Հայկական հարց
DESCRIPTION
TRANSCRIPT
Մարտիրոսյան Շաքե11.4 դասարան
Հայկական հարցը Հայաստանի
ազատագրման, Հայկական
լեռնաշխարհում անկախ հայկական
պետականության վերականգնման, հայ
ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման
հիմնահարցերի ամբողջությունն է.
միջազգային դիվանագիտության
խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝
որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի
ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան
Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-
րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ
արձանագրվեց միջազգային դիվանագիտության
փաստաթղթերում: Բարձր դուռը պարտավորվում էր
բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ
վայրերում: Սան Ստեֆանո
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը,
հասկանալով Հայկական
հարցի դերը մեծ
տերությունների
քաղաքականության մեջ,
որոշեց յուրովի լուծել
Հայկական հարցը՝
Արևմտյան Հայաստանում
և Օսմանյան կայսրության
հայաբնակ վայրերում
կազմակերպելով հայերի
զանգվածային ջարդեր,
որոնց զոհ դարձավ ավելի
քան 300 հզ. մարդ:
1908 թ-ի
երիտթուրքական
հեղաշրջումից հետո
կայսրության
նորաթուխ
ղեկավարությունը
որդեգրեց նույն՝
պանթուրքիզմի
ծրագիրը, և 1909 թ-ի
ապրիլին իրագործեց
կիլիկիահայության
(հատկապես`
Ադանայի)
կոտորածը, որին զոհ
գնաց ավելի քան 30
հզ. մարդ:
Ադանայի կոտորած
1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն
մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝
երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ
իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն
բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18
թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:
Առաջին համաշխարհային
պատերազմ
Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի
հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց
ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց
նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի
մանդատն ստանձնելու առաջարկը:
Վերսալի պայմանագրի ստորագրման
ժամանակ (Ժորժ Կլեմանսո, Վուդրո
Վիլսոն և Դևիդ Լլոյդ Ջորջ, 1919 թ.,
Փարիզ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ ԸՍՏ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ
1920 թ-ի օգոստոսի 10-ին
Անտանտը Սևրում
(Փարիզի մոտ)
պայմանագիր կնքեց
պարտված Օսմանյան
կայսրության
սուլթանական
կառավարության հետ,
համաձայն որի՝ Թուրքիան
ճանաչում էր Հայաստանը՝
որպես ազատ և ակախ
պետություն:
Սևրի պայմանագրի
ստորագրումը
(1920 թ-ի օգոստոսի 10-ին)
Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝
Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը:
1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի
գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ
Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական
անկախ պետություն» արտահայտությունը
փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական
ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական
ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ
նույն դիվանագետների ձեռքով:
Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին
Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին
Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար
Հանրապետությունը:
1960–80-ական
թվականներին
նկատելիորեն մեծացել է
համաշխարհային
հասարակայնության
հետաքրքրությունը
Հայկական հարցի
նկատմամբ: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և
ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը: