հայ հին մայրաքաղաքներ

25
ՀԱՅ ՀԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ

Upload: ganyan

Post on 08-Jul-2015

2.145 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: հայ հին մայրաքաղաքներ

ՀԱՅ ՀԻՆՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ

Page 2: հայ հին մայրաքաղաքներ

ՎԱՆ

Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավորՍարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.),

անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.):

Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակփողոցներ,

բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկականպետության գրեթե

երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր

շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսականառանձնահատուկ նշանակություն: Քաղաքը

արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի

արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի

կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը

պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհիանառիկ ու մարդաշատ

քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:

Page 3: հայ հին մայրաքաղաքներ
Page 4: հայ հին մայրաքաղաքներ

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ

Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը

փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր

մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները

կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով,

քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է

տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան

քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր

նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է

նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի

ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես

նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Page 5: հայ հին մայրաքաղաքներ
Page 6: հայ հին մայրաքաղաքներ

ԱՐՏԱՇԱՏ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում ։ Գտնվում

էԱրաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ

հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը,

Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։

Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-

Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտճանապարհի վրա։

Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմիցմ.թ.ա. 176 թ-ին և

ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաքմ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։

Page 7: հայ հին մայրաքաղաքներ
Page 8: հայ հին մայրաքաղաքներ

ԱՐՄԱՎԻՐ

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ

ափին, Արարատյան դաշտում։Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ

Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտականպետությանանկումից հետո Արմավիրը

շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 4-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական

թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189-ին,

երբ Արտաշես Ա-ն հիմնադրեցՄեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա

մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրըտնտեսական, մշակութային և պաշտամունքային

խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու,Վաղարշակ թագավորըԱրմավարի մեհյանում

կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր

գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի

սաղարթների սոսաջյունով։ Արտաշատիհիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք

լինելուց։

Page 9: հայ հին մայրաքաղաքներ
Page 10: հայ հին մայրաքաղաքներ

ԴՎԻՆ

Դվին պատմական Հայաստանի մայրաքաղաքներից

մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում էր

Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը

քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): Ըստ

պատմահայր Մովսես Խորենացու` «դվին» բառը

պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս

Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:

Page 11: հայ հին մայրաքաղաքներ
Page 12: հայ հին մայրաքաղաքներ

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանակերտ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։

Ենթադրաբար գտնվել է ժամանակակիցՍիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմականԱմիդ) քաղաքից

մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին: Հիմնադրել էՏիգրան Մեծը, մթա 70-ական

թվականներին և կոչել իր անունով։ Տիգրան Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի

որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը

վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100

հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև

մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեականաղբյուրների, հայկական թատրոնի I-ին շենքը կառուցվել է

Տիգրանակերտում մթա 69 թ, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը

շրջապատված էր 26 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի

տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։ Տիգրան թագավորի պալատը, շրջապատվածպարտեզներով,

լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորենավերվել է Լուկուլլոսի մթա 69-ի

արշավանքների ժամանակ։ Մթա 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը

լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով:

Page 13: հայ հին մայրաքաղաքներ
Page 14: հայ հին մայրաքաղաքներ

ՇԻՐԱԿԱՎԱՆ

Շիրակավանը (սկզբում կոչվել է Երազգավորս, Երազգավորք) հաջորդել է Բագարանին և

ՍմբատԱ ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք: Կառուցվել է

Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանիաջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի

տեղում): VII դարում հիշատակվում է որպես գյուղ, IX դարի կեսին՝ գյուղաքաղաք: Արքայանիստ

դառնալուց հետո վերածվել է քաղաքի: Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջափակված էր

պաշտպանականպարիսպներով: Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների 1064 թ-ի արշավանքի

ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը:

Թուրքականտիրապետության շրջանում Շիրակավանիանունը, հնչյունափոխվելով, դարձել

է Շորագյալ: XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր: Առաջինաշխարհամարտի (1914–18

թթ.) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ: Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ

Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է

հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում:

Page 15: հայ հին մայրաքաղաքներ
Page 16: հայ հին մայրաքաղաքներ

ԿԱՐՍ

Կարսը (կոչվել է նաև Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս և այլն) Ախուրյանի

աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ ծովի

մակարդակից 1850 մ բարձրությամբ: Աշոտ Բ Երկաթի մահվանից հետո գահ բարձրացածԿարսի

կառավարիչ Աբաս Բագրատունին (928–953 թթ.) արքունիքը տեղափոխել է Կարս և այն դարձրել

Հայաստանի նոր մայրաքաղաքը: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմածնարքայանիստ է դարձրել Անին: 963

թ-ին նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Մուշեղը, իրեն հռչակել է Վանանդի թագավոր՝ Կարսը

դարձնելով թագավորության (գոյություն է ունեցել մինչև 1065 թ.) կենտրոն: Մուշեղի հաջորդի և

որդու՝ Աբասի (984–1029 թթ.) օրոք Կարսը բարեկարգվել և տնտեսապես հզորացել է: XI դարի 2-րդ

կեսից – XII դարի վերջերը նրան տիրել են թյուրք-սելջուկները:

1639 թ-ի թուրք-պարսկականպայմանագրով Կարսն անցել է Թուրքիային: Մինչև 1670 թ.

Վանանդի եպիսկոպոսանիստն էր:

Page 17: հայ հին մայրաքաղաքներ
Page 18: հայ հին մայրաքաղաքներ

ԲԱԳԱՐԱՆ

Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի

աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին

կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր

Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող

արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական

նշանակությունը:

IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը

դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ

պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ

թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց

թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են

Լենկթեմուրի հրոսակները:

1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ

ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:

Page 19: հայ հին մայրաքաղաքներ
Page 20: հայ հին մայրաքաղաքներ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

Վաղարշապատ (ճանաչելի է

նաև Էջմիածին անունով), ՀայաստանիԱրմավիրի մարզում մեծ քաղաքն է։

Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ

(Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝ Էջմիածնի Մայր

Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ

Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և

վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի

մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից

դեպի Երևան

Page 21: հայ հին մայրաքաղաքներ
Page 22: հայ հին մայրաքաղաքներ

ԱՆԻ

Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և

Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է

Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-

արևմուտք:

Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե,

Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը

Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով:

Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին

արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:

Page 23: հայ հին մայրաքաղաքներ

Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա

թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի

մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի,

արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին

Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝

Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված

գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների

հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է:

Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ

և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին

մերձակայքով կտակել է Բյուզանդիային:

Page 24: հայ հին մայրաքաղաքներ
Page 25: հայ հին մայրաքաղաքներ

Նյութը պատրաստեց Ղազարյան

Տաթևը և Հարությունյան Ազատը

Դասվար Գայանե Վարդանյան