Պատմիչ Կորյուն

3
ՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊ

Upload: mark-hovsepyan

Post on 07-Jan-2017

53 views

Category:

Art & Photos


3 download

TRANSCRIPT

Page 1: Պատմիչ Կորյուն

ՊԱՏՄԻՉ ԿՈՐՅՈՒՆ

Page 2: Պատմիչ Կորյուն

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել էԱսորիք և Կ.Պոլիս ՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431–ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկիայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442–ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է443-450–ին։~

Page 3: Պատմիչ Կորյուն

«Վարք Մաշտոցի»–ն[1] հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։ Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից։ Երկը սպառիչ է իր առաջադրված խնդրի սահմաններում։ Բաղկացած է չորս մասից. մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի։ Այստեղ էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը։ Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են Կոյրունի երկից և հենվել նրա վրա։ Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ։