ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ...

212
ISSN 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36) ԵՐԵՎԱՆ - 2017

Upload: others

Post on 14-Feb-2020

33 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ISSN 1829-0531Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ№ 2 (36)

ԵՐԵՎԱՆ - 2017

Page 2: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

2

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍАРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

JOURNAL FOR ARMENIAN STUDIES

Հիմնադիր՝ «Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարան» պետական ոչառևտրային կազմակերպություն՝ 286.210.04777

Խմբագրական խորհուրդ՝

Ռ.Կ. Միրզախանյան (նախագահ),

Մ. Գ. Գիլավյան (գլխավոր խմբագիր),Ա. Ա. Ավագյան, Ս. Դ. Դանիելյան, Ա. Գ. Դոլուխանյան,Ա. Կ. Եղիազարյան, Լ. Մ. Խաչատրյան, Ա. Վ. Գալստյան,Հ. Հ. Հակոբյան, Վ. Գ. Համբարձումյան, Լ. Շ. Հովհաննիսյան,Ռ. Ռ. Ղազարյան, Է.Ս. Մկրտչյան, Ս. Պ. Մուրադյան,Ա. Սեփեթճյան (Բեյրութ), Հ. Նալբանդյան (ԱՄՆ), Մ. Ադամյան (Ֆրանսիա)

Լ. Մ. Ալեքսանյան (պատասխանատու քարտուղար)

Գրանցման վկայական՝ 211.200.00182Գրանցման տարեթիվը՝ 26.03.2003 թ.Պարբերականությունը՝ եռամսյա

Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով, չենվերադարձվում։

Արտատպության դեպքում հղումը «Հայագիտական հանդես»-ինպարտադիր է։

«Հայագիտական հանդես» ամսագիրն ընդգրկված է թեկնածուականատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ԲՈՀ-իկողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակություններիցանկում (12.05.06թ. 133-01)։

Մեր հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան փ. 13, հեռախոս՝ 55-60-30 (1-20)Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Page 3: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

3

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԱԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր,բանասիրական գիտությունների դոկտոր

ՄԱՐԳՈՒՇ ՄԻՐՈՒՄՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ,մանկավարժական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 81՚ 374ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԲԱՌԱՐԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. տերմին, լեզվիկառուցվածքային մակարդակներ, թեմատիկ-իմաստային սկզբունք,միկրոհամակարգ, նկարագրական սահմանում, պարզաբանող օրինակ։

Ключевые слова и выражения: термин, языковые уровня, семантико-тематический принцип, микросистема, описательное определение,иллюстративный образец.

Key words and expressions: term, linguistic levels, semantic-thematicprinciple, micro-system, descriptive determination, illustrative sample.

Ժամանակակից բառարանագրությանը հայտնի են տարատեսակբառարաններ, որոնք միմյանցից տարբերվում են նպատակով,բառարանագրության առարկայով, մեթոդիկայով, նյութի մատուցմանեղանակներով և այլն: Դրանցից են բանասիրական բառարանները, որոնցտեսակին են պատկանում մասնագիտական-ճյուղային բառարանները կամտերմինարանները։

Հայ իրականության մեջ տարբեր բնույթի մասնագիտականտերմինարաններ կան, սակայն լեզվաբանական տերմինների առումովհայերենի տերմինաբանական բառարանագրությունը գտնվում էանմխիթար վիճակում, եթե նկատի ունենանք, որ վերջինտերմինաբանական բառարաններից անցել է ավելի քան 30-40 տարի, ևոչինչ չի ձեռնարկվել նոր բառարաններ ստեղծելու ուղղությամբ1։ Սա այն

1 Պետրոսյան Հ. Զ. և ուրիշներ, Լեզվաբանական բառարան, Ե., 1975։ Պետրոսյան Հ.Զ.,Հայերենագիտական բառարան, Եր., 1987։

Page 4: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

4

դեպքում, երբ ռուսական իրականության մեջ մեկը մյուսին հաջորդում ենլեզվաբանական տերմինների տարաբնույթ բառարաններ, ինչպիսիք են՝Օ.Ախմանովայի2 հայտնի բառարանից հետո հրապարակ իջած ոչ պակասարժեքավոր բառարանները՝ Վ.Դ. Ստարիչենոկի3, Տ.Վ. Մատվեևայի4, Ի.Ի.Բոգատիրևայի, Օ.Ա.Վոլոշինայի5 հեղինակությամբ, մյուս կողմիցռուսական իրականության մեջ անմրցակից է համարվում լեզվաբանականհանրագիտական բառարանը6, որ ունեցել է մի քանի հրատարակություն։

Մասնագիտական բառարանների (տերմինարանների) շարքումկարևոր դեր է վերապահված լեզվաբանական տերմիններիբառարաններին, քանի որ լեզվական (լեզվաբանական) տերմիններիգիտակցական յուրացումը կազմում է տվյալ լեզվի գիտական իմացությանհիմքը, ազգային լեզվի յուրացման բանալին, ազգային լեզվամտածողությանու լեզվական տրամաբանության խարիսխը: Այդ առումով, յուրաքանչյուրազգի լեզվական մշակույթի զարգացման մակարդակը որոշվում է ոչ միայնլեզվական-քերականական ձեռնարկների ու տեսական մենագրություններիբազմազանությամբ, այլև տվյալ լեզվի տերմինային համակարգի մշակմամբու հանրամատչելի մատուցմամբ, այլ կերպ ասած՝ լեզվաբանականբառարանների առկայությամբ:

Արդի ժամանակներում՝ գիտության և տեխնիկայի աննախադեպզարգացման պայմաններում, լեզվաբանական տերմինների բառարանիկազմման հարցը մեզանում դառնում է հրամայական պահանջ։

Ելնելով բուհական համակարգում դասավանդելու մեր բազմամյափորձից՝ մենք որոշեցինք կազմել լեզվաբանական տերմինների այնպիսիբառարան, որ ուսումնական բնույթ ունենա: Այդ կարգի բառարանում պետքէ տրվեն ոչ միայն լեզվաբանական տերմինների իմաստայինբացատրությունները, այլև դրանք պետք է ուղեկցվեն լրացուցիչմեկնաբանություններով, ցուցադրական օրինակներով, այնպես, որյուրաքանչյուր բառահոդված ամբողջացնի լեզվաբանական որևէհասկացության շրջանակները, ըստ այդմ՝ տվյալ տերմինիմիկրոհամակարգն էլ դառնա լեզվական որևէ թեմայի համակողմանինկարագրության դաս:

2 Ахманова О.С., Словарь лингвистических терминов, М., 1969.3 Старичёнок В.Д., Большой лингвистический словарь, Ростов-на-Дону, 2008.4 Матвеева Т.В., Полный словарь лингвистических терминов, Ростов-на-Дону, 2010.5 И.И.Богатырева, О.Ф.Волошина, Словарь школьных лингвистических терминов, М.,2012.6 Лингвистический энциклопедический словарь, М., 1990.

Page 5: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

5

Բառարանում լեզվաբանական տերմինները տրվում են ըստբնագավառների՝ հնչյունաբանություն, գրաբանություն, ձևույթաբանություն,բառակազմություն, բառագիտություն, բառարանագիտություն,ձևաբանություն, խոսքի մասեր, շարահյուսություն, ոճաբանություն,կետադրություն, ուղղախոսություն, լեզվի բնութագրեր, լեզվի տեսությանհարցեր, լեզվաբանական մեթոդներ, լեզուների դասակարգում:

Լեզվաբանական տերմինների բառարանի առանցքային հարցերից ենմասնագիտական տերմինների ընտրությունն ու առանձնացումը։ Տերմինըբառ է կամ բառակապակցություն, որն արտահայտում է տնտեսական,քաղաքական, գիտական, մշակութային կյանքին, տեխնիկային և այլբնագավառներին բնորոշ հասկացություններ7:

Սույն բառարանի նպատակն է համակարգել ժամանակակիցդպրոցական և բուհական դասընթացներում գործածվող լեզվաբանականտերմինները, տալ դրանց նկարագրությունն ու մեկնաբանությունը, որկարող է դառնալ հանրամատչելի ուղեցույց հայերեն ուսումնասիրողներիկամ հայերենի՝ իրենց գիտելիքները խորացնողների համար:

Ինչ սկզբունքներով է կազմվել լեզվաբանական տերմիններիբառարանը։

Բառարանի տերմիններն ընտրված են ըստ լեզվի կառուցվածքայինմակարդակների և ըստ նրանց տերմինային բնույթի: Յուրաքանչյուրմակարդակի տերմինները ներկայացնում են որոշակիմիկրոհամակարգեր, որոնք իրենց հերթին ամբողջացնում են տվյալբնագավառի (լեզվական մակարդակի) տերմինահամակարգը:

Բառարանը կազմված է թեմատիկ-իմաստային սկզբունքով,բառահոդվածները տրվում են ոչ թե այբբենական կարգով, այլհասկացական կարգերով, որոնք պայմանավորված են բառախմբերիիմաստային (բովանդակային) ընդհանրությամբ։

Այսպես, արմատ հենակետային տերմինի բացատրությունից հետո տրվումեն նրա տերմինային շրջապատը կազմող միավորները, որոնքամբողջական պատկերացում են տալիս տվյալ թեմայի վերաբերյալ:

Արմատ- Բառի նյութական-քերականական իմաստների կրողն է, նրահիմնական մասը, որ իմաստի տեսակետից անփոփոխ է մնումբառակազմական քայլերի ընթացքում: Նախադասության ոլորտում կարող էհամընկնել բառին, որն այս դեպքում կոչվում է արմատական բառ:

7 Տերմինաբանական ստորակարգության մասին հանգամանորեն տե′ս Էդ.Աղայան,Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984, էջ 330-334: Հ.Պետրոսյան,Հայերենագիտական բառարան, էջ 578-580:

Page 6: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

6

Առանց արմատի բառ լինել չի կարող: Արմատն ունի իր հնչյունայինկաղապարը (հնչյունակազմը): Բաղադրյալ բառի կազմում կարող են լինելմեկ և մեկից ավելի արմատներ, միահնչյուն (միահնչույթ) արմատներ թեևսակավ, բայց լինում են [է (կա, լինել), լատ. i (re) - գնալ. e(o) գնում եմ]:Հայերենում միաբաղաձայն արմատ չկա, կան արմատահնչյուններ, որոնքերբեմնի արմատի տարբերակներն են` դ - նել, տ - ալ. դրանց իմաստակիրտարբերակներն են` դի - ցուք, տու - ր և այլն):

Հիմնականում լինում են ձայնավորների և բաղաձայններիկապակցություններով ստեղծված արմատներ (աղ, ջուր, հաց, օդ, օձ, օր,երգ և այլն):

Ըստ խոսքիմասային արժեքի, զանազանում են`-անվանական արմատ, արմատի դերում հանդես են գալիս անուն

խոսքի մասերը. քաղաք-ային, բան-ավոր, գեղ-անի, քառ-ակի,-բայական արմատ- արմատի դերում հանդես են գալիս

բայարմատները.` խոս-(խոսել), փրկ-(փրկել), վազ-(վազել), որոնցովկազմվում են ինչպես բայեր, այնպես էլ բայանուններ` խոսք, վազք,փրկանք:

Պատմականորեն կարելի է առանձնացնել՝-ստուգաբանական արմատ, որ բացահայտվում է ստուգաբանական

վերլուծության միջոցով, օրինակ` անալի (< աղ), նշույլ (շող),-բնիկ հայերեն արմատներ` հող, ջուր, հաց, տուն, տղա, աղջիկ,- փոխառյալ արմատ` նամակ, կոնդակ, եկեղեցի, օգոստոս, մկրատ,

- ձայնդարձով արմատ- առաջացել է հնդեվրոպականարմատների ձայնավորների փոփոխության հետևանքով,ինչպես` մարդ - մեռ - մահ, կեռ - կոր, չոր - չիր, հետ(ք) – ոտ(ք) ևայլն:

Տերմինի իմաստի բացատրությունը բառարանի առաջնահերթխնդիրն է, որ նախատեսում է բացահայտել տերմինների հասկացականնշանակությունները և դրանք մեկնաբանել առանձին-առանձին:Բառարանում գերազանցապես կիրառվել է տերմինների բացատրությանիմաստաբանական կամ նկարագրական սահմանումը. այս եղանակը վեր էհանում տերմինային հասկացության բովանդակությունն ու ծավալը,ինչպես նաև ցույց է տալիս տերմինի և լեզվական հասկացության կապը,ինչպես՝

Հնաբառեր - Նշանակում են այնպիսի առարկաներ ուհասկացություններ, որոնք ինքնին չեն հնացել, բայց որոնց արտահայտմանհամար ներկայումս գործածվում են այլ բառեր, ինչպես` անսալ - լսել, գուբ- փոս, փողոտել - մորթոտել (կոկորդը կտրել), վասն - համար, մասին և այլն:Հնաբառերն ունեն տարբեր կարգի արտահայտություններ` բառային-

Page 7: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

7

բառույթային. այրուձի - հեծելազոր, բառա-հնչյունային. արտոսր -արտասուք, երդումն - երդում, քերականական. ծածկվեցավ - ծածկվեց,հրապարակավ - հրապարակով, ձեռամբ - ձեռքով և այլն:

Որոշակի դեպքերում կրկնությունից խուսափելու նպատակովգործածվում է հղումը, ինչպես՝

Գիտական ոճ - Բնորոշ է գիտական գրականությանը,դասախոսություններին, գիտական զեկուցումներին ու բանավեճերին:Հարուստ է գիտատեխնիկական, մասնագիտական տերմիններով,դատողական բնույթի բառերով, շաղկապներով: Այս ոճատեսակի առանցքըկազմում են գիտական բնագավառի տերմինները (Տե՛ս Տերմինբառահոդվածը):

Բառիմաստի մեկնաբանության բաղադրիչներից է պարզաբանողօրինակը:

Բառարանում պարզաբանող օրինակը բերվում էբառակապակցության կամ նախադասության տեսքով` քաղվածհեղինակային ստեղծագործություններից: Պարզաբանող օրինակներնամբողջացնում են տերմինների իմաստային-քերականականյուրահատկությունների բնութագիրը, բացահայտում նրանց գործառականբնագավառները և այլն: Օրինակ՝

Բացահայտիչ ստորադաս նախադասություն - բացահայտում էգերադաս նախադասության գոյականական անդամի կամ անձնանիշդերանվան (բացահայտյալի) ով կամ ինչ լինելը: Օրինակ, Վաղվա մասինմտածում են նրանք, ովքեր վստահություն չունեն իրենց ուժերի վրա (ՆԴ):

Տերմինաբանական սույն բառարանն առանձին ուսումնասիրելիսկարելի է պատկերացում կազմել լեզվի կառուցվածքային մակարդակներիվերաբերյալ, սովորել նրանց միավորների ներքին կապերի բնույթը ինչպեսմիմյանց, այնպես էլ այլ մակարդակային միավորների նկատմամբ:Բառարանը կարելի է գործածել հայոց լեզվի ուսուցման ընթացքում՝ լեզվիյուրաքանչյուր բաժին ուսումնասիրելիս։ Օրինակ, հնչյունաբանությունբաժինն ուսունասիրելիս կարելի է հետևել այդ բաժնի տերմինայինհամակարգի բառահոդվածներին և այդ բաժնի տեսական նյութիիմացությունը խորացնել բառարանում տրված տերմիններիբացատրություններով, ինչպես՝• Հնչյունաբանություն• Հնչյուն և հնչույթ.• Հնչյունների հատկանիշները - ակուստիկական հատկանիշներ,երաժշտական և ոչ երաժշտական հնչյուններ, հնչյունի բարձրություն,հնչյունի ուժ, տեմբր, հնչյունի տևականություն, հնչյունի հնչեղություն,հնչյունի լարվածություն,

Page 8: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

8

• Հնչյունների դաակարգում• Ձայնավոր հնչյուններ, լեզվի դիրք - լեզվի բարձրացում, շրթունքներիդիրք• Բաղաձայն հնչյուններ

Բաղաձայնների դասակարգումն ըստ ձայնի և աղմուկիհարաբերության

- եռաշարք բաղաձայններ, երկշարք բաղաձայններ Դասակարգումն ըստ արտաբերման եղանակի - հպական

հնչյուններ, շփական հնչյուններ, ձայնորդ հնչյուններ, հպաշփականներ Դասակարգումն ըստ արտաբերման տեղի - շրթնային

բաղաձայններ, երկշրթնային բաղաձայններ, շրթնատամնայինբաղաձայններ• Լեզվային բաղաձայններ - առաջնալեզվային բաղաձայններ,լեզվատամնային բաղաձայններ, լեզվաքմային բաղաձայններ, երկկենտրոնբաղաձայններ, ատամնային բաղաձայններ, կոկորդային բաղաձայններ• Հնչյունափոխություն

Դիրքային և փոխազդեցական հնչյունափոխություն Շեշտափոխական հնչյունափոխություն Փոխազդեցական հնչյունափոխություն

- առնմանություն, լիակատար առնմանություն, ոչ լիակատարառնմանություն,

- տարնմանություն, ներդաշնակում, ամփոփում, համաբանություն,դրափոխություն, հնչյունների պարզեցում, հնչյունների միացում, ձայնդարձև հերթագայություն, ժողովրդական ստուգաբանություն• Ընդհանուր պատմական հնչյունափոխություն

- ձայնավորների հնչյունափոխություն, բաղաձայններիհնչյունափոխություն,

- երկբարբառների և եռաբարբառների հնչյունափոխություն,փոփոխություններ բառավերջում, փոփոխություններ բառասկզբում

Վանկ Երկբարբառ Եռաբարբառ Շեշտ - բառային շեշտ, միատոն շեշտ, տրամաբանական շեշտ,

ազատ շեշտ, կայուն-անշարժ շեշտ, կայուն-շարժական շեշտ,անշեշտություն, նախահար անշեշտ բառեր, վերջահար անշեշտբառեր

• Գրաբանություն• Գիր

- պատկերագրություն, գաղափարագրություն, հնչյունագրություն

Page 9: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

9

• Այբուբեն- տառագրություն

• Ուղղագրություն• Ուղղագրության սկզբունքները

- հնչյունական սկզբունք, ձևաբանական սկզբունք, պատմականսկզբունք• Ուղղագրական բարեփոխումներ• Գրադարձություն• Տառադարձություն

Տերմինների բացատրությունը կատարվում է բառարանագրությանոչ ավանդական սկզբունքով. յուրաքանչյուր տերմին մեկնաբանվում էբովանդակային համակողմանի ընդգրկումով, որ բառարանին հաղորդում էուսումնական ձեռնարկի արժեք:

Բառիմաստի մեկնաբանությանը հաջորդում է պարզաբանողօրինակը, որ բերվում է բառակապակցության կամ նախադասությանտեսքով` քաղված հեղինակային ստեղծագործություններից: Պարզաբանողօրինակներն ամբողջացնում են տերմինների իմաստային-քերականականյուրահատկությունների բնութագիրը, բացահայտում նրանց գործառականբնագավառները։

Լեզվական յուրաքանչյուր մակարդակի ու նրա միավորներիմեկնաբանությունից հետո կատարվում է լեզվական նյութի նպատակայինվերլուծություն (ձևույթային, բառակազմական, ձևաբանական և այլն)։

Բառարանի վերջում տրվում է լեզվաբանական տերմինների ցանկը՝տերմինարան, որ պարունակում է շուրջ ….. տերմին։

Լ.Մ.Խաչատրյան, Մ.Վ. ՄիրումյանԼեզվաբանական տերմինների ուսումնական բառարանի

կազմման սկզբունքներըԱմփոփում

Լեզվաբանական տերմինների բառարանը կազմված է հետևյալսկզբունքներով.

ա) տերմիններն ընտրված են ըստ լեզվի կառուցվածքայինմակարդակների,

բ) բառարանը կազմված է թեմատիկ-իմաստային սկզբունքով,գ) տերմինից հետո տրվում են նրա միկրոհամակարգի տերմինները,դ) կիրառվել է տերմինների բացատրության իմաստաբանական կամ

նկարագրական սահմանումը,ե) գործածվում է հղումը,

Page 10: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

10

զ) բառիմաստի մեկնաբանությանը հաջորդում է պարզաբանողօրինակը,

է) յուրաքանչյուր բաժնի տերմինների մեկնաբանությունից հետոկատարվում է լեզվական նյութի նպատակային վերլուծություն։

Л.М. Хачатрян, М.В. МирумянПринципы составления учебного словаря

лингвистических терминовРезюме

Одним из главных вопросов составления лингвистического учебногословаря являются выбор и уединение специальных терминов. В основеданного словаря лежат следующие принципы:

а/ термины выделяются по языковым уровням,б/ словарь составляется по семантико-тематическим принципам,в/ после ключевых терминов даются термины его микросистемы,г/ употребляется способ семантического или описательного

определения,д/ пользуется прием ссылки,е/ употребляется иллюстративный образец,ё/ после толкования терминов каждого отдела, делается анализ

языкового материала.

L. M. Khachatryan, M.V. MirumyanThe Principles of Compiling an Instructional

Dictionary of Linguistic TermsSummary

One of the most important issues of compiling an instructional linguisticdictionary is the choice and separation of special terms. In the basis of the givendictionary lie the following principles;

a/ the terms are segregated on the linguistic levels,b/ the dictionary is compiled according to the semantic-thematic principles,c/ after the key terms the terms of its micro-system are given,d/ the means of semantic or descriptive determination is used,e/ the approach of the reference is used,f/ an illustrative sample is used,g/ after the interpretation of the terms of each head, an analysis of linguistic

material is done.

Page 11: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

11

БЕЛЛА ХОДЖУМЯНкандидат филологических наук, доцент

(Ереванский государственный университет)УДК 81՚ 373

К ПРОБЛЕМЕ СИНОНИМИЧЕСКОЙ СООТНЕСЕННОСТИСОМАТИЧЕСКИХ ФРАЗЕОЛОГИЗМОВ

(СОПОСТАВИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ)

Բանալի բառեր և արտահայտություններ. հոմանշություն,տարբերակային ձեւ, սոմատիկ դարձվածք, հոմանշային շարք, գերիշխողդարձվածք, բառային հոմանշություն, դարձվածքային հոմանշություն,համեմատական վերլուծություն, ռուսերեն եւ հայերեն համարժեք սոմատիկդարձվածքներ:

Ключевые слова и выражения: синонимия, вариантная форма,соматический фразеологизм, синонимический ряд, доминирующийфразеологизм, лексическая синонимия, фразеологическая синонимия,сопоставительный анализ, русские и армянские эквивалентные СФ.

Key words: synonymity, variant form, somatic idiom, synonymic row,lexical synonymity, comparative analysis, Russian and Armenian equivalentidioms.

Фразеологические синонимы, как и синонимы вообще, могут бытьполными и частичными, т.е. абсолютно взаимозаменяемыми или частичновзаимозаменяемыми. Данный фактор в определенной степени зависит отструктуры фразеологизма. Для фразеологических синонимов характеренсемантический параллелизм и доминанта смыслообъединяющего значения.Последнее обычно сопровождается различными частносемантическимизначениями, играющими второстепенную роль. Так, сопоставим некоторыесинонимические ряды соматических фразеологизмов с ихсмыслообъединяющим значением:а) бок о бок – рука об руку – плечом к плечу – нос к носу и т.д. – оченьблизко;б) сломя голову – очертя голову – во все лопатки – со всех ног и т.д. – оченьбыстро.

В обоих вышепредставленных синонимических рядах(одноструктурных и разноструктурных СФ) налицо семантика признака: а)«близко», б) «быстро». Интересно также отметить, что степень указанных

Page 12: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

12

признаков в обоих случаях определяется одним и тем же словом «очень».Именно слово «очень» является тем конкретизирующим компонентом,который в данном случае не может быть опущен, поскольку это неизбежноприведет к ущербности семантики всего СФ в целом.

При рассмотрении синонимичных пар СФ (а часто и целыхсинонимических рядов) нередко приходится сталкиваться с имплицитносодержащимися в них дополнительными оттенками значений, которыепорой ограничивают их полную взаимозаменяемость. Речь идет о техскрытых, едва уловимых оттенках, которые наслаиваются на общее дляданного синонимического ряда значение. Так, СФ «морочить голову» входитв следующий синонимический ряд: втирать очки – пускать пыль в глаза –обводить вокруг пальца, водить за нос, отводить глаза, заговаривать зубы,обувать на обе ноги, брать на арапа.

Как видно, не все фразеологизмы представленного синонимическогоряда включают соматический компонент, однако их объединяет общеесемантическое значение, а именно: «поступать нечестно».

Дальнейшее исследование указанных фразеологизмов выявляет у нихчастные значения, затрагивающие лишь отдельные фразеологизмы, иногданекоторые пары или группы внутри отмеченного синонимического ряда.

Так, например, фразеологизм «пускать пыль в глаза» означает непросто «нечестно поступать», а «хвастаясь, обманывать, создавать видимость»;синонимическая пара «заговаривать зубы» и «отводить глаза» характеризуетсяследующим смыслоразличительным значением: «умышленно отвлекатьвнимание, создавать ложное впечатление»; фразеологизмы же «морочитьголову» и «водить за нос» имеют следующее частносемантизирующеезначение: «вводить в заблуждение обычно в течение длительного времени».

Тем не менее, несмотря на наличие разных имплицитныхоттеночных значений внутри общего значения данного синонимическогоряда, последнее является доминирующим, что позволяет объединить всевышепредставленные фразеологизмы в один большой синонимический ряд.

В вышепредставленных примерах дополнительные семантическиеоттенки значений внутри синонимических пар содержатся имплицитно всемантике фразеологизма в целом. Нередко же оттеночные значенияпривносятся во фразеологизм посредством слов-сопроводителей. Например,СФ «без задних ног» получает разные семантические оттенки в зависимостиот того, с каким глаголом он сочетается (ср.: спать, лежать, валяться…).Наоборот, фразеологизмы синонимического ряда «в поте лица», «не покладаярук» и другие полностью взаимозаменяемы, т.к. они все сочетаются только с

Page 13: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

13

глаголами «работать», «трудиться» и, естественно, не могут отличатьсядополнительными оттенками значений.

Итак, фразеологические синонимы, могут быть полными ичастичными, т.е. в одних случаях синонимичные СФ полностьювзаимозаменяемы, в других - различаются оттенками значений.Аналогичный вывод вытекает и из анализа соотносительных армянских СФ.Сравним, например:

а) частичные синонимы:կողք կողքի-քթի տակ-ձեռք մեկնես՝ կհասնի....,

б) полные синонимы:աչքերին թոզ փչել-մատների վրա խաղացնել-աչքերը կապել-գլուխըյուղել...Следует отметить, что в обоих случаях обязательным условием

синонимичности фразеологизмов (как и синонимии вообще) являетсянеизменность их семантического поля. Исследование синонимичных СФпозволяет заключить, что их полная или частичная взаимозаменяемость визвестной степени обусловлена лексическим окружением. Так, в частности,стержневой центр большинства рассматриваемых глагольных ФЕ связан сконкретными глаголами, которые и привносят дифференцирующие оттенкив общую семантику соответствующего фразеологизма в целом.

Сравним, к примеру, синонимическую пару фразеологизмов «во вселопатки» и «в мгновенье ока». Если рассматривать эти фразеологизмы впредставленной усеченной форме, т.е. без глаголов – сопроводителей, тосинонимичность их очевидна: оба фразеологизма выступают в значении«быстро». При попытке же восстановления привычного словесногоокружения этих фразеологизмов выясняется, что синонимия здесьограничена рамками видового употребления соответствующих глаголов. Обаотмеченных фразеологизма принято сочетать с глаголами движения (бежать,скакать, мчаться). Но если СФ «во все лопатки» способен присоединять лишьформу несовершенного вида этих глаголов, то фразеологизм «в мгновеньеока», наоборот, использует форму совершенного вида тех же глаголов.

Фразеологические и лексические процессы в языке тесновзаимосвязаны и развиваются параллельно. В первую очередь, тот факт, чтофразеологизм является особой языковой единицей, состоящей из двух иболее слов, уже говорит о том, что структура фразеологизма естественнымобразом основана именно на этих словах. Известно, что один из компонентовфразеологизма (стержневой) несет на себе основную семантическуюнагрузку, а другой (зависимый) – находится в определенной зависимости от

Page 14: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

14

него. Иногда оба компонента выступают семантически равноправными. Ново всех случаях (независимо от того, какой из компонентов занимаетпозицию опорного, а какой – зависимого) оба они выступают какединственные конструирующие элементы фразеологизма. Итак, мывернулись к исходной мысли о непосредственной связи между лексическимии фразеологическими единицами языка.

Анализ СФ показывает, что подавляющее большинство их можносоотнести с соответствующими словами или легко заменить последними. Нопри более глубоком исследовании расхождения между указаннымиязыковыми единицами становятся очевидными и неоспоримыми. Нетруднозаметить, что слова (лексические единицы, т.е. элементы лексики) состоят изотдельных морфем, реально существующих лишь в слове. Фразеологизмы жевключают в свой состав целые слова с присущими им формами.Соотнесенность или возможность замены фразеологизмов соответствующимисловами происходит вовсе не как следствие их лексико-грамматической иструктурной тождественности, а, скорее, в силу семантической близостипонятий, выражаемых ими. Сравним, например: рукой подать – близко, краемуха – невнимательно, язык проглотить – молчать и т.д.

При сопоставлении с эквивалентными армянскими фразеологизмами опять-таки на первый план выступает фактор семантической близости. Так,сравним:

Ձեռքդ մեկնես՝ կհասնի - մոտիկ է, ականջի ծայրով - անուշադիր,լեզուն կուլ տալ – լռել:Анализ фактического материала показывает, что связь с

синонимичными лексическими единицами характерна не только дляотдельных фразеологизмов , но и для целого синонимического рядафразеологических единиц. Сравним, например:

без царя в голове – ветер в голове – пустая голова =легкомысленный;бок о бок- под носом – рукой подать – в двух шагах = близко, рядом;валиться с ног – еле держаться на ногах – выбиться из сил = устать и т.д.

При сопоставлении с соотносительными армянскимисинонимичными рядами фразеологизмов наблюдается аналогичная картина.Так, сравним:

կողք կողքի - քթի տակ - ձեռքդ մեկնես՝ կհասնի - երկու քայլ է =մոտիկ и т.д.

Итак, в обоих языках очевидна доминирующая позиция лексическогосинонима с точки зрения большей употребительности в языке.

Отметим, что говоря о соответствии фразеологизма одному слову, мыдалеки от мысли считать, что это слово может совпадать с одним из

Page 15: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

15

составляющих компонентов фразеологизма. Подобное суждение выгляделобы парадоксальным, поскольку общеизвестно, что значение фразеологизма невытекает из значений составляющих его частей.

Дальнейший анализ подводит нас к следующему заключению: какправило, глагольные СФ соответствуют глаголу (сравним:чесать языком –болтать; клевать носом – дремать; прикусить язык – замолчать и т.д.),именные же – преимущественно – наречием, реже – прилагательным(сравним: бок о бок – рядом; рука об руку – вместе; носом к носу - близко;мастер на все руки – умелый и т.д.).Аналогичная картина наблюдается и вармянском языке. Сравним, например: ձեռք ձեռքի - միասին; քիթ քթի –մոտիկ (наречие); ձեռքից ամեն բան գալիս է – հմուտ (прилагательное);լեզուն կծել – լռել (глагол).

Использованная литература1.Блюм А. Семантические особенности соматической фразеологии. М.: АСТ-пресс, 2000.2.Жуков В.П. Русская фразеология. М.: Высшая школа, 1986.

Բ.ԽոջումյանՍոմատիկ դարձվածքների հոմանշային հարաբերակցության մասին

(համեմատական վերլուծություն)Ամփոփում

Հոդվածում հետազոտվում են սոմատիկ դարձվածքներիհոմանշությանը առնչվող որոշ հարցեր: Զուգահեռաբար վերլուծվում եննշված խմբի դարձվածքների տարբերակային ձեւերը, նաեւ կատարվում էվերջիններիս տարբերակումը հոմանշային ձեւերից: Որոշակի տեղ էհատկացվում սոմատիկ դարձվածքների հոմանշային շարքերիուսումնասիրությանը, ինչպես նաեւ դարձվածքային եւ բառայինմիավորների հոմանշության խնդիրներին: Հոդվածում կատարվում էռուսերեն եւ հայերեն սոմատիկ դարձվածքների համեմատականուսումնասիրություն, որը հանգեցնում է մի շարք կարեւորեզրակացությունների:

Б. ХоджумянК вопросу о синонимической соотнесенности соматических фразеологизмов

(сопоставительный анализ)Аннотация

Page 16: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

16

В статье рассматриваются некоторые вопросы синонимиисоматических фразеологизмов. Параллельно анализируются вaриантныеформы исследуемой группы фразеологизмов и проводится разграничениесинонимичных и вариантных форм. Определенное место отводитсяисследованию синонимических рядов СФ, а также вопросамфразеологической и лексической синонимии. Проводится сопоставительноеисследование эквивалентных русских и армянских соматическихфразеологизмов, подводящее к ряду важных выводов.

B. KhojumyanOn the Issue of Synonymic Relativity of Somatic Phraseologisms

(Comparative Analysis)The article discusses some issues of synonymity of somatic idioms.In

parallel, variant forms of the group of idioms under research are analyzed anddifferentiation of synonymic and variant forms is being made. A specific place isgiven to a research of synonymic rows of somatic idioms, as well as to the issues ofidiomatic and lexical synonymity. The article makes a comparative research ofequivalent Russian and Armenian somatic idioms leading to a number ofimportant conclusions.

Page 17: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

17

ԱՇԽԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայիամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 378:811.19ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԻ

ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. մասնագիտականմիջոցառում, հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն,շարահյուսություն, կենաց ծառ, հեքիաթ, ածանց, բառ, վերացարկվածմտածողություն:

Ключевые слова и выражения: Профессиональное мероприятие,лексикология, фонетика, морфология, синтаксис, лингвистическое дерево,сказка, аффикс, слово, абстрактное мышление.

Key words and expressions: Academic activity, phonology, morphology,syntax, tree of life, fairy tale, prefix, suffix, word, abstract thinking.

Երրորդ հազարամյակում տեխնոլոգիաների արագ զարգացումը,հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները,անգամ ազգային, հայրենասիրական, ընտանեկան արժեքներիվերարժևորումը թելադրում են մտածողության արդիականացում, ինչպեսնաև կրթական ծրագրերի իրականացման համար այդ ամենի մատուցման,փոխանցման, ուսուցման արդյունավետ մեթոդների և միջոցների կիրառմանհմտություններ:

Յուրաքանչյուր մասնագիտություն, բնականաբար, ունի իրառանձնահատկությունները: Մանկավարժի համար կարևոր են տեսական ևպրակտիկ գիտելիքների համադրման կարողությունները: Այստեսանկյունից մանկավարժական բուհում /բակալավր և մագիստրատուրա/խիստ կարևորվում է ուսումնամասնագիտական պրակտիկան, որնանցկացվում է երկու շրջափուլով` ուսումնաճանաչողական և ակտիվգործունեության շրջաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու շրջափուլ:Ուսումնամասնագիտական պրակտիկան ոչ միայն նպաստում էմանկավարժի կերտմանը, այլև բացահայտում է մանկավարժի այնանհատական գծերը, որոնք կարող են նպաստել կամ մասնագետիկայացմանը, կամ էլ հակառակը: Դեռևս Հովհան Ոսկեբերանն էր այնհամոզմունքին, թե <<Չկա ավելի բարձր արվեստ, քան դաստիարակելուարվեստը: Իմաստուն դաստիարակը կերտում է մի կերպար, որին նայելով`ցնծում են թե մարդիկ, թե Աստված>>: Ուսումնամասնագիտական

Page 18: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

18

պրակտիկաները պետք է ուսանող- մանկավարժների մոտ մշակեն որոշաշխատանքային հմտություններ, կարողանան բացահայտել ապագամանկավարժների հոգեկերտվածքի անհարժեշտ կողմերը, ինչպես նաև ձեռքբերեն անհարժեշտ նախնական պրակտիկ գիտելիքները, որոնքկնպաստեն հետագայում ինքնուրույն աշխատանքի անցնելիս:Առհասարակ, մենք գտնում ենք, որ նպատակահարմար է դպրոցներումգոնե սկզբնական շրջանում մի որոշ ժամանակահատված աշխատել<<ուսուցչի օգնական>>, քանի որ մանկավարժի մասնագիտությունըպահանջում է բավական արհեստավարժություն, ոչ տեղին դիտողությունը,<<պատիժը>>, նույնիսկ <<հումորը>> կարող են հանգեցնել բավական վատարդյունքների. չէ? որ երեխայի մտածողությունը, հոգեկերտվածքը պետք էձևավորվի առողջ մթնոլորտում: Մասնագիտական պրակտիկայիընթացքում ուսանողները դժվար խնդրի առջև են. տեսական գիտելիքներըպրակտիկայում կիրառելիս նրանք առնչվում են այնպիսի իրողությունների,որոնց լուծումները պահանջում են `

1. մասնագիտական պատշաճ պատրաստվածություն,2. ճկունություն և հարմարվողականություն,3. հետաքրքրասիրություն և երևակայություն,4. ուսուցման գործընթացը մոտիվացնելու կարողություններ,5. աշակերտին հարգելու կարողություններ:<<Հայոց լեզու և գրականություն>> առարկան հիմնական դպրոցում

բաժանվում է երկու մասի`<<Մայրենի>> և <<Հայոց լեզու>>,<<Գրականություն>>1: Այս բաժանումը կատարելիս, իհարկե, ուշադրությունէ դարձվել և տարիքային առանձնահատկություններին, և ուսուցանվողնյութին: Ուսումնամասնագիտական պրակտիկան հիմնականումանցկացվում է հիմնական դպրոցում և մեծ ուշադրություն պետք է դարձվիայս առարկաների յուրահատկություններին: Բնականաբար, պրակտիկայիընթացքում դժվար է տարորոշել, թե որ առարկան է նախընտրելիդասավանդող ուսանողի համար` <<Մայրենին>>, թե՞ <<Հայոց լեզուն>>:

Սույն հոդվածում անդրադառնում ենք ուսումնաճանաչողականպրակտիկայի շրջափուլի որոշ առանձնահատկություններին: Վերոհիշյալշրջափուլերում ուսանողները ծանոթանում են դպրոցին` իբրև

1 Դ. Գյուրջինյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան, Մայրենի 5, Եր., 2015, Մայրենի 6,Եր., 2016, Հ. Բարսեղյան, Փ. Մեյթիխանյան, Հայոց լեզու, 7, Եր., 2011:

Page 19: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

19

հաստատություն, դպրոցում գործող կառույցներին, ենթակառույցներին,դրանց գործառույթներին2:

Ուսանողները կատարում են նաև դասադիտարկումներ, ընդ որումնաև այլ առարկաներից: Մեթոդիստի հետ կատարվում է վերլուծություններ:Այստեղ կարևոր է նրանց շփումը երեխաների հետ: Չնայած նրանք չենդասավանդում, բայց երեխաների հետ պետք է շփվենարտադասարանական միջոցառումների միջոցով: Այս միջոցառումներըբովանդակային պլանում բաժանվում են երկու խմբի`այցեր տարբերմշակութային վայրեր և, իհարկե, ստեղծագործական միջոցառումներիկազմակերպում: Վերջինս, եթե ունենում է ճիշտ մոտիվացիա, ապաբավական հետաքրքիր արդյունք է տալիս:

Քննարկենք միջոցառման մեկ օրինակ <<Հայոց լեզվից>>, որնընդգրկում է միջին դպրոցի բոլոր դասարանները:

Միջոցառման վերնագիրը` <<Հայոց լեզվի կենաց ծառը>>:Միջոցառմանը ընդգրկված խմբերը`5-րդ դասարան6-րդ դասարան7-րդ դասարան8-րդ դասարան9-րդ դասարանպրակտիկայի խմբի ուսանողներ

Միջոցառման բովանդակություն` այն ներառում է լեզվի բոլորբաժինները` հնչյունաբանություն /5-րդ դասարան/, բառագիտություն/6-րդդասարան/, ձևաբանություն/7-րդ դասարան/, շարահյուսություն/8-9-րդդասարաններ/:

Մեթոդներ`թիմային աշխատանք, զրույց, հարց ու պատասխան,քարտային աշխատանք, աղյուսակներ, լեզվական ծառ:

Նպատակը`աշակերտների մոտ ամփոփել որոշժամանակահատվածի կտրվածքով լեզվական գիտելիքները, լեզվականգիտելիքների գործածությունը պրակտիկայում:

Ուսանողների մոտ մշակել թիմային աշխատանքներին մասնակցելուկարողություններ, աշակերտական խմբերի կառավարում,ստեղծագործական աշխատանքի մոտիվացիաներ:

Միջոցառումը կազմակերպվում է քայլերով.

2 Ռ. Հարությունյան, Ս. Թորգոմյան, Ուղեցույց մանկավարժականպրակտիկայի/բանասիրական ֆակուլտետ, բակալավրիատ/, Եր., 2017:

Page 20: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

20

Քայլ առաջին`Յուրաքանչյուր դասարանին կցվում է ուսանողների խումբ/2-3

ուսանող/, որոնք գրում են միջոցառման սյուժեի` իրենց համարնախատեսված հատվածը:

Քայլ երկրորդ`Համապատասխան դասարաններում հավաքագրում են այն

երեխաներին, որոնք ուզում են մասնակցել միջոցառմանը: Այս փուլում շատկարևոր է մեծ թվով երեխաների ընդգրկվածությունը, չպետք է տարորոշելլավ և վատ սովորող աշակերտներ, լավ արտասանող, ընթերցողաշակերտներ: Միջոցառման նպատակներից մեկն էլ այն է, որ երեխաներիմոտ մշակվի արտահայտիչ կարդալու, ճիշտ շեշտադրությամբ խոսելուկարողություններ, որոնք <<Հայոց լեզու>>, <<Գրականություն>>առարկաների հիմնական պահանջներից մեկն են:

Քայլ երրորդԱյս փուլում երեխաների և պրակտիկանտների ուժերով ստեղծվում է

միջոցառման սյուժեն:<<Կենաց ծառը>> պետք է <<տնկել>>, <<խնամել>>, <<բերք ստանալ>>:Սյուժեն գրելիս ուսանողների մոտ զարգանում է դասավանդման

ժամանակ ստեղծագործական, վերացարկված մտածողության,երևակայական կարողությունների մշակում, միջառարկայական կապերիառկայություն, օրինակ` կերպարվեստի, երաժշտության, պատմության,մաթեմատիկայի և այլն: Աշակերտները նույնպես մասնակցում են այսգործընթացին, որը նրանց մոտ զարգացնում է ամփոփ միտք կազմելու,շարադրելու, նաև ստեղծագործելու կարողություններ:

Ուսանողներին մենք բուհական դասընթացում սովորեցնում ենք, որհայ իրականության մեջ 5-րդ դարում թարգմանվեց Դ. Թրակացու<<Արուեստ քերականութեան>> աշխատությունը, որով հիմք դրվեցհամանուն գիտությանը: Գոյական խոսքի մասը այդ ժամանակից առ այսօրսահմանվում է <<առարկա ցույց տվող բառեր>>: Սակայն 21-րդ դարիուսուցիչը պիտի կարողանա այս ճշմարտությունը նորովի ուսուցանելերեխային: Մենք կողմ ենք այն մոտեցմանը, որ դպրոցում ուսանողը պետք էերեխաների հետ կարողանա քերականական զրույց վարել: Սա հետաքրքիրև մյուս կողմից դժվար մեթոդ է: Ուսանող-ուսուցիչը պիտի փորձի առանցտերմինախեղդության բացատրել գոյական անունը` հիմնականուշադրությունը բևեռելով հոլովման համակարգի, հոդերի ճիշտկիրառությանը, թվակազմությանը:

Page 21: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

21

Սկսվում է ստեղծագործական աշխատանքը: 5-րդ դասարանի նյութիցընտրվում է լեզվական նյութ`հնչյուններ, նրանց տեսակները` ձայնավորներև բաղաձայններ, նրանց ուղղագրության և ուղղախոսությանառանձնահատկությունները: Մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները.

Կարելի է հորինել ինչ-որ հեքիաթ հնչյունների մասին` մասնակիցդարձնելով նաև աշակերտներին, քանի որ նրանց երևակայությունն անեզրէ: Հեքիաթը ներառված է 5-րդ դասարանի ծրագրում, բացի այդ հեքիաթըբանահյուսության այն ժանրերից, որ միշտ արդիական է, հետաքրքիր,ուսուցողական, ընդգրկված էթնոմանկավարժության մեջ: Բնականաբարաշխատում են ուսանողների և աշակերտների թիմը: Նախընտրելի է, որուսանողները նախօրոք կազմեն իրենց սյուժեն, սակայն աշակերտներնանպայման համալրեն իրենց աշխատանքներով:

6-րդ դասարանի նյութից կարելի անդրադառնալ բառակազմությանը`պարզ բառեր, ածանցավոր բառեր, բարդ բառեր:

Օրինակ` ուշադրություն դարձնել մեկ հնչյունից կազմվածածանցներին` ի, ու, ք, արմատ-ածանց համանուն խմբերին`բաց-բաց,տար-տար,բան-բան, ու-ու, ունչ-ունչ:

7-րդ դասարանի քերականական նյութից կարելի է անդրադառնալձևաբանությանն առհասարակ, խոսքի մասերի քերականականկարգերին`նայած ինչքան նյութ են անցել:

Նույնը վերաբերում է նաև 8, 9-րդ դասարանների քերականականնյութին` շարահյուսությանը, մասնավորապես նախադասությանը,տեսակներին, անդամներին, նրանց փոխհարաբերությանը:

Միջոցառումը նպաստում է անցած նյութի յուրացմանը,ամրապնդմանը, երեխաների մոտ առաջացնում է լեզվական պատկերավորմտածողություն:

Քայլ չորրորդՍկսենք <<տնկել>> ծառը:Ծառի արմատները համարենք պարզապես հայերենը` իր բավական

հին ծագումով` Աստվածաշնչյան եզրույթով` <<Արարադի երկիր>>-իլեզվով3, հայկյան լեզու, հայերեն:

3 Մենք միտումնավոր պարզեցնում ենք այս տեղեկույթը հայոց լեզվի ծագմանմասին, այս մասին տես`Ս. Ղազարյան, Հայոց լեզվի պատմություն, Երևան, 2006, էջ25-34, Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն,նախագրային շրջան, Երևան 1987,էջ 7:

Page 22: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

22

Ծառի բունը`հայերենն է`զարգացման երկու շրջանով` նախագրայինև հետգրային, որի համար առանձնացնում են երեք շրջան` հին, միջին, նորհայերեն: Վերջապես ծառի ճյուղերը լեզվական բաժիններն են, իսկտերևները` այն մասնավոր հասկացությունները, որոնց անդրադառնում եներեխաները:

Միջոցառման ժամանակ ներկայացվում է պատկերավորլեզվաբանություն, կատարվում են լեզվական զանազան աշխատանքներ,օրինակ` բառակազմական, ձևաբանական, շարահյուսական: Նմանատիպմիջոցառումների կազմակերպումը ապագա մանկավարժներինսովորեցնում է շատ կարևոր գործառույթ. ուսուցիչը տեղեկատվության,գիտելիքի փոխանցող չէ, նա նաև մտածողության, լեզվամտածողությանկրողն է և մշակողը սովորողի մոտ:

Ուսանող-պրակտիկանտը, միջոցառում կազմակերպելով, սովորում էթիմում աշխատել և կառավարել աշակերտական խմբեր:

Քայլ հինգերորդԱնդրադառնանք վերացարկված մտածողությանը: Ծառի աճելուն

անհրաժեշտ է հող, ջուր, արև: Ինչ խորհրդանիշներով պատկերենք այսհասկացությունները. ծառը խոր արմատներ տալու համար անհրաժեշտ էհայրենի հող. այս պարագայում օգնության է գալիս հայ գրականությունը`հողի ուժի մասին պատմություններով`Փ. Բուզանդ <<Արշակ և Շապուհ>>,ջուրը կարելի է բեմադրելով պարով, իսկ արևը` նկարով` այսպիսովապահովելով միջառարկայական կապերի հետաքրքիր փունջ: Ինչպեսօգտագործել ՏՏ: Իհարկե, այս պարագայում հնարավորությունները ավելիմեծ են, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է իր տարբերակը առաջարկել,ինչպես` սահիկահանդես`միջոցառմանն ընդգրկված լեզվական նյութիմասին:

Մենք, հնարավորինս նկարագրեցինք քերականական միջոցառմանմեկ օրինակ:

Քննարկենք այս միջոցառման դրական կողմերը:Ուսանողները, կազմակերպելով այս միջոցառումը, սովորեցնում են

երեխաներին վերլուծել քերականական նյութը, այսինքն երեխան ակամամտածում է ձևաբանության և շարահյուսության կապի մասին, նրանցհաղորդակցական գործառույթի մասին: Քերականությունը մտնում էառտնին կենսակերպ, ինչպես ֆիզիկան և երկրաչափությունը:

Մյուս կողմից` միջոցառման ժամանակ երեխաները նկարում են,պարում, ասմունքում, ներկայացնում են թատերական հատվածներ, որոնքնպաստում են նրանց խոսքի զարգացմանը:

Page 23: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

23

Ուսումնամասնագիտական պրակտիկայի ժամանակ խիստանհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև նրանց աշխատանքայինփաթեթների ստեղծման գործընթացին: Մի կողմ թողնելով այն ընդհանուրփաստաթղթերի ուսումնասիրությունները, որոնք նախատեսվում ենընդհանուր պլանով, պետք է ուշադրություն դարձնել նրանցմասնագիտական առանձնահատկություններին: Բնականաբար <<Հայոցլեզու և գրականություն>> առարկայի պրակտիկայի ժամանակ հատուկուշադրություն պետք է դարձնել ուսանողի մասնագիտականմտածողության ձևավորմանը:

Արդի ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ են հետևյալմոտեցումները. աշակերտակենտրոն մոտեցում, մասնագիտական նյութիմատչելի հաղորդում, ՏՏ-ների գործածություն, ուսանողը պետք էկարողանա իմացած գիտական նյութը փոխանցել, դարձնել ուրիշինը4: Շատհաճախ բավական լավ գիտական պատրաստվածություն ունեցող ուսանողըչի կարողանում իր գիտելիքները մատուցել երեխաներին, և հակառակը: Այդպատճառով պետք է հետևել ուսանող- պրակտիկանտի կրթության մասինունեցած իր խոհերին, համեմատել փոփոխությունները, պահանջել իրվարժությունների համակարգի ստեղծումը, ստեղծագործականաշխատանքներ կատարել փաթեթում, անգամ լուսանկարներնինքնանպատակ չպետք է լինեն: Ուսանողը ոչ միայն պետք է տեղադրիլուսանկարը, այլև վերլուծի, հիմնավորի, վերնագրի լուսանկարը, այսինքնինքը կատարի ստեղծագործական աշխատանք:

Հայոց լեզվի դասավանդման ժամանակ ցանկալի է ուշադրությունդարձնել վերլուծական մտքի ձևավորմանը, ինչպես, օրինակ, հատկանիշցույց տվող խոսքի մասերի նման հատկանիշների վերլուծություն, որոնցհիման վրա առանձնացնել տարբերությունները.

օրինակ`կարողանա համեմատել ածական-թվական-մակբայ խոսքիմասերը` չմոռանալով հարաբերակից դերանունները: Հավաքի բնագրային

4 Мазилов В. А. Теоретический анализ компетенций образования, 2009, с. 15. Подруководством В.Д.Шадрикова была разработана «Модель специалиста с высшимпрофессиональным образованием», в соответствии с которой современныйспециалист должен уметь перевести получаемые знания в инновационные технологии,превращая новые знания в конкретные предложения;иметь мотивацию к обучению,на протяжение всей жизни, владеть навыками самостоятельного получения знаний иповышения квалификации (специалист должен «уметь учиться»); владетьметодологическими знаниями и аналитическими навыками.

Page 24: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

24

նյութեր, փաթեթում կարելի է զետեղել իր ինքնուրույն օրինակները: Մեծուշադրություն պետք է դարձնել գրադարանի ծանոթացմանը: Կարելի էհենց այդ ժամանակահատվածում կազմակերպել ընթերցանություններ,որոնց պակասը բավական զգալի է երեխաների շրջանում: <<Գրականակումբները>> մեծամասամբ վերաբերում են մեծահասակներին, մինչդեռերեխաներին կրթելու գործում շատ կարևոր է սովորեցնել գրական հերոսիվերլուծությունը դասից դուրս, միջին դասարաններում/8-9-րդ/ նույնիսկթեյախմությոն ժամանակ: Կարևոր են նաև կինոդիտումները,ներկայացումների հաճախուները` նախօրոք սովորեցնելով պահելաձևիկանոնները, քննարկելով համապատասխան գրական նյութը: Կարծում ենքհայոց լեզվի և գրականության ուսուցչի <<բեռը>> մի փոքր ծանր է,հայենասիրության, հավատի, լեզվի սիրո և հարգանքի հիմնականսերմնացանները նրանք են: Ուսումնաճանողական պրակտիկայիշրջափուլերում ուսանողները պետք է կարողանան կուտակել այսպաշարները, որ օգտագործեն ակտիվ գործունեության շրջանում:

Նմանատիպ մոտեցումը նպաստում է վերլուծական մտքիձևավորմանը:

Ուշադրություն պետք է դարձնել գրավոր աշխատանքներ տալուհմտություններ ձևավորելուն, նախընտրելի են փոխադրությունները,ստեղծագործական փոխադրությունները, շարադրությունները,ինքնաթելադրությունները: Վերջապես, ամենակարևորը, երեխաներինուսուցանել համացանցից գիտական տեղեկույթ քաղելու հմտություններ,բնականաբար, այդ ճանապարհին սովորեցնելով սովորել:

Իբրև ամփոփում, սույն աշխատանքում փորձեցինք ցույց տալուսումնամասնագիտական պրակտիկայի ժամանակ անհրաժեշտհմտւոթյուններից մի քանիսը, մասնավորապես լեզվական թեմատիկմիջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փաթեթների ստեղծելումեկ-երկու առանձնահատկություններ:

Ի վերջո, հիշենք սովորեցնելը շատ ավելի դժվար է, քան սովորելը:

Ա. ՅուզբաշյանՀայոց լեզվի ուսումնամասնագիտական պրակտիկայի մի քանի

առանձնահատկություններԱմփոփում

Սույն հոդվածում անդրադարձել ենք մասնագիտական պրակտիկայիճանաչողական փուլում միջոցառումներ կազմակերպելու հմտություններին,որոնց արդյունքում պրակտիկանտ-մանկավարժները սովորում եներեխաների խմբերի կառավարում, ստեղծագործական աշխատանքներ

Page 25: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

25

կատարելու կարողություններ են ձեռքբերում, ինչպես նաևքերականությունը մտնում է առօրյա կյանք, ինչպես մյուս առարկաները:

А. ЮзбашянНекоторые особенности при прохождении учебной педагогической

практике по армянскому языкуРезюме

В статье описаны некоторые особенности при прохождении учебнойпедагогической практике, в частности при проведении профессиональныхмероприятий в ходе которых будущим учителям дает возможность работать сгруппой учеников. В результате студенты должны обладать необходимымизнаниями, умениями и навыками преподавании армянского языка.

A. YuzbashyanSome peculiarities of Armenian Language Teaching Internships

SummaryThis scientific article refers to the skills necessary to design academic

activities in the cognitive phase of learning. The above mentioned skills enableintern teachers to effectively manage student groups, develop creative thinking aswell as integrate grammar into daily lifestyle in line with other subjects.

Page 26: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

26

ԱՆԱՀԻՏ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԵրևանի պետական համալսարանի դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածուՀՏԴ 811.19՚ 38

Պ. ՍԵՎԱԿԻ «ԱՄԱՆԵՋ» ՎԵՊԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. բառի լեզվաոճականարժեք, բազմաբարդ նախադասություն, դարձվածքներ, առած-ասացվածքներ, ոճական միջոցներ, գեղարվեստական արձակ, հիմնաբառ,լեզվամտածողություն, դասական, ժողովրդական, բանահյուսություն:

Ключевые слова и выражения: лингвостилистическаяценностьслова,многосложное предложение, фразеологизмы, пословицы-поговорки,стилистические средства, художественная проза, понимание языка,классический, популярный.

Key words and expressions: linguostylistic value of the word, multisyllabicsentence, phraseological units, proverbs-sayings, stylistic means, artistic prose,language awareness, classical, public, folklore.

2014 թ. ընթերցողի սեղանին դրվեց Պ. Սևակի՝ «Ամանեջ» վեպը: Սևակբանաստեղծը հայ մարդու մի մասնիկն է, նրա հոգեկան հարստությանանբաժանելի մասը: Հետևաբար գեղարվեստական արձակում Պ. Սևակիխոսքը և՛ սպասելի էր, և՛ անչափ հետաքրքիր: Հայ մշակույթի մեծերի(Իսահակյան, Թումանյան, Չարենց և այլք) արձակին քաջածանոթ լինելով՝հայ ընթերցողը միշտ մտքում ունեցել է իրեն հետաքրքրող հարցը. «Արդյո՞քՊ. Սևակը չի ցանկացել ասել իր տաղանդավորխոսքը արձակում»: ՍևակՂազարյանը վկայում է. «…ուսումնասիրելով Պ. Սևակի դիվանի անտիպնյութերը, սևագրերը, զանազան գրառումներն ու նշումները՝ կասկած չիմնում նրա»՝1 հարցազրույցներից մեկում տված «Երազում եմ գրել արձակ…»խոստովանության իսկության մեջ2:

Նա գրում է իր գյուղի կյանքի, առօրեական հոգսերի, կենցաղի,սովորույթների, իր գյուղի մարդկանց հոգեբանության,զգալու և մտածելունրբերանգների մասին: «Ամանեջ» վեպի յուրաքանչյուր տողում զգացվում էՊ. Սևակի հարազատությունը այն ամենի նկատմամբ, ինչը նա

1 Ա. Ղազարյան, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, գեղարվեստականարձակ և գրականագիտություն, Եր., 2014, էջ 20:2 Տե՛ս Պ. Սևակ, Ամանեջ, Եր., 2014, էջ 3:

Page 27: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

27

ներկայացնում է:Ասելիքը անսպառ է, և դա զգացվում է վեպի յուրաքանչյուրհատվածում: Այս մասին են վկայում վեպում տիրապետողհաճախելիություն ունեցող բազմաբարդ նախադասությունները ևփակագծերում տրվող նախադասություններն ուբառակապակցությունները, որոնց միջոցով հեղինակը ամբողջացնում էշարադրանքը: Դրանք ունեն հավելող, մեկնաբանող նշանակություններ:Օր.՝ Ճիշտ է, նրա այս խոսքերը հնչում են իբրև սպառնալիք (Ամանեջումդրանք այլ կերպ չեն հնչում), բայց իբրև մի սպառնալիք, որ հետաձգվում էանորոշ ժամանակով (Ամ., 13):

Վաչեն եղբայրներին միասին տեսնելով (մի բան, որ շատ հազվադեպէր պատահում), հասկացավ, որ գործը լուրջ է (Ամ., 45):

Նկատելի է նաև, որ հեղինակը երբեք անմասն չի ներկայացվողիրողությունների նկատմամբ.նրա վերաբերմունքը մշտապես ուղեկցում էպատումին. ի դեպ այն կարող է լինել և՛ փակագծում և՛ փակագծից դուրս,օր.՝ …մեկը հարսի հոր կռանի կենացը (հարսնահայրը, ասում են, դարբին էեղել, և սա կարևոր է), մյուսն էլ՝ փեսայի մահակի կենացը (փեսան էլ հովիվէ - նույնպես նշելու արժանի հանգամանք)(Ամ., 17):

Հեղինակի վերաբերմունքը ներշաղախված է հերոսներիմտածողությունը, հոգեբանությունը և ըստ այդմ՝ տվյալ իրողությանարժևորումը ներկայացնող պատումի ներքին բովանդակությանը:

Ուրիշներ ասածն էլ, ճիշտը որ կուզեք, օտարներ չէին, այլ Երանոսիհարազատ (թո՛ղ որ մորից խորթ) եղբարները (Ամ., 41):

Պ. Սևակի համար յուրաքանչյուր բառ վիպական արվեստիհիմնաբառ է, հենակետային այն անփոխարինելի միավորը, որի վրահեղինակը կառուցում է տվյալ միտքը, գեղարվեստական պատկերը,կերպարը (անկրկնելի ոչ միայն տվյալ միջավայրում, այլև ընդհանրապես՝երբեք չմոռացվող), հոգեվիճակը են: Օր.՝ Քանի որ անօգուտ էր անելամենաօգտակարը («մինչև հիմա քոնն էր, թող հիմա էլ իմը լինի»), հինգըլուռ համաձայնությամբ որոշեց կատարել նվազ օգտակարը («քանի որ իմըչի, թող քոնն էլ չլինի) (Ամ., 42):

Եվ հանկարծ, շարունակելով գդալը նախշել, չբարձրացնելով գլուխը,նա խզզաց (Ամ., 69):

Հորեղբայրը որ ևս լինեի, «հորախպերը քեզ թաղի, հա՜»,- կասեի,-«ընդունված է հորախպորը ջուր տալ և ոչ թե հորախպորից ջուր ուզել»:Բայց, բարեբախտաբար, հորեղբայրը Երանոսն էր, և Իսակին ոչ ոք չէրթաղում… (Ամ., 41):

Բառը առանձնակի արժեք է ստանում մակդիրներում,համեմատություններում, փոխաբերություններում: Օրինակ՝

Page 28: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

28

Անտարբերությունն ու հանգստությունը, եթե հոտ ունենային, կունենայինՀերիքի հոտը (Ամ., 90):

Հերիքը, մանավանդ իր կարճ ու ծույլ խելքով, ի՜նչ իմանար… (Ամ.,109) … այդ պահերին վառվում էր չարության ինչ-որ կրակ, ինչ-որ սև բոց,որ լափլիզում էր դիմացինի դեմքը (Ամ., 53):

Ծիծաղում էր նա անձայն, ոչ այնքան դեմքով, ինչքան ուսերով, որնկատելի ցնցվում էին (Ամ., 99):

Վեպի լեզվին առանձին հմայք են տալիս մի անորոշ հոդ + գոյականկառույցները, որոնք հիմնականում չափի իմաստ են արտահայտում: Դրանցմի մասը դարձել է կայուն կապակցություն, օր.՝ մի փոր հաց, մի մատերեխա, մի տախտակը պակաս, մի բերան խոսք ևն.սրանք ձևավորվել ենխոսակցական լեզվում: Հեղինակի գրչի տակ դրանք դառնում ենժողովրդական մտածողության դրսևորում մի կողմից և գեղարվեստականանկրկնելի պատկեր մյուս կողմից: Օրինակ՝ Լեռան գոգավոր գագաթին նակարծես մի կտոր երկինք լինի՝ բանտարկված մանկահասակ ջրաբույսերիկանաչ ցանկապատի մեջ, մի կտոր կապույտ երկինք՝ անծայրածիր երկնքիտակ, նրա հովանու ներքո (Ամ., 16) – Շեկ սարի արտին ստիպում էր միկտոր հաց տալ… (Ամ., 36):

… Մի լուծ եզը «գարնան բերանը գցեն» (Ամ., 108):… Թող որ ամուսինը նրան ցանցառ էր կոչում իսկ ուրիշները

համարում էին մի տախտակը պակաս (Ամ., 105): Ամբողջ գյուղը մի աչք – միականջ հետևում էր Սրբուհուն (Ամ., 102):Մի բերան չէր ասի, թե սոված է(Ամ., 17):

Պ. Սևակի լեզվամտածողությունը անկրկնելի է մնումգեղարվեստական արձակում, որի յուրաքանչյուր կերտվածք (կերպար,բնավորություն, սովորույթ, ավանդույթ, բնապատկեր ևն) արվեստիհրաշակերտ նմուշ է, որ բնորոշվում է մեկ բառով՝ Սևակյան: Սայաթ-Նովայի ստեղծագործության գնահատականը, որ տալիս է Սևակգրականագետը, աներկյա վերաբերում է նաև իր իսկ ստեղծագործությանը.«Լեզու ասվածը, ոչ միայն հասկացողություն է, այլ հասկացություն: Սայաթ-Նովայի համար, ինչպես ամեն մի իսկական բանաստեղծի, լեզուհասկացությունը բնականաբար նախևառաջ նույնանում է արվեստհասկացողությանը: Եվ այս բանում նրա, ինչպես ամեն մի ճշմարիտարվեստագետի ասածները չեն կարող չլինել ինքնատիպ և սեփական»3

(ընդգծ. մերն են – Ա. Յ.):

3 Պարույր Սևակ, Անտիպ ուսումնասիրություններ, Եր., 2016, էջ 341-342:

Page 29: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

29

Դիտողական և ճանաչողական մեծ արժեք ունեն վեպում հաճախհանդիպող Սևակ մարդու, մտածողի և մեծատաղանդ գրողիկենսափիլիսոփայական ընդհանրացումները, որոնք ընթերցողի համարդառնում են կենսական նշանակություն ունեցող բանալի ճիշտ ապրելուսեփական բանաձևերը սահմանելիս: Օրինակ՝ Աշխարհում ոչ մի բանայնպես հեշտ ու արագ չի հաղթանակում, ինչպես կեղծավորությունը (Ամ.,59):

Դժբախտությունը շատ ավելի է մերձեցնում, քան երջանկությունը,որովհետև երջանկությունը, իսկապես ասած, հենց ինքը մերձեցումն է, ոչ թեմերձեցնողը (Ամ., 63):

Պ. Սևակի համար լեզուն իբրև «հասկացողություն» հավասարվում է«խոսքին ընդհանրապես», և գրողի ստեղծագործության լեզուն և ոճըգնահատելիս պիտի որոնել նրա ստեղծագործության հիմնարմատը,«բունը», որի վրա կառուցվում է նրա ստեղծագործությունը4:

Ըստ այդմ՝ աներկրա պիտի ասել, որ «Ամանեջ» վեպի բունը տնկված է20-րդ դարում, իսկ արմատները նույնքան հին են, որքան հայերենը: Դրալավագույն վկայությունն է վեպի լեզվի գերհագեցածությունը առած-ասացվածքներով, դարձվածքներով և դարձվածային միավորներով:Հեղինակը քաջ գիտակցում է բանահյուսասության ներազդու ուժըգեղարվեստական խոսքում երկու առումով: Բանահյուսության ժանրիգործառույթը գեղարվեստական խոսքում

ա) ապահովում է ստեղծագործության ժողովրդայնությունը,բ) ըստ ամենայնի ներկայացնում է ժողովրդի լեզվամտածողությունը:Ժողովրդական բանահյուսության ներառումը վիպական խոսքում

Սևակը կատարում է մեծագույն արվեստով, խոսքաշեն գրչի մեծատաղանդհմտությամբ: Վեպում առած-ասացվածքների, դարձվածքների, որոնք«գեղարվեստական երկի ժողովրդայնությունն ապահովող լեզվականանգերազանցելի միջոցեր են5, իմաստուն խոսքերի, որ հեղինակը երբեմն«պապեկան» է կոչում, առատությունը հիմնավորվում է հետևյալհանգամանքներով.

ա) Մարդկային կյանքը հրաշալի ճանաչող, մարդկայինհարաբերությունների արժևորումը իր հոգում և մտքում վաղուց սահմանածգրողը բանահյուսության ժանրի միավորների միջոցով տալիս էհասարակական կյանքի ամբողջական պատկերը, իր գյուղի մարդկանցհոգեկերտվածքը, կենցաղն ու սովորույթները: ճիշտ է նկատում Սևակ

4 Տե՛ս Պարույր Սևակ, նշվ. աշխ., էջ 343:5 Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2003, էջ 184:

Page 30: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

30

Ղազարյանը, որ Պ. Սևակի նպատակն է եղել հասարակական կյանքիամբողջական վերարտադրությունը մի կողմից և վիպական միջավայրի,կոլորիտի ստեղծումը մյուս կողմից6:

բ) Ժողովրդական լեզվամտածողության ճշգրիտ արտացոլումը Սևակարձակագրի գլխավոր խնդիրներից մեկն է: Խոսքի մշակույթը «գրավոր ևբանավոր խոսքի նորմերի իմացություն և դրանց տեղին ու արտահայտիչգործածությունն է», որ համապատասխանում է «խոսքի բովանդակությանըև նպատակներին»7:

Իսկ Պ. Սևակը խոսքի մշակույթի անմրցակից գիտակ է:Բանահյուսական լավագույն նմուշները հեղինակի խոսքին ներշաղախվածեն: Առած-ասացվածքների գործառույթը վեպում ունի խորքային բնույթ:Հեղինակային պատումը, հերոսների խոսքը, գյուղի կենցաղի ուսովորույթների նկարագրությունը ակաղձուն է դրանցով: Նրանք ունենճանաչողական մեծ արժեք և չեն ծանրացնում ընդհանուր պատումը, քանիոր առած-ասացվածքները «կյանքի երևույթներն ու հարաբերություններըպատկերում են չափազանց սեղմ բանաձև-ընդհանրացումներով»8 (ընդգ.մերն է – Ա. Յ.), որոնք հակիրճ ձևի մեջ ներամփոփում են մեծբովոնդակություն:

գ) Պ. Սևակը նպատակ ունի նաև տալ հայերենի գունագեղությունն ուհյութեղությունը: Գույների ներկապնակը բանավոր-խոսակցական լեզվիհիմքում է, որի նորմերին քաջատեղյակ էր մեծ գրողը, գիտնականն ուհայագետը:

դ) Նրա գլխավոր նպատակներից մեկն է եղել ժողովրդին «համովղուլուղ անել»-ը, որը հեղինակը կարևոր է համարում ժողովրդի հոգուզարկերը արտահայտող յուրաքանչյուր գրողի համար9:

Դարձվածքները այդ թվում նաև առած-ասացվածքները, իմաստունխոսքերը, դարձվածային միավորները «հատկանշվում են վերաբերությանլայն շրջանակով, լսողին ազատ հնարավորություն են տալիս խոսքիբովանդակության ընկալման հարցում ակտիվ լինել, իրողությունը յուրովիըմբռնել»10:

6 Տե՛ս Ա. Ղազարյան, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, գեղարվեստականարձակ և գրականագիտություն, էջ 50-53:7 Հայոց լեզու և խոսքի մշակույթ (Յու. Ավետիսյան, Արտ. Սարգսյան և այլք), Եր.,2016, էջ 30:8Ա. Ղանալանյան, Առածանի, Եր., 1950, X:9Տե՛ս Պարույր Սևակ, Անտիպ ուսումնասիրություններ, էջ 343:10Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր., 1984, էջ 193:

Page 31: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

31

Հետևաբար նրանց տեղին և առատ գործածությունը դրանքընթերցողինը դարձնելու, նրա մտածողությունը հարստացնելու նպատակ էհետապնդում: Մյուս կողմից՝ ընդհանուր լինելով՝ նրանք տեղայնացվում,կոնկերտացվում են վեպում, ինչը օգնում է ընթերցողին իրեն զգալուԱմանեջում:

Պատահական չէ, որ հեղինակը դրանք ներկայացնում էչակերտներում և գրական լեզվի նորմերին համարժեք և ոչ թե բարբառով,չնայած որ նրա կերպարների խոսքը լի է բարբառային բառերով: Սա պիտիբացատրել Պ. Սևակի՝ խոսքի մշակույթի արվեստի ինքնատիպարժևորմամբ: Չակերտները ցույց են տալիս, որ խոսքը հեղինակային չէ:Դրանք ունեն ճանաչողական մեծ արժեք ընթերցողի համար, որը պիտի լավհասկանար դրանց իմաստը, հետևաբար հեղինակը դրանք ներկայացնում էգրական լեզվով:

Դարձվածները ներառված են յուրաքանչյուր կերպարի բնութագրիմեջ, օր.՝ Նա մի մարդ էր, որի մասին ասում են. «Թքի օձի վրա՝ օձը կսատկի»(Ամ., 85):

Հեղինակը վեպում ունի ոչ միայն առանձին կերպարներ, այլևամբողջական կերպաներ, ինչպիսիք են Ամանեջում բնակվող «հին հայերը»և «նոր հայերը»: Նրանք տարբեր էին սովորույթներով, հոգեբանությամբ,մտածելակերպով: Այս ամենը հեղինակը արտահայտիչ է դարձնում այնբազմաթիվ առած-ասացվածքներով, որոնցով բնորոշում է նրանց, օր.՝

…ապա ճիշտ է, որ «նոր հայերը» կանանց հարցում հետևում են միառածի, որ գուցե առաջինը հենց իրենք են հնարել. «Ով չծեծի իր կնկանը,նա վա՜յ կտա իր ծնկանը (Ամ., 87): Այնինչ «հին հայերը» այլ կարծիքի են.«Կնոջդ տեղ թասա՛կդ ծեծիր, դի՛ր գլխիդ» (Ամ., 87):

Առածը ոչ միայն ոճավորման որոշակի միջոց, այլև կենդանի գործոն էվեպում: Հեղինակի խոսքում կարդում ենք. «Հիմա ինքներդ մտածեք՝ ինչպեսպիտի յոլա գնային այս երկու իրարամերժ առածները: Պարզ է – շուն ուկատվի պես: Հասկանալի է նաև, որ «հին հայը» աղջիկ ուներ նույնիսկ շանբերանը գցելու, բայց ոչ «նոր հային» տալու, որպեսզի նա ճիպոտահարինրան այնպես, որ կինը դեռ Աստծուն հազար բերան էլ փառք տա… (Ամ.,87):

Առածը հաճախ տեղայնանում է, կոնկերտացվում տվյալ խոսքայինմիջավայրում կամ տվյալ հերոսի բնորոշումներում: Օրինակ՝

… Կարող էին նաև ասել.«Ոչ կուտեմ, որ կուտացնեմ – թարեքը կդնեմ՝ կհոտեցնում»: Կարող

էին ասել, բայց չէին ասում, որովհետև առածը նրանով է առած, որ մի քիչչափազանցություն է, իսկ այս առածը Հունանենց համար զրկված էր իր այդհատկությունից – Հունանենք հենց այդպես էր ապրում էին (Ամ., 83):

Page 32: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

32

Ժողովրդական մտածողության վերարտադրման միջոցներից ենբանավոր-խոսակցական, բարբառային, երբեմն էլ ռուսերեն բառերն ուբառակապակցությունները, որոնք որոշակիորեն ծավալ ունեն վեպում:Պատահական չէ բացատրական բառարանի առկայությունը վեպում, որըկարևորվել է վեպի հրատարակման ժամանակ: Օրինակ՝Հիմա Վռամը,հագածղանավուզե շապիկ ու ատլասարխալուղ, արծաթե թուլ-թուլ կապածգոտին իջեցրած կլորիկ փորին, իրեն համար հանգիստ նստում էր «դախլի»առաջ… (Ամ., 37)

- «Մի մահալ – մի Համբարձում»,- հպարտանում էին նրանք (Ամ., 92):...Ну штош, ոնց որ ռուսը կասի, եկեք ծուռ նստենք՝ ճիշտ խոսենք (Ամ.,

46-47):Հերոսների խոսքը, վերարտադրվում է անմիջականորեն, ինչպես այն

կա, օր.՝ –Լաչա՛ռ… լի՛րբ… անզգամ… Չի էլ ամաչո՜ւմ, ես քո մոր թայն եմ,բո՜յդ թաղեմ (անեծք), գետինը չես մտնո՞ւմ (Ամ., 173):

Գյուղացու մտածելակերպը, սովորույթները, բուժման ձևերըակնառու ձևով ընթերցողին հայտնի են դառնում պատումի ժամանակդրանց մանրամասն նկարագրմամբ: Օրինակ՝ Սուրբ Կարապետ եկեղեցուդերը մեծ է գյուղացիների համար, մանավանդ այս կամ այնհիվանդությունից բուժման նրա զորությունը: Դրանցից չբերության բուժմանհամար Ամանեջցի (և ոչ միայն) կինը «լինի դա մի Նոյեմզար կամ Հոռոմ»(Ամ., 21) ժողովրդական հեքիմության տարրեր միջոցների է դիմում,որոնցից են ննջեցյալի գերեզմանի վրայով թռչելը, մինչև նրան այնտեղկդնեն, քառասուն օր վրայից շոր չհանելը, նորածնի ընկերքից նրա մորիցգաղտնի մի կտոր խորովել ուտելը ևն: Անշուշտ կա հեղինակիվերաբերմունքը. Չբուժվելու դեպքում «ինչո՞վ է մեղավոր Կարապետը, եթեչբերն իսկապես չբեր է» (Ամ.,23):

Պ. Սևակը Ամանեջ գյուղը և նրա մարդկանց ճանաչում է այնքանխորը, որ վեպը, լինելով գեղարվեստական արձակի հրաշալիստեղծագործություն, միաժամանակ վավերականության աստիճանիճշգրիտ է թվում ընթերցողին, որը անմիջականորեն իրեն զգում է Ամանեջգյուղում ապրող մարդկանց մեջ, որոնց կյանքի յուրաքանչյուր դրվագհեղինակը միտումնավոր մնանրամասնում է, բացատրում, հիմնավորում՝հասկանալի դարձնելու համար ամանեջցիների մտածելակերպը, հոգեկանաշխարհը, այն կենցաղն ու սովորույթները, որում նրանք ապրում են:

Page 33: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

33

Պ. Սևակի չափածո խոսքը ի լուր աշխարհի վաղուց հաստատել է, որ«բանաստեղծները մի ճյուղ են, որով մշտադալար է մնում կենաց ծառը՝կյանքի ածխաթթուն վերածելով թթվածնի»11:

Սրա լավագույն ապացույցն է նաև «Ամանեջ» վեպը, որը Պ. Սևակիինքնատիպ խոսքն է գեղարվեստական արձակում:

Ըստ կարևորի՝ պիտի ավելացնենք նաև, որ Պ. Սևակի լեզուն (անկախնրանից՝ այն գիտական խոսքում է, գեղարվեստական արձակում, թեչափածոյում) Սևակյան է՝ իր դասականությամբ, անկրկնելիությամբ,հայերենի լեզվաոճական հնարավորությունների անզուգական ևինքնատիպ գործառույթով:

Ա.ՅուզբաշյանՊ. Սևակի «Ամանեջ» վեպի լեզվաոճական

առանձնահատկություններըԱմփոփում

Աշխատանքը նվիրված է Պ.Սևակի «Ամանեջ» վեպի լեզվաոճականառանձնահատկությունների քննությանը: Վեպը առանձնանում է լեզվականինքնատիպ կառույցներով, ինչպիսիք են բազմաբարդնախադասությունները, փակագծերում տրվող բառերը,բառակապակցություններն ու նախադասությունները: Վեպում մեծ տեղ ենզբաղեցնում դարձվածքները, առած-ասացվածքները, իմաստուն խոսքերը ևկենսափիլիսոփայական ընդհանրացումները: Կատարել ենք դրանցլեզվաոճական քննություն և արժևորել դրանք իբրև Պ.Սևակի լեզվիինքնատիպությունը, ժողովրդայնությունը, փիլիսոփայական խորքըարտահայտող միջոցներ:

А. ЮзбашянЛингвостилистические особенности романа П. Севака<<Аманедж>>

РезюмеРабота посвящена анализу лингвостилистических особенностей

романа П. Севака <<Аманедж>>. Роман выделяется лингвистическимисвоеобразными структурами: многосложные предложения, слова,

11Պ. Սևակ, Սայաթ-Նովա, Եր., 1969, էջ 343:

Page 34: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

34

словосочетания и предложения в скобках. В романе имеются фразеологизмы,пословицы-поговорки, мудрые слова и философские обобщения. Мысделали ихлингвостилистический анализ и оценили их как средстваотражающие оригинальность, народность, философскую глубину языка П.Севака.

A. Yuzbashyan

Linguostylistic features of P. Sevak's novel <<Amanedg>>Summary

The work is devoted to the analysis of the linguistic nature of P. Sevak'snovel <<Amanedg>>. The novel is distinguished by linguistic peculiar structures:polysyllabic sentences, words, phrases and sentences in parentheses. In the novelthere are phraseological units, proverbs-sayings, wise words and philosophicalgeneralizations. We made their linguistic analysis and evaluated them as a meansof reflecting the originality, nationality, philosophical depth of P. Sevak'slanguage.

Page 35: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

35

ՌԻՏԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտՀՏԴ 81՚ 282

ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. բարբառներիբազմահատկանիշ դասակարգում, հնչյունական հատկանիշ, ձևաբանականհատկանիշ, խուլ բաղաձայն, տեղաշարժ, քմայնացում, մերձեցում,խոսվածքի ոչնչացում, տարիքային խումբ:

Ключевые слова и выражения: многозначительное классификациядиалектов, звуковoe особенность, морфологическая особенность, глухоесогласное, передвижение, палатализация, сближение, разрушение диалека,возрастная група.

Key words and expressions: significant classification of dialects, phoneticfeature, morphological feature, deaf consonant, movement, palatalization,approach, destruction of dialect, age group.

Գրական լեզվի և բարբառների փոխհարաբերությունը պատմական ևշարունակական գործընթաց է. այն միշտ եղել է մեր լեզվաբանների,գրականագետների, գրողների ու մանկավարժների ուշադրությանկենտրոնում և բազում քննարկումների տեղիք է տվել: Հարցը քննարկվել էինչպես գրական լեզվի, այնպես էլ գեղարվեստական գրականության լեզվիառումով և հիմնականում նկատի է առնվել այն հանգամանքը, թե որքանովեն բարբառները օգնում լեզվի զարգացմանն ու կատարելագործմանը,հարստացնում գեղարվեստական խոսքը, և արդյոք դրանց չարաշահումը չիհանգեցնում գրական լեզվի մաքրության ու կատարելության խաթարմանը:

Երկար քննարկումների ու բանավեճերի առիթ է դարձել նաևբարբառների ոչնչացման հարցը, որի վերաբերյալ հնչեցվել են իրարամերժու հակասական կարծիքներ: Նշված հարցադրումները պարզելունպատակով դիտարկել ենք ժամանակակից խոսվածքներից մեկը:

Ուսումնասիրելով Սևանի շրջանի Գեղամավան գյուղի խոսվածքումմոտ կես դարում կատարված տեղաշարժերը՝ մենք փորձել ենք հասկանալ,թե բարբառների ոչնչացումը որքանով է իրատեսական ներկա շրջանում:

Նախ ասենք, որ Գեղամավանի խոսվածքը ըստ էության Ում ճյուղիբարբառախմբի մեջ է մտնում, բայց ձևաբանական մի շարք

Page 36: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

36

հատկանիշներով (վաղակատարի ր-ով, հարակատարի ուկ (ուգ)-ովկազմություն և այլն) մոտենում է Կը ճյուղի բարբառներին:1

Հիմք ընդունելով Գ. Ջահուկյանի՝ հայ բարբառներիբազմահատկանիշ դասակարգումը՝ մենք առանձնացրել ենք Գեղամավանիխոսվածքի հնչյունական և ձևաբանական 25 հատկանիշ(14 հնչյունական և11 ձևաբանական) և տարիքային 4 խմբերի հարցումների հիման վրաարձանագրել այն տեղաշարժերը, որոնք կատարվել են խոսվածքում:2

Մեր ուշադրության կենտրոնում եղել են չորս սերնդի մարդիկ, որոնցներկայացրել ենք հետևյալ տարիքային խմբերով՝

1-ին խումբ՝60-80 տարեկան,2-րդ խումբ՝ 40-60 տարեկան,3-րդ խումբ՝ 20-40 տարեկան,4-րդ խումբ՝10-20 տարեկան:Վերը նշված Յուրաքանչյուր խմբից հարցման են ենթարկվել 10 հոգի,

այսինքն՝ ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 40 մարդ:Ընդ որում, հարցման են ենթարկվել համապատասխանաբար նույն

տարիքային խմբի և′ բարձրագույն կրթություն ունեցողները, և′չունեցողները, այսինքն՝ տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքներիտեր մարդիկ: Հարցման ենթարկվածներին պայմանականորեն բաժանել ենքերկու խմբի՝ բարձրագույն կրթություն ունեցողների և չունեցողների: Ասենքնաև, որ կրթություն ունեցողների մեջ հիմնականում նկատի ենք ունեցելմանկավարժներին ու ուսանողներին:

Այժմ ներկայացնում ենք խոսվածքին բնորոշ հնչյունական ևձևաբանական հատկանիշները և դրանցից շեղումները՝ ըստ մերհարցումների արդյունքների:

1. Խոսվածքում առկա է բաղաձայնների քառաստիճան համակարգ(բ՛, բ, պ, փ), որը պահպանվում է տարիքային և սոցիալական նշված բոլորխմբերում:

2. Բառամիջում և բառավերջում, ինչպես նաև ր-ից հետո ձայնեղպայթականներն ու կիսաշփականները համատարած վերածվում են շնչեղխուլերի, ինչպես՝ բարձ-բ՛առց, խաբել-խափիէլ:

3. Բառամիջում և բառավերջում, ինչպես նաև ր-ից հետո խուլպայթականներն ու կիսաշփականները վերածվում են ձայնեղ

1 Ռ. Սաղաթելյան, Գեղամավանի խոսվածքը նրա դիրքը «ում» և «կը» ճյուղերիբարբառների միջև, «Բանբեր Երևանի համալսարանի», 2002, թիվ 3, էջ154:2 Տես Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Եր., 1972:

Page 37: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

37

պայթականների, ինչպես՝ կատու- կադու, մածուն- մաձուն, արծաթ-առձատ:Այս հատկանիշը դպրոցահասակ երեխաների ու ուսանողների խոսքումմասամբ է գործածվում:

4. Բառամիջում և բառավերջում շնչեղ խուլերը ապաշնչեղանում են՝վերածվելով խուլերի, ինչպես՝ շունչ-շունճ, քաղաք-քաղակ: Սակայնհատկապես նոր սերնդի մանկավարժների խոսքում շնչեղներիապաշնչեղացումը մասամբ է գործում:

5. Բաղաձայններից առաջ կիսաշփականները հիմնականում (բացիմի քանի մանկավարժների խոսքից) վերածվում են շփականների, ինչպես՝անեծք-անեսկ, մեջք-մեշկ:

6. Բառասկզբում ձայնավորներից առաջ առկա է յ(յհ) հավելականշունչը, ինչպես՝ աղբյուր-յհախպուր, անցնել-յհըսնել, յհուստ:

7. Բառասկզբի հ-խ փոփոխությունը ընդհանրացված չէ, բայց մի քանիբառերում (հազ-խազ, հող-խուօղ) պահպանվում է 30-ից բարձրտարեկանների խոսքում:

8. Խոսվածքում առկա է նաև հայերենի համար ոչ սովորական կ՛հնչյունը, որը գործածում են 1-ին և 2-րդ տարիքային խմբերում(40-80տ.): Այնհնչում է հատկապես օտար բառերում, ինչպես՝ ղսմաթ - կ՛սմիէտ, ղարիբ -կ՛արիբ, ղուտիկ - կ՛ուտի, ղազ - կ՛ազ և այլն: Այս դեպքում հնչյունականերևույթի մահացումը, կարծում ենք, պայմանավորված է նշվածօտարաբանությունների վերացումով:

9. Գրաբարի այ երկհնչյունը համատարած հնչյունափոխվում է է-ի,ինչպես՝ հայր-հէր, այս-էս:

10. Է (Ե) ձայնավորի դիմաց բառամիջում իե երկբարբառացում, որըբնորոշ է տարիքային նշված բոլոր խմբերին` բացի բարձրագույնկրթություն ունեցողներից և ուսանողներից, ինչպես՝ վերջ-վիէռչ, խելք-խիէլկ:

11. Օ (Ո) ձայնավորի դիմաց ուօ երկբարբառացում՝ բացի վերընշվածներից և 20 տարեկանից ցածր խմբերից, ինչպես՝ փող-փուօղ, փոր-փուօր:

12. Մի շարք միավանկ բառերում ե-ից առաջ տեղի ունենում յ-իհավելում(ե-ի երկբարբառացում), ինչպես՝ես-յիէս, երգ-յիէրք:

13. Բառասկզբում ո-ից առաջ շրթնային տարրի հավելում (ո-վէ, ուօ),ինչպես՝ որ- վէր, որբ - վէռփ, որտեղ - վուօրդեղ և այլն: Ընդ որում, այսփոփոխությունը 20-40 տարիքային սահմանում գործում է մասամբ, իսկ 20-ից ցած գրեթե գործածական չէ:

14. Մի շարք բառերում ա ձայնավորի քմայնացում, որը նույնպես նորսերնդի մոտ գործում է մասնակիորեն, ինչպես՝ դանակ-դ՛ա÷նա÷գ, աչք-յհա÷շկ:

Page 38: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

38

15. Հոգնակերտ մի շարք մասնիկների (եր, երք, արենք, րանք)առկայություն, ինչպես՝ տղա-տըղերք(կ), այստեղ-ըստիէղարենք(կ)-ըստեղրանք:

16. Ն (եր)-ով հոգնակիի և ի հոլովման առկայություն, ինչպես՝ տուն-տըների:

17. Բացառական հոլովի ց-ով կազմություն՝ ց-ծ հնչյունափոխությամբ,ինչպես՝ սար-սարիծ:

18. Ներգոյական հոլովի առկայություն, ինչպես՝ գիրք-գ՛ըրկում:19. Իկ (գ)-ով դերանվանական ձևեր, ինչպես՝ ինձ- ընձիգ, այս- էսիգ և

այլն: Այս ձևերը վերջին շրջանում իրենց տեղը զիջում են ընձի, էսի ձևերին:20. Ցուցական դերանունների թեք հոլովներում տ, դ, ստրա

մասնիկների հավելում, որոնցից առաջ արտասանվում է գաղտնավանկի ըհնչյունը, ինչպես՝ սրա- ըստրա, նրա-ընդրա, սրանք-ըստրանք, ըստոնք ևայլն: Այս երևույթը մանկավարժների և ուսանողների մի մասի խոսքում չինկատվում:

21. Վաղակատար դերբայի ր-ով կազմություն, ինչպես՝ գ՛րեր եմ,պադմեր էր: Սա, կարելի է ասել, խոսվածքում համատարած երևույթ է՝ շատքիչ բացառությամբ;

22. 30-ից բարձր տարեկանների խոսքում առկա է նաև ուկ(ուգ)-ովհարակատար դերբայի կազմություն, ինչպես՝ գ՛րուգ, կերուգ, քնուգ:

23.Օժանդակ բայի եզակի 3-րդ դեմքի է-ի դիմաց ա-ով ձև, որըհամատարած է խոսվածքում, ինչպես՝ գ՛ըրըմ ա, կարտըմ ա և այլն:

24. Օժանդակ բայի անցյալ անկատարի գրական էի, էիր, էր, էինք, էիք,էին ձևերի դիմաց է-ի սղումով ձևեր, ինչպես՝ գ՛րըմ իր, գ՛րըմ ինք և այլն:

25. Ե խոնարհման բայերի անցյալ կատարյալի արմատական հիմքովկազմություն, ինչպես՝ գ՛ըրի, գ՛ըրիր, գ՛ըրեծ, գ՛ըրինկ, գ՛ըրիկ, գ՛ըրին:

Ստորև ներկայացնում ենք մի աղյուսակ, որտեղ պարզ երևում ենԳեղամավանի խոսվածքում վերջին տարիներին կատարվածտեղաշարժերը՝ նշված հատկանիշների հիման վրա: Աղյուսակում +-նշանով տրվում են այն դեպքերը, որոնք մեր դիտարկած տարիքայինխմբերում գործում են զուգահեռաբար՝ կախված հարցվածներիկրթությունից, մասնագիտությունից, զբաղմունքից (կրթությունունեցողներ/-/ և կրթություն չունեցողներ/+/):

Page 39: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

39

Աղյուսակ 1

Հնչյունականհատկանիշներ

Տարիքային սահմանը

Ձևաբանականհատկանիշներ

60-80 40-60 20-40 10-20

1. բաղ. քառ. համ (բ՝ բ պ փ) + + + +

2. ձայնեղ. վեր. շնչ. խուլերի + + + +

3. խուլերի վեր. ձայնեղ.-ի + + + +-

4. շնչ. խուլ. վեր. խուլերի + + + +

5. կիսաշփ. վեր.շփականների

+ + + +

6. բառասկզբում յ՝(յհ)-ի առկ. + + + +

7. բառասկզբում հ-ի վեր. խ-ի

+ + +- -

8. կոկ.կ հնչ.-ի առկ + + +- -

9. այ-ի հնչ.-ն է-ի + + + +

10. ե-ի դիմ. իէ-ի առկ. + + +- +-

11. ո-ի դիմ. ուօ երկբարբառ + + +- -

12. ե-ից առ. յ-ի հավելում + + + +

13. բառասկ. ո-ի դիմ. վէ, ուօ + + +- -

14. ա ձայն. քմայնացում + + + +-

15. հոգնակերտ եր, եր+ք,արենք, րունք մասն. առկ.

+ + + +

Page 40: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

40

16. ն(եր)-ով հոգն և ի հոլ .առկ.

+ + + +

17. բաց-ի ց-ով կազմություն + + + +

18. ներգ. հոլովիառկայություն

+ + + +

19. իկ(գ)-ով դերանվ. ձևեր + + +- +-

20. տ,դ, սրա մասն. հավելումցուց. դերանուններում

+ + +- +

21. վաղ. դերբայի ր-ովկազմ.

+ + + +

22. հարակ. դերբ-ի ուկ-ովկազմ.

+ + +- -

23. 3-րդ դեմքի է-ի դիմ. ա-ովձև.

+ + + +

24. օժ. բայի անց. անկ.-ի է-իսղումով ձևեր (ի, իր,իք)

+ + + +

25.ե խոն պարզ բայերի արմ.հիմ

+ + + +

Ինչպես նկատելի է աղյուսակից, Գեղամավանի խոսվածքին բնորոշհնչյունական 14 հատկանիշներից վերացման միտում ունի ընդամենը 4-ը,3-ը մեծ մասամբ գործածվում է տարիքային բոլոր խմբերում՝ բացառությամբորոշ բարձրագույն կրթություն ունեցողների և դպրոցահասակ երեխաներիխոսքի, իսկ 7-ը համատարած պահպանվում է: Ձևաբանական 11հատկանիշներից մեկը վերացել է, մեկը վերանալու միտում ունի, իսկ 9-ըհամատարած գործածվում է:

Ինչ խոսք, խոսվածքում գրական լեզվի ազդեցությամբ որոշհատկանիշներ վերանում են:

Գեղամավանի խոսվածքի գրականացման գործընթացը ավելի հստակարտացոլելու նպատակով մենք որոշակի դիտարկում ենք կատարել նաև

Page 41: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

41

նրա բառապաշարում: Պայմանականորեն առանձնացրել ենք խոսվածքիերկու մեծ բառաշերտ՝

1. Նեղ բարբառային բառեր, որոնց մեջ նկատի ենք ունեցել.ա) զուտ գավառական բառերը,բ) գրական բառերի բարբառային հնչյունափոխված ձևերը,գ) բարբառային փոխառությունները:2. Ընդհանուր բարբառային բառեր, որոնք ավելի լայն տարածում ու

գործածություն ունեն: Ընդ որում, այս խմբում ներառել ենք ինչպեսարևելյան լեզուներից, այնպես էլ ռուսերենից կատարված այնփոխառությունները, որոնք խոսվածքում լայն գործածություն ունեն:3

Քննությունը դարձյալ կատարել ենք նույն տարիքային խմբերի ուզբաղմունքների տեր մարդկանց հետ: Մեր հարցման արդյունքներից պարզդարձավ, որ առաջին շերտի բառերը կրթություն ունեցողների,ուսանողների, ինչպես նաև 20-ից ցածր տարիքային խմբերում գրեթե չենգործածվում, իսկ երկրորդ շերտի բառերը լայնորեն գործածվում են գրեթեբոլոր տարիքային խմբերում՝ անկախ մասնագիտությունից և կրթությունից:Սակայն պետք է ասենք, որ հատկապես մանկավարժների խոսքում որոշռուսերեն բառերի փոխարեն գործածվում են դրանց հայերենհամարժեքները:

Ստորև դարձյալ ներկայացնում ենք երկու աղյուսակ, որտեղ պարզերևում են բառապաշարային նշված շերտերի գործածությունն ու շարժերը:4

Աղյուսակներում հիմնականում ընդգրկել ենք այն բառերը, որոնքնշված խմբերում ավելի հաճախակի են գործածվում: Իսկ +- նշանը այստեղևս նշանակում է, որ տվյալ բառը սոցիալական առաջին խումբը(կրթությունունեցողներ/-/) մեծ մասամբ չի գործածում, իսկ երկրորդխումբը(կրթություն չունեցողներ/+/) համատարած գործածում է:

Աղյուսակ 2

Նեղ բարբառային բառեր Տարիքային սահմանըա.զուտ գավառ.բ., բ.բարբառային 60-80 40-60 20-40 10-20

3 Օտար բառերը աղյուսակում տրված են այնպես, ինչպես արտասանվում ենխոսվածքում:4 Բառերի բացատրությունը տալիս ենք առանց որևէ բառարանի՝ ըստ խոսվածքումարտահայտած իմաստների:

Page 42: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

42

հնչյուն. ձևեր, գ.բարբառայինփոխ.1. մթոմ-իբր + + +- -2. հա:լբա:տ երևի, թերևս + + +- -3. բա:լկի- երևի, թերևս + + + - -4. չե:շկի- երանի + + - -

5.ջե:դե: ՝(գյադա)-տղա + + +- -6.մետկա(մի թիքա)- մի քիչ + + - -7.մշու-մի քիչ + + +- -8.հընճօր - ոնց որ, կարծես + + +- -9.ժխշե:լ – շարժել, թափահարել + + +- -10.ճոժգդալ- շորորալ + + +- -11.թա:պուկ- հարված, քացի + + +- -12. սաբոն-օճառ + + +- -13. ժե:խ- աղբ, կեղտ + + +- -14. քունջ- անկյուն + + +- -15. թա:պ- թա:զա:- լրիվ նոր + + +- +-16. կ՛ուտի-սնդուկ + + +- -17. դուզ-ճիշտ + + +- +-18. անջախ-հազիվ + + - -19.չա:նգա:լ-պատառաքաղ + + +- +-20.թեշտ-թաս + + + +21. թեշի-իլիկ + + +- +-22.մըխտե:ռ- վատ, կեղտոտ + + +- +-23.կ՛ասաբ-անասուն մորթող,նաև՝մսավաճառ

+ + +- -

24.կ՛ա:յիշ-գոտի + + +- -25.թիկե:- պատառ + + +- -

Page 43: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

43

Աղյուսակ 3

Ընդհանուր բարբառային

բառեր

Տարիքային սահմանը

ռուսերեն բառեր, արևել.փոխառ.

60-80 40-60 20-40 10-20

1. պզդիգ(պստիկ)-փոքր + + + +

2. դար-գերեզման + + + +

3. էտալ-գնալ + + + - +

4. հարսնիկ-հարսանիք + + +- +-

5.ճամբա//ճամփա-ճանապարհ + + + +

6.ճիժ- երեխա + + +- +-

7.էրեխա-երեխա + + + +

8. ախպեր-եղբայր + + + +

9. ըստուծ- այստեղից + + +- +

10.քեֆ-խնջույք + + + +

11.ղուշ-աղավնի + + +- +-

12. զա:հլա-տրամադրություն + + + +-

13. յարա-վերք + + +- +-

14. թա:զա:- նոր + + +- +-

15. փեշ-քղանցք + + + +

16. հա:վես-տրամադրություն + + + +

17. ինադու-դիտավորյալ + + + +

Page 44: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

44

18.տելեվիզր-հեռուստացույց + + +- +

19.կռանտ-ծորակ + + +- +

20.վեդրո-դույլ + + +- +

21. չայնիկ-թեյնիկ + + +- +

22.խալադելնիկ-սառնարան + + +- +-

23. մառազիլկա-սառցարան + + + +

24.պադալոկ-առաստաղ + + +- +

25.պոլ-հատակ + + +- +

Աղյուսակներից պարզ երևում է, որ կրթություն չունեցող 3տարիքային խմբերում էլ և′ առաջին և′ երկրորդ շերտի բառերը լայնորենգործածվում են, իսկ կրթություն ունեցողների և նոր սերնդի խոսքում դրանքգրեթե վերացել են: Ինչ վերաբերում է 2-րդ շերտի բառերին, պատկերըբոլորովին այլ է. գրեթե բոլորը՝ անկախ տարիքից և կրթությունից, մեծմասամբ դրանք գործածում են:

Բառերի ընտրությունը, իհարկե, պայմանական է, սակայն կարող էարտացոլել խոսվածքի բառօգտագործման պատկերը:

Ինչպես պարզ երևում է վերը բերված երեք աղյուսակներից,Գեղամավանի խոսվածքում մոտ կես դարում այնքան էլ մեծ ումասշտաբային փոփոխություններ չեն կատարվել: Իհարկե, ժամանակակիցկյանքում և աշխարհում կատարվող զարգացումները, գիտության ևտեխնիկայի առաջընթացը, հասարակական ու քաղաքական կյանքումտեղի ունեցող փոփոխությունները և բազմապիսի այլ ներքին ու արտաքինգործոններ չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել գյուղականբնակչության վրա և, անշուշտ, խոսվածքի մերձեցումը գրական լեզվինհատկապես վերջին սերնդի խոսքում նկատելի է, բայց այն, որ ներկափուլում տեղի կունենա խոսվածքի ոչնչացում կամ ձուլում գրական լեզվին,կարծում ենք, այնքան էլ իրատեսական չէ: Մանավանդ եթե հաշվի առնենքերկու կարևոր հանգամանք.

1.Գյուղի բնակչության մեծամասնությունը բարձրագույն կրթությունչի ստացել, զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ և

Page 45: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

45

համեմատաբար փակ կենսակերպի պատճառով խոսվածքին բնորոշ բոլորերևույթները պահպանում է իր խոսքում:

2.Կրթություն ստացածներն ու ուսանողները, անգամմանկավարժները աշխատանքից դուրս՝ առօրյայում, իրենց խոսքումօգտագործում են բարբառային տարրեր:

Մի հետաքրքիր դիտարկում էլ. Խոսվածքի գրականացման միտումըբնականաբար ավելի շատ նկատելի է վերջին սերնդի խոսքում, սակայնմիևնույն դասարանից հարցման ենթարկված 10 երեխաներից ոչ բոլորն էիննույն պատասխանը տալիս. մի մասը բարբառային գրեթե բոլոր տարրերըպահպանում էր իր խոսքում: Նույնը կարող ենք ասել նաև հարցմանենթարկված ուսանողների վերաբերյալ:

Իհարկե, մեկ խոսվածքի վերլուծության հիման վրա դժվար էմիանշանակ կարծիք կազմել, սակայն դեռևս կես դար առաջ բարբառներիարագ ոչնչացման ջատագովները(Ստ. Կուրտիկյան, Վ. Խեչումյան, Բ.Հովսեփյան, Էդ. Աղայան և այլք), կարծում ենք, տուրք էին տալիս իրեցժամանակների հիմնական գաղափարախոսություններից մեկին՝ գյուղ-քա-ղաք տարբերության վերացմանը, որը դեռևս մնաց անիրագործելի:5 Ժամա-նակը ցույց տվեց, որ բարբառները վերանում են այն դեպքում, երբ վերանումէ այն կրող բնակչությունը, ինչպես դա պատահեց արևմտահայության միշարք բարբառների հետ:

Գրականության ցանկ1. Սովետական գրականություն, Եր., 1962թ., թիվ 9, 10:2. Սովետական գրականություն, Եր., 1963թ., թիվ 6, 7, 11:3. Պատմաբանասիրական հանդես, Եր. 1964թ., թիվ 3:

Ռ. ՍաղաթելյանՏեղաշարժերը Գեղամավանի խոսվածքում

ԱմփոփումՀոդվածում ուսումնասիրել ենք Գեղամավան գյուղի բնակչության

խոսքը: Հարցման են ենթարկվել տարիքային ու սոցիալական տարբերխմբերի մարդիկ: Հարցումների արդյունքում ի հայտ եկած հնչյունական,

5 Տես 1960-ական թվականներին «Գրական թերթ»-ում և «Սովետականգրականություն» ամսագրում ծավալված գիտական մեծ բանավեճը գրական լեզվի ևբարբառների փոխհարաբերության, ինչպես նաև բարբառների ոչնչացման հարցերիշուրջ:

Page 46: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

46

ձևաբանական և բառապաշարային մի շարք տեղաշարժերի հիման վրափորձել ենք ցույց տալ, թե ինչ չափով է գրականացվել գյուղաբնակներիլեզուն, և որքան իրատեսական է մոտ ապագայում խոսվածքի վերացումը:

Р. СагателянИзменения в диалекте Гегамавана

РезюмеВ статье мы изучили диалект населения села Гегамаван. Были

опрошены группы людей разных возрастных категорий и разногосоциального положения. На основе фонетических, морфологических илексических произношений, выявленных в результате опросов, мыпопытались показать, в какой степени развивался язык сельского населения,и какая вероятность того, что в ближайшем будущем произойдет полноеискоренение данного диалекта.

R. SaghatelyanLinguistic Transpositions in Geghamavan Dialect

SummaryThe aim of this article is to study the speech peculiarities of Geghama

village population. The participants of the given inquiry were people of differentages and social classes. Having based on phonetic, morphological and vocabularytranspositions we have shown not only the level of literalization of the particulardialect, but also the danger of its further extinction.

Page 47: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

47

ՍԻՐԱՐՓԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

գերմանական լեզուների ամբիոնի դասախոս,բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 81-13ԴԵՐԱՆՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՐՈՂ ՀԻՄՔ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆԻ

ՀԱՄԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. զուգադրական քննություն,բառաբարդում, հարադրում, համադրական, վերլուծական, կաղապար,դերանուն, գոյական, շարահյուսական, իմաստային:

Ключевые слова и выражения: сoпоставительное исследование,словосложение, сопоставление, синтетический, аналитический, модель,местоимение, существительное, синтаксический, семантический.

Key words and expressions: comparative analysis, compounding,juxtaposition, synthetic, analytical, pattern, pronoun, noun, syntactic, semantic.

Հայտնի է, որ ներկայումս լեզուների տիպաբանական-զուգադրականքննությունը մեծ ուշադրության է արժանանում լեզվաբանների կողմից`կարևորվելով թե´տեսական լեզվաբանության և թե´ լեզուների գործնականուսուցման առումով: Մյուս կողմից՝ կարևորվում են նաև այս կամ այն լեզվիբառակազմական համակարգին նվիրված ուսումնասիրությունները, քանիոր բառակազմական տարբեր եղանակներով անընդհատ նորանոր բառերեն կազմվում` հարստացնելով լեզվի բառային կազմը, հետևաբար նաևտվյալ լեզվով խոսողների բառապաշարը:

Սույն հոդվածի նպատակն է.1. հայերենի և անգլերենի զարգացման արդի փուլում`

համաժամանակյա կտրվածքով ուսումնասիրել այն բաղադրությունները,որոնցում դերանունը հանդես է գալիս որպես սերող հիմք, իսկ բաղադրողհիմքն է գոյականը,

2. քննել Դ+Գ (Pron.+N) կաղապարով բաղադրությունները`ըստ բաղադրիչների շարահյուսական և իմաստային հարաբերության ևբառաբարդման կամ հարադրման արդյունքի, այսինքն` թե ինչ խոսքի մաս էկազմվում Դ+Գ կաղապարով:

Ըստ Է. Աղայանի` բարդ բառի առաջին (ձախակողմյան) բաղադրիչըսերող հիմքն է, իսկ երկրորդ (աջակողմյան) բաղադրիչը` բաղադրող1:

1 Տե´ս Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ 248:

Page 48: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

48

Հայերենում և անգլերենում Դ+Գ կաղապարով կազմվում են թե´համադրական բարդություններ և թե´ վերլուծական բաղադրություններ:Ինչպես հայտնի է, «…համադրական կառույցների մեջ ելակետային միավորէ ընդունվում բառակազմական հիմքը, իսկ վերլուծականների մեջ`գերադաս անդամը` առանձին բառբաղադրիչը»2:

Դ+Գ կաղապարով հայերենում կազմվում են ածականներ, մակբայ-ներ, նաև գոյականներ և դերանուններ: Սրանց բաղադրիչների միջև կահատկացուցիչ-հատկացյալի և որոշիչ-որոշյալի հարաբերություն: Հարկ էնշել, որ ընդհանրապես դերանունները բառակազմությանը քիչ ենմասնակցում և հավասարարժեք կիրառություն չունեն: Ըստ Գ.Ջահուկյանի` դրանք հազվադեպ են հանդես գալիս որպես ածանցելիհիմքեր` «լինելով ցուցաիրադրական և ոչ անվանողական բառեր»3: Այդ-պիսիք են անձնական ես, ստացական յուր, ցուցական նույն,հարցահարաբերական ուր, երբ, ինչ, քանի դերանունները:

Հայագիտության մեջ նաև կարծիք կա, որ դերանուններըբարդությունների կազմությանը որպես բաղադրիչներ իրենց բունկիրառությամբ չեն մասնակցում, քանի որ դրանց մի մասըբառակապակցություններում հանդես է գալիս որպես գոյական (ես, դու, սա,ով և այլն), մյուս մասը` որպես ածական (այս, այսպիսի, ինչպիսի, ո՞ր ևայլն), երրորդ մասն էլ` որպես մակբայ (այսպես, այսչափ և այլն)4:

Այդ իսկ պատճառով հայ բառակազմագիտության մեջ հաճախառհասարակ չի առանձնացվում Դ+Գ կաղապար, սակայն մեր համոզմամբինչպիսի նշանակությամբ էլ որ դերանունները հանդես գան բարդությանմեջ` իրենց բուն խոսքիմասային թե ոչ, այնուամենայնիվ, դրանք որպեսխոսքի մաս մասնակցում են բարդությունների կազմությանը, հետևաբարԴ+Գ կառույցները չեն կարող անուշադրության մատնվել և չքննվել:

Այսպես, ներկայացնենք Դ+Գ կաղապարով կազմվածբարդություններն ըստ դերանունների համապատասխան տեսակների:

Անձնական դերանուն+գոյական կաղապարը կազմվում էհիմնականում ես, ինքը (ինքն), յուր դերանուններով: Ես անձնականդերանունը բարդություններում առկա է ոչ թե որպես առաջին դեմք ցույց

2 Լ. Հովսեփյան, Գրաբարի բառակազմության վերլուծական տիպը, Եր., 2016, էջ 23:3 Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն,Եր., 1989, էջ 206:4 Տե´ս Ս. Գալստյան, Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Եր.,1978, էջ 26:

Page 49: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

49

տվող բառ, այլ ունի «անհատ, անձ» իմաստը, ինչպես` եսամոլություն, եսա-կենտրոն5:

Ի տարբերություն ես դերանվան` ինքն դերանունը բառակազմականտեսանկյունից ավելի կենսունակ է: Բազմաթիվ բարդություներ ենկազմվում ինքն դերանվան և գոյականի կապակցությամբ, ինչպես`ինքնաբոցավառում, ինքնաբուժում, ինքնաբուն, ինքնաբուսակ,ինքնագարշանք, ինքնագիտակցություն, ինքնագլուխ, ինքնագյուտ, ինքնա-գնահատում և այլն: Այս բարդություններում ինքն դերանունը կամ ցույց էտալիս, որ երկրորդ բաղադրիչի արտահայտած գործողությունն ինքնուրույնէ կատարվել, կամ այն, որ երկրորդ բաղադրիչի արտահայտած գործողու-թյունն իրեն է ուղղված: Ինքն առաջնաբաղադրիչով կազմություններումորոշիչ-որոշյալ հարաբերությունը մթագնած է6:

Ինքն դերանունից բացի` գոյականների հետ կապակցության մեջ էմտնում նաև յուր դերանունը: Այն բառակազմության մեջ արդեն գործուն չէ,սակայն դրանով և գոյականով կազմված որոշ բարդություններ գոյությունունեն, ինչպես` յուրաժամ, յուրակերպ, յուրահաշիվ, յուրահնար, յուրաշահ,յուրապատում, յուրատեսակ, յուրատիպ, յուրօրինակ և այլն:

Բարդությունների կազմությանը մասնակցում է նաև ցուցականդերանունների մի մասը, օրինակ` այս, այդ, այն, նույն, սույնդերանուններով և գոյականններով կազմվում են հետևյալբարդությունները` այնկողմ, այնպահ, այսկողմ, այսօրինակ, դույնչափ,դույնօրինակ, նույնաբնույթ, նույնաջերմություն, նույնասեռ, սույնօրինակ ևայլն: Ցուցական դերանուններից բառակազմական տեսանկյունիցամենագործունն է նույն դերանունը:

Փոխադարձ դերանուն+գոյական կաղապարի կազմությանըմասնակցում է իրար դերանունը, ինչպես` իրարանցում, իրարամարտ,իրարահասկացողություն: «Միմյանց, մեկմեկի, մեկմեկու փոխադարձդերանուններով բառեր չեն կազմվում»7:

Որոշյալ դերանուն+գոյական կաղապարով բարդություններ ենկազմվում ամեն8, ողջ, բոլոր, համայն դերանուններով, ինչպես`

5 Տե´ս Ս. Աբրահամյան, Արդի հայերենի դերանունները, Եր., 1956, էջ 255:6 Տե´ս Ս. Գալստյան, նշվ. աշխ., էջ 27:7 Ս. Աբրահամյան, նշվ. աշխ., էջ 256:8 Ամեն դերանվամբ բարդությունները կարող են երկակի ըմբռնում ունենալ:Լեզվաբանների մի մասը ամեն բառին վերագրում է միայն ածանցական իմաստ`գերադրական աստիճանի նշանակությամբ (տե´ս Ա. Մուրվալյան, Հայոց լեզվիբառային կազմը, Եր., 1955, էջ 241-242), սակայն եթե ամեն-ը բարդության մեջպահպանում է իր նյութական իմաստը, ապա այն պետք է ընկալել «բոլոր, համայն»

Page 50: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

50

ամենազորություն, ամենապոեմ, ամենասիրտ, բոլորադեզ, բոլորալուսին,համայնապետ, համայնափոս, ողջախորհուրդ, ողջակիզում, ողջամարմին ևայլն:

Անորոշ դերանուն+գոյական կաղապարի իրացմանը մասնակցում էհիմնականում այլ դերանունը: Այլ+գոյական կաղապարով բարդություններեն, օրինակ` այլաբան, այլաբարբառ, այլաբնույթ, այլաբուն, այլագույն,այլադավանություն, այլաժամանակ, այլալեզու, այլախոհ, այլախումբ ևայլն:

Հարցահարաբերական դերանուների և գոյականի կապակցությամբկազմված բարդություններ քիչ են հանդիպում: Կաղապարը կազմվում է ինչև որ դերանունների միջոցով` ինչչափ, որչափ:

Ժխտական դերանուն+գոյական կաղապարի իրացմանը մասնակցումէ ոչինչ դերանունը` հնչյունափոխված ձևով` ոչնչատեսիլ:

Դերանվան և գոյականի կապակցությամբ կարող են կազմվելհետևյալ խոսքի մասերը.

ա) գոյականներ` ամենաբանտ, այլագրություն, ինքնաբաշխում,ինքնաբարձիչ, ինքնաբացարկ, ինքնաբացում, ինքնաբեռնիչ,ինքնաբնութագրություն և այլն,

բ) ածականներ` ամենաբախտ, ամենագույն, ամենալույս,ամենածաղիկ, ամենապատում, բոլորածայր, բոլորածիր, նույնաթույր,նույնանիշ, ողջամիտ և այլն,

գ) մակբայներ` այդժամ, այդկերպ, այլակերպ, այնժամ, այսկերպ,այսկույս և այլն,

դ) դերանուններ` այնչափ, այսչափ, ինչչափ, նույնչափ, որչափ ևայլն:

Այս կաղապարով բարդությունների մեջ ևս առանձնանում ենհոդակապավոր և անհոդակապ տեսակները: Հոդակապավոր են, օրինակ`ինքնադավադրություն, ինքնադատապարտյալ, համայնակենցաղ,համայնապատկեր, համայնապատում, նույնադեր, նույնասեռ, նույնասկիզբ,նույնավերջ, նույնավիճակ և այլն:

Անհոդակապ են այլաղանդ, այլանուն, ամենաշխարհիկ, այնպահ,այսժամ, այնտեղ, բոլորաչք, սույնօրինակ, ողջանդամ, ողջերթ և այլն:

Անգլերենում ևս կարող ենք առանձնացնել Pron.+N կաղապարիենթակաղապարներ: Այս կաղապարի իրացմանը մասնակցում են

նշանակությամբ (հմմտ. ամենապետ=ամենքի պետ): Ողջ, ամեն, բոլորդերանունները և այլ-ը գրաբարում ածականներ էին, և բարդությանը մասնակցումէին իբրև ածականներ. այլ-ը նաև մակբայ էր (տե´ս Ս. Գալստյան, նշվ. աշխ., էջ 27):

Page 51: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

51

անձնական (personal), ստացական (possessive), որոշյալ (defining), անորոշդերանունները (indefinite) և ժխտական (negative) no դերանունը:

Համադրական բարդությունների կազմությանը մասնակցում ենանձնական դերանունների (personal pronouns) ոչ թե ուղղական, այլխնդրային հոլովով9 դրված ձևերը: Him, her, them դերանունների և self«ինքն» գոյականի ու դրա հոգնակի թվի ձևից` selves կապակցությունիցկազմվում են himself/herself «նա ինքը», ourselves «մենք ինքներս», themselves«նրանք իրենք» անդրադարձ դերանունները (reflexive pronouns):

Ստացական դերանուն+գոյական (possessive pronoun+noun)կաղապարով ևս կազմվում են անդրադարձ դերանուններ, ինչպես` myself«ես ինքս», yourself «դու ինքդ», ourselves «ինքներս», yourselves «ինքներդ»,որոնք համադրական բարդություններ են:

Ցուցական դերանուն+գոյական (demonstrative pronoun+noun) միայնthis և that դերանունների և way գոյականի միջոցով thisaway «այսուղղությամբ», thataway «այդ ուղղությամբ» մակբայներն են կազմվում:

Որոշյալ դերանուն+գոյական (defining pronoun+noun) կաղապարովբարդություններ են կազմվում every դերանվան և տարբեր գոյականներիկապակցությամբ, ինչպես` everybody «ամեն ոք», everyplace «ամենուր»,everything «ամեն ինչ» և այլն: Այս կաղապարով մի կողմից կազմվում ենգոյականներ` everyman «սովորական էակ (տղամարդ)», everywoman«սովորական էակ (կին)», մյուս կողմից` որոշյալ դերանուններ` everybody«բոլորը, ամենքը», everything «ամեն ինչ», մակբայներ` everyplace «ամենուր»,ածականներ` everyday «ամենօրյա» և այլն: All «բոլոր, ողջ» որոշյալդերանվան և գոյականի կապակցությամբ կազմվում են ոչ թեհամադրական, այլ վերլուծական տիպի բաղադրություններ: Կան նաև otherորոշյալ դերանվամբ և գոյականի միացությամբ կառույցներ` գոյականներ`otherworld «հանդերձյալ աշխարհ», otherworldliness «չնաշխարհիկություն»,ածականներ` otherguess «տարբեր, ուրիշ», մակբայներ` otherwhile «այլանգամ» և այլն:

Անորոշ դերանուն+գոյական (indefinite pronoun+noun) կաղապարովբարդությունների կազմությանն են մասնակցում any, some և օne

9 Անգլերենի քերականության մեջ տարբերակում են անձնական դերանուններիհոլովական երկու ձևեր` ուղղական հոլովով և (օբյեկտային) խնդրային հոլովովդրված դերանուններ: Ուղղական հոլովով դրված են I, he/she, it, you, we, they, իսկխնդրային հոլովով` me, him/her, it, you, us, them դերանունները. վերջիններսնախադասության մեջ հանդես են գալիս խնդրի շարահյուսական պաշտոնով (տե´սВ. Каушанская и др., Грамматика английского языка, Л-град, 1973, էջ 54, Y.Mkhitaryan, A. Chubaryan, Theoretical English Grammar /seminars/, Եր., 2013, էջ 141):

Page 52: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

52

դերանունները: Որպես արդյունք` մեծ մասամբ կազմվում են մակբայներ`anyplace «ցանկացած տեղ», anywise/anyways «ցանկացած ձևով», someday«օրերից մի օր», somedeal «որոշ չափով, մասամբ», someplace «ինչ-որ տեղ»,sometimes «երբեմն», someway «ինչ-որ կերպ», երբեմն նաև ածականներ`onetime «երբեմնի», դերանուններ` anybody «որևէ մեկը», anything «որևէբան», somebody «ինչ-որ մեկը», something «ինչ-որ բան», օneself «ինքնիրեն» ևայլն:

Ժխտական դերանուն+գոյական (negative pronoun+noun) կաղապարիիրացմանը մասնակցում է no դերանունը, որով կազմվում են նոր ժխտականդերանուններ` nobody «ոչ ոք», nothing «ոչինչ»: “Օne” որոշյալ և “no”ժխտական դերանուններով ավելի շատ կազմվում են վերլուծականբաղադրություններ, որոնց կանդրադառնանք մեր աշխատանքիհամապատասխան գլխում:

Pron.+N կաղապարով կազմվում են նաև վերլուծականբաղադրություններ: Այս կապակցությամբ վերլուծական բաղադրություններկազմվում են հետևյալ կաղապարներով`

ա) անձնական դերանուն+գոյական (personal pron.+N). այսկաղապարով կազմվում են այնպիսի վերլուծական բաղադրություններ,որոնցում առաջին բաղադրիչը կա´մ երկրորդի սեռն է մատնանշում,ինչպես` she-crab «էգ ծովախեցգետին», she-devil «կախարդուհի»10, կա´մորևէ հատկանիշ, ինչպես` he-man «մկանուտ, հուժկու տղամարդ»: Կաղա-պարի իրացմանը հիմնականում մասնակցում են անձնական դերանուն-ների ուղղական հոլովով ձևերը, սակայն կա նաև I- «ես» դերանվանխնդրային հոլովով դրված ձևի և գոյականի միացությամբ կազմված megeneration «նյութապաշտ սերունդ» բաղադրությունը:

բ) Որոշյալ դերանուն+գոյական (defining pron.+N), ինչպես` all-American «ուղնուծուծով ամերիկացի», all-purpose «բազմանպատակ,համապիտանի», all-star «լավագույն աստղերից (երգիչ, դերասան և այլն)կազմված», other-direction «արտաքին ազդակներով պայմանավորված վար-քագիծ», each-way/both-way «երկկողմանի»,

գ) ժխտական դերանուն “no”+գոյական (negative pron. “no”+N),ինչպես` no-account «անկարևոր, անարժեք», no-fault «պարտադիր»,

դ) անդրադարձ դերանուն «self»+գոյական (reflexive pron. “self”+N),ինչպես` self-absorption «ինքնամփոփություն», self-analysis«ինքնավերլուծություն», self-contempt «արհամարհանք սեփական անձի

10 Սրանք առդրական հարադրություններ են:

Page 53: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

53

հանդեպ», self-respect «հարգանք սեփական անձի հանդեպ», self-confidence«ինքնավստահություն» և այլն:

Այս կաղապարով կազմվում են հիմնականում գոյականներ` all-friend«կարգին ընկեր», he-male «առնական տղամարդ», և ածականներ` all-day«ողջ օրը տևող», all-night «ողջ գիշեր տևող», no-brained «անուղեղ», no-calorie«առանց կալորիաների», no-knock «անսպասելի», no-brow «ինտելեկտչունեցող»:

Թեև երկու լեզուներում դերանունները բառակազմությանը քիչ ենմասնակցում և բառակազմական դերի տեսանկյունից հաճախ նաև«…զարմանալի չափով անմիօրինակ են»11, սակայն, այնուամենայնիվ, իրենցդերն ունեն հայերենի և անգլերենի բառապաշարի հարստացման ևզարգացման գործում: Առհասարակ, այս կամ այն կաղապարըբառակազմական տեսակետից «կենսունակ» է այն դեպքում, երբ դրանովկազմված նոր բառերը հեշտությամբ են ըմբռնվում տվյալ լեզվով խոսողհանրության բոլոր անդամների կողմից, բոլոր դեպքերում «ընդունելի» են ևճանաչվում են որպես տվյալ լեզվին պատկանող միավորներ12:

Ս. ԿարապետյանԴերանունը որպես սերող հիմք հայերենի և անգլերենի

համադրական և վերլուծական բաղադրություններումԱմփոփում

Հոդվածում քննվում են անգլերենի և հայերենի Դ+Գ կաղապարովհամադրական բարդությունները և վերլուծական բաղադրությունները` ըստբաղադրիչների շարահյուսական, իմաստային հարաբերությունների և ըստբառաբարդման կամ հարադրման արդյունքի, այսինքն` թե ինչ խոսքի մաս էկազմվում Դ+Գ կաղապարով: Քննվող լեզուների Դ+Գ կաղապարովբաղադրություններն առանձնացվում են ըստ բաղադրիչ դերանուններիտեսակների` անձնական, ցուցական, փոխադարձ, որոշյալ, անորոշ,հարցահարաբերական, ժխտական:

11 Ս. Աբրահամյան, նշվ. աշխ., էջ 252:12 Տե´ս O. Akhmanova (ed.), Patterns and Productivity, M., 1973, էջ 11:

Page 54: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

54

С. КарапетянМестоимение как первый (левый) компонент синтетическиx

словосложений и аналитическиx конструкций армянского и английскогоязыковРезюме

В статье рассматриваются синтетические соединения и аналитическиеконструкции Мест.+Сущ. в армянском и английском языках посинтаксическим и семантическим отношениям компонентов, а также порезультату образования или сопоставления сложных слов, т.е. какие частиречи образуются по форме Мест.+Сущ. Структуры по форме Мест.+Сущ. висследуемых языках по разрядам выделяются местоимений: личные,указательные, возвратные, определенные, неопределенные, вопросительно-относительные, отрицательные.

S. KarapetyanPronoun as the first (left) component in the synthetic compounds and

analytical structures օf armenian and englishSummary

The article examines the synthetic compounds and analytical constructionsin Armenian and English formed with the pattern Pron. + N according to thesyntactic and semantic relations of the components, as well as to the outcome ofthe compounding or juxtaposition, i. e. what parts of speech are formed with thepattern Pron. + N. The Pron. +N patterned structures were analyzed separatelyaccording to the types of the component-pronouns- personal, demonstrative,reciprocal, defining, indefinite, interrogative-relative, negative.

Page 55: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

55

ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածուՀՏԴ 81՚ 373.4

ԼԵՀԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. հաղորդակցում, բարբառ,գրական լեզու, տեղայնացված բնույթ, դատական արձանագրություն,խոսակցական լեզու, միջնորդավորված և անմիջական փոխառություն:

Ключевые слова и выражения: коммуникация, диалект, литературныйязык, локализованный характер, судебный протокол, разговорная речь,прямое и косвенное заимствование.

Key words and expressions: communication, dialect, literary language,localized nature, court record, colloquial language, direct and indirect borrowing.

Միջին հայերենի բառապաշարում մեծ թիվ են կազմում գրավոր ևբանավոր ճանապարհով մուտք գործած անմիջական և միջնորդավորվածփոխառությունները տարբեր լեզուներից: Միջին հայերենում եվրոպականլեզուներից փոխառյալ բառամիավորների մեջ իրենց գործածությամբ աչքիեն ընկնում լեհական փոխառությունները, որոնք թեև թվով քիչ են, սակայնունեն կիրառման որոշակի հաճախականություն:

Հայերենի` լեհերենից կատարված միջինհայերենյանփոխառությունները ավելի ուշ շրջանի արդյունք են, և հայ լեզվաբանությանմեջ դրանց ավելի ուշ են անդրադարձել, որի գլխավոր պատճառը եղել էաղբյուրների բացակայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որլեհական փոխառություններ հանդիպում են ոչ թե բուն Հայաստանում, այլնրա սահմաններից դուրս գրի առնված աշխատություններում: Լեհականփոխառությունների մյուս մասն ընդհանրապես ուսումնասիրված չէ`պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք կրել են տեղայնացվածբնույթ` ունենալով տարածքային ընդգրկմամբ գործածության նեղշրջանակներ (գործածվել են բնակչության նեղ շրջանակներում`բացառապես լեհահայերի կողմից), ուստի պատահական չէ, որ դրանքհազվադեպ են միջնադարյան հայ մատենագրության մեջ: Բացի այդ,ինչպես նշում է Ռ. Ղազարյանը, միջին հայերենի բառապաշարիուսումնասիրությամբ զբաղվողները սովորաբար զանց են առելմիջինհայերենյան շրջանում լեհերենից փոխառված բառերի քննությանխնդիրը1: Լեհական փոխառությունները անսահմանափակ կիրառություն

1 Տե´ս Ռ. Ղազարյան, Միջին գրական հայերենի բառապաշարը, Եր., 2001, Էջ 146:

Page 56: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

56

ունեին գործառական բոլոր ոճերում և ընդհանուր էին լեհահայ բարբառովխոսող բոլոր մարդկանց համար` անկախ նրանց զբաղմունքից,կրթությունից և հասարակության մեջ գրաված դիրքից: Լեհականփոխառությունները, ինչպես նշում է Ռ. Ղազարյանը, մեզ են հասելգերազանցապես լեհահայերի առօրյա խոսակցական լեզվով գրի առնվածդատական մեծաքանակ արձանագրությունների շնորհիվ2: Լեհերենիցփոխառյալ բառերը գործածվել են արաբերեն, պարսկերեն և թուրքերենփոխառություններին զուգահեռ և խիստ կենսունակ են եղել լեհահայոցխոսակցական լեզվում:

Լեհերենից փոխառյալ մի շարք բառեր ու բառաձևեր ներկայացվածեն Ռ. Ղազարյանի և Հ. Ավետիսյանի «Միջին հայերենի բառարանում»3

(այսուհետ` ՄՀԲ): Ռ. Ղազարյանը «Միջին գրական հայերենիբառապաշարը» մենագրության մեջ արձանագրել է լեհերենից փոխառյալ37 բառ, սակայն հեղինակը նշում է, որ բացի սրանցից՝ կան նաև լեհերենիմիջնորդությամբ այլ լեզուներից փոխառյալ որոշ թվով բառեր,ինչպես`դայլառ//դայլար-արծաթե դրամ, լօդ-կշռի չափ, ձեխմիսդր-համքարության ավագ (գերմաներեն), բրքալապ-բերդապահ, պրկապ-քաղվարչության խորհրդական (ռումիներեն), զգադերդ-սփռոց(ուկրաիներեն), ռուքօմիյ-լվացարան, սրղա-գինդ, տրուշլաք-քամիչ,օբեքուն-խնամակալ (ռուսերեն)4 և այլն:

Միջին հայերենում լեհերենից փոխառյալ բառամիավորներին էանդրադարձել նաև Մ. Ղազարյանը` արձանագրելով 81 փոխառյալբառամիավոր5: Մեր դիտարկումները թույլ տվեցին արձանագրել լեհերենիցփոխառյալ 92 բառ:

Լեհահայերի կյանքի ու կենցաղի մասին հարուստ նյութ են տալիսհայկական դատական մատյանները, որոնցից պահպանվել ու մեզ են հասել27-ը: Արևելյան Եվրոպայի հայկական ամենախոշոր գաղթավայրերիցմեկի` Կամենեց-Պոդոլսկի «Հայկական դատարանի» 16-րդ դարիարձանագրությունների մեջ անմիջապես աչքի են զարնումբառապաշարային այն փոփոխությունները, որ կատարվել են հայերենի մեջլեհական միջավայրում: Կամենեցի արձանագրությունները գրված են տեղի

2 Տե՛ս նույն տեղում, էջ 146:3 Տե՛ս Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր., հ. 1, 1987, հ. 2,1992:4 Ռ. Ղազարյան, նշվ. աշխ., էջ 148:5Տե՛ս Մ. Ղազարյան, Եվրոպական փոխառությունները միջին հայերենում,թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2000:

Page 57: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

57

խոսակցական լեզվով, որը գրաբարի, միջին հայերենի և լեհահայերենիյուրօրինակ խառնուրդ է արաբերենի, պարսկերենի, թուրքերենի,ղփչաղերենի` բազմաթիվ փոխառություններով հանդերձ: Լեհականփոխառություններում մեծ թիվ են կազմում օրենք, իրավունք արտահայտողբառերը, ինչպես նաև հագուստների, զարդերի անվանումները, չափ ուքանակ արտահայտող բառերը և պայմանավորված նրանով, որ քաղված ենդատական արձանագրություններից` հիմնականում ունեն որոշակիուղղվածութուն: Կամենեցի դատական արձանագրությունըուսումնասիրելիս հանդիպեցին մի շարք բառեր, որոնք ՄՀԲ-ումընդգրկված չեն ` բետրոյ- դույլ, բոլովըյ – բաց, բրովոտայ- առաջնորդ,ղեկավար, գրաքովցոյ-կրակովցի, գօլէնցքիյ-հավաքածու, կիլէյ- սոսինձ,հիվար- հրացան, հնիտըյ- աշխետ, մինստար- պաշտոնյա, նահաւիցա-ասեղնագործել, նոսադըյ- անսանձ, շքադուլա- զարդատուփ, սգալքա-քարկոտրուկ, սգլէփս// սքլէփս- խանութ, կրպակ, սվեդիյ- վկա, ուսդանեա-դադար, ուսդանեա առնուլ- ընդհատել, կարճել, քաֆդան- կապա, քրավեց-դերձակ: Լեհերենից փոխառյալ մի քանի բառեր հանդիպում են նաևհայերեն ձեռագրերի հիշատակարաններում, մանրժամանակագրություններում, միջին հայերենով ստեղծագործող տարբերհեղինակների գործերում, օրինակ՝ բաննա, բէչքայ, վոյթ, վոյվոտայ,տապչան և այլն:

Միջինհայերենյան շրջանում մուտք գործած լեհականբառամիավորների հնչյունագրային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որայս փոխառություններին հատուկ է` ա) խուլ > ձայնեղ տառադարձումը`բաննա <panna (դեռահաս աղջիկ), բրինցիբալ <pryncypal (տեր),հագովնիցա<hakownica (երկարափող հրացան), սդեբքայ<stepka (նկուղ) ևայլն, բ) ձայնեղ>խուլ տառադարձումը` ուպրուս<obrus (սփռոց),կվալդ<gwalt (վեճ), տէբուդադ<deputat (պատգամավոր), տովոտ<dowod(ապացույց), գ)պարզ խուլ > շնչեղ խուլ անցումը` քամէն<kamien(կշռաքար), փիսար<pisarz (քարտուղար): Բացի նշվածներից`լեհերենիցմիջին հայերեն փոխառված բառերի մեջ կային նաև այլ հնչյունականտառադարձումներ, օրինակ՝ մաղազին<magazine (խանութ), հրոշ< grosz(գրոշ), քօրչմա<karczma (պանդոկ) և այլն:

Լեհերենից փոխառյալ բառերը հիմնականում պարզ բառեր են, որոնցորոշ մասը աստիճանաբար լայնացրել է իր գործածության շրջանակները,հաճախ վերածվել համագործածական բառերի և նույն տառադարձումովկամ հնչյունական այլ կազմությամբ այժմ էլ գործածվում է հայերենիբարբառային կամ տարածքային որոշ տարբերակներում. այդպիսիք են,օրինակ` բէչկա, եարմարքի, մինութայ, տապչան, քուխնա և այլն:

Page 58: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

58

Խոսքիմասային առումով լեհական փոխառությունները բազմազանչեն, քանի որ միջին հայերենում փոխառված լեհական բառամիավորներիճնշող մեծամասնությունը գոյականներ են, որոնք ենթարկվում ենհիմնականում ի արտաքին հոլովման` զաբիս-զաբիսի, սինոր-սինորի,տապչան-տապչանի, քօլփաք- քօլփաքի: Երկու գոյականներ ենթարկվումեն ու հոլովման` բամեդնիյ-բամեդնու, քիրի-քիրու: Գոյականների մեծմասի հոգնակի թիվը կազմվում էր եր և ներ հոգնակիակերտների միջոցով,ինչպես՝ բան-բաներ, սդոլ-սդոլեր, հրոշ-հրոշներ, ֆուրման-ֆուրմաններ,ավելի քիչ են նի հոգնակերտով կազմվածները՝ արեսդ-արեսդնի, բոզիվ-բոզիվնի, սդադուդ-սդադուդնի, սնոր-սնորնի և այլն: Լեհականփոխառությունների մեջ կա երկու ածական՝ մոցնիյ-իրավազոր, նեմեց՝գերմանական:

Լեհերենից փոխառված գոյականները պահպանել են իրենցձևաբանական կառուցվածքը, սակայն բառիմաստը երբեմն ենթարկվել էփոփոխության, ինչպես օրինակ` զաբիս (zapis) գոյականը ՄՀԲ-ումբացատրված է՝ «պարտամուրհակ»՝ «Իւրեանց մէջն զաբիս առել են եւամենայն ինչ մէջ զաբիսին գրել են»,6 մինչդեռ այս բառի իմաստըլեհերենում եղել է «թուղթ, հիշատակություն¦: Քամէն գոյականը, որփոխառվել է լեհերեն kamien -քար բառից, միջին հայերենում տեղիունեցած բառիմաստի նեղացման հետևանքով գործածվել է «կշռաքար»իմաստով` «Զի պահեց ի քամղայէն 20 քամէն տաքդեղն»7: Նեմեց / niemiec/«գերմանական» ածականը փոխառվել է «գերմանացի» գոյականից. տեղի էունեցել գոյական > ածական՝ խոսքիմասային անցում` «Ամէն ֆլորին էերեսունական նեմեց հրուշ»8: Լեհական փոխառություններն ընդգրկում եննաև բազմիմաստ բառեր, «որոնց յուրացման արդյունքում յուրացվում էրբառի տերմինային՝ (հատկապես իրավաբանական) արժեք ներկայացնողիմաստը, օրինակ՝ գազնայ գոյականի փոխատու միավորը եղել էբազմիմաստ բառ՝ 1. պատիժ, տանջանք, 2. խստություն, 3.բանտ:Լեհահայերի բարբառում այն գործածվել է վերջին իմաստով:

Լեհական փոխառություններում հանդիպում են 6 բայեր, որոնք, իտարբերություն մյուս լեզուներից փոխառված բայերի, հիմնականումհանդես են գալիս հարադրավոր կազմությամբ: Փոխառվող իմաստնարտահայտելու համար որպես հարադիր հանդես եկող փոխատու բառին

6 Տե՛ս Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, հ. 1, Երևան, 1987,էջ 205:7 Նշվ. աշխ., հ. 2, էջ 430:8 Նույն տեղում, էջ 190:

Page 59: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

59

միջին հայերենում ավելացել են առնել կամ առնուլ բայերը: Հարադրավորայդ կազմություններն են` աբէլովադ առնել- 1.բողոքարկել, 2. դիմել, կանչել,արեսդ առնել –կալանել, բոզիվաթ առնել- դատարան կանչել, իսդիկովադառնել- դատական գործ հարուցել, կվալդովատ առնել- աղմուկբարձրացնել, սաչովադ առնուլ-գնահատել՝ «Ես այժմ ոչ կամիմ վասնայսպիսի բանին համար Մելքոյին վերայ իսդիկովադ առնել »9, «Զինքնանպարտ ծեծել է եւ կվալդովատ առել է ճանբու վերայ: ՝ Եւ Նորսէսնաբէլովադ առել էր բերդի պարունին…» 10 : Այս կառույցների դիտարկումըցույց է տալիս, որ փոխառյալ հարադիրով արտահայտվում է բայականհիմնական հասկացությունը: Ուշ միջնադարի այս կամ այն հեղինակիլեզուն քննելիս ուսումնասիրողները հաճախ են խոսում փոխառյալհարադիր պարունակող կառույցների մասին: Դրանք փոխառյալ այնպիսիհարադրավոր բայեր են, որոնք կազմված են փոխատու լեզուներինմանությամբ` բայական նույնիմաստ բաղադրիչով: «Ուշագրավ են այնբայերը,- գրում է Ն. Հովհաննիսյանը Նաղաշ Հովնաթանի լեզուն քննելիս,-որոնց հարադիրը փոխառյալ բայ է…11: Նորակազմ հարադրավոր բայերը,ինչպես նշում է Ռ. Ղազարյանը, չափազանց շատ են հատկապես միջինհայերենում, որոնց մեջ աչքի են ընկնում հատկապես այն կազմությունները,որոնց հարադիրները օտար բառեր են12: Իհարկե, այս կառույցներըհիմնականում բարբառային միավորներ են, որոնց օտարաբառ հարադիրըհայերենին է անցել նախ և առաջ հարադրավոր բայ կերտելու համար, ապահետագա գործածությամբ մերվել լեզվին և ստացել ընդհանուրգործածություն: Եվ կարելի է վստահաբար ասել, որ օտարաբառհարադրավոր բայերի առատությունը այս դարերի հայերենի միյուրատեսակ առանձնահատկություն է13:

Թեև մեր ընտրանքում ներկայացված կառույցները կարելի է համարելբարբառային միավորներ, սակայն միջին հայերենի պարագայում դժվար էսահմանազատել բարբառային միավորը գրականից կամ խոսակցականից:Համենայն դեպս, այս հարադրությունները չեն վերածվել համադրության,որը ցույց է տալիս, որ տվյալ փոխառյալ միավորները գրական լեզվում չենբարձրացել յուրացման նոր աստիճանի և մնացել են եզակի գործածությամբ

9 Նշվ. աշխ., հ. 1, Էջ 290:10 Նույն տեղում, էջ 12:11 Ն. Հովհաննիսյան, Բայական հարադրությունները Նաղաշ Հովնաթանիտաղերում, Լրաբեր հասարակական գիտությունների, 1984, 9, էջ 38:12 Տե′ս Ռ. Ղազարյան, Միջին հայերենի բառապաշարը, Եր., 2001, էջ 165:13 Տե′ս Ն. Պողոսյան, Ջահուկյանական ընթերցումներ, Եր., 2015, էջ 144:

Page 60: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

60

իրենց ժամանակի աղբյուրներում` տարածում չգտնելով լեզվի հետագափուլերում: Այժմ ներկայացնենք լեհերենից միջին հայերեն փոխառվածբառերի իմաստային դասակարգումը.

Պետական –վարչական կյանք, ծառայություն, պաշտոն, տիտղոս-բան-հարգական կոչում` պարոն նշանակությամբ, բաննա-դեռահաս աղջիկ,բլենի բօդենդ-լիազորված անձ, հավատարմատար, բրինցիբալ-տեր,կօշքար-սայլապան, միրոջնիք-ջրաղացպան, մուժիք-ջրաղացպան, նեմեց-գերմանացի, շաֆար-մառանապետ, շլախեդնից-լեհ մանր կալվածատեր,պուրմիսդր//պորմիսդր-քաղաքագլուխ, ռայդցայ-խորհրդական,սդարօսդայ-վարչական գործերի կառավարիչ, վոյվոտայ- 1.քաղաքականբարձր պաշտոնյա, 2.իշխան, 3.հարկահավաք, տէբուդադ-պատգամավոր,ումոցովանըյ- լիազորված անձ, ուրեատնիք-ոստիկանության պաշտոնյա,փիսար-1.գրագիր, 2.քարտուղար, ֆուրման- կառապան:

Կենդանական աշխարհ-եալովիցամըյ-ստերջ կով:Իրավաբանություն, դատարան-աբելացիա-վճռաբեկ գանգատ,

աբելովադ, աբէլովադ առնել-բողոքարկել, արեսդ-կալանք, արեսդ առնել-կալանք դնել, բամեդնիյ-դատական տուրք, բոզիւ-դատի կանչելը, բօզիւաթառնել-դատարան կանչել, բոմոչնա-դատական տուրք գործը լսելու համար,բրիվիլեայ-արտոնություն, գազնայ-բանտ, իսդիկովադ, իսդիկովադ առնել-դատական գործ հարուցել, մահարիչնիք-վկա, ականատես,մոցովանըյ//մոցնիյ- իրավազոր, մինութայ-դատավճռի պատճեն, քաղվածք,ռաթուշ-բանտ, ուվեազանեայ-կալանք, սդադուդ-կանոնադրություն, օրենք,սթրնա-կողմ, տեքրեդ-օրենքի ուժ ունեցող որոշում, վճիռ, տէգրէթալ-դատական օրենք, տիլեցիա-ժամկետի երկարացում, տովոտ-ապացույց,փաստարկ, վկա, ուրեատնիք- ոստիկանության ստորադաս պաշտոնյա,փրօքուրադօր- դատախազ, քօմօրնիք-դատական կատարածու:

Գործավարություն, առևտուր, դրամ – եառմարք-տոնավաճառ,զաբիս-պարտամուրհակ, զադան -կանխավճար, հրիւնայ-դրամականմիավոր, հրոշ//հրուշ- դրամ, գրոշ, մաղազին- խանութ, մոնիդայ- դրամ,նագլատ- ծախս, վճար, շթուքայ-1. հատ, միավոր, 2. պատառ, կտոր, ռաթայ-վճար, սաչովադ առնուլ//օսաչովադ առնուլ-գնահատել, սումայ//զումա-գումար, սօտուշ- մարդ, որից գնվել է վիճելի առարկան, վոյթ-գավառապետ, տօգլատ-հավելում, քամէն-կշռաքար:

Ռազմական գործ-հագովնիցայ- երկարափող ծանր հրացան, շապլա-թուր, քրօսքա-ատրճանակ, կարճափող հրացան:

Շինություն, կահույք, կահկարասի -բասիքա-մեղվափեթակ, բէչքայ-տակառ, բրիսդաւքայ-աղցանաման, ինվէնդար-գույք, պոտնեա- ճամպրուկ,սդեբքայ- նկուղ, սդօլ-սեղան, տապչան//տոպչան-որմնաթախտ, անկողին,

Page 61: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

61

ուպրուս-սփռոց, քուխնայ-խոհանոց, քօմորայ-փոքր սենյակ, քօրչմա-պանդոկ:

Ընտանիք, կենցաղ, առտնին կյանք, հատկանիշ- բիվէ-հարբեցողություն, կվալդ-աղմուկ, աղաղակ, կվալդովատ առնել-աղմկել,վիճել, սդրդայ-դեզ, սիրըյ-մոխրագույն, քօբա//քօբիցա-խոտի դեզ, ֆորմայ-կաղապար :

Հագուստ, զարդեղեն- ատամաշքա-կտորի տեսակ, բլախօթ-քաթանեմեծ թաշկինակ, զբօնքա-ճարմանդ, լանցուխ-շղթա, հաչքա-ճարմանդ, սնոր-քուղ, երիզ, ժապավեն, քիրի- սև մահուդ, քօլփաք-թասակ, գլխադիր:

Չափի միավոր-լօքօդ-երկարության չափ, արմնկաչափ:Այսպիսով, միջին հայերենում կատարված լեհական

փոխառությունները մատնանշում են հայերենի բառապաշարի զարգացմանուղին, բացահայտում հայերենի շփումները նաև եվրոպական լեզուների ևքաղաքակրթության, եվրոպական մշակութային, տնտեսականհամակարգերի հետ:

Ս.ԳրիգորյանԼեհական փոխառությունները միջին հայերենում

ԱմփոփումՄիջին հայերենում եվրոպական լեզուներից փոխառյալ

բառամիավորների մեջ առանձնանում են լեհական փոխառությունները,որոնք թեև թվով քիչ են, սակայն ունեն կիրառման որոշակիհաճախականություն: Միջին հայերենում լեհերենից կատարվածփոխառությունները ավելի ուշ շրջանի արդյունք են, և հայ լեզվաբանությանմեջ դրանք ավելի ուշ են ուսումնասիրվել: Դրա գլխավոր պատճառը եղել էաղբյուրների բացակայությունը, ինչպես նաև այն, որ լեհականփոխառություններ հանդիպում են բուն Հայաստանի սահմաններից դուրսգրի առնված աշխատություններում:

С. ГригорянПольские заимствования в среднеармянском языке.

РезюмеВ среднеармянском языке в словах, заимствованных из европейских

языков, выделяются польские заимствования, которых мало, однако ониимеют oпределенную частотау употребления. Польские заимствования вармянском языке- результат более позднего периода, и в армянскойлингвистике они были исследованы позже. Причина этого - отсуствиеисточников, а так же то, что польские заимствования встречаются в техтрудах, которые были записаны вне пределах Армении.

Page 62: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

62

S. GrigoryanThe Polish Borrowings in Middle Armenian

SummaryThe Polish loan words have a separate place among Middle Armenian

European borrowings which are although few in number, but they have a certainfrequency of usage. The Middle Armenian borrowings done form Polish are aresult of a later period and they were investigated later in Armenian linguistics.The main reason for this was the absence of sources and also the fact that we comeacross the Polish loan words in the works written out of exact borders of Armenia.

Page 63: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

63

ՀՌԻՓՍԻՄԵ ԹՈՐՈՍՅԱՆԵրևանի Կոմիտասի անվան պետական

կոնսերվատորիայիլեզուների ամբիոնի դասախոս

ՀՏԴ 81 ՚ 367ՀԱՏԿԱՑՈՒՑԻՉ-ՀԱՏԿԱՑՅԱԼ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸՊԱՐՍԿԵՐԵՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. հատկացուցիչ,հատկացյալ, իզաֆեթային կապակցություն , շարահյուսականանդամների կապակցում։

Ключевые слова и выражения: определение, определяемое,изафетное сочетание, сочетание синтаксических членов.

Key words and expressions: modifier , complement, i za fetconstruction, cohesion of syntax members .

Լեզուներում ստորադասական կապակցությանտեսակներից են խնդրառությունը, առդրություն,համաձայնությունը , ներառումը , ներմարմնավորումը ևիզաֆեթը 1 : Սույն հոդվածում ներկայացվում է իզաֆեթիդրսևորումները պարսկերենի հատկացուցիչ-հատկացյալկապակցություններում , որ համեմատվում է հայերենիհամապատասխան կառույցների հետ:

Իզաֆեթային կապակցության ձևաբանական ցուցիչըդրվում է գլխավոր անդամի վրա: Գլխավոր անդամը ստանում էհատուկ ատահայտություն, որից պարզ է դառնում, որ այսանդամից կախված է այլ անդամ 2 : Իզաֆեթային կապովարտահայտվում են որոշիչն ու որոշյալը, հատկացուցիչն ուհատկացյալը : Պարսկերենում, ի տարբերություն հայերենի,հատկացյալը նախադասվում է հատկացուցիչին, որոշյալը՝որոշիչին: Հայերենում հատկացուցիչը արտահայտվում էսեռական հոլովով՝ ներքին կամ արտաքին թեքումով:Պարսկերենում իզաֆեթային կապակցության մեջ իզաֆեթնարտահայտվում է ھی اکسره ف اضا (qyasre-ye ezafe) նշանով,

1 Кодухов, В. И., Введение в языкознанаие, Москва, 1987, էջ 237:2 Խաչատրյան Լ., Լեզվաբանության ներածություն, Երևան, 2008, էջ 230:

Page 64: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

64

եթե իզաֆեթ կրող բառը վերջանում է բաղաձայնով 3 : Գրավորխոսքում այդ ցուցիչը հիմնականում բացակայում է:Արտասանության մեջ հատկացյալը պահպանում է qyasre-ն, որարտաբերվում է –e և շեշտազուրկ է: Օրինակ՝ պրս. ھوچشمان آ[češmān-e ahu] , հայ. եղնիկի աչքեր: Այս կապակցության մեջ,պարսկերեն օրինակում հատկացյալը նախադաս էհատկացուցիչին, իզաֆեթը գրաֆիկորեն չի արտահայտվում,բայց արտասանվում է: Հայերեն թարգմանությունը ցույց էտալիս, որ հատկացուցիչն արտահայտված է –ի արտաքինհոլովումով և նախադաս է հատկացյալին: Ձայնավորովավարտվելու դեպքում իզաֆեթ կրող բառը ստանում է -yeվերջավորությունը: Օրինակ՝ պրս. ا ن عمری مع [ma’na-ye omr],հայ. կյանքի իմաստ:

Հին տեքստերի վերլուծությունը ցույց է տալիս, որhya, tya հարաբերական դերանունները գործածվել ենորոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորնախադասությանը կապակցելու համար: Դրանք կատարելեն նաև բառերի միջև որոշիչային և ստացական կապիգործառույթ , համարվել են բառեր և ոչ թե կապակցման պարզմիավորներ: Արդեն հին իրանական լեզվադարաշրջանում այսդերանունների գործառութային երկփեղկվածությունը վկայումէ բառային իմաստի թուլացման և աստիճանականքերականացման մասին: Որոշիչայինբառակապակցություններում հարաբերական դերանուններըժամանակի ընթացքում վերածվել են բառերի կապակցմանքերականական ցուցիչի, որն էլ հետագայում դարձել էժամանակակից իզաֆեթի հիմքը: Հայոց լեզուն, իտարբերություն պարսկերենի (հին պարսկերենը թեքական է,ժամանակակից պարսկերենը՝ վերլուծական), պատմականզարգացման բոլոր փուլերում պահպանել է թեքականությանհատկանիշը, թեև արդի հայերենը կցական կառուցատիպի լեզուէ։ Հայերենում հատկացուցիչ-հատկացյալ հարաբերություննարտահայտվում է սեռական հոլովով: Գրաբարում սեռականհոլովը կոչվել է նաև ստացական հոլով 4 :

3 Perry J.R, Sadeghi A. A, «Eżāfa», www.iranicaonline.org.4 Աբրահամյան, Ա. Ա., Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976, էջ 15:

Page 65: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

65

Իզաֆեթի օգնությամբ երկու բառերի միացմանդեպքում առաջանում են պարզ իզաֆեթայինբառակապակցություններ : Բարդ իզաֆեթայինբառակապակցությունը , որ կոչվում է նաև «իզաֆեթային շղթա» 5

ձևավորվում է երեք, չորս և ավելի բառերի կցումից:Իզաֆեթային կապակցություններում կան բառային

տարբեր կարգեր, որոնց կապակցումից առաջանում ենզանազան հարաբերություններ` որոշիչային,պատկանելության, քանակական, տրոհական, տարածական,ժամանակային և այլն:

Իզաֆեթային բառակապակցություններում որոշիչայինամենաբնորոշ հարաբերություններից է պատկանելությունը,որը հիմնականում արտահայտվում է հատկացուցիչ-հատկացյալ կապի միջոցով:

Օրինակ`պրս. نشجوکتاب دا [ketāb-e dāneš ju], հայ. ուսանողիգիրքը բառակապակցության մեջ գլխավոր բառը նշում էառարկա, իսկ երկրորդականը` դեմք, որին պատկանում էտվյալ առարկան: Այս տիպի բառակապակցություններումերկրորդ բաղադրիչները պահպանում են իրենցիմաստաբանական ինքնուրույնությունը և ապահովումիզաֆեթային կապակցության հետագա ընդարձակումը:Զարգացնենք վերոնշյալ բառակապակցությունը . պրս. کتاب

نشجو ا مندوستی د [ ketāb-e dānešju-ye dust-e man] , հայ . իմընկերոջ ուսանողի գիրքը: Կապակցությունը կրկինարտահայտում է ստացականություն, որի իմաստը հայերենումճիշտ արտահայտելու համարը իզաֆեթային շղթան պետք էթարգմանել՝ սկսած վերջին անդամից:

Իզաֆեթային կապի ընդհանրացնող հատկության շնորհիվպատկանելությունը դիտարկվում է լայն իմաստով՝ հանդեսգալով ոչ թե միայն առարկայական, այլ նաև վերացականհարաբերությունների պլանում: Օրինակ` պրս. دل یآرزو [ārezu-ye del ] , հայ. սրտի ցանկություն, م ندیا گا خت ا ب ل د [omid-edelbākhtegān], սիրահարների հույսը, انیاطم نشجون ا انید [etminān-edāneš juyān], ուսանողների համոզմունքները : Հայերեն

5 Рубинчик Ю. А., Грамматика современного персидского литературного языка,Москва, 2001, էջ 363.

Page 66: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

66

օրինակներում սեռական հոլովով հատկացուցիչը –ի արտաքինհոլովման է:

Նկատվում են դեպքեր, երբ պատկանելությունը կարող էընդլայնել իր հարաբերության շրջանակը: Օրինակ` պրս.

ه د ن ا رم هف ا سپ [farmānde-ye sepāh] , հայ . բանակիհրամանատար , گمرکعمارت [emārat-e gomrok] մաքսատանշենքը , د ا ست ها نشکد ا اسیاد نشن ی را [os tād-e dāneškade-ye i rānšnesāsi ]իրանագիտության ամբիոնի դասախոս:

Իզաֆեթային կապն արտահայտում է նաև մասի ևամբողջի հարաբերություն. այսինքն քանակական կամտրոհական հարաբերություններ 6 : Այս դեպքերումբառակապակցության երկրորդ անդամը ցույց է տալիսառարկան ամբողջությամբ, առաջին անդամը` այդ առարկայիմի մասը: Օրինակ` պրս. ن را ا ب ءقطره [ qatre-ye bārān], հայ.անձրևի կաթիլ , مھ ق نءل ا ن [loqme-ye nān] հացի կտոր , ءگوشھطاق ا guše-ye otāq] սենյակի անկյուն, ھ ل کوهءق [qale-ye kuh]սարի կատար:

Տարածաժամանակային հարաբերություններըարտահայտված են հետևյալ օրինակներում` պրս. کوچھدر [dar-e kuče], հայ. դրսի դուռ , زارقیحر ا ب [ hariq-e bāzār]շուկայի հրդեհը, نیاوضع را [vaz ’-e Irān] Իրանի դրությունը,

ئل وا نا ا زمست [ avāyel -e zemestān ] ձմռան սկիզբը, هآخر ا م [ākhar-emāh] ամսվա վերջը :

Քանի որ իզաֆեթային կապակցության մեջ կարող ենմտնել նաև պարսկական և արաբական ծագման զանազանանորոշ դերբայներ և բայանուններ, մեծ տարածում ունենսուբ յեկտա-օբյեկտային հարաբերություն արտահայտողբառակապակցությունները: Օրինակ` պրս. غ مکانریت [ ta ’ğ ir -emakān], հայ. բնակատեղի փոփոխություն, ندن مھخوا ا روزن[khāndan-e ruznāme] օրաթերթի ընթերցում, عم ھریت ن خا [ta ’mir-e khāne] տան վերանորոգում, مدن وآ ا [ āmadan-e u] նրագալը :

Որոշակի կապակցություններում իզաֆեթային կապըհազվադեպ արտահայտում է նաև նպատակի, նշանակման

6 Lotfi, A. R., Persian Ezafe as a ‘figure’ marker: A unified analysis, California linguisticnotes, vol. 39, 2014, էջ 62:

Page 67: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

67

հարաբերություններ: Օրինակ` պրս. زه جا دنیکشگاریسا [e jāze-yesigār kešidan], հայ . ծխելու թույլտվություն , قاصحبت رف [sohbat-erofaqā] ընկերների զրույցը, پرسشجواب [ javāb-e porseš ] հարցիպատասխան :

Պարսկերենի իզաֆեթային կապակցությունները ևհայերենի հատկացուցիչ-հատկացյալ կառույցներնարտահայտում են զանազան հարաբերություններ` որոշչային,պատկանելության, քանակական, տրոհական, տարածական,ժամանակային և այլն։ Այդ իմաստները պարսկերենումարտահայտվում են իզաֆեթային վերլուծական եղանակով,արդի հայերենում՝ հոլովման կցական տիպով։

Շարահյուսական կապակցության իզաֆեթային միջոցնավելի լայն տարածում ունի պարսկերենի կառույցներում, որիհամարժեք իմաստները հայերենում դրսևորման այլտարբերակներ ունեն:

Հ. ԹորոսյանՀատկացուցիչ-հատկացյալ կապակցությունը պարսկերենում և

արդի հայերենումԱմփոփում

Իրանական, թուրքական, սեմական լեզուներին հատուկստորադասական կապակցության եղանակներից մեկըիզաֆեթային կապն է: Սույն հոդվածում ներկայացված էիզաֆեթային կառույցը պարսկերենի հատկացուցիչ-հատկացյալկապակցություններում : Զուգահեռներ են անցկացվում նաևհայերենի հատկացուցիչ-հատկացյալ կապի դրսևորմանեղանակների հետ: Իզաֆեթային կառույցի գլխավորգործառույթներից մեկը պատկանելության իմաստի դրսևորումնէ, որը պարսկերենում ունի վերլուծական, արդի հայերենում՝կցական կառուցատիպ։

Р. ТоросянСочетания определения и определяемого в фарси и

армянскомРезюме

Изафетная связь одна из разновидностей подчинительнойсвязей иранских, тюркскхих и семитских языков. В даннойстатье рассматривается изафетная структура в сочетанияхопределения и определяемого фарси. Представлены примерывыражений определения и определяемого в армянском языке.

Page 68: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

68

Одна из главных функций изафетной структуры выражениепоссесивности, который выявлется в соотношенияхопределения и определяемого. Поссесивность в фарси имеетаналитическую, а в армянском агглютинативную структуру.

H. TorosyanModi fier and complement combinations in Farsi and

Armenian.Summary

Iza fet construction i s one of the methods of sub junctiveconnection in iranian, turkic and semit ic languages. In this articlethe iza fet construction is introduced in the modi fier andcomplement comb inations of farsi . There is a lso shown theexpression of modi fier and complement in Armenian. Thepossessiveness i s one of the main functions of i za fet which isexpressed in modi fier and complement s tructures . Thepossessivness in Farsi has analytic an d in Armenian agglutinativestructure.

Page 69: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

69

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության

և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր,բանասիրական գիտությունների դոկտոր

ՄԵԼԻՆԵ ԳԻԼԱՎՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արտասահմանյան գրականության և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ,բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 821.19.0ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՉԱՓԱԾՈ ՄԱՏՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԷՋԵՐԸ

Բանալի բառեր. աղոթք, խորհուրդ, ճամփորդ, իրիկնահաց, կարոտ,թախիծ, քարափ, սպի, բաց վերք:

Ключевые слова: молитва, совет, путник, ужин, тоска, грусть, печаль,шрам, незаживающая рана.

Keywords: prayer, council, traveler, dinner, melancholy, sadness, scar,unhealing wound.

Համո Սահյանը 1986թ. հրատարակեց «Դաղձի ծաղիկ»բանաստեղծությունների ժողովածուն, որը վերջինն էր նրա կենդանությանօրոք: Մոտ վեց տարի նա համարյա ոչինչ չէր տպագրում, եթե հաշվիչառնենք մամուլի մի քանի հրապարակումները:

1992թ.-ին նա տպագրության հանձնեց 80-ականների վերջերին ևանկախության տարիներին գրած բանաստեղծությունների մի նորժողովածու, որը, ինչպես իրեն յուրահատուկ մարգարեությամբկանխագուշակում էր, «մի քանի բանաստեղծությունների պատճառովհամարձակություն չեն ունենալու տպագրել: Հետմահու գուցե թե լույստեսնի»:

Բանաստեղծը ճիշտ էր գուշակում. ժողովածուն չէր տպագրվում «ոչթե մի քանի բանաստեղծությունների պատճառով», այլ անհեթեթպատճառաբանություններով՝ «դրամական միջոցներ չկան, որակյալ թուղթչկա», այն դեպքում, երբ գրական շուկան հեղեղված էր պոեզիայի հետհեռավոր կապ անգամ չունեցող շքեղ հրապարակումներով:

Արժանին պետք է մատուցել բանաստեղծին անմնացորդ սիրովնվիրված երջանկահիշատակ Ալեքսան Կիրակոսյանին ու ՇչորսԴավթյանին, ովքեր 90-ականների ծանր տարիներին մեծ ներդրում ունեցան

Page 70: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

70

գրողներին բարոյական աջակցություն ցուցաբերելու, նրանց հետ կապվածմի շարք հարցեր լուծելու, հոգսերն ինչ-որ չափով թեթևացնելու գործում:

Հենց նրանց նախաձեռնությամբ ու հովանավորությամբ 1998-ին՝բանաստեղծի մահվանից հինգ տարի հետո, բավական փոքր տպաքանակովլույս տեսավ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն: 2003-ին այնվերահրատարակվեց. ընթերցողները զգում էին Հ. Սահյանի բացականերկայությունը, ում բանաստեղծության պահանջարկը միշտ էլ, անկախհանգամանքներից ու մթնոլորտային փոփոխություններից, անչափ մեծ էեղել:

Անհերքելի է, որ յուրաքանչյուր բանաստեղծ ունի աշխարհընկալմանիր տեսանկյունը, աշխարհում կատարվող անցուդարձերը կենսագրությանիրողություններ դարձնելու իր բանաձևը1, ինչը ստեղծագործական կյանքիբոլոր հանգրվաններում ունի համակարգային նշանակություն:

Թվում էր, թե 80-ականների վերջերին արդեն յոթանասունն անցբանաստեղծն իր նոր գործերում հազիվ թե կարողանա ինչ-որ նոր բանասել, ամենաշատը՝ կարող էր ներկայանալ իր ստեղծած բանաստեղծականկառույցի «ճակատային մասում» կոսմետիկ փոփոխություններ անելով:

Սակայն Հ. Սահյանի պարագայում այսպես մտածելը պարզապեսաբսուրդ է, և դրա վառ ապացույցը «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն է,որտեղ ևս մեծ բանաստեղծը շարունակում է իր բեղմնավոր որոնումները,գտնում պատկերաստեղծման նոր եղանակներ ու մեթոդներ,բանաստեղծական ավանդական կառույցներ, նոր գույներ ու հնչերանգներ:

Հ. Սահյանի պոեզիայի յուրահատկությունն ինչպես «բնապատկերիմեծ դիմանկար, դիմանկարի մեջ՝ բնապատկեր» (Լ. Օզերով) տեսնելուանկրկնելի վարպետությունն է, այնպես էլ ժամանակի ու տարածությանտրված զգացողությունը: Հատկապես՝ ժամանակի, որը բանաստեղծիհամար «կարևոր է այն առումով, որ վերացական հասկացություն չէ, այլկեցության անհրաժեշտություն: Ի՞նչ ենք ժառանգել անցյալից և ինչ ենքստեղծում. գոյության իմաստն է սա, և ստուգվում է նաև անհատիքաղաքական հետագիծը հասարակություն, պետություն, հայրենիքհասկացություններում»2:

Հ. Սահյանի պոեզիայում ժամանակի ու տարածությանմիասնականությունն ունի ոչ միայն բովանդակային, այլևձևակառուցվածքային գործառույթներ, և հենց նրանով են պայմանավորված

1 Ստեփանյան Ռ., Բառը ձգտում է հավիտենության, ՀՊՄՀ «Հայագիտականհանդես», Երևան, 2011, № 1, էջ 70:

2 «Գարուն», Երևան, 1984, № 6, էջ 34:

Page 71: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

71

բանաստեղծի ոճական յուրահատկությունները, զուտ սահյանականձեռագիրը:

Բանաստեղծը հաճախ «խախտում է» ժամանակի անցյալ-ներկա-ապագա պայմանական սահմանները՝ ներկայի տիրույթներում տեսնելովանցյալի իրողություններ ու ապագայի, շատ հաճախ՝ անորոշ ու մտահոգիչնշաններ:

Այդ միասնությամբ է պայմանավորված բանաստեղծիաշխարհընկալման տեսանկյունը, որն իր հարցազրույցներից մեկում նաայսպես է բանաձևում. «Ամբողջ կյանքում երազել եմ Հովհ. Թումանյանի«Պատրանքի» պես մի գործ ստեղծել («Վեր է կացել էն սարում»): Ինչո՞ւ:Որովհետև դա բանաստեղծություն չէ, վեպի ամփոփագիր է այդ մի քանիտան մեջ վիթխարի մի պատմություն կա:

Դեռևս 1980-ականներին այդպիսի մի «ամփոփագիր» նա ստեղծեց,որը անանց տառապանքի մասին է, մեր պատմության ողբերգականընթացքի մասին»3:

Գալիս է հոտը…Ներին առջևից,Գամփռը հետևից,Ուղտը մի թևից,Ամեն, ամեն ինչԽառնելով իրար՝Ալեկոծում է բլուրներն ի վարՍև հեղեղի պես4:

Այդպիսի մի նոր «ամփոփագրով» է բացվում «Ինձ բացակա չդնեք»ժողովածուն: Բանաստեղծությունը գրվել է Սումգայիթի ու Բաքվիսահմռկեցուցիչ դեպքերի անմիջական ազդեցությամբ, որոնք, անկասկած,1915-ի շարունակությունն էին: Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլհիմա, մահն անզոր է կոտրելու մի ժողովրդի ոգին, որը վերընձուղվելուզարմանալի ունակությամբ է օժտված.

Նորից եկել, հին ցավերն են մեզ խոցում(Խոր տնքոց եմ լսում հեռու Դեր-Զորից):Մեզ վրա մահն իր ուժերն է փորձումԵվ դողում են մահվան ձեռքերը նորից:Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու,Քեռու կանչն է լսել Դավիթը հորում,

3 ՀՊՄՀ «Հայագիտական հանդես», Երևան, 2015, № 1:4 Սահյան Հ., Երկերի ժողովածու 2 հատորով, № 2, Երևան, 1984, էջ 114:

Page 72: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

72

Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում5:

Այդպես է եղել դարեր շարունակ. «Փալանած եզան բութ կճղակներով»քոչվոր ցեղերը տրորել են հանդ ու հորովել, և մեր դարավոր թշնամիներըկարծում էին, թե այդպես էլ պիտի լինի:

Սակայն 1980-ականների վերջերի համազգային զարթոնքը հիմնովինփոխեց մեր մասին ունեցած թե՛ բարեկամների, թե՛ թշնամիների կարծիքը:Մենք արդեն անմռունչ կերպով դեպի զոհասեղան գնացող մատաղի գառչէինք, մեր մեջ արդեն փոթորկվում էր Նժդեհի ոգին, ու ամրապնդվում էր«ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով ապրելուհոգեբանությունը:

Բանաստեղծն իր ժողովրդի հետ էր, ու հանուն նրա արդար դատի,պատրաստ էր ցանկացած զոհաբերության.

Մեր գոտիները կձգենք մի քիչ,Մեզ համ ու հոտից կզրկենք մի քիչ,Մեր մկանները մի քիչ կպրկենք,Մեզ՝ կտրող ցավի ճանկից չփրկենք:--------------------------------------------Կտաքանանք մեր սրտի կրակով,Կրքի պաշարով դեռ հանդուրժելի ,Արցախ կտանենք մեր վրեժն արյան,Օրերի ոգին մեր փետրվարյան:--------------------------------------------Սպառնալիքը կհեգնենք թուրքի,Մեր երթն անվթար գարուն կհանենք (150):

Համազգային զարթոնքը միավորեց մեզ, դարձրեց մի բռունցք, փոխեցմեր մտածելակերպն ու հոգեբանությունը և, որ ամենակարևորն է, մերսրբազան հողը մաքրեց «ժանգ ու բորբոսից»:

Թվում էր, թե այս ամենը պիտի ունենա իր տրամաբանականշարունակությունը, երկիրը պիտի ծաղկի ու շենանա, հայ մարդը պիտիապրի վերջապես արժանապատիվ կյանքով: Բայց ի՞նչ եղավ. համազգայինհզոր մակընթացությանը հաջորդեց հուսախաբության ու հավատի կորստինույնքան հզոր տեղատվություն.

5 Սահյան Հ., Ինձ բացակա չդնեք, Երևան, 2009, էջ 5: Այսուհետև տեքստում կնշվիմիայն ժողովածուի էջը:

Page 73: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

73

Ինձ համար ամեն ինչ կորած է,Էլ ոչ ոք և ոչինչ չունեմ,Ծամում եմ իմ բաժին չոր հացը,Եվ քունս չի տանում, որ քնեմ:Փոխվել են դերերն ու տեղերը,Բայց նույնն է երախը վիշապի…Սրա՞նք այս երկրի տերերը,Աղոթեմ, որ մահս շտապի (151):

Սահյանական պայծառ ու անխառը գույները երիզվում են թանձրեզրագծերով, ակվարելային պատկերները մի տեսակ մթագնում են:

Զարթոնքից հետո պիտի լույս լիներ, մութ խորշերն ու խոռոչներըկենսատու շողերով լցնող, ստվերները հալածող լույս: Բայց՝

Եղավ ստի հրավառություն,Ու խաբեության հարսանիք եղավ…Ու կյանքս եղավ անվերջ դառնություն,Եվ արվեստիս տունն անտանիք եղավ:Սուրբս լիրբ եղավ, Աստվածս՝ մռայլ,Հրճվանքս՝ շինծու, տքնանքս՝ ձրի (27):

Զարթոնքի շրջանի օրերը դառնում են «մռայլ ու ահարկու, անորոշ ուգորշ», բայց ամենասարսափելին հավատի կորուստն է («Անցյալը թողել ենքանցյալում, / Եվ փակ են գալիքի դռները»):

Բայց բաց են մայր բնության դարպասները, Գյազբել ու Տատնաձորերն ու քարափները տանող ճանապարհները, հայրենի եզերքիհյուրընկալ դռները, բաց են աշխարհի ծանր բեռն իրենց ուսերին առածմարդկանց սրտերը, որոնց մեջ դեռևս սպասում կա «Մի գեղեցիկ օրվա/, Միկատարյալ կյանքի/, Որ գալու է անշուշտ/, Ինչքան էլ հապաղի»:

Հայրենի բնաշխարհում դեռ «Պատգամ կա խղճի/, Ծննդկանի գավաթ/Ու հնձվորի կուժ կա/, Կան մատյան ու գիր/, Հայրենների կարոտ/, Հորովելիհուշ կա»:

«Ինձ բացակա չդնեք» ժողովածուն աչքի է ընկնում ժանրայինբազմազանությամբ՝ բանաստեղծություն, քառյակ, տրիոլետ, հայրեն, ուհարստացնում է ավանդական ժանրերի վերաբերյալ մեր իմացությունը:Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ժողովածուում տեղ գտածհայրեններն ու տրիոլետները: Պահպանելով այդ ժանրերին յուրահատուկկառուցվածքային տարրերը՝ Հ. Սահյանը դրանք հարստացնում էբովանդակային նոր գծերով, հաղորդում արդիական ոգի ու շունչ:Հատկապես հայրեններում ավելի լիարժան կերպով է տրոփում մերգրականության՝ Գողթան երկերից սկիզբ առնող երակը՝ բացահայտելովգոյի, կյանքի ու մահվան, անցավորի ու մնայունի վերաբերյալ

Page 74: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

74

տասնամյակների ընթացքում ձևավորված սահյանականկենսափիլիսոփայությունը: Հայրեններում ևս Հ. Սահյանն իր զգայուն ձեռքըպահում է ժամանակի զարկերակին, զգում նրա տրոփյունն ուտատանումները, որոնք խիստ մտահոգիչ են.

Մեզանից ի՞նչ են ուզում,Ախր մենք ո՞ւմ ենք վնասել,Եղբայրներ շատ ունեինք,Ինչո՞ւ ենք մենակ մնացել…Չի բռնում նրանց լեզունՄի անգամ մեր լավն ասել,Թե ինչ է, հանկարծՓորձել ենք մեր հին ցավն ասել: (83)

Խառն ու խառնակ են ժամանակները, և «Նորից թափառ մի ցեղ / Մեզմեզնից խլել է ուզում/, Մեր ազնիվ արյունը տաք/ Թեյի տեղ խմել է ուզում/,Մեր արտը դարձնել արոտ/, Մեր վիզը ծռել է ուզում», բայց մենք ուրիշ ենքարդեն՝ «Էհ, թող գա, թե մեղքերի ճահճի մեջ խրվել է ուզում»:

Բանաստեղծն աշխարհին նայում է իր անցած տարիներիբարձունքից, նայում է սիրով ու կարոտով, մահն արհամարհելով («Մահնո՞ւմ շունն է, որ մահից վախենամ»):

Մի ամբողջ կյանքի «ամփոփագրով» է փակվում «Ինձ բացակա չդնեք»ժողովածուն.

Ձեր լռությունը զնգում,Զրնգում է ձորով մեկՁեր լռության համերգումԻնձ բացակա չդնեք…Ոչ խոստումներ, ոչ երդում,Չսպասեք ու չքննեք …Անվերջ, անշարժ ձեր երթումԻնձ բացակա չդնեք: (167)

«Ինձ բացակա չդնեք» ժողովածուն թեպետ փակում է Հ. Սահյանիչափածո մատյանի վերջին էջերը, բայց իր բացակա ներկայությամբ էլբանաստեղծը մնում է ընթերցողի հետ:

Մ. Գ. Գիլավյան, Մ. Մ. ԳիլավյանՀամո Սահյանի չափածո մատյանի վերջին էջերը

ԱմփոփումՀոդվածում քննարկվում է Հ. Սահյանի «Ինձ բացակա չդնեք»

ժողովածուի թեմատիկ բազմազանության, կառուցվածքային ու

Page 75: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

75

լեզվաոճական յուրահատկությունների հետ կապված խնդիրներ:Մասնավորապես նշվում է, որ 80-ականների համազգային զարթոնքիշրջանում գրված բանաստեղծությունների պայծառ տրամադրություններնու գույները 90-ականներին փոխվում են տխրության ու ցավի ելևէջներով,թանձր գույներով, ոգևորության մակընթացությանը հաջորդածտեղատվության ալեբախումներով:

Բոլոր դեպքերում, սակայն, ժողովածուի բանաստեղծություններումտրոփում է ժամանակի զարկերակը, որի վրա տասնամյակներ շարունակմեծ բանաստեղծը պահում էր իր զգայուն ձեռքը:

М. Г.Гилавян, М.М.ГилавянПоследние страницы поэзии Амо Сагияна

РезюмеВ статье рассматриваются особенности разнообразия тематики,

структуры и стилистики сборника стихотворений А.Сагияна «Не ставьте мнеотсутствие». В частности, выделяется тема радости в стихотворениях,написанных в годы подъёма национального сознания в 80-е, переливы яркихкрасок чувств, ликования и радости, сменяющиеся в 90-е мотивами грусти иболи, уходящими надеждами, разбитыми судьбами, столкновениями иколлизиями жизни. В книге есть пульсирующее время, которое передаетголос и чувства поэта.

M. G. Gilavyan, M. M. GilavyanThe last pages of Sahyan’s poetry

SummaryThe article examines the peculiarities of the variety of subjects, structure

and stylistics of the collection of poems by A.Sagiyan "Do not put me a lack"In particular, the theme of joy in poems written in the years of the rise of nationalconsciousness in the 80s, the shimmering of bright paints of feelings, jubilationand joy, replaced in the 90th by the motives of sadness and pain, by departinghopes, broken destinies, collisions and collisions of life. The book has a pulsatingtime, which conveys the voice and feelings of the poet.

Page 76: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

76

ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԵՊՀ դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածուՀՏԴ 82.09

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ «ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊԸԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ստեփան Զորյան, «Միկյանքի պատմություն», Սուրեն, Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, «Տարեկանիարտում` անդունդի եզրին», Հոլդեն, ինքնակենսագրական ժանր, ֆաբուլա,պատում, սյուժե:

Ключевые слова и выражения: Степан Зорян, “История однойжизни”, Сурен, Джером Дэвид Сэлинджер, “Над пропастью во ржи”, Холден,автобиографический жанр, фабула, сказание, сюжет.

Key words and expressions: Stepan Zoryan’s Story of a Life, Suren, JeromeDavid Salinger, the Catcher in the Rye, Holden, biographical genre, narrative, plot.

Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի (1919-2010) «Տարեկանիարտում` անդունդի եզրին» և Ստեփան Զորյանի (1889-1967) «Մի կյանքիպատմություն» վեպերը ինքնակենսագրական ժանրին պատկանողինքնատիպ երկեր են, որոնք, տարածական առումով լինելով իրարիցբավական հեռու, այնուամենայնիվ նույն ժանրի զարգացման հակադիրճյուղերին պատկանող 20-րդ դարի ստեղծագործություններ են: Իսկ այդճյուղերն աներկբայորեն ձևավորվել են Չարլզ Դիքենսի և Մարկ Տվենիգործերի հետևությամբ, և ուշագրավն այն է, որ հիշյալ երկերումարծարծված նույն թեման զանազան, անգամ հակադիր դրսևորումներ էունեցել ու տարբեր գործառույթներ իրականացրել: Նշելի է, որ համաշխար-հային գրականության մեջ մանկության ու պատանեկության թեման թեևձևավորվել է վաղուց, սակայն գեղարվեստական գրականությանհամակարգում կարևորվել ու կենտրոնական տեղ է զբաղեցրել միայն նորշրջանում` կապված «անձ-հասարակություն» հարաբերության սրման ևմարդու բարոյական ընտրության խնդիրն ուսումնասիրելու անհրաժեշ-տության հետ:

Ամերիկացի և հայ գրողի նույն ժանրի երկերի համադրումը ցույց էտալիս, թե ինքնակենսագրության, մանկության ու պատանեկության թեմանտեսականորեն որքան տարբեր գործառույթների կարող է ծառայել: Բայցքանի որ համադրությունն ինքնին ենթադրում է թեմայից բխող

Page 77: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

77

ընդհանրություններ, ուստի անհրաժեշտ է անդրադառնալ խնդրո առարկահեղինակների ստեղծագործությունների միջև գոյություն ունեցող սակավընդհանրություններին ու էական տարբերություններին:

20-րդ դարի ամերիկյան և համաշխարհային գրականության մեջդժվար թե գտնենք մեկ այլ գրողի, որի ստեղծագործության մեջ մանկությանև դեռահասության թեման զբաղեցներ այնքան կարևոր տեղ, ինչպեսՍելինջերի մոտ: Զարգացնելով Մարկ Տվենի ավանդները` նա ծայրահեղսրությամբ ցույց է տվել այն բարոյական սկզբունքների հակադրությունը,որի շնորհիվ պարզ է դառնում, որ մարդկությունը բարոյապես միասնականչէ: Այդ առումով, սակայն, մարդկությունը բաժանվում է ոչ թե «լավ» կամ«վատ» մարդկանց, այլ «փոքրահասակների» և «մեծահասակների»: Ի բնեմաքուր ու աստվածային մարդը, հատելով մանկության սահմանագիծը ևդառնալով «մեծահասակ», անխուսափելիորեն կորցնում է այն, ինչ իրենտվել է բնությունը` գերի դառնալով սոցիումի կեղծ արժեքներին ուհարաբերություններին: Բնականն ու արհեստականը ճանաչվում ենհասակային առումով: Երեխաների և «մեծերի» միջև կա, սակայն,անցումային օղակ, որը դեռահասությունն է: Դեռահասին հավասարապեսհատուկ են և՛ դեռևս չմարած «երեխայական» հատկանիշներ, և՛ արդեն ձեռքբերվող «մեծահասակի» հատկություններ: Բարոյական հիմնահարցիամբողջ դրամատիզմը կենտրոնացած է այդ միջին օղակում, որտեղամենայն սրությամբ բախվում են «փոքրերի» ու «մեծերի» հակադիրաշխարհները` ընտրության պահանջ ներկայացնելով դեռահասի արթնա-ցող գիտակցությանը:

Յուրաքանչյուր մարդ, անցնելով մանկությունից«մեծահասակություն», ըստ էության իր ընտրությունն է անում: Նա չինկատում կամ չի ուզում նկատել, որ այդ «հասունացման» գործընթացն ունիբարոյական խնդիր, որն անլուծելի է ժամանակակից հասարակական պայ-մաններում: Մնում է կա´մ միշտ մնալ երեխա, կա´մ փախչել այդ հասարա-կությունից դեպի բնություն, այսինքն` մեկուսանալ: Սելինջերին, անշուշտ,խորթ է որևէ միտք անգամ` վերափոխելու այդ հասարակությունը. նահամոզված է, որ արտաքին ու բռնի փոփոխություններն ի վիճակի չենլուծելու խնդիրը, մանավանդ որ մարդիկ չեն էլ գիտակցում դրա պահանջը:Սրանով էլ պայմանավորված է սելինջերյան հերոսի միայնակությունը,նաև` վարքագիծը` մի կողմից՝ փոխըմբռնման կարոտով դրդված, ձգտելդեպի մարդը, մյուս կողմից՝ այդ մարդկանց արարքների նկատմամբ ան-հանդուրժողականություն ցուցաբերելով, ձգտել «ապասոցիալ» վիճակի,լռության ու համրության ինչ-որ մի հեռու տեղում` «գետի մոտ` միխրճիթում»... Հերոսի վարքագծի հակասությունն այնպիսին է, որ նա,հոռետեսորեն մտորելով իր և մարդկանց մասին, իր մեջ կաշկանդում է

Page 78: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

78

կամայինը` դրանով նմանվելով շեքսպիրյան Համլետին: Սակայն դրա հետմեկտեղ նրան հատուկ է հակառակ մի բան` թույլը, գեղեցիկը և բարոյապեսմաքուրը պաշտպանելու ձգտումը, որը տարերայնորեն դրսևորվում էեռանդուն ընդվզման ձևով, դրդում նրան գործելու կամ թեկուզ երազելուայդ մասին: Սրանով նա նմանվում է սերվանտեսյան Դոն Կիխոտին:

Ավելի քան կես դար խնդրո առարկա վեպը չի կորցնում իրհրատապությունը, հատկապես` գլխավոր հերոսի հասակակիցների՝թինեյջերների համար և ոչ միայն 1950-ականների, այլև հետագա բոլորսերունդների աչքում: Եվ պատճառը ոչ միայն և ոչ այնքան հետ-պատերազմյան տարիների սոցիալական սուր հակասություններն են,որքան առավել թափ ստացած, անշեղորեն աճող ճգնաժամը՝ ամբողջմշակութային ճգնաժամը: Այն արժեքների ճգնաժամ էր, որ գալիս էրպոզիտիվիզմի (դրապաշտության) փիլիսոփայությունից, ճգնաժամ, որն է՛լավելի խորացավ Երկրորդ աշխարհամարտից հետո: Չկարողանալովլուծում տալ հիմնախնդիրներին, որոնք առաջին հերթին վերաբերում էինմարդկային անհատականության վերակերտմանը, արևմտյան մշակույթնընտրեց այդ հիմնախնդիրների անտեսման ճանապարհը, ինչն ըստ էությանշուռ եկավ ցանկացած «որակային» ըմբռնումների դեմ, հետևաբարսկզբունքորեն անտեսեց բարոյականության սահմանները: Այդ միտումնզգալի դարձավ հատկապես երիտասարդ սերնդի համար, մանավանդբարոյականության ոլորտում՝ բոլոր ժամանակներում անխուսափելիորենգործող պայմանականությունների առկայությամբ, որն էլ հենց ստեղծեցայդ հիմքերի կեղծ լինելու տպավորությունը, որոնց շնորհիվ գործում էհասարակությունը:

Ի՞նչն է ուշագրավը սելինջերյան վեպի ֆաբուլայում: Առաջինհերթին՝ շարժառիթի թույլ հիմնավորվածությունը, որի հետևանքովիրադարձությունները ներկայանում են որպես պատահական երևույթներիշղթա: Այս հանգամանքով վեպը մերձենում է արկածային ժանրին, որտեղնույնպես բացակայում է իրադարձությունների հաջորդականության պատ-ճառահետևանքային հստակ կապը: Հերոսի արարքներն ընկալվում ենորպես դեսուդեն ընկնող մարդու ինչ-որ ելքի քաոսային որոնում: Հենց այդտպավորությանը նպաստում է հեղինակի պատումի առանձնահատուկ ոճը.այն երբեք հետևողականորեն ոչ մի թեմա չի զարգացնում, այլ հենվում էմշտական շեղման վրա, ինչը խորացնում է պատանի պատմողիհոգեբանության այնպիսի գծեր, ինչպիսին են անկազմակերպվածությունը,հեղհեղուկությունը, կամքի բացակայությունը: Ընդ որում, ստեղ-ծագործության պոետիկայի այդ կողմը կապում է ֆաբուլային կառուցմանբնույթը հերոսի հոգեկան վիճակին, ինչն էլ իր հերթին դրսևորվում էպատումի ոճի մեջ՝ գիտակցաբար խաչվելով պատմողի գաղափարական

Page 79: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

79

դիրքորոշմանը: Հիշենք, թե ինչ է ասում Հոլդենն իր ուսուցիչ Անտոլինիինքոլեջում բանավոր խոսքի պարապմունքների մասին.

«- ... մենք այդպիսի առարկա ենք անցնում՝ բանավոր խոսք: Եսդրանից կտրվեցի:

- Ինչո՞ւ:- Ինքս էլ չգիտեմ,- ասում եմ: Տրամադիր չէի պատմելու... Բայց նա,

երևում է, չափից դուրս շատ էր ուզում ամեն ինչ իմանալ, ու ես սկսեցիպատմել: Հասկանո՞ւմ եք, այդ դասերին ամեն մեկը պետք է վեր կենար ևելութ ունենար: Դե, դուք գիտեք, թեմատիկ իմպրովիզացիայի ձևով, և այլն:Իսկ եթե հանկարծ որևէ մեկը շեղվում էր թեմայից, բոլորը գոռում էին.«Շեղվեցի՜ր»: Դա ինձ ուղղակի կատաղեցնում էր: Դրա համար էլ «մեկ»ստացա:

- Ախր ինչո՞ւ:- Դե ինքս էլ չգիտեմ: Ազդում է նյարդերիս վրա, երբ գոռում են՝

«Շեղվեցի՜ր»: Իսկ ես հենց սիրում եմ, որ շեղվում են թեմայից: Շատ ավելիհետաքրքիր է լինում»1 (ընդգծ. մերն են.- Ռ. Ղ.):

Նշենք, որ, բացի այն, որ դա «շատ ավելի հետաքրքիր է», պատումիցմշտական շեղումը թույլ է տալիս եռօրյա ժամանակային միջակայքումտեղավորելու շատ ավելի տարողունակ իրադարձություններ: Որոշիրադարձությունների նշանակալիությունը, որոնք հանդես են գալիսշեղումներում, այնքան մեծ է, որ երբեմն գրավում են այս կամ այն գլխիհիմնական բովանդակությունը, և չէինք կարող չնշել վեպի ֆաբուլան գլուխ-ներով նկարագրելիս (օրինակ՝ 5-րդը, 10-րդը, 11-րդը):

Վեպի` արկածային ժանրին մերձավորությունն ընդգծում է ևս միտարօրինակություն. տարածությունը, որտեղ «պտտվում» է Հոլդենը, նրահամար անծանոթ և նոր չէ: Այն ամենը, ինչ կատարվում է հերոսի հետ,տեղի է ունենում հայրենի Նյու Յորքում: Սա հիշեցնում է 20-րդ դարի մի այլխոշորագույն ստեղծագործություն՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», որտեղ ԼեոպոլդԲլումի և Սթիվեն Դեդալի «արկածները» նույնպես կատարվում են իրենցհայրենի Դուբլինում: Սելինջերի վեպը, սակայն, տարբերվում է նրանով, ործանոթ տարածության շրջանակներում Հոլդենի հետ կատարվածն ամենևինէլ ոչ իրադարձային չէ, ինչպես Ջոյսի պարագայում: Հակառակ դեպքումմենք չէինք կարող «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ը համարել վեպ-խոստովանություն: Ծանոթ տարածությունը դեսուդեն ընկնող հերոսին

1 Jerome David Salinger, The Catcher in the Rye, New York, 1951, ch. 23 (Այս գրքիցգլուխների հղումներն այսուհետ կնշվեն տեքստում՝ փակագծերի մեջ):

Page 80: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

80

պահում է իր սահմաններում՝ խորացնելով նրա՝ այդ սահմաններից դեպիորոնվող արժեքների աշխարհ դուրս գալու ձգտումների դրամատիզմը:

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ը վեպ-խոստովանություն է։Սա պարզապես պատմություն չէ իր մասին, այլ սեփական խնդիրներիցգլուխ հանելու և ինքն իրեն հասկանալու ցանկություն։ Այստեղից՝խոսքային ինտոնացիայի կարևորությունը, որն արտահայտում էպատմողի՝ 17-ամյա Հոլդեն Քոլֆիլդի ներաշխարհը: Այդ ինտոնացիանանզուգականորեն անկեղծ է, ինչը հարկ է համարել գրողի (նա վեպիստեղծման շրջանում 25-30 տարեկան էր), վարպետության գլխավորյուրահատկությունը։

Ինչպես բոլոր նմանատիպ վեպ-ինքնակենսագրականները,Սելինջերի վեպը ևս կրկնակի ինքնակենսագրական է, այսինքն՝ մի կողմիցայն ձևով իրենից ներկայացնում է պատանի պատմողի պատմությունն ինքնիր մասին, մյուս կողմից՝ փաստերի, իրադարձությունների համակարգ հենցգրողի ներքին և արտաքին կյանքից։ Սակայն գրողը պատանուններկայացրել է ոչ թե որպես արտաքին խնդիր, արդեն հեղինակի կողմիցապրված և տրված գեղարվեստական արտահայտման ճանաչողական ևդաստիարակչական որոշ նպատակներով (ինչպես, օրինակ, Լև Տոլստոյիկամ Ստեփան Զորյանի դեպքում), այլ որպես իր համար արդիական՝«այստեղ և հիմա», այսինքն՝ գրելու պահին անլուծելի և գուցե սկզբունքորենանլուծելի խնդիր։ Գլխավոր հերոսի խնդրադրության այս արդիականութ-յունն էլ հենց զգացվում է ինտոնացիայի անկեղծության մեջ, որըպայմանավորված է վեպի գլխավոր ժանրային հատկանիշով՝ խոստովա-նությամբ։ Պատմողի ժամանակի և պատումի ժամանակի տարբերությունըմեկ տարի է։ Ինչպես մեզ տեղեկացվում է վեպի սկզբում, հերոսըճակատագրական երեք օրերից հետո, երբ իրեն անբավարար առաջադիմու-թյան համար հեռացնում են քոլեջից, ընկնում է հիվանդանոց։ Պատմելու(խոստովանելու) ցանկությունը նրա մեջ ծնվում է որպես պահանջ, երբ հե-րոսն ինչ-որ կերպ արդեն հեռացել է սկզբնական սթրեսային վիճակից, բայցկատարվածը, ինչպես և իր մասին պատմված ամեն բան, շարունակում էնախկինի պես հուզել։ Պատմությունը, ըստ Հոլդենի` զզվանքով արվածնկատման, ինքնակենսագրություն չէ, այսինքն՝ այն, ինչ նա անվանում է«դավիթկոպերֆիլդյան շիլա» («Ես մտադիր էլ չեմ պատմել ինքնակեն-սագրությունս կամ նման դատարկ-մատարկ բաներ, կպատմեմ միայն այնխելահեղ պատմությունը, որ տեղի ունեցավ անցյալ Ծննդյան տոներին։ Իսկհետո քիչ էր մնում շունչս փչեի, ու ինձ տեղափոխեցին այստեղ՝ հանգստա-նալու և բուժվելու» (Գլ. 1)։ Դրանով կարծես թե հերոսը հեռացվում է գրականինքնակենսագրական ավանդույթներից (հակամշակույթի նշան) ևարդիականացնում իր խնդիրը երեք «խելահեղ» օրերի իրադարձություն-

Page 81: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

81

ներով, որի հետևանքով ընկնում է հիվանդանոց։ Այդ երեք օրերը սրությամբարտացոլում են հերոսի հոգևոր ճգնաժամը։

«Տարեկանի արտում` անդունդի եզրին» վեպի արտաքին և ներքինկառուցվածքները («արքիտեկտոնիկան» և «կոմպոզիցիան») իրարից էապեստարբերվում են. առանձին գլուխներում պատկերված դեպքերն ու մարդիկչեն ներփակվում ու մնում այդ գլուխներում, այլ նորից ու նորից ի հայտ ենգալիս այլ գլուխներում, այլ դեպքերի կապակցությամբ: Սա կապված էպատումի առանձնահատկությունների հետ: Պատումն իրագործում է երկուհիմնական գործառույթ` «նկարագրողական» և «գնահատող»:Ներկայացված ու անպայմանորեն գնահատված յուրաքանչյուր դեպք,մարդ, առարկա միաժամանակ դառնում են ելակետ մեկ այլ բան հիշելու,գնահատելու համար: Այսպես ստեղծվում է «ուղիղ»` պատճառա-հետևանքային գծի վրա կառուցված, ասոցիատիվփոխհարաբերություններով կապված, բազմիցս կրկնվող ու ճյուղավորվողպատկերների «արտաֆաբուլային» համակարգ: Վեպը պատմել` հետևելովմիայն «ուղիղ» գծին, կնշանակեր հերոսի խնդրի «աչքաթողում», իսկ հերոսիխնդիրը ներկայացնել կնշանակեր պատմելու հնարավորության բացա-կայում, քանի որ «արտաֆաբուլային» համակարգը (ինչպես և քնարականբանաստեղծության բովանդակությունը) հնարավոր չէ պատմելովվերարտադրել ստեղծագործությունից դուրս:

20-րդ դարի ինքնակենսագրական վեպի «դիքենսյան» գիծը համա-պատասխան պայմանների բերումով շարունակվել է ոչ թե Արևմուտքում,այլ Եվրոպայի արևելյան մասում, հատկապես Ռուսաստանում և վերջինիսազդեցությամբ զարգացել այլ ազգային գրականությունների, այդ թվում`նաև հայ գրականության մեջ: «Դիքենսյան» գծի դրսևորումներից հայգրականության մեջ ամենադասական օրինակը Ստեփան Զորյանի «Միկյանքի պատմություն» վեպն է:

Զորյանի երկում առաջին դեմքով պատմվում է հերոսի՝ Սուրենի ման-կության ու պատանեկության մասին։ Պատմողի և գրողի անուններիանհամապատասխանությունը պատահական չէ։ Սա հեղինակիտիպականացման ձգտման արդյունքն է, ինչն արտացոլված է և վեպիվերնագրում՝ «Մի կյանքի պատմություն» (և ոչ թե «Իմ կյանքիպատմությունը»)։ Այս իմաստով հետաքրքիր է Զորյանի հեղինակայինդիրքորոշման համեմատությունը Տոլստոյի ինքնակենսագրականեռապատումի համանման դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ երբ Նեկ-րասովը հրատարակեց «Մանկությունը»` «Իմ մանկության պատմությունը»ենթավերնագրով` չգիտես ինչու հանելով նաև հեղինակային նախաբանը,դա առաջացրեց Տոլստոյի դժգոհությունը. ««Մանկություն» վերնագիրը ևնախաբանի մի քանի բառը բացատրում էին երկի իմաստը, իսկ «Իմ

Page 82: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

82

մանկության պատմությունը» ենթավերնագիրը, ընդհակառակը, հակասումէ դրան. ում ի՞նչ պետքն է իմ մանկության պատմությունը»2: Դրա հետմեկտեղ ընդգծենք, որ Տոլստոյի եռապատումն ընդհանուր առմամբարտացոլում է հենց հեղինակի կյանքը. Նիկոլենկա Իրտենևը քողարկվածհեղինակն է, իսկ մյուս անձերվ իրական կապ ունեն Տոլստոյի կյանքի վաղշրջանի հետ։ Ստ. Զորյանն ավելի «հեռու» է գնում Տոլստոյից և է՛լ առավելԳորկուց, Մահարուց ու Թոթովենցից, որոնց գործերում պատմողներն ուհերոսները նույնիսկ պահպանում են իրենց «իսկական» անունները։ Նաըստ էության ստեղծում է վեպ, որն ընթերցողին առավել կողմնորոշում էդեպի ինքնակենսագրական ժանրը, քան իսկապես համընկնում հեղինակիիրական կյանքին, և այդ առումով համեմատելի է Տվենի ու Սելինջերիվեպերի հետ: Այսպիսով, Սուրենը ոչ թե հեղինակի իրական դեմքի քողար-կումն է, այլ հեղինակային դիմակ, մոտավորապես այնպես, ինչպես, ասենք,Պուշկինի «Կապիտանի աղջիկը» գործում Գրինև-պատմողը։

Ինչպես և ցանկացած կենսագրության մեջ, այնպես էլ Զորյանիվեպում կարելի է առանձնացնել բնորոշ թեմատիկ հանգույցներ` ծնունդ,ընտանիք (ծնողների կերպարներ, մոտ ազգականներ), կյանքի առաջինտպավորություններ, ուսումնառություն (դպրոց), մանկական ընկերություն,խաղեր և կռիվներ, մանկական առաջին սեր, հասունացում և կյանքումկողմնորոշիչերի որոնում, աշխատանք և այլն։ Զորյանի երկերգության մեջայս հանգույցները ներկայացված են լիովին և հստակ, այն դեպքում, երբհամեմատվող գրողների դեպքում, բացի Գորկուց, դրանցից շատերը բաց ենթողված։ Թոթովենցի գործում, օրինակ, հերոսի կյանքն առավել քիչ է տրվածներքին տրոհումով. ըստ էության այն չէ գեղարվեստական քննությանհիմնական նյութը, այլ հերոսին շրջապատող աշխարհը, որն ի վերջովերածվում է մանկության քաղաքի ընդհանրացված պատկերի, որից «դուրսէ գալիս» հերոսը իր պատումի վերջում` հրաժեշտ տալով հոր շիրմին ումանկությանը։

Զորյանի երկերգությունն ավելի մոտ է ռուսական օրինակներին,քանի որ այն կողմնորոշված է դեպի ռեալիստական հետևողականպատումի ավանդները. լեզուն զուրկ է բանաստեղծական գունազարդումից,փոխաբերականությունից, հերոսները պատկերված են առանց դույզն-ինչչափազանցման կամ առասպելականացման։ Բացի այդ` երկերգությանըբնորոշ է հստակ սյուժեն, և այս իմաստով այն նույնիսկ գերազանցում էռուսական օրինակներին նաև իրադարձությունների արտաքին պատճա-

2 Толстой Л. Н., Собрание сочинений в 20 томах, т.1, М., “Худ. лит.”, 1969,Комментарии Е. Купреяновой, ст. 336.

Page 83: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

83

ռաբանվածությամբ։ Իրիկնային խաղաղ ձյան թեմայով սկսվողնախերգանքն ունի մի քանի գործառույթ. առաջին` նախադրյալային (այնմասին, որ սպասվում է հենց ինքնակենսագրական բնույթի պատմություն,այլ ոչ թե ուղղակի «մի կյանքի» պատմություն), երկրորդ`պատճառաբանական (տրամադրություն, որ, իրիկնային ձյան պատկերովներշնչված, հարուցել է հիշողություններ և ցանկություն այդ մասին գրելու),երրորդ` արժեքաբանական (ձյունը զուգորդվում է բարոյական մաքրությանհետ, իսկ վերջինս անցնում է մանկության թեմային), չորրորդ`կանխորոշում է պատումի երկակիությունը (պատմությունը տարվում էերկու դիտանկյունների փոխհարաբերակցությամբ. փոքրիկ Սուրենի, որպատմում է ասես մանկության «ներկա» ժամանակով, և հասուն գրողՍուրեն Մանասյանի, որ, կարծես կանգնած փոքրիկ պատմողի թիկունքում,լրացնում ու մեկնաբանում է նրան), և վերջապես` «շրջանակային». այնհարադրում է ձևավորվող պատանի հերոսին, որը, երազելով դառնալ գրող,ստեղծում է իր առաջին պատմվածքը բուն ինքնակենսագրականերկերգության փաստի հետ, որն արդեն գրող դարձած հերո-սի վերջին ստեղծագործությունն է)։

Լիովին համապատասխանելով դասական ինքնակենսագրությանավանդներին` վեպն սկսվում է հերոսի ծննդից («Մեր տունը» գլուխը):Տոլստոյի, Գորկու և Մահարու երկերում այդ իրադարձությունը չկա։ Եվ դահասկանալի է. պատմողը չի կարող վկայել սեփական ծնունդը։ Այդպատճառով Զորյանն այն մատուցում է որպես ընտանեկան զրույց։ Իսկ դակարող էր դառնալ ավանդույթ` շնորհիվ ինչ-որ արտասովոր իրադարձութ-յունների, որոնք տպավորվել են «տոհմական» հիշողության մեջ. «Մորսպատմելով` ես ծնվել եմ գարնան մի առավոտ, վաղ արշալույսին, ու իմծնվելուն պես` մեր եկեղեցու զանգերն սկսել են ղողանջել... Ներկաներիկարծիքով` շատ հանդիսավոր ու խորհրդավոր է եղել այդ վայրկյանը:Զանգերը կարծես ավետել են, թե ահա աշխարհ է գալիս մեկը, որ առանձինմի բան է լինելու – ուշադրությու՛ն…»3: Ինքն իրեն պատկերելու հնա-րավորությունից զրկվածությունը (պատմվում է ուրիշի խոսքով) գրողինթույլ է տվել գլուխը լրացնելու հումորի, հեգնանքի բազմազաննրբերանգներով։ Իսկ դա բացատրվում է ամենևին էլ ոչ այն բանով, թեհեղինակն ինքնանվաստացմամբ ցանկացել է հակառակն ասել. իր ծնունդըոչ մի իրադարձություն էլ չէ, ոչ մի նշանավոր մարդ՝ քահանա կամճանապարհորդ, ինքը չի դառնա։ Հենց իրադարձությունների հետագա ըն-

3 Զորյան Ս., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 3, Երևան, 1961, «Հայպետհրատ», էջ9 (Այս գրքից հղումների էջերն այսուհետ կնշվեն տեքստում՝ փակագծերի մեջ):

Page 84: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

84

թացքից տեսնում ենք, որ հերոսն ամբողջ ուժով ջանում է առանձնանալ.սկզբում ապրում է հեռագրող դառնալու երազանքով, հետո նրան գրավում էգրող դառնալու հեռանկարը։ Ինչպես բնութագրական է աղքատ ու ծանրկյանքով ապրող ընտանիքներին, ծնողները նպաստում են, որ որդին ամենկերպ ջանա տարբերվել, «որպեսզի բոլորը զարմանան, որ թշնամու աչքընախանձից դուրս գա»։

Ուշագրավ է, որ առաջին գլուխը կոչվում է ոչ թե «Իմ ծնունդը», այլ«Մեր տունը»։ Հերոսի պապի՝ ծերունի Մանասի տանը երեխայի ծնունդովուրախ են ոչ բոլորը։ Մանասի հետ մի հարկի տակ իրենց ընտանիքներովապրում են երկու որդիները. մեկն ունևոր վաճառական է, կրպակատեր,մյուսը` Սուրենի հայրը, չքավոր, զբաղվում է բեռնակրությամբ ուհողագործությամբ։ Գլխավոր հերոսի ունևոր հորեղբոր համար եղբորընտանիքում երեխայի ծնունդը անցանկալի բեռ է, առավել ևս, որ ինքնանպտուղ է։ Հայ գրողն իր վեպում նշանակալիորեն հեռացել է իր կյանքիփաստագրականությունից։ Այսպես, քննարկվող գլխի հետ կապված ասենք,որ գրողը մի քանի հորեղբայր ուներ, այլ ոչ թե մեկ, և բոլորն էլ նույնպիսիաշխատավորներ էին, ինչպես հայրը։ Բնական է, որ նյութապես էլառանձնապես չէին տարբերվում իրարից։ Որպեսզի սրի բախումը և իրստեղծագործության համար ապահովի դիպաշարային բավարար հիմք,Զորյանը հայրական ընդհանուր հարկի տակ ապրող անժառանգ հարուստև բազմազավակ աղքատ եղբայրների մասին պատմություն է հնարում։ Նադրանով ընդգծում է այն միտքը, որ հերոսի ծնունդն իր բնույթովպրոբլեմային է. ո՜չ, այն ոչ թե ծնում, այլ սրում է հարաբերություններնընտանիքում։ Եվ որպեսզի հարաբերությունները հասցնի պառակտման,առիթ է պետք. հեղինակը դա նույնպես հնարում է (շաքարի հետ կապվածպատմությունը)։ Գրողը դրան հաղորդում է խորհրդանշական երանգ. հենցայն պատճառով է շաքարի հետ կապված պատմությունը դառնում առաջինիրադարձություն` վառ մխրճվելով փոքրիկ Սուրենի հիշողության մեջ,քանի որ միջադեպի «քաղցրը» մթագնում է «դառնությամբ»՝ դաժան ծեծով,որին ենթարկվում է տղան «կանաչ աչքերով սևամորուս սարսափելիհորեղբոր» կողմից։

Այսպիսով, «Մեր տունը» ըստ էության գլուխ է ընտանիքի մասին, ուրնյութականը ճնշում է մարդկայինը, ուր իշխում է պառակտումը,փոխըմբռնման բացակայությունը։ Այս թեման, որը գրողը գիտակցաբարկապում է գլխավոր հերոսի ծննդյան փաստին, դառնում է Սուրենի կյանքիհիմնախնդիրը, քանի որ գրեթե իր լույս աշխարհ գալուց ի վեր ընտանիքումբախվելով մարդկային փոխհարաբերությունների այդ կողմին` այնուհետևդրա դրսևորումը տեսնում է մեծ աշխարհում, որն աստիճանաբար

Page 85: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

85

պայմանավորում է հերոսի կողմնորոշումը, թե ինչ պետք է անի այսաշխարհում։

Զորյանի երկերգության առաջին գլուխը բնականաբար առանցքայինէ։ Խնդրադրությունների առումով այստեղ առկա են բոլոր բաղադրիչները,որոնք հետագայում, պատումին զուգընթաց, ստանում են ուշագրավզարգացումներ։ Շնորհիվ ընտանեկան պառակտման թեմայի լեյտմոտիվի`պատանի հերոսի հիմնական արարքներն ստանում ենպատճառահետևանքային հիմնավորումներ, իսկ բուն պատումը, ի տարբե-րություն համեմատվող գործերի, ձեռք է բերում ամբողջական ու ճկունսյուժե։

Երկրորդ գլուխը («Բաժանք») կարևորությամբ կարծես մրցում էառաջինի հետ։ Եթե առաջինն առանձնանում է պատճառականությանգործառույթով, ապա երկրորդն անմիջականորեն նրա հետևանքն է։Աշխարհը, որտեղ ապրում էր փոքրիկ հերոսը մինչև բաժանումը (բաժանք),կտրուկ փոխվում է. «Այս կռվից հետո մերոնք բաժանվում են: Հորս, մորս nւմեզ` երեխաներիս, թողնում են մեր սենյակում, ուր մենք քնում ենք, ճաշում.իսկ իրենք` պապս, տատս, հորեղբայրս ու նրա կինը` Սանամ-զիզին,փոխադրվում են մյուս սենյակները, ուր լավ մահճակալներ կան ևպատերին հետաքրքի՜ր, հետաքրքի՜ր պատկերներ: Ոչ թե փոխադրվում, այլավելի շուտ` նրանք մնում են մեծ սենյակներում և այլևս չեն գալիս մերսենյակը: Մեր ու այդ սենյակները միացնող դուռը, որ միշտ բաց էր լինում,փակվում է միանգամից:

Եվ ես այդ փակ դռնից եմ իմանում, որ մենք բաժանվել ենք: Երբսովորականի պես, կռիվ ու շաքար մոռացած, ուզում եմ այդ դուռը բանալ`մյուս սենյակները գնալու, դուռը չի բացվում. հրում եմ, ծեծում` դարձյալ չիբացվում:

Այդ ժամանակ մայրս հասկացնում է ինձ, որ էլ չի բացվի, որովհետևբաժանվել ենք» (էջ 17):

Գլուխն առանձնանում է յուրահատուկ հոգեբանականությամբ այնիմաստով, որ այնտեղ շեշտադրվում են վաղ մանկական ընկալմանառանձնահատկությունները («լավ» մահճակալների և «մեծ» սենյակներինկատումը, մկների հուղարկավորությունը և սատկած կատվի թաղումըպատկերող նկարի վերապրումը, տան մեջ տարբեր, փոքր ու մեծ իրերիդասավորությունն ու նկարագրությունը, մեծերի ասածների ու արարքներիիմաստի չըմբռնումն ու յուրովի մեկնաբանումը): Աշխարհի ընկալմանառաջին փորձը երեխայի մեջ առաջացնում է անփոփոխելիության զգացում,և փոքրիկ Սուրենը չի կարողանում հավատալ կատարվածփոփոխություններին։ Սակայն երբ կամա-ակամա ստիպված է լինումընդունել իրականությունը և կատարվածի անդառնալիությունը, «ավագ»

Page 86: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

86

պատմողը հաստատում է փոքրիկ հերոսի ապրումը ողբերգականարտահայտությամբ. «Իմ աշխարհը քանդվում էր»:

Երկրորդ գլխից սկսվում է բաժանման ժամանակ բաշխումից ծագածանվերջ ձգվող վեճը Ներսեսի և նրա Մանաս հոր միջև։ Այդ վեճումընդգծվում է երկու հակադիր հատկանիշների բախումը՝ արդարությանհասնելու համառ ցանկությունը (Սուրենի հոր դիրքորոշումը) և ընդունվածորոշման իրավացիության անվրդով ու աներեր համոզվածությունը (հերոսիպապի դիրքորոշումը):

Հետևելով վեպի առաջին և երկրորդ մասերի կառուցվածքին`նկատելի է դառնում, որ հերոսի զարգացման ուղին անցնում է «եռանդունմարտականից» դեպի իմաստուն ճանաչողություն և խոսքով դրսևորվելուճանապարհ, որտեղ խոսքը ոչ միայն ճանաչողության, այլև փոխըմբռնմանմիջոց է։ Հյուսվածքի առաջին մասի վերջում և երկրորդ մասում Սուրենիվարքում «մարտական» գծեր փաստորեն չկան։ Հարազատների միջև տեղիունեցող մշտական վեճերն աստիճանաբար նրան օտարում են տնից, առա-ջացնում հեռանալու ցանկություն։ Այդ օտարացումն ամենևին էլանտարբերության հետևանք չէ։ Ընդհակառակը, դրա պատճառըմերձավորի հանդեպ ցավն է, հատկապես արդարացի բաժանքի մասինվեճերում անպտուղ բորբոքվող հոր նկատմամբ, որն ուժասպառվում էաշխատանքում ընտանիքի նյութական վիճակն ինչ-որ չափով բարելավելուհույսով։ Ավելին, Սուրենը հույս ունի, որ գնալով մեծ քաղաք` կարող էայնպիսի կրթություն, աշխատանք ու փող ստանալ, որ այն թույլ կտա լուծելհոր խնդիրը, հանել նրան անելանելի վիճակից. «Ա՛խ, ինչու մեծ չեմ, որկարողանամ օգնել հորս, որ նա ազատվի նեղությունից և հրաժարվի հորբաժնից ու էլ չմտածի բաժանքի մասին» (էջ 175)։

Կերպարի զարգացման այս առանձնահատկությունը կարելի է ևընդհանրացնել։ Ինքնագիտակցության աճին համընթաց` Սուրենի հետկատարվում է մի բան, ինչը բնութագրական է նման ուղղվածությանինքնակենսագրական գեղարվեստական գրականության և այլ պատանիհերոսների համար, ուր, ինչպես նշել ենք, պատկերվում է մանկականիցմեծերի աշխարհ անցման ժամանակ հերոսի բարոյական, հոգևորզարգացման ուղին։ Մասնավորապես, հերոսն անցնում է մանկան համարհեղինակությունների վերագնահատման ճանապարհը, այնպիսիք, օրինակ,ինչպես ծնողները, որոնք սկզբում ամենակարող և ուժեղ էին թվում, բայցհետո ավելի պարզորոշ են երևում նրանց թույլ կողմերը, երբեմնանօգնականությունը կամ բարոյական խոցելիությունը, երկակիությունը։Ինչ-որ պահից Տոլստոյի Նիկոլենկա Իրտենևին այդպիսին են սկսում թվալհայրը, հարազատներից` մյուս մեծերը, Գորկու Ալյոշային այդպիսին ենթվում սկզբում ուժեղ և խոշոր «ձիու պես» մայրը կամ ընտանեկան

Page 87: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

87

լարվածությունները թուլացնող տատը (ընդգըծենք, որ ո՛չ Մահարու և ո՛չառավել ևս Թոթովենցի երկերում գլխավոր հերոսի ընկալման այսառանձնահատկությունը գրեթե չի զգացվում)։

Ի՞նչ կարելի է ավելացնել` եզրափակելով Զորյանի «Մի կյանքիպատմություն» վեպի դիտարկումը: «Դիքենսյան» ճյուղիինքնակենսագրական վեպը 20-րդ դարում, հիրավի, հիմնախնդրի առումովնոր շեշտեր է ստանում: Այն կապված է Ռուսաստանում և նրա կազմի մեջմտած Արևելյան Հայաստանում տիրող հասարակական տրամադրութ-յունների հետ (հեղափոխական իրավիճակ և դրա հետ կապված հարցեր),որոնք, ի տարբերություն Արևմուտքի, այլ հարցադրումներ էին հարուցում:Այստեղ կարևորն այն էր, որ հասարակության վերափոխման եռանդագին

փորձերը հակազդեցություն էին առաջացնում հեղափոխականների հետժամանակին համախոհ մտավորականների մեջ: Ռուսաստանում այդմտավորականներից էր Գորկին, որը 10-ական թվականներին հանգեցհասարակական խնդիրները լուծելու նոր պատկերացմանը: Դրանցձևավորման ընթացքում ստեղծվեց գրողի ինքնակենսագրականեռագրությունը: Ի տարբերություն Տոլստոյի եռագրության գաղափարի,որտեղ առաջ է քաշվում անհատի բարոյական կատարելագործման խնդիրը,Գորկին, չհրաժարվելով հասարակության վերափոխման գաղափարից,զարգացնում է այն միտքը, որ հասարակության վերափոխումն անիրագոր-ծելի է առանց կոնկրետ մարդու ճանաչման: Նրա ինքնակենսագրականվեպի ժանրային առանձնահատկությունները պայմանավորված են այդգաղափարով: Մարդու ճանաչումն սկսվում է մանկուց: Այստեղից էլ գալիս էմանկան` այդ ճանաչման ընթացքում ձևավորման հարցը: Այստեղ նորն ուամենակարևորն այն է, որ գրողն իր հերոսի առջև զարգացնման որևէ«վերջնակետ» չի դնում:

20-ական թվականներին, այսինքն` Հայաստանի խորհրդայնացմանառաջին տարիներին, երբ ազգը միջկուսակցական քաղաքական պայքարիհետևանքով մասնատվել էր, մարդու և հասարակության վերափոխմանհարցերի վերիմաստավորման խնդիրը դրդեց Զորյանին` ստեղծելու «Միկյանքի պատմություն» ինքնակենսագրական վեպը: Ազդվելով Գորկուեռագրությունից` հայ գրողը, սակայն, նրա վեպին հատուկ «բաց»սյուժետային կառուցվածքի փոխարեն ստեղծեց ավելի ավանդական, կուռսյուժետային գիծ: Ցույց տալով իր դեռահաս հերոսի ճանապարհը`Զորյանը, Սուրենին գրող դարձնելով, գալիս է կարծես իր սեփականծարայության գիտակցման` «մեղմ» շեշտելով իր և հեղափոխականներիզբաղեցրած դիրքերի տարբերությունը:

Ընդհանրացնելով նկատենք, որ Ստ. Զորյանի և Ջ. Սելինջերի վեպերըգրական տարբեր ավանդների արգասիքներ են: Զորյանը, հիմնականում

Page 88: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

88

կրելով Տոլստոյի և Գորկու եռագրությունների ազդեցությունները,պատկանում է զարգացման այն գծին, որը նմանապես կապված էդիքենսյան ավանդներին` սկզբնավորված դեռևս Օգոստինոսից, այնու-հետև՝ Ժ. Ժ. Ռուսոյից: Ինչ վերաբերում է Սելինջերին, ապա նրամերձավորագույն նախօրինակը, անկասկած, տվենյան «Հեքլբերի Ֆինն» է:

Ռ. ՂազարյանՍտեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն» վեպը

անգլիալեզու գրականության աղերսներումԱմփոփում

Հոդվածը նվիրված է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի«Տարեկանի արտում` անդունդի եզրին» և Ստեփան Զորյանի «Մի կյանքիպատմություն» ինքնակենսագրական վեպերի զուգադրական քննությանը:Մասնավորապես նկատվել է, որ դրանք, տարածական առումով լինելովիրարից բավական հեռու, այնուամենայնիվ նույն ժանրի զարգացման հա-կադիր ճյուղերին պատկանող 20-րդ դարի ստեղծագործություններ են: Իսկայդ ճյուղերն աներկբայորեն ձևավորվել են Չարլզ Դիքենսի և Մարկ Տվենիգործերի հետևությամբ, և ուշագրավն այն է, որ հիշյալ երկերումարծարծված նույն թեման զանազան, անգամ հակադիր դրսևորումներ էունեցել ու տարբեր գործառույթներ իրականացրել:

Р. КазарянРоман Степана Зоряна “История одной жизни”: параллели в

англоязычной литературеРезюме

Статья посвящена сопоставительному анализу автобиографическихроманов “Над пропастью во ржи” Джерома Дэвида Сэлинджера и “Историяодной жизни” Степана Зоряна. В частности, было замечено, что они, будучи взначительной степени пространственно разделенными, тем не менее,являются произведениями 20-го века, принадлежащими к противоположнымветвям развития одного жанра. А эти ветви, несомненно, сформировались подвлиянием произведений Чарльза Диккенса и Марка Твена. Примечательното, что та же тема, которая затрагивается в указанных романах, имеларазнообразные, подчас противоположные проявления и выполняла разныефункции.

R. Ghazaryan

STEPAN ZORYAN’S STORY OF A LIFE ALONG THE LINES OFENGLISH LITERATURE

Page 89: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

89

SummaryThe present article carries out a comparative analysis between Jerome David

Salinger’s the Catcher in the Rye and Stepan Zoryan’s Story of a Life biographicalnovels. It was particularly observed that these works of the 20th century beingspatially remote from each other belong to opposite branches of the development ofthe same genre. These two branches were unequivocally established in the wake ofCharles Dickens’ and Mark Twain’s works and it is noteworthy that the same themebrought up in the given literary pieces have had different, even mutually contrastingmanifestations multiple times and fulfilled various functions.

Page 90: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

90

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆԵՊՀ դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածուՀՏԴ 821.111.0

ՄԱՐԳԻՆԱԼԻ ԿԵՐՊԱՐԸ ՋՈՐՋ ՄՈՒՐԻ«ՔԻՐԻԹԻ ՀԵՂԵՂԱՏԸ. ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ջորջ Մուր, «Քիրիթիհեղեղատը․ սիրիական պատմություն» վեպ, մարգինալի կերպար, Հիսուս,պատում, կրոն, հարություն, Հովսեփ Արիմաթիացի, Պիղատոս:

Ключевые слова и выражения: Джордж Мур, «Ручей Керит. сирийскаяистория», повесть, образ маргинала, Иисус, рассказ, религия, воскресение,Овсеп Ариматиаци, Пилат.

Key words and expressions: George Moore, “The Brook Kerith. a Syrianstory” novel, marginal hero, Jesus, narration, religion. resurrection, Joseph ofArimathea, Pilate.

Անգլիական գրականության Վիկտորյան դարաշրջանը (1837-1901),որը բնորոշվում է վիպական ժանրի, հատկապես սոցիալական վեպիաննախադեպ զարգացմամբ (Չարլզ Դիքենս, Էլիզաբեթ Գասքելլ, ՌոբերտԼուիս Սթիվենսոն...), անհնար է պատկերացնել առանց իռլանդացիվիպասան, դրամատուրգ, բանաստեղծ և էսսեագիր Ջորջ Ավգուստոս Մուրի(1852-1933) անվան հիշատակման: Նա թեև ստեղծագործական կյանքիարշալույսին առավելապես հայտնի էր որպես զոլայական նատուրալիզմիներկայացուցիչ, այնուամենայնիվ գրական զարգացման ճանապարհինվաթսունից ավելին հասնող իր երկերում հմտորեն օգտագործեց նաև ի-րատեսության ու իմպրեսիոնիզմի, սիմվոլիզմի, իսկ վերջում նաև միստի-ցիզմի տարրերը: Այդ ամենի մեջ, անշուշտ, ամենևին էլ հետին դեր չեն խա-ղացել գրողի կրոնական հայացքները:

Ջորջ Մուրի գրական ժառանգության ուսումնասիրման խնդրումառանձնակի ուշադրություն է գրավում հենց այն գաղափարականփոփոխությունը, որի մասին գրողն ինքն էլ ժամանակին հրապարակավխոստովանել է. ծնված լինելով խորապես կաթոլիկ իռլանդականընտանիքում՝ նա երիտասարդ հասակում հրաժարվում է մանկուցդավանած կրոնից և իրեն բողոքական հայտարարում՝ պատճառաբանելով,որ Իռլանդիայի ազգային անկախության ձեռքբերման անհաջողությանհամար մեղավոր է տեղի հոգևորականությունը: Ջ. Մուրի կրոնականհայացքների վերաբերյալ բավական սպառիչ ու յուրօրինակ բնութագրում էտալիս ամերիկացի գրաքննադատ Ջեյմս Գիբբոնս Հունեկերը. «Նա կաթո-

Page 91: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

91

լիկ է թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց Եկեղեցին բառացիորեն հետապնդումէ նրան: Ծիսական արարողությունները ճնշում են նրա տեսլականը:Ինչպես մի հիվանդ կին, նա սիրում է հարդարել Տիրոջ շքեղ լիվրեն: Նամշտապես վերադառնում է կրոնական թեմաներին: Նա տոգորված է, անգամհալածված այն մտքից, թե Տիրոջ ցանկապատից այն կողմ փրկություննանհնար է… Նրա երկերի գլխավոր թեմաներից մեկը կրոնն է, մյուսը՝ ար-վեստը»1:

Եվ ահա կրոնական այս բավական յուրօրինակ գաղափարներիջատագով մտածողը 1911թ. ճամփորդում է դեպի Երուսաղեմ, իսկ 1916-ինլույս է ընծայում իր «Քիրիթի հեղեղատը. սիրիական պատմություն»2

ստվարածավալ վեպը, ուր ընթերցողի աչքի առջև մի շարք մարգինալհերոսների թվում հայտնվում է նաև Հիսուսի նմանատիպ կերպարը:

Ուշագրավ է, որ մարգինալիզմի՝ որպես էականորեն նոր երևույթի,սահմանմանն առաջին անգամ հանդիպում ենք 1920-ականներինամերիկացի սոցիոլոգ Ռոբերտ Փարքի գաղափարներում, ուր հեղինակնայս հասկացությունը կիրառում է՝ բնորոշելու համար ներգաղթողների՝ նորսոցիալական պայմաններին հարմարվելու բարդությունները: «Մարգի-նալիզմ» եզրույթը ծագել է լատիներեն margo բառից, որ թարգմանաբարնշանակում է «ծայր» և բնութագրում է այն «սահմանային» վիճակը, ուրհայտնվում է անհատն իր ապրած որոշակի ժամանակահատվածումտիրապետող հասարակական կամ ավանդական բարքերի հետ բախմանարդյունքում: Անտարակույս, վերոհիշյալ հասկացությունն իր դրոշմն էթողել նաև գրականության մեջ, մասնավորապես 20-րդ դարակեսերինպոստմոդեռնիզմի առաջացաման արդյունքում: Մարգինալ գրողներիշարքում, անշուշտ, ի թիվս այլոց, հիշատակելի են նաև Ուիլյամ Բերրոուզը,Հենրի Միլլերը, Չարլզ Բուկովսկին և այլք:

Ջորջ Մուրի կերտած մարգինալ հերոսները, սակայն, առավելուշագրավ են, քանի որ ներառում են աստվածաշնչյան կերպարներին ևհենց Հիսուս Քրիտոսին:

Գաղափարական տեսակետից «Քիրիթի հեղեղատը. սիրիականպատմություն» վեպը կարելի է բաժանել երկու մասի. առաջին հատվածումընթերցողի առջև պատկերվում է Հիսուսի մարգինալ կերպարը, որին

1 Schwab, Arnold, T. “Irish Author and American Critic: George Moore and JamesHuneker.” Nineteenth-Century Fiction, 8.4 (Mar., 1954): 256-271.2 Քիրիթ հեղեղատ. համաձայն Աստվածաշնչի՝ այս հեղեղատը գտնվում է Հորդանանգետի դիմաց, ուր Աստված ուղղորդում է Եղիա մարգարեին՝ փրկելով նրան սովից,Գ Թագավորաց, ԳԼ. ԺԷ:

Page 92: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

92

ներկայացնում է նմանատիպ մեկ այլ աստվածաշնչյան կերպար՝ ՀովսեփԱրիմաթիացին։ Վերջինս, ինչպես քաջահայտ է, հռոմեացի պրոկուրատորՊիղատոսից թույլտվություն ստանալով, խաչից իջեցրել է Փրկչի մարմինը,թաղել իր անձնական դամբարանում, որտեղից էլ և Աստծո Որդինհարություն է առել: Նշելի է, որ եթե Աստվածաշնչում Արիմաթիացինհիշատակվում է որպես Հիսուսի հետևորդներից մեկը, ապա Ջ. Մուրիկերտած կերպարն ամենուրեք հետևում է Փրկչին: Վերջինս, սակայն,անընդհատ վանում է նրան՝ պատճառաբանելով, որ իրեն հետևելու միակպայմանը ամեն ինչից, այդ թվում նաև սեփական ծնողներից անվերապահ ևլիարժեք հրաժարումն է: Այսպիսով, ընթերցողի համար պարզ է դառնում,որ այս երկու կերպարներն էլ բացարձակապես մարգինալ են, ու այդտպավորությունն ամբողջանում է նրանց հետագա ճակատագրերի նկա-րագրությամբ։

Գրողի կրոնական յուրօրինակ գաղափարների լուսապսակը,անտարակույս, վեպի երկրորդ հատվածն է, ուր գուցեև առաջին անգամընթերցողը հանդիպում է հարություն առած Հիսուսին, ունկնդրումվերջինիս խոհերն ու սեփական կյանքի վերագնահատումը։ Այսհատվածում կերտված է նաև Պողոս առաքյալի գրական դիմանկարը, ևուշագրավ է, որ հիսուսյան վեպի նյութ է դառնում ոչ միայն Փրկիչն ինքը,այլև նրա քարոզներով ոգեշնչված մահկանացուն։

Ինչպես ցանկացած գրական ստեղծագործություն, այս վեպը ևսարժանացել է բազում գնահատանքների, որոնցից ուշագրավ է ծագումովիտալացի անգլիացի բանաստեղծ, Ջ. Մուրի կենսագիր Հումբերտ Վուլֆիհետևյալ արժևորումը․ «Այս գիրքը մեր ժամանակների մեծագույն եզակիգրական ձեռքբերումն է, գուցե անգլերենով գրված մեծագույն արձակ ստեղ-ծագործությունը»3:

«Քիրիթի հեղեղատը. սիրիական պատմություն» վեպն սկսվում էհեղինակի՝ իր ծանոթուհուն՝ ժամանակի բարձրաշխարհիկհասարակության մեջ բավական ակնառու տեղ զբաղեցնող Մերի Հանթերինուղղված նամակով, ուր նա իր երախտագիտությունն է հայտնում 1898-ինԾննդյան տոների առիթով ընծա ստացած Աստվածաշնչի համար, նաև ընդ-գծում, որ այն օգնել է իրեն բացելու նոր հորիզոններ։ Կարելի է ենթադրել, որվիպասանն ի վերջո գտել է այն կրոնը, որին կցանկանար դավանել, սակայն,վիպական հետագա պատումը վկայում է, որ նրա խոհերն այդ մասինայնքան էլ հստակված չեն։ Հետևաբար կարելի է վստահորեն ասել, որ Ջ.Մուրի կերտած Հիսուսը կրում է հեղինակի կրոնական երկբայությունների

3 Wolfe Humbert, George Moore. London 1931. p 90.

Page 93: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

93

կնիքն ու իբրև այդպիսին տարբերվում նմանատիպ թեմայով ստեղծա-գործած այլ գրողների նույնանուն հերոսից։

Խնդրո առարկա վեպն սկսվում է Հովսեփ Արիմաթիացուպատանեկան տարիների, վերջինիս կրոնական հայացքներիփնտրտուքների նկարագրությամբ, երբ պատանին Հիսուսի մասին հորիցլսած պատմություններից հետո խռովահույզ հոգով որոշում է մեկուսանալու մտորել՝ պարփակվելով սեփական ներաշխարհում։ Հենց այդ ժամանակէլ բազում հածումներից հետո նրան հաջողվում է հանդիպել Հիսուսին։Ուշագրավ է , որ Հովսեփը նրան հանդիպում է մեկ որպես հովիվ, ապա՝մուրացկան, անգամ սկզբում ընկալում է սոսկ իբրև հասարակ գյուղացի,սակայն ի վերջո կարողանում է ըմբռնել Հիսուսի բուն ոգին ու ինքնամոռացհետևում է նրան։

Ինչպես արդեն նշել ենք, վեպը հեշտությամբ կարելի է բաժանել երկումասի։ Առաջին մասում Հիսուս-քարոզիչն է՝ Աստծո Որդին, որը բարությանու սիրո կոչ է անում․ «Ով ի վիճակի է զմայլվել աստղերով ու ծաղիկներով,նա իր սրտում գտնում է Աստծուն, հարևանի դեմքին նայելիս անգամտեսնում է նրան»4,- ասում է Հիսուսը Հովսեփին։ Ասել է թե՝ գեղեցկություննէ պայմանավորում սերն առ Աստված։ Իսկ եթե կա գեղեցկություն, այսինքն՝բարին, ապա կա նաև չարիքը, որի մասին Հիսուսն ասում է․ «Չարը պետք էարմատախիլ արվի ու կրակը նետվի, իսկ ով կազատվի այդ ամենակուլկրակից, պետք է ինձ հետևի»5։ Թվում է՝ ընթերցողը մեկ անգամ ևս տեսնումէ Աստվածաշնչի էջերից բոլորին քաջածանոթ Հիսուսին, սակայն շուտովայդ խաբկանքը ցրվում է, և Մուրի հղացած Հիսուսը վերածվում է հեղինակիկրոնական գաղափարների խոսափողի, ու քանի որ այդ գաղափարներըցաքուցրիվ են հենց հեղինակի խոհերում, ուստի նրա կերտած մարգինալՀիսուսն էլ հակասական մտքեր է արտաբերում։

Ուշագրավ է, որ ժամանակակից քննադատներից ոմանք գրողի այսերկը համարել են հեռացման դրսևորում, սակայն ակնհայտ է, որ այդհեռացումը վերաբերում է սոսկ նրա գաղափարական դիրքորոշմանը։Այսպես, Մուրի հղացած Հիսուսը, անդրադառնալով հոգևորականությանխնդրին, ասում է․ «Հոգևորականներն ինձ ատում ու ամբարտավան են կո-չում, բայց եթե ես նրանց ամբարատավան եմ թվում, ապա դա նրանից է, որես Աստծո խոսքն եմ տարածում»6։ Բայց հերթական քարոզներից մեկիժամանակ առանց դույզն-ինչ վարանելու նա ի լուր ամենքի հայտարարում

4 Moore George, The Brook Kerith, A Syrian story, The Macmillan company, 1930, p 1255 Նույն տեղում, էջ 224:6 Moore George, The Brook Kerith, A Syrian story, 1930, p 224:

Page 94: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

94

է․ «Ես ճանաչում եմ ինքս ինձ, բայց չեմ ճանաչում Աստծուն, որ վերևում է,քանի որ նա անսահման է թվում, ոչ էլ բնությունն եմ ճանաչում, որը դուրս էինձանից, ու թվում է՝ նույնպես դեպի անսահմանություն է ձգվում, բայցդեպի այն անսահմանությունը, որը Աստծունը չէ»7։ Այսինքն՝ նա մասամբնույնացնում է Աստծուն և բնությանը, թեպետ, ինչպես հայտնի է, Աստվածնէ ամենայն գեղեցիկի ու կենդանիի արարիչը և ամբողջականացնելովսեփական մասնատվածության զգացումը՝ իրեն անվանում է «կղզյակ երկուանսահմանությունների միջև»8։ Իսկ այդ կղզիացումը ծնում է գաղափարներ,որոնք, ճիշտ է, Աստծո Որդին բարձրաձայնում է, սակայն միաժամանակայդ արտաբերված խոսքերը թվում են բավական անհարիր Աստծո խոսքըտարածողի համար. «Աստված ո՛չ այստեղ է, ո՛չ էլ այնտեղ, այլ ամենուրեք...,բայց արդյոք մենք պե՞տք է տիեզերական կամքը հավաքենք մի պատկերումու այն Աստված կոչենք, քանի որ այդպես վարվելով՝ արդյոք մենք չե՞նքվերադառնում դեպի մեր տառապանքների սկիզբը։ Մենք նորից դառնումենք խաբկանքի ու ցանկության զոհ։ Աստված ու նրա երկինքը մեր վաղեմիծպտված թշնամիներն են։ Նա, ով տեղի է տալիս Աստծո առջև, սկսում էմյուսներին էլ համոզել սիրել Աստծուն, ու շուտով նրա սերն առ Աստվածդրդում է նրան արտաբերել դաժան բառեր և կատարել անողոք արարքներ։Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ Աստված ցանկություն է, իսկ նա, ովտուրք է տալիս ցանկությանը, մեղքի մեջ է ընկնում։ Որպեսզի լինենքառանց մեղքի, պետք է լինենք առանց Աստծո»9։

Ինքնին հասկանալի ու ակնհայտ է, որ Ջ. Մուրի կերտած Հիսուսըմարգինալի ցայտուն դրսևորում է․ մի կողմից նա քարոզում է Աստծոխոսքը, որի պատճառով և խաչ է բարձրանում, մյուս կողմից՝ հերքում էնույն Աստծո գոյությունն ու իրեն հետևողներին էլ պարզապես զրկում էսեփական կյանքի հնարավորությունից և պահանջում անմնացորդ նվիրում։Նա վստահաբար հայտարարում է, որ երկիր գալուց առաջ եղել է Աստծոհետ մի ամբողջություն, ու քանի որ մարդիկ Աստծո դեմ ըմբոստացածհրեշտակներ են, որոնց նա երկիր է նետել, ապա ինքը մարդկայինկերպարանք է ստացել ու ներքև իջել, որպեսզի փրկի մարդկությանըմեղքերից, և ուրախությամբ ընդունում է իրեն բաժին ընկած զոհաբերու-թյունը, քանի որ մահից հետո միանալու է Հորն ու դառնալու միանբաժանելի ամբողջություն։ Ուշագրավ է նաև, որ Հիսուսն անընդհատխոսում է մոտալուտ Ահեղ դատաստանի մասին, վստահաբար

7 Նույն տեղում, էջ 354:8 Նույն տեղում։9 Նույն տեղում, էջ 366:

Page 95: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

95

հայտարարում իր երկրորդ գալստյան մասին, երբ նա հայտնվելու է մարդ-կությանը Հոր, այսինքն՝ Աստծո կողքին՝ հրե կառքում նստած, մի ձեռքումսուր, մյուսում՝ ջահ, իսկ ծնկներին՝ բացված Դատաստանագիրքը։ Ակնհայտէ, որ, ի տարբերություն այլ գրողների կերտած Հիսուսի, Ջ. Մուրը բնավ չիպատկերում խաղաղություն սերմանող Փրկչին։

Վեպի երկրորդ մասում ընթերցողի աչքի առջև կանգնում էխաչելությունից ազատված Հիսուսը, որը վերադառնում է մենաստան,վերսկսում իր հովվությունն ու ապրում հովվերգական կյանքով մինչև այնպահը, երբ հայտնվում է Պողոս առաքյալն ու մենաստանի բնակիչներինպատմում Դամասկոսի ճանապարհին իրեն հայտնված տեսիլքը․ Հիսուսըհայտնվել էր նրան ու հորդորել քարոզել իր ուսմունքը։ Այս անհասկանալիպատրանքն ստիպում է 55-ամյա Հիսուսին պատմել ամբողջ եղելությունը,որի իսկությունը սարսափ է պատճառում ունկնդիրներին։

Պարզվում է՝ մենաստանում ապրող Հիսուսը, որին մանուկ հասակիցայստեղ էր բերել հայրը՝ հյուսն Հովսեփը, հովվություն անելիս հանդիպում էՀովհաննես անունով մի ճգնավորի (ի դեպ, խոսքն այստեղ, անշուշտ,Հովհաննես Մկրտչի մասին է, որը, ի տարբերություն աստվածաշնչյանհանրահայտ մեկնաբանության, թե Հիսուսի մորաքրոջ որդին է, միհասարակ ճգնավոր է), հրապուրվում է նրա քարոզներով ու որոշում իրլսածը տարածել աշխարհով մեկ։ Բայց երբ ականատես է լինում իրտարածած ուսմունքի անհեթեթ հետևանքներին (մարդիկ պատմում էինՀիսուսի հարության մասին, մինչդեռ իրականում նա դեռ չէր մահացել, այլսոսկ տանջվում էր խաչի վրա, իսկ Հովսեփ Արիմաթիացին էլ, դրդվածվերջինիս հանդեպ անհասկանալիորեն անսահաման սիրուց, օգտագործումէ Պիղատոսի հետ իր մտերմությունը, թույլտվություն է ստանում ուՀիսուսին տեղափոխում իր դամբարանը. նույն Արիմաթիացին էլ հենցնախքան հեռանալը հասկանում է, որ Հիսուսը դեռևս ողջ է, գաղտնաբարնրան տեղափոխում է իր տուն, աղախնի օգնությամբ խնամում ուապաքինված Հիսուսը վերադառնում է մենաստան), ազդարարում է. «Բայցայդ օրերին իմ կիրքն այնքան մեծ էր, որ ես չէի հասկանում, որ իմքարոզները սոսկ աստվածանարգություն էին, քանի որ Աստված ստեղծել էաշխարհը մեզ համար, որպեսզի մենք ապրենք այնտեղ ու սեր է դրել մերսրտերում, քանի որ ցանկանում է, որ սիրենք..., որովհետև նա ցանկանում էվայելել այդ սերը»10։

Ավելին, թվացյալ հարություն առած Հիսուսը պնդում է, որ Աստվածփրկել է իրեն խաչից, որպեսզի հնարավորություն տա մեղքերը քավել, քանի

10 Moore George, The Brook Kerith, A Syrian story, p 447.

Page 96: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

96

որ իր քարոզներով ինքը մոլորեցրել է մարդկանց, իսկ իրեն Աստծո Որդիհայտարարելով՝ մեղք է գործել հենց Բարձրյալի առաջ։ Վեպի ավարտինՀիսուսը որոշում է գնալ Երուսաղեմ ու բացահայտել ամբողջճշմարտությունը, ցրել իր կեղծ հարության մասին պատմություններիառաջացրած հետևանքներն ու ընդունել սուտ քարոզիչ լինելու մեղքը։ Ութեև նա բռնում է այս ճամփան՝ իբրև ուղեկից ունենալով Պողոս առաքյալին,որին նման ճշմարտությունը նետել էր հուսահատության գիրկը,այնուամենայնիվ այս ճամփորդության վերջաբանը մնում է առկախ։

Այսպիսով, Ջորջ Մուրի «Քիրիթի հեղեղատը․ սիրիականպատմություն» վեպը դիտարկելիս ակնհայտ է Հիսուսի բացառապեսմարդկային նկարագրի գերակայությունը, որն էլ նրան դարձնում էմարգինալ կերպար, քանի որ մղում է տարամետ խոհերի ու արարքների։

Հ. Ա. ՇարուրյանՄարգինալի կերպարը Ջորջ Մուրի

«Քիրիթի հեղեղատը․ սիրիական պատմություն» վեպումԱմփոփում

Հոդվածը նվիրված է անգլիացի նշանավոր գրող Ջորջ Մուրի «Քիրիթիհեղեղատը․ սիրիական պատմություն» վեպում առկա մարգինալիկերպարի քննությանը: Մասնավորապես անդրադարձ է կատարվելՀիսուսի կերպարին, որի խոհերի և արարքների հակասականությունըբացահայտում է մարգինալիզմի ցայտուն հատկանիշները։ Ուշագրավ էնաև, որ գուցե առաջին անգամ հիսուսյան վեպերի նյութ է դառնումհարություն առած ու իբրև սովորական մահկանացու իր կյանքն ապրողՓրկիչը։ Բացի այդ՝ հեղինակը վարպետորեն պատկերում է նաև Հիսուսիներքին երկվությունը, որը վերջինիս վերածում է բացառապես մարդկային,այլ ոչ թե աստվածային կերպարի։

А. А. ШарурянОбраз маргинала в повести Джорджа Мура

«Ручей Керит. сирийская история»Резюме

Статья посвящена анализу образа маргинала из повести знаменитогоанглийского писателя Джорджа Мура «Ручей Керит. сирийская история». Вчастности, мы обратились к образу Иисуса, противоречивость мыслей ипоступков которого раскрывает выраженные признаки маргинализма.Примечательно также, что, возможно, впервые материалом для иисусовских по-вестей становится Спаситель, воскресший и проживающий свою жизнь какпростой смертный. Помимо этого, автор мастерски отображает также

Page 97: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

97

внутреннее раздвоение Иисуса, делающее его образ исключительночеловеческим, а не божественным.

H. A. SharuryanThe Character of Marginl in the Novel “The Brook Kerith. a Syrian story”

by George MooreSummary

The article is dedicated to the analysis of the marginal character in thenovel “The Brook Kerith. a Syrian story” by famous English writer George MooreIt particularly turns to the character of Jesus the contradiction in whose thoughtsand deeds reveals the vivid features of marginalism. It is noteworthy, that maybefor the first time the theme of Jesus novels is the Savior, who after his resurrectionhas become a simple man. Besides, the author skillfully depicts the internal dualityof Jesus, which turns him into a human and not a divine character.

Page 98: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

98

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու

ՀՏԴ 821.19.0ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՏՈՂ» ՊԱՄՖԼԵՏԸ

Բանալի բառեր. Միքայել Նալբանդյան, «Հրաշափառխայտառակություն», «Երկու տող», պամֆլետ, հրապարակախոսություն,Հովհաննես Տերոյենց, «Երևակ», «Հյուսիսափայլ», Հարություն Սըվաճյան,«Մեղու», Գաբրիել Այվազովսկի:

Ключевые слова: Микаел Налбандян, «Славный позор», «Две строки»,памфлет, публицистика, Ованес Тероенц, «Еревак», «Юсисапайл», АрутюнСвачян, «Мегу», Габриел Айвазовский.

Key words: Mikael Nalbandian, “Glorious Shame”, “Two Lines”, pamphlet,publicism, Hovhannes Teroents, “Yerevak” (“Vision”), “Hyusisapayl” (“NorthernLights”), Harutyun Svatchyan, “Meghu” (“The Bee”), Gabriel Ayvazovski.

Պամֆլետի ժանրային նախօրինակները երևան են եկել դեռևսանտիկ՝ հունա-հռոմեական գրականության մեջ՝ որպես միջնադարյանսխոլաստիկայի, իշխանավորների, հետամնաց հոգևորականության,կենցաղում և հանրային-քաղաքական կյանքում տեղ գտած արատավորերևույթների դեմ ուղղված մերկացումներ: Այդ շրջանի երգիծաբաններնընտրում էին պամֆլետի մերթ նամակագրական, մերթ պարոդիական, մերթէլ դիմանկարային ձևերը: Նոր շրջանում պամֆլետը ձեռք է բերումքարոզչական բնույթ՝ արտահայտվելով, այսպես կոչված, «թռչող թերթիկի»(‘palmefeuillet’) տեսքով՝ պամֆլետ-դիմում, պամֆլետ-կոչ, պամֆլետ-հոդված... Հետագայում այն արդեն հանդես է գալիս դասական՝ թերթոնայինհոդվածների ձևով: Տևական զարգացման ճանապարհին պամֆլետնաստիճանաբար հարստանում է, ձեռք բերում զանազանյուրահատկություններ, նաև միջժանրային հատկանիշներ:

Հայ գրականության մեջ պամֆլետի դասական առաջին օրինակներըմիանշանակորեն կապվում են Միքայել Նալբանդյանի (1829-1866) անվանհետ, մի բարձր մտավորականի, որի բազմաբնույթ ու բազմաժանրստեղծագործության մեջ առանձնանում է «Երկու տող» նշանավոր պամֆ-լետը: Այն առանձին գրքույկով առաջին անգամ լույս է տեսել 1861-ի գար-նանը Փարիզում: Ծրագրային այդ աշխատության մեջ Միք. Նալբանդյանըմերկացնում է իր գաղափարական հակառակորդներին՝ ՀովհաննեսՏերոյենցին և Գաբրիել Այվազովսկուն՝ պաշտպանելով «Հյուսիսափայլ»ամսագրի ու «Մեղու» պարբերականի առաջադիմական ուղղությունը:Պամֆլետը գրելու շարժառիթը Հովհ. Տերոյենցի՝ «Երևակ» ամսագրում

Page 99: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

99

տպագրված հոդվածն էր՝ ուղղված Միք. Նալբանդյանի և ՀարությունՍըվաճյանի դեմ: «Հին խելքերից» մեկի՝ Հովհ. Տերոյենցի այդ «անամոթվատության» մասին ահա ինչ է գրում Միք. Նալբանդյանը «Երկու տող»-ում.«Սկզբունքների համար մեզ տրված սոցիալիստ, կարմիրհասարակապետական, Ժ. Ժ. Ռուսսոյի դրությունքը ընդունող, և այլն, և այլնև այլն ածականների վերա միօրինակ ժպտում ենք և շտապում ենք հայտնել,որ չենք ընդունում ոչինչ հեղինակություն (autorité) և մեր ամբաստանվածնամակի մեջ և ոչ մի անգամ մի բառ կա Ժ. Ժ. Ռուսսոյից: Բայց թե երկուանգամ երկուքը չորս է ինչպես Ժ. Ժ. Ռուսսոյի համար, նույնպես և իմհամար, այդպիսի դիպվածում Ժ. Ժ. Ռուսսոյի դրության հետևող չեղանք, այլճշմարտության, իսկ ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ, թեևպ. Չամուռճյանը այդ մասին ևս հայտնե յուր երեխայամիտ, անդատաստանպահանջողությունքը»1:

Ինչպես վկայում է կենսագիրը` Հովհաննես Մրմրյանը, ՀովհաննեսՏեր-Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի բազմանուն Պատվելին«տիրած էր 10-15 լեզուներու, լափած էր հազարներով գիրք, գրած էրհարյուրներով ալ. կը մաքառեր ու կը հաղթեր հռոմեական ու բողոքականաստվածաբաններու և հրեա ռաբբիներու. ուներ նաև սոսկալի՜ բան` դևերուգիտությունը, վարժապետած էր կաթողիկոսներու և, խայթիչ գրողի մը (Հ.Սըվաճյանի- Լ. Խ.) խոսքով, ինք անվեղար կաթողիկոսն իսկ էր ազգին...»2:Նա, պատկանելով լուսավորչական համայնքին ու ներկայանալովառաքելական եկեղեցու պաշտպան, հաճախ էր դառնում պապականությանջատագով՝ գտնելով, որ կաթոլիկության ու լուսավորչականության միջևեղած տարբերությունները սոսկ ծիսական են ու բառային, իսկ Պապինհռչակում էր քրիստոնեական եկեղեցու ընդհանրական գլուխը: Այդհանգամանքը նկատել են ժամանակակիցները, դրա դեմ երգիծանքիսլաքներ են ուղղել Միք. Նալբանդյանն ու Հակոբ Պարոնյանը, իսկ Հ.Սըվաճյանի «Մեղու»-ի ընթերցողները Հովհ. Տերոյենցին անվանել են ճիզվի-տական օրդենի հիմնադիր-գեներալ Իգնատիոս Լոյոլայի «հայ թոռնիկը»,«Լոյոլայի հոգեհարազատ Չամուռճին»3: Կրոնական մոլի միստիցիզմով վա-րակված այդ հետադեմ գործիչն իր հրատարակած պարբերականներում(«Հայաստան», «Զոհալ», «Երևակ») անզուսպ եռանդով պաշտպանում էր

1 Միք. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 4, Երևան,1983, էջ 11:2 Մրմրյան Հ . Գ., Տասնևիններորդ դար և Հովհ. Պրուսացի Տերոյենց, Կ. Պոլիս, 1908,էջ 14:3 Տե՛ս «Մեղու», 1864, թ. 232, 22 փետրվարի, թ. 239, 29 ապրիլի:

Page 100: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

100

մայրամուտ ապրող ամիրայությանը, դիմակայում ազգային զարթոնքին ուժողովրդի սոցիալ-քաղաքական պահանջներին: Բազմաթիվ են հատկապես«Երևակ»-ի էջերում տպագրվող այն հոդվածները, որոնց մեջ պատմվում ենզանազան դևերի գոյության, նրանց չարության մասին, այն «անմարմին գո-յացությունների» գոյության, որոնք «աշխարհիս մեջ պատահած գործերունալ կը խառնվին»: «Դև չը կա ըսելը Տեառն մերո մարմին առնելուն ևփրկարար խաչելությանը պատճառը վերցնել է,- գրում է Պատվելին,- ևպատճառը վերնա նե` գործն ալ կը վերնա. մեկ մարդ մը որ միտքըհաստատությամբ դրած ըլլա որ դև չկա, և բնական տրամաբանության ձիրքալ ունենա, հետևութենե հետևություն մինչև Տեառն մերո մարդեղությունը,խաչելությունը և հարությունը ուրանալու կը հասնի»4:

1860-ին Կ. Պոլիս ժամանած Միք. Նալբանդյանի ուշադրությունից չէրկարող վրիպել պոլսահայ ամիրաների և հետադեմ հոգևորականության այդգաղափարախոսը: Նա Չամուռճյանի դեմ սկսում է հայտնի բանավեճը`նախ «Հրաշափառ խայտառակություն» պամֆլետով5, ապա շարունակումնշանավոր «Երկու տող»-ում: Կարդալով «անվեղար կաթողիկոսի»«Ապացույցք ավետարանական պատմության» հոդվածը, ուր հեղինակըհավատացնում էր, թե ժխտել դևերի գոյությունը, նշանակում է մերժել նաևքրիստոնեական կրոնը, Միք. Նալբանդյանը «Հրաշափառխայտառակություն» պամֆլետում պատասխանում է, որ լուսավորյալժամանակներում Չամուռճյանի քարոզած միջնադարյան սխոլաստիկան«հոգեկան հիվանդության» արտահայտություն է. «Որպես հայ, ամոթահարզայրանում ենք, որ այս ժամանակում հայ մամուլից արձակվում ենայսպիսի ցնորաբանությունք: Մինչև ե՞րբ պիտի խայտառակվին և յուրյանցհետ պիտի խայտառակեն հայ մամուլը, մեր այս դևընկալ իմաստունքը.կարծենք թե ժամանակ էր արդեն սթափելու միջին դարերի արբեցութենից»6:

Եվ ահա սույն գործչի նկատմամբ իր վերաբերմունքը Միք.Նալբանդյանը շատ ավելի խստացնում է «Երկու տող» պամֆլետում` հայհրապարակագրության փայլատակումներից մեկում: Հրապարակախոսըսթափորեն ցույց է տալիս, որ Տերոյենցը «յուր փտած ու վաճառված գրիչով»ձգտում է պատնեշ կանգնեցնել նոր՝ լուսավորյալ ուժերի դեմ, պաշտ-պանում է միջնադարյան խավարամտությունը և «գտանվելով երկրագունդի

4 «Երևակ», Կ. Պոլիս, 1861, թ. 113, էջ 140-141:5 «Մեղու», Կ. Պոլիս, 1860, թ. 118:6 Միք. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 3, Երևան,1982, էջ 265:

Page 101: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

101

վերա՝ ապրում է շատ հեռի նորա մակերևույթից»7: Միք. Նալբանդյանըբավական համոզիչ ցույց է տալիս, թե ժողովրդին ինչպիսիթշվառություններ են բերում տգիտությունը, սնոտիապաշտությունը, թեինչպիսի բացասական դեր կարող է կատարել հոգևորականությանհետամնաց հատվածը: Այդ առիթով պամֆլետի ժանրին են միախառնվումզանազան քաղվածքներ, նամակներ, վավերական հիշատակություններ,խոսուն երկխոսություններ, որոնք մի կողմից ուժեղացնում եննկարագրությունների հավաստիությունը, մյուս կողմից՝ հարստացնումպամֆլետը՝ հարակից ժանրերի ինքնատիպ ներհյուսումներով:

Ահա բնորոշ մի քանի օրինակներ: Պատմելով Մովսես Խորենացու(նրա «տգիտահալած մատյանները փաթաղիկես (եղծված, մոլորված.- Լ. Խ.)անունով հռչակեցին») և Ղազար Փարպեցու (նրան «ոտքը բոբիկ քշեցինվանքից» և «աղանդավոր հռչակեցին») մասին՝ հրապարակագիրը բերում էվերջինիս «Թղթից...» կղերականությանը բնութագրող ազդեցիկ տողեր. «Առդառնաշունչ նախանձու իւրեանց, որ բունեալ է ի նոսա... Պատատեալ և քո-ղարկեալ երեսօք նստին, որպէս առ հոտեալ դիական, պապանձեալ իբրևզհամր դև»8: Կամ՝ ամբողջովին մեջ է բերում Գաբրիել Այվազովսկու վեցնամակների պատճենները (դրանք Միք. Նալբանդյանն ստացել էր Ս.Ղազար կղզու աբբահոր՝ Գևորգ Հյուրմյուզի եղբորից՝ արքեպիսկոպոսԷդուարդ Հյուրմյուզից), որոնք բնութագրում են նրա քսու և ծախու գործու-նեությունը9: Միք. Նալբանդյանը երգիծում է Գաբրիել Այվազովսկուն,ոչնչացնող քննադատության ենթարկում նրա աշխատությունները(«Պատմութիւն Օսմանեան պետութեան», «Վարդապետարան»): Կամ էլ՝պամֆլետի ժանր է հանկարծ «ներխուժում» դրամատիկական երկերինայնքան հատուկ երկխոսության հատվածը՝ «Երկու տող»-ը երբեմն կարծեսդարձնելով պամֆլետ-կատակերգություն.

«- Պ. Այվազովսքին Օսմանյան պատմության մեջ հայոց ազգըհերձվածող է կանչում:

- Այդտեղ նա մեղավոր չէ. առանց նորա կամքին, վանքըհավելացուցել է այդ էջերը:

- Պ. Այվազովսքին ինչի՞ համար ընդունեց:- Ո´վ է այդ հարցանողը:(Պ. Այվազովսքին պատասխանում է) – Մի հերետիկոս:

7 Տե´ս Միք. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 4, էջ 17:8 Նույն տեղում, էջ 23:9 Տե´ս նույն տեղում, էջ 27-30:

Page 102: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

102

- Քրիստոնեական հավատո Վարդապետարանի մեջ, պ.Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության:

- Տպագրության սխալանք են. գրաշարը շարադրել է այն բոլորկտորները:

- Ո´չ, պարոն, հեղինակի ձեռագիրը, որ կա տպարանի մեջ, վկայում է,թե գրաշարը և ոչ անգամ մի տառ փոխած է. ուստի տպագրության վերահանցանք դնելը զրպարտություն է:

- Ո´վ է այդ հետախույզը:(Պ. Այվազովսքին պատասխանում է) – Մի անհավատ...»10:Ազատություն միջնադարյան կրոնական մղձավանջից,

դաժանությունից ու խոր տգիտությունից. ահա «Երկու տող»-ի հիմնականտարերքը, որն իր մարմնավորումն է ստացել պամֆլետի երկուբնաբաններում՝ մեկը՝ անգլիացի ուտոպիստ-սոցիալիստ փիլիսոփա Ռո-բերտ Օուենի (1771-1858) դիպուկ խոսքով («Ճշմարտությունը կրոն է, նորանմիայն խնդրեցեք, իսկ նորանից ոչինչ»), մյուսը՝ սեփական «Ազատություն»բանաստեղծության բնորոշ քառատողով («Ազատությո՜ւն, գոչեցի թո´ղորոտա իմ գլխին...»)11:

Ուշագրավն այն է, որ «Երկու տող»-ի կրքոտ հրապարախոսությաննու անողոք մերկացումներին գրեթե անտեսանելի միահյուսվում են«Մանկության օրեր»-ի հեղինակի քնարական ջերմ զեղումները: Ահադրանցից մեկը. «Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր ևՀայաստանի նվիրակա՜ն անտառներ: Այրարատից մինչև Տորոս, ստիպվածեք դուք հնչեցնել միայն հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբզավակների, հարստահարողների և եկեղեցականների գավազանիտակից»12:

Ինչպես տեսնում ենք, նալբանդյանական պամֆլետի ժանրայինպոետիկա են թափանցում հարակից ժանրերի բազմաթիվհարստացուցիչներ, որոնք «Երկու տող»-ը դարձնում են հայհրապարակագրության ամենափայլուն օրինակներից մեկը:

Լ. ԽաչատրյանՄիքայել Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը

ԱմփոփումՀոդվածը նվիրված է Միքայել Նալբանդյանի «Երկու տող» նշանավոր

պամֆլետի քննությանը: Մասնավորապես նկատվել է, որ այն ոչ միայն հայ

10 Նույն տեղում, էջ 32:11 Նույն տեղում, էջ 8:12 Նույն տեղում, էջ 25-26:

Page 103: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

103

գրականության մեջ պամֆլետի դասական առաջին օրինակներից մեկն է,այլև միջժանրային փոխակերպումների բավական ուշագրավ միստեղծագործություն, ուր պամֆլետի ժանրին են միախառնվում զանազանքաղվածքներ, նամակներ, վավերական հիշատակություններ, խոսուներկխոսություններ, որոնք մի կողմից ուժեղացնում են նկարագրություններիհավաստիությունը, մյուս կողմից՝ հարստացնում պամֆլետը՝ հարակիցժանրերի ինքնատիպ ներհյուսումներով:

Л. ХачатрянПамфлет «Две строки» Микаела Налбандяна

РезюмеСтатья посвящена анализу известного памфлета «Две строки» Микаела

Налбандяна. В частности, отмечается, что указанное произведение является нетолько одним из первых образцов классического памфлета в армянскойлитературе, но также довольно примечательным произведением межжанровойтрансформации, в котором наблюдается переплетение жанра памфлета с раз-личными выписками, письмами, документальными упоминаниями, живымидиалогами, которые, с одной стороны, усиливают достоверность описаний, сдругой – обогащают памфлет своеобразным переплетением смежных жанров.

L. KhachatryanMikael Nalbandian’s Pamphlet “Two Lines”

SummaryThe article is dedicated to the analysis of Mikael Nalbandian’s famous

pamphlet “Two Lines”. It particularly notes, that this is not only one of the firstexamples of pamphlet in Armenian literature, but is also a rather interestingsample of midgenre transformation in which the genre of pamphlet is intertwinedwith various extracts, letters, documentary memoirs, expressive dialogues, which,on one hand, strengthen the preciseness of descriptions, and, on the other hand,are enriching the pamphlet with peculiar entwines of adjacent genres.

Page 104: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

104

ՎԱՐԴՈՒՀԻ ԴԱՎԹՅԱՆԲանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՏԴ 821.19.0ԾՈՎԻ, ՆԱՎԻ, ԼԵՌԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԿՈՍՏԱՆ

ԶԱՐՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Կոստան Զարյան,<<Անցորդը և իր ճամփան>>, <<Նավը լեռան վրա>>, <<Նավատոմար>>, ծովիխորհրդանշան, նավի խորհրդանշան, լեռան խորհրդանշան, Շառլ Բոդլեր,Արթյուր Ռեմբո, Ստեֆան Մալարմե, Վահան Թեքեյան, ՀովհաննեսԹումանյան, Զարեհ Խրախունի, Արա Հերյան, Մուշեղ Իշխան, , Լևոն Շանթ:

Ключевые слова и выражения: Костан Зарян, “Корабль на горе”, море,корабль, гора, Шарл Бодлер, Артюр Рембо, Стефан Маларме, Ваан Текеян,Ованнес Туманян, Заре Храхуни , Ара Ерян, Мушег Ишхан, Левон Шант.

Key words and expressions: Kostan Zaryan, ”The passer by and his wey”, ”The ship on a mountain”, the symbol of sea, the symbol of ship, the symbol ofmountain, Sharl Bodler, Arthur Rembo, Stephan Malarme, HovhannesTumanyan, Zareh Xhraxhuni, Ara Heryan, Mushex Ishxan,Levon Shant.

Հայ գրականության պատմության մեջ նավի, ծովի, լեռանպատկերային կառույցների նախընտրությունը հաճախադեպ է:Մասնավորապես նավի, ծովի խորհրդանշանների իմաստայինհեռապատկերը <<խաղարկվել>> է դեռևս մաշտոցյան շարականագրության,ինչպես նաև վաղ և ուշ միջնադարյան հոգևոր քնարերգության մեջ:Չմոռանանք, որ քրիստոնեական գրականության մեջ նավը և ծովը կրումէին հոգու և մարմնի <<անհաշտ մտերմության>> մեղքի և աստվածայինամենահաս փրկության պատկերային նույնահանգ գաղափարները՝կառուցելով գեղարվեստական նշանառու համեմատություններ:

Հայ դասական գրականության մեջ նախընտրելի այս պատկերայինկառույցների շարունակականության խորքով կամ ավանդույթը խորացնելունպատատակադրմամբ չէ, որ սփյուռքահայ գրող Կոստան Զարյանըծրագրային և ուղենշային իր երկերում (<<Անցորդը և իր ճամփան>>,<<Նավը լեռան վրա>>, <<Նավատոմար>> և ոչ միայն) էականնշանակություն տվեց նավերգությանն ու անհորիզոն ծովի պատկերին: Նաիմաստային և գաղափարական այս նշաններին դիմել է դեռ 20-րդ դարի 10 –20 - ական թվականների ստեղծագործություններում՝ չթաքցնելով իրհիացում - կախարդանքը, պատկերային այդ համակարգի հանդիպադիրնախասիրությունը:

Page 105: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

105

Կ. Զարյանի երկերում գեղարվեստական այս մտադրույթներըհետաքրքիր ու փիլիսոփայական մտապատկերներ են՝ դառնալով երբեմնգլխավոր թեմա, երբեմն գաղափար, կոմպոզիցիոն հյուսվածքն առաջ մղողուժ, մտքի ուղղորդիչ:

Ծովը և նավը վիթխարի ազդեցություն ունեն Կ. Զարյանիներաշխարհի վրա: Դրանք թաքնված են գրողի համակրանքի տիրույթում:Էպիկական հզոր շունչ ունեցող այս պատկերները անընդհատհետապնդվում են նրա կողմից՝ ընդգծելով այն հարաճուն առաջնությունը,որ ունեն մեծ արվեստագետի գաղափարական-ստեղծագործականզինանոցում: Կարելի է ասել, որ Կ. Զարյանը և ծովն անտարանջատելի են ևնույնական: Ծովը ներհյուսված է գրողի երազներին, բայց տեսլածին չէ: Այնանշրջանակ հայելի է՝ ներաշխարհը, հոգին արտացոլող ու ցուցնող՝բոդլերյան հայտնի սկզբունքայնությամբ՝

Օ՜ , ազատ մարդ, դու միշտ էլ սիրել ես ծովըանսահման,Որ հայելին է քո ջինջ, դու զննում ես քո հոգինԱնդադրելի ծփանքում նրա փրփուր ալիքի,Եվ քո միտքը ծովային խոր վիհերին է նման:1

Իսկ ավելի ստույգ՝ <<Ամէն մարդ փնտռում է արտաքին առարկաներիմէջ իր ներքին տեսիլքների համարժեքը>>2,- անվրեպ սահմանում էսփյուռքահայ գրողը իր հայտնի համայնավեպում:

Նմանապես նավը ապրում է Կ. Զարյանի հետ մարմնապես, իսկ դանշանակում է, որ նավի էությունը զգալու համար ճիգ ու ջանք հարկավորչեն, այն բնութենածին է, հիմնավորված գաղափարականություն՝ կայուն ևկենսարար:

Տարբեր են պատկերի հնարավոր հեռագնա ենթիմաստները:Նավի միևնույն ճարտարապետական ձևակառույցը տարբեր

գրողների մոտ ձեռք է բերել զանազան ներթաքույց կամ ակնբախընդլայնվող ճանաչողության պատկերային սահմաններ: Ինչպես օրինակԱրթյուր Ռեմբոյի <<Գինովցած նավը>>՝ զարյանական ընկալմամբ՝ողբերգական, ճակատագրական փոթորկումների խոր ակոսներումհայտնված, անհայտին խարսխված առեղծվածածին երևույթ, կամ Ստեֆան

1 Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Երևան, 1990, էջ 28:2 Կոստան Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, էջ 94:

Page 106: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

106

Մալարմեի շոգենավը՝ մեր ընկալմամբ՝ ձանձրույթից փախչող,ազատության ճիգը որոնող արկածախնդիր:

Կ. Զարյանի համար նավը <<ճարտարապետական ձևիտրամաբանական արտայայտութիւն է: Կեանք: Գեղեցիկ կեանք: Կայմիցմինչեւ խարիսխ, բնական եւ անհրաժեշտ: Յաւիտենականութիւն: Կայունըանկայունի դէմ: Հաստատուն կամքը՝ մխրճւած տարերայինի սրտին: Եսը՝ալեկոծումի մէջ>>3:

Կ. Զարյանը սիրում է շարժումը, և նավը դառնում է շարժվելունախընտրելի ձև, իմացական եղանակ՝ երևակելու սեփական էությանդարսդարսված ծալքերը, մղվելու ինքնության ճանաչողության:

Կ. Զարյանի համար նավը կուլտուրապես ապրող ժամանակակիցհասարակությունից անբաժանելի է, <<հոգեկան աւանդութիւնների հսկայհամադրութիւն>>4: Նավը, այսինքն՝ կուլտուրան, հակադրում էքաղաքակրթությանը՝ ալեկոծված ծովին, որը վախի մակընթացություն է:Նա, կանգնած համաշխարհային մշակույթի բարձր պարիսպների վրա,տեսնում է քաղաքական այն դեդևուն վիճակը, որը բնութագրելի է շատ ուշատ երկրների համար: Աչքի առաջ ունենալով նավի հոգեշահ պատկերը՝գրողը վստահաբար հայտնում է, որ <<կան երկրներ, որոնք աւելի անկայունեն, քան նաւը, աւելի շարժուն եւ հոսողութեան ենթարկւող: Կան դիմազուրկերկիրներ, որոնք բխած են ալիքներից, մինչ նաւը կղզի է, եւ իր իդեալականձեւի մէջ, տեւականութիւն>>5:

Զարյանական այս պատկերավոր անկեղծությունը ուղղված էարևմտյան քաղաքական և կրոնական <<բարոյականության>>, կեղծմարդասիրությամբ տառապող նյութակենտրոն և կույր հասարակությանդեմ, որը հեշտորեն ենթարկվում է տեղատվության և մակընթացությանանհաստատ վիճակներին` ի շահ իրեն և եսակենտրոն նկրտումների:

Կ. Զարյանի գեղագիտական ընդհանրացումների մեջ հետաքրքիր էնաև նավի և եկեղեցու՝ որպես աստվածային անաղարտության,խաղաղության հարաբերակցությունը: <<Եկեղեցիներում այն վայրը, ուրմարդկութեան ողբերգութիւնն է տեղի ունենում, անւանում են նաւ>>6,-մահվան առեղծվածային դարձդարձումների և խոհակալած կյանքիտրամաբանական առնչության մեկնակետից նկատում է Կ. Զարյանը:Եկեղեցու <<նավը>> իմաստնության խորհրդով դառնում է մահացած

3 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, էջ 95:4 Նույն տեղում:5 Նույն տեղում:6 Նույն տեղում:

Page 107: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

107

մարմինը հանգչեցնող կարճատև հանգրվանը, հավերժական նավարկումիցառաջ հոգին խաղաղեցնող նավահանգիստը, աստվածայինի անթաքույց<<ներկայությամբ>> հոգու աննյութ, բայց տիրական դերիհավասարկշռողը՝ հիշեցնելով մեծ բանաստեղծի՝ Վահան Թեքեյանի՝օրհներգության պես հնչող <<Եկեղեցին հայկական>> քերթվածիչերկրորդված տողերը՝

<<Եկեղեցին հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծՆաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին հո՛ւր եւբոց….>>7:

<<Եկեղեցի եւ նաւը նոյնանման են, որովհետեւ աստւածային բնոյթնեն բնորոշում>>8,- ճշտում է նույն այդ աստվածային հովանու հաճախանքըզգացող գրողը՝ Վ. Թեքեյանից ոչ պակաս հոգեզգաց և հոգեխույզ Կ.Զարյանը, ապա դառնալով նեղոսյան նավարկումների արգասիքեգիպտական մշակույթի, Եփրատի <<հոգեկան փթթումների>>, անտիկհունական մշակույթի նավածին և ծովածին բնույթին և էությանը՝ կրկին ուկրկին կարևորում իր և մեզ համար շահեկան պատկերների հզորներունակությունը:

Կ. Զարյանը իր համայնավեպում շարունակում է զգալ նավի և ծովիառթած սքանչացումի սարսուռը, որը բանաստեղծություն է, քերթված,հիացիկ զգացումի հաճախանք. <<Նա՜ւը, նա՜ւը… Լաւ գրւած պօէմա:Համաչափ իր բոլոր մասերում: Կշիռք: Իդէալ կազմակերպութիւն, միտք,թռիչք, շարժուն կենսունակութիւն, աստղերի խորհրդաւոր օրէնքներովղեկաւորւած: Զգայուն, վերին աստիճանի՝ բանաստեղծի պէս>>9:

Նավը սփյուռքահայ գրողի ամենամեծ մխիթարությունն է,լինելիության խորհուրդը: Իսկ ահա Կ. Զարյանին զուգադիր բոդլերյանարվեստագետի կյանքը անամոք գոյություն է, <<տենչանքիահագնությունից>> իր <<ես>>ը արագորեն կորցնող, թեև նրա համար ևսկարևոր է ծովի գերզգայությունը և խռովիչ ու տառապագին՝ ծովիանզգայությունն ու տեսարանի անշարժությունը:

Բնապատկերի նույն շարունակական տեսողությամբ դառնալով իրենընտանի ու հարազատ ծովի խորհրդապատկերին՝ Կ. Զարյանը կատարումէ նուրբ ու նոր դիտարկում. <<Ծովի հետ ունեցած իր յարաբերութիւնից

7 Վահան Թէքէեան, Գաղտնի պարտէզ, Պէյրութ, Երեւան, 2003, էջ176:8 Նույն տեղում:9 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 96:

Page 108: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

108

կարելի է բնորոշել մարդը: Կարելի է բնորոշել ժողովրդները>>10՝եզրակացնելով, որ <<մենք՝ հայերս, կուլտուրապէս, ծովի եւ լեռան երկուհակադիր սկզբունքների պայքարով ենք ապրել:

Լեռնային մարդը անհորիզոն է եւ սահմանափակ: Լեռը ստրուկօրէններկան է, ինքնապաշտպանութիւն եւ սահման: Այստեղ երկինքը ամպ է,մշուշ եւ իր պայծառութիւնը ոչ մի բանի մէջ չի արտացոլւում: Լեռըծանրութիւն է, բարձրացողի ծունկերի վրայ կախւած քար, ճնշում: Մռայլ էեւ գրեթէ անփոփոխ: Մենակութիւն է:

Եթէ լեռնային մարդը անասունների տրտում ընկերակցութիւնըչունենայ՝ կը մեռնի>>11:

Կ. Զարյանը լեռան գեղարվեստական այլասացության մեջ չի տեսնումգոյատևում, նպատակ կամ նոր այգաբաց, այլ շրջում է պատկերիճանաչողության մեզ հայտնի ընթացքը (Հովհ. Թումանյան, Զ. Խրախունի)՝գտնելով, որ <<մենք՝ մենք կորցրել ենք տիեզերական բնազդը,երաժշտական իմաստը եւ բարձրացել ժայռերի գագաթը>>12, այնինչ <<ծովըլայն երգի մեղեդի է, հոսանք, թռիչք եւ ապագայ: Բաց ճանապարհ է եւաղմկալից կենսունակութիւն: Ծովափերին օդը թրթռում է եւ կանայք սիրւելեն ուզում: Ծովը բոլոր կարելիութիւնների բանալին է եւ ցանկութիւններըվառող ջահակիրը>>13: Ծովի և լեռան հակադրության նույնանմանընկալման հանդիպում ենք նաև <<Նավը լեռան վրա>> վեպում՝աստիճանաբար իրապաշտ հարցադրումների մեջ խորացող Արա Հերյանիմտորումներում. <<Ծովը տարբեր է լեռներից: Ծովը անհանգիստ էր ևփոփոխվող ճանապարհ էր, բաց, լայն, արկածներով լցված: Օրորվողհորիզոններ, անակնկալներ, զգայնության նորանոր գրգիռներ մատուցողշքեղություններով լցված: Ծովը մեծղի սեռականոաւթյուն էր, մարմնիանհագ ծարավ>>14: Ու եթե սարոյանական ներաշխարհի ընկալմամբ << մերսիրտը միշտ լեռներում է>>, <<հիշողության ու ծննդավայրի ձգողականբարձունքներում15>>,- ինչպես դիմագծում է գրականագետ ՍուրենԴանիելյանը, ապա մյուս տարագիր գրողը՝ Կ. Զարյանը, կարծում է, որ դա էպատճառը, որ մենք չենք ունեցել ապրելու այն հրայրքը, որը, ավելի քանպակասել է մեզ: Հրայրքը ծովածին է, իսկ <<մեր նախնիքները ծովերը

10 Նույն տեղում:11 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 97:12 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 113:13 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 97:14 Կ. Զարյան, Նավը լեռան վրա, Երևան, 1985, էջ 442:15 Սուրէն Դանիէլեան, Միջուկի տրոհումը, Գիրք Ա, Երեւան, 2011, էջ267:

Page 109: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

109

եզերող լեռների վրայ կանգ են առել, խրխնջացող ձիերի վրայ բազմած,առանց առաջանալու>>16: Ահա սա է, ըստ Կ. Զարյանի, մեր պատմությանդրամատիկ ու աղեխարշ լինելու պատճառներից մեկը: Ու քանի որ մեզ մոտազգային երազի ու սթափություն <<ճչացող>> պատմության նժարներըմիշտ վեր ու վար են, այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք աներազհոգիով ապրել այն նույն իրականության մեջ, ուր <<Արարատը գեղեցիկ է,հայոց աշխարհը՝ դժբախտ>>17: Այստեղ չենք կարող չտեսնել ազդեցությանայն անկյունաքարը, որը ուղենշում է Կ. Զարյան - Մ. Իշխանգաղափարական, պատկերային ընդհանրությունը ազգայինի և աներազհոգու հարաբերակցության ծիրի մեջ՝ հետևյալ մասնավորմամբ. ՄուշեղԻշխանի <<Հոգին աներազ>> բանաստեղծության հայտնի տողերը՝

Հոգին աներազՀովերուն դիմացԿայմաբեկ նավենԱռկախ առագաստ…18

հաստատում են օտար երկնքի տակ հայտնված սփյուռքահայիաներազ հոգու գոյության փաստը, այն տխուր օրինաչափությունը, որՍփյուռքի նավը գնում է դեպի ծանծաղուտ, դեպի Լուսավորչի յուղասպառկանթեղ: Կ. Զարյանի պատկերային ընկալումը, ազգայինհետաքրքրությունների շփման սահմանը ավելի լայն է. նա ողջ հայությանկյանքը համեմատում է անցյալի մշտնջենական ալիքի կատարին ցցված,առագաստը պատռված նավակի հետ, և մեր << դաշտ ու լեռ՝ ինչպէս ահաԱրարատը՝ ման են գալիս անստոյգ հորիզոնի վրայ>>19:

Քննաբանելով, մեկնելով փախստականի մտայնությամբ ապրող մերժողովրդի վիճակը՝ Կ. Զարյանը պատկերային նույն նշանառությամբ՝ ծովիկառուցիկ պատկերի շահեկան ծավալումներով, մատնանշում է մեր տեղըհամաշխարհային ընկղմող, <<գելխեղդ>> քաղաքակրթության<<նավահանգստում>>, ուր մենք, ոչ ավել, ոչ պակաս, <<խեղճ նաւակ ենք,աննշմարելի եւ գրեթէ անյայտ>>20: Սա է համամարդկայինի բարձունքից

16 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 97:17 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 172:18 Մուշեղ Իշխան, Երկեր, Երևան, Էջ 110:19 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 273:20 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 172:

Page 110: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

110

նայող խորազգաց գրողի ահազանգ-խոսքը, ամենատեսությունն ու ներքինցավը:

Աշխարհը շարունակում է դիմակափոխվել՝ որդեգրած բարոյականնոր հետաքրքրություններ: Արդի մեծ աշխարհը, ըստ Կ. Զարյանի, ավելիանկայուն է, ոչ մշտակա, քան ալեկոծված ծովի ալիքները: Ծովի հիանալիբնազդական ներգործությունը, փոթորիկների դրաման տեղի է ունենումտիեզերական հաստատուն բարոյական (ընդգծումը մերն է - իմա՝ Վ. Դ.)օրենքների մղումով՝ բնության բացատրելի պատճառականությամբ, որըարդյունարար ու անհրաժեշտ է երկրագնդի հավասարակշռության համար:Այլ բան է, թե որքանով է կարողանում արդի մարդը դիմակայել մոլեգնած ուտարերայնոտ ծովի վերուվարումներին. հմուտ նավավա՞ր է, թե՞ հանդուգնարկածախնդիր: <<Արդի մարդը, բազմաթիվ հակասություններով բոլորված,նման է փոթորկային ծովը ինկած նավարկողին, որ կատարյալ գործիքներովի վիճակի է չափել տարերքի թափը, խորքը և ուղղությունը, բայց անկարող էիր ուժերի վրա տիրող հզոր այդ անշղթայությունը զսպել, ենթարկել իրներքին հավասարակշռության>>21,- աշխարհի մարդու կեցությունն էծանրակշռում է Կ. Զարյանը <<Նավատոմար>> էսսեում: Այնինչ մերպատմությունը ճախարակի պես անբնազդ ու անկիրք շարունակում էպտտվել իր ճակատագրի՝ նույն ծանրագույն առանցքի շուրջ՝ կորցրածծովի խորությունը՝ նույնահանգ ու անփոփոխ ռիթմով:

Ցավոք, մեր <<նավը միշտ լեռան վրա>> է եղել, այսինքն՝անհեռանկար, սահմանափակ, անշարժ և լքավեր: Իր հայտնի վեպում(<<Նավը լեռան վրա>>- իմա՝ Վ. Դ.) ծովի և լեռան սուր հակադրությամբ Կ.Զարյանը առաջ է քաշում կրոնապայքարի՝ մեզ վաղուց ծանոթտրամադրություններ: Դա դեռևս 20-րդ դարի 10-ական թվականներինհունավորված <<հեթանոսական>> շարժման հերթական արձագանքն էր:Լեռը խորհրդանշում է քրիստոնեությունը: Մեր նավը քրիստոնեությաներկնահաս, բայց բևեռացած, մեկուսի լեռնագագաթին է, ծովից բազմամղոնհեռու, որովհետև ինչպես վեպում աշուղն է ասում, <<…ծովը սուրբ չի, սուրբհոգին էնտեղ բնակություն չի կարող ճարել… Ծովի ձեները հակառակ ենԱվետարանին, նրանք լեցուն են բարկությունով…>>22: Ու մեր նախնիներըհասել են բարձրություններին, բայց դեպի ծով չեն իջել, որովհետև լավ ենըմբռնել ծովի հեթանոս անհնազանդությունը: Կ. Զարյանը կարիք է զգումկրոնների հակադրության, իսկ դա անհրաժեշտ միտումի թելադրությունիցէ: Հիշենք Լևոն Շանթի <<Հին աստվածներում>> ինչպես է նոր կյանքի և նոր

21 Կ. Զարեան, Նաւատոմար, Երեւան, 1999, էջ 54:22 Կ. Զարյան, Նավը լեռան վրա, էջ 333:

Page 111: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

111

էության փնտրտուքի մեջ վերացած Աբեղան նետվում դեպի ծովը՝ ձուլվելուլույսին և ջերմությանը, Աստղիկին, Վահագնին ու մյուս աստվածներին: Սաոչ միայն ծովի հեթանոս էության նույնահանգ ըմբռնում է, այլ նաևկաղապարող, թռիչքը փշրող <<սխալ քրիստոնեության>> նպատակայինքննադատություն: Սակայն միաժամանակ Կ. Զարյանի խոսքի մեջ սոսկկրոնական հակամարտություն տեսնելը պարզունակ կլինի: Նա մտահոգ էմեր կորցրած պատմամշակութային արժեքների համար, ազգայինիպակասի համար, հայկական գործոնի տկարության համար: <<Երբ հայըլքում է լեռները,- զայրույթով նկատում է Արա Հերյանը,- նսեմանում է,փոքրանում, բարոյալքվում… Դառնում է ուրիշ, դատարկվում է ինչ-որգաղտնիքից, մի ինչ-որ խորհրդից… Թող թվով լինենք քիչ, այդկարևորություն չունի, բայց լինենք ամբողջովին այն, ինչ իսկապեսենք…>>23: Կ. Զարյանը ընդդիմանում է ուրիշի փորձառություններըընդօրինակելու, հարմարվելու, տաշվելու, որբանալու անգաղափարտրամաբանության դեմ: Վերջապես, երբ ժողովուրդը կորցնում է ազգայինը,սեփականը, հայկականը, սկսում է ապրել կյանքի մակերեսի վրա:

Կ. Զարյանի պատկերային, գաղափարական զինանոցում լեռըկաղապար չէ: Այն իր անվերապահ մեծությամբ ինքնության խորհուրդըունի: Լեռը պատասխանատվություն է, հայի խիղճը, նրա էության ուինքնության բաղադրիչը: Փույթ չէ, որ մեր նախնիները լեռը նախընտրել ենծովից, միևնույն է, ըստ Կ. Զարյանի, <<մեր երկրում նաւարկելու համար լեռպետք է բարձրանալ: Մեր ծովերը երկնքի մօտ են>>24,- գրում է Կ .Զարյանը<<Անցորդը և իր ճամփան>> համայնավեպում, ապա <<Նավատոմար>>ումմեկնում իր խոսքի սլաքի ուղղությունը. <<Մեզ վիճակված է ապրելբարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը:Վայ մեզ, եթե վար իջնենք, կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզիտակ, մեքենայի մաս կդառնանք կամ խանութպան>>25: Լեռը, ըստ Կ.Զարյանի, մշակույթի, հոգևոր թռիչքի մեկնակետն է, ճշմարիտ արվեստիպահպանման բարձրագույն ավազանը: Այնտեղից դեպի վար՝ գահավեժանկումն է, ազգային-մշակութային լինելիության կորուստը, սեփականդիմագծի աղճատումն ու այլափոխումը:

Լեռան անհեղլի պատկերի և նավի, ծովի մշտաձև շարժանկարիարծարծումը սփյուռքահայ գրողի կողմից մեր ժողովրդի անցելասույզպատմության ընդջրյա խութերը լուսավորելու, մեր սխալներին ու

23 Կ. Զարյան, Նավը լեռան վրա, էջ 269:24 Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Էջ 427:25 Կ. Զարեան, Նաւատոմար, էջ 89:

Page 112: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

112

սայթաքումներին ոչ թե նյարդային, այլ անքույթ, խաղաղ սթափությամբմոտենալու, դրանք սրբագրելու նպատակադրումն ունի: Գրողի՝ երբեմնիրարահաջորդ, երբեմն հակընդդեմ ու իրարամերժ տեսակետերը բխում ենմտածումների հորդանքից: Կ. Զարյանի մտքերի հաճախանքը ծովածավալէ, մշտակա և անհանգիստ: Նա շարունակում է հիացնել ու զարմացնել իրենհավատարիմ ընթերցողին և զայրացնել նրանց, ում հոգուն անհաղորդ ենհանճարեղ սփյուռքահայի խոսքերի սլացքն ու դրանց նշանառությունը:

Վ. ԴավթյանԾովի, նավի, լեռան խորհրդանշական պատկերները Կոստան

Զարյանի երկերումԱմփոփում

Հոդվածում ներկայացվում է սփյուռքահայ գրող Կոստան Զարյանիեկերում ծովի, նավի, լեռան պատկերային կառույցների իմաստայինշերտերը: Ծովը, նավը և լեռը վիթխարի ազդեցություն ունեն Կ. Զարյանիներաշխարհի վրա: Կառուցիկ այս պատկերների շահեկան ծավալումներիմատնանշմամբ քննաբանվում են սփյուռքահայ հեղինակին հետաքրքրող ևհուզող ազգային և համամարդկային հարցեր, փորձ է արվում բացելխորհրդանշանների հնարավոր հեռագնա ենթիմաստները:

В. ДАВТЯНСимволическое изображение моря, корабля, горы в работах

Костана ЗарянаРезюме

В производениях К. Заряна море, корабль, гора интересние ифилософские символы, которые иногда становятся идеей и толкают в передкомпозицию. Можно сказать, что К. Зарян и море неразлучии. К. Зарянлюбит движение и корабль становится для него предпочитаемым средствомдвижения. Он считает, что корабль необходим в современном культурномобществе. К сожелению наш корабль всегда был на горе, не имеющимбудущее, безлимитный и нокинутый. К. Зарян в своем произведении''Корабль на горе'' выдвигает контраст между кораблем и горой. Гора с точкизрения К. Заряна начало культуры и духовного полета. Гора это совестьармян, их сущность. Отсюда спад, потеря и искожение собственногоотращжения.

Символы гора, корабль и и море помогает писателю подходить кнашим ошибкам снисходительно.

Page 113: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

113

V. DAVTYANSymbolic images of sea, ship and mountain in works by Kostan Zaryan

SummarySea, ship and mountain are interesting and philosophical symbolos, which

sometimes become a crucial theme, sometimes idea, enforcing power ofcompuliton. We may say that sea and K. Zaryan are inseperable from each other.Paralelly ship lives with him bodily. K. Zaryan likes movement, ship becomes apreferable way of movement, he supposes that ship is the only culturallyinseperable thing from modern society. Unfortunately, our “ship has always beenon a mountain thus, non-perspective, limited abandoned and fixed. K.Zaryan in anovel “Ship on a mountain” puts forward the contradiction between ship and sea.Mountain is a sin of Armenian, it’s essence. Mountain due to K. Zaryan culture isthe point of spiritual flight. Coming down from there we have a collapse, loss, theconceptuation of personal feature.

The symbolos of sea, ship and mountain help the author to come acrossquietely.

Page 114: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

114

ՍԻՐՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և

նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդՀՏԴ 821.19.0

ԱՎԱՆԴԱԿԱՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆԸ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՓՈՔՐ ԱՐՁԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. բարոյախոսություն, փոքրարձակ, կենսափիլիսոփայություն, ընթացք, պատմական հիշողություն,կենսակերպ, գոյ, աշխարհազգացողություն:

Ключевые слова и выражения: мораль, маленькая проза, философия,процесс, историческая память, образ жизни, мироощущение.

Key words and expressions: morality, little prose, bio-philosophy, duration,historic memory, lifestyle, existence, worldview.

Ռուբեն Հովսեփյանի հարուստ գրական ժառանգության մեջծանրակշիռ տեղ ունեն պատմվածքները, որոնք գրվել են հեղինակիստեղծագործական ճանապարհի տարբեր հանգրվաններում ու գրականվարպետության կատարելագործման հիանալի դպրոց են հանդիսացելհեղինակի համար:

Պատմվածքը գրականության այսպես կոչված «ամենաօպերատիվ»ժանրերից մեկն է և հնարավորություն է ընձեռում միայն մեկ հիմնականիրադրության կամ դրվագի միջոցով բացահայտել կերպարի էությունը.«Կան իրադարձություններ, կան դեպքեր, որոնք չէին բավականացնիվիպակի համար, չէին դառնա վեպ, բայց որոնք խորն են, որոնք միակնթարթում այնքան կյանք են խտացնում, ինչքան չես վերապրի դարերով,պատմվածքը որոնում է դրանք և պարփակում իր նեղ շրջանակներում»,-գրում է Բելինսկին1:

Ժանրի «բնույթը պայմանավորված է կենսական բովանդակությամբ:Բայց կարևոր է նաև հեղինակի մոտեցումը, երբ գրողն ուզում է պատկերելորևէ վիճակ, առանձին դրվագ, առանց նրա բոլոր հիմքերի ու պատճառներիմանրամասն վերլուծության, դիմում է պատմվածքին…Լիարժեքպատմվածքը կարող է հասնել կյանքի շատ խոր ընդհանրացման, փոքր ձևիմեջ արտահայտել մեծ ճշմարտություն»2:

1 Белинский В. Г., Полное собр. соч. в трех томах, т. 3, 1948, стр.112.2 Ջրբաշյան Էդ.,Գրականության տեսություն,Երևան, 1980,էջ 356

Page 115: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

115

Հայ գրականության առաջընթացի տարբեր շրջափուլերումդրսևորվել են ժանրի տարբեր յուրահատկություններ, մշակվել ենկերպարակերտման ու պատկերաստեղծման տարբեր եղանակներ ումեթոդներ: Պատմվածքի անկրկնելի օրինակներ են ժառանգություն թողել Դ.Դեմիրճյանը, Ստ. Զորյանը, Վ. Թոթովենցը, Ա. Բակունցը, Գ. Մահարին, Մ.Արմենը՝ կերտելով անմոռանալի կերպարներ՝ աշխարհընկալման իրենցինքնատիպ մոտեցումներով, հոգսերով ու դրամատիկ ապրումներով:

Ժանրի զարգացումը առաջընթացի նոր հուն մտավ անհատիպաշտամունքի հաղթահարումից հետո, երբ մթնոլորտայինփոփոխություններից բարերար ազդեցությամբ գրականություննազատագրվեց գաղափարախոսական կապանքներից, թեմատիկսահմանափակումներից:

1960-ականների սերունդը՝ Վ. Պետրոսյան, Զ. Խալափյան, Ն.Ադալյան, Հր. Մաթևոսյան, Մ. Մնացականյան և այլք, հետևելով ժանրիդասական ավանդույթներին, գրականություն բերեցին նոր կերպարներ՝հիմնական շեշտը դնելով նրանց անհատականության բացահայտման,ինքնության դրսևորման յուրահատկությունների վրա:

Ավանդականի ու նորարականի հաջողված դրսևորումներ են 1960-ականների սերնդի տաղանդավոր սերնդի ներկայացուցիչներից մեկի՝ Ռ.Հովսեփյանի փոքր կտավի ստեղծագործությունները, որոնք բացահայտումեն գրողի ապրած ժամանակաշրջանի ու կյանքի կարևորագույնիրադարձություններն ու երևույթները, մարդկային տարբեր շերտերիփոխհարաբերությունների էությունը:

Հովսեփյանի հերոսներն ազգային մտածողության, խառնվածքի ումիջավայրին բնորոշ ավանդույթների կրողներն են, նաև նոր ժամանակներիհամամարդկային խոհերով ու խնդիրներով ապրող մարդիկ,

Կենսափիլիսոփայությամբ իմաստուն պապերի կերպարներիվերակերտման միջոցով հեղինակը մեկ արտահայտում է պատմականհիշողության կորստի վախը և վերհանում կորուսյալ հայրենիքիհիշողության ցավը («Երկար, հրաշալի օր». «Մեր թաղը» շարք, «Ամենատաքերկիրը», «Առաջին կինը» շարքը, «Ես ձեր հիշողությունն եմ»), նրբիներանգներով ընդգծում պատերազմի հիշողությունները, նրա թողածավերածությունը մարդկային հոգիներում, երևակայության ու հեքիաթիիրականությունը, երևակայությամբ հուսահատությունը հաղթահարելումոտեցումը («Նռներ», «Մարիամ տատի գանձերը», «Մեր բաժին ճաշը»),ապա ընթերցողին տեղափոխում է այլ աշխարհ, ուր կյանքիբարոյախոսական դասերն են՝ իրարամերժ, անհասկանալի իրականությանտխուր բացահայտումներով: Կյանքի բարոյախոսությունը ներկայացնելովորպես սերունդների դաստիարակության միջոց («Արագիլները»)՝

Page 116: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

116

Հովսեփյանը մարդկային զգացողությունների հիմքում տեսնում էշարունակականության անընդհատ վերանորոգվող ռիթմը («Ապրիլ») ևսերունդների շարունակականությունը դիտարկում հավերժությանընթացքում («Նոյ»):

Հովսեփյանական անհանգիստ հոգու տագնապները գալիս են նախ ևառաջ մարդու՝ բնությունից ու իր նախակերպից հեռանալուիրականությունից. մարդը բնության անքակտելի մասնիկն է, և ամենհեռացում բնությունից՝ հեռացում է ինքն իրենից, նախնական կերպից ուԱստծուց:

Հայի՝ իր հողի վրա ապրելու և արարելու խնդիրը, որ առկա է բոլորժամանակներում, իսկ այսօր՝ ավելի քան արդիական ու մտահոգող, Ռ.Հովսեփյանը համարում է երկրի ու պետության ամրության հիմք(«Ութերորդ վանդակը»): Տունը՝ որպես երկիր, և սերը՝ թեկուզ աղքատ, բայցսիրելի երկրի հանդեպ, ինչպես նաև ունեցածով հպարտանալու ներքինմղումն ու ցանկությունն անցնում են արձակագրի բոլորստեղծագործությունների միջով, դառնում մի տեսակ շաղախ, առանց որիբովանդակությունը կդառնար սնամեջ («Ամենատաք երկիրը»):

Մարդու և մարդկայինի փիլիսոփայական խորքերը պեղելուհմտությունը գրողի կենսակերպն է. մարդու ֆիզիկական մահը՝ ապրողներիհիշողություն («Հրդեհ»), մարդը ոչինչ է առանց հիշողության («Ես ձերհիշողությունն եմ»), ժամանակը երկրի հավերժական ընթացքն է, իսկմարդը՝ իմացաբանական գոյ («Խորանարդիկներով տունը»)… Այստեղից էլծնվում է մարդու՝ հիշողությունից փախուստ տալու անհնարինությանհովսեփյանական գաղափարը («Առաջին կինը»):

Ռուբեն Հովսեփյանի արձակը հայրենասիրության մերօրյադասագիրք է. գրողի արձակում հայրենասիրությունը արժեք է, գաղափար,նվիրում, զգացմունք («Պատմության դասը», «Վերադարձ», «Ճայերը»):

«Ճայերը» պատմվածքը սովորական պատում չէ, այն մերօրյա ասք է,էսսե, վիպերգ, արձակ բանաստեղծություն առաջնորդի և ուսուցչի,ժողովրդի և իշխանության փոխհարաբերությունների փոխաբերականդրսևորումների մասին, այն չհպատակվելու կոչ է ուժեղի և կամազուրկիենթագիտակցության համատեքստում, հայրենի հողին ամեն գնով կառչելուհորդոր, քանզի ազգային միասնականության և ազատ մտածողությանանհրաժեշտությունը լավագույն ապագայի երաշխիքն է («Ճայերը»):

Հովսեփյանն իր պատմվածքներում ներկայացնում է ժամանակիարատները՝ դրանցից աստիճանաբար հասարակությանը մաքրվածտեսնելու պայծառ ու մաքուր ակնկալությամբ: Սա գրողի մոտեցմանինքնատիպությունն էր իր ժամանակի բարքերին, մարդկայինանարդարություններին ու հարաբերություններին:

Page 117: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

117

Հովսեփյանը ներկայացնում է ոչ միայն ժամանակաշրջանին բնորոշգծերը, այլև նրա մարդկանց մտածողությունը, հայացքն աշխարհինկատմամբ, 20-րդ դարի վերջի խառնակ իրադարձություններումտարրալուծված հերոսների երկխոսության միջոցով տալիս կյանքիմանրանկարը, առաջ քաշում մարդագիտական խնդիրներ ուհումանիստական աշխարհազգացողություն:

«Երկար, հրաշալի օր» («Մեր թաղը» շարք), Ընտիր երկեր,«Ամենատաք երկիրը» և «Առաջին կինը» շարք, «Ես ձեր հիշողությունն եմ»ժողովածուների մեջ զետեղված պատմվածքներում հեղինակիմանկությունն է՝ անմոռանալի զգացումներով ու տպավորություններով,բարոյականության հովսեփյանական դասերով, որ շատ բնորոշ էմանկության շրջանին: Հովսեփյանական կարոտը մեզ է փոխանցվում փոքրծավալի արձակի միջոցով՝ մանկության հուշերից վեր հառնողկերպարների հուշերում, երազներում ու առօրյա շփումներում: Ահա նուռտենչացող տղան, որ շուտ քնում և երազում հեքիաթներ է հորինում, որոնցմեջ Ձմեռ պապն իրեն նուռ պիտի բերեր.ՙ…Իսկ առավոտյան բարձիս տակչորս նուռ գտա: «…Իսկ առավոտյան պապս փորի վրա աղյուս էրտաքացնում, որ դնի երկու վերմակով փաթաթված, դողացող հորս ոտքերիտակ: Ու ես մտածեցի, որ այս աշխարհում ամենից, ամենից դժվար բանըհեքիաթն իրականություն դարձնելն է…» (Նռներ):

Ռ. Հովսեփյանը հավատում է, որ Երկիր մոլորակը որքան էլ օրորվիչարի պտույտի մեջ, միևնույն է, աշխարհը փրկելու է գարունը, որարագիլների ավետաբեր շնչով վերածնվող կյանքի ռիթմն է /Արագիլներըվերադարձան/:

Գրողի ձևակերպումը դարերից եկող, դարերում բյուրեղացածհավատամքն է, ինչ է տունը, օջախն ընդհանրապես. «Նրանք դեռ գլխի չէինընկել, որ իրենց ապշեցնողը ոչ թե հարյուր հազարն է, այլ այն միտքը, որտունն, առհասարակ, գին ունի ու կարելի է ծախել («Ապրիլ»):

Ու ոչ միայն ճիշտ չէ ապրել առանց սերունդ տալու, առանց զգալուերկրի վրա քո հավերժական շարունակականությունը, այլև դժվար է ապրելառանց հավատի, կասկածի տակ առնելով անգամ Նոյի աստվածայիննախապատմությունը. «Ես էլ ոտք չեմ դնի երկիր: Խաչ կքաշեմ երկրի վրաէլ, իմ վրա էլ: Եվ թող կործանվի, թող մոխրանա երկիրը…Մարդը,-ասաց,-սպանում է ինձ,-մարդուն,-ասաց,-կսպանի իր ստեղծածը («Նոյը»):

Մարդը հեռացել է բնությունից, հեռացել է իր նախակերպից, կորցրելէ հավատը, և մի օր երկիր մոլորակը կկործանվի իր իսկ՝ մարդու ստեղծածիձեռքով: Սա մի տեսակ ահազանգ է, սա զգուշացում է՝ ուղղված ողջմարդկությանը:

Page 118: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

118

«Ութերորդ վանդակը» պատմվածքում թաղի տնայնագործարհեստավորների առօրյայի նկարագիրն է: Հայը պետք է ապրի ու արարիիր հողի վրա.անընդհատ շեշտվող այս միտքը հատկապես երևում էԳրիգորի և «ախպար» Հայկի երկխոսությունից.

-Ո՞ւր պիտի երթաս: Երթալու տեղ ունի՞ս,-խնդաց Հայկը,-ունենայիրնե՝ վազելով կերթայիր: Է՝ ես ունիմ:

-Հենց դա է տունդ քանդողը,-ասաց դարբին Գրիգորը,-որ «երթալուտեղ ունիս», մարդ մնալու տեղ պիտի ունենա, ոչ թե երթալու…(«Ութերորդվանդակը»):

Հայրենիքում ապրելու, ստեղծագործելու և արարելու պետական-ազգային մտածողություն հռչակող այս պատմվածքները հետաքրքիրնորություններ են բերում՝ ասելիքի և մատուցման ձևի ներդաշնակությանմեջ, նաև յուրահատուկ բարոյախոսություն են՝ սերունդներին ուղղված:

Գրողի մտածելակերպը, կյանքի սկզբունքային հարցերի նկատմամբվերջինիս ելակետային մոտեցումները ներկայացվում են ոչ միայն սոսկորպես հեղինակի խոսք, այլ կերպարների մտածողություն, ապրելու կերպ,ընդվզում. «երկրի երեսից վերացնել չարության սերմը, նշանակում էհավատալ և ճշմարտությամբ ծառայել Աստծուն» («Հրդեհ»): Այսպես էմտածում «Հրդեհը» պատմվածքի հերոսը՝ ասես մի նոր Սանչո Պանսա-խենթ ասպետ նկարիչ Հարությունը:

Ի վերջո, սրանք խնդիրներ են, որ գեղարվեստական խոսքի միջոցովբարձրաձայնում է Ռուբեն Հովսեփյանը, սա բարոյախոսություն է՝ուղղորդված այն հարցերին, որոնց պատասխանները հասարակայնորենփորձում է գտնել գրողը:

Գրողը ողջ ստեղծագործությունների ընթացքում շարունակում է«զարմանալ», որովհետև մեր պապերը «տաք, հարուստ, ապրելու համարհարմար երկրները թողած» ծնվեցին խիստ ձմեռ ունեցող դաշտավայրում…Սակայն վայրկյաններ անց, երբ օղին տաքացնում է ստամոքսը. պապ ութոռի երկխոսության մեջ ամբողջանում-ամփոփվում է տան ձևակերպումը.կղզին ո՜րն է, երկիր է տունը, ընդ որում ամենատաք ու ամենահարուստերկիրը… (Ամենատաք երկիրը):

Հովսեփյանի պատմվածքները մի ողջ սերնդի հիշողությունն են.գրողի դիրքորոշումը, թե մարդը ոչինչ է առանց հիշողության, կյանքիելակետ է ու սկիզբ, քանզի ոչինչ չի ավարտվում, այլ ամեն ինչշարունակվում է ժամանակի մեջ. «Ժամագործի արհեստըկենսափիլիսոփայություն է, որովհետև՝ ուզես թե չուզես, գործ ունեսփիլիսոփայության ամենաբարդ խնդրի՝ ժամանակի հետ…» (Ես ձերհիշողությունն եմ):

Page 119: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

119

Ռուբեն Հովսեփյանի՝ հայրենիքի ու հայրենասիրության մասինկատարյալ ձևակերպումները հաճախ այլաբանական ձևի մեջ հասնում ենկատարյալ խորության, զգացմունքայնությունից մինչև տրամաբանականդատողություն, տխուր հայացք անցյալի սխալներին, խորհուրդ-խրատաբանությունից մինչև արթմնի երազների լուսե հանգրվան…Բովանդակային այդպիսի խորք ունեն «Պատմության դասը», «Վերադարձ»,«Ճայերը» և մի շարք այլ պատումներ:

Գրողի գեղագիտական ու բարոյախոսական սկզբունքներիկենտրոնում մարդն է՝ իր կենսաբանական գենետիկ հիշողությամբ, իրկորուստներով ու հաղթանակներով, իր թռիչքներով ու անկումներով:

Ս. ԱսրյանԱվանդականն ու նորարարականը Ռուբեն Հովսեփյանի

փոքր արձակումԱմփոփում

Ռ. Հովսեփյանի պատմվածքները մարդկային հոգեբանությանծալքերը թափանցելու ճանապարհին ընթերցողին տեսանելի են դարձնումգրողի աշխարհընկալման եղանակներն ու մեթոդները: Այդստեղծագործություններում մարդն է՝ իր գենետիկ հիշողությամբ,կորուստներով ու հաղթանակներով, թռիչքներով ու անկումներով:

С. АсрянТрадиционное и инновационное в малой прозе Рубена Овсепяна

РезюмеРассказы Рубена Овсепяна на пути проникновения в человеческую

психологию раскрывают читателю приемы и методы мировоззренияписателя. В этих произведениях человек представлен со своей генетическойпамятью, потерями и победами, взлетами и падениями.

S. AsryanTraditional and innovative approaches in Rouben Hovsepyan’s little prose

SummaryOn the way of penetrating into the layers of human psychology Rouben

Hovsepyan’s stories make the approaches and methods of writer’s outlook visibleto the reader. In the centre of these stories stands the man with his geneticmemory, with losses and victories, leaps and falls.

Page 120: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

120

ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԵՊՀ հայ գրականության ամբիոն

ՀՏԴ 821.19.0ՆԱՐԵԿԱՑՈՒ ԵՎ ՄԵԾԱՐԵՆՑԻ ՔՆԱՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ

ԴՐԱՄԱՆ, ԳՐԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԲանալի բառեր և արտահայտություններ. Նարեկացի, Մեծարենց,

քնարական հերոս, «Մատյան», բանաստեղծություն, աստված, տառապանք,մահ, հույս, լույս, փրկություն:

Ключевые слова и выражения: Нарекаци, Мецаренц, лирическийгерой, стихотворение, «Матян», стихотворение, бог, страдание, смерть,надежда, свет, спасение.

Key words and expressions: Narekatsi, Metsarents, lyrical character,“Matean”, poem, god, suffering, death, hope, light, salvation.

Գրական արժեքները չափող ամենահզոր գործոնը ժամանակն է, բայցվերջինս անզոր է իսկական հանճարների դեմ: Ճշմարիտ բանաստեղծնայնպես է տիրապետում խոսքի արվեստին, որ դուրս է գալիստարածաժամանակային սահմաններից, դառնում տիեզերական,հավերժական: Այս տեսանկյունից որոշ բանատեղծներ կարող են իրարկողքի կանգնել, հատկապես եթե սրան ավելանում է զգացմունքներիշիկացման այն աստիճանը, որով նրանք ստեղծում են կյանքիբանաստեղծությունը, այն դարձնում ուղենիշ գալիք ժամանակների համար:Հայ գրականության պատմության մեջ այդ շիկացումները տեսնում ենք 10-րդ դարում՝ Գրիգոր Նարեկացի, 20-րդ դարասկզբին՝ Սիամանթո և ՄիսաքՄեծարենց: Սրանով ապացուցվում է, որ հայ ժողովուրդը, իսկապես,ունեցել է իր գրական ժամանակը: Այս առումով անհամեմատելի եննույնիսկ Դանտեն ու Նարեկացին, Վերլենը և Սիամանթոն կամՄեծարենցը, և ժամանակն է ազատվելու փոքր ազգի հոգեբանությունից,ավելի համարձակ ներկայացնելու մեր արժեքները համաշխարհայինգրականության համապատկերում:

Ի՞նչ կապ ունեն միմյանց հետ տարբեր դարաշրջանների երկուհանճարները՝ Նարեկացին և Մեծարենցը: Մինչ ստեղծագործականմասնավոր դրսևորումներին անցնելը, նախ Մեծարենցն ինքը մատնում էկապը Նարեկացու հետ: «Նարեկացիին հետ» հոդվածը գրել է, երբհիվանդությունը և անբարեհաճ միջավայրը ծվատում ու ոչնչացնում էիննրա հիվանդ հոգին: Մեծարենցը Նարեկացուն անդրադարձավ ոչ թե«Մատյանը» քննելու նպատակով, այլ գտնելու համար այն ափը, որըկխաղաղեցներ նրա տառապած հոգին: Նարեկացու համար այդ ափը

Page 121: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

121

աստված էր, Մեծարենցի համար՝ աստծու մեկնիչը՝ Նարեկացին, որինպիտի փարեր այնքան, մինչև հանդիպեր տեսիլքի ձևով. «Ու բոլորուրվագիծներուն ու պատկերներուն մեջեն, որոնք անոր շրջանը կ՚ընենհիմակ, բոցով շրջանակված դիմագիծ մը, հայեցողի միստիք, մշուշոտ,աղոթավոր կենդանագիր մը կ՚որոշագծվի հոն մինչև ճակատին ակոսները՝զորս Մեղքի գաղափարին արորն է քաշած. մինչև աղերսարկու աչքերունթախծոտ նայվածքը՝ աստվածյան հուրով մը տոգորված. ու մինչևշուրթերուն աղոթկեր երերումն ալ: Նարեկացի՜ն է. սրբության իղձինկրակովը վառված անշեջ մորենին, մեծ աղոթասաց բանաստեղծը՝ որ կըհառաչե»1: Նարեկացու դեմքի, հայացքի, աչքերի այս կենդանիպատկերները, որ ամեն հատվածի ու շարժումի մեջ կրում են տառապածհոգու կնիքը, անշուշտ, Մեծարենցի՝ Նարեկացու միջոցով իր ցավերըդարմանելու, իր հարցերին պատասխան տալու մասին են վկայում:

«Մատյանի» սկզբում Նարեկացին խոսում է մեղքերի պատճառովմարդկային հոգու և մարմնի ստացած անթիվ-անհամար վերքերի մասին.«Մանաւանդ բժշկութիւն իսկ չկայ՝ անձս կործանող որսողի մահաբերբերանի խայթերից եւ ժանիքների խածերից խոցուած բազմավտանգ,անողջանալի սաստիկ վէրքէրիս»2: Մեծարենցի առաջինբանաստեղծությունն էլ կոչվում է «Մարմնի վերք, սրտի վերք», որտեղդիմելով աստծուն՝ բանաստեղծը խոհափիլիսոփայորեն բացահայտում էհոգեկան և ֆիզիկական ցավերի տարբերությունը.

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,Անցնելով նա մոռցուկ կ՚ըլլա շատ կանուխ,Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարածՈւղի մ՚ունի, արցունքներու զերթ մեկ ուղխ.Սպեղանին անոր երկինքն է պահված: (ԵԼԺ, 19)

Ահա, սրտի վերքը՝ հոգեկան ցավը, առնչվում է մահվան հետ, որիցխույս տալու համար Նարեկացու պես Մեծարենց էլ հայացքը հառում էերկինք: Մահվան սարսափը վերջինիս համար նույնն է, ինչ Նարեկացու

1 Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1981, էջ 265(Այսուհետև այս հրատարակությունից արվող մեջբերումները կնշվենշարադրանքում):2 Սուրբ Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Երեւան, 2008, էջ 18(Այսուհետև այս հրատարակությունից արվող մեջբերումները կնշվենշարադրանքում):

Page 122: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

122

համար աստվածային ահեղ դատաստանը: «Ծիածանում» Մեծարենցըորոնում է «հույսի ափունքը», ինչպես Նարեկացին՝ «Մատյանում», իսկանվերջ այս որոնումնեը վկայում են, որ նրանք ազատված չեն մահվանհետապնդումներից: Հետաքրքիրն այն է, թե ինչպես են ընկալում երկուհանճարները մահվան գաղափարը և ինչպես են ձգտում դրանից խուսափել:

Նարեկացին չի վախենում մահից, բայց աստվածային մերժմանսարսափը յուրօրինակ մահ էր նրա համար: Եթե նա փորձում է խուսափելմահից մարդու մեջ լուսավոր որակներ գտնելու ճանապարհով, ապաՄեծարենցը սկսում է որոնել լուսավոր տիրույթներ, որտեղ մահը չի լինիսարսափելի: Մեծարենցի մոտ միայն «Մթնշաղներ» բանաստեղծության մեջենք տեսնում գրողի անբավականությունը մահվան գաղափարից, որըձգտում է հաղթահարել սիրո գաղափարով, բայց վերջինս նահանջում է.

Անձրև կ՚իջնե հոգվույս մեջ, կըզգամ մահվան սրսըփուք,Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր: (ԵԼԺ)Այստեղ կարևոր է չշփոթել «Նավակները», «Մեղուները», «Արևին» և

նմանատիպ այն բանաստեղծությունները, որոնցում ոչ թե մահվանտառապանքն է, այլ նրա հետապնդումից ազատվելու համար լույսիորոնումը: Լույսի անվերջ որոնումով են Նարեկացին և Մեծարենցնընդհանրանում, տիեզերական եկեղեցու վարդապետն օգնում էՄեծարենցին գտնել չմեռնելու գաղտնիքը. պատանի բանաստեղծըհասկանում է, որ ֆիզիկական ոչնչացումը դեռ մահ չէ:

Համեմատելով մահվան սարսափն զգացած երկու վաղամեռիկբանաստեղծներին՝ Դուրյանին և Մեծարենցին՝ տեսնում ենք, որ վերջինիսկենսունակությունն անհամեմատ շատ է, քանզի նա իսկապես կարողացավմահվան կողքին ապրել կյանքի տարածության մեջ, իսկ Դուրյաննընկղմվեց մահվան տարածության մեջ, որքան էլ որ կյանք խնդրեց,տրտնջաց, ըմբոստացավ, վիճեց ու զղջաց: Բացի այս, թեև Դուրյանն էլ էրապավինում Աստվածաշնչին, նա ինչ-ինչ կասկածներ ուներ աստծունկատմամբ, իսկ Մեծարենցն ապավինում էր և՛ Աստվածաշնչին, և՛Նարեկացուն: Մեծարենցի մոր պատմելով ենք իմանում, որ կյանքի վերջինօրերին միշտ մոտը պահում էր Աստվածաշունչը և «Մատյանը»: Կարդացածլինելով Անդրե Ժիդ, Լամարտին, Մետերլինկ, Իբսեն, Հաուպտման՝Մեծարենցը նրանցից ոչ մի մեջբերում չունի իր գրադատականժառանգության մեջ, որովհետև իր աշխարհը չեն եղել, վերոնշյալ այլազգիգրողների համար մահն անհաղթահարելի երևույթ է, իսկ ՆարեկացինՄեծարենցին տվել էր մահից խուսափելու, դեպի լույսը ձգտելու բանալին.«Որքա՜ն քաղցր պիտի ըլլար այս ամպամած գիշերոտ տիվին մեջենընդնշմարել հանկարծ կապույտ բարությունը՝ որ ճառագայթով մը ժպտեր

Page 123: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

123

շոգիի սրահակներուն մեկ ծերպեն՝ և աղերսագին կանչե՛ր.Պաղատիմ առ քեզ լուսոյ ճառագայթ.

Բայց ահա՛, ճառագայթն է. «ամենափայլ ճառագայթը»,«խոստովանեալ լոյսը», «արփիացնցուղ ցօղը», «տօնելի խոնարհութիւնը»,«փրկական համբոյրն» է այդ ոսկեթել նուրբ շառայլը՝ որ կը սահի հոգիինխորը՝ քայքայված երազներու տրցակը ժապավինելու» (ԵԼԺ, 266): ՆույնիսկՉարենցը, որ գրում է «Ծիածան» ժողովածուն, դարձյալ չի կարողանումչենթարկվել մահվանը. նա ընկալում է մահն իբրև ավարտ և գոնե փորձումգունազարդել, այն կոչում «մի լուսավոր առասպել»: Սա խուսափումի ինչ-ինչ երանգներ ունի: Մեծարենցը ո՛չ խուսափում է, ո՛չ գունազարդում, այլհաշտություն է հաստատում իր և մահվան միջև, նրա հետհամագործակցում և համագոյակցում:

Քնարական հերոսի դրաման կարող է կարող է ունենալհասարակական և անհատական ակունքներ, անձնականը կարող էվերածվել հասարակականի կամ չվերածվել, հասարակականն էլ կարող էկենտրոնանալ անձի ներքին մտասևեռումների մեջ կամհայտարարությունների ձևով արտահայտվել: Այս առումով Նարեկացինտառապանքն անվերջ կուտակում է իր անձի մեջ, գրում է իր եսի դիրքերիցհանուն համայնի: Միայն այդ գիտակցումով կկարողանար հայտարարել, որինքը մի օր աստված կդառնա, քանի որ հենց տերը համայնը կրում է իր մեջ:Մեծարենցն անընդհատ փորձ է անում իր անձից՝ «Եսի ցուրտառանձնարանից» դուրս պրծնել, հակվել դեպի հասարակականը, որոնել իրցավի տեսակը և հանգստություն գտնել:

Նարեկացու քնարական հերոսի ապրումներից մեկը՝ մահվանսարսափը, կարմիր թելի պես անցնում է «Մատյանով», իսկ Մեծարենցիքնարական հերոսի այդ տրամադրություններն անցողիկ բնույթ ունեն, ոչ թենրան հավերժ հետապնդում են, այլ մի պահ բոցկլտում են ու անցնում: Նա,ամեն օր անցնելով մահվան պարունակներով, կամքի ուժով բացում է իրճանապարհը, և լույսի նրա որոնումները՝ «Նավակները», «Մեղուները»,«Սիրերգ», «Կայծեր», «Արևին», մեծ հաշվով արդեն հայտնաբերված լույսնեն, թեև մաշվող, անհետացող, բայց անընդմեջ որոնվող ու գտնվող լույսը:«Ըսպասման հիվա՜նդն եմ»,- բացականչում է բանաստեղծը«Նավակներում», սպասում արդեն հայտնաբերած այն լույսին ու հույսին, որ«մեկնեցան բաղձանքող ակաղձուն», «հեռացան ծըփանուտ երազիափունքեն».

Գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.Ու ցայգուն ալ կ՚անցնիմ ավազուտ ափունքեն՝ դողահար՝Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն: (ԵԼԺ, 62)

Page 124: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

124

Ակնհայտ է, որ գերիշխում են պայծառ, լուսավոր գույները: Նույնծիրանի, ոսկու երանգներն ենք տեսնում «Մեղուներում».

Կիսաթափանց մշուշներու ապրշում քողքը պատռելենԵվ հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:Արևակի, սուտակներու ու զյումրյութիՓաղփուն երանգը ծըծելով իրեն չորս դին... (ԵԼԺ, 63)Պետք է անդրադառնանք Մեծարենցի քնարերգության մի կարևոր

առանձնահատկությանը. առաջին հայացքից թվում է, թե նա բազմաթեմաբանաստեղծ է՝ անհատի դրամա, սեր, գյուղանվագներ, մարդերգություն,բայց ներքին ենթաշերտերում միաթեմա է, որովհետև նրաստեղծագործության կենտրոնում կանգնած է մահվանից ազատվել ձգտողմարդու կա՛մ դրամատիկ, կա՛մ փրկությունը հայտնաբերած կերպարը.բոլոր գործերն ուղղված են մահվան գաղափարի անտեսմանը, «Սպասումըդառնում է կենտրոնական զգացում, տիրապետող զգացում, թափանցումգրեթե բոլոր խոհերի, բոլոր պատկերների մեջ»3: Նույնիսկ սիրային թեմայովգործերում խոսում է սիրո, վայելքի մասին, որպեսզի խույս տա մահվանհետապնդումներից և մտնի կյանքի տարածություն: Լավագույն օրինակը«Սիրաձայն հծծյուններ»-ն է: Բանաստեղծի տենչը, աղջկա գլուխն իր գրկումշոյելու ցանկությունը, նրա ջինջ նայվածքի կարոտը, «վարդաբույր շունչը»զգալու, «գգվանքն ըմպելու» ցանկությունն ուղղված է բանաստեղծի մրսողտենչը՝ ասել է թե մահվան զգացողությունը փարատելու ձգտմանը: Իրմիաթեմայնությամբ էլ է Մեծարենցն ընդհանրանում Նարեկացու հետ:Վերջինս «Մատյանում» թվարկում է մարդու մեղքերը, խոսում պատժի,աստվածային մերժման ու ահեղ դատաստանի, չարից ազատվելու, հույսի,լույսի և փրկության մասին, բայց ամբողջ ստեղծագործությունը տիրոջնկատմամբ պաշտամունքի արտահայտություն է:

«Մատյանի» 95-րդ գլուխն ամբողջովին կազմված է աստծունուղղված ապաշխարանքի և հույսի խոսքերից, որ կառուցվածքայինառումով հիշեցնում է «Հայր մերը». «Եւ պատուական արեանդ շնորհիւ, որմիշտ մատուցւում է ի հաճութիւն կամքին Առաքչիդ՝

Թո՛ղ վերանան պատիժները մեղաւոր դատապարտեալիս,Ներուե՛ն յանցանքները,Փարատուի՛ ամօթը,Մոռացուե՛ն խայտառակութիւնները,Բարեփոխուի՛ դատավճիռը...

…Սպառուե՛ն ողբերը, հատի արտասուքը,

3 Թամրազյան Հ., Բանաստեղծության հազարամյա խորհուրդը, Եր., 1986, էջ 253:

Page 125: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

125

Մերժուի՛ սուգը, հալածուի՛ խաւարը» (Գ. Ն., 426) և այլն:Անշուշտ, Մեծարենցն Աստվածաշնչից ու իր ուսուցչից է ներշնչվել՝

գրելով արդեն «Արդի մարդուն հայր մերը»: Սրա հետ է կապված նաևՄեծարենցի երկրորդ գրքի «Նոր տաղեր» անվանումը, որոնք նոր էինբովանդակային առումով: Այստեղ հոգևոր որակներն առավել մեծ տեղունեն: Որքան նոր էր նրա «Հայր մերը», այնքան նոր էին նրա տաղերը: Եթե«Ծիածանում» տենչեր են՝ «Արևին», «Նավակները», «Մեղուները», «Սիրերգ»,«Ճերմակ վարդեր» և այլն, ապա «Նոր տաղերում»՝ ապրված զգացումներ՝«Աղերսանք», «Սիրաձայն հծծյուններ» և այլն, եթե «Ծիածանում» ուղղակիգյուղի պատկերներ են, ապա «Նոր տաղերում», օրինակ, «Ջրտուք»բանաստեղծության մեջ, տեսնում ենք գյուղական իրականությունը իրներքին շարժումով ու համանվագով: Նմանատիպ տարբերակում կա նաևՆարեկացու տաղերի և «Մատյանի» միջև. եթե տաղերում նա որոնում էՈրդի աստծուն, բայց Հայր աստծու խնդիրը դեռ չի լուծվում (հիշենք, որՆարեկացին Սուրբ գիրքը մեկնաբանելու խնդիր ուներ), ապա Հայրաստծուն փորձում է կերպավորել «Մատյանում»:

Կրոնական առումով աստված Մեծարենցի համար այլ աստված չէր,քան Նարեկացու համար, բայց նրանց համար հույսն է գլխավոր աստվածը:Հավատը նախ պետք է հույսի տեսքով լինի, որպեսզի աստված հասկանալիդառնա. «Մարդու համար ոչինչ սարսափելի չէ, եթե կա հույսն ու հավատը:Հենց այս հույսն ու հավատն էլ պայմանավորում են միջնադարյանքրիստոնյա բանաստեղծի ու մեծ հումանիստի ստեղծագործությանինքնատիպ լավատեսական հոգին, որի հենարանը աստվածն է և նրամիածին որդին»4:

Նարեկացին և Մեծարենցը ապրած դարաշրջանով, մտածողությամբտարբեր են, բայց մտածության առարկան ու տարածությունը նույնն են:Նրանց հույսը կատարյալ մարդու տենչն է, այդ գաղափարի որոնումը:Վերջինս պարզ ու հստակ է Նարեկացու Մատյանում. «Նարեկյան դպրոցիհոգևոր կենցաղավարության և բարոյագիտության հիմքում մարդումաքրագործման, ինքնակատարելագործման, ըստ մարդկայինկարողությունների աստվածացման գաղափարն է»5: Մեծարենցի մոտ դանկատվում է նրա ձգտումների ձևակերպումներում: Մարդը չգիտի«Ջրտուքի» մշակին, «արիշին տակ նստած» շեր կանչող աղջկան, «Տապինոպաների» տուն վերադարձող մշակներին ու հնձվորներին, որ

4 Նալբանդյան Վ., Գրիգոր Նարեկացի, Եր., 1990, էջ 107:5 Թամրազյան Հրաչյա, Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը, Եր., 2004,էջ 42:

Page 126: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

126

փոխադարձաբար կատարյալ ներդաշնակության մեջ են բնության հետ:Մեծարենցը դեռ մանկուց է ապրել բնության ձայներով, զգացել բնությանհետ կյանքի ներդաշնակության գեղեցկությունն ու բնականությունը:Նարեկացին պակաս չի զգացել բնությունը, քան Մեծարենցը. հիշենք«Վարդավառի տաղը», «Հարության տաղը», որոնցում շարժումն սկսվում էբնության և մարդու ներդաշնակությունից: Սա ոչ թե Նարեկացի ուսուցչի ևՄեծարենց աշակերտի պարզ նմանություն է, այլ առանձնահատուկ ուառավել բարձր մի երևույթ՝ հանճարի արտահայտություն, բնությունըխորությամբ զգալու կարողություն:

Մարդիկ չգիտեն նաև անանձնական ուրախության գաղտնիքը, որինտիրապետելով կարելի է կատարելության հասնել.

Տու՛ր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ծաղիկներու՜ պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր (ԵԼԺ, 172):

Այսպիսով, ներքին հոգեկան տառապանքների, որոնումներիիմաստով երկու գրողներն ընդհանրանում են: Նարեկացին որոնում էմարդկության փրկության ափը, Մեծարենցը՝ մարդու փրկության ափը՝սեփական եսի դիտանկյունից: Նարեկացին առհասարակ մերժել է եսիխորհուրդը. մարդկության մեղքերը անվերջ կուտակելով իր ներսում՝ նամենքի հետ է: Մեծարենցը գրեթե եսի խորհրդից դուրս չի գալիս, բայց իրցավը զարմանալի ընդհանրացումով դարձնում է մենքի ցավ, եսի միջոցովգնում է դեպի մենքը: Նրանք չեն կարող և չեն մերժում մարդուն, միայն ցավեն զգում նրա ապականության համար. Նարեկացին, իբրև հոգևորական,հասկանում էր, որ սիրելով ու մարդու մեջ լուսավոր որակներ փնտրելովպիտի փոխեր նրա էությունը, նա ընտրում է քրիստոնեականկատարելության ուղին, «Պոեմը դառնում է մի օրհներգություն կյանքին,երջանիկ եզերքներին և աստծուն, այսինքն՝ կատարյալին...»6: «Լուսաբաղձհիվանդ» Մեծարենցն էլ իր ցավն ու ներքին տագնապները այնքանկատարյալ է ներկայացնում, որ դարձնում է դրանք ընդհանրական,ընտրում սեփական ճակատագիրը մարդու ճակատագրի դիտանկյունիցքննելու ուղին, և այն պաշտամունքը, տենչը, որ ունի Մեծարենցը լույսի,սիրո, կատարելության նկատմամբ, երբ ասում է.

Հոգիս թռչնիկ մըն է,Օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,

բնորոշ է նաև Նարեկացուն: Սա ոչ թե գրական ժառանգորդությանխնդիր է, այլ մի ողջ գրականության մեջ ներքին հարազատության և դրա

6 Թամրազյան Հ., Քննադատություն, Գիրք Բ, Եր., 1985, էջ 120:

Page 127: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

127

մեջ բազմազանության խնդիր, որ շարունակվել է մեկ հազարամյակ՝ 10-րդդարից մինչև 20-րդ դար՝ Նարեկացուց մինչև Մեծարենց:

Գ. ԳասպարյանՆարեկացու և Մեծարենցի քնարական հերոսների դրաման,

գրական առնչություններըԱմփոփում

Հոդվածը նվիրված է տարբեր դարաշրջանների երկու հայհանճարների՝ Գրիգոր Նարեկացու և Միսաք Մեծարենցիստեղծագործական առնչությանը և հոգևոր հարազատությանը: Նախնկատելի է Մեծարենցի հոգևոր և աշխարհայացքային կապը Նարեկացուհետ. համաշխարհային գրականության մեծերին կարդացած լինելովհանդերձ՝ Մեծարենցը ապավինում է միայն Նարեկացուն: Առավելակնհայտ են ստեղծագործական ընդհանրությունները Նարեկացուտաղերի, «Մատյանի» և Մեծարենցի բանաստեղծությունների միջև՝տառապանք ու մահվան սարսափ, հույսի, լույսի անվերջ որոնումներ,ստեղծագործական միաթեմայնություն և այլն, վերջապես, մարդկությանկատարելության և փրկության տենչ. Նարեկացին իր մեջ է կուտակումբոլոր մեղքերը հանուն մարդկության, Մեծարենցն էլ իր ցավը դարձնում էմարդկության ցավը, սեփական ճակատագիրը քննում մարդկությանճակատագրի դիտանկյունից:

Г. Гаспарян

Драма лирических героев Нарекаци и Мецаренца,литературные связи

РезюмеЭта статья посвящена двум армянским гениям разных эпох:

творческому отношению и духовному родству Григора Нарекаци и МисакаМецаренца. В первую очередь заметна духовная и мировоззренческая связьМецаренца и Нарекаци. Вместе с тем, что Meцаренц был начитан великихпоэтов мировой литературы, он полагается только на Нарекаци. Наиболееочевидны творческие объединения между песнями, «Книгой скорбныхпеснопений» Нарекаци и стихотворениями Мецаренца – страдание и страхсмерти, бесконечные поиски надежды, света, творческая ''однотемность'' ит.д., наконец, жажда идеализации и спасения человечества, Мецаренц же

Page 128: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

128

делает свою боль человеческой, собственную судьбу изучает с позициичеловеческой судьбы.

G. GasparyanThe drama of Narekatsi’s and Metsarents’s lyrical characters (heros),

literary connectionsSummary

The article is dedicated to creative and spiritual relations of twoarmenian geniuses Gregory of Narek and Misak Metsarents of various periods.First, it’s noticeable the spiritual and ideological connection of Metsarents withGregory of Narek: though Metsarenc had read works of Greats of world literature,he relied only on Gregory. The most obvious are the creative affinities betweenGregory’s songs, “Matean” and Metsarents’s poems: suffering and fear of death,endless quests of light and hope, etc. finally human craving for perfection andsalvation. Gregory of Narek accumulates in himself all the sins for humanity.Metsarents makes his pain the pain of humanity and examines his own fate fromthe perspective of human’s fate.

Page 129: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

129

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան

գրականության ինստիտուտի հայցորդՀՏԴ 821.19.0

ՊԵՏՐՈՍ ՄԱՐԿԻ ԿԵՐՊԱՐԸ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ«ՆԱՒԸ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ» ՎԵՊՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. ավանդույթ, ավանդություն,խորհրդային գաղափարախոսություն, նվիրյալ, մատնանշել, կորցրածճանապարհ, արտաքին պայմաններ:

Ключевые слова и выражения: традиция, легенды, советскаяидеология, посвященный, указывать, потерянный путь, внешние условия.

Key words and expressions: tradition, legend, Soviet ideology, dedicated, topoint out, a lost way, external conditions.

Կ. Զարյանի «Նաւը լերան վրայ» վեպը տպագրվել է Բոստոնում 1943-ին: Խորհրդային ընթերցողին հասանելի է դարձել միայն 1963-իհրատարակությամբ: Գրքի երևանյան հրատարակությունը այնպես էրխմբագրվել, որ գրողի մտահղացումից և նպատակադրումից գրեթե ոչիչ չէրմնացել: Արդյո՞ք հեղինակի կամքով էր կատարվել խմբագրումը, թեխորհրդային գաղափարախոսության պարտադրանքի արդյունք էր`տարբեր կարծիքներ են հնչել:1 Հոդվածի նպատակը այս հարցինանդրադառնալը չէ:

2005 թվականից այս ստեղծագործությունն ընդգրկվել է դպրոցականծրագրում և իհարկե ուսուցումը կատարվում է վեպի երևանյանհրատարակության հիման վրա: Պրպտող ուսուցիչը և աշակերտըանպայման կարդում են գրքի նախաբանը, որտեղ Հր. Գրիգորյանըմեկնաբանում և գնահատում է վեպը, անդրադառնում է որոշ կերպարների:Նրա մեկնաբանությունն ու վերլուծությունը կատարվել են խմբագրվածտարբերակի հիման վրա, ժամանակի պահանջներին համապատասխանոգով: Արդյունքում և´ վեպի, և´ նրա հերոսների արժեզրկում է կատարվել:Օրինակ` գլխավոր հերոսի մասին խմբագիրը հնչեցնում է այսպիսի միտք.«…Արա Հերյանի հայրենասիրությունը որքան էլ ազնիվ է, գործնական,սակայն քիչ էֆեկտավոր, ոչ գործոն հայրենասիրություն է: Հերյանի բոլոր

1 Հովհաննիսյան Ա., Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի երևանյանհրատարակությունը, Գրականագիտական հանդես, 2015, ԺԶ, էջ 119:

Page 130: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

130

ազնիվ ձգտումները պիտի դառնան սապոնի պղպջակներ, որովհետև նաչգիտե իր հայրենասիրության ճիշտ կիրառման ուղիները»:2

Արա Հերյանը Հայաստան էր եկել սրտի և արյան կանչով`իմանալով, որ հայրենիքը օրհասական պայքար է մղում լինելու և ապրելուհամար: Գլխավոր հերոսը նախ պետք է ճանաչեր իր երկիրն ու ժողովրդին,հայտնաբերեր Հայաստանը, որպեսզի նվիրվեր նրան: Ճանաչմանը օգնումեն վեպի տարբեր հերոսներ` յուրաքանչյուրն իր չափով ու իր ձևով: Այսպարագայում կարևորվում է նրանց խոսքը, իսկ գործողությունները մղվումեն հետին պլան: Նրանց միջոցով, օրինակ, Հերյանը հասկանում է, որ «Հայիսրտում երկիրը, հայրենիքը միայն անուշ հիշատակ չէ՝ այլ արիւնի հետշրջող մի ոգեկանութիւն, առանց որի՝ աշխատանք, հարստութիւն, դիրք եւփառք դառնում են անիմաստ»:3 Նա պատահական ուղեկցի միջոցովհայտնաբերում է, որ երկիրն ու ժողովուրդը ամբողջություն են կազմում.«…էդ դժբախտ հողերը ճիշդ ու ճիշդ նմանում են մեր ազգին… նոյնճակատագիրը, նոյն բախտը…»:4

Թե ինչ է Հայաստանը, վեպում շատերն են կարծիք հայտնում: Այդբոլոր կարծիքներն ու մտքերը պատումի ընթացքում մեկտեղվում են և ԱրաՀերյանի, ինչպես նաև ընթերցողի համար բացահայտում Հայաստան-էությունը: Այս առումով անհրաժեշտություն էր Արա Հերյանի և ՊետրոսՄարկի հանդիպումը:

Այս կերպարի մասին Ժ.Քալանթարյանը կարծիք է հայտնում.«Անձնվեր այս հերոսների (խոսքը Միշա Թումանյանի և ԲաբկենՄիրանյանի մասին է) կողքին կային նաև Մարկ Պետրոսի նմանարկածախնդիր հայեր, ովքեր ազգի մասին մշուշոտ ու վերացական ճառերէին ասում՝ ծածկելու համար իրենց շահադիտական նպատակները»5: Ո՞րն էՊետրոս Մարկի շահադիտական նպատակը: Միգուցե հենց ինքըպատասխանի այս հարցին. «Յիրաւի, սրանք նշանակալից վայրեր են, որոնցհետ հաղորդւելու համար արժում է հազարաւոր կիլոմետրներ ճեղքելանցնել, ինչպէս անցել եմ ես… Նշանակալի՛ց, կարեւորագո՛յն վայրերեն…»:6 «Ես առանց այստեղ գալու էլ ճանաչում էի իսկական մեր երկիրը,այնպէս ինչպէս նա է… ոչ իբրեւ պարզ տարածութիւն, այլ իբրեւ լուսաւոր եւ

2 Զարյան Կ., Նավը լեռան վրա, Ե., 1963, էջ XX:3 Զարեան Կ., Նաւը լերան վրայ, Բոստոն, 1943, էջ 17:4 Նույն տեղում, էջ 35:5 Հայ գրականություն, 10-րդ դասարան, Ե., 2005, էջ 116:6 Զարեան Կ., Նաւը լերան վրայ, Բոստոն, 1943, էջ 83:

Page 131: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

131

գաղտնի մի կենդանութիւն»:7 «Ես եկել եմ հեռուներից, լեցւած սրտով, ծարաւեւ տանջւած… ինքս իմ ետեւից վազելով…»:8 Ավելի ուշ Ժ.Քալանթարյանըգրում է. «Շատերը գալիս էին հետաքրքրությունից դրդված, ոմանք`շահադիտական նպատակներով, ոմանք էլ պարզապես արկածախնդիրներէին, ինչպես Հնդկաստանից եկած Մարկ Պետրոսը: Իրենց գործով ևհայացքներով տարբեր այս մարդկանց Հայաստանը ձգում էր, ևՀայաստանում նրանք, այնուամենայնիվ, գտնում կամ վերագտնում էինիրենց հայությունը, հոգով կապվում էին երկրի ու հողի հետ»:9

Տարօրինակ է Հր.Գրիգորյանի մեկնաբանությունը. «Հեղինակի և վեպիխոշոր արժանիքներից մեկն էլ այն է, որ շատ դիպուկ կերպով պատկերվածեն վեպում կեղծ հայրենասիրություն խաղացող մարդիկ: Այդպիսին է,օրինակ, վեպի ամենահյութեղ կերպարներից մեկը՝ Պետրոս Մարկը: Սաօտարության մեջ այլասերված այն հայերից է, որոնք սիրում ենազգասիրական փքուն տիրադներ արտասանել, բայց էականում չարչիներեն, պատրաստ իրենց շահի համար վաճառքի հանել ամեն մի ազգայինսրբություն»10: Միայն մի եզրակացության կարելի է հանգել այսվերլուծության մասին, որ պրն Գրիգորյանը առնվազը չի հասկացել ՊետրոսՄարկի կերպարը:

Այո՛, հետաքրքիր, նույնիսկ տարօրինակ կերպար է Մարկը: Նա քաջգիտակցում է իր լինելության խորհուրդը և կարծում է, որ Հայաստանաշխարհի համար օրհասական պահին պետք է լինի բնօրրանում: Վեպումչի կարևորվում, թե Մարկը ինչով էր զբաղվում մինչև Հայաստան գալը:Կարևորվում է այլ հանգամանք. նա Հնդկաստանից էր և իր մեջ կրում էրԱրևելքի փիլիսոփայությունը, Արևելքի մարդու աշխարհընկալումը՝բոլորովին տարբեր եվրոպացուց:

Պետրոս Մարկի հետ զրույցից հետո են բացվում նավապետի հոգուաչքերը: Նա իր մտածումներն է վստահում Հերյանին, և ընթերցողըհասկանում է, որ նրա միջոցով հեղինակը կիսում է մեզ հետ իր մտքերը,զգացումներն ու զգացմունքները, վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ,ժողովրդին ընկալելու իր կերպը: Ինչպես այդ հնդկահայը, Կ.Զարյանն էլիրեն օտար էր զգում հայաստանյան կյանքին ու միջավայրին: Նա իրժողովրդին հեռվից է նայել «ներքին աչքերով… հոգու մօտ բացւածաչքերով»: Ապրելով հեռվում, ժողովրդին ճանաչելով գրքերից ու արյան

7 Նույն տեղում, էջ 85:8 Նույն տեղում, էջ 85:9 Հայ գրականություն 12,Ե., 2011, էջ 18:10 Զարյան Կ., Նավը լեռան վրա, Երևան, 1963, էջXX:

Page 132: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

132

կանչով՝ Պետրոս Մարկը ստեղծել էր ժողովրդի վերացական-իդեալականկերպարը, որը փնտրում էր հայրենիքում ու չէր կարողանում գտնել:Դրանից նա մեծագույն ցավ է ապրում: Բայց հեռվից նայողը նաևառավելություն ունի. նա տեսնում է շատ ավելին, քան ներսում ապրողը: Նակարծում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր նկարագիրը, որըձևավորվում է դարերի ընթացքում ձեռք բերած կարողությունների շնորհիվև արտաքին պայմանների դրական կամ բացասական ազդեցություններից:Այդ նկարագիրը ժողովրդի էությունն է, մնայուն արժեք, որը որպես ճրագլուսավորում և ուղղորդում է նրա ճանապարհը: Ժողովուրդը պետք էհետևի իր էությունից բխող լույսին՝ չշեղվելով և չդավաճանելով նրան:Պետրոս Մարկը շրջել էր հեգեվարքի մեջ գտնվող Հայաստանում, տեսելգյուղեր, քաղաքներ ու շեներ, նայել ու հասկացել էր՝ մեր ժողովուրդըկորցրել է ոգեղենը, որը խորհրդանշում է դեպի ապագա գնացող ժողովրդիուղին և պահում է ժողովրդի միասնականությունը:

Հնդկահայը ցավով տեսնում է, որ ժողովուրդը վատնել էավանդույթները, մոռացել ավանդությունները, որոնք հոգու և էությանարտահայտությունն են: Բայց երբ համեմատում է մեր երկիրը Արևմուտքիեկրների հետ, տեսնում է, որ մեր երկիրը պատկանում է «Սրբազանաշխարհագրության», ուր ամեն ինչ պատճառաբանված է՝ ամեն խոսք,շարժում, գործողություն, քանի որ երկիրն ու մարդը հոգեկան միասնությունեն կազմել: Ընթերցողը Պետրոս Մարկի միջոցով լսում է հեղինակիկարևորագույն միտքը՝ երբ մեր ժողովուրդը իր երկրի հետ միասնություն էրկազմում, նրա հոգին լուսավորվում էր երկրից բխող լույսով, նա արարումէր տաճարներ, որոնք ցույց են տալիս երկրի ու անձի համադրությունը,առանց որի չի կարող իսկական կյանք լինել: Այժմ այդ հուշարձաններըցույց են տալիս ընդամենը ձգտում, հոգեկան նախադրյալ: Իսկական կյանքասելով՝ հեղինակը հասկանում է հոգևոր և մշակութային այն կյանքը, որունեցել է մեր ժողովուրդը: «Ամէն մի ցեղի կարեւրագոյն նպատակն է…տարածել մարդկայինը եւ տեսանելին՝ տիեզերքի եւ անտեսանելիի մէջ»11,-ասում է Մարկը (86-87): Մեր ժողովուրդը կարողացել է պայքարել «օձ-աստւածների եւ աստւած-օձերի, դեւերի, կենդանու գլուխներով էակների,ստորերկրեա մոգական կրակի եւ ուրիշ մութ, անարեւայինազդեցութիւնների դէմ», որովհետև գտել էր սեփական ոճը՝ էության կերպնու խորհուրդը: Շրջելով Հայաստանում`հնդկահայը տեսել էր վիրավորտաճարներում ամփոփված Լույսը՝ մեր ժողովրդի՝ երկար դարերիտքնանքի և պայքարի արդյունքը: Մարկը Սևանի հինավուրց վանքում

11 Զարեան Կ., Նաւը լերան վրայ, Բոստոն, 1943, էջ 86-87:

Page 133: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

133

կրկին տեսնում է Լույսը, իսկ երբ եկեղեցում հանդիպում է նաև Հերյանին,հասկանում է, որ իր առաջ կանգնած է այն նվիրյալը, որին ինքը փնտրումէր: Նա աշխատում է Հերյանին բացատրել. որպեսզի Լույսը լուսավորիժողովրդին, անհրաժեշտ են նվիրյալներ, որոնք կկարողանան նորիցմատնանշել ժողովրդի կորցրած ճանապարհը, այլապես ժողովուրդըդատապարտված է: Պետրոս Մարկի առաքելությունը Հերյան-տեսակինգտնելը և Լույսի խորհուրդը նրան հասցնելն է, իսկ Հերյանիառաքելությունը ժողովրդի առջևից գնալն է՝ Լույսը ջահ դարձրած:

Մարկից է ընթերցողն իմանում, որ մեր ժողովուրդը հայտնվել էանելանելի վիճակում, և դրա համար բոլորովին էլ պետք չէ մեղադրելպատմությունը կամ արտաքին պայմանները: Մեր գլխին թափվողդժբախտությունները մի բացատրություն ունեն միայն. մենք թուլանում,հոգով անզորանում ենք, շեղվում մեր ճանապարհից և դրանով իսկպայմաններ ենք ստեղծում, որ դժբախտությունները մեկը մյուսի հետևիցթափվեն մեր գլխին: Երբ չկա հոգեկան միասնություն, չկա միասնականնպատակ, հնարավոր չէ քայլել միևնույն ճանապարհով: Սա մերդժբախտությունների և ողբերգությունների պատճառների բոլորովին նորբացատրություն էր:

Հերյանի հետ զրույցում Պետրոս Մարկը զգուշացնում է, որժողովուրդը պիտի կարողանա գիտակցել սեփական կեցության խորհուրդը,որովհետև հենց այդ գիտակցումն է ապահովում ժողովրդի միասնությունը.առանց միասնության կործանումն անխուսափելի է:

Պետրոս Մարկի և Հերյանի հանդիպման ժամանակ հասկանում ենք,թե ինչ մեծ առաքելություն է ծանրացած հերյանների ուսերին՝ հետ բերելհույսը, լուսավորել և ցույց տալ ապագայի ճանապարհը:

Ինչպես տեսնում ենք, այս հնդկահայը փիլիսոփա է և ուսուցանող, ոչմարտիկ, այդ պատճառով էլ չի կարող իր ուսերին վերցնել այնառաքելությունը, որի անհրաժեշտությունը գիտակցում է, բայց նաև գիտի,որ չի կարող իրականացնել: Նա այն միջոցն է, որով կարևորագույն միտքըՀերյան-տեսակին պետք է հասներ:

Պետրոս Մարկի առաքելությունը Հերյան-տեսակին գտնելը և Լույսիխորհուրդը նրան հասցնելն է, իսկ Հերյանի առաքելությունը ժողովրդիառջևից գնալն է՝ Լույսը ջահ դարձրած:

Այս վեպում իրոք կան գործողություններին չմասնակցող կերպարներ:Նրանց մեծ մասը էպիզոդիկ են, բայց նրանց ներկայությունը անհրաժեշտ է,որպեսզի բացահայտվի և հասունանա գլխավոր հերոսը՝ Արա Հերյանը: Այլէ Պետրոս Մարկի խնդիրը: Նա մտածողն է, վերլուծողը և ուսուցանողը ևորպես այդպիսին՝ նրա ներկայությունը անհրաժեշտություն էր և՛ վեպիասելիքն ամբողջացնելու, և՛ գլխավոր հերոսի կայանալու համար:

Page 134: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

134

Ա. ՀովհաննիսյանՊետրոս Մարկի կերպարը Կոստան Զարյանի

«Նաւը լերան վրայ» վեպումԱմփոփում

Հոդվածի նպատակն է մեկնաբանել Կոստան Զարյանի «Նաւը լերանվրայ» վեպի հերոսներից մեկի՝ Պետրոս Մարկի կերպարը:

Այս վեպը Հայաստանում տպագրվել է 1963 թվականին՝ խորհրդայինգաղափարախոսության ներկայացրած պահանջներին համապատասխանխմբագրումներով, ուստի փոխված են վեպի գաղափարը և հեղինակինպատակը:

Աշակերտներին, ուսանողներին և ուսուցիչներին հասանելի է միայն1963 թվականի աղավաղված հրատարակությունը և որպես վերլուծություն՝առաջին հերթին այդ հրատարակության առաջաբանը՝ գրված գրքիխմբագրի կողմից:

Հոդվածի նպատակն է ներկայացնել երկրորդական հերոսներից մեկի՝Պետրոս Մարկի կերպարը: Ըստ հոդվածագրի՝ այս կերպարը, թեևգործողություններին չի մասնակցում, բայց, որպես մտածող, վերլուծող ևուսուցանող՝ առանցքային նշանակությունունի գլխավոր հերոսի կերպարիկայացման և վեպի գաղափարը բացահայտելու հարցում:

А. ОганесянОбраз Петроса Марка в произведении «Корабль на горе»

РезюмеЦель статьи - комментировать образ Петроса Марка в произведении

Костана Зарьяна «Корабль на горе».В Армении этот роман был напечатан в 1963 году отредактированным

в соответствии требованиям советской идеологии, в следствии чего былиизменены цель и идея автора.

Ученикам, студентам и учителям доступен только искаженныйвариант издания 1963 года, а также, в первую очередь, анализ предисловиииздания, написанный редактором книги.

Цель статьи – трактовать образ второстепенного героя Петроса Марка.По мнению автора статьи, хоть и он не учавствует в действиях, но какдумающий, анализирующий и обучающий персонаж, имеет ключевоевлияние в создании образа главного героя и в раскрытии идеи романа.

A.HovhannisyanThe character of Peter Mark in the novel “The Ship on the Mountain”.

Summary

Page 135: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

135

The aim of this article is to interpret the character of Peter Mark in thenovel “The Ship on the Mountain”.

This novel was published in 1963. The changes in the novel were madeaccording to the requirements of the Soviet ideology. Thus, the main idea of thenovel and the author’s purpose were changed.

Only the distorted edition of the novel, published in 1963, and the prefaceof it, wriiten by the editor, are available to the pupils, students and teachers.

The purpose of the article is to present the image of one of the secondarycharacters of the novel Peter Mark.

According to the author of the article, this character, though does notparticipates in the actions of the novel, but as a thinking, an analyzing and ateaching character, is a key influence in the creation of an image of the hero, andin the disclosure of the idea of the novel.

Page 136: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

136

ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան

գրականության ինստիտուտի հայցորդՀՏԴ 821.19.0

ԱՐՑԱԽԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. հրապարակախոսականարձակ, համապատկեր, հետագիծ, աշխարհայեցողություն,պատկերամտածողություն, խորհրդանշական, հայրենի եզերք:

Ключевые слова и выражения: публицистическая проза, панорама,траектория, мировоззрения, образное мышление, символичный, родной край.

Key words and expressions: publicistic prose, panoram, trajectory, worldoutlook, symbolic, motherland.

Յուրաքանչյուր գրողի համար «սկզբունքային նշանակություն ունիկենսական նյութի ընտրությունը, որն անհնարին է առանց կյանքի լավճանաչողության և ստեղծագործական վերաբերմունքի. պետք է գտնելայնպիսի փաստ, այնպիսի անձնավորություն, որոնք ինքնին տիպական ևնշանակալից լինեն կյանքի տվյալ բնագավառի համար»1:

Այս առումով անտարակույս է, որ գրողի համար «կենսական նյութիընտրության» հիմնական «ավազանը», որտեղից նա ստեղծագործականճանապարհի բոլոր հանգրվաններում կենսական լիցքեր է ստանում, իրծննդավայրն է, հայրենի եզերքը՝ իր անկրկնելի գույներով ու երանգներով,մանկության տարիների հուշերը, որոնք անջնջելի հետք են թողնում ամբողջկյանքում:

Հայրենի եզերքում ապրող մարդիկ են հետագայում ամբողջացնումգրողի ստեղծած կերպարների պատկերասրահը, նպաստում նրա կողմիցժամանակի զգացողության խորացմանը, որը «տեսական վերացություն չէ,այլ կեցության անհրաժեշտություն: Ի՞նչ ենք ժառանգել անցյալից և ի՞նչ ենքստեղծում՝ գոյության իմաստն է սա, որ ստուգվում է նաև անհատիքաղաքացիական հետագիծը հասարակություն, պետություն, հայրենիքհասկացություններում»2:

1 Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1980, էջ 358:2Սարինյան Ս., Գեղարվեստական գրականության պատմականությունը,«Սովետական գրող», Երևան, 1979, էջ 292:

Page 137: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

137

Հայրենի եզերքի մարդկանց, նրանց աշխարհայեցողության ուկենսակերպի գեղարվեստական արծարծումների միջոցով է գրողը փորձում«հայտնաբերել մարդ-հայրենիք միաձույլ խորհրդանիշը»3:

Զորի Բալայանի «կենսական նյութի ընտրության» «ավազանը»Արցախն է՝ իր դարավոր պատմությամբ, խորհրդային տարիների դժնդակիրադարձություններով, անկախության շրջանի փառահեղ մաքառումներով:

Անգամ հեռավոր Կամչատկայում գրած պատմվածքներում,ակնարկներում, հուշագրություններում, հյուսիսի կյանքը պատկերող այլժանրերի ստեղծագործություններում զգացվում է արցախցի գրողիյուրահատուկ աշխարհընկալումը, արցախյան շնչառությունը: Եվբոլորովին էլ պատահական չէ, որ գրողի ղեկավարած արշավախումբըկոչվում էր «Ղարաբաղ», իսկ արշավախմբի մասին գրված պատմվածքներիցմեկն ավարտվում էր խորհրդանշական կերպով՝ «Ղարաբաղը» կորավհյուսիսի մշուշներում»:

Խորհրդային տարիներին Զորի Բալայանն Արցախի համապատկերըներկայացնում է մի դեպքում առանձին անհատներին, մի այլ պարագայում՝այդ տարիների համար խիստ բնորոշ իրադարձություններին նվիրվածհուշագրություններում, կենսագրական վավերագրերում, ակնարկներում,որոնց մեջ հրապարակախոսությունը տոգորվում էգեղարվեստականության շնչով, որը շարադրանքին հաղորդում էպատկերավորություն և հուզականություն:

Այս տեսանկյունից բնորոշ են ակնարկները, որոնց մեջ թեպետ«հեղինակի երևակայությունը «իրավունք չունի» փոխելու փաստերիհիմանական բնույթը, բայց այն ևս կարևոր դեր է խաղում: Առանցերևակայության ակնարկագիրը չէր կարողանա ջոկել երևույթի հիմնականօղակները, տալ տեղի ունեցած դեպքերի հոգեբանականպատճառաբանությունը, հերոսի ներքին խոսքը և այլն»4:

Այդ շրջանի ստեղծագործությունների կերպարները, ներկայացնելովառանձին անհատների կենսապատումի դրամատիկ ապրումները, մարդ-ժամանակ և մարդ-հասարակություն հակասական կապերը,խորհրդանշում են տոհմի, գերդաստանի, լայն առումով՝ ժողովրդիողբերգությունը, որը վերաճում է հայրենիքից տարանջատված ևարհեստականորեն օտարին բռնկված մի ողջ երկրամասի հայ բնակչությանպատմության: Այդ պատմության էջերը լրացվում են նաև անկախության

3 Գասպարյան Դ., Հայ գրականություն, Գ. 2, Երևան, «Զանգակ» հրատ., 2002, էջ 312:4 Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, էջ 359:

Page 138: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

138

տարիների ստեղծագործություններում. «Մորս ճակատագրում, ինչպեսհայելու մեջ, արտացոլվել էր ողջ Արցախի ճակատագիրը»5:

«Հաղթելով մահին» կենսագրական-հուշագրական գրքում ԳՈՒԼԱԳ-իբոլոր պարունակներով անցած մոր՝ Գոհարի, աքսորավայրում մահացածհոր և բազմաթիվ մերձավորների կենսապատումի ռեալիստականպատկերներով Զորի Բալայանը ներկայացնում է ժամանակը բոլորչափումներով՝ հաճախ խախտելով նրա՝ անցյալ-ներկա պայմանականսահմանները:

Մինչև Արցախյան ազատամարտը հրատարակած գրքերում(«Բարության ծառը», 1986, «Դիմակայում», 1989, «Ճանապարհ», 1989, և այլն)Բալայանը տարածության ու ժամանակի միասնականության (քրոնոտոպ)համապատկերում ներկայացնելով իր հերոսներին՝ նրանց բնութագրում էորպես զարմանալիորեն հավատավոր ու արդարադատ, շիտակախոս ուանհանդուրժող, խստակյաց ու խստաբարո անհատականություններ,ովքեր, որտեղ էլ որ ապրելուց լինեն, պահպանում են արցախյանյուրահատուկ արժանապատվության բարձր զգացումը, հայրենի եզերքինկատմամբ ունեցած անսահման սերն ու կարոտը:

Զորի Բալայանի «գրի ռիթմը էականորեն փոխվում է ազատագրականշարժման վերելքի տարիներին»6: Նրա ստեղծագործություններիառանցքում արդեն արցախյան գոյամարտի հերոսներն են. «Այն ամենը,ինչի մասին գրում եմ, անմիջականորեն կապ ունի պատերազմի հետ:Հայրենական պատերազմի, որ այսօր մղվում է Ղարաբաղում: Եթե նույնիսկթվա, թե գրում եմ ֆրանսիական հեղափոխության մասին, իմ աչքերի առաջմիշտ այն տղաների դեմքերն են, որոնց ամեն օր հանդիպում եմդիրքերում»7:

Այդ տղաներին հասարակական-քաղաքական զարգացումների,ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուրհամապատկերում հեղինակը ներկայացնում է «Դժոխք և դրախտ» գրքում,որտեղ թեև սյուժետային գիծն արտաքնապես հաճախ ընդհատվում է կամառաջ ընթանում նոր ճյուղավորումներով, այնուամենայնիվ, պատումիբոլոր հանգույցները վերջիվերջո միավորվում ու բացահայտում ենստեղծագործության ընդհանուր գաղափարը:

Գրքում հեղինակի պատումը ծավալվում է ժամանակի շարժմանըզուգընթաց, որի հարահոսում էլ բացահայտվում են կերպարների

5 Բալայան Զ., Հաղթելով մահին, Երևան, 2009, 371:6 Սարինյան Ս., Շարունակվող լեգենդ, Երևան, 2008, էջ 65:7 Բալայան Զ., Դժոխք և դրախտ, Երևան, 1996, էջ 13-14:

Page 139: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

139

գործողություններն ու ճակատագրերը՝ նոր նրբերանգներով ներկայացնելով«դժոխային պայմաններում հայտնված դրախտային անկյան՝ Արցախիպատկերը»8:

Ճիշտ է, գրքում հանդես են գալիս կերպարներ, որոնք իրականմարդիկ են, սակայն դա չի խանգարում հեղինակին ժամանակի «ներփակ» և«բաց» սահմաններում նրանց ներկայացնելու գեղարվեստական տարբերհնարքներով, հոգեբանական նուրբ ներթափանցումներով բացահայտելունրանց խոհերն ու ապրումները, մեկնաբանելու արցախյան ոգուբացառիկության գաղտնիքը, փնտրելու մարդկային կերպի արցախյանտեսակը. «Ինձ համար ես վաղուց եմ պարզել, որ խոսքն այստեղ ոգուբաղադրիչների ամբողջության մասին է, որոնք ամուր միակցված են իրար»9:

Այդ բացառիկությունը գեղարվեստական վարպետությամբ էներկայացված «Դժոխք և դրախտ» գրքի՝ Շուշիի ազատագրմանը նվիրվածհատվածներում: Մարտերին մասնակցող հեղինակը քնարական ջերմզեղումներով է ներկայացնում Արցախի գույներն ու երանգները. «Ոչ մի տեղայնպես մութ երկինք ու պայծառ աստղեր չկան, ինչպես Ղարաբաղում:Ցանցով քողարկված ու արհեստական տերևներով ծածկված խրամատից եսշուտ-շուտ վերև էի նայում ու հիշում մանկությունս»10:

Գեղարվեստական հետաքրքիր հնարք է մարտի թեժ պահին,հրետանակոծության, տարբեր զինատեսակների համազարկերի խլացուցիչաղմուկի մեջ համակվել մանկության տարիների հուշերով, սրտին «մոտընդունել գեղարվեստական այն պատկերը, թե ամեն մի աստղ ոչ թեպարզապես մարդ է, այլ մարդու ճակատագիր»11:

Բնութագրական նրբագծերով են ներկայացված Արկադի Տեր-Թադևոսյանի, Արկադի Կարապետյանի, շտաբի պետ Ֆելիքս Գզոյանի, նրաորդու՝ Արսենի կերպարները, ինչը մի անգամ ևս փաստում է, որ ԶորիԲալայանի հրապարակախոսական արձակը բոլոր հիմքերը տալիս է այնգեղարվեստական գրականության համապատկերում համակարգելու ևարժևորելու համար:

Մ. ՄկրտչյանԱրցախը Զորի Բալայանի հրապարակախոսական արձակում

Ամփոփում

8 Նույն տեղում, էջ 6:9 Նույն տեղում, էջ 6:10 Նույն տեղում, էջ 141:11 Նույն տեղում, էջ 141:

Page 140: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

140

Զորի Բալայանի հրապարակախոսական արձակն աչքի է ընկնումգեղարվեստական մտածողությանը յուրահատուկ գծերով,կերպարակերտման ու պատկերաստեղծման յուրահատկություններով:Իրական մարդկանց կերպարների, իրական իրադարձություններիստեղծման ու ներկայացման միջոցով Զորի Բալայանը յուրովիներկայացնում է մարդ-ժամանակ, մարդ-հասարակությունհարաբերությունները՝ ամբողջացնելով Արցախի համապատկերը:

М. МкртчянАрцах в публицистической прозе Зория Балаяна

РезюмеПублицистическая проза Зория Балаяна отличается свойственными

художественному мышлению чертами, особенностями создания образов ипортретов. Создавая и представляя образы реальных людей и реальныхсобытий, Зорий Балаян по-своему представляет отношения человек-время,человек-общество, придавая целостность панораме Арцаха.

M. MkrtchyanArtsakh in publicistic prose of Zori Balayan

SummaryZori Balayan’s publicistic prose is distinguished by its unique features of

artistic thinking, character construction and image creation’s singularities.Through character of real people and real events creation and presentation ZoriBalayan introduces man and time, man and society relationships in his own waycompleting Artsakh’s whole picture.

Page 141: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

141

ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան

գրականության ինստիտուտի հայցորդՀՏԴ 82.09:398

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ԼԻԼԻԹԸ» ՀԻՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՈՒԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ադամ, Եվա, «Ծննդոցգիրք», դրախտ, երկիր, օձ, արևելյան ավանդազրույցներ, մազեր, արգելվածպտուղ, լեգենդ, Ֆաուստ:

Ключевые слова и выражения: Адам, Ева, “Книга Бытие”, рай, Земля,змея, восточные придания, волосы, запретный плод, легенда, Фауст.

Key words and expressions: Adam, Eve, “Book of Genesis”, paradise, earth,serpent, eastern legends, hair, fruit, myth, Faustus.

Հին դիցաբանական հավատալիքների ամենաբազմաշերտ ևհակասական կերպարներից է Լիլիթը, ով համաշխարհային գրականությանմեջ ստեղծագործական վերամեկնաբանումների երկար ճանապարհ էանցել:

Հին եբրայական պատմությունների ընդհանրացմամբ եբրայականհանրագիտարանում Լիլիթը անվանվում է գիշերային աստվածուհի:Ինչպես նշում են հետազոտողները, լեզվական առումով ստուգաբանորենկապված է գիշեր կամ քամի բառերի հետ: Ինչպես կտեսնենք, Իսահակյանիմոտ Լիլիթին բնորոշող երկու հատկանիշներն են քամու պես սլանալը ևգիշերները խորհրդավոր անհայտանալը Ադամի մոտից1:

Թալմուդական բնագրերում նա երկարամազ ու թևավոր կին էներկայացվում: Հավատալիքային այս ըմբռնումների հիման վրամիջնադարում համարվում էր գայթակղիչ կին երկար մազերով: Գիշերայինմի դև, որ թռչում էր տարբեր կողմեր:

Վերածնության շրջանում Լիլիթը իբրև Ադամի առաջին կին, որըդուրս է գալիս դրախտից, սկսում է ընկալվել որպես չքնաղ գեղեցկությամբվերերկրային մի էակ, այսպես «մուտք գործելով» նոր շրջանի եվրոպական,այդ թվում նաև ռուս գրականություն2:

17-18-րդ դարերից եվրոպական գրականության մեջ Լիլիթիկերպարին դիմող հեղինակները աշխատում են ընդգծել նրա

1 Еврейская Энциклопедiя. Т. 10-ый, С. Петербург, стр. 206.2 Мифы народов мира, т. 2-й, Москва, 1982, стр. 55.

Page 142: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

142

բազմաշերտության ու հակասականության այս կամ այն հատկանիշը ուդրսևորումը: Նկատելի է, որ գրականության զարգացման ընթացքը Լիլիթինաստիճանաբար ձերբազատում է հին աշխարհից մինչև միջնադարյանկաբալիստական ըմբռնումները հասնող ծիսա-հավատալիքային ուհմայական շերտից, վերածելով նրան կանացի մշտահմա մի կերպարի, ուրտղամարդկանց տանջելն իսկ ավելի շատ կապվում է նրա կանացի հմայքիև ոչ թե դիվային բնության հետ:

«Լիլիթի» և նրա նախատիպերի համեմատությունն սկսենք ԱվԻսահակյանի հետևյալ բնորոշմամբ. «Լիլիթը կարծես միլիոն տարիներքարացել է սաթի մեջ և հիմա նորից կենդանանում է Իսահակյանի գրչիտակ: Նա երևում է ինչպես երազային տեսիլք, որի պատկերը,զգացողությունը միշտ եղել է մեր անուրջներում և հիմա կենդանանում էմեր առջև: Եվ կամա թե ակամա գերվում ու զմայլվում ես Իսահակյանիարվեստի կախարդությամբ»3:

Նման բյուրեղացումը Իսահակյանը կատարել է բազմաստիճանընթացքով՝ այդպիսի խտացման հասնելով լեգենդի եռաստիճան մշակմաներեք տարբերակներով: Երրորդ կամ վերջնական տարբերակը տեղ է գտելՎարպետի 1950-ական թվականներից սկսած բոլորհրատարակություններում, հասնելով գեղարվեստական ընդհանրացման:Այդ ճանապարհին դուրս են մնացել մի շարք մանրամասներ ուհատվածներ, որոնցում ավելի ցայտուն է երևում կապը Լիլիթիսկզբնաղբյուրների ու նրա նախնական բնույթի հետ: Ասվածը վերաբերում էնաև Լիլիթին վերաբերող գրառումներին: Այս պատճառով «Լիլիթի»ընդունված վերջին տարբերակը կհամեմատենք նախորդ երկուսի և հիշյալգրառումների հետ:

«Լիլիթը» Իսահակյանը ենթավերնագրում անվանել է «Արևելյանառասպել»՝ ընդգծելով համապատասխան գրական նախօրինակ ունենալը:

«Ծննդոց գրքի» առաջին գլուխը և երկրորդ գլխի 1-7-րդ տողերըխտացրել է հետևյալ պարբերության մեջ. «Աստված՝ երկինք ու երկիր ևբոլոր կենդանիներն ու բույսերը Իր արարչական մի սոսկ խոսքովստեղծելուց հետո առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր ևնրանից ստեղծեց մարդուն»4:

«Ծննդոց գրքի» առաջին գլխում յուրաքանչյուր օրվա համար նշվում է,թե Աստված տվյալ օրը կատարվելիք արարման համար ինչ է ասում, որի

3 Իսահակյան Ավ., Բարև Վարպետ, Երևան, 2008, էջ 302:4 Իսահակյան Ավ., Երկերի լիակատար ժողովածու տասնչորս հատորով, հտ. 5-րդ,Երևան, 2014, էջ 178:

Page 143: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

143

համար վեց օրերից յուրաքանչյուրն սկսվում է «Եւ ասաց Աստուած»խոսքերով: Արարչագործությունը, սակայն, Իսահակյանը դիտելով որպեսԱստծո միասնական ծրագիր և չցանկանալով ամեն օրվա արածընկարագրելով ծանրացնել լեգենդի մուտքը, գրում է, որ արարչական մեկխոսքով արարեց ամենը: Այստեղ «Ծննդոց գրքի» մարդու արարմանըվերաբերող մի էական տարբերություն կա: Աստվածաշնչում ասվում է, որԱստված ստեղծեց «զմարդն հող յերկրէ. Եւ փչեաց յերեսս նորա շունչկենդանի, եւ եղեւ մարդն յոգի կենդանի» (Ծննդ. Բ 7-8):

Մայր հողին միախառնված աստվածային արարչագործ շնչիփոխարեն Իսահակյանը պարզապես գրում է, որ Ադամը ստեղծվեցանասունների ոտքի տակ ընկած հողից: Մարդու հողեղեն բնույթիգիտակցված ավելի հասարակացումը Վարպետը կատարում է առավելընդգծելու ստեղծագործության հիմքում ընկած կոնֆլիկտը, որը կառուցվումէ Ադամի հողեղենության և Լիլիթի հրեղեն բնույթի հիման վրա:

Ինչպես որ միջնադարյան մեկնություններում է ասվում, թե մարդըԱրարչության շարունակական փառաբանությունն է, այնպես ևԻսահակյանն է գրում Ադամի ստեղծման մասին. «Ստեղծեց նրան, որ սասքանչանա Իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը»:

Ադամին դրախտում դնելու մասին «Ծննդոց գրքում» ասվում է. «Եւտնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ ընդ արեւելս, եւ եդ անդ զմարդն, զորստեղծ» (Ծննդ. Բ 8-9): Բառացի նույն հետևողությամբ Իսահակյանն է գրում.«Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը: Նորաստեղծ Ադամը հիացավԱստծու հրաշալիքների վրա»: Ադամը փառաբանում է Աստծոարարչագործությունը: Վերջնական բնագրում և տարբերակներում մինրբին, բայց և կարևոր տարբերություն կա: Առաջին և երկրորդտարբերակներում ասվում է, որ Ադամը «զարմացավ և փառաբանեց մեծվարդապետի անունը»: Վերջնական տարբերակում ասվում է «մեծվարպետի անունը», որով Աստծուն տրված բնորոշումը որոշակիորենաշխարհականացել է: «Մեծ վարդապետը» գալիս է եբրայական «Ռաբբի»-վարդապետ անվանումից և ավելի ընդգծված է կապվում եբրայականավանդության հետ: Վերջին տարբերակում այն ավելի ընդհանարականբնույթ ունի: Աստված որպես մի վարպետ է արարում երկինքն ու երկիրը:

Այս հատվածում Իսահակյանը հետևել է «Ծննդոց գրքի» երկրորդ գլխիընթացքին մինչև կնոջ ստեղծումը: Ադամի մի կողից ստեղծված Եվայիփոխարեն ինչպես որ հին եբրայական ավանդությունում է, ստեղծվում էհրեղեն Լիլիթը. «Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն,ճախրող բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին»: Ոչ թե պարզապեսկրակից, այլ վեր սուրացող կրակից է ստեղծում Լիլիթին, ավելի ընդգծելուհամար Ադամի հետ նրա բնության հակադրությունը:

Page 144: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

144

Արարչագործության վեց օրերից յուրաքանչյուրի վերջում ասվում է.«Եւ ետես Աստուած զի բարի է» (Ա 19): Այս խոսքերը Իսահակյանըներկայացնում է որպես Լիլիթի համար ասված.

Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց. «Բարի է, որովհետևգեղեցիկ է»:

Նման մեկնաբանությամբ բարին գեղեցիկն է: Այս նախադասությանչակերտների մեջ վերցնելը ակնարկում է, որ դրանք մի սկզբնաղբյուր ունեն,որը «Ծննդոց գիրքն» է:Հաջորդող շարադրանքում Լիլիթի համար են ասվում Եվային վերաբերողաստվածային մաղթանք-պատգամի նշանավոր խոսքերը հետևյալվերաշարադրմամբ. «Ադա՛մ, ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը: Իրարաչքերի մեջ տեսեք ձեր պատկերը և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց:Աճեցե՛ք և բազմացե՛ք»:

Այստեղ իրար միահյուսված են ներկայացվել՝ «Արասցուք դմաօգնական» (Ծննդ. Բ 19), «Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր Իւր, ըստպատկերի Աստուծոյ արար զնա» (Ա 27), «Սիրեցէք զմիմեանս»Ավետարանից եկող խոսքերը և «Աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր, եւտիրեցէք դմա» (Ա 28) խոսքերը Լիլիթի հետ կապված իսահակյանականվերամեկնաբանմամբ:

Եվային ստեղծելուց հետո տղամարդու՝ կնոջը հետևելու մասին«Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ» (Բ 24) ևԵվայի համար ասված «Առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ» (Քոամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա. Գ 16) խոսքերիվարպետ միահյուսմամբ Իսահակյանը գրում է. «Ադա՛մ, քո բոլոր օրերիդմեջ հետևիր Լիլիթին, և դո՛ւ, Լիլիթ, հնազանդ եղիր Ադամին»:

Համաշխարհային գրականության մեջ Լիլիթի գրականկերպավորմանը Իսահակյանի «Լիլիթի» շրջանակում անդրադարձել են Կ.Գրիգորյանը և Ավ. Իսահակյանը: Կ. Գրիգորյանը ներկայացնում է նաև նորշրջանի եվրոպական և ռուսական գրականության մեջ Լիլիթին նվիրվածստեղծագործությունների մատենագիտական հանգամանալից թվարկումը5:

Ավ. Իսահակյանը Լիլիթի համաշխարհային գրականության մեջանդրադարձը դիտարկելով Վարպետի համանուն ստեղծագործությանհամատեքստում, գրում է. «Լիլիթի կերպարի ռոմանտիկխորհրդավորությունը՝ «հավերժական կնոջ» բանաստեղծականսիմվոլիկան, իր վրա է սևեռել տարբեր ժամանակների ստեղծագործողներիուշադրությունը: Իսահակյանի արխիվային նյութերից՝ օրագրերից,

5 Տե՛ս Григорян К., Творческий путь Аветика Исаакяна, Ереван, 1975, стр. 87-107.

Page 145: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

145

ծոցատետրերից մեզ հայտնի է դառնում, որ նա խորապես ծանոթ է եղել այդգրականությանը, մանրազննին կերպով ուսումնասիրել է Լիլիթի տարբերմեկնաբանությունները, նրա շուրջ եղած լեգենդները, պատմվածքները,բանաստեղծությունները»6:

Վերլուծելով Լիլիթի կերպարը մի շարք ստեղծագործություններում,որպես ընդհանրացում Ավ. Իսահակյանը գրում է. «Լիլիթի կերպարըհիմնականում դիտվում է որպես գայթակղության խորհրդանիշ-դև-կին,հեռու մարդկային բնությունից, մարդկային զգացմունքներից»7:

Հետազոտողը նշում է, որ հիշյալ մեկնաբանություններիցորոշակիորեն տարբերվում է ռուս սիմվոլիստ բանաստեղծ ՖեոդորՍոլոգուբը, ում ստեղծագործություններում «Երևան է գալիս քնարական,«անորսալի» կախարդուհու կերպարը»: Լիլիթին նվիրված նրաբանաստեղծական շարքում, որի քնարական հերոսը Ադամն է, «ВолшебницаЛилит» բանաստեղծության մեջ նկատելի է դրախտի ջինջ պայծառությանմեջ Ադամին հայտնվող հրաշեկ Լիլիթի շունչը:

Լիլիթի դիցաբանական կերպարը գրական վերամեկնաբանումներիբարդ, դժվարին ու հակասական ճանապարհ անցնելով ասես գալու էրմարմնավորվելու Իսահակյանի «Լիլիթում», որպես կանացի նախասկզբի ուանորսալիության արտահայտություն:

Մ.Մկրյանը Իսահակյանի այս թեմային դիմելը բացատրում է նաևհետևյալ հանգամանքով. «1900-ական թվականներին հայ գրականությանմեջ եղավ մի շրջան, երբ մեր մի շարք գրողներ (որոնց թվում և Շանթը)կարծեք թե իրար հետ մրցելով, ավելի շուտ վիճելով, հարկ համարեցին գրել«կին» թեմայով պատմվածքներ կամ վիպակներ, նույնիսկ պոեմներ, բայցպիտի ասել, որ նրանք կանացի էության բացահայտման ու բարոյական-հոգեբանական գնահատման հարցում սովորաբար դրսևորում էին որոշակիանկումայնություն՝ գռեհկաբանություն և էրոտիզմ: Իսահակյանի արձակպոեմը, որը գրված է 1921 թվին, իր բովանդակության վեհությամբ ուբանաստեղծականությամբ այդ բոլորի հակապատկերն է ու ժխտումը»8:

Կ. Գրիգորյանը գրում է, որ «Լիլիթը» գրության ժամանակի առումովհամընկավ արևմտաեվրոպական գրականության մեջ նեոռեալիզմիհոսանքի տարածման հետ: Դեռևս 19-րդ դարավերջին սիմվոլիստների մոտնկատվում է շեշտված հետաքրքրություն գաղտնի-հանելուկային և

6 Իսահակյան Ավ., «Լիլիթը»՝ «Բարև Վարպետ» գրքում, Երևան, 2008, էջ 306:7 Նույն տեղում, էջ 307:8 Մկրյան Մ., Իսահակյանի հումանիզմը, Երևան, 1975, էջ 105-106:

Page 146: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

146

դիվական կերպարների հանդեպ ու նորովի են իմաստավորվում հին ևմիջնադարյան ավանդական սյուժեները9:

Իսահակյանի՝ Լիլիթին դիմելը, սակայն գրականագետը բացատրում էոչ թե մարդու ներսում եղած տարերային մութ ուժերի ազդեցության մասինժամանակի տարածված թեմաներով, այլ դևի Լերմոնտովից եկողընկալմամբ: «Мой демон» բանաստեղծության մեջ ասվում է.

И ум мой озарять он сможетЛучом чудесного огня.

Ըստ Գրիգորյանի Իսահակյանի հերոսի՝ Ադամի կյանքը ևսլուսավորվում է կախարդական այդ կրակով: Նաև ըստ նրա Իսահակյանի«Լիլիթը» հիշեցնում է Լերմոնտովի նույնաբնույթ Թամարային, ում մասինբանաստեղծը գրում է.

Прекрасна, как ангел небесный,Как демон, коварна и и зла…

Գրիգորյանը վկայակոչում է նաև այս հերոսուհու մասին Բելինսկուխոսքերը, որում նրան համեմատում է հին հունական սիրենների, ինչպեսնաև ջրահարսերի հետ, որոնց «չի կարելի սիրել, չի կարելի և ատել, բայցնրան կարելի է միաժամանակ և՛ սիրել և՛ ատել»10:

Տեսանք, որ թալմուդական ավանդություններում Լիլիթի երկուբնորոշ հատկանիշներն էին սրընթաց թռչելը և գեղեցիկ ու երկար մազերունենալը: Իսահակյանը Ադամի հողեղենությունը և Լիլիթի հրեղենությանհակադրությունն արտահայտում է առաջին հերթին Լիլիթի թռչելովսլանալու միջոցով, որ Ադամը շարունակ հուսահատվում է՝ չկարողանալովհասնել Լիլիթին:

Վարպետը Լիլիթին վերաբերող հին աղբյուրների հետևողությամբ էորպես նրա գեղեցկության կարևոր հատկանիշ նշում երկար մազերը, որոնքտարածվելով թիկունքից նրա մարմինն առավել գրավիչ են դարձնում:

Լիլիթը իր վարսերի կախարդող հմայքով է հիշվում նաև Գյոթեի«Ֆաուստի» Վալպուրգյան գիշերվա նշանավոր տեսարանում: ՖաուստըՄեֆիստոֆելին հարցնում է, թե ով է այնտեղ գտնվում: Մեֆիստոֆելը ասումէ, որ Լիլիթն է: Ի պատասխան Ֆաուստի հարցի, թե Լիլիթն ո՞վ է,Մեֆիստոֆելը ասում է, որ Ադամի առաջին կինն է: Նա զգուշացնում էՖաուստին չդիպչել Լիլիթի վարսերին, որովհետև այդ վարսերն են նրա

9 Григорян К., Творческий путь Аветика Исаакаяна, стр. 104:10 Նույն տեղում, էջ 105-106: Տե՛ս նաև Белинский В. Г., Полное собрание сочинений,т. lV, стр. 226:

Page 147: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

147

միակ զարդարանքը: Ով դիպչում է Լիլիթի մազերին, կապվում է և այլևս չիկարող հեռանալ նրանից11:

Լեգենդի առաջին տարբերակում Ադամը մի ձոն է ուղղում Լիլիթիմազերին: Իրար հաջորդող հինգ պարբերություններում նա շարունակդիմում և ներբողում է Լիլիթի մազերը (էջ 706-707):

Առաջին պարբերության մեջ կախարդանքի նույն ուժով Ադամն էասում.

-Ես սիրում եմ քո մազերը, քո անուշաբույր մազերը անպարտելիհրապույրների ցանց են հյուսել: Քո մազերը ցանցել են սիրտս:

Կախարդելու յուրօրինակ ծիսական արտահայտություն է հիշեցնումվերջին պարբերությունը. «Եվ բյուր փափագով համբուրեց Լիլիթի մազերը ևհամբուրեց մազերն ու աչքերին քսեց Լիլիթի մազերը»:

Այնպես որ լեգենդի հին բնագրերի դիվական հատկանիշներըգեղեցկության շղարշով են պատվել Վարպետի գրչի ներքո, համահունչպատկերի նորովի կերտմանը:

Իսահակյանի գրիչը գեղարվեստական սլացքի նոր բարձունքներ էարձանագրում դրախտի նկարագրության հատվածներում: Դրախտիառաջին նկարագրությունը գտնում ենք «Ծննդոց գրքում», ուր ասվում է «Եւբուսոյց եւս տէր Աստուած յերկրէ զամենայն ծառ գեղեցիկ ի տեսանել եւքաղցր ի կերակուր» (Բ 9): Հետևաբար դրախտի ծառերը ունեն գեղեցիկ ևքաղցր պտուղներ:

Դրախտը նկարագրվում է միջնադարյան շատստեղծագործություններում: Անգամ հայտնի էին «Ադամգիրք» կամ«Դրախտագիրք» անվամբ մի շարք հայ միջնադարյանստեղծագործություններ, որոնց ծավալային և գեղարվեստական առումովբարձրակետը դարձավ Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»: Եվրոպականվերածնության գրականության մեջ դրախտի նկարագրությանբարձրակետն է Միլտոնի «Դրախտ կորուսյալ» ստեղծագործությունը:

Հայ միջնադարյան դրախտերգությունից իսահակյանականնկարագրությունների հատվածներն ունեն մի էական տարբերություն:Միջնադարյան ստեղծագործություններում, այդ թվում և Սյունեցու,դրախտը հանգում է Ադամին ծառայելուն և ըստ այդմ հողեղեն է:

Նման ըմբռնումն իր լավագույն արտահայտությունն է գտել Սյունեցուհետևյալ տողերում.

Էստեղծ և զդրախտըն բարձրագոյն,Ծառս և ծաղկունս ի նմա անհուն:

11 Гете, Собрание сочинений в тринадцати томах, т. V, Москва, 1947, стр. 231:

Page 148: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

148

Պէս պէս կերպիւ լուսափայլուն՝Զի բնակութիւն լիցի մարդոյն12:

Հետևաբար դրախտն իր ողջ վայելչությամբ պետք է ծառայերԱդամին:

Հայ միջնադարյան բանաստեղծների նկարագրած դրախտը նույներկրային բնությունն է օժտված գերադրական աստիճանի բնորոշումներով:Կան բնորոշումներ, բայց ոչ պատկերներ: Բնության մեջ մարդկային աչքիտեսածից դուրս չկա որևէ այլ անծանոթ պատկեր:

Դրախտի նկարագրության Սյունեցու լավագույն հատվածը թերևսհետևյալ քառատողն է.

Այն ի՜նչ ծաղկունք էր անթառամ,Որ ի դրախտին միջին բուսան,Գոյնքըն փայլի տայր զանազանԶերդ ճառագայթս արեգական13:

Գեղարվեստական նման աստիճանի մի շարք տողեր կան թե՛Սյունեցու «Ադամգրքում» և թե՛ միջնադարյան այլ հեղինակների գործերում:

Դրախտի գեղեցկությունը նրանց համար ծաղիկների գեղեցկություննէ, որովհետև ծաղիկները ևս ելնում են հողից:

Միանգամայն այլ է դրախտի Իսահակյանի նկարագրությունը:Միջնադարյան դրախտը եթե հանգում էր Ադամի հողային բնությանը,ապա Իսահակյանի նկարագրած դրախտը հանգում էր Լիլիթիհրեղենությանը: Միջնադարյան պատկերներում գեղեցկությունները հողիցէին ելնում, իսկ Իսահակյանի «Լիլիթում» ծաղիկների գեղեցկությունն ավելիշքեղ սլացքով ունեն թիթեռները: Պատահական չէ, որ Ադամը երբ ծաղիկներէ ցանկանում նվիրել Լիլիթին, վերջինս ասում է. «Բռնիր այս թռչող ծաղիկըինձ համար», որին ի պատասխան Ադամն ասում է. «Սա թիթեռ է, ծաղիկ չէ»(էջ 184):

Միջնադարյան ստեղծագործությունների դրախտի ռիթմն իսկհողեղեն է: Այն հանդարտ ծփում է: «Լիլիթի» դրախտը հրեղեն մի ընթացքիմեջ է՝ դրախտի մինչ այդ չհանդիպող շլացուցիչ պատկերներով. «Լեռներիոտների տակ սնդուսի ծովն էր հևում, ուր լուսափետուր որորները քնքշորենխփում էին իրենց կուրծքը ոսկեծայր կոհակներին և սուրում էին դեպի

12 Առաքել Սիւնեցի, Ադամգիրք, աշխտ. Հ. Միրզոյանի, Ա. Մադոյանի, Երևան, 1989,էջ 14:13 Նույն տեղում, էջ 80:

Page 149: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

149

հեռավոր զմրուխտաշող կղզիները: Այնտեղ երփնարթերթ ծաղիկներն էինխնկում, և բարձրուղեշ արմավենիներն էին օրորվում գուրգուրող հովերիմեջ» (էջ 187): Նման մի շարք պատկերներ կան այս ստեղծագործության մեջ:

Իսահակյանի լեգենդի գեղարվեստական շքեղ շարադրանքը թեևվերացարկված ընդհանրացումներով, սակայն շարունակում է հարաբերվելհին ավանդության, Աստվածաշնչի «Ծննդոց գրքի» և միջնադարյանմեկնությունների հետ, որոնցում Ադամից ու նրա կնոջից հետո հիշվողկերպար-հասկացություններն են դրախտի պտուղը, օձը և սատանան,որոնց Իսահակյանը ավելացրել է նաև կատվին:

Առաքել Սյունեցին անդրադառնալով այն հարցին, որ եթեԱրարչագործության բարձրակետը Ադամն էր, Աստված ինչու նրանստեղծեց հողից և ոչ թե լուսեղեն նյութից, գրում է, որ թեև հողից ստեղծեց,բայց «պատկերիւն ըզմեզ պատուեաց»: Այսինքն Ադամին թեև հողիցստեղծեց, սակայն ստեղծեց Իր պատկերով, որն ավելին է, քան լույսից կամորևէ այլ նյութից ստեղծված լինելը14:

Նույն այս հարցարդրումը բառացիորեն գտնում ենք Իսահակյանիմոտ: Եվան Ադամին երբ հարցնում է, թե Աստված իրենց ինչից ստեղծեց, նապատասխանում է.

-Հողից, բայց Իր պատկերի նման (էջ 185):Այս և հաջորդող զուգահեռները ցույց են տալիս, որ 1921թ.

Վենետիկում «Լիլիթը» գրելիս Իսահակյանը քաջածանոթ է եղել ԱռաքելՍյունեցու «Ադամգրքի» Վենետիկի Մխիթարյան հայրերից Մ. Պոտուրյանիհրատարակությանը, որը Վենետիկում լույս է տեսել 1907թ.:

Օձի գաղթակղում-դրախտի պտղի ճաշակում-դրախտից վտարումընթացքը «Լիլիթում» շրջափոխվել է որպես պտղի ճաշակում-օձին տենչալ-սատանայի հետ դրախտից երկիր գնալ: Ըստ այսմ, ավանդականհասկացությունները մեկնաբանված են ոչ թե հողեղեն ու անօգնականԱդամի ու Եվայի խաբվելու, այլ հրեղեն Լիլիթի անձնիշխանական կամքիսլացքի տեսանկյունից:

Ադամը երկիրն անվանում է «չոր և տատասկոտ» (էջ 191): Լեգենդումերկրին տրված ևս երկու բնորոշում կա: Լիլիթին որոնող Ադամը հասնում էդրախտի սահմանին, որտեղից այն կողմ ծավալվում էր «ամայի և խոպաներկիրը» (էջ198): Երրորդ բնորոշումը տրվում է դրախտի ցանկապատինԼիլիթին տեսնելիս. «Տատասկոտ և մռայլ երկրի կողմից»:

Երկրին տրված այս երեք բնորոշումներն ուղղակիորեն կապվում ենդրախտից արտաքսման ու աստվածային անեծքի հետևյալ խոսքերի հետ.

14 Առաքել Սյունեցի, Ադամգիրք, էջ 106:

Page 150: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

150

«Անիծեալ լիցի երկիր ի գործս քո» (Ծննդ. Գ 17), «Փուշ և տատասկ բուսուսցէքեզ» (Գ 17), «Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտիփափկութեան՝ գործել զերկիր ուստի առաւ» (Գ 23-24):

«Լիլիթում» շարունակ շեշտվում է երկրի չոր լինելը, որպեսհակադրությունը դրախտի «փափկութեան»:

Լիլիթի՝ Ադամի «հրազեղուն» խոսքերն ընդհատող հաջորդ հարցումըվերաբերում էր սատանային: Լիլիթը նախ հարցնում է, թե ով է ապրում«երկրի վրա», որին ի պատասխան Ադամն ասում է. «Սատանան է ապրում»:Նա այսպես է պատասխանում համահունչ միջնադարյան այն ըմբռնմանը,որ սատանան աշխարհի իշխանն է: Այս ըմբռնումն իր հերթին գալիս էՔրիստոսի անապատում փորձությունից, երբ սատանան Փրկչինխոստանում է աշխարհի իշխանությունը, որից ենթադրվում է, որ նաաշխարհի իշխանն էր, այլապես չէր կարող խոստանալ աշխարհիիշխանությունը:

Լսելով սատանայի անունը, Լիլիթը իսկույն հարցնում է, թե ով է նա:Ադամը հետևյալ պատասխանն է տալիս.

-Աստծու հակառակորդն է նա: Հրեշտակ էր նա, հրեղեն, և՛ իմաստուն,և՛ գեղեցիկ, սակայն ըմբոստացավ Աստծու դեմ. Ուզեց Նրան հավասարվել:Եվ Աստված պատժեց նրան: Երկնքից ներքև թոթափեց նրան իրընկերներով՝ հավիտյան նզովելով նրանց: Եվ թող նզովվա՛ծ լինեն նրանք (էջ192):

Այս պատասխանում խտացված են հրեշտակաբանությանշրջանակում սատանայի մասին եղած ըմբռնումները: Համաձայնմիջնադարյան խորհրդաբանության հրեշտակների դասը սկզբնապես իննիփոխարեն տասն է եղել: Ամենաբարձր տասներոդ դասը եղել են Սադայելը ևԲելիարը՝ սատանայի մարմնավորումները, որոնք չարությամբ լցվածցանկացել են ոչ թե օրհնաբանել Տիրոջը, այլ հավասարակից դառնալ ևապստամբել են: Աստծո հրամանով Գաբրիել ու Միքայելհրեշտակապետերը հրեշտակների իննը դասերի հետ միասին կռվելովնրանց վար են նետել. «Հարին զնոսա և ի վայր տուին, որպէս զկարկուտ իյամպէն»15:

Այսպես է ասվում «Պատմութիւն ստեղծման եւ յանցմանն Ադամայ»գործում, որը գտնվում է Հին Կտակարանի պարականոնների գրքում: Այն1896թ. լույս է տեսել Ս. Ղազարում: Անհնարին է, որ Իսահակյանը ծանոթ

15 Թանգարան հին և նոր նախնեաց. Ա, Անկանոն գիրք Հին Կտակարանաց, Ս.Ղազար, 1896, էջ 307:

Page 151: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

151

չլիներ այս հրատարակությանը, ուր Ադամի և Եվայի մասինպարականոնների հայերեն թարգմանություններն են զետեղված:

Իսահակյանի վկայակոչած պատմությունը սատանային վար նետելումասին, քանիցս հիշվում է նաև «Ադամգրքում»՝ այն շեշտադրմամբ, որԱդամով պետք է լրացվեր հրեշտակների դասի տասը լինելը, որի համարսատանան օձի միջոցով գայթակղեց Ադամին, որ նա դրախտից երկինքելնելու փոխարեն արտաքսվի երկիր: «Ադամգրքում» ապստամբածհրեշտակների վար նետվելու մասին ասվում է.

Զի ի լուսոյ հրեշտակք ստեղծան,Հըպարտացեալ յերկնից անկան16:

Լեգենդի մշակման վերջում Աստվածաշնչային պատմությունըորոշակիորեն ձևափոխություն է կրում Լիլիթի դրախտից փախչելով ուԵվայի ստեղծմաբ:

Ադամին վերաբերող պարականոններում նա շարունակ հիշում էդրախտը և այն ավելի դրախտային ու գեղեցիկ է պատկերացնում, ինչպեսոր «Ադամգրքում» ողբալով ասում է.

Այն ինչ բուրումն անուշալի,Որ ի դրախտէն միշտ կու բուրի,Հոգիս բաղձայ, սիրտըս ճըմլի,Յանուշ հոտոյն միտքըս ցընդի17:

Նույն ձևով Ադամին «իր տեսիլների մեջ Լիլիթն ավելի ցանկալի էրներկայանում, ավելի ցանկալի և աննվաճ փափագելի» (էջ 198):

Ադամը ողբում է Լիլիթի համար, որպես կորցրած դրախտի:Միջնադարում տարածված էին «Ողբ Ադամայ ի վերայ դրախտին»անվանվող չափածո ստեղծագործությունները: Դրախտը կորցնելու համարԱդամը ողբալով ասում է.

Վա՜յ որ յանճառ կենացն ելայ,Վա՜յ որ դրախտէն արտաքսեցայ.Վա՜յ որ յայս չար երկիրս անկայ,Վա՜յ և եղուկ յազգիս վերայ18:

«Լիլիթի» Ադամը ևս ողբում է իր կորցրած դրախտի համար. «Եվգլուխն առած ափերի մեջ՝ ողբում էր իր տառապալից վիճակը և խորհում էրայրող հուշերով Լիլիթի անմոռաց և խուսափուն հրապույրների մասին» (էջ198):

16 Առաքել Սիւնեցի, Ադամգիրք, էջ 105:17 Առաքել Սյունեցի, Ադամգիրք, էջ 80:18 Նույն տեղում, էջ 33:

Page 152: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

152

Ադամի դրախտից վտարվելուց հետո, տարբեր իրավիճակներումշարունակ դրախտը հիշեցնելը Իսահակյանի մոտ վերափոխվածներկայացնում է Ադամի ամեն իրավիճակում Լիլիթին հիշելը:

Լիլիթի՝ սատանայի հետ փախչելուց հետո կատարվում է «դարձ իշրջանս իւր»: Գործողությունները նորից սկսվում են այն պահից, երբԱստված ասում է. «Ոչ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցուք դմաօգնական ըստ դմա» (Բ 18-19):

«Լիլիթում» ևս «Աստծուն լսելի եղան Ադամի հառաչանքները,կարեկցեց նրան» (էջ 199):

Հարազատորեն է նկարագրված նաև Ադամի կողից Եվայիստեղծումը: Աստվածաշնչում ասվում է. «Եւ արկ Տէր Աստուած թմրութիւն իվերայ Ադամայ, եւ ննջեաց. Եւ առ մի կողից նորա եւ ելից ընդ այնր մարմին»(Բ 21-22): «Լիլիթում» ասվում է. «Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրակողից ստեղծեց մի ընկեր՝ Եվային»:

Սատանայի հետ փախչող Լիլիթը դրախտից տանում է Եվայիբացասական հատկանիշը՝ օձից գայթակղվելը: Իսահակայնը դրախտի կնոջկերպարը երկատել է Լիլիթին տալով կանացի գեղեցկությանանհասանելիության և կանացի գայթակղության գծերը, իսկ ընտանեկաննվիրվածությունն ու հավատարմությունը թողնելով Եվային19:

«Ծննդոց գրքում» ասվում է, որ Աստված Ադամին հանեց և բնակեցրեցդրախտին հանդիման. «Եհան զԱդամ և բնակեցոյց յանդիման դրախտինփափկութեան» (Գ 24):

Ադամին նվիրված պարականոններում ասվում է, որ նա երկիրմշակելիս մահացավ դրախտի կարոտով և խնդրեց, որ իրեն ամփոփենդրախտի դիմաց: Լեգենդում ևս Ադամը ապրում և վախճանվում է իրդրախտի՝ Լիլիթի, հանդեպ նման կարոտով. «Եվ ապրեց Ադամ՝ սպասելովու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելովմիմիայն Լիլիթին» (էջ 200):

Իսահակյանի Լիլիթի կողքին համաշխարհային գրականության մեջիր տեղն ունի նաև Վարպետի ստեղծած Ադամի կերպարը՝ որպես կանացիհրեղեն բնույթի հողեղեն ու երկրային արտահայտություն:Տարբերություններն արտահայտվում են համեմատությունների միջոցով, ևԱդամի երկրային հողեղեն բնությունն է, որ նման հիասքանչություն էհաղորդում Լիլիթին: Վերջինս նկատելիորեն խամրում է օձի ողորկ և

19 Լիլիթից հետո Եվայի արարմամբ «Ծննդոց գրքի» պատմության երկատման մասինտե՛ս նաև Դևրիկյան Վ., «Լիլիթի» իսահակյանական վերամեկնաբանությունը՝«Ավետիք Իսահակյան. Գիտական ընթերցումներ. 2011», Երևան, 2012, էջ 118-119:

Page 153: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

153

վետվետուն մարմնի կողքին: Այնպես որ տառապած հողեղեն մարդուկողքին է արտահայտվում Լիլիթի դիվային հմայքը:

«Լիլիթը» առանձնանում է ոչ միայն կանացի գեղեցկության ևհոգեբանության ինքնատիպ պատկերմամբ, այլև նրանով, որ այնհամադրումն է հին եբրայական հավատալիքների՝ ոչ թե որպես դիվականտանջող կերպարի, այլ սիրո հմայքով տանջող հրեղեն էակի ու եվրոպականգրականությունից եկող կախարդական Լիլիթի, որպես անիմանալիտենչանքներին ձգտող սիրո կանացի առեղծվածային էակի:

Կերպարային նման համաձուլվածքի Իսահակյանը հասել է «Լիլիթի»բնագրային ենթախորքում «Ծննդոց գրքի» հին արևելյան հավատալիքներիու եվրոպական գրականության ավանդների միահյուսմամբ:

Ա. ՄկրտումյանԻսահակյանի «Լիլիթը» հին արևելյան զրույցների ու եվրոպական

գրականության համատեքստումԱմփոփում

Հին դիցաբանական հավատալիքների ամենաբազմաշերտ ևհակասական կերպարներից է Լիլիթը, ով համաշխարհային գրականությանմեջ գրական մշակումների և վերամեկնաբանումների երկար ճանապարհ էանցել:

Հոդվածում Իսահակյանի «Լիլիթը» համեմատվում է Աստվածաշնչի«Ծննդոց գրքի» Ադամի ու Եվայի պատմության, Լիլիթի մասին հինեբրայական ու ընդհանրապես արևելյան պարականոննների ուեվրոպական գրականության մեջ Լիլիթի կերպարի մեկնաբանություններիհետ:

Ցույց է տրվում, թե Իսահակյանը որ դեպքերում է հետևել իրեննախորդող շրջանի ստեղծագործություններին և որ դեպքում է այս լեգենդինու Լիլիթի կերպարին նոր մեկնաբանություն տվել:

Նշվում է, թե պատկերավորման ինչ նոր միջոցների է դիմելԻսահակյանը դրախտը և Լիլիթին պատկերելիս:

А. МкртумянЛегенда Ав. Исаакяна “Лилит” в контексте древневосточных приданий

и европейской литературыРезюме

Лилит является одним из самых многослойных и противоречивыхобразов древних мифологических верований. Во всемирной литературе этотобраз прошел длинный путь литературных обработок и толкований.

Page 154: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

154

В статье легенда “Лилит” Исаакяна анализируется в сравнении с“Книгой Бытие” Библии, с историей Адама и Евы, с древнееврейскими ивосточными апокрифами и с толкованием образа Лилит в европейскойлитературе.

Показано в каких случаях Исаакян следовал произведениямпредыдущего его периода и когда давал новое истолкование легенде и образуЛилит.

Обсуждается вопрос о том к каким новым способам изображения рая иЛилит прибегает поэт в произведении.

A.MKRTUMYANIsahakyan’s “Lilit” in the Context of Ancient Eastern Legends and European

LiteratureSummary

Lilit is one of the most multilayered and contradictory figures among theancient mythological beliefs that passed a long way of literary reviews andreinterpretations in the world literature.

In the article, Isahakyan’s “Lilit” is compared with the story of Adam andEve in the “Book of Genesis” in the Bible, with the old Hebrew and easternApocrypha about Lilit in general, with the interpretations of Lilit’s figure in theEuropean literature.

The article shows in what cases Isahakyan followed the works of the periodprior to him and in which case he gave a new interpretation to this legend andLilit’s figure.

It mentions what new imageries Isahakyan used in portraying Lilit and theparadise.

Page 155: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

155

ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԵՊՀ գրականության տեսության և

գրաքննադատության ամբիոնի ասպիրանտՀՏԴ 821.19.0

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՆԱՎԱՐՏ ՊՏՈՒՅՏԸ`ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՆԱՑՔ

Բանալի բառեր և արտահայտություններ. պոստմոդեռնիստականքաոս, լաբիրինթոս, ժամանակային շրջապտույտ, օտարվածություն,աբսուրդ, միֆաքայքայում, սև հումոր, խաղ:

Ключевые слова и выражения: постмодернистический хаос,лабиринт, временная циркуляция, отчуждение, абсурд, разрушение мифа,черный юмор, игра.

Key words and expressions: postmodern chaos, maze, time circulation,alienation, nonsense, myth destraction, black humor, game.

90-ականներին ի հայտ եկած երիտասարդ սերունդը իր հետ բերեցկյանքի լիովին նոր ընկալում, և ժամանակակից գրականությունըտարբերվեց դասականից նոր և ավելի համարձակ դրսևորմամբ: Նորգրողների թվում առանձնանում է հատկապես Գուրգեն Խանջյանի անունը,ով իր ստեղծագործությունների միջոցով փորձեց որսալ մեր գոյությանտրամաբանությունը, զգալ և հասկանալ այն` միևնույն ժամանակչմոռանալով նայել և՛ ետ, և՛ առաջ: Խանջյանը բազմաժանր գրող է, և նրագրչին են պատկանում մի շարք վեպեր, թատերգություններ, էսսեներ ևկոլլաժներ և անգամ վերջինիս սցենարներով նկարահանվել ենհեռուստատեսային մանրապատումներ ու ֆիլմեր: Ուշարժանն այն է նաև,որ Խանջյանի ստեղծագործությունը ասես մինչանկախության ևհետանկախության ժամանակաշրջանի գրական-գեղարվեստականընդհանրացումն է, քանի որ դեռևս իր առաջին «Հիվանդանոց» վեպը գրողըսկսել է գրել խորհրդային, բայց ավարտել է արդեն անկախ Հայաստանում:Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խանջյանական արձակը առավելապեսբնորոշում է նոր շրջանի ժամանակակից գրականությունը, քանի որ այնհենց մեր իրականության վիպացումն է, և գրեթե բոլորստեղծագործությունների հերոսները ժամանակակից մարդիկ են: ԱրքմենիկՆիկողոսյանն այս մասին գրում է. «Արդի հայ գրականության կայացմանընդհանուր օրինաչափությունների ձևավորման գործում ԳուրգենԽանջյանի ավանդը, հիրավի, նշանակալից է: Արդեն պատկառելի ծավալունեցող նրա ստեղծագործական ժառանգության յուրաքանչյուրմասնավորություն թե՛ թեմատիկ, թե՛ ժանրային իրացումների առումով

Page 156: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

156

հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը»1: Խանջյանիստեղծագործական ժառանգությունը բնութագրվում է նախևառաջժամանակակից իրականության, անհատի և հասարակության ներքինկապերի ու օրինաչափությունների բացահայտմամբ, և ըստ այդմ` նրաերկերում հիմնականում արծարծվում են մարդու ազատության և միևնույնժամանակ միայնության ու էքզիստենցիալիստական օտարվածությանհավերժական թեմաները:

Բացահայտումների իր ճանապարհին Խանջյանիստեղծագործությունները դուրս չմնացին պոստմոդեռնիստական նորգեղագիտության սահմաններից, և պոստմոդեռնիզմին բնորոշհատկանիշները այս կամ այն չափով դրսևորվեցին նաև վերջինիսարձակում: Ստեղծագործություններում ակնհայտ է ժամանակայինխախտման միտումը, որը հետզհետե առավել լայն ընդգրկում է ստանում:Ինչպես հայտնի է, պոստմոդեռնիստական գաղափարախոսությանհամաձայն ժամանակը դադարում է իր դասական գծային ընթացքը ևհոսում է շրջանաձև սկզբունքով, ինչի հետևանքով լայն առումով այն կանգ էառնում և լճանում նույն այդ շրջանի սահմաններում: Նման միիրավիճակում է հայտնվում նաև «Լուր չկա» վեպի գլխավոր հիպի-արվեստագետ հերոսը, ում կյանքը, հիրավի, հիշեցնում է կանգ առածսլաքներով ժամացույցի, քանի որ առօրյա որևէ դրական փոփոխությունհերոսի կյանքում չի նկատվում և անգամ ավելին` վերջինս վերածվում էերբեմնի համադասարանցու մահվան պատճառի առաջնային կասկածյալի:Հատկանշական է նաև, որ հերոսի ժամանակային ընկալումը լիովինտարբերվում է սովորականից: Տեքստում բազմիցս հանդիպում են նմանհիշատակումներ. «Ահա, ուրեմն, լուրերի շարունակական բացակայությանպայմաններում, տասնյոթ հազար ինը հարյուր չգիտեմ որերորդ օրը»2, ևկամ` «…Մոտ տասնվեց հազար օր է անցել, բայց հիշում եմ»3,- և այլն:Բերված օրինակներից երևում է, որ հերոսը բաշխում է ժամանակը ոչ թեըստ տարիների, այլ ըստ օրերի և դրանով հեղինակն իրստեղծագործության մեջ այլաբանորեն մարմնավորում է ժամանակիիրականությունը, ուր մոռացվող անցյալի և բացակա ապագայիպայմաններում ժամանակը «կանգ է առել» ներկայում: Արդյունքումյուրաքանչյուր շարժում թվացյալ բնույթ է կրում, քանի որ անցյալը, ներկան

1 Նիկողոսյան Ա., Նամակներ` գրողական փորձառության հարադրությունից // Գր.թերթ, 2009, թ. 30, էջ 6:2 Խանջյան Գ., Լուր չկա, Եր., 2006, էջ 5:3 Խանջյան Գ., նույն տեղում, էջ 6:

Page 157: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

157

ու ապագան շարունակ հերթագայում են իրար և ձևավորված շրջապտույտիներսում ժամանակը զուրկ է առաջխաղացման, ինչպես նաև ետընթացիհնարավորությունից, և առհասարակ յուրաքանչյուր երևույթ ենթադրում էանավարտություն, քանի որ վերջը նույն ինքը սկիզբն է: Այս «հմայիչշրջապտույտը» իր մեջ ամփոփել է նաև «Շարժասանդուղք» պատմվածքիհերոսին: Ստեղծագործության մեջ այլաբանորեն ներկայացվում էմարդկային կյանքը իր բոլոր դրական նպատակներով և բացասականհիասթափություններով, և հենց կյանքի ընթացքը հեղինակըմարմնավորում է շարժասանդուղքի սիմվոլով: Ըստ այդմ` ինչպես նշում էինքը հերոսը, «վաղուց արդեն շարժասանդուղքի վրա է», և սակայնշարունակում է անվերջ ընթացքը, քանի որ այն պահին, երբ թվում է, թե`հասնում է վերջին` «Վարդագույն Լուսապսակին», նորից գլորվում է ետ ևստիպված է կրկին անցնել նույն ուղին և մեկ է` անօգուտ: Այստեսանկյունից առկա է նաև սիզիփոսյան առասպելի կիրառությունը, քանիոր հերոսները Սիզիփոսի նմանությամբ դատապարտված են գլորելու իրենցծանր քարը ու կատարելու իրենց աշխատանքը` տվյալ դեպքում առաջընթանալու, սակայն միևնույնն է, չեն հասնում իրենց փափագածնպատակին և հազիվ գագաթին հասած, դարձյալ գլորվում են ցած, ինչիարդյունքում ստիպված են ամբողջ ուղին սկսել սկզբից: Այսինքն` տվյալդեպքում ևս հերոսները փակված են հավերժական վերադարձիշրջապտույտի անիվում, ուր չկա վերջ ու սկիզբ, կա միայն շարունակականու կրկնվող ներկան, որը այնքան բնորոշ է հեղինակի ժամանակաշրջանիհոգեվիճակին:

«Նստիր «Ա» գնացքը» վեպի հերոսը նունպես, հայտնվելով փակժամանակի մարմնավորումը հանդիսացող գնացքում, փորձում է ելք գտնելմիևնույն ժամանակ և՛ ետ, և՛ կամ առաջ շարժվելով, սակայն համոզվում է,որ բոլոր փորձերը պսակված են անհաջողությամբ: Եթե սյուժեի սկզբումհերոսը փնտրում է գնացքից ելքը, ապա ի վերջո ինքնակամ վերադառնում էնույն գնացքը և ստիպված է խոստովանել, որ. «…Երկու դեպքում էլ,փաստորեն, նույն ցնցումներն են, նույն խոչընդոտները: Գուցե պատճառընաև այն է, որ ընթացող գնացքը ժամանակ է, և գնացքում ետ քայլելով ետ եսպտտում ժամանակը, իսկ ժամանակը ետընթաց ունենալ չի կարող»4: Այսստեղծագործության մեջ ևս անդրադարձ է արվում ժամանակի թվացյալշարժմանը, քանի որ թվում է, թե` գնացքը շարունակ ընթանում է առաջ,սակայն ինչ-որ պահի հասնում է մի կետի, որտեղից կրկին սկսում է իրշրջապտույտը` այս անգամ արդեն դեպի ետ ընթանալով: Սերգեյ

4 Խանջյան Գ., Նստիր «Ա» գնացքը, Եր., 2002, էջ 9:

Page 158: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

158

Սարինյանը իր «Ժամանակի ուղևորը» հոդվածում այս մասին գրում է.«Գնացքը ժամանակի խորհրդանիշ է, վերացարկված փիլիսոփայական միհասկացություն, որն ինքնին պայմանավորում է վեպի հերոսների սոցիալ-հոգեբանական ժամանակը»5: Հատկանշական է, սակայն, որ հերոսինհաջողվում է թեկուզ կարճ ժամանակամիջոցով դուրս պրծնել այդպտույտից, ինչը վեպում ներկայացվում է մի փոքր ծովափնյա քաղաքայցելությամբ: Բայցև կարևոր է ասել, որ անգամ այդ ելքը թվացյալ է, քանիոր քաղաքն ինքն իրենից ներկայացնում է մեկ այլ փակ շրջան, ուրյուրաքանչյուր օր նախորդ օրվա կրկնությունն է: Այսինքն` լայն առումովհերոսին ոչ թե հաջողվում է դուրս գալ պոստմոդեռնիստական ժամանակիորոգայթից, այլև մի փակուղուց անցնել մյուսին, ընդ որում` ժամանակիուղևորը ի վերջո ինքնակամ վերադառնում է անվերջ պտտվող գնացք-ժամանակին: Ըստ այդմ` «փակ» ժամանակի գոյությունը ենթադրում է նաև«փակ» տարածություն` տվյալ դեպքում գնացքը և կամ ծովաքաղաքը, ինչըակամայից նույնանում է լաբիրինթոսի հասկացությանը, որտեղ ևս ամենբան անփոփոխ է և անելանելիության պայմաններում ժամանակըանշարժանում է պահի մեջ ու մնում է միայն խոստովանել, որ` «…Այսռելսերին, մեկ է, վերջ չկա»6:

Նման մի լաբիրինթոսում է հայտնվել նաև «Հիվանդանոց» վեպիհերոսը, ով ինքն է իրեն բանտարկել այդ անհասկանալի կառույցում, քանիոր չի մերժում անծանոթ հեռախոսահամարից հնչած հրավերը և ինչու՞ չէձգտելով փախչել հասարակությունից` ինքնակամ գնում է հիվանդանոց,որը սակայն ըստ էության նույն այդ խորհրդային երկրի ու հասարակությանմարմնավորումն է, և հետևաբար փախուստն անիրականորեն դժվար էդառնում. «Թվում էր` ընկել է փակ շրջան. մի անձավի փոխարինեց մյուսը,սրան կփոխարինի մեկ ուրիշը և` այսպես շարունակ…»7: Վերըներկայացված այս երկու ստեղծագործությունների միջև առկա էընդհանրություն, քանի որ այս վեպում ևս, թվում է, թե` Գրիգորինհաջողվում է փախչել հիվանդանոց-լաբիրինթոսից, սակայն կրկին անգամվերադարձն անխուսափելի է, և կարող ենք անգամ եզրակացնել, որլաբիրինթոսը ոչ թե արտաքին կառույց է, այլև իրական փակուղինձևավորվում է հերոսների ներաշխարհում, ուր մոլորվել է սեփական «ես»-ը:Ստեղծված այս պոստմոդեռնիստական քաոսը հաղթահարելը անհնար է,քանի որ անհնար է նաև փախչել ինքդ քեզնից: Ժամանակային և

5 Սարինյան Ս., Ժամանակի ուղևորը// Գրական թերթ, 2002, թ. 21, էջ 5:6 Խանջյան Գ., նույն տեղում, էջ 261:7 Խանջյան Գ., Հիվանդանոց, Եր., 1994, էջ 68:

Page 159: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

159

տարածական շրջափակման միջոցով, գրողը մի ուրույն պատնեշ էստեղծում ոչ միայն իր հերոսների և արտաքին աշխարհի, այլև հերոսիգիտակցականի և անգիտակցականի միջև` ձգտելով զերծ մնալ և՛ժամանակի դառն իրականությունից, և՛ այդ դառնության գիտակցումից: Այսերևույթը առկա է նաև «Ենոքի աչքը» այլաբանական վեպում, որը,ներկայացնելով Գոռի, նրա նորահայտ եղբայր Գրոֆոյի և Ենոք պապիընտանեկան պատմությունը, աչքի է ընկնում նաև խորհրդանիշների ևարքետիպերի բազմազանությամբ: Կենդանական, առարկայական ևնույնիսկ աստվածաշնչյան մի շարք սիմվոլների թվում հանդիպում է նաևցանկապատ-շրջափակումը և հատկանշական է, որ վեպի հերոս Ենոքպապին ինքն է ստեղծում իր փակուղին` ընդ որում ոչ միայնհասարակությունից, այլև կրկին անգամ ինքն իրենից խուսափելունպատակով. «Ենոքն իր տան հողատարածքը շրջանաձև էր զատելաշխարհից, «Թող անկյուն-մանկյուն չլինի, դրսի անկյունը ուղեղի մեջ էլ աանկյուն ստեղծում, թող պարզ լինի, աչքից փախնող տեղ չունենա»,- մտածելէր նա: Իր ձևով երևի միակ կառույցն էր թաղամասում, գուցե` նաևքաղաքում: Իհարկե, բակը կլորելով` Ենոքն իր գիտակցության մութանկյուններից չէր խուսափել, նույնիսկ կասկածում էր, որ դրանց մի մասիառկայության պատճառը հենց շրջանաձև ցանկապատն է…»8: Այսինքն`առաջին հայացքից սովորական թվացող ցանկապատը իրականում հանդեսէ բերվում որպես սիմվոլ-այլաբանություն, որը հերոսի համար մի յուրովիպատնեշ է հանդիսանում: Խորհրդանշական է նաև այդ պատնեշիշրջանաձև կառուցվածքը, որն իր մեջ ևս որոշակի թաքնված իմաստ էկրում: «Շրջանաձևն այստեղ խորհրդանիշ է»,- վեպի ուսումնասիրությանընվիրված իր հոդվածում գրում է Դիանա Համբարձումյանը,- «որը միկողմից, եթե դիտարկվի որպես քրիստոնեական խորհրդանիշ, ապամատնանշում է հավերժություն, իսկ մյուս կողմից, եթե դիտարկվի որպեսհին ժամանակներից եկող այս կամ այն երկրաչափական պատկերինհատուկ խորհրդանիշ, ապա մատնանշում է անսահմանություն,ամբողջականություն և միասնականություն: Եթե հիշենք, որ շրջանը նաևխորհրդանշում է պաշտպանություն, ասել է թե` նրա ներսում գտնվողներըյուրահատուկ պաշտպանություն են ստանում արտաքին` շրջանից դուրսգտնվող աշխարհից եկող վտանգներից, ինչպես նաև ենթադրում է, որշրջանի ներսում եղածը դուրս չի արտածվում, ապա միանգամայն ընկալելիէ դառնում Ենոքի տան և արտաքին աշխարհի միջև գծված սահմանի`

8 Խանջյան Գ., Ենոքի աչքը, Եր., 2012, էջ 41:

Page 160: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

160

շրջանաձև հողատարածքի ընտրությունը և հեղինակային բաց տեքստով դաընթերցողին ներկայացնելը»9:

Սակայն շրջանի ներսում, փորձելով մեկուսանալ արտաքինաշխարհից և սեփական միտքը զերծ պահել իրականությունը ճիշտգնահատելու ունակությունից, հերոսին միևնույնն է, չի հաջողվումխուսափել իր հոգու գաղտնարանների մութ անկյուններից և մնում է միայնդատարկության, հուսահատության ու անորոշության զգացումը, ինչնայդքան բնորոշ էր նոր ժամանակի պոստմոդեռնիստական հերոսիբնութագրին, քանի որ անհատի և հասարակության և կամ գիտակցականիու անգիտակցականի բախման հետևանքով Խանջյանի հերոսի միակհաղթանակը իր իսկ անկումն ու դատարկությունն է:

Խանջյանի ստեղծագործությունների շատ ու շատ հերոսներ զուրկ եննաև անհատականությունից և այս երևույթը աստիճանաբար հասնում էծայրահեղության: Այդպես, օրինակ` հերոսները կարող են անգամ անունչունենալ և ստեղծագործություններում բազմիցս հանդիպում են Կ-ն, Տ-ն, Շ-ն: Հատկանշական է, որ գրողը ոչինչ չի պատմում իր հերոսներիկենսագրությունից, նրանց անցյալից և թվում է, թե` նրանք միշտ եղել ենայնպիսին ինչպիսին, որ կան այժմ և դրանով բացառվում է որևէփոփոխության առկայությունը նաև հետագայում: Անորոշության այդզգացողությունը բնորոշ է էքզիստենցիալիստական ևպոստմոդեռնիստական աշխարհընկալմանը: Պատահական չէ, որ հայժամանակակից գրականության մեջ նոր ըմբռնումների, այդ թվում նաևէքզիստենցիալիստական սկզբունքների ներդնողը հենց Գուրգեն Խանջյաննէ համարվում, ուստի կարելի է ենթադրել, որ անձնային գիտակցումիցզուրկ հերոսները փոխառնված են համաշխարհային գրականությունից ևհատկապես էքզիստենցիալիզմի ներկայացուցիչը հանդիսացող ՖրանցԿաֆկայի ստեղծագործություններից, ուր խոսվում է ժամանակակիցամենահրատապ խնդիրներից մեկի` աշխարհից մարդու օտարման մասին:Գրաքննադատության մեջ բազմիցս նշվել է Կաֆկայի և Խանջյանիստեղծագործությունների և աշխարհընկալման նմանության մասին, քանիոր Խանջյանի կերտած հերոսները Կաֆկայի հերոսների նմանությամբմիայնակ են, խեղճ ու փոքր մարդիկ, որոնք հանդես են բերվումմղձավանջային իրավիճակներում, և նրանց համար փրկություն ասվածըգոյություն չունի: Օրինակ` Կաֆկայի աշխարհահռչակ «Դատավարության»հերոսի` ոմն Յոզեֆ Կ.-ի մասին որևէ կենսագրական տեղեկություն չիտրվում, նա միայնակ է, օտարացած հասարակությանը և

9 Համբարձումյան Դ., Նշան, լեզու, տեքստ, Եր., 2013, էջ 79-80:

Page 161: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

161

ստեղծագործության մեջ պատմվում են միայն ներկայում տեղի ունեցողդեպքերն, որոնք էլ աչքի են ընկնում իրենց անհեթեթությամբ ևաբսուրդայնությամբ, ինչն առկա է նաև Խանջյանի մոտ: Անհեթեթությանզուգահեռներում հերոսի գոյության բացահայտման ճանապարհին թե՛Կաֆկայի և թե՛ Խանջյանի ստեղծագործություններում իրականի ևաբսուրդայինի բախումը գագաթնակետին է հասնում մարդու ամբողջականփոփոխության դրսևորմամբ, ինչը հանդիպում է, օրինակ` Խանջյանի«Առնետը» և Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքներում:Գլխավոր հերոսները, «կորցնելով» կամ գուցե և վերգտնելով իրենց իրականպատկերը, համապատասխանաբար վերածվում են առնետի և ուտիճի:Օրինակ` Խանջյանի «Առնետը» պատմվածքում ասվում է. «Ներքինխլրտոցը հասավ գագաթնակետին, և Կ-ն հանկարծ պարզորոշ զգաց, թեինչպես է փոքրանում իր մարմինը` փոքրանում ու ծածկվում գորշ ու կարճմազածածկույթով: Մազածածկույթը սկզբում նոսր էր, սակայն մարմնիփոքրանալուն զուգընթաց` խտանում էր: Կ-ն ցանկացավ ինչ-որ բան ասել,սակայն նրա դեռևս մարդկային ականջներով սուր մռութից դուրս թռանանկապ ծվծվոցներ միայն: Քիչ հետո կնճռոտվեց և հատակի վրա բլուրվեցնրա սնամեջ դարձած հագուստը»10: Երկու դեպքերում էլկերպարանափոխության պատճառը երբեք հայտնի չի դառնում, ևհեղինակը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչպես է այն տեղի ունենումև առավելապես ներկայացվում է գլխավոր հերոսի ապրած անտարբերմիջավայրը, ուր փոխակերպումն անխուսափելի է, քանի որ ոչ ոք չիհասկանում ու չի կարեկցում մարդուն, ինչը կարող է անել, օրինակ`առնետին մեկ այլ առնետը:

Այսինքն` կարող ենք եզրակացնել, որ Խանջյանը արտասահմանյանգրականության նմանությամբ իր ստեղծագործություններում առաջ է բերումմարդու օտարվածության խնդիրը, քանի որ այդ երևույթը շատ բնորոշ էրնաև ետանկախության շրջանի քաղաքացուն. մարդ, ով հայտնվելովանելանելի կացության մեջ, ամբողջապես օտարվում է հասարակությունից,ներամփոփ կյանք վարում, ինչի արդյունքում էլ կորցնում է սեփական «ես»-ի գիտակցումը: Նույն այդ թեմայով գրված «Հայելու առջև» պատմվածքումասվում է. «Հանկարծակիի եկած` նայեցի հայելուն և սոսկացի, որովհետևայնտեղից ինձ նայեց մի մեծ ու ողորկ ձու. դեմքս չկար»11: Հայելու միջոցովերկփեղկված «ես»-ի դրսևորման այս պատկերը հիշեցնում է նաև ՊերճԶեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ստեղծագործությունը, ուր ևս գլխավոր

10 Խանջյան Գ., Շարժասանդուղք, Եր., 1994, էջ 32:11 Խանջյան Գ., նույն տեղում, էջ 114:

Page 162: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

162

հերոսը «կորցնում է» ինքն իրեն և անգամ ավելին` օր օրի նախորդիցտարբեր և լիովին նոր դեմք է ձեռք բերում: Ուշագրավ է նաև, որԶեյթունցյանը ինչ-որ պահի անգամ կասկածի տակ է առնում հերոսիիրական լինելու հանգամանքը, և վերջինիս հայելային արտացոլանքնասում է. «Իսկ ով ասաց, որ ես հայելու մեջ եմ: Գուցե դու՞ ես հայելու մեջ:Երբևիցե մտքովդ չի՞ անցել: Որտեղի՞ց ձեր այդ հիմարինքնավստահությունը: Ապրում եք հայելու մեջ, կրկնում մեր շարժումները,մեր խոսքերը, և ձեզ թվում է, թե դուք եք հիմնական գործող անձինք, իսկմենք` ձեր արտացոլումները: Ինչպիսի ահավոր ինքնախաբեություն»12: Այսամենով հանդերձ գրողներն ասես ձգտում են ընդգծել մարդու մեջ առկատարբեր էությունների գոյությունը և երբեմն անգամ դժվար է ասել, թեդրանցից որն է հիմնականը և որը` երկրորդականը:

Որդեգրելով էքզիստենցիալ-պոստմոդեռնիստական հատկանիշներ`Գուրգեն Խանջյանը իր ստեղծագործություններում անդրադառնում է նաևԱստծո գոյության հարցին և ակնհայտ է հեգնական դիրքորոշումը: Գրողըանթաքույց արտահայտում է իր ոչ դրական վերաբերմունքը Աստծոզորության հարցի շուրջ, և արդյունքում հերոսներն իրենց իրավունք ենվերապահում հումորով և անգամ ծաղրով խոսել Աստծո հետ. «Մի անգամ.առավոտյան պախմելյայի… չէ, ինչ եմ ասում, մեդիտացիայի ժամանակ,այո, առավոտյան մեդիտացիայի ժամանակ հարցրի Տիրոջը` բա դու իսկիխիղճ չունե՞ս... Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի… Ասաց` դա ի՞նչ բանէ…»13: Ակնհայտ է, որ բացակայում է սահմանը մարդու և Աստծո միջև ևանգամ ավելին` մարդն ու Աստված հանդես են բերվում որպեսհավասարազոր էություններ, որոնք գտնվում են միևնույն հարթության վրա:Վերը ասվածը հաստատելու համար բերենք ևս մեկ օրինակ Խանջյանի«Լուր չկա» վեպից. «Ողջույն, հարիֆնե՛ր»,- ողջունեցի բարձրաձայն:Հարիֆները լռում են, իբր` մեռած ենք, մեզ հետ գործ չունես: «Տեր, էսքանմարդու խաբել կլինի՞, որ դու ես խաբում, այ անաստված, բա խիղճդ հեչ չիտանջու՞մ...»: Տերն էլ լուռ, իբր` ծածկույթից դուրս եմ, ինձ հետ գործչունես»:14 Պոստմոդեռնիստական ընկալման շրջանակներում հեգնանքըհեռանում է իր դասական ընկալումից և դրսևորման ձևից և ձեռք է բերումպարոդիկ բնույթ` դառնալով ավանդական կարծրատիպերն ու ժամանակիգերխնդիրները հաղթահարելու միջոց: Ըստ այդմ` Խանջյանը ոչ այնքանառաջ է քաշում Աստծո մերժման գաղափարը, այլև ձգտում է արտահայտել

12 Զեյթունցյան Պ., Մի նայիր հայելուն, Եր., 2004, էջ 22-23:13 Խանջյան Գ., Ենոքի աչքը, Եր., 2012, էջ 115:14 Խանջյան Գ., Լուր չկա, Եր., 2006, էջ 159:

Page 163: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

163

իր ըմբոստությունը վերջինիս հանդեպ, քանի որ ստեղծված քաոսայինդրության պայմաններում, անգամ Աստված «ծածկույթից դուրս է»:

Ժամանակի թելադրած այս վախճանաբանականտրամադրությունների առկայությունը հանգեցնում է նաև միֆաքայքայմաներևույթի, որը դրսևորվում է հատկապես Հիսուսի կերպարիվերաիմաստավորմամբ: Ըստ այդմ` Հիսուսի կերպարը բազմիցսհանդիպում է Խանջյանի արձակում, օրինակ` «Հիստերիաներ» վիպակում,«Գիր-Ղուշ» ստեղծագործության մեջ և կամ «Անիծված թզենին և խումհարիսինդրոմը» էսսեում և այլն: Առանձնանում է հատկապես բերված վերջինստեղծագործությունը, ուր հեղինակը առավելապես ընդգծում է Հիսուսիմարդկային կողմը և անգամ բնորոշում է վերջինիս որպես պարանոյիկ,խումհար և սպիտակ տենդով ախտահարվածի: Այս երևույթը մի դեպքումկարող ենք մեկնաբանել նրանով, որ հեղինակը ձգտում է ընդգծել, որԱստված ինքը թույլ տվեց, որ ոչ միայն խաչեն, այլև նվաստացնեն իրորդուն: Արդյունքում Խանջյանը վերաիմաստավորում է Հիսուսի կերպարըև ներկայացնում վերջինիս որպես հասարակ մի մահկանացու, ում բնորոշեն մարդկային ախտերը և ոչ թե որպես Աստծո որդի: Սակայն, կարող ենքեղածը դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից, ըստ որի` Խանջյանիարձակում Հիսուսի կերպարի նման դրսևորումները կարիք չկա հանձնելուաստվածամերժության պարզ գաղափարի: Ըստ էություն` Աստծոցանկությամբ Հիսուս որդին հայտնվեց ամեն կարգի մարդկանցհոգիներում` հասնելով մինչև նվազացման ու խաչելության:Այնուամենայնիվ, մեկնաբանման երկու դեպքերում էլ անհերքելի էմիֆաքայքայման երևույթը:

Նույնպես և «Սպանել փրկչին» այլաբանական վիպակում հանդիպումէ Հիսուսի կերպարը և ստեղծագործության անվանումը արդեն հուշում էմիֆաքայքայման երևույթի մասին, քանի որ ըստ սյուժեի` վիպակումգլխավոր հերոս Չունակը քրմերի հանձնարարությամբ պետք է գտնի ևսպանի Փրկչին` «…կգտնես փրկչին, սպանիր փրկչին»,- ասվում է նրան:

Այսպիսով, չնայած նրան, որ պոստմոդեռնիզմը իր հետ բերեցարվեստի ապամարդկայնացման տարրեր, որը ենթադրում է քաոսիհաստատում, մարդու և հասարակության, մարդու և անցյալի կապերիխզում` միաժամանակ մերժելով և հեգնելով նաև հոգևոր և աստվածայինկողմը, այն չկարողացավ ոչնչացնել աբսուրդային սպասումն ու հավատնանհայտության նկատմամբ: Արդյունքում մարդկային գոյությանհիմնախնդիրները բացահայտելիս Գուրգեն Խանջյանը անում է իրեզրակացությունը. «….Կարծում եմ, որ մարդը պատահական երևույթ չէ, ևնպատակ, այնուամենայնիվ, գոյություն ունի: Հակառակ դեպքում կյանքը ոչ

Page 164: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

164

միայն անհեթեթ է դառնում, այլև` ողբերգական: Իսկ դու՞ք ինչ կարծիքիեք»15:

Դ. ՄնացականյանԳուրգեն Խանջյանի անավարտ պտույտը` շարժասանդուղքից մինչև

գնացքԱմփոփում

Սույն հոդվածում դիտարկվում է Գուրգեն Խանջյանի արձակստեղծագործություններում առկա պոստմոդեռնիստական որոշհատկանիշների մասնակի դրսևորումը: Խանջյանի գրականժառանգությունը նշանակալի երևույթ է մեր գրականության մեջ, քանի որարծարծում է լաբիրինթոսում պարփակված մեր ժամանակի մարդուազատության և միևնույն ժամանակ միայնության ուէքզիստենցիալիստական օտարվածության հավերժական թեմաները,ինչպես նաև բնութագրվում է ժամանակակից իրականության, անհատի ևհասարակության հոգեվերլուծությամբ: Վերը բերված այս երևույթներիառկայությունն էլ գրական ստեղծագործության մեջ կարելի է համարելնաև պոստմոդեռնիզմի դրսևորում:

Д. МнацаканянНеоконченный круг Гургена Ханджяна от эскалатора до поезда

РезюмеВ выше превиденной статье рассматриваются некоторые характерные

черты постмодернизма в прозе Гургена Ханджяна. Литературное наследиеХанджяна значительное явления в нашей литературе, посколуку исследуетвечные темы свободы и в то же время одиночества иэкзистенциалистического отчуждения оставшегося в лаберинте человеканашего времени, так же характеризуется психоанализом современнойреальности, индивидуума и общества. Наличие выше преведенных явленийв литературном произведении так же считается проявлениемпостмодернизма.

D. MnatsakanyanGurgen Xanjyan’s incomplete turn from escalator to train

SummaryIn the following article it is observed the manifestation of some features

typical to postmodernism in prose of Gurgen Xanjyan. Xanjyan’s literary heritageis a considerable phenomen in our literature, because it examines freedom and atthe same time loneliness and existential alienation timeless themes of closed in the

15 Խանջյան Գ., Շարժասանդուղք, Եր., 1994, էջ 20:

Page 165: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

165

maze our time’s human, and also characterized by psychoanalysis of present-dayreality, individual and society. The presence of above mentioned features in literalwork is adopted to call a manifestation of postmodernism.

Page 166: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

166

ԳՐԻԳՈՐ ՇԱՇԻԿՅԱՆԵՊՀ գրականության տեսության և

գրաքննադատության ամբիոնի ասպիրանտՀՏԴ 821.19.0

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՄԵԾԱՄՈՐ»ԷՍՍԵՈՒՄ

Բանալի բառեր. նարատոլոգիա, անախրոնիա, անալեպսիս,պրոլեպսիս, էլիպսիս, նարատոր, տեքստ, Ժ.Ժենետ, Հ. Մաթևոսյան,Մեծամոր:

Ключевые слова: нарратология, анахрония, аналепсис, пролепсис,эллипсис, нарратор, текст, Ж. Женетт, Г. Матевосян, Мецамор.

Key words: narratology, anachrony, analepsis, prolepsis, ellipsis, narrator,text, G. Genette, H. Matevosyan, Metsamor.

Ֆրանսիացի գրականագետ Ժերար Ժենետը, հղում կատարելով իրհամերկրացի կինոտեսաբան Կրիստիան Մետզին, հաստատում է այնպնդումը, թե պատմողական երկերում ժամանակն ունի երկակի դրսևորում՝պատմության ժամանակ և պատումի ժամանակ1: Թվացյալ ժամանակըպատումի մեջ հանդես է գալիս իբրև իրական, այդ պատճառով էլ այնանվանում է պսևդոժամանակ2:

Պատմության ժամանակի և պատումի պսևդոժամանակի կապըկարելի է դիտարկել երեք հիմնական հարաբերությունների տեսանկյունից.

1. ժամանակային հերթականություն,

1 Ժ. Ժենետը կիրառում է երեք եզրույթ՝ պատմություն (histoire)՝ պատմողականնշանակյալի կամ բովանդակության համար, պատում (recit)՝ նշանակիչի, դիսկուրսիկամ հենց պատմողական տեքստի համար, և նարացիա (narration)՝ պատմողականգործողության (ակտի) ստեղծման և, ընդհանուր առմամբ, իրական կամ մտացածինյուրաքանչյուր իրադրության համար, որտեղ տեղի է ունենում տվյալգործողությունը: Պատում և նարացիա եզրույթները, գրականագետի կարծիքով,հատուկ հիմնավորման կարիք չունեն, իսկ պատմություն եզրույթի համար նշում է,որ սույն եզրույթի ընտրությունը կատարելիս ինքն աչքի առաջ ունեցել է (ասում են՝«պատմություն պատմել») բառակիրառությունը և դրան առնչվող՝ Ցվետան Տոդորովիկողմից կատարած տարբերակումը՝ «պատումն իբրև դիսկուրս (իմաստ 1)» և«պատումն իբրև պատմություն (իմաստ 2)»: Ժենետը, պատմության իմաստովօգտագործում է նաև դիեգեզիս եզրույթը: Տե՛ս Женетт Ж., Работы по поэтике.Фигуры, В 2 т., М., Изд. им. Сабашниковых, 1998, Т. 2, С. 64, այս կապակցությամբտե՛ս նաև Шмид В., Нарратология, М., Языки славянской культуры, 2003, С. 145-185:2 Տե՛ս Женетт Ж., նշված աշխ., էջ 70:

Page 167: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

167

2. ժամանակային տևողություն,3. ժամանակային կրկնություններ:Այս հոդվածի շրջանակում նպատակահարմար ենք գտել

անդրադառնալ ժամանակային հերթականության խնդրին:Պատմության ժամանակը (տեքստից դուրս գտնվող

իրադարձությունների ժամանակային հերթականությունը) համեմատելովպատումի ժամանակի (տեքստում պատկերված իրադարձություններիժամանակային հերթականության) հետ՝ պարզ է դառնում, որ վերջինսկարող է համապատասխանել կամ չհամապատասխանել առաջինին:Չհամապատասխանելու դեպքում տեղի է ունենում այն, ինչը Ժ. Ժենետնանվանում է պատումային անախրոնիաներ:

Պատումը կարող է ընդգրկել տվյալ պահի («ներկայի») համեմատինչպես նախկինում տեղի ունեցած դեպքեր, այնպես էլ առաջ ընկնել ևպատկերել դեպքեր, որոնք կատարվելիք իրադարձությունների արժեքունեն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առանձնացվում էանախրոնիաների երկու հիմնական տեսակ.

ա) Անալեպսիս (հետընդգրկում կամ հետհիշատակում), որըենթադրում է պատումի «ներկայի» համեմատ ավելի վաղ կատարվածիրադարձությունների ներմուծում: Անալեպսիսն իր հերթին լինում է երկուտեսակի.

փակ անալեպսիս, երբ պատումի մեջ ներմուծվում է ավելի վաղկատարված դեպք, իրադարձություն, և շարունակություն չունենալով՝ավարտվում է: Փակ անալեպսիսի ակնառու օրինակներ են այն բոլորդեպքերը, երբ պատմողը, մի պահ թողնելով բուն իրադարձությունները,անդրադարձ է կատարում հերոսի կամ կերպարի կյանքի ավելի վաղտարիներին՝ մանկությանը, պատանեկությանը, և կրկին վերադառնումդեպի «ներկան»: Անդրադարձը կարող է ընդգրկել ինչպես առանձինվերցրած դրվագ, այնպես էլ՝ կյանքի մի ամբողջ շրջան,

բաց անալեպսիս, երբ պատումի մեջ ներմուծվում է ավելի վաղկատարված դեպք, որը հիմնականում ընդգրկում է գրեթե ողջ տեքստը, ևհետընթացը տեղի է ունենում պարբերաբար, այսինքն՝ այն չի փակվում,վերադարձ բուն դեպքերին տեղի չի ունենում: Պետք է նշել, որանալեպսիսների երկու տեսականերն էլ հաճախ հանդես են գալիսհիշողությունների ձևով (անցյալի դեպքի հիշատակում կամմեկնաբանություն, ներկայի և անցյալի զուգադրում կամ հակադրում, ևայսպես շարունակ):

բ) Պրոլեպսիս (առաջընդգրկում կամ կանխահիշատակում), որըենթադրում է ավելի ուշ կատարված իրադարձությունների ներմուծում:Պրոլեպսիսի ժամանակ պատմողը առաջ է ընկնում տվյալ պահի դեպքերից

Page 168: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

168

և երբեմն, այսպես ասած, ծանուցման (անոնսի) ձևով ընթերցողիննախապատրաստում է գալիք դեպքերին: Նշենք, որ պատմողի կողմիցդեպքերի կանխահիշատակումը չի արվում ինչ-որ դրվագներ բաց թողնելունպատակով: Պրոլեպսիսը բնորոշում են իբրև նարատիվ անհամբերությանկամ նոստալգիկ սպասման արտահայտություն, ենթադրվում է, որպատմողը, նախապես իմանալով ավարտը, մատնում է գալիք դեպքերը:Պրոլեպսիսը ևս լինում է երկու տեսակի.

փակ պրոլեպսիս, երբ ավելի ուշ կատարված դեպքը հիշատակվումև ավարտվում է,

բաց պրոլեպսիս, երբ ավելի ուշ կատարված դեպքը հիշատակվում ևչի ավարտվում. վերադարձ բուն դեպքերին այլևս տեղի չի ունենում3:

Նշենք, որ և՛ անալեպսիսները, և՛ պրոլեպսիսները տարբերվում ենիրենց հեռավորությամբ և ձգվածությամբ: Հեռավորությունը ցույց է տալիսանախրոնիայի՝ տվյալ պահի համեմատ որքան ժամանակով հետ կամառաջ գնացած լինելու հանգամանքը (րոպեով, օրով, տարով և այլն), իսկձգվածությունը՝ անախրոնիայի կողմից պատմության իրադարձություններիըդգրկման ծավալը (դա կարող է լինել կոնկրետ օրվա հիշատակումից մինչևդարերի ձգվածություն ունեցող դեպքերի պատկերում): Տարբերակվում եննաև արտաքին և ներքին անախրոնիաներ. արտաքին անախրոնիան ունիժամանակային այնպիսի ընդգրկում, որը դուրս է առաջնային պատումից(պատումի ժամանակային այն մակարդակը, որի համեմատ անախրոնիանսահմանվում է որպես այդպիսին), իսկ ներքին անախրոնիանսահմանափակվում է առաջնային պատումի ժամանակային սահմաններով:Երբեմն հանդիպում է նաև խառը անախրոնիա, որը, լինելով արտաքին,գալիս հատվում է առաջնային պատումի ժամանակին4:

3 Գրական երկերի, իսկ ավելի հաճախ՝ ֆիլմերի և թատերական ներկայացումներիդեպքում անալեպսիսի և պրոլեպսիսի փոխարեն օգտագործվում ենհամապատասխանաբար՝ ֆլեշբեք (flashback [անգլ. flash - վայրկենականփայլատակում, պայծառացում, back - ետ]) և ֆլեշ-ֆորվարդ (flash-forward [անգլ.forward - առաջ]) եզրույթները: Այս մասին տե՛ս Cuddon J. A., The Penguin Dictionaryof Literary Terms and Literary Theory, 4th ed., London, Penguin Books, 1999, p. 321, և PavisP., Dictionary of the Theatre: Terms, Concepts, and Analysis, Toronto and Buffalo,University of Toronto Press, 1998, p. 150-151, ինչպես նաև՝ Bordwell D., Thompson K.,Film Art: An introduction, 8th ed., NY, 2008, p. 80:4 Այս մասին մանրամասն տե՛ս Женетт Ж., նշված աշխ., էջ 71-116, և Գրականությանտեսության արդի խնդիրներ, Եր., 2016, էջ 299-305, ինչպես նաև՝ Bal M., Narratology:Introduction to the Theory of Narrative, 2nd ed., Toronto/Buffalo/London, University ofToronto Press, 1997, reprinted 1999, p. 78- 99:

Page 169: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

169

Անալեպսիսի և պրոլեպսիսի կողքին առանձնացվում է էլիպսիսը, որըենթադրում է որոշակի իրադարձությունների դիտավորյալ կերպովբացթողում: Պատմողը կիրառում է. «այսինչ դեպքից այսքան ժամանակհետո», «այսինչ դեպքից այսքան ժամանակ էր անցել» և նմանատիպարտահայտություններ, որոնք, սակայն, ժամանակային հերթականությանխախտում չեն առաջացնում, անախրոնիա տեղի չի ունենում: Էլիպսիսըչպետք է շփոթել պրոլեպսիսի հետ. էլիպսիսի դեպքում պատմողըպարզապես հարկ չի համարում պատմել ինչ-որ ժամանակահատվածիմասին՝ դիտավորյալ կերպով բաց թողնելով այն:

Այս հոդվածի նպատակն է դիտարկել Հրանտ Մաթևոսյանի«Մեծամոր» էսսեն՝ իբրև պատումային անախրոնիաների կիրառմանուշագրավ օրինակ՝ սահմանափակվելով ներտեքստային ևմակրոմակարդակի դիտարկմամբ:

***Մինչ «Մեծամոր» էսսեի ժամանակային հերթականության

խախտումները դիտարկելը պետք է հստակեցնել նարատորի (պատմողի)՝«ով լինելը»: Այս դեպքում գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի պատմողիհետ. էսսեն կառուցված է բազմաձայնության սկզբունքով, և նարատորները,պատկերավոր կերպով ասած, միմյանցից խլում են ձայնի իրավունքը,անգամ՝ երկխոսության մեջ են մտնում իրար հետ: Այսպես, էսսեումկարդում ենք.

«-Հը՞… Հյուսիսից Ասորիք-Փյունիկիա-Եգիպտոս: Հետո չքացան: (Եվջրերը երկրի վրա գնալով նվազում էին: Եվ տապանը նստեց Արարատլեռան վրա): Արարատյան հովտում երկրորդ հազարամյակի հնոցներ ենբացվել: Եգիպտերենում չկար յ կիսահնչյունը. եգիպտացիները եթե գրելուլինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք: Եգիպտոս-Եղըպտոս-Ղպտոս-ղըպտ: Հ ի քս ո ս: Հիքսոս-Հիք-Հէք-Հայք-Հայ: Մայր-մէր, հայր-հէր, ձայն-ձէն… Օֆ, ձենդկտրիր և մի ասա թե հայոց Տիգրան թագավորը մեծ զորավար էր»5:

Մեկ այլ տեղում կարդում ենք.«Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի

Արարատ երկրում պողպատը…- Ոչ, մի պարծեցիր:Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ

հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու…- Մի նվնվա:Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը,

Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և,

5 Մաթևոսյան Հրանտ, Վիպակներ, Եր., «Նաիրի», 1990, էջ 260: (Այսուհետև վիպակիցմեջբերումների միայն էջերը կնշենք տեքստում):

Page 170: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

170

ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես:Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բացերկնքի տակ:- Մի հեգնիր:

-Լավ» (էջ 261-262) [ընդգծումները մերն են.-Շ. Գ.]:Ընդգծված հատվածներում Ա նարատորի խոսքն է, ում մի քանի

բառով կարելի է բնութագրել իբրև ներկայի մարդ, նա, ում համար ներկանավելի կարևոր է անցյալից, իսկ մյուս հատվածներում ընթերցողը կարդում էԲ նարատորի խոսքը, ով առաջինի ճիշտ հակապատկերն է, և ում համար«անշոշափելի» է ներկան: Էսսեում գերակշռում է Ա պատմողի ձայնը, Բպատմողը ժամանակ առ ժամանակ է լսելի դառնում, կան նաև ձայներ,որոնց ում պատկանելը հնարավոր չէ հստակորեն ճշտել, և, չի բացառվում,որ դրանք կարող են լինել ինչպես վերոնշյալ նարատորների, այնպես էլ այլնարատորի խոսքը: Նշենք, որ հայեցակետի (ռուս. точка зрения, անգլ. pointof view, ֆրանս. point de vue) տեսանկյունից Ա և Բ նարատորներին բնորոշեն ամենատես պատմողի հատկություններ6:

Գրական երկի ժամանակային հերթականությունը դիտարկելուհամար Ժ. Ժենետը երկում առանձացված ժամանակային որոշակիդրվագները՝ ըստ իրենց պատումի մեջ հայտնվելու հերթականության, նշումէ լատինական տառերով, իսկ թե դրանք ինչ ժամանակային տեղեր ենզբաղեցնում պատմության մեջ՝ արաբական թվանշաններով: Այսսկզբունքով գրականագետը «Իլիականի» մուտքը դիտարկելիս ստանում էհետևյալ կաղապարը.

A4 – B5 – C3 – D2 – E17:Ինչպես երևում է, սկսելով ժամանակային որոշակի կետից,

նարատորը հետ է գնում և պատմում ավելի վաղ կատարված դեպքերի,իրադարձությունների մասին: Իսկ ահա Մարսել Պրուստի «Կորսվածժամանակի որոնումներում» վեպի հատվածի դեպքում պատումըզարգանում է զիգզագաձև շարժմամբ՝ ներկայից անցյալ և հակառակը.

A2 – B1 – C2 – D1 – E2 – F1 – G2 – H1 – I28:

6 Ամենատես պատմողը տիրապետում է ավելի շատ տեղեկատվության, քանկերպարներից յուրաքանչյուրը, կամ ասում է ավելին, քան գիտեն կերպարները: Նակարող է անարգել անցնել տարածաժամանակային մի տիրույթից մեկ ուրիշտիրույթ, մուտք գործել կերպարների ներաշխարհ, միաժամանակ տեղյակ լինել միքանի կերպարի գլխում ծագած մտքերի բովանդակությանը և այլն: Այս դեպքումկերպարները ոչ մի գաղտնիք չունեն նարատորից, նա ամեն ինչ գիտի, և, որամենակարևորն է, կարիք էլ չի զգում պարզաբանելու, թե իրեն որտեղից է հայտնիայդ ամենը:7 Женетт Ж., նշված աշխ., էջ 73:

Page 171: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

171

Ներկան նշված է 2 թվանշանով, անցյալը՝ 1: Ժենետը այս կաղապարըհետագայում զարգացնում և տարածում է ամբողջ վեպի վրա: Նմանզիգզագաձև անախրոնիայի օրինակ է նաև «Մեծամոր» էսսեն, որիդիպաշարը զարգանում է առավելապես ժամանակային երկուչափումներում՝ ներկայում և անցյալում: Դիտարկենք սույն չափումները Հր.Մաթևոսյանի էսսեի օրինակով:

Էսսեն ունի ժամանակի ծավալուն ընդգրկում. պայմանականորեններկան (առաջնային պատումը) սահմանենք Խորհրդային Միությանժամանակահատվածը և «նարատորի կամ նարատորների» հասունությանշրջանը, իսկ անցյալը (երկրորդական պատումները)՝ «զրո թվականիցառաջ» տասնիններորդ դարից սկսած, մինչև Խորհրդային Միությանժամանակահատվածն ու «նարատորներից մեկի» մանկության շրջանըներառյալ: Ժամանակի անցումները ներկայից անցյալ և հակառակը այնքանհաճախ, պարբերաբար են տեղի ունենում, որ մեկ էջի սահմաններումկարելի է դիտարկել մի քանի անցում: Հր. Մաթևոսյանը էսսեումհնարավորինս խուսափում է անցումներն ազդարարող ակնհայտ բառերից,արտահայտություններից («հիշել», «մտապատկերում հայտնվել», «և ահա»,«ահա թե ինչու» և այսպես շարունակ), իսկ ավելի հաճախ, ընդհանրապես,հրաժարվում է դրանցից: Այս հանգամանքը ստիպում է ընթերցողինկռահման, տրամաբանության օգնությամբ զանազանել ժամանակայինանցումները: Ի դեպ, ժամանակային անցումներն ազդարարող նշաններիցխուսափելը XX դարի նարատիվի նոր դրսևորումներից է, որը բնորոշ էարվեստի այլ տեսակներին ևս: Այսպես՝ ֆիլմերում անալեպսիսըազդարարվում է նարատորի խոսքի, պատկերի գունազրկման՝ սև ևսպիտակ կամ սեպիագույն դառնալու միջոցով և այլն, իսկ թատերականներկայացման դեպքում՝ նարատորի, լուսավորման փոփոխության,երաժշտության և այլ միջոցներով: Մեր օրերում, հատկապեսգրականության և կինոյի ասպարեզում, ավելի ու ավելի հաճախ կարելի էհանդիպել նմանատիպ նշաններից հնարավորինս կամ ամբողջապես զուրկստեղծագործություններ:

Համակարգելով «Մեծամոր» էսսեի ժամանակային անցումները՝կարող ենք արձանագրել.

1. Բոլոր անալեպսիսները փակ տեսակի են, և անպայմանորենվերադարձ է լինում «ներկային»:

2. Հեռավորության տեսանկյունից անալեպսիսների ճնշողմեծամասնությունը, «ներկայի» համեմատ, դարերի, հազարամյակների

8 Նույն տեղում, էջ 74:

Page 172: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

172

հեռավորություն է ենթադրում: Էսսեում կարդում ենք. «…Մեծամոր, զրոթվականից առաջ տասնիններորդ դար. դարբինները կրակի մոգությամբպողպատե սուրն ազատում են քարի բանտից – զընգ-զընգ-զընգ-զընգ. Լեռըլողում է մշուշների վրա, տղաները ջրում ձուկ են բռնում և շպրտում ափ,գոմեշները տնքում են լճերի մեջ, աստղագետները հորերի մութից հետևումեն Տիեզերքի լարված հավասարակշռությանը, արտքաղից հետոհնձվորները տաճարի դռանը ցլիկ են մորթել իրենց երեխաների ուհամկալների համար,– և նրանք բոլորն իրենց համարում են հայ, երկիրը՝Հայք» (էջ 289): Մեջբերված հատվածը «ներկայի» համեմատ ամենահեռավորկետն է, իսկ ամենամոտը՝ նարատորի դպրոցական եղածժամանակահատվածի երազ-հիշողությունները, որոնց սկիզբըազդարարվում է խորհրդանշական բառերով. «Կըռ կըռ կռկռան Կռունկներըհա թռան, Կռունկների թևի տակ Եղավ գարուն մեր դռան» (263-265 և 283-286 էջերը): Մանկության դրվագները ժամանակագրվում են իբրև մայիսյանմի առավոտ:

3. Ձգվածության տեսանկյունից անալեպսիսները խիստտարբեր են. որոշ անալեպսիսներ պատկերում են մի քանի ժամվա կամ մեկօրվա դեպքեր, ինչպես օրինակ Վռամշապուհ արքայի և Մեսրոպ Մաշտոցիդրվագը (էջ 267-268), իսկ մյուս մասը՝ տասնամյակների, դարերի կամհազարամյակի, օրինակ՝ Ներսես Ճիճրականցու դրվագները, որոնցժամանակային ընդգրկումը կազմում է ՆԻԲ թվականից մինչև ՌՈՂԵթվականը (էջ 273-279):

4. Ինչ վերաբերում է արտաքին և ներքին անալեպսիսներին,էսսեում դրանք հիմնականում արտաքին են և նախորդում են առաջնայինպատումի ժամանակային մեկնակետին, կան նաև ներքին անալեպսիսներ,օրինակ զրոյական հեռավորություն ունեցող ներքին անալեպսիսների ենքհանդիպում 287-288 էջերում9:

Էսսեում կան նաև պրոլեպսիսներ, դրանք, ի տարբերությունանալեպսիսների, գերակա չեն, ուստի սահմանափակվել ենքամենաուշագրավ օրինակի ներկայացմամբ: Ստեղծագործութունըավարտվում է հետևյալ տողերով.

«Այս այսպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգունշերտով մինչև վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվի՛նձ վրա: Եվ ձե՛զ վրա» (էջ 296):

9 Զրոյական հեռավորություն ունեցող անախրոնիայի մասին տե՛ս Тодоров Ц,Поэтика, Структурализм: "за" и "против", Сб. статей, М., 1975, С. 67:

Page 173: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

173

Մեջբերված հատվածը բաց, արտաքին պրոլեպսիս է, որիհեռավորությունն ու ձգվածությունը անորոշ է:

Ներկայից անցյալ ու հակառակն անցումը, իհարկե, ինքնանպատակչէ, այն էսսեում ձևավորում է հայ ժողովրդի ներկան, որը կառչած էանցյալից և ոչ մի կերպ չի կարողանում պոկ գալ: Բուն կոնֆլիկըժամանակային երկու չափումների բախումն է՝ արտահայտված Ա և Բպատմողների խոքսի միջոցով: Էսսեում կարդում ենք.

«…Հե՜րն անիծած, հիսուն տարվա մեռել Թալեաթն ով է, որ այնտեղիցայստեղ թունավորի իմ կենաց բաժակը: Հերն անիծած, այս ժողովուրդն իրծանր մշակույթն այնպես է քաշում, ինչպես կռվում է մրջյունը լիքը հասկիդեմ, ինչպես ճարճատում է սայլը խաչքարի տակ: Հերն անիծած, ունեսկանգնելու տեղ, այս հազարամյա կավոտ այգիներից պոկիր մի ողկույզ շեկխաղող, մատներիդ մեջ պահիր մի բաժակ կոնյակ արևի դեմ, կանգնիրլավաշհաց փռած հովտում Նոյի լեռան կողքին և ասա. ես ե՛ս եմ» (էջ 281):

Պեղումների արդյունքում այգիները դառնում են թանգարաններ բացերկնքի տակ, դառնում են անցյալ, որովհետև կարասներն ու հնագիտականարժեք ունեցող այլ առարկաները անցյալի խորհրդանիշներն են, իսկներկայի և ապագայի երաշխիքի խորհրդանիշը այգին է ու դրանիցստացված բերքը.

«…Թող գան, դարձնեն թանգարան, այգեպանը դառնա հյուրերի առջևթանգարանի դուռը բացող, իսկ հացն ու գինին, ինքնաթիռով, թող բերենՄադագասկարից: Ինքնաթիռին մի բան պատահի՝ թող ուտեն թանգարանիկարասներն ու ուլունքները» (էջ 295):

Էսսեում առանցքային նշանակություն ունի տնտեսության ղեկավարիև այգիների ջրվորի դրվագը.

«Ջրվորն ընդառաջ գնաց տնտեսության ղեկավարին, ետ եկան,տարավ ցույց տվեց պառավ որթերի արանքը, գետինը:

-Էս է: Գտել եմ: Այսինքն՝ ես չեմ գտեկ, ջուրը բացեց:Կարասի մեջ դեռ վնգում էր օդանավի ծանր աղմուկը: Հողը գվվում էր,

գետինը երգում էր եկեղեցու պես. ծեր որթերի արանքով՝ պատները բարակվիզները նեղ կարմիր կարասների շարք էր: Նրանց նախշազարդ վզներինգիտահետազոտական մի հիմնարկի չափ մանրամասն գրած էր, թե նրանքՄինուայի որդի Արգիշտիի (Արգիշտի էլ անո՞ւն լինի)… Արգիշտիիկարասներն են, «պարունակել են խաղողի գի… գի…», գի՜…գիտահետազոտական մի նոր հիմնարկ: Դե «գինի», էլի, գինի, կարասն ի՞նչպիտի պարունակեր՝ գինի: «Ի փառս…», և շատ պարզ, մաքուր հայերենգրած էր, թե այդ այգին թանգարան ու թանգարանի հրապարակ էդառնալու, տնտեսության այդ ղեկավարը՝ թանգարանի վարիչ և այդ ջրվորըդառնալու է Արգիշտիի կնոջ արծաթե հայելու պահակ:

Page 174: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

174

-Թո՜ւ…- կարասների մոտ նստեց տնտեսության ղեկավարը:- Արա, եսքեզ ծառ ջրելու եմ ղրկե՞լ թե կարաս գտնելու: Լսիր,- ասաց տնտեսությանղեկավարը,- արի քեզ մի տասը տարով ուղարկենք Մեքսիկա, էնտեղից համխաղողի նոր տեսակ կբերես, համ աշխարհ կտեսնես, համ էլ բերանդ սրա-նրա մոտ չես բացի՝ թե այգում թանգարան ես գտել…» (էջ 265-266):

Վերջում տնտեսության ղեկավարը կոտրում է կարասները՝ ընտրելովներկան:

Այսպիսով, ակնհայտորեն ոչ սպառիչ այս քննությունը հիմք է տալիսասելու, որ «Մեծամոր» էսսեն ժամանակային հերթականությանտեսանկյունից բազմաբարդ, ստեղծագործություն է, որը զարգանում էգլխավորապես ժամանակային երկու չափումներում՝ ներկայում ուանցյալում, և զիգզագաձև անախրոնիայի օրինակ է: Հրանտ Մաթևոսյանըհնարավորինս խուսափում է ժամանակային անցումներն ազդարարողակնհայտ բառերից, իսկ հաճախ առհասարակ հրաժարվում է դրանցից,ինչը ստիպում է ընթերցողին կռահմամբ, տրամաբանությամբ զանազանելանախրոնիաները: Վերջապես, ներկայից անցյալ ու հակառակըանվերջանալի անցումը էսսեում յուրօրինակ կերպով ձևավորում է հայժողովրդի ներկան, որը, չխախտելով վերջին տողերի կանխատեսումը,մինչև օրս կառչած է անցյալից, և որում անցյալն ավելի շատ է:

Գ. ՇաշիկյանԺամանակի պատկերումը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեում

ԱմփոփումՊատումը կարող է ընդգրկել տվյալ պահի («ներկայի») համեմատ

ինչպես նախկինում տեղի ունեցած դեպքեր, այնպես էլ առաջ ընկնել ևպատկերել դեպքեր, որոնք կատարվելիք իրադարձությունների արժեքունեն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առանձնացվում էանախրոնիաների երկու հիմնական տեսակ` անալեպսիս և պրոլեպսիս:Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն ժամանակային հերթականությանտեսանկյունից բազմաբարդ ստեղծագործություն է, որը զարգանում էգլխավորապես ժամանակային երկու չափումներում՝ ներկայում ուանցյալում, և զիգզագաձև անախրոնիայի օրինակ է: Ներկայից անցյալ ուհակառակը անվերջանալի անցումը ձևավորում է էսսեի բուն ասելիքն ուգաղափարը:

Г. ШашикянИзображение времени в эссе Гранта Матевосяна “Мецамор”

РезюмеРассказ может содержать события, предшествующие моменту

повествования (настоящее время), или же уходить вперед и изображатьсобытия, равноценные происходящим. В связи с этим выделяют два основных

Page 175: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

175

вида анахроний: аналепсис и пролепсис. С точки зрения хронологическойпоследовательности эссе Гранта Матевосяна “Мецамор” является сложнымпроизведением, в котором развиваются две временные линии - настоящее ипрошедшее. Это пример зигзагообразной анахронии. Бесконечные прыжки изпрошлого в настоящее и обратно формируют саму суть и идею эссе.

G. ShashikyanThe portrayal of time in “Metsamor” essay by Hrant Matevosyan

SummaryThe story may include events which in regard with the given moment

(present) may be perceived as past or it may out pace and describe incidents whichhave the value of events yet to happen. Taking this into account, two types ofanachrony may be differentiated; analepsis and prolepsis. In regard with itstemporal sequence “Metsamor” essay by Hrant Matevosyan is rather complicatedwork that develops mainly in two time measurements, namely present and past. Itis also an example of zigzag anachrony. Endless transitions from present to pastand vice versa form the message and concept of the essay.

Page 176: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

176

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԿապանի N 2 ավագ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիՀՏԴ 821.19.0

ԲԱՌԸ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ

Բանալի բառեր և արտահայտություններ. ջրահարս, կապույտ,արշալույս, պատկեր, կարմիր թևեր, ճերմակ առագաստներ, հեքիաթ,ջերմություն:

Ключевые слова и выражения: русалка, синий, красные крылья, белыепаруса, заря, сказка, теплота, изображение.

Key words and expressions: mermaid, blue, red wings, white sails, sunrise,tale, fever, image.

1960-ական թթ., երբ Պ. Սևակի, Հ. Սահյանի, Վ. Դավթյանի, Գ. Էմինի ևնրանց սերնդի մի շարք այլ ներկայացուցիչների ջանքերով պոեզիայիզարգացումը մտավ առաջընթացի նոր հուն, գրական ասպարեզ իջավերիտասարդ բանաստեղծների մի նոր սերունդ՝ աշխարհընկալման նորմեթոդներով ու եղանակներով, պոեզիայի դերի և նշանակությանվերաբերյալ յուրահատուկ պատկերացումներով:

Գրական-գեղարվեստական զարգացումները ծավալվում էին տարբերուղղություններով: Սերնդի մի շարք ներկայացուցիչներ ընդգծված«արևմտամետ» էին և փորձում էին բանաստեղծական մտածողությունը«թարմացնել» արևմտյան փիլիսոփայական տարբեր ուղղություններիտեսական հիմնադրույթներով. «Կարելի է ասել, որ XX դարիգեղարվեստական միտքը մի փորձ է՝ հեռանալ մարդուց, որպես ինքն իրենսպառած էությունից, թողնել նրա ձևերն ու հնարավորությունները ևհայացքն ուղղել դեպի մի տարածություն, ուր մարդը, որպես շոշափելիայսաշխարհային էակ, կոնկրետ գոյություն, այլևս չի հետաքրքրում իրեն ևձգտում է հասնել մի սահմանի, ուր ինքն արվեստն է և գեղագիտականձևերի մաքուր գոյությունը»1: Իսկ դրա համար պետք է «փոխելհագուստները», որովհետև «Գրականությունը (արվեստն ընդհանրապես)ժամանակի ընթացքում փոխում է իր հագուստները, չի կարելի հինհագուստների հսկիչներ լինել, որքան էլ այդ հագուստները թանկ են մեզ

1 Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն /հոդվածներ, էսսեներ/, Եր., 2009,էջ 15-16:

Page 177: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

177

համար և սիրելի, միևնույնն է, մենք գերադասում ենք մեր մարմիններըծածկել նոր հագուստներով»2:

«Արևմտամետներից» շատերը պարզապես չկարողացան դուրս գալազդեցությունների ոլորտներից և «իրենց մարմինները ծածկել նորհագուստներով», ավելին, չկարողացան լավագույնս օգտվել իրենցընձեռված ազատությունից: Գրականություն եկած նոր սերունդը «վաղուցպետք է հաղթած լիներ, բայց իրենց ազատությունից օգտվել չկարողացան:Նրանք ազատությունը դարձրին քմահաճություն՝ ով ոնց ուզի, թող գրի, ումխելքին ինչ փչի, թող անի: Նրանք հեռացան իրենց հայրենականավանդներից: Նրանք ավելի կիրթ, ավելի գրագետ չեն, քան Վարուժանն ուՉարենցը, բայց սկսեցին այնպիսի բաներ անել, որոնց շրջանցումն անգամՎարուժանին սրբապղծություն էր թվում: Սրանք ավելի պակաս տաղանդչունեն, քան իրենց նախորդները, բայց, չգիտես ինչու, հողից կտրվեցին,հեռացան: Նրանք ահա թե ինչ արեցին, փախան իրենց կենսագրությունից,չկարողացան անհատականացնել: Ավելին, իրենց ժողովրդիկենսագրությունից փախան, իրենց լեզվի զրնգուն համ ու հոտիցխուսափեցին: Նրանք իրենց մանկությունից չեկան»3:

Նոր սերնդի ներկայացուցիչների մյուս մասը հավատարիմ մնացպոեզիայի ազգային ակունքներին՝ իր հետ բերելով նոր գույներ ուերանգներ, պատկերաստեղծման թարմ ձևեր ու եղանակներ:

Այդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից է ԱրմենՄարտիրոսյանը, ով գրականություն եկավ անաղմուկ, բայց հաստատունքայլերով՝ ժողովածուից ժողովածու պարզեցնելով և բյուրեղացնելով իրերգի ակունքները, որոնք սկիզբ են առնում Նարեկացուց ու միջնադարյանտաղերգուներից, շարունակում մինչև Վարուժան, Տերյան ու Չարենց, Սևակու Սահյան: Ինքնահաստատման ճանապարհին կարևոր դեր ունեցան նաևՈւիթմենը, Լորկան, Ապոլիները:

Կողմնորոշման չափանիշներն, այնուամենայնիվ, Նարեկացին ումիջնադարյան տաղերգուներն էին, առանձնապես՝ Նարեկացին, ումստեղծագործություններում «Բառերն այլևս բառեր չեն, խտացված գույներեն ու նրբահյուս մեղեդի, և այնքան տեղին են օգտագործված, որ գեղուհույուրաքանչյուր քայլին համընթաց շարժվում են, և թվում է՝ մեր աչքի առաջՌաֆայելի նկարած Աստվածածինն է՝ միայն թե նրանից մի քանի դար առաջհրաշակերտված»4:

2 Էդոյան Հ., Գրողը և ժամանակը, «Գարուն», 1997, N11-12, էջ 45:3 Սահյան Հ., Հարցազրույց, «Գարուն», 1984, N 9, էջ 44-45:4 Մարտիրոսյան Ա., Ներկայում հանգրվանող անցյալ, Եր., 2010, էջ 19:

Page 178: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

178

Պոեզիայի վերաբերյալ Ա. Մարտիրոսյանն ունի իր կարծիքը.«Պոեզիան Աստծո ընտրյալն է, հետևաբար՝ այնտեղ, ուր երկրայինարքայությունն է, ոտք դնելը զուտ ոգեղենիկ է լինելու, մարմնական կշիռիցու ցանկությունից ազատված»5:

Արդեն առաջին՝ «Բանաստեղծություններ» ժողովածուում Ա.Մարտիրոսյանը փորձում է բացել բառի կեղևը, թափանցել նրաենթաշերտերը, բառերը մաքրել, Պ. Սևակի արտահայտությամբ, «ժանգ ուբորբոսից»: Երկնային ոլորտներում են արթնանում բառերը և՝

Արթնանալով դողում են.Մարդկանց տառապանքի վայրկյանները».-Երբ ես մեծանամ,-ասում է երեխան,-Կհասկանամ բոլոր իմաստները բառի,Եվ ինձ հետ կմեծանան խաղալիքներս:

Այս անգամ արդեն ուրիշ իմաստ կունենա աշխարհը, և բառերիիմաստները չհասկացող ու նրան շուրջբոլորը պտտվող մարդկանցճակատներին «տառապանքի գորգեր կգործեն բառերը»:

Բառերը գույն ունեն, համ ու հոտ, շնչավոր են ու կենդանի, քան որևէայլ բան աշխարհում, ու երբ նրանք միանում են, ձուլվում մի ամբողջությանմեջ, դառնում են երգ, առասպել, ասք ու լեգենդ:

Ներշնչումի աստվածային ակնթարթներում բանաստեղծն ու բառերնեն դեմ դիմաց, բառերը՝ իրենց բաց կեղևներով, բանաստեղծը՝ աչքերը դեպիիր խորքը շրջած: Ներշնչումի այդ պահերին է բանաստեղծը զգում, որ

Ունեցած չունեցածը երգ էր,Մի փոքրիկ երգ,Որ նա երկար պահեց իր շրթունքների վրաՈւ քարշ տվեց իր հետ գիշերների միջով,Ու լույսերի միջով քարշ տվեց երգը6:

Բառիմաստի ներիքն դինամիկան նոր հնչեղություն է հաղորդումժամանակակից աշխարհի ռիթմերին, ավելի է խտացնում լույսիթափանցումները: Բառերը դուրս են գալիս իրենց պատյաններից ուերկնքից թափվում են «սպիտակ, որպես ձյուն, մաքուր, որպես«ծաղկաթեթիկ», հետո ծփում են «ինչպես ալիքները օվկիանոսի» և ալիքներիվրայով դեպի իր մանկության սիրելի հեքիաթայաին հովիտներն է գնումբանաստեղծը՝ ինչպես ես Աստծո որդին՝ ձեռքի մեջ ճյուղը ձիթենու և

5 Նույն տեղում, էջ 84:6 Մարտիորսյան Ա., Բանաստեղծություններ, Եր., 1973, էջ 10:

Page 179: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

179

շուրթերին բառը, որի մեջ մաքրության տերևներն են ճոճվում»: Մանկությանհեքիաթային հովիտներում՝

Ձայնը բացում է դարպասն անանուն,և շուրթերի բաց դարպասի միջովԲառերի հեծյալ բանակն է ելնումԿռվի գնալու սառը մարմաջով,և բանակներ են մարտի մեջ մեռնումև հեծյալներ են մեռնում անիծող7:

Եվ ինչպես զինվորներն են մարտադաշտում վիրավորվում կամզոհվում, այնպես էլ՝ բառերը, և ինչպես զինվորների շիրիմներին են կարմիրկակաչներ դնում, այնպես էլ՝ բառերի, որոնք զոհվել են «թեկուզ հենցայնպես, թեկուզ անտեղի»:

Բայց մեռած բառերը նորից հարություն են առնում՝ որպես Հիսուս ուՓրկիչ: Նրանք սաղմոսներ են հյուսում մարդկանց շուրթերին, «մարդկանցշշուկներում ու բառերի վրա/Անձրևների տեսքով/ Մաշվում է ծննդի ումահվան զգացողությունը…», բայց բառերը նաև անձրևի «երկարճառագայթներով/Սպիտակ լույս են ասեղնագործում դաշտերի վրա», ևարթնանում է օրը, անէանում է մահվան զգացողությունը, օրը լցվում էերկունքի ցավերով, և եթե նույնիսկ մահվան զգացողություն էլ կա, ապա՝միայն «հասկերի մահ»՝ «կեռ մանգաղներից»:

Բառերն էլ, ինչպես մարդիկ, ծառերը, ծաղիկները, թռչուններըանընդհատ շարժման մեջ են, ծնվում են, ապրում են իրենց գարուններն ուամառները, աշուններն ու «ճերմակում են» նաև: Ժամանակի հարահոսումբառերը ձգտում են հավիտենության:

Ն. ՍարգսյանԲառը ձգտում է հավիտենության

ԱմփոփումՀոդվածում քննարկվում են Արմեն Մարտիրոյանի պոեզիայի

կառուցվածքային, լեզվաոճական յուրահատկությունները:Մասնավորապես նշվում է, որ հետևելով դասական բանաստեղծությանավանդույթներին՝ Ա. Մարտիրոսյանը դրանք հարստացնում է նորմոտեցումներով:

Н. СаргсянСлово тянется к вечности

Резюме

7 Մարտիրոսյան Ա., Թռչուններ, Եր., 1978, էջ 15:

Page 180: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

180

В статье обсуждаются структурные, языковые-стилистическиеособенности поэзии Армена Мартиросяна. В частности, отмечается, что,следуя традициям классического стихотворения, А.Мартиросян обогащает ихновыми подходами.

N. SargsyanThe word tends to eternity

SummaryThe article discusses the structure օf Martirosyan’s poetry, linguostylistic

details.In particular, it is noted that following the tradition of the classic poem, A.

Martirosyan enriches them with new approaches.

Page 181: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

181

ՆԱՐԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆԲանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի

. առաջին կուրսի ուսանողուհիՀՏԴ 821.19.0

ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԸ «ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԽԱՂ»ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Կոմիտաս, Մ.Աբեղյան,պանդուխտ, թախիծ, օտարություն, կարոտ, գեղջկուհի, վերադարձ,սպասոււմ, Աստված:

Ключевые слова и выражения: Комитас, М. Абегян, странник, печаль,чужбина, тоска, крестьянка, возвращение, ожидание, Господь.

Key words and expressions: Komitas, M. Abeghyan, wanderer, sadness,stranger land, nostalgia, peasant woman, return, expectation, God.

Գրական որևէ ստեղծագործության ժանրային ուսումնասիրությանհամար կարևոր է ցույց տալ գրական տվյալ տեսակի ծագմանհասարակական և գեղարվեստական նախադրյալները, տարբերդարաշրջաններում գրականության մեջ նրա զարգացմանառանձնահատկությունները, բացահայտել նրա տիպաբանորեն կայուն ևպատմականորեն փոփոխվող գծերը և, վերջապես, նրա տարբեր ձևերն ուտեսակները մեր գրականության մեջ:

Գրական երկի գիտական ուսումնասիրության համար, նախփորձենք գտնել «ժանր» հասկացության գիտական սահմանումը: «Ժանր»տերմինը ծագում է ֆրանսերեն genre բառից, որը նշանակում է սեռ (երբեմննաև տեսակ): Ժամանակակից գրական ըմբռնումներում ևս ժանրըգործածվում է գրական սեռի որևէ մի տեակի իմաստով: Տարածված է նրակիրառությունը գրական համեմատաբար փոքր միավորների՝ տեսակներինկատմամբ: Արվեստի բոլոր տեսակների, նույնիսկ առանձին վերցրած միգեղարվեստական ստեղծագործության մասին մենք ասում ենք, որ նրանցբովանդակությունը կյանքն է, իրականությունը: Կյանքի արտացոլմանյուրօրինակ եղանակ են հանդես բերում քնարական սեռիստեղծագործությունները: Այստեղ առաջնայինը ոչ այնքան ինքըիրականությունն է, որքան նրա առաջացրած ապրումները, վերաբերմունքը,տրամադրություններն ու հույզերը: Նշենք նաև, որ գրական սեռերիամենատարբեր զուգորդումների հիման վրա գրականության մեջ առաջացելեն ժանրային նոր տարբերակներ: Ժանրերի զարգացման հիմքը (գրականնոր տեսակների ծնունդը) հասարակական կյանքն ու նրանում ապրող

Page 182: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

182

տարբեր մարդկանց, ազգերի պայքարն է, որն արտահայտում էդարաշրջանի գեղարվեստական մտածողությունն ու պահանջմունքները,ներկայացնում նրա պատկերը: Ամեն մի դարաշրջանում գրականությանմեջ առաջ են քաշվում և զարգանում այն ժանրերը, որոնք իրենցբովանդակությամբ արտահայտում են ժամանակի ոգին ու ապրումները:Հայ ժողովրդական երգերի ինքնուրույն բաժինն են ներկայացնումպանդխտության երգերը՝ գրված գերազանցապես հայրենների չափով: Այսերգերը պանդխտության մասին պատումներ են կամ պանդուխտիապրումներն արտահայտող երգեր: Պահպանված ու գրառվածպանդխտության երգերը թախծալի և հուզական պատումներ են:Պանդխտության երգերի հնչյունաշարը ծավալուն է, եղանակներնանկաշկանդ հոսող են, ունեն ազատ ձևակառուցվածք, անհատականացվածելևէջ (դասական նմուշներ են Կոմիտասի գրառած պանդխտությանանտունիները և «Կռունկը»): Սրանց անվանել են նաև ղարիբի երգեր, որոնքաղերսվում են միջնադարում հայ ազգային-սոցիալական կյանքին բնորոշերևույթներից մեկին՝ պանդխտությանը: Միջնադարում պանդխտությաներգերն ունեցել են իրեց այլաբանական արտահայտությունը և դրանցկողքին ի հայտ են եկել նաև կրոնական թեմայով ստեղծվածպանդխտության երգեր, որոնք, սակայն, իսկական պանդխտության երգերիհետ աղերս անգամ չունեն:

Կրոնական պանդխտության թեմատիկան ծնունդ է առելաստվածաշնչյան այն առասպելից, որը պատմում է այն մասին, թե ինչպեսԱդամին և Եվային իրենց հայրենիքից՝ դրախտից, Աստված արտաքսեց ևդարձան նրանք պանդուխտներ: Այս տեսակ երգերի մեջ քարոզվում էաշխարհուրացությունը և քնարական հերոսը՝ պանդուխտը, որն իր առջևունի մեկ խնդիր՝ ատելություն երկրային կյանքի նկատմաբ՝ գովերգում էաստվածային հոգևոր կյանքը: Այստեղ պանդուխտի կողքին հանդիպումենք նաև «ղարիպ»-ին, ով նույնպես իսկական պանդուխտ չէ, այլ աշխարհիկկյանքի ունայնությունն իր սրտում ունեցող անհատ: Այսպիսի երգերումմենք տեսնում ենք նաև այլաբանորեն ներկայացված այլ կերպարներ ևիրադարձություններ, օրինակ՝ եկեղեցին համարվում է հարս, Քրիստոսը՝փեսա, Մարիամ Աստվածածինը՝ վարդ, Գաբրիել հրեշտակապետը՝սոխակ: Նրանց հարաբերությունները գովերգվել են իբրև սեր և կարոտ:Բայց այստեղ ընդամենը տեսնում ենք կրոնական սիրո դրվատանք, մինչդեռմիջնադարյան աշխարհիկ պանդխտության երգերում արծարծվում է միայնու միայն սիրո ու կարոտի զգացումը՝ իրական կյանքի ու աշխարհի,մարմանական վայելքների, հարազատների ու հայրենիքի: Այսպիսով, մենքպանդխտության երգերի մեջ գտնում ենք հակասական բևեռներ ևարտահայտված տարբեր գաղափարներ, որոնք հիմք են կրոնական

Page 183: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

183

պանդխտության երգն անջատելու միջնադարյան աշխարհիկպանդխտության երգից: Այս է պատճառը, որ պանդխտության կամ ղարիբիերգերը միջնադարից սկսված առնչվում են հայ մարդուպանդխտության հետ, որոնց բնորոշ են օտարություն մեկնողի և նրահարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի,հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտիվերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները։ Երբեմներաժիշտ-բանասերները հայ պանդխտի վիշտն ու կարոտը արտահայտողմիջնադարյան երգերը կոչել են «Անտունի»1: Այս բառը շատ երգերի մեջգործածվում է ճիշտ այնպես, ինչպես տաղարանների մեջ «հայրենը»՝ իբրևերգ, երգի մի տեսակ, «անտունի ասել»՝ իբրև երգ ասել: «Անտուն»սովորաբար նշանակում է տուն չունեցող, բացատրված է նաև «առանց տան,իբրև պանդուխտ»2 իմաստով: Այս բառի համանիշությունը պանդուխտբառին տեսանելի է «Սիրտս նման էր էն փլված տներ» հայրենիժողովրդական երգի վարիանտներից, որոնցից մեկի մեջ «ղարիբի սիրտն էպղտոր ու մոլոր», իսկ մյուսի մեջ՝ «անտունի սիրտն է պղտոր ու մոլոր»:Այսպիսով, «պանդուխտի հայրեն» ասելու փոխարեն, կարող էր ասվել«անտունի հայրեն»: Բայց պետք է նշել, որ «անտունի» բառը միայն«անտունի հայրեն» իմաստ և նշանակություն է ստանում, երբ պանդխտիերգը «հայրեն» է, հորինված է հայրենի չափով: Պանդխտի անտունիներըմիաժամանակ և սիրո երգեր են, այդ պարզ է նրանց բովանդակությունից:

Այսպիսով, «անտունի» բառի նշանակությունը ընդարձակվում է,քանի որ ժողովրդական երգի էական հատկություններից մեկն այն է, որմիևնույն երգը, անփոփոխ կամ փոքր փոփոխությամբ, իր բովանդակությանպատճառով երգվում է իբրև սիրո երգ, կամ հարսանեկան, պանդխտի կամօրորոցի երգ3: Սա բանաստեղծական առումով հնագույն գուսանական,հայրենների մի ճյուղը ներկայացնող տեսակ է՝ «Անտունի» անվամբ, որը գրիէ առնվել XVI—XIX դդ. և բազմաբովանդակ է (հարսանեկան, սիրային, լացի,օրորոցի, պանդխտի երգեր): Պանտխտության թեմատիկայով անտունիներիդասական նմուշներ են Կոմիտասի գրառած պանդխտի անտունիները:Ինչպես, օրինակ կոմիտասական այս երգը, որ կոչվում է «Անտունի».

Սիրտս նման է էն փլած տներ,Կոտրեր գերաններ, խախտեր էսներ,

1 Հայկական համառոտ հանրագիտարան, 1, Երևան, 1990, էջ 224-225:2 Նոր Բառագիրք Հայկազեան Լեզուի, հատ. I, Վենետիկ, 1836, էջ 247:3 Աբեղյան Մ., Երկեր, հատ. Բ, Երևան, 1967, էջ 228-231:

Page 184: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

184

Բուն պիտի դնեն մէջ վայրիհաւքեր:Երթամ՝ ձի թալիմ էն ելմանգետեր,Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:Ա՜յ, տօ լա՛ճ տնաւեր:

Սեւ ծով մը եմ տեսե, սիպտակնէր բոլոր,Ալին կզարներ, չէր խառնիհիրոր:Էն ո՞րն է տեսե մեկ ծովներկթաւոր,Անտունի սիրտն է պղտոր ումոլոր:Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկսեւաւոր:Ա՜յ, տօ լա՛ճ տնաւեր4:

Սա Կոմիտասի մեներգերից է դաշնամուրի նվագակցությամբ, որըպանդխտի հոգեվիճակն արտահայտող գեղջկական մի երգ է: Այս երգիբառերն աոաջին անգամ գրառել և տպագրել է Գ. Սրվանձտյանը5: Այս ևժողովրդական այլ տարբերակների հիման վրա լույս է տեսել Կոմիտասի ևՄանուկ Աբեղյանի խմբագրմամբ «Հազար ու մի խաղ»ժողովածուն6: Մեղեդին հայտնաբերել և մշակել է Կոմիտասը (հրատ. «Հայքնար» ժող., 1907 թ.):

Հայ գրականության մեջ պանդխտության առաջին և լավագույնտաղերը գրել է 15-֊րդ դարի բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը։ Նրա երգը ծնվելէր դարի հառաչանքից: Մ.Աբեղյանը գրում է, որ «պանդխտությունը 15-րդ և16-րդ դարերից ի վեր մեր ժողովրդական կյանքի ավելի մեծ ցավերից է

4 Հազար ու մի խաղ, I հիսնյակ, էջ 6:5 Սրվանձտյան Գ., Մանանա, Պոլիս, 1876, էջ 287:6 Այս երգարանը տպագրվել է առանձին-առանձին գրքույկներով, որոնցից ամենմեկն ամփոփում է 50 երգ. «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգարան I հիսնյակ՝տպագրված 1903թ. Վաղարշապատում և II հիսնյակ՝ տպագրված 1905թ. նույնպեսՎաղարշապատում: Մենք մեր հոդվածում մեջբերված երգերի հղումները կատարելենք ըստ հիսնյակների:

Page 185: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

185

եղել7», իսկ սա նշանակում է նաև, թե այդ դարերում էլ պետք է ծաղկեինպանդխտության երգերը՝ լինեին դրանք հայրեններ, թե տաղեր։

Կոմիտասն ու Մանուկ Աբեղյանը ժողովրդական երգերիհամահավաք ժողովածուում, որը կոչվում է «Հազար ու մի խաղ», նույնպեսներառել են պանդխտության երգեր, թեև թվով խիստ սահմանափակ: Այդերգերում անչափ հուզիչ և սրտմաշուկ ձևով արտացոլվել են հայ ժողովրդիհինավուրց ցավի՝ պանդխտության վիշտն ու տառապանքը: Պանդխտիտառապագին ձայնը վառ արտահայտված է տաղի խոսքի և երաժշտությանմեջ: Այս երգերում կա և´ սեր, և´ կարոտ, և´ հեռացումի ցավ, և´ կորստիվիշտ, և´ հույս վերադարձի, և´ հանդիպման սպասում: Ինչպես այստաղում.

Կայնել եմ, գալ չեմ կարող,Լցվել եմ լալ չեմ կարող,Քանի որ գնացել ես,

Եար ջան,Անունդ տալ չեմ կարող:

Աչքերս ճամփիդ մնաց,Խելքս ինձանից գնաց.Քո սիրուն, իմ գլխի տեր

Եար ջան,Յոթն օր մնացի քնած:

Լալվարա ջուրը սառն ա,Օտարությունը դառն ա.Տունդ դարձիր, իմ ախպեր

Եար ջան,Բոլորքս պստիկ գառն ա8:

Կարոտագին, սիրատոչոր խոսքեր են սրանք, որ պատմում են գեղջուկկնոջ կյանքի, ապրումների և սպասումների մասին: Գեղջկուհին իրապրումները պատկերավոր ու հայելային է դարձնում բնանկարի ձևով: Նաօտարության դառնությունը համեմատում է Լալվարա ջրի սառնության հետ,որպեսզի ցույց տա պանդխտությունից ծնված իր դառնագին ապրումները:

7 Աբեղյան Մ., Երկեր, հատ. Բ, Երևան, 1967, էջ 279:8 Հազար ու մի խաղ, II հիսնյակ, էջ 22:

Page 186: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

186

Գեղջկուհին անգամ լալ չի կարող, քանի որ բաժանման ցավն ու կարոտըայնքան է մեծ, որ սիրելիի անունն անգամ արտաբերելը դժվար է, բայց և կահանդիպման հավատ և հույս, տունդարձի կանչ այս տաղում. «Տունդդարձիր, իմ ախպեր յար ջան, բոլորքս պստիկ գառն ա»:

Մեկ այլ տաղում էլ, պատկերավոր կերպով գեղջկուհի հարսընկարագրում է, որ ամուսնու բաժանումից, սիրո կորստից իր «ամենտեղիկն է ցավում» և հարսի ցավին ի դարման սկեսուրը խոստանում է գիրանել ու տղին ետ բերել.

_Մա´յրիկ, քո որդուդ սիրունԻմ ամեն տեղիկս է ցաւել:_«Մի լար, մի տըխրիր

հա´րսնուկ,Գիր կանեմ, որդիս կըբերեմ»,_Գիր անես, որդիդ բերես՝Աստծու լուսուն տիրանաս,Գիր չանես ու չըբերես՝Կանիծեմ ու քար կդառնաս9:

Մեկ այլ տաղում է գեղջկուհին ինքն է արցունքն աչքերին նամակգրում իր յարին.

Կանգնեմ քարին ու սարին,Գիր գըրեմ ղարիբ եարին,Արցունքով գըրեմ, կանչեմ,-Աղու կըտրի սէնց տարին10:

Պանդխտության իրական պատկերն արտացոլված է «Ղարիբ եմ՝Կարս գնացի» տաղում: Այստեղ ղարիբը ներկայանում է պատկերազարդ իրողջ գունապնակով, գունապնակն այս ցավոք լի է գորշ ու մռայլտրամադրություններով: Ջուր չկա, աղբյուր չկա, շուրջբոլորը քար է ու սար,-ահա այստեղ է զգացողության արտահայտման բարձրակետը: Ջուրըկյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Ջուրըկյանքի հիմքն է, հենց ինքը՝ կյանքը, որը նշանակալից պատկերավորմանմիջոց է դարձել այս խաղիկում.

9 Նույն տեղում, էջ 23:10 Հազար ու մի խաղ, I հիսնյակ, էջ 26:

Page 187: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

187

Ղարիբ եմ, տեղըս քար ա,Ղարիբութիւն դըժուար ա,Աստուա´ծ սիրէք, բան

չասէք,Ղարիբն էս ի՜նչ անճար ա:

Ես ղարիբ եմ՝ ջուր չըկայ,Սարերին աղբիւր չըկայ,Վախենամ ղարիբ մեռնեմ,Վըրէս մէր ու քուր չըգայ:

Սև եմ, սևաւոր հաւք եմ,Դեղին թևաւոր հաւք եմ,Ինձ մի բա´ց թողէք,

թըռչեմ,Երամի սովոր հաւք եմ11:

Ղարիբության ցավի նկարագրման բարձրակետ է պատկերավորվածմեկ այլ խաղիկում, ուր տարաբախտ ղարիբն իրեն համարում է սևաբախտ ևաշխարհքումս ոչինչ չունեցող.

Ղարիբ հաւքը բուն չունի,Որբ աղջիկը տուն չունի.Ինձ նման սևաբախտըԱշխարհքումս ինչ

ունի12:

Ժողովածուն կազմող պանդխտության երգերի թագն ու պսակը,միջնադարյան պադխտության «երգ-երգոցը» «Կըռո՛ւնկ, յո՞ւստ կուգաս»տաղն է, որն այնքան համահունչ ու ներդաշնակ է տարագիր ուտարաբախտ մեր ժողովրդին, նրա ողբերգական օրերի պատմությանը:Կռունկը մեծ խորհրդանիշ է այստեղ, նա հենց ինքը պանդուխտն է՝տարագիր հայն իր տարաբախտ կյանքով:

–Կըռո՛ւնկ, յո՞ւստ կուգաս:–Բաղդատայ չոլէն:–Խաբրիկ մը չունի՞սԻմ հորէն, մորէն:

11 Հազար ու մի խաղ, II հիսնյակ, էջ 28:12 Նույն տեղում, էջ 29:

Page 188: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

188

–Քու հէրն է մեռի,Քու մէր շըւարի,Առի ուր ձէթկիկՁագեր, ձըւարի13:

Այսպիսով, պանդխտության երգերն ունեն հատուկ հուզականություն,լիրիզմ, որոշ դեպքերում նաև՝ դրամատիզմ: Սրանք հուզիչ և սրտառուչխոսքեր են՝ արտահայտված մի քանի բառով կամ մի քառյակով, բայցերբեմն տարբեր քառյակներ իրար միանալով կազմում են ընդարձակերգեր: Այս երգերի լեզուն միջին հայերենն է, նրանցում հանդիպում ենք նաևկենդանի խոսակցական գավառական բազմաթիվ բարբառներ: Այս երգերիմեղեդին, եղանակը, ինչպես և երգերի բնագրերի բովադակությունը,արտահայտում են հայ պանդխտի ապրումները: Եվ զգացմունքայնություննայս երգեր ավելի արտահայտիչ է դառնում, երբ պանդուխտի հոգեվիճակըհամեմատվում է բնության հետ.

Ամպեր է գարուն կուգայ,Սև սրտէս արին կուգայ14:

Ճիշտ է, գարունը ազդարարում է բնության զարթոնքը, նոր կյանքիսկիզբը «գարուն կու գայ», բայց ղարիբի կնոջ սրտից արյուն է գալիս, քանիոր իր յարը տանը չէ: Ահա այսպիսի համեմատությունների շնորհիվ է նաևայս երգերի այդչափ մեծ հուզականությունն ու զգայականությունը: Եվ բնավպատահական չէ, որ այսօր էլ բանաստեղծներն իրենց լավագույնստեղծագործություններում օգտագործում են պանդխտության երգերիպոետիկական պատկերներն ու սյուժեները:

Ն. ՇահբազյանՊանդխտության երգերը «Հազար ու մի խաղ» ժողովածուում

ԱմփոփումՀոդվածում ներկայացվում է հայ միջնադարում եղած

պանդխտության երգերի երկու տեսակների համառոտ նկարագիրը՝ հոգևորև աշխարհիկ:

13 Հազար ու մի խաղ, I հիսնյակ, էջ 53:14 Նույն տեղում, էջ 22:

Page 189: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

189

Կոմիտասը գրառել և մշակել է բացառապես աշխարհիկ կյանքինվերաբերող պանդխտության երգեր, որոնցում առկա են և´ պանդխտիթախծալի ապրումներն օտարության մեջ, և´ նրան կարոտով սպասող կնոջծանր հոգեկան տվայտանքները: Կոմիտասի և Մ.Աբեղյանի գրառածպանդխտության երգերը գեղարվեստական ներգործուն ուժ ունեն:Դրանցում հիանալի ձևով ներկայացված է հայրենաբաղձությունն ուհարազատների նկատմամբ անսահման սերը:

Н.ШахбазянПесни странствий на чужбине из сборника «Тысяча и одна песня»

РезюмеВ статье дается краткое описание двух видов песень странствий на

чужбине – духовных и светских, бытовавших в армянском средневековье.Комитас записал и обработал песни странствий, касающихся

исключительно только светской жизни, в которых присуствуют ипечальные чувства странствующего на чужбине, и тяжелые душевныепереживания с тоской ожидающей его жены. Песни странствий начужбине, записанные Комитасом и М. Абегяном обладают силойхудожественного воздействия. В них прекрасно отражены тоска по Родинеи безграничная любовь к родным.

N. ShahbazyanSongs of Wandering in Stranger Land from the Miscellany A Thousand and

One SongSummary

The article presents the short description of two kinds of songs ofwandering in stranger land: religious and secular, which were sung during theArmenian Middle Ages. Komitas wrote down and arranged wandering songsconcerning only secular life in which there are either sad feelings of the wandererin stranger land or painful sufferings of his wife waiting for him with nostalgia.Songs of wandering in stranger land written down by Komitas and M. Abeghyanhave a great strength of artistic influence. They wonderfully show either thefatherland nostalgia or an unlimited love for relatives.

Page 190: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

190

ՄՇԱԿՈՒՅԹՍԻԼՎԻԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Հայաստանի ազգայինպատկերասրահ» ՊՈԱԿ,

Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/թանգարան-արվեստանոց,

էքսկուրսավար(արվեստաբան)

ՀՏԴ 75ԲՆԱՆԿԱՐԻ ԺԱՆՐԸ ԽԱՉԱՏՈՒՐ ԵՍԱՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Բանալի բառեր. բնանկար, եվրոպական, ճարտարապետական,հուշարձան, քաղաքային, կերպարվեստ, թափանցիկություն,իմպրեսիոնիստ:

Ключевые слова: пейзаж, европейский, архитектурный, памятник,городской, изобразительное искусство, прозрачность, импрессионист.

Key words: landscape, European, architectural, monument, urban, fine art,transparency, impressionist.

Խաչատուր Եսայանը (1909-1977) 20-րդ դարի հայ գեղանկարչությանանվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միանգամայնառանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանիգեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչըհարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվաճումներով: Չնայած Եսայանիբավական տպավորիչ, հետաքրքիր ու հանդիսավոր, բարձր ճաշակովարված, ժամանակաշրջանի շունչը վերարտադրող թատերականձևավորումներին, նկարիչն ավելի շատ նախապատվությունը տվել էբնանկարին: Նրա արվեստի ակնառու ուժն ամենից հուժկու զգացվում է այսժանրի աշխատանքներում, նրա տաղանդն առավել դրսևորվել է հենց այսասպարեզում: Մի ամբողջ կյանք նվիրելով բնանկարին, նա վերջինիսմիջոցով բացահայտել է իր գաղափարագեղարվեստական խնդիրները:

Պետք է նշել, որ Եսայանը հանդիսանում է քաղաքային բնանկարիհիմնադիրներից մեկը խորհրդահայ կերպարվեստում: Շնորհալի նկարիչնիր բնապատկերներում ներկայացրել է ոչ միայն հայրենի, այլև այլ նաև՝եվրոպական բնության հրաշագեղ տեսարանները:

Այսպիսով, Եսայանի բնանկարները կարելի է բաժանել երկու խմբի՝ա) Հայաստանի բնությունը պատկերող բնանկարներ, բ) եվրոպականճանապարհորդությունների ընթացքում ստեղծված բնանկարներ:

Page 191: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

191

Որպես թատերական նկարիչ և գեղանկարիչ Եսայանն արվեստումիրեն սկսեց դրսևորել 1930-ականների վերջից: Որպես բնանկարիչ նաձևավորվել է կերպարվեստի շրջիկ արվեստանոցի ստեղծագործականարշավախմբերում1, աշխատելով Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Նրաստեղծագործական կյանքն ընդգրկում է 4 տասնամյակ՝ 1930-ականներիվերջից մինչև մահը՝ 1977-ը:

Եսայանի արվեստը սնվել է Ե. Թադևոսյանի ավանդույթներով:Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմիսկզբունքներին: Նա վերցրել է Թադևոսյանի արվեստի բնորոշ մի շարքգծեր: Թադևոսյանի պես նա ունի խոր գունազգացողություն, նրաբնանկարներն էլ Թադևոսյանի գործերի նման աչքի են ընկնում զրնգունգույներով, անմիջական վերարտադրությամբ: Եսայանի գործերում որոշառումով առկա է և Ս. Առաքելյանի գունային ներկապնակի ազդեցությունը2:Այս երկու նկարիչների աշխատանքներն էլ տոգորված են բանաստեղ-ծական տրամադրություններով:

Եսայանի մի շարք հրաշագեղ բնանկարներ իմպրեսիոնիստականբնույթի են: Նա ձգտում է թրթռուն օդայնության և գույնի լուսապատկերայինմաքրության3: Ահա Եսայանի արվեստին բնորոշ այն հատկությունները,որոնք նրա բնանկարները մոտեցնում են իմպրեսիոնիստների գործերին:Նկարչի մի շարք բնապատկերներում նկատվում է իմպրեսիոնիստներինհատուկ թափանցիկություն, լույսի ու ստվերի յուրօրինակներդաշնակություն: Իր լավագույն բնանկարներում նա ֆրանսիացիիմպրեսիոնիստների, հատկապես Կլոդ Մոնեի պես կարողացել է հաղորդելտերևների սոսափյունը, ջրի վրա հակվող ծառերի մեղմիկ ռիթմը: Ինքը՝նկարիչը, բազմիցս նշել է, որ իրեն հիացնում է Կլոդ Մոնեիստեղծագործությունը, բայց նա ոչ թե կրկնօրինակել, այլ ընթացել է իրսեփական ուղիով:

Եսայանի բնանկարիներին հատուկ է տպավորությանանմիջականությունը: Այդ բնանկարները աչքի են ընկնում թարմությամբ,հնչեղ գունային նրբերանգներով, դրանք լի են լույսով: Եսայանիբնանկարների մեծ մասին բնորոշ են մանր, մասնատված վրձնումները:

1 Շարժական ցուցահանդեսների արվեստանոցը կազմակերպվել է 1939-ին՝ նկարիչԳ. Գյուրջյանի նախաձեռնությամբ:2 Սակայն Առաքելյանի կտավները, ի տարբերություն Եսայանի գործերի՝ ավելիգունագեղ են, նա ավելի շատ է նախընտրել աշխատել վառ գույներով:3 Гюрджян Г., Зрелость - <<Литературная Армения>>, Ереван, 1959, № 5, стр. 112.

Page 192: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

192

Եսայանի՝ Հայաստանի բնությունը պատկերող բնանկարները 2տեսակի են՝ ա) քնարական, ինտիմ, կամերային բնույթի՝ արված թրթռունիմպրեսիոնիստական տեխնիկայով, բ) մոնումենտալ հնչողությամբբնանկարներ: Սակայն պետք է նշել, որ մեր կարծիքով, Եսայանը որպեսբնանկարիչ իրեն առավել հաջող դրսևորել է կամերային, քան մոնումենտալբնույթի բնանկարներում: Նա ինտիմ, կամերային բնույթի բնանկարներիլավագույն ներկայացուցիչներից մեկն է հայ կարպարվեստում:

Եսայանի՝ Հայաստանի բնությունը պատկերողիմպրեսիոնիստական, օդով լցված բնանկարներն աչքի են ընկնում թարմշնչով, երանգավորման նուրբ զգացումով, թափանցիկությամբ,մեղմությամբ, լիրիկականությամբ: Իր՝ Հայաստանի բնությունը պատկերողբնանկարներում Եսայանը ներկայացրել է Աշտարակի, Բյուրականիգողտրիկ անկյունները, Նորքի այգիները, Մասիսի վեհանիստ կերպարը,Արարատյան դաշտը, Արագածը, Սևանը, Արզնին, Գառնին…: Ինչպես նշել էՌ. Հովհաննիսյանը. «Թվում է, թե բնությանը սիրահար մի երիտասարդբանաստեղծ է վերարտադրել այդ բնանկարները, շնչավորել, վրձնի թեթև,սակայն զգայուն թրթիռով նոր կյանք տվել դրանց»4: Եսայանը դիտողին էփոխանցել բանաստեղծական այն զգացմունքները, որոնք նրա մեջառաջացել են հայրենի բնության իր սիրած կերպարներից:

Ներկայացնենք Եսայանի քնարական զգացումներով ջերմացածբնանկարները: Ահա դրանցից մեկը՝ <<Աշուն>> կտավը (1946):Հայաստանյան ոսկեշող աշնան տիպիկ օրինակ է՝ ներկայացվածնրբությամբ ու գեղարվեստորեն: Կտավն աչքի է ընկնում իր կատարմանվիբրացիոն տեխնիկայով, թեթև, օդալից տարածությամբ, գունային խաղով:Մասնատված վրձնահարվածներն ստեղծում են օդի թրթռունության պատ-րանք: Կտավին բնորոշ է գունային նրբերանգների թափանցիկ ու խոսուններդաշնակությունը. առաջնամասի տաք գույները հիանալի կերպովհամադրված են ետնամասի գույների հետ: Նկարիչն այս նկարում ներդրել էիր հոգին, հայաստանյան բնության հանդեպ իր ողջ սերը: Այսպիսով,Եսայանն այս կտավում օդով հագեցած, նրբերանգներով հարուստմթնոլորտ է ստեղծել:

<<Կեսօր>> աշխատանքը (1946) իմպրեսիոնիստական պայծառ, թարմգույներով է հագեցած: Ներկայացված են վեր խոյացող արտասովոր ծառեր՝

4 Հովհաննիսյան Ռ., Հայրենի բնության գովերգուն - <<Սովետական Հայաստան>>,Երևան, 1959, 13 հոկտեմբերի, էջ 4:

Page 193: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

193

իրենց թավշյա կանաչ տերևներով: Աշխատանքն արված է մասնատված,խաղացկուն վրձնահարվածներով: Վալյորային երփնագրությունը, ճյուղերիմեղմիկ ռիթմն առանձնահատուկ են դարձնում այս բնանկարը: Ծառերիտակ նստած կնոջ դեմքը Եսայանը խուսափել է նկարել: Գետինը նր-բերանգված է դինամիկ վրձնահարվածներով արված բազմագույն բծերով,որոնք ստեղծում են յուրօրինակ ռիթմ: Բնանկարն իր գուներանգներով,հորինվածքային լուծմամբ արթնացնում է զգացմունքներ, ջերմացնումդիտողի սիրտը:

Հայաստանի բնությունը պատկերող ուշագրավ աշխատանքներից է<<Արզնիի բնանկարը>> (1940-ական թթ.): Նկարը տպավորիչ է իր դինամիկհորինվածքով, կոմպոզիցիոն ներքին շարժումով: Կոլորիտը լուծված է սառըգույներով: Բնանկարում աչքի են զարնում զբոսայգու կենտրոնականհատվածում պատկերված, աղոտ նշմարվող մարդկային երեք ֆիգուրները,որոնք շաղկապված են բնության հետ: Այս նկարում գերիշխում ենհովասուն ծառերի պատկերները՝ կատարված կոմպոզիցիայում դոմինանտհանդիսացող գույնի՝ կանաչի տարբեր թույրերով՝ երանգավորված լույսիազդեցության տակ: Այս, ինչպես նաև Արզնիի փթթուն, գեղատեսիլբնությունը պատկերող մեկ այլ՝ <<Զբոսայգում. Արզնի>> (1975) բնանկարումզգացվում է Կլոդ Մոնեի բնանկարների ազդեցությունը:

<<Զբոսայգում. Արզնի>> աշխատանքն իր այգու փարթամ, կանաչծառերով, գունային թարմությամբ է մեզ հիշեցնում Կլոդ Մոնեի մի շարքբնանկարները: Թարմ գույներով արված այս բնանկարը կատարված էհեռանկարչական հստակ կանոններով: Հեռվում ներկայացված փոքրիկկառույցը շատ լավ է մտահղացված: Այն հորինվածքային լրացում է,խորացնում է հեռանկարային տարածությունը: Բնանկարի մի անկյունումպատկերված են նստարանին նստած երեք կանայք, որոնք իրենց հանգիստնեն վայելում բնության գրկում ՝ ծառերի զով ստվերի տակ:

Թափանցիկ ու նուրբ գույների վետվետուն խաղով ստեղծված,լավատեսական ու բանաստեղծական մի պատկեր է <<Բնանկար. Մայիս>>աշխատանքը (1954): Կտրուկ, խաղացկուն վրձնահարվածներով,անհանգիստ գծանկարով արված այս աշխատանքում Եսայանըներկայացրել է բնության մի փոքրիկ հատված: Նա իր ողջ ուշադրությունըկենտրոնացրել է ծառերի պատկերների վրա՝ դրանց միջոցով ստեղծելովգարնան այդ ամսվա կերպարը: Տեսարանին միաձուլվել է կանաչ տանիքովսպիտակ կառույցը՝ դիտված ծառերի արանքից, զբաղեցնելով նկարի միանկյունը: Բնանկարում հատկապես աչքի են ընկնում ստվերները, որոնքնկարիչը հիանալի է բաշխել: Գունային համակարգում իշխում է բացվարդագույնը:

Page 194: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

194

Հայաստանի գարնանային բնության զարթանքի պատկերն էներկայացնում մեկ այլ քնարական բնանկար՝ <<Աշտարակն է հեռվում>>աշխատանքը (1959): Այստեղ բնությունը շնչում է գարնան բույրով, փայլումիր հեքիաթային գեղեցկությամբ: Մարդու աշխարհն ու բնության աշխարհնայստեղ կապված են անհտեսանելի մի կապով5: Թարմ կոլորիտը լուծված էվարդագույնի, երկնագույնի, կանաչի, դեղինի երանգներով: Հորինվածքիկենտրոնական հատվածում երևացող մատղաշ, բարալիկ ծառերն իրենցնուրբ վարդագույն ճյուղերով լավ են ներդաշնակվում հորիզոնում երևացող,նրբորեն գծագրված լեռների և երկնքի կապույտի հետ:

Իմպրեսիոնիստական մեկ այլ աշխատանք՝ <<Ծիրանի ծառ»>>ստեղծագործությունը (1976) տեղի ընտրությամբ ու բնաշխարհի զուսպընդգրկումով հանդիսանում է նկարչի ամենապարզ բնանկարներից, որումպատկերի մեծ մասն զբաղեցնում են իրենց կենսատու արմատները մայրհողում տարածած ճկուն ծառերը, մնացածը՝ ամպերով քողարկվածերկինքը: Համարձակ վրձնահարվածներով արված այս բնանկարումծիրանենիները միաձուլվել են իրար, դարձել մեկ ամբողջություն՝տարածելով իրենց ծաղկած ճյուղերը: Ծիրանենիների ծաղկաթերթերնասես ձուլվել են ամպերին, հալվել օդում:

Խաչատուր Եսայանը Հայաստանի բնությունը պատկերող մի քանիբնանկարներում ձգտել է դուրս գալ քնարական նրբության սահմաններց ևստեղծել է էպիկական, մոնումենտալ-դեկորատիվ բնույթի գործեր:Դրանցում պատկերված առարկաները ստացել են հոծ զանգված ու կշիռ,հորինվածքում գերակշռում են արտառոց ժայռերի մոնումենտալզանգվածները, և ինչպես իրավացիորեն նկատել է նկարիչ Գ. Գյուրջյանը,այդ ծանրաքաշ հսկաները Եսայանի վրձնի համար անսովոր և խորթ ենթվում6:

1940-ականներին կատարված <<Արզնիի ձորը>> բնանկարը կարելի էդասել նկարչի մոնումենտալ հնչողությամբ գործերի շարքին: Արզնուլեռնային ձորի այս վիպերգական բնանկարում անմիջապես աչքի է ընկնումսլաքի նման աղմկալից վազող Հրազդան գետը, որը մեջտեղում ճեղքելովձորը, հորինվածքը բաժանում է երկու հավասար մասերի: Ոլորուն գետը,թեպետ զբաղեցնում է փոքր տարածություն, սակայն շարժում, դինամիզմ էմտցնում կոմպոզիցիայում: Բնանկարի հորինվածքը մասերի այնպիսիհարաբերակցությամբ է կառուցված, որ դիտողի հայացքը նախ

5 Езерская Н., Пейзажи Х. Есаяна - <<Искусство>>, Москва, 1960, № 11, стр. 466 Տե՛ս Գյուրջյան Գ., Տաղանդավոր բնանկարիչը - <<Սովետական Հայաստան>>Երևան, 1959, № 9, էջ 27:

Page 195: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

195

կենտրոնանում է գետի, ապա սևեռվում լեռնային ձորի պատկերի վրա:Կտավն աչքի է ընկնում ֆորմաների միաձուլությամբ: Ձորն իր շրջակայքովպատկերված է դեղնականաչավուն երանգներով, որոնք ներդաշնակորենհամադրված են գետի կապտասպիտակավուն գույնի հետ:

1950-ին ստեղծված <<Բնանկար. Մեղրի>> աշխատանքը կատարվածէ տարածական պլանների հստակ բաժանումով: Առաջնամասում պատկեր-ված ընդարձակ կանաչ դաշտին հաջորդում է Մեղրի քաղաքի հա-մայնապատկերը՝ շինություններով և եկեղեցով: ՀամայնապատկերինԵսայանը փոքր տեղ է հատկացրել, այստեղ առարկաներիգծագրվածությունն ինչ-որ չափով կորցրել է իր հստակությունը:Ետնամասում փռված են Մեղրու անառիկ ժայռերի գեղատեսիլ զանգված-ները, որոնց տեսքը առնականություն է տալիս տեղանքին: Նկարիչնընդգծել է դրանց հզոր ուժը: Եսայանը շեշտել է պատկերի ընդհանուրծավալայնությունը: Այստեղ նկարիչը հասել է հեռանկարայինտարածականության հաղորդման:

Եսայանի ստեղծագործության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Սևանըներկայացնող բնանկարները: Իր սերնդակիցներից ոչ ոք այնպիսի ջերմսիրով չի վերաբերվել այս լճին, ինչպես որ Եսայանը7: Նկարչի՝ Սևանըպատկերող բնանկարները մոնումենտալ լուծմանը պատկանող, դեպիէպիկականը ձգտող գործեր են: Ուշագրավ են հատկապես <<Սևանիժայռերը>> (1956) բացահայտ մոնումենտալ լուծմամբ նկարված, ծանրակշիռնյութականությամբ աչքի ընկնող բնանկարը, <<Սևանի նարնջագույնժայռերը>> (1963) բնանկարը և <<Արևամուտը Սևանում>> (1972)ստեղծագործությունը: <<Սևանի նարնջագույն ժայռերը>> բնանկարը դեպիէպիկականը ձգտող գործ է՝ արված լայն գունաբծերով, լույսի ու ստվերներիհամադրությամբ: Եսայանը չի մոռացել հորինվածքի աջ և ձախհատվածների մեջտեղում, ժայռերի արանքում տեղադրել իր կողմիցայնքան սիրված մոտիվի՝ ծաղիկների պատկերները, որոնք առաջինհայացքից կարող են թվալ ավելորդ հավելում, մանավանդ որ շատ փոքրչափի են, սակայն դա միայն առաջին հայացքից: Նկարիչը հակադրել է այդքնքուշ ծաղիկները հզոր ժայռերին: Բնանկարն ունի դեկորատիվհնչողություն, որով էլ այն մոտենում է Սարյանի մի շարքաշխատանքներին8: Կարծում ենք, Եսայանն այս բնանկարն ստեղծելիս

7 Տե՛ս Калантар К., Пейзажист Хачатур Есаян - «Коммунист», Ереван, 1955, 13 ноября,стр. 3.8 Վարպետի նկարներում նույնպես տեսնում ենք վառ կապույտի ևդեղնանարնջագույնի համադրությունը:

Page 196: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

196

գունային առումով ազդվել է Ս. Առաքելյանի <<Առաքելոց եկեղեցին.Սևան>> աշխատանքից:

Այսպիսով, ի տարբերություն այլ հայ նկարիչների՝ Գ. Բաշինջաղյանի,Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի և այլոց, Եսայանն իր Սևանըներկայացնող գործերում շեշտը չի դրել լճի պատկերման վրա, այլուշադրություն է դարձրել ժայռերի կերպարներին՝ ընդգծելով դրանցհզորությունը:

Այսպիսով, իր ստեղծագործության մեջ Խ. Եսայանը մեծ տեղ էհատկացրել Հայաստանի բնաշխարհին, իր նկարների միջոցով օտարներինճանաչել տվել մեր երկրի բնության գեղատեսիլ վայրերը:

Խաչատուր Եսայանն իր կյանքի ընթացքում բազմիցսճանապարհորդել է Եվրոպայի տարբեր երկրներում, եղել մի շարքքաղաքներում: 1958-ին նկարիչն ուղևորվել է Ռումինիա, 1960-ին, 1972-ին և1976-ին՝ Ֆրանսիա, 1961-ին՝ Իտալիա, Հունաստան, Թուրքիա, 1963-ին՝ ՄեծԲրիտանիա: Այդ ուղևորությունների ընթացքում նա կտավին է դրոշմելեվրոպական բնության հրաշագեղ տեսարանները: Այս աշխատանքներըտպավորիչ են իրենց կոլորիտով, ռիթմով, ֆակտուրայով: Այսբնանկարներում Խաչատուր Եսայանը հիմնականում ներկայացրել էբնական միջավայրի հետ ներևդաշնակորեն կապված ճարտարապետականհուշարձաններ: Մի խոսքով, նա ներկայացրել է բնությունը՝ մարդու կողմիցստեղծված հոյակապ կերտվածքներով:

Այս եվրոպական նկարներից առավել նշանավորը ռումինական ուֆրանսիական բնապատկերների շարքերն են:

Ռումինական բնանկարներում ներկայացված են Բուխարեստի ևմյուս քաղաքների տեսարժան վայրերը9: Անկասկած, Ռումինիայիբնապատկերների գեղեցկությունները հայտնաբերելուն Եսայանին օգնել ենհայրենի լեռնաշխարհի գեղեցկությունները: <<Օրինակ՝ Բուխարեստիհյուրանոցի պատուհանից անձրևոտ քաղաքը դիտելիս ու պատկերելիս,նկարիչը, հավանաբար, կրկին անգամ է վերապրել երևանյան անձրևներիհմայքը>>10:

Շարքի, թերևս ամենահաջողված ու հայտնի աշխատանքը<<Հանրապետության հրապարակը Բուխարեստում>> քաղաքային

9 Հայ նկարիչներից ռումինական բնանկարների հետաքրքիր շարք ունի նաևԲարթուղ Վարդանյանը, որը ևս ներկայացրել է Բուխարեստն իր շրջակայքով, փո-ղոցներով, հայտնի թաղամասերով, եկեղեցիներով:10 Վարդանյան Ա., Երկու հետաքրքիր ցուցահանդես- << Լրաբեր>>, Նյու Յորք, 1967,12 օգոստոսի, էջ 1:

Page 197: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

197

բնանկարն է (1958): Այն նուրբ և քնարական շնչով է արված: Օդով ուշարժումով է լի այս հիանալի գործը, մակերեսն այստեղ թվում է երերուն:Աշխատանքը հիմնականում կատարված է գորշ արծաթավուն,կապտավուն երանգներով: Գունային միապաղաղությունը կոտրելու ենգալիս ծառերի դեղնականաչ տոները: Նկարիչն ստեղծել է ընդարձակհեռանկար, որը թողնում է այնպիսի տպավորություն, որպիսին մարդստանում է իրական պատկերից: Այս աշխատանքում զգացվում էֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսարոյի ազդեցությունը:

Բանաստեղծականությամբ հագեցած աշխատանք է <<Երեկոն>>(1958): Այն ծառերով հատկանշված տեսարան է: Ներկայացված էԲուխարեստի մի փոքրիկ անկյուն՝ դիտված իրիկնամուտի պահին:Կոմպոզիցիայում նկարիչը հաճույքով ներմուծել է ճարտարապետությունը.դեղնավուն ծառերի արանքից երևում է կառույցը՝ պարուրված իրիկնայինշղարշով: Եսայանը գտել է ներդաշնակություն, համաձայնեցրել բոլորմոտիվները, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից թվում են ան-համատեղելի: Հորինվածքի բոլոր բաղկացուցիչ մասերն այստեղ տոգորվածեն ռիթմով: Նկարն արված է հաստ, երկար, տեղ-տեղ էլ՝ մանր ու կարճվրձնահարվածներով:

Շարքի ստեղծագործություններից են նաև << Հնադարյան եկեղեցիՍիրբիում>>, <<Թագավորական պալատ Սինայայում>>11, <<Առավոտ.Բուխարեստ>>, <<Եպիսկոպոսների փողոցը Բուխարեստում>>, << Չերտեզեգյուղը Ռումինիայում>> <<Կաթողիկեն Կլուժում>> (բոլորը՝ 1958) և այլն:

Ֆրանսիա կատարած այցելությունների ընթացքում նկարած բնա-պատկերների մեծ մասը ներկայացնում է Փարիզը՝ իր չքնաղ ճարտարապե-տական կոթողներով, բուլվարներով, Նոտր Դամով: Փարիզը պատկերողայս բնանկարներն ինչ-որ չափով հիշեցնում են Կլոդ Մոնեի և ԿամիլՊիսարոյի փարիզյան տեսարանները: Վերջիններիս պես Եսայանըպատկերել է ֆրանսիական եկեղեցիներն օրվա տարբեր ժամերին,ներկայացրել միևնույն տեսարանը տարբեր պահերին, տարբեր կետերից:Ինքը՝ նկարիչը խոստովանել է, որ իր համար դժվար է Փարիզը նկարելը,քանի որ հեշտ չէ ազատվել ֆրանսիացի նկարիչների ստեղծածբնապատկերների ազդեցությունից, որոնք կարծես թե սպառել են ամեն

11 Սինայան լեռնային մի փոքրիկ քաղաք է Ռումինիայում: Քաղաքն իր անվանումնստացել է Սինայա վանքից, որի շուրջ և այն ձևավորվել է:

Page 198: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

198

ինչ12: Սակայն, պետք է նշել, որ ի վերջո յուրաքանչյուր արվեստագետյուրովի է վերարտադրում տեսածն ու զգացածը:

Յուրօրինակ լուծում են ստացել Ֆրանսիայում ստեղծված նրածովանկարները` <<Կաննի նավահանգիստը>>, <<Կապֆերի կղզին>>,<<Մարսել>>, <<Մարսելի տեսարանը Իֆ կղզուց>>, <<Մենտոն>> (բոլորը`1960 թ.), որոնցում ծովը ներկայանում է խաղաղ, հանգիստ, հանդարտ,անխռով վիճակում: Հատկապես հետաքրքիր է <<Կաննի նավահանգիստը>>էտյուդային բնույթի նկարը, որն ինչ-որ չափով առնչվում է Կլոդ Մոնեիծովային որոշ տեսարանների հետ՝ ջրի ալիքների մշակման մեթոդով:

Տարբեր տարիներին իր Ֆրանսիա կատարած այցելություններիժամանակ Եսայանն անդրադարձել է Փարիզում գտնվող Տիրամոր հայտնիտաճարին: Ուշագրավ է 1960-ին ստեղծված <<Փարիզի Աստվածամոր տա-ճարը>> վերնագրով նկարը: Գոթական ճարտարապետության գլուխ-գործոցը ներկայացված է իրեն շրջապատող միջավայրով, ծառերով,անցորդների ամբոխով: Մարդիկ պատկերված են տարածության մեջ շատփոքր չափերով, նրանց ֆիգուրները վերածված են մանր կետերի: Եսայանըներկայացրել է եկեղեցին ամենայն մանրամասնությամբ, մեծ հմտությամբպատկերել շինության գլխավոր մուտքի առաջին հարկի սլաքաձև ևերկրորդ հարկի կոր կամարները, երկրորդ հարկաբաժնի կենտրոնումգտնվող վարդյակ-պատուհանը, խորություններն ու հարթությունները,գոթական ճարտարպետությանը բնորոշ տարբեր մանրամասներ՝հարազատ մնալով հուշարձանի ճշգրտությանը:

Տպավորիչ է <<Կլոդ Մոնեի տունը. Ժիվերնի>> բնանկարը (1976):Ներկայացված են Մոնեի տունն ու պարտեզը: Հարուստ բնաշխարհովշրջապատված առանձնատունը տեղ է գտել նկարի միջին հատվածում:Ետնամասում պատկերված են սարեր: Այս բոլոր տարրերն իրենցարտացոլումն են գտել առաջնամասում ներկայացված լճակի մակերեսին:Տան, լճակի ափին պատկերված ծաղիկների, շրջակա բուսական աշխարհիանդրադարձումը ջրում Եսայանի կողմից արված է շատ վարպետորեն ուբնականորեն: Բնանկարում տունը և բնությունը ներկայացնում են միմիաձույլ ամբողջականություն:

Շարքի հայտնի աշխատանքներից են նաև <<ՋրաղացներՏրիանոնում>> (1960), <<Փողոց Բարբիզոնում>>, (1972), <Վանսենիանտառը>> (1972), <<Սիտե կղզին>> (1972), <<Սենա գետը>> (1976),<<Էտրետայի ժայռերը>> (1976) և այլն:

12 Տե՛ս Եսայան Խ., Ֆրանսիական էտյուդներ- <<Սովետական Հայաստան>>, Երևան,1977, № 7, էջ 29:

Page 199: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

199

Այսպիոսվ, Եսայանի ռումինական, ֆրանսիական և եվրոպական այլքաղաքներում կատարված գործերը վկայում են հեղինակիգեղանկարչական բարձր ճաշակի մասին: Այս տեսարանները դիտողինհաղորդում են զգացումի այն անմիջականությունը, որով ինքը՝ նկարիչն էապրել:

Խաչատուր Եսայան արվեստագետն իր պատվավոր տեղն էզբաղեցնում 20-րդ դ. լավագույն հայ բնանկարիչների շարքում: Նրա թողածժառանգությունը խորհրդահայ կերպարվեստի անքակտելի մասն է:

Ս. ՄանուչարյանԲնանկարի ժանրը Խաչատուր Եսայանի արվեստում

Ամփոփում20-րդ դարի հայ նկարիչ Խաչատուր Եսայանն իր բնանկարներում

պատկերել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև` եվրոպական բնությանհրաշագեղ տեսարանները: Եվրոպական ճանապարհորդություններիընթացքում ստեղծված իր բնանկարներում նա ներկայացրել է բնականմիջավայրի հետ ներդաշնակորեն կապված ճարտարապետականհուշարձաններ: Եսայանը քաղաքային բնանկարի հիմնադիրներից մեկն էխորհրդահայ կերպարվեստում: Նկարչի բնապատկերների մեծ մասինբնորոշ են թրթռուն օդայնությունը, թափանցիկությունը, գույնիլուսապատկերային մաքրությունը. հատկանիշներ, որոնք հատուկ ենիմպրեսիոնիստական գործերին: Նրա որոշ բնանկարներում զուգահեռներկարելի է գտնել ֆրանսիացի իմպրեսիոնիստների, հատկապես` ԿամիլՊիսարոյի, Կլոդ Մոնեի աշխատանքների հետ:

С. МанучарянПейзажнный жанр в исскустве Хачатура Есаяна

РезюмеАрмянский художник 20-ого века Хачатур Есаян в своих картинах

изображает чудесные пейзажи не только Армении, но и Европы. В своихпейзажах, созданных во время европейских путешествий, он представляетгармонично связанные с окружающей средой архитектурные памятники.Есаян один из основателей городского пейзажа в армянском советскомизобразительном искусстве. Большую часть пейзажов художникахарактеризуется воздушностью, прозрачностью, спектральной чистотойкрасок – качества, которые свойственны импрессионистским работам. В

Page 200: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

200

некоторых его пейзажах можно найти параллели с работами французскихимпрессионистов (К. Писсарро, К. Моне.)

S. ManucharyanLandscape genre in KhachaturYesayan’s art

SummaryKhachatur Yesayan Armenian artist of the 20th century shows a wonderful

landscape of both Armenia and Europe in his paintings. In his landscape paintingscreated during European travels, he presents architectural monumentsharmoniously connected with the natural environment. Yesayan is one of thefounders of the urban landscape in the Soviet Armenian fine art. Most of theartist’s landscape paintings are characterized by lightness, airiness, transparency,spectral purity of colors- qualities that are typical to impressionistic works. Insome of his landscape paintings one can find parallels with the works of theFrench Impressionists, especially with the works of Camille Pissarro, ClaudeMonet.

Page 201: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

201

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայցորդ,

ՀՊՄՀ արվեստի պատմության,տեսության և մշակութաբանության ամբիոն

ՀՏԴ 745/749ԽՃԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

/նախաքրիստոնեական շրջան/

Բանալի բառեր և արտահայտություններ. արվեստ,խճանկարչություն, դեկորատիվ հարդարանք, հելլենիստական,դիցաբանական, պեղումներ:

Ключевые слова и выражения: искусство, мозаики, декоративныйорнамент, эллинистической, мифологические, раскопки.

Key words and expressions: arts, mosaics, decorative ornament, Hellenistic,mythological, excavations.

Խճանկարը դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչությանհնագույն ձևերից է: Նկարչության այս ճյուղը գերազանցապես մոնումենտալև գեղազարդող բնույթ է կրում: Հնագույն մոնումենտալ խճանկարներհայտնաբերվել են հեթանոսական մեհյաններում, քրիստոնեականեկեղեցիներում, հանրային ու պետական կարևոր շինություններում՝հատակներին և պատերին:

Խճանկարը՝ որպես տարածքի ձևավորման արվեստ, առաջին անգամկիրառվել է Միջագետքում՝ մ.թ.ա. IV հազարամյակում: Հնագույն նմուշներ,որոնք լրացրել են շինության ճարտարապետական ամբողջությունը, երևանեն եկել 1928 թվականի հին շումերական քաղաքների՝ Ուրուկի և Ուրիտարածքում հայտնաբերված տաճարի (մ.թ.ա. III հազարամյակ) պատերինև կիսասյուներին: Շումերները խճանկարը օգտագործել են և՛ ֆունկցիոնալ,և՛ էսթետիկ նպատակներով: Ուր քաղաքի պեղումների ժամանականգլիացի Լիոնարդ Վուլլիի (1880-1960) կողմիցհայտնաբերվել էպայմանականորեն «Շտանդարտներ. պատերազմի և խաղաղություն»(մ.թ.ա. 2600-2400 թթ., 21,59x49,53 սմ, Լոնդոն, Բրիտանական թանգարան)անվանումը ստացած նմուշը1:

1 В.Струве, Древнейшие государства в Двуречье (Всемирная История),том 1, М., 1956,стр. 192-193.

Page 202: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

202

Խճանկարը լայնորեն կիրառվել է նաև Եգիպտոսում: Դրա վառօրինակն է Թութենհամոնի գահը2 (մոտ մ.թ.ա. 1325, 102x54x60 սմ., Կահիրե,Եգիպտական թանգարան), որի վրա ապակուց, էմալից և թանկարժեքքարերից հավաքված է Թութանհամոնի և նրա կնոջ կյանքից մի տեսարան,իսկ գլխավերևում գլխավոր աստված Աթոնն է՝ արևի սկավառակի տեսքով:

Կատարման տեխնիկայից և որոշ գեղարվեստականառանձնահատկություններից ելնելով՝ դասական խճանկարը բաժանվում էերեք տեսակի: Դրանք կարելի է դիտարկել անտիկ՝ հունահռոմեական,խճանկարչական արվեստի զարգացման հետ զուգակցելով:

Հատակի խճանկարչությունը, հավաքված գույնզգույն գետաքարերից(голыш) և վառ կարմիր գույնի լավ թրծված խեցուց, հռոմեացիների կողմիցանվանակոչվել է Opus barbaricum: Այն անտիկ խճանկարի հնագույնտեսակներից է, որը կիրառվել է մ.թ.ա. V-II դարերի հատակներըպատկերազարդելու նպատակով: Opus barbaricum տեխնիկայովկատարված հատակներ հայտնաբերվել են Օլինֆ քաղաքում ևՄակեդոնիայի անտիկ տներում (մ.թ.ա. V դարավերջ և IV դարի առաջինկես):

Խճանկարային արվեստի, նրա տեխնիկայի զարգացման ևկատարելագործման ընթացքում ստեղծվում է Opus tessellatum տեխնիկան:Այն մեծ տարածում է ստանում մ.թ.ա. IV-I դարերի Հռոմեականկայսրության արվեստում, հետագայում՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում:Անգամ Դիոկղետիանոս կայսեր օրոք (224-311) խճանկարով զարդարվածհատակների համար մրցանակներ են սահմանել:

Ի տարբերություն գեղանկարիչների, խճանկարիչները իրենցաշխատանքները չքին ստորագրում, թերևս այդ է պատճառը, որ եզակիանուններ են մեզ հասել: Հռոմեացի գրող Պլինիոս Ավագը (մ.թ. 23-79) նշումէ նկարիչ Պերգամոնյան Սոսայի (մ.թ.ա. 250-150) մասին, որն այն եզակիխճանկարիչներից է, ում անունը պահպանվել է: Գրողը նրաններկայացնում է որպես «Չհավաքված տունը» (հուն. թարգ.- Asarotos oikos)խճանկարի հեղինակ3: Թեև այդ աշխատանքը չի պահպանվել, բայց մեզ ենհասել կրկնօրինակները4: Այն հատակին է, որում պատկերված են

2 В.Кондрашов, Цивилизационные миры традиционных обществ Востока (Историямировой культуры), Ростов на Дону, 2002, стр.46.3 Гай Плиний Старший. Естественная история ископаемых тел (пер. и прим. В.Севергина), СПб., 1819, стр. 249.4 Մեզ հասած կրկնօրինակներից պահվում են Բորդոյի թանգարանում, Թունիսում(III դար): Այս թեման հատակից դեպի առաստաղ տեղափոխվեց IV դարում (ՍբԿոստանցիա, Հռոմ):

Page 203: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

203

խնջույքից հետո մնացած ուտելիքներ՝ ձկներ, մրգեր և այլն5: Այստեղառավել արտահայտվում է պատրանքային տարրը: Խճանկարչի այլաշխատանքներից է «Աղավնիները սափորին» պատկերը (Ադրիանայիվիլլա, Տիվոլի)6, ուր թեպետ աղավնիները ներկայացված են հուզականորեն,բայց դրա հետ մեկտեղ շատ ռեալիստական են7:

Հասարակական և պետական շինությունների զարդարման համարխճանկարների օգտագործման աճը պատճառ հանդիսացավ առավելկատարյալ Opus vermiculatum տեխնիկայի առաջացման համար:

Եթե խճանկարի պատրաստման երկու առաջին տեսակներըհամեմատաբար բարդ չեն, ապա Opus vermiculatum տեխնիկայինտիրապետումը, միաժամանակ՝ նոր նյութերի ներգրավումը և կատարմանտեխնիկական եղանակների կատարելագործումը, անտիկխճանկարիչներին հնարավորություն ընձեռնեց ստեղծել հատակիխճանկարչության առաջադեմ, բարձրարվեստ նմուշներ8:

Այդ տեխնիկայով է հավաքվել 1916 թվականին Դուրրեսում(Ալբանիա) հայտնաբերված, մ.թ.ա. IV դարին թվագրվող «Դուրրեսիգեղեցկությունը» (Տիրանա, Ալբանիայի ազգային պատմության թանգարան)անվանումը կրող խճանկարը: Այն անտիկ արվեստի հիանալի նմուշ է, որիմեջ հելլենիստական արվեստը զուգորդվում է տեղական ավանդույթներին:Ոճական առումով նման է Մակեդոնիայի հնագույն մայրաքաղաք Պելլայումպեղված խճանկարին («Առյուծի որսը», մ.թ.ա. IV դարի վերջ, 1,64x3,37 մ,Դիոնիսոսի տուն), որին հատուկ են վաղ հելլենիստական արվեստի միշարք գծեր՝ կերպարների զգացմունքայնությունը, կոմպոզիցիայիդինամիկան, լարվածությունը և ողբերգականությունը:

Opus vermiculatum տեխնիկայով է պատրաստված Պոմպեյում՝ Ֆավնիտանը, 1831 թվականին պեղված, մ.թ.ա. I դարին պատկանող «Իսոսիճակատամարտը» կամ «Ալեքսանդր Մակեդոնացու ճակատամարտըԴարեհ III-ի հետ» խճանկարը9 (2,72x5,13 մ, Նիապոլ, Ազգային

5 Տե՛ս Е.Ермолаева, Об одной древнегреческой пародии и античных мозаиках в стиле«неприбранный пол», СПб, 2015, стр. 69-76.6 Աշխատանքը պեղվել է 1737 թվականին և պահվում է Հռոմի Կապիտոլիումիթանգարանում: Ջուր խմող աղավնիների պատկերներ կան նաև Պոմպեյիորմնանկարներում:7 А.Виннер, Материалы и техника мозаичной живописи, М. 1953, стр. 17-18.8 А.Ларионов, Искусство античной напольной мозаики, СПб, 2014, стр. 8.9 Այն համանուն նկարի խճանկար տարբերակն է: Նկարի հեղինակը Ֆիլոկսենն է:Տե՛ս այս մասին М.Доброклонски, А.Чубовой, История искусства зарубежных стран,М., 1979, стр. 145.

Page 204: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

204

հնագիտական թանգարան)10: Դա հռոմեական ամենահայտնիխճանկարներից է, ուր ներկայացված է մ.թ.ա. 333 թ. Իսոսի մոտ ԱլեքսանդրՄակեդոնացու և Դարեհ III Կոդոմանի միջև տեղի ունեցածճակատամարտը։

Հետագա դարերի ստեղծագործությունների համար,մասնավորապես՝ մ.թ.ա. III-I դդ., բացի թվարկված նյութերից,խճանկարային շարվածքի մեջ սկսեցին օգտագործել նաև գունավորսմալտա, որի պատրաստման մեջ հմտացել էին անտիկ ապակեգործությանվարպետները: Սմալտայի գունապնակը, որը կազմված է թափանցիկ,կիսաթափանցիկ և խուլ տեսակներից, տարբերվում է գուներանգիխայտաբղետությամբ:

Այս դարաշրջաններին թվագրվող հռոմեական խճանկարչականարվեստի գնահատելի նմուշներ են պահպանվել Սիցիլիայում,վերջիններից է «Վիլլա դելա Կասելլե»-ինը11 (III-IV):

I-V դարերին թվագրվող Անտիոքի խճանկարներն առանձնանում ենկոմպոզիցիոն կառուցվածքով, հարուստ գունատոնային լուծումներով,նուրբ լուսաստվերային անցումներով: Այստեղ չկան արյունալիտեսարաններ, ինչպիսիք Հյուսիսային Աֆրիկայում, պատվիրատուներընախընտրում էին դասականությունը, գեղեցիկ հերոսներին,ռոմանտիկական տրամադրությունները: Խճանկարներում առկագործողությունները զարգանում են անշտապ, շարժումները նուրբ են,պահպանված են դասական գեղեցկության ընկալումները. խոշոր աչքեր,ճշգրիտ դիմագծեր: Հիմնականում պատկերվում էին հունականաստվածները, դիցաբանական սյուժեները («Եվրոպայի առևանգումը» (IIդար, Բեյրութ, Ազգային թանգարան), Հերմեսը փոքրիկ Դիոնիսի հետ (IVդար, Անտիոք)): Մեծ տարածում ուներ նաև ծովային աստվածությանպատկերումը՝ Օվկիանի և Ֆետիսի միջոցով: Նրանց դասականկերպարները կարող ենք տեսնել «Օրացույցների (սեզոններ) տանը:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ նշենք, որ անցնելով դարերի միջով՝խճանկարչությունը ունեցել է և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: Պահպանված ևմեզ հասած նմուշները փաստում են, որ այն օգտագործվել է ոչ միայն

10 Սկզբնապես աշխատանքը հավաքված էր գետնի վրա, սակայն 1913 թ. առավել լավտեսանելի դարձնելու համար մասնագետներն այն ամրացրեցին պատին։ 2005 թ.Պոմպեյում, Ֆավնի տանը, որտեղ սկզբնապես գտնվել է խճանկարը, հավաքվեց ևտեղադրվեց կրկնօրինակը:11 2013 թ. օգոստոս 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են, որպեսհամաշխարհային ժառանգություն:

Page 205: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

205

արտաքին միջավայրը գեղեցկացնելու, այլ նաև որպես ժամանակաշրջանիգաղափարախոսությունների պատկերավորման վառ արտահայտչամիջոց:

Ս. ԳրիգորյանԽճանկարչության զարգացման ընթացքը

/նախաքրիստոնեական շրջան/Ամփոփում

Խճանկարը դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչությանհնագույն ձևերից է: Խճանկարը՝ որպես տարածքի ձևավորման արվեստ,առաջին անգամ կիրառվել է Միջագետքում՝ մ.թ.ա. IV հազարամյակում:Շումերները խճանկարը օգտագործել են և՛ ֆունկցիոնալ, և՛ էսթետիկնպատակներով:

Կատարման տեխնիկայից և որոշ գեղարվեստականառանձնահատկություններից ելնելով՝ դասական խճանկարը բաժանվում էերեք տեսակի. Opus barbaricum, Opus tessellatum և Opus vermiculatum:Վերջիններս դիտարկվում են անտիկ՝ հունահռոմեական, խճանկարչականարվեստի զարգացման հետ զուգակցելով:

С. ГригорянРезюме

Мозаичная одна из старейших области декоративно-прикладногоискусства и живописи. Мозаика как искусство дизайна пространства, впервыеиспользовалас в Месопотамии /IV тысячелетие до н.э./. Шумерыиспользовали мозаику как функциональных, так и эстетических целей.

Учитавая некоторые методики и художественные особенности,классическая мозаика делится на три типа. Opus barbaricum, Opus tessellatumи Opus vermiculatum.

S. GrigoryanSummary

Mosaic is one of the oldest area of decorative arts and painting. Mosaic artdesign as a space for the first time used in Mesopotamia / IV of the millennium BC/. The Sumerians used a mosaic of both functional and aesthetic purposes.

Uchitavaya some techniques and artistic features, classic mosaic is dividedinto three types. Opus barbaricum, Opus tessellatum and Opus vermiculatum.

Page 206: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

206

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸԼԱԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսորՀՏԴ 811.19

ՎԱՂԱՐՇԱԿ ՔՈՍՅԱՆ – 90

Մանկավարժական համալսարանի տարեգրության մեջ կանանուններ, որոնք անանց հետք են թողել ոչ միայն բուհի կենսագրությանմեջ, այլև գիտության այն ոլորտում, որտեղ աշխատել ու արարել են ի փառսհենց այդ գիտության վերելքի։ Այդպիսի մտավորականների գիտականվաստակն ու աշխատանքային կենսագրությունն առավել տեսանելի ևակնառու են դառնում, դժբախտաբար, նրանց երկրային կյանքի ավարտիցհետո։ Ինչպես ասում են՝ լեռան բարձրությունը տեսանելի է զգալիորենհեռվից, քան նրա ստորոտից։

Ամենայն հավատամքով կարող ենք ասել, որ մանկավարժականհամալսարանի գիտական փաղանգի առաջատար գիտնականներից է եղել(և մնում է) պրոֆ. Վաղարշակ Արզումանի Քոսյանը, ով իր տիտանականաշխատասիրությամբ, գիտական վաստակով, մարդկային բարձրնկարագրով, դասախոսական իր անսպառ եռանդով, գիտական կադրերպատրաստելու պատրաստակամությամբ, գիտակազմակերպչական իրփայլուն ձիրքով հավերժ կապրի իր գործընկերների, բազմահազար սաներիհոգիներում։ Գիտության, մասնավորապես, լեզվաբանության բնագավառըմեծապես շահել է պրոֆ. Քոսյանի հիմնարար աշխատություններով, որոնքսպառիչ լուծում են տվել հայագիտության ամենատարբեր ոլորտներիկնճռոտ հարցադրումների՝ շարահյուսական իմաստաբանություն, հայոցլեզվի պատմություն, գրաբար, ժամանակակից հայոց լեզու,արևմտահայերեն, նախադասության ակտուալ անդամատում,նախադասության վերլուծության հարցեր և այլն, որոնք անվանիլեզվաբանը քննել է՝ ելակետ ունենալով լեզվական իրողություններիմեկնաբանության համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետերը։

Պրոֆ. Քոսյանը կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց. նա ընդամենըվաթսունյոթ տարեկան էր. մի տարիք, որ ամբարել է գիտականպրպտումների արդյունքները, մի տարիք, որ մղում է նորանորորոնումների՝ գիտական անշեղ հանգրվան գտնելու հաստատուն կամքով,և, վերջապես, մի տարիք, որից տակավին սպասելիքներ ունի գիտականհասարակայնությունը։

Վ.Քոսյանը գիտական աշխարհ մտավ կայացած մտավորականիհաստատուն քայլերով. տակավին երիտասարդ հասակում ձեռնարկեց

Page 207: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

207

ընդհանուր լեզվաբանական այնպիսի հիմնահարցի քննություն, ինչպիսինէր հնդեվրոպական արմատների բառական արժեքը հայերենում, որներկայացրեց իբրև թեկնածուական ատենախոսություն և 1953թ. ստացավբանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այսաշխատանքը հիմք է հանդիսացել հայերենի բառագիտական հետագաուսումնասիրությունների համար, երբ անհրաժեշտություն է զգացվելկատարելու լեզվի բառային կազմի բառակազմական, ծագումնաբանական,ստուգաբանական, իմաստաբանական և այլ կարգի դասակարգումներ։

Պրոֆ. Քոսյանը հայագիտության մեջ զբաղվել է շարահյուսականիմաստաբանության հարցերով, այն է՝ բառակապակցություններիուսմունքի մշակմամբ, որ ամբողջացրել և հասցրել է ավարտունաստիճանի։

Բառակապակցությունների ուսմունքն իր արտացոլումն է գտելհունահռոմեական լեզվաբանական ավանդույթներում, եվրոպականլեզվաբանական տարբեր ուղղություններում, ինչպես նաև ռուսականլեզվաբանական դպրոցներում։ Ռուսական իրականության մեջբառակապակցությունների ուսմունքի մշակողն ու խորացնողըՖ.Ֆորտունատովն է, հայ իրականության մեջ դրա պատիվը վաստակել էպրոֆ. Վ.Քոսյանը։

Իր հետազոտությունները նա կատարել է ինչպես հայերենիզարգացման տարբեր գոյավիճակների լեզվական նյութի համաժամանակյաքննությամբ, այնպես էլ երևույթի տարժամանակյա ուսումնասիրությանհայեցակետով։ 1968-ին նա ստացել է բանասիրական գիտություններիդոկտորի գիտական աստիճան՝ հրապարակային պաշտպանությաններակայացնելով ժամանակակից հայերենի բառակապակցություններիուսմունքը։ Շարունակելով իր հետազոտությունները բառակապակցականիմաստաբանության մարզում՝ պրոֆ. Վ.Քոսյանը կատարեց լեզվական այդիրողության համաժամանակյա քննություն լեզվի զարգացմանյուրաքանչյուր գոյավիճակում՝ հրապարակ իջեցնելով առանձինմենագրություններ, որոնցից յուրաքանչյուրն արժևորվում է իբրև լեզվիտվյալ գոյավիճակի բառակապակցական կաղապարների համակարգայինքննություն։ Ըստ այդմ, «Ժամանակակից հայերենիբառակապակցությունները» (1975) ուսումնասիրությանը հաջորդեցին«Գրաբարի բառակապակցությունները» (1980), «Միջին հայերենիբառակապակցությունները» (1984), «Արևմտահայերենիբառակապակցությունները» (1986)։

Այնուհետև պրոֆ. Քոսյանը կատարեց բառակապակցականկաղապարների տարժամանակյա քննություն և, իբրև բառակապակցականիմաստաբանության բնագավառն ամբողջացնող հետազոտություն,

Page 208: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

208

հրապարակ իջեցրեց հերթական ուսումնասիրությունը՝«Բառակապակցական կաղապարների իմաստային զարգացումըհայերենում» (1990)։

Այս ուսումնասիրությունները զուտ լեզվաբանական կամքերականագիտական բնույթի չեն. դրանք կրում են պատմաբանասիրականընդգծված ուղղվածություն. լեզվական փաստերը մեկնաբանվում ենյուրաքանչյուր լեզվափուլի գրական հուշարձանների ընձեռած տվյալներիհիման վրա։ Բառակապակցությունների, նրանց տեսակների,բաղադրիչների ներքին իմաստային հարաբերությունների, կառույցիշարահյուսական գործառույթների տեսական մեկնաբանություններըխարսխվում են բնագրային հավաստի օրինակների վրա՝ դրանով ընդգծելովլեզվի և գրականության անքակտելի կապը՝ անկախ գրական ժանրիտեսակից։

Լինելով լայն մտահորիզոնի տեր գիտնական՝ պրոֆ. Վ.Քոսյանըզբաղվել է նաև հայերենի գիտական քերականության, հայոց լեզվիպատմության, հայոց լեզվի մեթոդիկայի և լեզվաբանական հարակից այլհարցերով։

Հայ իրականության մեջ Վ.Քոսյանն այն եզակի մտավորականներից է,ով պրոֆեսորներ Գ.Ջահուկյանի, Էդ.Աղայանի և Է.Աթայանի նման իրուսումնասիրություններում կիրառեց եվրոպական և ամերիկյանլեզվաբանական ավանդույթներում խոր արմատներ ունեցողկառուցվածքային լեզվաբանության սկզբունքները։ Այդ մեթոդաբանությամբնա գրեց «Նախադասության վերլուծության հարցեր» (1975) և«Նախադասության ակտուալ անդամատումը ժամանակակից հայերենում»(1990) աշխատությունները, որոնք յուրովի հարստացրին հայլեզվաբանական միտքը՝ նպաստելով լեզվական համակարգիմեկնաբանման արդիականացմանը՝ եվրոպական և ամերիկյանլեզվաբանական տեսությունների չափանիշներով։

Պրոֆ. Վ.Քոսյանն իր ավանդն է բերել բուհական համակարգիդասագրքերի կազմման աշխատանքներին. իբրև համահեղինակ՝Գ.Ջահուկյանի, Էդ.Աղայանի և Վ.Առաքելյանի հետ կազմել է «Հայոց լեզու» (Iմաս, 1980) և «Հայոց լեզու» (II մաս, 1975) դասագրքերը, Ս.Աբրահամյանի ևԲ.Վերդյանի հետ հրատարակել է արևմտահայերենի ամփոփ ձեռնարկ՝«Հայերէն լեզուի դասագիրք» (1966, 1968)։

Վ.Քոսյան գիտնականի կերպարից անբաժան են գիտությանկազմակերպչի նախանձելի ջիղն ու աննկուն եռանդը. 1971-78թթ. նապաշտոնավարել է ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում՝որպես փոխտնօրեն։ 1951թ. մինչև իր կյանքի վերջը դասախոսել էԽ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում (այն ժամանակ՝

Page 209: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

209

ինստիտուտում), եղել է բանասիրական ֆակուլտետի դեկան, 1985-1992 թթ.(մինչև իր մահը)՝ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնիվարիչ։ Իր պաշտոնավարման ընթացքում աճեցրել է գիտության բազմաթիվթեկնածուներ, նրանց կատարած հետազոտական աշխատանքներինկատմամբ եղել է չափազանց բարյացակամ, միաժամանակ խիստ ուանաչառ՝ ի շահ հայրենի գիտության և հօգուտ սկսնակ հետազոտողների։Գիտական ղեկավարի խստաշունչ հայացքն ու հոգատար վերաբերմունքնզգացել է տողերիս հեղինակը, երբ ժամանակին պատիվ ուներաշակերտելու անվանի գիտանականին…

Քոսյան գիտնականը երևույթ էր, որ հախուռն ապրեց իր կարճ,սակայն բովանդակալից կյանքը. նա սովորել էր իր ուսուցիչներից՝պրոֆեսորներ Ա. Ղարիբյանից, Ա. Աբրահամյանից, և բարոյական բարձրայդ որակներով վարակում էր իր սաներին, ասպիրանտներին,գործընկերներին, շրջապատին…

Վ.Քոսյանը, ի տարբերություն շատ ու շատ գիտնականների, կյանքիմարդ էր. գիտական հարցերում այդքան լրջմիտ անձնավորություննաշխարհիկ, կենսուրախ և մարդամոտ բնավորություն ուներ։ Նա ուսուցիչէր ամեն հարցում. գիտություն-մարդկային հարաբերություններ – ծնող –ընկերություն և, վերջապես, կյանքի հարցեր։

Քոսյանն իր վաստակով մեծերի հետ կարող էր խոսել իբրևհավասարը հավասարի հետ, սակայն նա համեստ էր պահում իրեն, քանիոր տաղանդից անբաժան է բարոյականությունը։ Միաժամանակ շատ ուշատ հարցերում նա առաջինն էր հավասարների մեջ…

Նրանից շատ բան ունի սովորելու ներկայիս և ապագայի սերունդը…Խորին հարգանք մեր Ուսուցչի հիշատակին։

Page 210: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

210

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԱԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՄԱՐԳՈՒՇ ՄԻՐՈՒՄՅԱՆԼեզվաբանական տերմինների ուսումնականբառարանի կազմման սկզբունքները 3

БЕЛЛА ХОДЖУМЯНК проблеме синонимической соотнесенностисоматических фразеологизмов(сопоставительный анализ) 11

ԱՇԽԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆՀայոց լեզվի ուսումնամասնագիտական պրակտիկայի միքանի առանձնահատկություններ 17

ԱՆԱՀԻՏ ՅՈՒԶԲԱՇՅԱՆՊ. Սևակի «Ամանեջ» վեպի լեզվաոճականառանձնահատկությունները 26

ՌԻՏԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՏեղաշարժերը Գեղամավանի խոսվածքում 35

ՍԻՐԱՐՓԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԴերանունը որպես սերող հիմք հայերենի և անգլերենիհամադրական եվ վերլուծական բաղադրություններում 47

ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԼեհական փոխառությունները միջին հայերենում 55

ՀՌԻՓՍԻՄԵ ԹՈՐՈՍՅԱՆՀատկացուցիչ-հատկացյալ կապակցությունը պարսկերենումև արդի հայերենում 63

Page 211: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

211

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ , ՄԵԼԻՆԵ ԳԻԼԱՎՅԱՆՀամո Սահյանի չափածո մատյանի վերջին էջերը 69

ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՍտեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն» վեպըանգլիալեզու գրականության աղերսներում 76

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆՄարգինալի կերպարը Ջորջ Մուրի«Քիրիթի հեղեղատը. սիրիական պատմություն» վեպում 90

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆՄիքայել Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը

98

ՎԱՐԴՈՒՀՒ ԴԱՎԹՅԱՆԾովի, նավի, լեռան խորհրդանշական պատկերները ԿոստանԶարյանի երկերում 104

ՍԻՐՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԱվանդականն ու նորարարականը Ռուբեն Հովսեփյանի փոքրարձակում 114

ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆարեկացու և Մեծարենցի քնարական հերոսների դրաման,գրական առնչությունները 120

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՊետրոս Մարկի կերպարը կերպարը Կոստան Զարյանի«Նաւը լերան վրայ» վեպում 129

ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԱրցախը Զորի Բալայանի հրապարակախոսական արձակում 136

Page 212: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 2 (36)issn 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

212

ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻսահակյանի «Լիլիթը» հին արևելյան զրույցների ուեվրոպական գրականության համատեքստում 141

ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԳուրգեն Խանջյանի անավարտ պտույտը՝ շարժասանդուղքիցմինչև գնացք 155

ԳՐԻԳՈՐ ՇԱՇԻԿՅԱՆԺամանակի պատկերումը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր»էսսեում 166

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԲառը ձգտում է հավիտենության 176

ՆԱՐԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆՊանդխտության երգերը «Հազար ու մի խաղ» ժողովածուում 181

ՄՇԱԿՈՒՅԹ

ՍԻԼՎԻԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԲնանկարի ժանրը Խաչատուր Եսայանի արվեստում 190

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԽճանկարչության զարգացման ընթացքը/նախաքրիստոնեական շրջան/ 201

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԼԱԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՎաղարշակ Քոսյան - 90 206