artak zargaryan turkish-russian relations and the south caucasus

10
1 Ռուս-թուրքական հարաբերությունները և Հարավային Կովկասի երկրները (1997-2008 թթ.) Արտակ Զարգարյան Վերջին տասնամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ տեղ են գտել մի շարք կարևոր և դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում նրանց հարաբերությունները ներկա փուլում գտնվում են ավելի լավ վիճակում, քան եղել են վերջին երկու դարերի ընթացքում: Խորհրդային Միության անկումից և Սառը պատերազմի ավարտից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: Առաջին հայացքից, երկու պետությունները հանդիսանում էին մրցակիցներ` Եվրասիայի նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա, սակայն տնտեսական ոլորտում նրանց համագործակցությունը արագորեն աճում էր: Այնպես որ, երկու երկրների հարաբերությունները ձևավորվում էին` համագործակցության ու մրցակցության համադրությամբ: Առավել ակտիվ էին զարգանում երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ մրցակցության հիմնական պատճառը` աշխարհաքաղաքական շահերն էին և նաև տնտեսական այնպիսի շարժառիթ, ինչպիսին է էներգետիկ գործոնը: 1 Չնայած արագորեն աճող տնտեսական համագործակցությանը, քաղաքական հարաբերություններում առկա լարվածությունը առաջ բերեց երկու երկրների միջև անվստահության մթնոլորտի ձևավորմանը: և հենց քաղաքական հարաբերությունների անկայուն բնույթի հետևանքով էլ, 90-ական թվականներին ի հայտ եկան մի շարք լուրջ քաղաքական հակասություններ: Երկու երկրների քաղաքական գործիչները ստիպված էին նախ և առաջ հաշվի նստել Սառը պատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև լարվածություն կար մի կողմից քրդական հարցի, իսկ մյուս կողմից էլ չեչենական հակամարտության շուրջ: Կովկասում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված էին Ռուսաստանի դեմ մղվող չեչենական պայքարի մեջ, իր հերթին Անկարան մեղադրում էր ռուսական գաղտնի ծառայություններին` քրդական շարժմանը հովանավորելու մեջ: 2 Այնուհանդերձ, երկկողմ տնտեսական հարաբերությունները շարունակում էին արագ տեմպերով զարգանալ, և այդ հանգամանքը մի տեսակ խթանիչի դեր էր խաղում` երկու երկրների միջև առկա քաղաքական հակամարտությունները հարթելու համար: 1997 թվականից սկսած, ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների խորացումը սկսեց նոր թափ հավաքել, որի անմիջական վկայությունն էր` նույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի օրվա կառավարության ղեկավար Վիկտոր Չերնոմիրդենի այցը Թուրքիա: Օրակարգի կարևոր կետերից էր` երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների քննարկումը: Հենց այս այցից հետո էր, որ պաշտոնական Թուրքիան ու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները սկսեցին բնութագրել որպես «ստրատեգիական գործընկերություն»: 3 Այցի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր` համատեղ էներգետիկ ծրագիր իրականացնելու վերաբերյալ, որը

Upload: wwwartak

Post on 25-Dec-2014

1.440 views

Category:

Education


4 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

1

Ռուս-թուրքական հարաբերությունները և

Հարավային Կովկասի երկրները

(1997-2008 թթ.)

Արտակ Զարգարյան

Վերջին տասնամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ տեղ են

գտել մի շարք կարևոր և դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում

նրանց հարաբերությունները ներկա փուլում գտնվում են ավելի լավ վիճակում, քան

եղել են վերջին երկու դարերի ընթացքում: Խորհրդային Միության անկումից և Սառը

պատերազմի ավարտից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին

որակապես նոր փուլ: Առաջին հայացքից, երկու պետությունները հանդիսանում էին

մրցակիցներ` Եվրասիայի նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա,

սակայն տնտեսական ոլորտում նրանց համագործակցությունը արագորեն աճում էր:

Այնպես որ, երկու երկրների հարաբերությունները ձևավորվում էին`

համագործակցության ու մրցակցության համադրությամբ: Առավել ակտիվ էին

զարգանում երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ մրցակցության

հիմնական պատճառը` աշխարհաքաղաքական շահերն էին և նաև տնտեսական

այնպիսի շարժառիթ, ինչպիսին է էներգետիկ գործոնը:1

Չնայած արագորեն աճող տնտեսական համագործակցությանը, քաղաքական

հարաբերություններում առկա լարվածությունը առաջ բերեց երկու երկրների միջև

անվստահության մթնոլորտի ձևավորմանը: և հենց քաղաքական

հարաբերությունների անկայուն բնույթի հետևանքով էլ, 90-ական թվականներին ի

հայտ եկան մի շարք լուրջ քաղաքական հակասություններ: Երկու երկրների

քաղաքական գործիչները ստիպված էին նախ և առաջ հաշվի նստել Սառը

պատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև լարվածություն կար մի կողմից

