Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

5
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ

Upload: 093224445

Post on 13-Apr-2017

20 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

Ատոմամոլեկուլային տեսության ստեղծում

Page 2: Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել:Միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ:Քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբՔիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։

Page 3: Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին :Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն:

Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ ։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․ Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները :Դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։

Page 4: Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

Դեռևս մ.թ.ա. 300-ական թվականներին Հին Հունաստանում փիլիսոփաները գիտեին, որ ցանկացած նյութ կարելի է անհաշիվ անգամ բաժանել մասերի. քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, և այն կգոլորշիանա՝ կվերածվի գոլորշու: Վերջինս բաղկացած է այնպիսի մանր մասնիկներից, որոնց տեսնելն անհնար է: Հույներին հետաքրքրում էր, թե մինչև ի՞նչ աստիճան կարելի է մասնատել նյութը. հավանաբար պետք է գոյություն ունենան այնպիսի փոքր մասնիկներ, որոնք ոչ մի ուժով հնարավոր չէ այլևս բաժան-բաժան անել: Այդպիսի մասնիկներն էլ հին հույներն անվանել են ատոմներ, որ նշանակում է «անբաժանելի»:

Page 5: Ատոմամոլեկուլային Տեսության Ստեղծում

Նյութը պատրաստել է 7-2 դասարանի սովորող՝Գոռ Բարխուդարյանը:

Խորհրդատու՝Սուսան Սահակյան

Աղբյուրներ՝ http://www.imdproc.am/, https://hy.wikipedia.org,http://www.encyclopedia.am: