոր

թերթերն անցան ուժեղ վերահսկողության տակ: Նախ փակվեցին “Demokrat”

(«Դեմոկրատ»), “Aydınlık” («Այդընլըք»), “Her gün” («Հերգյուն») թերթերը: Այստեղ

թուրքական մամուլի համար հետաքրքիր ու նոր ժամանակներ են սկսվում: Մինչ 1980-

թվականի հեղափոխությունը առանձնակի ուշադրություն չէր դարձվում Անկարայից և

Ստամբուլիս դուրս հրատարակվող այլ թերթերի նկատմամբ: Սակայն 1980 թվականի

արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի աչքից չէր վրիպում ոչ մի թերթ

լիներ դա Ստամբուլում, Սիվասում, Բուրսայում, թե երկրի ծայրամասային

քաղաքներում ու գյուղերում: Հենց այս ժամանկ է, որ երկրում փակվում են տասնյակ

հարյուրավոր փոքր ու մեծ թերթի խմբագրություններ:

ԶՈՒ արտակարգ դրություն և մամուլի նկատմամբ վերահսկողության

պայմաններում փակվում է Բուրսայում լույս տեսնող “Sesi” («Սեսի») թերթը, իսկ թերթի

խմբագիրը և հոդվածների պատասխանատվուն ձերբակալվում են:

«Հյուրրիյեթ»-ի լրագրողներ Օքթայ Էքշիի և Բեդիի Ֆայիքի, «Թերջուման»-ի լրագրող

Ռաուֆ Թամերի նկատմամբ սկսվում է ուժեղ հետաքննություն, ինչի արդյունքում նրանք

բոլորը հայտնվում են բանտում: “Onur” («Օնուր») (թերթն այսօր ունի միայն

ինտերնետային տարբերակ և հայտնի է «Օնուրհաբեր» անվամբ) թերթի լրագրող Իլհան

Էրդոստը անհայտ պատճառներով մահանում է, իսկ սպանության գործն այդպես էլ չի

փակվում:

1980 թվականի հուլիսի 12-ից 1984 թվականի մարտի 12-ը միայն յոթ տարբեր թերթեր

պարբերաբար փակվել են, ապա կրկին վերահրատարակվել:

- 44 -

Ստորև ներկայացված է այդ թերթերի ցանկը.

“Milli gazette”

(«Միլլի գազեթե»)

4 անգամ 72 օրորվ

“Cumhuriyet”

(«Ջումհուրիյեթ»)

4 անգամ 41 օրով

“Tercuman”

(«Թերջուման»)

2 անգամ 29 օրով

“Günaydın”

(«Գյունայդըն»)

2 անգամ 17 օրով

“Güneş”

(«Գյունեշ»)

1 անգամ 10 օրով

“Milliyet”

(«Միլլիյեթ»)

1 անգամ 10 օրով

“Tan”

(«Թան»)

1 անգամ 9 օրով

“Hürriyet”

(«Հյուրրիյեթ»)

2 անգամ 7 օրով

1981, 1982 և 1983 թվականներին մի շարք թերթերի վրա դատական գործ հարուցվեց:

Այս տարիների ընթացքում միայն ժամանակին ամենահայտնի «Ջումհյուրիյեթ»

թերթից ձերբակալվեց 28, «Թերջուման»-ից 28, «Հյուրիյեթ»-ից 14, «Միլլիյեթ»-ից 14, «Միլլի

Գազեթե»-ից 4, «Դունյա»-յից 4, «Աքշամ»-ից 3, «Սոն Հավադիս»-ից 3, «Հերգյուն»-ից 2,

«Նոքթա»-յից 2 լրագրող22:

1982թվականի Թուրքիայի սահմանադրությունը մամուլի ազատությանը վերաբերող

28, 29 և 30 կետերը փոփոխության ենթարկվեցին: Համաձայն այս նոր օրինագծերի

հեղինակների այսուհետ մամուլը պետք է լինի ազատ և զերծ մնա գրաքննությունից: 22 Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011

- 45 -

Պետությունը ձեռնամուխ է լինում ապահովել մամուլին ազատ լրատվություն

փոխանցել:

Զինված ուժերի իշխանության գալուց մեկ շաբաթ հետո փոխվում է մամուլի մասին

օրեքը: Ստեղծվում է հատուկ մարմին, որը մամուլի դաշտն իր ձեռքը կառներ:

Արդյունքում ուժեղանում է գրաքննության դերը մամուլի վրա: 1982 թվականի

սեպտեմբերի 23-ին ընդունվում է Թուրքիայի հանրապետության նոր օրենսդրությունը:

Նոր սահմանադրության 25 և 26-րդ կետերը հատուկ վերաբերում էին մամուլին և

առհասարակ խոսքի ազատությանը: Այս երկու կետերը հակադրում էին մեկը մյուսին:

25-րդ կետում ասվում էր հետևյալը. «Յուրաքանչյուր մարդ ազատ մտքի և խոսքի

արտահայտման իրավունք ունի: Ոչ ոք չի կարող բռնանալ նրա այս իրավունքին»:

Սակայն 26-րդ կետով սահմանափակվում էր ազատ մտքի և խոսքի ազատությունը և

դրա հայտարարումը մամուլում:

1983 թվականի նոյեմբերի 10-ին կրկին մի շարք փոփոխություններ են տեղի ունենում

մամուլի մասին օրեքում:

1. Բարձրացվում է մամուլի վրա դրվող տուգանքի չափը: Տուգանվելու դեպքում

նախկին 5000 լիրայի փոխարեն թերթի խմբագրությունը ստիպված էր վճարել

15.000 թուրքական լիրա:

2. Մամուլին վերաբերող 36-րդ հոդվածով դադարում է դեռ Քեմալ Աթաթուրքի

ստեղծած մամուլի հատուկ հանձնաժողովը: Մամուլում «սխալ» նյութեր

տպագրելու համար լրագրողներին դատապարտելու ժամկետը 3 ամսից դարձավ

6-ի:

3. 31-րդ կետի համաձայն «Պետության և ազգի ամբողջականությունը խախտել

ցանկացող, ազգային գերիշխանությունը խաթարող, պետության ունեցվածքին

դիպչող և ազգային ուժը կոտրող ցանկացած հոդված արգելվում էր տպագրել:

Այսպիսով նախարարների խորհուրդը իր վերահսկողության տակ էր վերցնում

դրսից եկող որևէ հոսանք: Սա նպաստում էր գրաքննության զարգացմանը:

- 46 -

1983 թվականի հոկտեմբերի 25-ին արտակարգ իրավիճակի դադարեցումով մամուլի

մասին օրենքում կրկին փոփոխություններ տեղի ունեցան:

Սահմանադրության մշակման ամբողջ ընթացքում Թուրքիայի ազգային

անվտանգության խորհուրդը բավականին զգայուն էր կուսակցությունների հարցում, և

1983 թվականին ընդունված կուսակցությունների և ընտրությունների մասին

օրենքներում ամրագրվեցին մի շարք կարևորագույն դրույթներ, մշակվեցին

հսկողության խիստ մեխանիզմներ:

Մեկ տարի անց 1983 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվեցին խորհրդարանական

ընտրություններ, որին մասնակցելու թույլտվություն ստացան միայն երեք նորաստեղծ

կուսակցություն` ԶՈՒ-ի կողմից հովանավորվող Ժողովրդավարական և Սոցիալ-

Դեմոկրատական և Մայր հայրենիք կուսակցությունները:

Ինքնատիպ կերպարի շնորհիվ Օզալին հաջողվեց հիմնադրել «նոր աջերի»

գաղափարախոսություն` ակտնհայտորեն կերպով Ռ. Ռեյգանի և Մ. Թետչերի

քաղաքական հայացքների ազդեցությունը: Վերլուծելով խորհրդարանական

ընտրությունների արդյունքները` հարկ է փաստել, որ Օզալի կուսակցության

քաղաքական հաղթարշավը բավականին ինքնատիպ զարգացումների բյուրեղացում էր:

Մայր հայրենիք կուսակցությունը, ըստ էության, մինչև հեղաշրջումը գործած աջ

ուղղվածության երեք կուսակցությունների (Արդարություն, Ազգային շարժում և Ազգային

կուսակցություն) գաղափարների և անդամների ապաստան դարձավ, ուստիև, դրա

հետագա քաղաքական վերելքը որոշակիորեն այս կուսակցություների

գաղափարակիրների շնորհիվ էր:

Վերջինս գլխավորում էր ԶՈՒ-ի կողմից տապալված Ս. Դեմիրելի կառավարության

անդամ Թուրգութ Օզալը:

Օզալի կառավարման տարիներին, թուրքական մամուլում մեծ առաջընթաց է

նկատվում:

- 47 -

Ստորև ներկայացվում է ժամանակին այն հայտնի ամսագրերի և շաբաթաթերթերի

անունները, որոնք 1984 թվականին տպագրության հսկայական աճ են ունեցել միայն մեկ

տարվա ընթացքում.

Քաղաքական ամսագրեր.

«Հաֆթասոնու» --------96,130

«TV գյուն» --------72.085

«Հաֆթանըն սեսի» --------40.119

«Մերհաբա» --------30.340

«Հայաթ» --------24.033

«Սես» --------23.366

Հումորային ամսագրեր

«Գըրգըր» --------310.853

«Ֆըրթ» --------97.412

«Չարշաֆ» --------44.446

Մանկական ամսագրեր

«Միլլիյեթ չոջուք» --------64.746

«Թերջուման չոջուք» --------40,329

«Թուրքիյե չոջուք» --------31.045

«Հուրրիյեթ չոջուք» --------8.847

- 48 -

Օզալի` կուսակցության գալով, երկրի տնտեսությունը մեծ զարգացում է ապրում:

Սա նպաստում է նաև թուրքական մամուլի զարգացմանը: 1989 թվականի մարտի 12-ից

մինչև սեպտեմբերի 12-ը Թուրքիայում սկսվում են հրատարակվել նոր թերթեր, որոնցից

ամենահայտնիներն են “Bulvar” («Բուլվար»), “Türkiye” («Թուրքիյե»), “Milli gazete” («Միլլի

գազեթե»), “Güneş” («Գյունեշ»), “Yeni Asya” («Յենի Ասյա»), “Her gün” («Հերգյուն»),

“Politika” («Պոլիտիկա») թերթերը:

Այս տարիներին մամուլի ամենակարևոր ձեռքբերումներից է համարվում նաև

անկախ «ԱՆԿԱ» լրատվական գործակալությունը: Գործակալության հիմնադիրն էր

Ալթան Օյմենը: Այն հիմնադրվել էր Անկարայում, սակայն աշխարհով մեկ ուներ մոտ 40

տարբեր մասնաճյուղեր: Այստեղ տպագրվում էին ինչպես քաղաքական այնպես էլ

տնտեսական և սոցիալ-մշակութային նորություններ ամբողջ աշխարհից:

1989-90-ական թվականներին՝ Թուրգութ Օզալի կառավարման տարիներին, երկրի

տնտեսությունը ծաղկում ապրեց: Վերջ տրվեցին Թուրքիայի արևելյան և հարավ-

արևելյան հատվածներում շարունակվող ահաբեկչական գործողություներին:

Սրան զուգահեռ Օզալի հրամանով փակվեցին մի շարք թերթեր և ամսագրեր, երկրի

գրադարաններից և պահոցներից պետության կողմից առգրավվեցին հազարավոր գրքեր:

1989 –թվականից սկսած այսպես կոչված «պետության անվտանգությանը սպառնացող»

բոլոր հոդվածների հեղինակները կանգնում էին դատարանի առաջ:

Թուրքիայում դատական համակարգի ստեղծմամբ մինչև 1990 թվականը ավելի քան

300 թերթեր և ամսագրեր դադարեցին լույս տեսնել: Սրանց մեծ մասը Թուրքիայում

հրատարակվող ամենահայտնի և որակյալ թերթերն էին: 1986 թվականին «ոչ

պաշաճության մասին» օրեքնով միայն Ստամբուլում փակվեցին յոթ թերթեր, որոնց 31

լրագրողների դեմ դատական տարբեր գործեր բացվեցին և յոթ միլիոն թուրքական լիրա

տուգանք մուծվեց :

- 49 -

1991թվականին ահաբեկչության դեմ օրենքով

արգելվեց բոլոր թերթերին որևէ հոդված գրել,

որը ինչ որ կերպ կարող էր սատարել երկրում

ահաբեկչական գործողություններին: 1991

թվականի առաջին 11 ամիսների ընթացքում

Թուրքիայում լույս տեսնող թերթերի 73

տարբեր լրագրողների դեմ դատական գործ

հարուցվեց, փակվեցին 77 ամսագրեր և

թերթեր:

Հենց Թուրգութ Օզալի կառավարման

տարիներին էր, որ սպանվեցին Թուրքիայում

1990-ական թվականների երկու շատ հայտնի լրագրողներ Ուղուր Մումջուն և Չեթին

Էմեչը:

Ուղուր Մումջուն «Հյուրիյեթ»-ի՝ ժամանակին ամենահայտնի հետաքննական

լրագրողն էր: Լրագրողը սպանվեց 1993 թվականի հունվարի 24-ին Անկարայում, 50

տարեկան հասակում: Սպանությունը տեղի էր ունեցել վերջինի մեքենայի մեջ ռումբ

տեղադրելու միջոցով 23: Այդ ժամանակ Մումջուն աշխատում էր իր նոր ռեպորտաժի

վրա, որը վերաբերում էր Քրդական աշխատավորական կուսակցության և ազգային

անվտանգության խորհրդի (MIT) միջև եղած սերտ կապերին24:

Իր մահվանից շատ կարճ ժամանակ առաջ Մումջուն բացահայտել էր, թե ինչպես է

ավելի քան 100.000 հրազեն, որ պատկանել են Թուրքիայի զինված ուժերին, հայտնվել է

հյուսիասային Իրաքի քրդերի առաջնորդ Ջալալ Թալաբանիի ձեռքում:

23 http://www.milliyet.com.tr/1999/01/24/haber/hab00.html#a 24 http://arsiv.sabah.com.tr/2008/07/27/haber,C914C4AAA7BD444986DAC26DCD7BAA69.html

- 50 -

Մումջուի մահվանից 25 օր անց Թուրքիայի զինված ուժերի գեներալ Էշրեֆ Բիթլիսը, ով

ևս լրագրողի կողմից հետաքննվում էր այս նույն

մեղադրանքով՝ մահացավ ինքնաթիռի պայթյունից:

Համաձայն տարածված կարծիքների գեներալը

սաբոտաժի զոհ է դարձել:

Ուղուր Մումջուի սպանության հետ կապված կան

տարբեր իրարամերժ վարկածներ: Համաձայն այս

վարկածների`Մումջուն սպանվեց

իշխանությունների կողմից, որպեսզի ջրի երես

դուրս չգա իրենց և ՔԱԿ-ի փոխադարձ

հարաբերությունների մասին գաղտնիքը:

Մումջույի սպանության գործը այդպես էլ մնաց

չփակված:

Մյուս լրագրողը, ով սպանվեց Օզալի կառավարման

տարինրին «Հյուրրիյեթ»-ի լրագրող Չեթին Էմեչն էր: Հայտնի լրագրողը սպանվեց 1990

թվականի մարտի 7-ին, Ստամբուլի Սուադիյե թաղամասում գտնվող իր տան առաջ, երբ

դուրս էր գալիս տանից` աշխատանքի գնալու ժամանակ: Երկու զինված տղամարդ`

իջեցնելով մեքենայի հետևի պատուհանները երկու անգամ կրակել են լրագրողի

ուղղությամբ: Մարդասպաններին հաջողվել է սպանել նաև լրագրողի վարորդ Սինան

Էրջանին` ականատեսներից խուսափելու համար:

Սպանությունից րոպեներ անց «Հյուրրիյեթ»-ի խմբագրություն է զանգել անհայտ մի

մարդ, ներկայացել որպես «Թուրք-իսլամական թիմի անդամ» և հայտարարել, որ հենց

ինքն է սպանել Չեթին Էմեչին, հավելելով, որ նա պատրաստվում է սպանել «Հյուրրիյեթ»-

ի ողջ անձնակազմին:

Օրվա ընթացքում Բեռլինում գտնվող «Հյուրրիյեթ»-ի խմբագրություն է զանգահարել

ևս մի մարդ և հայտարարել` «Չեթինին մենք` Հեղափոխական ժողովրդական

- 51 -

ազատագրական կուսակցություն – ճակատ-ը սպանեց» (DHKP/C- Devrimci Halk Kurtuluş

Partisi-Cephesi):

Մինչև օրս էլ Թուրքիայում Չեթին Էմեչի սպանության գործը բացահայտված չէ25:

25 http://www.cnnturk.com/2010/turkiye/03/07/gazeteci.cetin.emec.mezari.basinda.anildi/566624.0/index.html/

- 52 -

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ Գրաքննության դերը թուրքական մամուլում

Գրաքննության գաղափարը թուրքական մամուլում իրագործվել է դեռևս օսմանյան

կայսրության ժամանակ լույս տեսնող թերթերի և պարբերականների նկատմամբ:

Գրաքննությունն իրականացրել է օսմանյան բռնակալության սոցիալ-քաղաքական

պատվերը, այն է` սրբագործել կայսրության հաստատունության գաղափարախոսության

զարգացումը, ինչպես նաև թուրքական լիբերալ-սահմանադրական շարժումը: Անկախ

իր դրսևորումների ձևից գրաքննությունը հանդես էր գալիս իբրև սուլթանական ռեժիմը

համակողմանիորեն հիմնավորող, դրա դեմ ամեն մի ընդդիմադիր քայլ կանխող կամ

կանխարգելող համակարգ: Դեռ թանզիմաթի առաջին շրջանում եվրոպական

օրենսդրության նրբամտությունները յուրացրած թուրքական քաղաքագետները

գրաքննությանը տվեցին ձևականորեն լիբերալ բնույթ` ստեղծելով մամուլի

ազատության երևութականություն: 1864 թվականի դեկտեմբերի 31-ի «Մամուլի մասին»

օրենքով նախնական գրաքննություն չէր սահմանվում: Սակայն և ոչ մի բանով չէին

երշխավորվում մամուլի և լրագրողների իրավունքները: Ոստիկանական

բռնությունները սկսվում էին տպագրությունից հետո: Անցանկալի երևույթները

հետապնդվում էին ամենայն խստությամբ` կանխելով հետագա հնարավոր

հետևանքները: 1880-ականթվականների սկզբին միայն համիդյան գրաքննությունը մի

կողմ նետեց ձևական ազատությունը և վերածվեց վայրագ կանխարգելող համակարգի,

որ ընդհանրապես անօրինակ էր գրաքննությունների պատմության մեջ26:

Կայսրության մեջ մամուլի հետապնդումները առավել խիստ դարձան այսպես

կոչված «Ալիի որոշումից» հետո (1867 թ. փետրվար), երբ «նոր օսմանների»

1. 26 Ա. Խառատյան, Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1870 —1890-ական թթ.),

Պատմաբանասիրական հանդես, 1985։

- 53 -

հրատարակությունները կառավարությանը քննադատեցին Կրետեի դեպքերի

կապակցությամբ: Թեև որոշման մեջ նշվում է, որ այդ «վարչական ձեռնարկն ունի

բացառապես ժամանակավոր բնույթ», սակայն այն փաստորեն գործել է մինչև Աբդուլ

Համիդի բռնապետության վախճանը` իրավական հիմք ծառայելով մամուլը օրենքից

դուրս հայտարարելու համար: Նշված որոշումից հետո գրաքննությունը սկսել է ճնշել

մասնավորապես այն պարբերականները, որոնք ակտիվորեն էին արձագանքում

հասարակական ու ազգային իրադարձություններին: Պատժիչ միջոցառումները

գործադրվեցին 1869 թվականի վերջին:

Օսմանյան գրաքննությունը գերադասում էր բռնի ուժը: 1870-ականների առաջին

կեսին և դրանից հետո էլ տպագրական տեսչությունն անընդհատ խափանումենրով

ձգտում էր սառեցնել մամաուլի հասարակական ակտիվությունը:

1870-ական թվականների գրաքննական կորագծի բարձրացումը կամ իջեցումը

անդրադարձնում էր Թուրքիայի քաղաքական կյանքում կատարվող տեղաշարժերը:

1875-76 թթ.ին լայն ծավալ ստացավ բալկանյան ժողովուրդների ազատագրական

պայքարը սուլթանական բռնապետության դեմ: Ազատագրական պայքարի վերելք էին

ապրում նաև կայսրության մյուս հպատակ ժողովուրդները, այդ թվում և հայերը:

Քաղաքական ու տնտեսական անկում ապրող կայսրության դրության քննությունը

համառորեն ներթափանցում էր մամուլի էջեր:

Լռության դատապարտելով կայսրության թունավոր պալարները բացահայտող

հրատարակությունները, գրաքննությունը 1875 թվականի վերջին և 1876 թվկանաի

սկզբին մեղմացրեց մամուլի դեմ իր աղմկալի հալածանքները:

Գրաքննությունը թուրքական մամուլի նկատմամբ մի նոր փուլ մտավ 1923

թվականից, երբ իշխանության եկան քեմալականները:

Ժողովրդահանրապետական կուսակցության կառավարման առաջին տարիներից

սկսած մամուլը միշտ էլ եղել է վերջինների ուշադրության կենտրոնում: Այն դարձնելով

քաղաքական հզոր զենք իրենց գաղափարախոսություններն էին տարածում, ողջ

թուրքական հասարակության մեջ: Հանրապետական շրջանում մինչև 1946 թվականը

- 54 -

թուրքական մամուլն ապրել է ծայրաստիճան վատ ժամանակաշրջան, որը սովորաբար

բնորոշ է եղել բռնապետական երկրներին: Կառավարության կողմից ճնշումների և

վերահսկողության առաջին զոհը դարձել են խալիֆայությանը սատարող և նրանց

գաղափարները կիսող թերթերն ու լրագրողները: Բոլոր այն պարբերականները, որոնք

ունեին իսլամական ուղղվածություն անմիջապես փակվեցին:

Հանրապետական Թուրքիայում 1923-50 ական թվականներին տպագրվող

պարբերականների հոդվածներում պարտադիր կերպով պետք է գովերգվեր նոր

վարչակարգը և քաղաքական գաղափարախոսությունները, դրական արձագանքել

ցանկացած նոր փոփոխություն և այն հանրությանը ներկայացնել առավելագույնս

մատչելի ձևով:

Մինչև 1950 թվականը Թուրքիան համարվում էր միակուսակցական

հանրապետություն: Սա թերևս գալիս էր նրանից, որ երկրում չկար մեկ այլ պոտենցիալ

կուսակցություն, որը կարող էր ձեռնոց նետել իշխող ժողովրդահանրապետական

կուսակցությանը:

Միայն Շեյխ Սայիդի ապստամբությունը որոշ չափով խաթարեց միակուսակցական

համակարգի անդորր ռեժիմը: Ապստամբությունը օգտագործվեց վերջ տալու

քաղաքական մենիշխանությանը: Այս ապստամբությունը թերևս իր ազդեցությունն

ունեցավ մամուլի գրաքննության վրա:

Հասարակական կարգի պահպանման մասին օրենքով հետապնդում սկսվեց

ընդդիմադիր լրագրողների նկատմամբ: Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ

և լրագրողներ ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին:

Այս մթնոլորտում 15 թերթեր տույժի ենթարկվեցին և դադարեցին այլևս լույս տեսնել:

1925 թվականից մինչև մամուլի մասին առաջին օրենքի ստեղծումը մամուլը

վերահսկվում էր պետության կողմից, սակայն օրենքի ստեղծումից հետո ևս շատ բան

չփոխվեց, քանի որ այս դեպքում ևս մամուլը կառավարության անմիջական

վերահսկողության տակ էր:

- 55 -

Ավելի ուշ` 1938 թվականի դեկտեմբերին մամուլի մասին օրենքում կրկին

կատարվում են նոր փոփոխություններ: Հենց այս ժամանակ է, որ պաշտոնապես օրենքի

ուժ է ստանում գրաքննությունը:

1940 թվականին արտակարգ դրության հայտարարման ժամանակ երկրում ուժեղ

վերահսկողություն է սկսվում մամուլի նկատմամբ, ինչի հետևանքով տուժում են մի

շարք պարբերականներ: 1939 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվեց մի որոշում, ըստ

որի թերթերում նախ արգելվում էր վերնագրերում, ապա ընդհանրապես հովածներում

օգտագործել «Ռուսաստան» բառը: Հոդվածների վերնագրերը չպետք է լինեին

սենսացիոն, արգելվեցին լուրերում օգտագործել լիդեր:

Թուրքիայի հանրապոտությունում անցումը միակուսակցականից

բազմակուսակցական համակարգի իր ազդեցությունն ունեցավ թուրքական մամուլի

վրա:

1950 թվականի հուլիսի 15 Թուրքիայում ընդունվում է մամուլի մասին նոր օրենք:

Սա` համեմատած ամուլի մասին նախկին օրենքների, ավելի դաժան օրենք էր

թուրքական մամուլի մասին:

1954 թվականին մամուլի մասին օրենքի 6334 կետով արգելվում է հրատարակել

նյութեր, որոնք կարող են վիրավորել մարդու պատիվը, արժանապատվությունը, խաղալ

նրա անվան, համբավի և հեղինակության հետ:

1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում հայտարարվում է

արտակարգ դրությունն, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում մամուլի վրա:

Զինված ուժերի աչքից չի վրիպում ոչ մի թերթ լիներ դա Ստամբուլում, Սիվասում,

Բուրսայում թե երկրի ծայրամասային քաղաքներում ու գյուղերում: Հենց այս ժամանկ է,

որ երկրում փակվում են տասնյակ հարյուրավոր փոքր ու մեծ թերթի խմբագրություններ:

Թուրքական բանտերում են հայտվում հարյուրավոր լրագրողներ:

Օզալի կառավարման տարիներին կրկին մամուլը դուրս չի մնաում իշխանության

ուշադրությունից: Միայն 1991 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայում

- 56 -

լույս տեսնող թերթերի 73 տարբեր լրագրողների դեմ դատական գործ հարուցվեց,

փակվեցին 77 ամսագրեր և թերթեր:

- 57 -

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի հանրապետության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին

համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1919-22 թվականներին: 1923 թվականի

հոկտեմբերի 29-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն, իսկ երկրի նախագահ

դարձաբ Մուստաֆա Քեմալը: Իշխանության գլուխ անցավ Ժաղովրդահանրապետական

կուսակցությունը: Ինչպես ցանկացած վարչակարգ քեմալականները ևս մամուլը

սկսեցին օգտագործել որպես զենք:

Հանրապետական շրջանում մինչև 1946 թվականը թուրքական մամուլն ապրել է

ծայրաստիճան վատ ժամանակաշրջան, որը սովորաբար բնորոշ է եղել բռնապետական

երկրներին: Կառավարության կողմից ճնշումների և վերահսկողության առաջին զոհը

դարձան խալիֆայությանը սատարող և նրանց գաղափարները կիսող թերթերն ու

լրագրողները: Բոլոր այն պարբերականները, որոնք ունեին իսլամական ուղղվածություն

անմիջապես փակվեցին: Այս շրջանում բոլոր թերթերի համար պարտադիր էր դարձել

իերնց հոդվածներում գովերգել ներ վարչակարգը և քաղաքական

գաղափարախոսությունները: Երկրում իրականացվող ցանկացած փոփոխություն

նկարագրել այնպես ասես դա լավագույն քայլն էր, որ կարող էին անել քեմալական

իշխանությունները:

Թուրքիայում առաջին պարբերականը, որ ստեղծվեց Մուստաֆա Քեմալի

ջանքերով, դա 1919 թվականին լույս տեսած ''Irade-i Milliye'' (Իրադե-ի Միլլիյե)

պարբերականն էր, որը նպաակ ուներ պրոպագանդելու քեմալական շարժումը: Սրան

հաջորդեցին այլ պարբերականներ ևս, որոնց նպատակը մեկն էր` գովերգել և

հասարակության մեջ տարածել քեմալականների նոր գաղափարները և դրանց

ճշմարտացի լինելը: Այդ պարբերականերից էին Յունուս Նադիի կողմից ստեղծված ''Yeni

gün'' (Յենի գյուն)

Չնայած այն փաստին, որ երկրում արվում էր ամեն ինչ մամուլի վրա լիակատար

վերահսկաողություն սահմանելու համար, սակայն դեռ շարունակվում էին լույս տեսնել

- 58 -

այնպիսի թերթեր, որոնք դեմ էին Հանրապետական Թուրքիային և նրա գլուխ կանգնած

իշխանությունների վարած քաղաքականությանը: Սակայն պետության անմիջական

մասնակցությամբ նման թերթերը շատ կարճ ժամանակ անց դադարում էին լույս

տեսնել, իսկ լրագրողները երկար տարիներ անցկացնում էին անազատության մեջ:

Մինչ 1925 թվականը թուրքական մամուլը գտնվում էր դեգերումների ճանապարհին:

1925 թվականից մինչև մամուլի մասին առաջին օրենքի ստեղծումը մամուլը

վերահսկվում էր պետության կողմից, սակայն օրենքի ստեղծումից հետո ևս շատ բան

չփոխվեց, քանի որ այս դեպքում ևս մամուլը կառավարության անմիջական

վերահսկողության տակ էր:

Հանրապետության առաջին տարիներին մեծ իրադարձություն էր մամուլում

լատինական այբուբենի ներմուծումը: 1928 թվականին լատիներեն այբուբենի

ընդունումից հետո տպագիր թերթերը և ամսագրերը սկսում են նախ լատինատառ

թուրքերենով գրել միայն թերթի որոշակի սունյակներում: Որոշ թերթեր, լատինական

տառերը հասարակաությանը սովորեցնելու համար, այնուամենայնիվ հոդվածի

անկյունում գրում էին նաև արաբատառ թուրքերենով: Սակայն եղել են թերթեր, որոնք

հրատարակում էին նույն համարի և արաբատառ և լատինատառ տարբերակները: 1928

թվականի դեկտեմբերին արդեն բոլոր թերթերը պարտադիր կերպով հրատարակվում

էին նոր` լատինատառ թուրքերենով: Այս փոփոխությունը` հատկապես հին թերթերի

դեպքում, բացասական ազդեցություն է ունենում: Շատ թերթեր կանգնում են

ընթերցողների քանակի լուրջ նվազման փաստի առաջ: Օրինակ ''Ikdam''(«Իքդամ»)

թերթը, ընթերցողների քանակի նվազման արդյունքում փակվում է:

Թուրքիայում 1931 թվականին ստեղծվում է մամուլի մասին առաջին օրենքը (Matbuat

Kanunu), որով սկսվում է մամուլի նկատմամբ ուժեղ ճնշումների մթնոլորտը նոր

Թուրքիայի հանրապետությունում: Այստեղ ուշադրության է արժանի 50-րդ կետը ըստ

որի «երկրի ընդհանուր քաղաքականությանը խառնվող որոշ հրատարակչությունների

պատճառով նախարարների խորհրդի որոշումով թերթերը և լրագրերը կարող էին

ժամանակավորապես փակվել»: Նման որոշումով փակված թերթերը կամ լրագրերը

- 59 -

հետագայում, թեկուզ այլ անվան տակ, իրավունք չունեին նորից լույս տեսնել: Համաձայն

մամուլի մասին օրենքի` ցանկացած թերթ կարող է փակվել և ոչնչացվել այն ժամանակ,

երբ դա որոշի նախարարների խորհուրդը : Ստացվում է, որ կառավարությունը փորձում

էր մամուլին հեռու պահել երկրի ընդհանուր քաղաքականությունից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտարարմամբ Թուրքիան հայտնվել էր

ծանր դրության մեջ: Ֆաշիզմի և ժողովրդավարության արանքում աշխարհը ևս

բաժանվել էր երկու մասի: Պատերազմը երկու մասի է բաժանում նաև թուրքական

մամուլը:

1940 թվականի նոյեմբերի 22-ին Թուրքիայում մեկ ամիս ժամանակով արտակարգ

իրավիճակ է հայտարարվում: Մինչև 1947 թվականի վերջերը Թուրքիայում անընդմեջ

հայտրարվում էր արտակարգ իրավիճակներ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ

մամուլի ազատության վրա: Տարբեր թերթեր երկար կամ կարճ ժամանակով դադարում

էին լույս տեսենլ: Լրագրողներն էլ իրենց հերթին ենթարկվում էին տարբեր ճնշումների և

արգելվում էր նրանց հոդվածների տպագրումը: Այս տարիներին «իստ

վերահսկողություն սահմանվեց երկրում լույս տեսնող բոլոր թերթերի վրա: Համաձայն

մամուլի մասին նոր որոշումների՝ արգելվում էր հոդվածներում կամ վերնագրերում

օգտագործել Ռուսաստան բառը:

1951 թվականին ստեղծվում է Իսլամական դեմոկրատական կուսակցությունը:

Կուսակցությունը հիմնադրվեց Ջելալ Բայարի, Ռեֆիք Քորալթանի և Ադնան Մենդերեսի

գլխավորությամբ: Նոր կուսակցական զարգացումները նպաստում են ընդդիմադիր

թերթերի ընդլայնմանը: Այստեղ հարկ է նշել «Թան» թերթի դերը, որը համարվում էր

ամենաուժեղ ընդդիմադիր թերթի խորհրդանիշը: Ստեղծելով «Դեմոկրատական

կուսակցությունը» Ջելալ Բայարը և նրա համախոհները փորձում էին գտնել մի այնպիսի

թերթ, որը կդառնար իրենց գաղափարների քարոզողը: Արդյունքում Բայարը և նրա

համակիրները որոշում են նոր գաղափարների ճակատ դարձնել հենց «Թան»-ը:

- 60 -

1950 թվականիմայիսի 14-ի ընտրություններում հաղթանակած Դեմոկրատական

կուսակցությունն իր նախընտրական ծրագրում որպես առաջնային խնդիր էր համարում

մամուլի ազատությունը:

Դեմոկրատականների՝ իշխանության գլուխ անցնելուց շատ ժամանակ չանցած՝ 1950

թվականի հուլիսի 15-ին ընդունում են մամուլի մասին նոր օրենք:

Համաձայն այս օրենքի՝ որպեսզի թերթը կամ ամսագիրը լույս տեսնի, անհրաժեշտ

էր կառավարության հատուկ թույլտվությունը: Այն լրագրողներին, որոնք այս կամ

այնպատճառով վատ անուն էին ձեռք բերել, այլևս իրավունք չունեին որևէ հոդված գրել

և հրատարակել:

Թուրքիայում 1962 թվականի դեմտեմբերի դրությամբ գրանցաված էր 942 թերթ (այդ

թվում 825-ն օրաթերթեր էին) և 716 հանդես: Թերթերի ու հանդեսների գերակշռող մասը`

մոտ 638 անուն, հրատարակվում էին Անկարայում, 75-ը` Իզմիրում: Մյուս քաղաքներում

լույս տեսնող տպագիր օրգանները տեղական բնույթ էին կրում:

1962 թվականին ստեղծվում է «Մամուլի թուրքական ինստիտուտ» ընկերությունը,

որի կանոնադրության մեջ ասվում էր, որ ինստիտուտի նպատակն է` պահպանել և

զարգացնել մամուլի ազատությունը Թուրքիայում:

1980 թվականի աշնանը ներքաղաքական իրադրությունը Թուրքիայում խիստ սրվել

էր: Քաղաքական անկայունությունը, որը ստեղծվել էր իշխանության համար երկու

հիմնական կուսակցությունների (արդարություն և ժողովրդահանրապետական

կուսակցությունների) մղած կատաղի պայքարի արդյունքում, խիստ ուժեղացավ աջ

ազգայնական կազմակերպությունների սանձազերծած ահաբեկչությունով:

Հիմանականում զոհ էին դառնում առաջադիմական հայացքներ ունեցող մարդիկ:

1980 թվականին Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարելով` երկրում

հրատարակվող բոլոր թերթերն անցան ուժեղ վերահսկողության տակ: Փակվեցին մի

շարք հայտնի թերթեր: Մինչ 1980-թվականի հեղափոխությունը առանձնակի

ուշադրություն չէր դարձվում Անկարայից և Ստամբուլիս դուրս հրատարակվող այլ

- 61 -

թերթերի նկատմամբ: Սակայն 1980 թվականի արտակարգ դրության պայմաններում

զինված ուժերի աչքից չէր վրիպում ոչ մի թերթ:

Զինված ուժերի իշխանության գալուց մեկ շաբաթ հետո փոխվում է մամուլի մասին

օրեքը: Ստեղծվում է հատուկ մարմին, որը մամուլի դաշտն իր ձեռքը կառներ:

Արդյունքում ուժեղանում է գրաքննության դերը մամուլի վրա:

Միայն 1981, 1982 և 1983 թվականներին մի շարք թերթերի վրա դատական գործ է

հարուցվում:

Օզալի կառավարման տարիներին, թուրքական մամուլում մեծ առաջընթաց է

նկատվում: 1989 –թվականից սկսած այսպես կոչված «պետության անվտանգությանը

սպառնացող» բոլոր հոդվածների հեղինակները կանգնում էին դատարանի առաջ:

Թուրքիայում դատական համակարգի ստեղծմամբ մինչև 1990 թվականը ավելի քան

300 թերթեր և ամսագրեր դադարեցին լույս տեսնել: Սրանց մեծ մասը Թուրքիայում

հրատարակվող ամենահայտնի և որակյալ թերթերն էին: 1991թվականին

ահաբեկչության դեմ օրենքով արգելվեց բոլոր թերթերին որևէ հոդված գրել, որը ինչ որ

կերպ կարող էր սատարել երկրում ահաբեկչական գործողություններին: 1991

թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայում լույս տեսնող թերթերի 73

տարբեր լրագրողների դեմ դատական գործ հարուցվեց, փակվեցին 77 ամսագրեր և

թերթեր: Սակայն Օզալի կառավարման տարիներին մամուլն ապրեց ծանր տարիներ:

Հենց այս ժամանակ է, որ անհայտ պատճառներով սպանվում են երկու հայտնի

լրագրողներ:

Այսպիսով, 1923 թվականից մինչև 1980-90-ական թվականները մամուլի համար եղել են

ինչպես ձևավորման, զարգացման, այնպես էլ ծանր և դժվար տարիներ: Մոտ 70

տարիների ընթացքում որքան էլ որ փոխվել է իշխող համակարգը, կամ պարզապես

պետության գլուխ կանգնած իշխանությունների անունները, թուրքական մամուլը

հիմնականում եղել է պետության անմիջական վերահսկողության տակ: Յուրաքանչյուր

նոր իշխանություն իր իսկ կողմից մշակված մեթոդներով փորձել է գրաքննության

ենթարկել թերթերը, հազարավոր լրագրողներ, իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են

- 62 -

բանտերում, իսկ համեմատաբար ազատ թերթերը ստիպված են եղել անընդհատ

դադարեցնել իրենց աշխատանքները, կամ հիմնովին փակվել են:

- 63 -

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Մենագրություններ, աշխատություններ և հոդվածներ

1. Millî Eğitim Bakanliği, Türk Basininin Doğuşu Ve Gelişimi, Ankara, 2011

2. E. Tokmakçıoğlu, 'Türk basın tarihi, Ankara, 2011.

3. Barş Bulunmaz, ''Türk basın tarihi içerisinde demokrat parti dönemi ve sansür

uygulamaları'', 1971

4. A. Muhammad Said, K.K. Thabit, “The life of Mustafa Kemal Pasha”, Istanbul, 2011.

5. A. Joseph Toynbee, ''Turkey: A past and a Future'', General Books LLC, 2010.

6. Journal of Modern Greek Studies, Volume 25, Number 2, October. 2007.

7. ''Turkish journal of politics'' 2007.

8. K. Aysun, Bir Gazetenin Tarihi, Istanbul, 2004.

9. I. Server, Türkiye’de Matbuat Rejimleri, Ankara, 1939.

10. T. Hıfzı, “Yüz soruda Türk Basın Tarihi”, Istanbul 1973.

11. Nuri, “Türk Basın Tarihi”, Istanbul, 1992.

12. K. Aysun, “Bir Gazetenin Tarihi”, Istanbul, 2004.

13. A. Abdülhamit, Serbest Cumhuriyet Fırkası, İstanbul, 1998.

14. H. Refik Ertug ''Basın ve yayın hareketleri tarihi'', Istanbul 1970.

15. H. Nedim Şahhüseyinoğlu, ''Dünden Bugüne Sansür'', 2011

- 64 -

16. J. McFadden, Civil-military relations in the Third Turkish republic, The Middle East

Journal, 1985.

17. Վ. Տեր-Մաթևոսյան, «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում

(1970-2001թթ.)»,

18. Ս. Բաղդասարյան, «Թուրքիայի քաղաքական համակարգը 1920-30-ական

թվականներին», Երևան, 2001։

19. Տեղեկատու, «Ժամանակակից Թուրքիան», Երևան, 1967։

20. Ա. Խառատյան, Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1870 —1890-

ական թթ.), Պատմաբանասիրական հանդես, 1985։

21. А. Д. Желтяков . Печать в общественно-политической и культурной жизни

Турции. М., 1972,

22. http://arama.hurriyet.com.tr/arsivnews.aspx?id=-212203

23. http://www.radikal.com.tr/kitap/turk_siyasetinde_ofkeli_yillar-962986

24. http://www.milliyet.com.tr/1999/01/24/haber/hab00.html#a

25. http://arsiv.sabah.com.tr/2008/07/27/haber,C914C4AAA7BD444986DAC26DCD7BAA69.html

26. http://www.cnnturk.com/2010/turkiye/03/07/gazeteci.cetin.emec.mezari.basinda.anildi/566624.0/

index.html/

27. http://www.todayszaman.com/news-252640-history-of-turkeys-media-and-power-

relations-by-eleanor-oxford.html

28. http://www.pirvakfi.8m.com/sansur.html