քրդական հարցի, իսկ մյուս կողմից էլ չեչենական հակամարտության շուրջ:

Կովկասում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված էին

Ռուսաստանի դեմ մղվող չեչենական պայքարի մեջ, իր հերթին Անկարան մեղադրում

էր ռուսական գաղտնի ծառայություններին` քրդական շարժմանը հովանավորելու

մեջ:2 Այնուհանդերձ, երկկողմ տնտեսական հարաբերությունները շարունակում էին

արագ տեմպերով զարգանալ, և այդ հանգամանքը մի տեսակ խթանիչի դեր էր

խաղում` երկու երկրների միջև առկա քաղաքական հակամարտությունները

հարթելու համար: 1997 թվականից սկսած, ռուս-թուրքական տնտեսական

հարաբերությունների խորացումը սկսեց նոր թափ հավաքել, որի անմիջական

վկայությունն էր` նույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի օրվա

կառավարության ղեկավար Վիկտոր Չերնոմիրդենի այցը Թուրքիա: Օրակարգի

կարևոր կետերից էր` երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման

հեռանկարների քննարկումը: Հենց այս այցից հետո էր, որ պաշտոնական Թուրքիան

ու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները սկսեցին բնութագրել որպես

«ստրատեգիական գործընկերություն»:3 Այցի ընթացքում ստորագրվեց

համաձայնագիր` համատեղ էներգետիկ ծրագիր իրականացնելու վերաբերյալ, որը

Page 2: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

2

կրում էր «Կապույտ հոսանք» (Blue Strem) անվանումը: Այս ծրագիրը նախատեսում էր

Սև ծովի հատակով ռուսական գազը մղել դեպի Թուրքիա: «Կապույտ հոսանք»

նախագիծը հանդիսացավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների

զարգացման հիմնական խթանիչը` առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Բայց

և այնպես, այս նախագիծը թուրք ազգայնականների շրջաններում արժանացավ սուր

քննադատության: Մասնավորապես, նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում առ

այն, որ Թուրքիան չափից ավելի է կախվածություն ձեռք բերում ռուսական

էներգակիրներից: Չնայած առկա քննադատությանը, թուրքական իշխանությունները

վճռեցին հօգուտ նախագծի: Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականության

մեջ Ռուսաստանը սկսեց հայտնվել ավելի շատ գործընկերոջ, քան մրցակցի դերում:

Ավելին, թուրք քաղաքական գործիչները սկսեցին շեշտադրում անել` Ռուսաստանի

հետ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա խորացման վրա:

Թուրքիայի քաղաքական վերնախավը հենց Ռուսաստանի մեջ էր տեսնում այն

հավանական գործընկերոջը, որի շնորհիվ կարելի է ապահովել կայունություն ու

խաղաղություն ողջ եվրասիական տարածաշրջանում: Իր ելույթներից մեկում

վարչապետ Ռ.Թ. Էրդողանը Ռուսաստանը բնութագրեց որպես «կարևոր գործընկեր`

առևտրի, կապիտալ ներդրումների, տուրիզմի և էներգետիկ անվտանգության

զարգացման տեսանկյունից:4

Թուրք-ռուսական մերձեցմանը նպաստում էր նաև միջազգային գետնի վրա

տիրող իրադրությունը: Վարշավյան պակտի երբեմնի անդամներ` Չեխիան,

Հունգարիան և Լեհաստանը, 1997 թ. դեկտեմբերից բռնեցին Եվրոմիության

անդամակցության ճանապարհը, որը առաջ բերեց Ռուսաստանի խիստ

դժգոհությունը: Իր հերթին, Լուքսեմբուրգյան գագաթնաժողովի ժամանակ,

Եվրոմիությունը հրաժարվեց քննարկել Թուրքիայի անդամակցության հարցը:

Քաղաքական գործոնին լրացնելու եկավ նաև տնտեսական ճգնաժամը, որին երկու

երկրները բախվեցին 1997-1998 թթ.: Այնպես որ, տնտեսական համագործակցության և

միջազգային իրադրության յուրահատուկ զարգացումների պայմաններում, երկու

երկրների հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը` մրցակցությունից

վերաճելով համագործակցության:5 1999 թ. նոյեմբեր ամսին, Թուրքիայի վարչապետ

Բյուլնեթ Էջևիթի այցը Մոսկվա, ունեցավ առանցքային նշանակություն թուրք-

ռուսական մերձեցման համար: Այցելության արդյունքում, Թուրքիան փոխեց իր

դիրքորոշումը չեչենական հարցում, այն դիտարկելով որպես Ռուսաստանի ներքին

խնդիր, իսկ ռուսական կողմը իր հերթին խոստացավ հետ այսու չաջակցել քրդական

շարժմանը: Այս այցելությունը ճանապարհ հարթեց գալիք տասնամյակում

հարաբերություների բարելավման ու զարգացման համար:6

Սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչական

հարձակումից հետո, համաշխարհային հանրությունը կենտրոնացավ

ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության վրա: Այդ առիթով,

2001 թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Իսմաիլ

Ջեմը և Իգոր Իվանովը Նյու Յորքում ստորագրեցին փաստաթուղթ, որն իրենից

ներկայացնում էր` Եվրասիայում համագործակցության կարգավորման համար

Page 3: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

3

անհրաժեշտ գործողությունների պլան: Այն ընդգծում էր կառուցողական

գործընկերության ուժեղացման անհրաժեշտությունը:7

Այն բանից հետո, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ անցավ Վ.

Պուտինը, երկկողմ հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 2002 թ.

Ռ. Թ. Էրդողանը, որպես «Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ,

այցելեց Մոսկվա: Նրան ընդունեցին ՌԴ նախագահ Վ. Պուտինը և վարչապետ

Կասյանովը: Հենց այս այցից հետո էր, որ 2003 թ. մարտ ամսին, թուրքական

պառլամենտը արգելեց ամերիկյան զորքերին երկրի տարածքով մուտք գործել Իրաք:

Այս քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանեց որպես

«կարևոր մի իրադարձություն` Իրաք ներխուժելու նախօրեին»:8 Եվ հենց այս քայլից

հետո էր, որ Մոսկվայում նստած պետական այրերը սկսեցին Թուրքիային վերաբերել

որպես միջազգային մակարդակի վրա ավելի ինքնուրույն խաղացողի, ի

տարբերություն Սառը պատերազմի շրջանին, երբ Թուրքիան դիտարկվում էր որպես

ԱՄՆ հավատարիմ դաշնակից: Թուրքիայի անկախ դիրքորոշումը առաջ բերեց

Ռուսաստանի վստահությունը առ այն, որ Թուրքիան չի ստորագրի ցանկացած

ամերիկյան փաստաթուղթ, որը վերաբերում է իր հարևան երկրներին: Բացի այդ,

Միացյալ Նահանգների ռազմական ներխուժումը Իրաք և Աֆղանստան,

հնարավորություն ընձեռնեց Ռուսաստանին և Թուրքիան ավելի ազատ մանևրել

Կովկասում և Մերձավոր Արևելքում:

2004 թ. դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը

պաշտոնական այցով եղավ Անկարայում: Պուտինի այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ

հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այցի ընթացքում ստորագրվեցին

վեց համաձայնագրեր, որոնք վերաբերում են ռազմական և տնտեսական

համագործակցությանը: Այս այցից հետո, Թուրքիայի վարչապետը, 2005 թ. հունվարին

մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան: Ռուսաստանը աջակցություն

ցույց տվեց Թուրքիային` ԵՄ անդամակցության հարցում: Մասնավորապես, հենց այս

այցի ժամանակ էր, որ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը իր ելույթի մեջ հատուկ

նշեց` «Ես հուսով եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանը

նոր հեռանկարներ կբացի ռուս-թուրքական գործարար կապերի խորացման

համար»:9 Իր հերթին Թուրքիան աջակցեց Ռուսաստանին` Իսլամական

համագումարի կազմակերպության (Organization of Islamic Conference) մեջ դիտորդի

կարգավիճակ ստանալու գործում: Էրդողանը և Պուտինը հինգ տարվա ընթացքում

ունեցան տաս հանդիպում:

Ռուս–թուրքական համատեղ ծրագրերը բավական լայնամասշտաբ են: Այն

ընդգրկում է Ռուսաստանի էներգետիկ նախագծերը, նրա արտաքին

քաղաքականությունը, ռուս-վրացական հակամարտությունը, Հարավային Օսեթիան

ու Աբխազիան, էթնիկ-անջատողական շարժումները Կովկասում, հայ-թուրքական

հարաբերությունների վերականգնումը, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը և

այլն: Ներկա փուլում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա ներմուծվող գազի 70

տոկոսի մատակարարը, որտեղից երկնագույն հեղուկը արտահանվում է դեպի

Եվրոպա: 2004 թ. ընթացքում երկու երկրների միջև առևտրային

ապրանքաշրջանառությունը կազմում էր 10 մլդ. դոլլար, 2005 այն հասավ 15 մլդ.-ի,

Page 4: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

4

իսկ 2008 այն կազմեց 38 մլդ. դոլլար: Չնայած, որ երկկողմ տնտեսական

հարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է էներգետիկ բնագավառին,

այդուհանդերձ, համագործակցությունը զարգանում է նաև մյուս ոլորտներում:

Թուքական շինարարական սեկտորը բավական ակտիվ է Մոսկվայում, և շարունակ

ընդարձակում է իր ազդեցությունը, սկսած 2005 թվականից: Արդեն 2008 թվականին,

Թուրքական շինարարական կազմակերպությունները իրականացրել են 20 մլն.

դոլլարի հասնող աշխատանքներ Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, բազմաթիվ

թուրքեր աշխատում են Ռուսաստանում: Իր հերթին Ռուսաստանը բավական լուրջ

հետաքրքրված է Թուրքիայի միջուկային ծրագրերով և պատրաստ է ցուցաբերել

աջակցություն` վերջինիս տարածքում ատոմակայանի կառուցման գործին:

Բավական լայն է նաև երկկողմ ռազմական համագործակցությունը: Ռուսաստանը

Թուրքիային վաճառում է բավական մեծ թվով ռազմական տեխնիկա, չնայած այն

հանգամանքին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սպառազինման որոշ

սահմանափակումներ: Թուրքական զինվորականությունը հատկապես

հետաքրքրված է ռուսական Ս-300 և Ս-400 հրթիռային համակարգերի և միջին

հեռավորության հակատանկային հրթիռների ձեռքբերմամբ:10

Չնայած ռուս-թուրքական մերձեցմանը, այդուհանդերձ մի շարք խնդիրներ

դեռևս շարունակում են չլուծված մնալ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ

երկու երկրների միջև լարվածության առաջացմանը: Ռուսաստանը բացասական է

վերաբերվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Այս նավթամուղը Մոսկվայի

կողմից ընկալվում է որպես մարտահրավեր` ուղղված Կասպյան ավազանում իր

ունեցած դիրքերի դեմ, և այս նավթամուղի շուրջ ծավալված հակասությունները

իրենց ազդեցությունը ունեցան նաև թուրք-ռուսական հարաբերությունների վրա:

«Երկնագույն հոսանք» գազամուղը, որը անցնում է Սև ծովի հատակով և ռուսական

գազը մղում դեպի Եվրոպա, ինչպես նաև մի շարք այլ ռուս-թուրքական համատեղ

էներգետիկ ծրագրեր, որոշ չափով մեղմեցին Մոսկվայի վերաբերմունքը Բաքու-

Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նկատմամբ: Ռուսաստանը մտադրված է նաև ավելի

շատ թուրքմենական նավթ արտահանել դեպի եվրոպական շուկաներ, որը իր հերթին

կարող է խոչընդոտել նախատեսվող Թուրքմենիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա

նավթամուղի կառուցմանը: Չնայած, որ Մոսկվան և Անկարան համագործակցում են

«Երկնագույն հոսանք» և մի շարք այլ համատեղ էներգետիկ ծրագրերում, երկու

կողմերն են լրացուցիչ ճանապարհներ են փնտրում` Կասպյան նավթը Եվրոպա

արտահանելու համար: Այդուհանդերձ, Թուրքիան չի պատրաստվում ներգրավվել

հակառուսական որևէ լուրջ էներգետիկ ծրագրի մեջ, ինչը առաջին հերթին բխում է

նրա շահերից: Ներկա դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ Ռուսաստանը չի

մասնակցում որևէ էներգետիկ նախագծի, որտեղ նա չունի առաջատար դիրքեր: Բայց

և այնպես, հետագայում հնարավոր է նաև Թուրքիայի հետ իրականացվեն հավասար

գործընկերության պայմաներով նախագծեր ու ծրագրեր:11

Եվրոմիությանը անդամակցող թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց

հետո, Թուրքիան տարածաշրջանում փորձում է հանդես գալ որպես Եվրոմիության

շահերը ներկայացնող տերություն: Այս դիրքորոշումը ընտրված էր ճիշտ

Page 5: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

5

ժամանակին, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ

փոփոխությունները, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում կատարված

գունավոր հեղափոխությունները: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իր բացահայտ

հակասական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող

վերոնշյալ հեղափոխությունների հանդեպ, այն պարզ պատճառով, որ դրանք առաջին

հերթին նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը հետ-խորհրդային

տարածաշրջանում: Իր հերթին, Թուրքիան, որպես Արևմուտքի վաղեմի դաշնակից ու

գործընկեր, չէ կարող համաձայնել Մոսկվայի նման դիրքորոշման հետ:

Միառժամանակ, նրա տնտեսական շահերը թույլ չեն տալիս բացահայտ ձևով դեմ

արտահայտվել` Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած այս

դիրքորոշմանը: Այդ իսկ պատճառով, Թուրքիան փորձում է առավելապես օգտվել

ստեղծված դրությունից, այն է` Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, քան

հանդես գալ որևէ մեկի կողմից: Հենց այդպիսի դիրքորոշում Թուրքիան ունեցավ

վերջին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2008 թ. օգոստոսյան պատերազմի

