ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ 2018 ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. -- 2019Սյունիքի...

2
2018 -- 2019 Կանանց ձեռներեցթյան զարգացմ Հայաստանմ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՆ. Ինչ՞ է դա այդպես, եթե Հայաստանմ օրենքով և սահմանադրթյամբ տղամարդիկ և կանայք նյն իրավնքներն նեն: Պատասխանը բազմաշերտ է և ավելի շատ կապված է ազգային մտածելակերպի, հասարակթյան ջ կնոջ դերի ավանդական ընկալման հետ: Այս անն անշշտ որոշակիորեն ազդմ է հայ գործարար կանանց վրա, ովքեր սահմանափակված են իրենց ձեռնարկատիրական ջանքերմ՝ պայմանավորված վերոնշյալ խնդիրներով, որոնք ընդհանր պատկերի այն մասն են: Բարեբախտաբար, կան կանանց հզորացման բազմաթիվ նախաձեռնթյններ և ծրագրեր, որոնք ղղված են մասնավորապես գործարարթյամբ զբաղվող կանանց, և նթորինգի, քոչինգի, գործնական դասընթացների սցերի ջոցով նոր գիտելիքներ հմտթյններ են առաջարկմ. այս անը անշանակ օգնմ է, որ հայ կանայք դառնան ավելի կայացած և հաստատակամ: Ներկայիս գործարար աշխարհմ կին ձեռներեցները չնեն նյն հնարավորթյններն ինչ տղամարդ ձեռներեցները՝ հատկապես երբ խոսքը վերաբերմ է կապերին և բիզնեսի հետ կապված խնդիրների հրատապ լծմանը:

Upload: others

Post on 25-Sep-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ 2018 ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. -- 2019Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2 միջոցառում, որոնց վերջնանպատակը

2018 -- 2019

Կանանց ձեռներեցության զարգացում Հայաստանում

ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ.

Ինչու՞ է դա այդպես, եթե Հայաստանում օրենքով և սահմանադրությամբ տղամարդիկ և կանայք նույն իրավունքներն ունեն: Պատասխանը բազմաշերտ է և ավելի շատ կապված է ազգային մտածելակերպի, հասարակության մեջ կնոջ դերի ավանդական ընկալման հետ: Այս ամենն անշուշտ որոշակիորեն ազդում է հայ գործարար կանանց վրա, ովքեր սահմանափակված են իրենց ձեռնարկատիրական ջանքերում՝ պայմանավորված վերոնշ յալ խնդիրներով, որոնք ընդհանուր պատկերի միայն մի մասն են: Բարեբախտաբար, կան կանանց հզորացման բազմաթիվ նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես գործարարությամբ զբաղվող կանանց, և մենթորինգի, քոուչինգի, գործնական դասընթացների ու ուսուցումների միջոցով նոր գիտելիքներ ու հմտություններ են առաջարկում. այս ամենը միանշանակ օգնում է, որ հայ կանայք դառնան ավելի կայացած և հաստատակամ:

Ներկայիս գործարար աշխարհում կին ձեռներեցները չունեն նույն հնարավորություններն ինչ տղամարդ ձեռներեցները՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է կապերին և բիզնեսի հետ կապված խնդիրների հրատապ լուծմանը:

Page 2: ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ 2018 ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. -- 2019Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2 միջոցառում, որոնց վերջնանպատակը

Հետամուտ լինելով ՓՄՁ զարգացմանն ու ընդհանրապես ձեռներեցության հարցերին, ինչպես նաև նպատակադրելով աջակցել կանանց ձեռներեցությանը Հայաստանում՝ EU-SMEDA ծրագրի շրջանակներում 2018 թվականին ներդրվեց Կանանց ձեռներեցության (WE) նախաձեռնությունը, որը բաղկացած է կին ձեռներեցների խրախուսմանն ու ոգևորմանն ուղղված տարբեր միջոցառումներից: Այս նախաձեռնության առաջին և առաջատար մոդուլը Կին ձեռներեցների ակումբն է (WE ակումբ). սա գործարար կանանց կապերի և փոխշփումների կանոնավոր հարթակ է, որի միջոցով նրանք ներկայացնում են իրենց փորձը, ստեղծում նոր գործարար կապեր, սովորում և ոգեշնչվում են միմյանց հաջողություններից և յուրաքանչյուր միջոցառման «հերոսի» պատմությունից: Ավելին, WE ակումբի յուրաքանչյուր հանդիպում ունի կոնկրետ բիզնես ուղղվածություն և քննարկման թեմաներ: Այս թեմաները քննարկվում են կլոր սեղանի ձևաչափով և համակարգվում են համապատասխան ոլորտների առաջատար մասնագետների կողմից, որոնք մարքեթինգի, վաճառքի, հաճախորդների հետ հարաբերությունների, հանրային կապերի և հաղորդակցության ու այլ ոլորտներից են: Առայսօր Երևանում կազմակերպվել է WE ակումբի 5, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2 միջոցառում, որոնց վերջնանպատակը WE ակումբի հարթակը կանանց կողմից ղեկավարվող կոնսորցիումին փոխանցելն է՝ Երևանում և մարզերում դրանց շարունակականությունն ապահովելու նպատակով:

WE ակումբներին մասնակցել են ընդհանուր թվով 500 կին և տղամարդ. Հայաստանի կին առաջնորդների և կին ձեռներեցների շրջանում դրանք դարձել են բավականին սիրված ու կայացած հավաքներ և, անշուշտ, ակումբները կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ՝ ծառայելով իր գլխավոր նպատակին, այն է՝ Հայաստանում կին ձեռներեցների հզորացում, ոգեշնչում, նրանց թվի բազմապատկում: EU-SMEDA ծրագրի մեկ այլ կարևոր ներդրում է կին և երիտասարդ ձեռներեցների աշխատանքային խմբի (WYE WG) ստեղծումը՝ EU-SMEDA ծրագրի նախագահությամբ և Save the Children-ի Հայաստանի ներկայացուցչության համանախագահությամբ (EU4Youth բաղադրիչ): Նպատակը կանանց կամ երիտասարդների ձեռներեցության բնագավառներում մեծամասշտաբ ծրագրերի կազմակերպման համար համագործակության ընդհանուր հարթակի ստեղծումն է: Առայսօր 3 WYE աշխատանքային խմբեր են

կազմակերպվել 25 անդամ կազմակերպությունների հետ, որոնց շարքում կան պետական մարմիններ ու գերատեսչություններ, միջազգային ու տեղական ՀԿ-ներ, խորհրդատվական կազմակերպություններ: Անդամները փոխանակում են տեղեկություններ, իրազեկում իրենց գործողությունների մասին և, հնարավորության դեպքում, հաստատում ապագա համագործակցություն:

Կին ձեռներեցների նախաձեռնության երրորդ մոդուլը WETalk-ն (WE զրույց) է, որը լրացնելու է առկա պրոդուկները բաց քննարկումների և մենթորինգի հնարավորության միջոցով: WETalk-ի նպատակն է տարբեր ճյուղերի, քաղաքացիական հասարակության և պետական հատվածների միջև երկխոսություն ծավալել տարբեր արդի հարցերի շուրջ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և ոլորտի առաջատարների, որոնք երիտասարդների, կարիերայի միջին փուլին հասած մասնագետների ու սկսնակների հետ կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով: Այս միջոցառման նպատակն է նաև հարթակ ձևավորել մենթորինգի, պրակտիկայի և աշխատանքի համար: Նախատեսվում է ընդհանուր թվով 3 WETalks միջոցառում 70-100 անձի մասնակցությամբ (յուրաքանչյուր նիստին), որն այնուհետ կփոխանցվի գործընկեր կազմակերպության՝ հետագա շարունակականությունն ապահովելու նպատակով:

30+

7100+

SMEDA Project 59 Հանրապետության փողոց0010 Երևան, Հայաստան

+374 10 58 92 [email protected], www.smeda.am #EU4B_SMEDA

WE ակումբի նախաձեռնության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել https://www.facebook.com/weclubarmenia/ կամ https://youtu.be/DqTchd4PVEk

ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐ

ՀԵՐՈՍՆԵՐ