äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü...

8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈԿՏԵՄԲԵՐ 15 , 2019 Ã. 6 (195)

Upload: others

Post on 20-Feb-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 2019 Ã.6 (195)

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

հոկտեմբեր 15, 6 (195)

Մասնագիտության ընտրության, ուսումնառության տարիների մասին

Հենրի

Մեր պատմության նկատմամբ խոր ակնածանք ու սեր ձևավորվել է դեռ վաղ մանկության տարիներին։ Մայրս պատմության ուսուցչուհի էր: Հիշում եմ` դեռ հինգ տարեկանս չբոլորած`ավարտական դասարանի աշա կերտների հետ մասնակցում էի դպրոցական և տնա յին պարապմունքներին, հաճախ նաև պա տաս­խա նում նրանց տրվող հարցերին (խոստովանեմ, որ փոքր տարիքում չափազանց չար էի, և մայրս ճա րա­հատ յալ էր ինձ իր հետ տանում դպրոց, քանի որ ծնող ներս երկուսն էլ աշխատում էին, իսկ ինձ ոչ մի այլ տեղ հնա րավոր չէր թողնել` ո´չ մանկապարտեզում, ո´չ բա րե կամների հսկողության ներքո): Հայ թա գա­վոր նե րից շա տերի գահակալման տարիներն անգիր գի տեի, հատ կապես տպավորվել էր Տիգրան Մեծ Ար­տա շես յանի գահակալման շրջանը։

2010 թվականին հայոց և համաշխարհային պատ­մու թյուն առարկաներից կազմակերպված առար կա­յա կան օլիմպիադայի հանրապետական փուլում զբա­ղեց րի առաջին տեղը` ամենաբարձր միավորներով։ Այդ հաղթանակը որոշիչ դեր խաղաց ապագա մաս­նա գի տության ընտրության հարցում։

Չափազանց հետաքրքիր ու ակտիվ ուսանողական տա րիներ եմ ունեցել, որոնցից անգին հուշեր ու թանկ ըն կերներ են մնացել։

Զոյա

Երբ 6­րդ դասարանում էի, սկսեցի հետաքրքրվել պատ մությամբ: Ես չգիտեի` ապագայում ինչ մաս նա­գի տություն եմ ընտրելու, բայց մի բան հստակ էր. այն կապ ված էր լինելու պատմության հետ: Արդեն 7­րդ դա սարանում «ի՞նչ ես դառնալու» հարցին պա տաս­խա նում էի` պատմաբան: Իհարկե, այն ժամանակ լիո­վին չէի գիտակցում այս մասնագիտության նշա նա­կու թյունն ու կարևորությունը:

2012­2016 թթ. սովորել եմ Վանաձորի պետական հա մալսարանի պատմաշխարհագրական ֆա կուլ տե­տի «Պատմություն» բաժնում, այնուհետև նույն մաս­նա գի տությամբ կրթությունս շարունակել եմ մա գիստ­րա տուրայում: Այժմ ՎՊՀ պատմության ամբիոնի հայ ցորդ եմ: Ուսանողական տարիներին բազմիցս մաս նակցել եմ միջազգային, հանրապետական գի­տա ժո ղովների Երևանում, Գյումրիում, Արցախում, Գո րի սում: Անկեղծ ասած` ինձ դեռ պատմաբան չեմ հա մա րում: «Իսկական» պատմաբան դառնալու համար դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու:

Ուսանողների հետ փոխհարաբերության, իբրև

դասախոս ունեցած սկզբունքների մասին

Հենրի

Կարծում եմ` կայացած պատմաբանը պետք է բազ մա կողմանիորեն զարգացած ան հա տա կա նու­թյուն լինի: Նա միևնույն ժամանակ պետք է լինի և´ մի­

«ԵՐԲԵ´Ք, ԵՐԲԵ´Ք ՉՀԱՆՁՆՎԵՔ»

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի շրջա նա­վարտ ներ Հենրի ՄԱՏԻՆՅԱՆՆ ու Զոյա ՉԱՏԻՆՅԱՆՆ այսօր արդեն համալսարան են մտնում դասախոսի կար գա­վի ճակով: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ կարելի է հասնել մասնագիտական հա ջողությունների` սիրելով ընտրած մաս նա գի տու թյունն ու նվիրվելով նրան:

Ուսանողական տարիների, իբրև դասախոս ունե ցած սկզբունքների, նախասիրությունների, անե լիք ների և այլ հարցերի մասին պատմում են իրենք:

Կցանկանայի նրանց բնութագրել որպես երիտասարդ հետազոտողների, քանի որ իբրև երիտասարդ դասախոսներ՝ նրանք դեռ պիտի կայանան: Երկուսն էլ աշխատասեր, պրպտող երիտասարդներ են, ունեն ինքնուրույն աշխատանք կատարելու ունակություն, գիտեն իրենց անելիքը: Նրանց գիտական հետազոտության թեմաները ինքնատիպ են ու քիչ ուսում­նասիրված հայ պատմագրության մեջ: Հենրին ուսումնասիրում է «Հայ­լեհական կապերը 1991­2018 թվականներին» և ունի տպագրված երեք հոդված: Զոյայի գիտական աշխատանքի թեման՝ «19­րդ դարի հայ հասարակական ընկերությունները» ևս մեր պատմագրության մեջ քիչ է հայտնի և անհրաժեշտ է ուսումնասիրել:

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

հոկտեմբեր 15, 6 (195)

ջազ գա յին հարաբերությունների մասնագետ, և´ քա­ղա քա գետ, և´ մշակութաբան։ Գլխավորն այն է, որ հար գես աշխատանքը, որ կատարում ես և ունենաս կամքի ուժ այն պատվով իրականացնելու համար։ Ըստ իս` ամեն ան գամ լսարան մտնելիս դասախոսը պետք է թեմային բազ մակողմանիորեն պատրաստ լինի։

Ունեմ սկզբունքներ, որոնցից չեմ հրաժարվի։ Ու­սա նո ղական տարիներից չեմ սիրել միջակությունն ու չեմ կա մենում, որ իմ ուսանողները ևս լինեն այդ պի­սին։ Իբրև դասախոս` ակադեմիական ազատության կող մ նա կից եմ, սակայն մեր իրականության մեջ խստա պա հան ջությունն ու հետևողականությունը միայն նպաս տում են որակյալ կադրերի թողարկմանը։

Իմ կյանքում հանդիպած բոլոր ուսուցիչներից ու դա սախոսներից սովորելու շատ բան եմ ունեցել և ունեմ (հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտ­նել պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանին), որի համար խո­րա պես շնորհակալ եմ, սակայն, կարծում եմ, պատ­մա բա նի համար ավելի գերադասելի է նմանվել ինքն իրեն։

Զոյա

Ուսանողից դասախոս անցման շրջանն ունի և´ առա վելություններ, և´ դժվարություններ: Առա վե լու­թյունն այն է, որ շատ լավ ես հասկանում ուսանողի հո­գե բանությունը, համապատասխան մոտեցում ցու ցա­բե րում յուրաքանչյուրին, իսկ դժվարությունը` դա սախոսի կարգավիճակում դասավանդելը, գնա հա­տե լը, ինչու չէ նաև հաճախ քննադատելը այն ուսա­նող ներին, որոնք դեռ երեկ քո ուսանողական ըն կեր­ներն էին: Իբրև դասախոս` խիստ ու պահանջկոտ եմ, բայց, կախված իրավիճակից, կարող եմ լինել նաև զիջող: Թե´ կյանքում, թե´ մասնագիտության մեջ փոր­ձում եմ առաջնորդվել «առանց զայրույթի և կողմ նա­պահության» կարգախոսով: Ըստ իս` եթե ուսա նողն այս կամ այն հարցի վերաբերյալ ունի այլ տե սակետ, ապա երբեք քո տեսակետը չպիտի պար տադրես, այլ հա մապատասխան փաստերով փորձես հա կառակը հա մոզել: Ուսումնառության ամբողջ ըն թաց քում, ինչու չէ նաև այսօր, փորձում եմ իմ դա սա խոս ներից վերցնել լավագույնը (գիտելիքներ, դա սա վանդ ման մեթոդներ, բնա վորության լավ գծեր), բայց չեմ փորձում նմանվել ոչ մեկին, որովհետև յու րա քանչյուրս ինքնատիպ ենք յուր ովի:

Երազանքների ու ցանկությունների մասին

Հենրի

Երազանքներ չունեմ: Ինչպես Դավիթ Անհաղթն էր ասում` «Չբավարարված տենչանքները ծնում են մեծ թախիծ»։ Ցանկություններիս մասին էլ գերադասում եմ խոսել իրականանալուց հետո:

Զոյա

Իմ կարծիքով` չկա մեկը, որ չունի երազանքներ ու ցանկություններ: Երազանքներս շատ են, այս պահին չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:

Ամենահիշարժան հաջողությունը

Հենրի

Մեծ Լոռեցին` Հովհաննես Թումանյանը, թևավոր դար ձած մի խոսք ունի. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»: Կարևորագույն ձեռքբերումս, կարծում եմ, իմ մարդ տեսակի պարզությունը պահ­պա նելն է։ Օրեր առաջ ավարտեցի սպայական ծա ռա­յու թյունս Արցախի Հանրապետությունում: Ամենամեծ հա ջողությունս համարում եմ այն, որ զինվորական ծա ռա յությունից հերթական արձակման ժամանակ բո­լոր զին վորներիս ողջ­առողջ ճանապարհեցի տուն…

Զոյա

Ուսումնառության տարիների ամենահիշարժան հա ջողությունս «Լավագույն ուսանող» հան րա պե տա­կան մրցույթին մասնակցելն ու հաղթելն էր:

Նախասիրություններն ու առաջիկա ծրագրերը

Հենրի

Սիրում եմ սովորել օտար լեզուներ, զբաղվել սպոր տով, ընթերցանությամբ, ակտիվ շրջա գա յու­թյամբ։ Ամե նազբաղված օրերին անգամ միշտ ժա մա­նակ եմ գտել սպորտով զբաղվելու, ինքնակրթվելու և ինձ հա մար նոր բացահայտումներ անելու համար։

Առաջիկա ծրագրերիս մասին կխոսեմ միայն դրանք իրականացնելուց հետո։

Զոյա

Շատ եմ սիրում նկարել: Դպրոցական տարիներին եր կար ժամանակ հաճախել եմ նկարչական խմբակ: Նկարելն ինձ օգնում է առօրյա հոգսերից լից քա թափ­վել և նոր ու հետաքրքիր գաղափարներով լցվել:

Առաջիկայում նախատեսում եմ շարունակել ատե­նա խոսական թեմայիս վերաբերյալ ուսում նա սի րու­թյուն ները և կատարելագործել օտար լեզուների իմա­ցու թյունս:

Արտահայտություն, որ սիրում է գործածել լսարանում

Հենրի

Ուսանողներիս հաճախ եմ հիշեցնում Չերչիլի հայտնի բանաձևը` «Երբե´ք, երբե´ք չհանձնվեք»։

Զոյա

«Դե ֆակտո ներկա եք, դե յուրե` ոչ», «Սովորել, սովորել ու նորից սովորել»:

Հարցազրույցը`Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

հոկտեմբեր 15, 6 (195)

– Շուշա´ն, շնորհավորում եմ ՈւԳԸ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կպատմե՞ս, թե ինչպես որոշեցիր մասնակցել ուսանողական գի­տա կան ընկերության նախագահի ընտրություններին:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ուսա­նո ղա կան գիտական ընկերության աշխատանքներին մաս նակցել եմ երկրորդ կուրսից: Վերջին մեկ տարում համակարգել եմ մեր ֆակուլտետի ուսանողների կատարած աշխատանքները, ինքս մասնակցել դրան­ցից շատերին: Հետո եկավ մի պահ` հասկացա, որ այլևս չեմ կարող առանց այդ ամենի ու որոշեցի շա­րու նակել աշխատանքս, բայց արդեն որպես ուսա նո­ղա կան գիտական ընկերության նախագահ:

– Եթե չեմ սխալվում, մեր բուհի նախկին ՈւԳԸ նա­խա գահները ևս մասնագիտությամբ բանասեր են եղել: Ըստ քեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իմ կարծիքով` այդ հանգամանքը պայմանավորող գոր ծոններ չկան: Երևի գեղեցիկ զուգադիպություն է, ի դեպ` դեմ չեմ լինի, որ այն շարունակվի:

– Մի փոքր կպատմե՞ս ուսանողական գիտական ըն կերության գործունեության մասին: Ինչո՞վ է զբաղ­վում, ի՞նչ նպատակ է հետապնդում, ո՞ր ստո րա բա­ժա նումների հետ է համագործակցում:

– Ընկերության նպատակն է աջակցել ուսանողների գի տական ու ստեղծագործական գործունեության զար գացմանը, ստեղծել նպաստավոր պայմաններ այդ գործունեության համար: Ուսանողական գի տա­կան ընկերությունը համագործակցում է ուսանողական

խորհրդի հետ. հաճախ ենք միասին հանդես գալիս նոր ծրագրերով:

– Ըստ քեզ` կառույցի հիմնական գործառույթները վերանայելու կարիք կա՞:

– Չեմ կարծում, թե դրանք վերանայման կարիք ունեն, բայց մասնակի փոփոխություններ, այնու ամե­նայ նիվ, կլինեն, որոնք, սակայն, չեն փոխի գոր ծա­ռույթ ների հիմնական էությունը:

– Որպես նորընտիր նախագահ` ի՞նչ ծրագրեր ունես, ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված առա­ջի կայում:

– Ծրագրերը շատ են, անելիքները` նույնպես, սա­կայն իմ առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է: Ես ուզում եմ հասնել նրան, որ համալսարանում չլինի մեկը, որ չիմանա` ինչ է ուսանողական գի տա­կան ընկերությունը, և ինչ գործառույթներ է իրակ ա­նացնում այդ կառույցը:

– ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը հա մագործակցո՞ւմ է այլ բուհերի ուսանողական գի­տա կան ընկերությունների հետ:

– Իհարկե: Նման համագործակցությունները ար­դեն տարիների պատմություն ունեն: Մենք հա մա գոր­ծակ ցում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի մի շարք բուհերի հետ: Մեր ուսանողները իրենց ելույթներով հաճախ են հանդես գալիս տարբեր բուհերի ուսանողական գիտական նստաշրջաններում: Մեզ հիմա միայն մնում է ամրապնդել այդ հա մա գոր­ծակ ցությունը:

– Բացի համապատասխան գիտելիքներից ու հմտություններից` այս կամ այն կառույցը ղեկավարելու համար կարևոր է նաև որոշումներ կայացնելու ունա­կու թյունը: Ըստ քեզ` դու կարողանո՞ւմ ես որոշումներ կա յացնել:

– Այո´, կարողանում եմ որոշումներ կայացնել, սա­կայն երբեք չեմ խուսափում խորհուրդ հարցնելուց, ան հրաժեշտության դեպքում դիմում եմ մեր ավագ ըն­կեր ներին` այն դասախոսներին, որոնք միշտ պատ­րաստ են ուսանողին օգնելու:

«… ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՍ ՆՈՐ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՄ»

ՎՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նոր նախագահը բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մաս նա­գիտու թյան մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Շուշան ՆԵՐՍԻՍՅԱՆՆ է: Նա աչքի է ընկնում ոչ միայն գերազանց առա ջա դի մու­թյամբ, այլ նաև յուրօրինակ ու բազմաբնույթ գործունեությամբ. ստեղ ծա­գոր ծում է, գրում գիտական աշխատանքներ, կազմակերպում գրական մի­ջո ցառումներ:

ՈւԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրերի, առաջիկա անելիքների և այլ հարցերի շուրջ:

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

հոկտեմբեր 15, 6 (195)

– Համոզված եմ` կյանքում շատ խորհուրդներ ես լսել: Ո՞րն է քո ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Հենց այնպես մեզ խորհուրդներ երբեք չեն տրվում: Դրանք սրտացավության, հոգատարության, սիրո յուրատեսակ դրսևորումներ են, դրա համար ինձ տրված բոլոր խորհուրդները թանկ են ինձ համար: Մարդ կային հարաբերություններում, կյանքի այս կամ այն իրավիճակում, կարևոր որոշումներ կայացնելիս` ամեն պահի, որպես անսխալ ուղենիշներ` ես մտա բե­րում եմ հորս խորհուրդները: Դրանք պատվիրանների նման են և այնքան շատ են ու կարևոր, որ ես դրանցից որևէ մեկն առանձնացնել չեմ կարող, բայց այս պահին միտքս եկավ իմ դասախոսի` ընկեր Սանթոյանի խորհուր դը (ի դեպ` ընկեր Սանթոյանն անվճար խոր­հուրդ ների վարպետ է): Սրանից տարիներ առաջ էր, այնքան պարզ եմ հիշում, դեռ դասը չէինք սկսել, ընկեր Սանթոյանը երկար նայեց մեզ ու ասաց. «Կյանքում ում ուզեք, կարող եք խաբել, ո´ւմ ուզեք, բայց երբեք չփորձեք խաբել ինքներդ ձեզ, չի ստաց­վելու, չեք կարողանալու…»:

– Եղե՞լ են քո կյանքում հուսահատության, հիաս թա­փության պահեր, ինչպե՞ս ես կարողացել հաղ թա հարել:

– Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հիշեցի, երբ հայրն իր 10 տարեկան որդուն ասում է` կյան քում հազվադեպ է ամեն ինչ հեշտ ու հանգիստ լի նում, ավելի լավ է հի միկ վա նից սովորես դիմանալ դժվա րու թյուններին:

Բոլորի կյանքում էլ լինում են հուսահատության ու հիաս­թափության պահեր, և ես բա­ցա ռություն չեմ, ուղղակի մեզ­նից յուրաքանչյուրը դրանց հաղ թա հար ման իր տար բե րակն ունի: Ես միայնակ չեմ հաղ թա հա րում դրանք. իմ ընկերները միշտ իմ կողքին են:

– Մեզնից յուրաքանչյուրն ունի նվիրական երա­զանք, և այդ երազանքն իրականություն դարձնելու ցան կությունն այն մեծագույն ուժն է, որ մեզ առաջ է մղում: Դու ի՞նչ կասես քո երազանքների մասին:

– Իրականություն կարելի է դարձնել նպա տակ­ները, իսկ երազանքները հանգիստ թողնել է պետք: Ես չեմ սիրում խոսել իմ երազանքներից:

– Գիտեմ, որ ստեղծագործում ես: Ի՞նչ է քեզ հա­մար ստեղծագործելը. հաճելի զբաղմունք, ինք նար­տա հայտման միջո՞ց, թե՞…

– Ավելի շատ ինքնարտահայտման միջոց, որովհետև գրելը ավելին է, քան զուտ զբաղմունք լի­նե լը: Գրում եմ, որ հանգստանամ, որ դատարկվեմ: Գրում եմ, երբ սիրում եմ, կարոտում եմ, երբ սպասում եմ: Ես գրում եմ, երբ հիասթափվում եմ կամ գրում եմ, որ չհիասթափվեմ: Գրում եմ, երբ զրուցելու կարիք եմ զգում, բայց արձագանքներ լսել չեմ ուզում: Մի խոս­

քով` ես այդպիսով արտահայտում եմ իմ բոլոր հույ­զերը, զգացմունքները: Չէ´, դա ինձ համար ինք նար­տա հայտ ման միջոց է ու լավ միջոց է:

– Լինելով բանասեր, անշուշտ, շատ գրքեր ես կարդացել: Ո՞րն է քո ամենասիրելի գիրքը:

– Սա իմ չսիրած հարցերից մեկն է: Եթե ես հիմա առանձնացնեմ իմ կարդացած գրքերից որևէ մեկը, մի տեսակ արդար չի լինի կարդացածս մնացած գրքերի հանդեպ: Չգիտեմ, գուցե դեռ նո՞ր պիտի կարդամ այն գիրքը, որ դառնալու է ամենասիրելին բոլոր գրքերից:

– Կա մի գրական կերպար, որի հետ, ըստ քեզ, նմանություններ ունես: Քո կերպարը գտե՞լ ես որևէ գրքում:

– Իմ կերպարը որևէ գրքում դեռ չեմ գտել ու չգիտեմ` կգտնե՞մ, թե՞ ոչ, բայց կան կերպարներ, որոնցից առանձին հատկանիշներ ունեմ, օրինակ` Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր կերպարներից մեկի` Քվազիմոդոյի

հավատարմությունը: Ես էլ եմ նվիրվում ու շա՜տ եմ նվիրվում, հաճախ` անմացորդ:

– Կա՞ մի գիրք, որի սյուժեում կցանկանայիր հայտնվել:

– Քանի որ հիշեցի «Փարիզի աստվածամոր տաճարը», ուրեմն երևի հենց այս վեպի սյուժեում էլ կուզեի հայտնվել: Նախ` տեսնելու այդ ժամանակների Ֆրանսիան, ֆրանսիական ճարտարապետության գլուխգործոցը` Աստվածամոր տաճարը, ապա` կողքից հետևելու սիրո այդ գեղեցիկ ու տխուր պատմությանը:

– Ո՞րն է քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Կուզեի ասել` ընտանիքս, բայց ընտանիքը ձեռք­բեր ովի չէ, այն մեզ տրվում է` անկախ մեր կամքից: Ես բախտավոր մարդ եմ, որ հենց իմ ընտանիքն է իմը:

Ինձ թվում է` ամենամեծ ձեռքբերումս նոր պիտի ունե նամ:

Հարցազրույցը`Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

հոկտեմբեր 15, 6 (195)

Արգինա ԽԱՅԱՏՐՅԱՆ «Կերպարվեստ» մասնագիտություն, 4­րդ կուրս

Սյունե Մելիքսեթյան

***Կարոտել եմ… Գիտե՞ս, բառերս անտրամադիր են

ու հոգնել են, բայց… բայց չմտածես, թե ավելորդ են: Գիտեմ` ես հազվադեպ եմ արտահայտվում, գուցե նաև ուշացածի պես, բայց ուզում եմ իմանաս, որ… որ մահու չափ կարոտել եմ ձայնդ…

Իսկապես` բառերն արժեզրկում են զգացածս. ես էլ կարող եմ ասել «Սիրում եմ քեզ» կամ ավելին` «Սիրում եմ քեզ ամպի՜ չափ», բայց խնդրում եմ ինքդ խորհիր` կան չէ նաև… փոքր ամպեր:

***Էլի հասկացվելու անհագ պահանջ եմ զգում, ու էլի

պատճառը մեկն է. նա, ում անվանում եմ «ինքը», նա, ով նստած է աշխարհի ամենաշքեղ գահին` իմ հույսերի ու երազների վրա, ով ունի անխախտելի արտոնություն և չի պատրաստվում գահընկեց լինել: Մի չմեռնող համակրանք գողացավ խաղաղությունս ու… գոհացա՞վ կյանքից… Անէացավ, չքացավ խաղաղությունս, ու հիմա մի աներես կարոտ ինձ հանգիստ չի տալիս:

***Տարիքի հետ սկսում ես հասկանալ ու չհասկանալ…

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ ամե նա ան­կեղծ սերը փոքր ժամանակ էր, երբ հարցին, թե ինչքան ես սիրում, որպես պատասխան ձեռքերդ բացում էիր հորի զոնական՝ հնարավորինս շատ:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ խնջույքների ժա մանակ միայն սկզբի բարեմաղթանքներն էին ան­կեղծ, ի սրտե, իսկ մնացածը ուղղակի պատրվակ էր լցվե լիք բաժակների համար:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ 18­ի մեջ ոչ մի կարևորություն չկա, ուղղակի գայթակղվել էիր ոմանց խոսքերից, թե 18­ը կարևոր տարիք է:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ երջան կու­թյունը ճոխության մեջ չէ. բավական է ունենալ քեզ սիրող, հավատարիմ ընկերներ, որոնք կտխրեն քո բացակայությունից, և ընտանիք, որտեղ ան հան գստա­նում են քեզ համար ու միշտ սպասում:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ ամենասուտը «երբեք»­ն է ու «միշտ»­ը. ու օրերը՝ համեմված երջանիկ վայրկյաններով, որոնք, թվում էր՝ մնայուն են լինելու, հիշողությունից անջնջելի, արժեզրկվում, դառնում են իզուր վատնված:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ ու չհասկանալ… ուզում ես քիչ ունենալ, որ քիչ էլ կորցնես, որովհետև ձեռքիցդ տանողը հենց ինքն է՝ ժամանակը…

«Հոգեբանություն» մասնագիտություն, 1­ին կուրս

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

հոկտեմբեր 15, 6 (195)

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետում հյուր ընկալվել էր բուհի շրջանավարտ, Վանաձոր հա­մայն քի ավագանու անդամ Արմեն Մատինյանը, որը ֆրան սիաբնակ համակուրսեցու, «Հայ­ֆրանսիական գոր ծարար միության» նախագահ Գառնիկ Մազ­ման յա նի հետ համատեղ արդեն երկու տարի հա­մալ սա րա նի պատմաշխարհագրական ֆակուլտետի ուսա նող նե րին տրամադրում է կրթաթոշակ բարձր ա ռա ջադիմության համար: Կրթաթոշակը տրվում է ի հի շատակ 2 տարի առաջ կյանքից հեռացած Արսեն Հա րությունյանի և կրում է նրա անունը: Արսենը նրանց հա մակուրսեցին էր. ուսանողական տարիներին հիմ­

հնա րավորություններով: Եղան հետաքրքրիր պատ­մու թյուն ներ ու վիճակագրական փաստեր` կապված քար տային մշակույթի հետ: Վճարային քարտի պատ­վիր ման թեր թիկը լրացնելուց հետո ուսանողները մաս­նա կցեցին հե տաքրքիր խաղարկության: Պա տա հա կա­նու թյան սկզբուն քով ընտրվեցին 2 հաջողակներ, որոնց և հանձնվե ցին բանկի տրամադրած հու շա նվեր­նե րը: Բոլոր մյուս ներկաները, որոնք լրացրել էին վճա­րային քարտի պատ վիրման հայտը, բանկի կողմից որպես նվեր կստա նան Idram Rocket Visa քարտը:

Նախատեսվում է նմանատիպ հանդիպումները դարձ ­նել շարունակական, համագործակցությունը` սերտ:

«ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՑԱՎ ՎՊՀ 5 ՈՒՍԱՆՈՂ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՅԴԻ» ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

նա դրել և խմբագրել է բուհական «Դասամիջոց» պար­բե րականը:

Ընտրությունն այս տարի ևս կատարվել է ըստ առա ջադիմության, ուշադրություն է դարձվել միջին որա կական գնահատականին: Կրթաթոշակները ու­սանո ղներին հանձնվեցին առձեռն` Ա. Մատինյանի կողմից:

Կրթաթոշակի արժանացած ուսանողներն ու պատ­մաշ խարհագրական ֆակուլտետի դեկան Լուսինե Կոստանդյանը շնորհակալություն հայտնեցին բար ե­րար ներին բուհն ու հարազատ ֆակուլտետը մշտա­պես կարևորելու համար:

Սեփ. լրատվություն

ՎՊՀ ուսանողների հետ կայացած հանդիպումը նվիր ված էր բանկային համակարգին ու քարտային մշա կույ թին։ «ԱյԴի» բանկի մասնագետները դա սա խո­սության ըն թացքում ուսանողներին ներկայացրին քար­տերի ծագ ման պատմությունը և կիրառելիությունը, դե­բետային և կրե դիտային վճարային քարտերի տար բե րությունը։ Խոս վեց բանկի Idram Rocket Visa քարտի մա սին, որը հետաքրքրեց բուհի ուսանողներին. ծա վալ վեց ակտիվ քննար կում: Բանկի աշ խա տա կից­նե րը պատ մեցին նաև իրենց աշխատանքային փորձի մասին։

Ուսանողները հետաքրքրվեցին քարտի ընձեռած

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü195) 15.10.2019.pdf · 2019-10-15 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü հոկտեմբեր 15, 6 (195) – Շուշա´ն, շնորհավորում

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

հոկտեմբեր 15, 6 (195)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ ù³ñïáõÕ³ñ` ÂÇݳ ²Úì²¼Ú²Ü

Èñ³·ñáÕ` Èdzݳ äºâºÜºìêβڲ

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. «Все не так, ребята...»: Владимир Высоцкий в вос по ми на­ниях друзей и коллег. Сост. И. Кохановский, Москва, АСТ, 2017, 512 с.

2. «Дорогой Иван Денисович...»: письма читателей: 1962­1964. Дом Русского зарубежья им. А. Солженицына, Москва, Русский путь, 2012, 360 с.

3. «И мы сохраним тебя русская речь, великое русское слово!..» Классики и современники о русском языке: анто ло гия. Сост. Г. Е. Красников, 2­е изд., Москва, Вече, 2016, 928 с.

4. «Ивану Денисовичу» полвека: Юбилейный сборник (1962­2012), Москва, Русский путь, 2012, 744 с.

5. «Мы встретимся в солнечном луче». Письма Константина Бальмонта к Дагмар Шаховской 1920­1926, Сост. Р. Бёрд, Ф. Черкасова, Москва, Русский путь, 2014, 624 с.

6. «Наставникам, хранившим юность нашу…» Педагогика и педагоди русского зарубежья. Сборник статей, Москва, Русский путь, 2017, 224 с.

7. «Я слишком многим обязан Гер мании…»: Иван Турге­нев: письма, статьи, вос ­по минания и другие ма те­риалы, Москва, Рус ский путь, 2018, 416 с.

8. Аверченко А., Малое соб­рание сочинений, СПб, Азбука, Азбука­Аттикус, 2018, 544 с.

9. Авченко В.О., Фадеев, 2­е изд., Москва, Молодая гвардия, 2017, 366 с. (ЖЗЛ)

10. Акишина и др., История России в событиях и судьбах: Учебное пособие с мультимедийным приложением для изучающих русский язык как иностранный, 3­е изд., Москва, Русский язык, Курсы, 2015, 168 с.

11. Аксёнов В., Звездный билет. Лучшие произведения разных лет, СПб, Азбука, Азбука­Аттикус, 2018, 1088 с.

12. Алдонина Р., Святыни России: для среднего школьного возраста, Москва, Белый город, 2003, 48 с.

13. Александр Арнштам: Вкус времени: Жизнь. Искусство. Творческие параллели. 1880­1969, (Альбом), Дом русского зарубежья имени Александра Солженицына, Москва, Вифсаида, Русский путь, 2015, 260 с. илл.

14. Александр Солженицын. Из­под глыб. Рукописи, доку мен­ты, фотографии. К 95­летию со дня рождения, Автор­сост. Н. Д. Солженицына, Тюрина Г. А., Москва, Русский путь, 2013, 372 с., 412 илл.

15. Алексеев А., Наталья Гончарова: Неразгаданая Натали, Москва, Книжный Клуб Книговек, 2014, 192 с.

16. Алексиевич С.А., Время секонд хэнд, Москва, Время, 2016, 512 с.

17. Андреева Ю., Туркова К., Русский без нагрузки, Москва, АСТ, 2019, 352 с.

18. Анипкина Л. Н. и др., Синтаксические сюжеты: спорные и нерешенные вопросы русского синтаксиса, Москва, Русский язык, Курсы, 2016, 240 с.

19. Анташкевич Е. М., Олег. Романтическая история о великом князе по мотивам русской летописи «Повесть временных лет» монаха Киево­Печерского монастыря преподобного Нестора­летописца, Москва, Центрполиграф, 2017, 319 с.

20. Митрополит Антоний Сурожский, Уверенность в вещах невидимых. Последние беседы (2001­2002), Пер. с англ., 4­е изд., