կանանց իրավունքները

15

Upload: artush-miqayelyan

Post on 26-May-2015

265 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: կանանց իրավունքները

ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Page 2: կանանց իրավունքները

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է 1997թ-ից: Այն մարդկանց միություն է, ովքեր համախմբել են իրենց ջանքերը հանուն ընդհանուր նպատակի` կանխելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, պահպանելու կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը և իրավունքները:

Page 3: կանանց իրավունքները

Կանանց ակումբի հիման վրա, որը գործում

էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միավորումը և 1991 թվականի հունվարին գրանցվեց Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում: 

Page 4: կանանց իրավունքները

1997 թվականին «Հայուհի» Կանանց

միավորումը վերանայեց իր կանոնակարգը, առաքելությունը և մշակեց նոր ռազմավարություն` գործունեությունը կենտրոնացնելով կանանց և երեխաների իրավունքների վրա: «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց Արդարադատության նախարարությունում:

Page 5: կանանց իրավունքները

Մարդկային բռնություններից ամենադաժանը,

թերևս, ընտանեկան բռնությունն է: Այն ոչնչացնում է մարդկային կյանքեր, ձևավորում է անառողջ հասարակություն և խոչընդոտում է դրա զարգացմանը: Հայաստանը ևս բացառություն չէ աշխարհի այլ երկրների մեջ, և այստեղ նույնպես գոյություն ունի ընտանեկան բռնության երևույթը` իր բոլոր դրսևորումներով ու տեսակներով: Այդ իսկ պատճառով կազմակերպության տեսլականն է ունենալ բռնությունից զերծ երկիր, որտեղ կանանց իրավունքները հարգված կլինեն, իսկ կանայք կլինեն անկախ, ապահով և ուժեղ:

Page 6: կանանց իրավունքները
Page 7: կանանց իրավունքները

Կազմակերպությունն առաքելություն ունի աջակցելու

Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխելու հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց խնդիրների նկատմամբ, պաշտպանելու կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, նվազեցնելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը` քարոզչության և լոբբինգի, թրեյնինգների, սեմինարների և կոնֆերանսների, խորհրդատվության և ծառայությունների, հետազոտությունների, ուսումնասիրությունների և հրապարակումների, աջակցման և կրթական ծրագրերի, մշակութային և բիզնես նախաձեռնությունների միջոցով:

Կանանց դերը

Page 8: կանանց իրավունքները

Կազմակերպության հիմնական նպատակներն են. կանխարգելել կանանց և նրանց երեխաների

նկատմամբ ընտանեկան բռնությունը, պաշտպանել կանանց և նրանց երեխաների`

բռնությունից ազատ լինելու իրավունքը, աջակցել կանանց նկատմամբ կիրառվող

ընտանեկան բռնության կանխարգելման և պատժամիջոցների մեխանիզմերի կատարելագործմանը,

պաշտպանել կանանց վերարտադրողական ու սեռական առողջությունը և իրավունքները:

Page 9: կանանց իրավունքները

Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում

է Հայաստանում Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայի ցանցի (Վիեննա) համակարգող և Բաց հասարակության ինստիտուտի կանանց նկատմամբ բռնության ծրագրի ազգային մոնիտոր: Կազմակերպությունը հանդիսանում է նաև Ընտանեկան բռնության միջազգային կոնսորցիումի հիմնադիրը և քարտուղարությունը, Վերարտադրողական ընտրության Արևելաեվրոպական Ալյանսի և Կանանց ապաստարանների ցանցի հիմնադիր անդամը: 

Page 10: կանանց իրավունքները

1997թ.-ից կազմակերպության ընտանեկան բռնության

ազգային թեժ գիծը բռնության ենթարկված կանանց տրամարդում է անվճար հոգեբանական աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն: Ծառայությունը հասանելի է 24 ժամ և ընդգրկում է ողջ Հայաստանի տիրույթը: Թեժ գծի նպատակներն են `

բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը, տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական

խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին,

անհրաժեշտության դեպքում ուղղորդել ապաստարան:

Ընտանեկան բռնության Ազգային

Թեժ Գիծ

Page 11: կանանց իրավունքները

Հայաստանում գործող միջազգային նորմերին

համապատասխանող միակ ապաստարանն է և ժամանակավոր կացարանը, որի ստեղծման նպատակն է խզել բռնության փակ շրջանը, օգնել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին դառնալ անկախ, ինքնավստահ և ունենալ ապահով ու բռնությունից զերծ ապրելակերպ:

Ապաստարանում կանայք և նրանց երեխաներն ապահովվում են անվճար օթևանով և սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, ինչպես նաև սոցիալական և բժշկական օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում ԿԻԿ-ի իրավաբանները ներկայացնում են բռնության ենթարկված կանանց իրավունքներն ու օրինական շահերը դատական և այլ ատյաններում:

Page 12: կանանց իրավունքները

ԿԻԿ-ը մշակել և 2009թ. մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառության համար:

«Ընտանեկան բռնության մասին»

ՀՀ օրենքի նախագծի մշակում

Page 13: կանանց իրավունքները

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը

ուսումնասիրվել և համապատասխան փոփոխությունների է ենթարկվել ինչպես ԿԻԿ-ի կողմից հրավիրված Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների, այնպես էլ տեղական և միջազգային փորձագետների կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն էին հանդիսանում այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր առնչվում են ընտանեկան բռնության հիմնախնդրի հետ:

Page 14: կանանց իրավունքները

«Կանանց իրավունքների կենտրոնը» աջակցում է նաև Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի ներդրման գործընթացին` որպես ներկայումս ամենաանվտանգ և ապահով հղիության ընդհատման միջոց:

Հղիության դեղորայքային ընդհատման

ծրագրի իրականացում Հայաստանում

Page 15: կանանց իրավունքները

Նյութը պատրաստեց` Մխիթար Սեբաստացի

կրթահամալիրի սովորող` 9.2 դաս. աշակերտ Միքայելյան Արտյուշը