օրերին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ «Ամերիկան մեր

դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը կարևոր հարևան: Ռուսաստանը մեր թիվ մեկ

առևտրային գործընկերն է: Մենք մեր էներգետիկ ռեսուրսների 2/3 ձեռք ենք բերում

Ռուսաստանից: Մենք գործում ենք մեր ազգային շահերին համահունչ: և մենք չենք

կարող անտեսել Ռուսաստանին»:12 Անկարան ջանում է նաև կասեցնել ռուս-

վրացական հակամարտության ընդարձակումը սևծովյան տարածաշրջանում:

Պատերազմի ընթացքում, Թուրքիան խստորեն հետևեց Մոնտրեոյի կոնվենցիայի

կետերին: Համաձայն վերոնշյալ կոնվենցիայի, ոչ առափնյա պետությունները Սև

ծովում կարող են ունենալ առավելագույնը 9 ռազմանավ` 21 օրվա ընթացքում, ոչ

ավելի քան 45.000 տ. ջրատարողությամբ: Հենվելով հենց այս կետի վրա, Թուրքիան

արգելեց ամերիկյան ռազմական նավերի մուտքը Սև ծով:13

Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների մի կարևոր ու անբաժան

մասն է կազմում Հարավային Կովկասը, այս տարածաշրջանում նրանց ունեցած

շահերն ու հետաքրքրությունները, համագործակցությունն ու մրցակցությունը: Նախ

և առաջ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է արյունոտ

պատերազմներով ու բախումներով, որոնց գլխավոր պատճառներից մեկը

հանդիսանում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ունենալու ձգտումը:

Խորհրդային Միության փլուզման արդյունքում Հարավային Կովկասում

ձևավորվեցին նորանկախ պետություններ, որոնց հետ հարաբերվելիս ինչպես

Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, ստիպված են կիրառել նոր մոտեցումներ ու

ձևաչափեր: Ռուսաստանի Դաշնության ընթացիկ արտաքին քաղաքականությունը,

ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում,

կառուցվում է բացասական հիմքի վրա, չնայած որ, Ռուսաստանի

հարաբերությունները իր պատմական միցակիցների հետ, ինչպիսիք են Թուրքիան,

Ճապոնիան, Գերմանին, Իրանը, Ֆրանսիան, ներկան փուլում գտնվում է առավել լավ

վիճակում, քան երբևէ: Այդուհանդերձ, Ռուսաստանը միանշանակ չի ընդունվում

միջազգային հանրության կողմից: Որոշները նրան ընդունում են որպես ատոմային

Page 6: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

6

գերտերություն, որից կարելի է ցանկացած պահի սպասել վտանգի: Բացի այդ,

Եվրոմիության ընդլայնումը դեպի արևելք, և ամերիկյան ընկերությունների կողմից

ներթափանցումը դեպի հետ-խորհրդային երկրներ, առաջին հերթին հարվածում են

ռուսական դիրքերին ու նվազեցնում նրա հեղինակությանը միջազգային

ասպարեզում: Այս պայմաններում Ռուսաստանը ավելի մեծ կարևորություն է տալիս

իր եվրասիական հարևաններին, առաջին հերթին Կովկասյան երկրներին: Մոսկվան

ձգտում է պահպանել իր ազդեցությունը այս երկրների արտաքին քաղաքական

կուրսի և տնտեսության կարևոր ոլորտների վրա: Միաժամանակ, Ռուսաստանը զերծ

է մնում Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող էթնիկ և տարածքային

հակամարտությունների կարգավորման մեջ վճռորոշ դերակատարություն

ունենալուց: Առավել և, որ այս հակամարտությունների ձգձգումը բխում է

Ռուսաստանի թե´ տնտեսական և թե´քաղաքական շահերից: Ռուս-վրացական

հարաբերություններում և մասնավորապես վրաց-աբխազական ու վրաց-

հարավօսական հակամարտությունների կարգավորման գործընթացներում,

Ռուսաստանը առաջնորդվում է հենց վերոնշյալ սկզբունքներով:14

Բավական լարված են վրաց-ռուսական հարաբերությունները: 2002 թվականին

Վրաստանը հազիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի հետ զինված բախումից,

Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով: Այդ ժամանակ բազմաթիվ չեչեն

գրոհայիններ ապաստան էին գտել Պանկիսի կիրճում: Վրացական կողմը, ի սկզբանե

որևէ քայլ չձեռնարկեց այս խնդրի կարգավորման ուղղությամբ, չնայած ռուսական

կողմի օրեցօր աճող ճնշումներին: Վրացական կողմի այդ շրջանում ներքաշված էր

ներքին տարաձայնությունների մեջ, նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հանդեպ

օրեցօր աճող անվստահության, սոցիալական անարդարությունների, արմատացած

կոռուպցիայի և հանցագործության մակարդակի կտրուկ աճի պայմաններում:

Միջազգային դիտորդները, առաջին հերթին Մոսկվայում, սկսեցին Վրաստանի

մասին խոսել որպես «անգործունյա պետության» (failed state) : Լարվածության և

փոխադարձ մեղադրանքների, ռուսական կողմից հնչող ռազմատենչ սպառնալիքների

պայմաններում, Վրաստանում 2003 թ. նոյեմբերին տեղի ունեցավ այսպես կոչված

«Վարդերի հեղափոխությունը», որի արդյունքում իշխանության գլուխ բարձրացավ

Միխայիլ Սահակաշվիլին:15 Սակայն լարվածությունը երկու երկրների միջև

չթուլացավ, քանի որ, Ռուսաստանը համոզված էր, որ «Վարդերի հեղափոխության»

հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Այս քայլով ԱՄՆ փորձում է ամրապնդել

իր դիրքերը Կովկասյան տարածաշրջանում: Բայց և այնպես, 2008 թ. օգոստոսյան

կարճատև պատերազմով, Ռուսաստանը, ի տես և ի լուր ամբողջ աշխարհի

հայտարարեց, որ չի պատրաստվում իր դիրքերը զիջել ինչպես Հարավային

Կովկասում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Պատերազմի արդյունքում

Հարավային Օսեթիան վերջնականապես անջատվեց Վրաստանից և իրան

հայտարարեց անկախ պետություն: Ռուսաստանը շտապեց ճանաչել Հարավային

Օսեթիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունները: Ինչ վերաբերում է

Վրաստանին, ապա, բացի երկրի տնտեսությանը հասցրած վնասներից, կտրուկ

անկում ապրեց նաև նախագահ Սահակաշվիլու հեղինակությունը: Դրա հետ մեկտեղ,

Page 7: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

7

Սահակաշվիլու կողմից իրականացված բանակային ռեֆորմը, որի արդյունքում

երկրում վերացվել էր պարտադիր ժամկետային զինծառայությունը, ցույց տվեց իր

անարդյունավետությունը: Բացի այդ, Վրաստանը մեկընդմիշտ հասկացավ, որ ո´չ

ԱՄՆ և ո´չ էլ Եվրոմիությունը պատրաստ չեն Ռուսաստանի հետ գնալ բացահայտ

պատերազմի` Վրաստանին պաշտպանելու համար:16

Թուրքիայի հարաբերությունները Կովկասյան պետությունների հետ այդքան էլ

լարված ու պայթյունավտանգ չեն, ինչպես ռուս-վրացականը, սակայն գոյություն

ունեն մի շարք լուծման կարոտ հիմնախնդիրներ: Այդպիսի կարևոր խնդիրներից է

Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները, որոնք եղել են ու շարունակում են

մնալ թշնամական: Դրա անմիջական վկայությունն է այն փաստը, որ 1993 թ.

Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը` պատճառ բերելով Արցախի շուրջ

ընթացող հայ-ադրբեջանական պատերազմը: Այս քայլով Թուրքիան ակնհայտորեն

ցույց էր տալիս իր ադրբեջանամետ քաղաքական ուղղվածությունը Հարավային

Կովկասում: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան բավական կարևորում է իր

հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ, նամանավանդ, Հայաստանի

հետ փակ սահմանի պայմաններում, Վրաստանը դարձել է Թուրքիան Ադրբեջանի

հետ կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը: Վերջին տասնամյակում

թուրքական կապիտալը բավական խորը ներթափանցել է վրացական շուկա:

Ավելին, 2006 թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային

ռեժիմի վերացման մասին: Դրանով Թուրքան նպատակ է հետապնդում խորացնել

շփումը երկու երկրների բնակչության միջև:17

Ներկա փուլում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ

սկսվել են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապես

սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման

հարցը: Ռուսաստանը նոր մոտեցում է որդեգրել նաև արցախյան հիմնախնդրի

կարգավորման ուղղությամբ: Այդ նպատակով, Սերգեյ Լավրովը բազմաթիվ անգամ

հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Բացի այդ,

Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

հաճախակի հանդիպում են Մոսկվայում, արցախյան հիմնախնդրի հնարավոր

կարգավորման տարբերակները քննարկելու համար: Մի կարևոր հանգամանք ևս.

Թուրքիան միշտ հայտնվում է իրադարձությունների կիզակետում, երբ Ռուսաստանը

փորձում է կարգավորել Հարավային Կովկասի խրոնիկ հակամարտությունները: Այս

երևույթն առաջին հերթին անհրաժեշտ է մեկնաբանել այն հանգամանքով, որ

Թուրքիան նոր խաղացող չէ Կովկասում, և ռուս-թուրքական հարաբերությունների

բարելավումը ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է մասնակցել

կովկասյան մեծ խաղին` սեփական խաղի կանոններով: Հետևելով

տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումներին, հնարավոր է, որ Թուրքիան`

Ռուսաստանի հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվի նաև հայ-ադրբեջանական

հակամարտության կարգավորմանը: Ինչպես բազմիցս հայտարարել են Թուրքիայի

քաղաքական վերնախավի ներկայացուցիչները` Հարավային Կովկասում անկախ,

միմյանց հետ համագործակցող և խաղաղ գոյատևող պետությունների առկայությունը

Page 8: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

8

կարևոր է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ

Անկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու

գործադրող միակ պետությունը դառնալու համար:18 Բացի այդ, Թուրքիան

հանդիսանում է կարևոր առևտրային գործընկեր բոլոր երեք երկրների համար (այդ

թվում Հայաստանի): Ներկա պահին բանակցություններ են ընթանում նոր

երկաթուղային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ` Թուրքիայի, Վրաստանի և

Ադրբեջանի միջև, միջպետական առևտուրը ընդարձակելու համար: Որպես կանոն,

Հայաստանը մնան տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում այն

պատճառաբանությամբ, որ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ դեռևս գտնվում է պատերազմական դրության

մեջ:19 Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հարցին, ապա

Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն են ողջունում են նրա այդ քայլը, և

խոստովանում, որ Թուրքիայի ձախողումը կարող է անմիջականորեն վնասել իրենց

քաղաքական ու տնտեսական շահերին: Բացի այդ, բոլոր երեք երկրներն էլ

ընդգրկված լինելով ԵՄ-ի Նոր հարևանության քաղաքականության մեջ, բռնել են

եվրոինտեգրման ուղին: Այնպես որ, Թուրքիայի մերժումը կնշանակի Եվրոմիության

ընդարձակման դադարեցում, և կփոքրացնի նրանց անդամակցության

հնարավորությունները: Բացի այդ, անմիջական հարևանությամբ ԵՄ անդամ

պետություն ունենալը կխթանի երեք երկրների տնտեսական ու քաղաքական

առաջընթացը:20

Ներկա պահին, Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելու

համար, զգացվում է արտաքին ուժեր ներգրավելու և ավելի ընդարձակ դաշինքներ

ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Վրաստանն ու Ադրբեջանը հույսերը կապում

են ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ, ինչպես նաև փորձում են ստեղծել

տարածաշրջանային դաշինքներ` Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Բացի

այդ, Ռուսաստանը կոչ է անում Շանհայան համագործակցության

կազմակերպություններին աջակցել իրեն` Կովկասում տնտեսապես ու

քաղաքականապես ամրապնդվելու համար: Ի տարբերության դրան, Թուրքիան

առաջարկում է ստեղծել կովկասյան կայունության պլատֆորմ` Հարավային

Կովկասի երեք երկրների միջև, և թույլ չտալ, որ այնտեղ ծագած կոնֆլիկտները

տարածվեն նաև Սևծովյան տարածաշրջանի այլ երկրների վրա: Թուրքիայի

քաղաքական գործիչները շարունակ առաջ են քաշում այն հանգամանքը, որ

անհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ, որը կնպաստի տարածաշրջանի

անվտանգությանն ու երկարատև խաղաղության հաստատմանը: ԱՄՆ վարչակարգը,

թեև դժկամությամբ, բայց և այնպես իր համաձայնությունը տվեց թուրքական այս

պլատֆորմին: Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ Անկարան ծրագրի

մասին նախապես տեղյակ չէր պահել Վաշինգտոնին: Եվորմիությունը

միանշանակորեն տվեց իր համաձայնությունը թուրքական այս նախաձեռնողական

ծրագրին: Ավելին, Թուրքիայի ժողովրդավարության տարեկան զեկույցի մեջ,

վերոնշյալ ծրագիրը ներկայացված է որպես դրական առաջընթաց Թուրքիայի`

Page 9: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

9

եվրոինտեգրման գործընթացում: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցեց այդ պլատֆորմը,

որպես կառուցողական քայլ` Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար:21

Ռուս-թուրքական քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը

պետք է շարունակվի, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ու

պետական շահեր: Այն ժամանակ, երբ Թուրքիան անհանգստացած է իր

հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ,

մտավախություն ունենալով, որ այստեղ առաջ եկած բախումները, կարող են իրենց

ազդեցությունը ունենալ Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների, առաջին հերթին

քրդական շարժման վրա, Ռուսաստանը առավելապես մտահոգված է իր

պատմական կայսրության ազդեցության սահմաններ Արևմտյան կապիտալի

ներխուժմամբ: Ռուսաստանը լավ է գիտակցում, որ 21-րդ դարում, տնտեսական

գործոնը դառնում է թելադրող քաղաքականին: Այդ իսկ պատճառով, Մոսկվան

ձգտում է հարևան, ինչպես նաև Եվրոպական երկրներին տնտեսական

կախվածության մեջ գցել իր էներգակիներից: Իր հերթին, Թուրքիայի հետ

հարաբերվելիս, Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտվել` ԱՄՆ-ի և

Եվրոմիության հանդեպ նրա ունեցած դժգոհություններից: Այնպես որ, ռուս-

թուրքական հարաբերությունները կառուցվում են` օրվա հրատապ պահանջների ու

մարտահրավերների հիմքի վրա: Չնայած,որ Թուրքիան առայժմ չունի լուրջ

քաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, իր արևմտյան գործընկերներից

կտրուկ երես թեքելու համար, բացառված չէ, որ դրանք հայտնվեն մոտ ապագայում,

հաշվի առնելով Թուրքիա-Միացյալ Նահանգներ և Թուրքիա-Եվրոմիություն

հարաբերությունների մեջ առկա դժվարություններն ու տագնապները: Ներկա

զարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ու Մոսկվան ունեն քաղաքական կամք

ընդարձակելու համար երկկողմը հարաբերությունները` տնտեսական, քաղաքական

և անվտանգության բնագավառներում: Այդուհանդերձ, այս հարաբերությունները

զերծ չեն մի շարք լուրջ խնդիրներից, որոնք կարող են լրջորեն վտանգել`

հարաբերությունների հետագա խորացումը: Այնպես որ, ներկա փուլում դեռևս վաղ է

ռուս-թուրքական հարաբերությունները համարել խոստումնալից ու հեռանկարային:

Ամեն դեպքում, թե´ Ռուսաստանը, և թե´ Թուրքիան բավական լուրջ

դերակատարություն ունեն տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով, նրանց

հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը իր անմիջական անդրադարձը

կունենա միջազգային հարաբերությունների վրա:

Page 10: Artak zargaryan   turkish-russian relations and the south caucasus

10

Օգտագործած գրականության

1. Larrabee F. S, Lesser L.O , Turkish foreign policy in the age of uncertainty, published 2003 by

RAND, էջ 112

2. “Türkiye ve Rusya: Hem Ortak, Hem Komşu”, Perspektif, Cilt 2, N. 9 (Şubat, 1998), էջ 4

3. “Stratejik Ortaklık Önerisi”, Milliyet, 17 Aralık 1997; Sami Kohen, “Bir ‘Stratejik Ortaklık’

Daha.,,”, Milliyet, 17 Aralık 1997. 4. Akgün M., “Rusya’nın Önemi,” Referans, 1 Eylül 2008.

5. Çelikpala M., “1990’lardan Günümüze Türk-Rus İlişkileri”. Avrasya Dosyası, Cilt13, N1 (2007).

էջ 278:

6. Магтиев А, “Встреча Питина и Еджевита в целом прошла успешно”. Нвзависимая газета. 6 ноябрья, 1999 г.

7. Belge metni için bakınız: http://www.turkey.mid.ru/relat_2_t.html.

8. “Putin: Meclis Kararı Haftanın Olayı”, Radikal, 5 Mart 2003. 9. “Turkey-Russia Relations,” EurActiv, November 9, 2006.

10. Saribrahimoğlu Լ., “Turkey, Russia Begin to Overcome Military Distrust”. Today’s Zaman, April

15, 2008.

11. Kornilov A., Özbay F., Çağdaş Türk - Rus İlişkileri, Sorunlar ve İşbirliği Alanları,1992 – 2005,

Istanbul, 2006, էջ 219:

12. Bila F., “Erdoğan: Rusya’yı Gözardı Edemeyiz,” Milliyet, 2 Eylül 2008.

13. Hurriyet, 8 Eylül, 2008.

14. Гусейнов В.А., Каспийская нефть. Экономика и геополитика. Москва, 2002. Էջ 101:

15. Государственность и безопасность: Грузия после "революции роз". Исследования

Американской академии по проблемам глобальной безопасности. Массачусец, 2005. Էջ 27:

16. Вооружонный конфликт в Южной Осетии о его последствия. Институт стратегических

оценок и анализа. Москва, 2009, Էջ 149:

17. Çalikpala M., Georgia and Turkish-Georgian relations, Ankara, 2005, Էջ 173:

18. Schlyter B.N., Prospects for Democracy in Central Asia, Swedish researchinstitute in Istanbul,

2005, էջ 127:

19. Graham E. Fuller: Turkey as a pivotal stste in the Muslim world, Washington, 2008, էջ 136:

20. Hunter Sh., Strategik developments in Euroasia after September 11, London 2006, էջ 65:

21. “Kafkasya İstikrar ve İşbirliği Platformu’na destek var,” Sabah, 19 Ağustos, 2008.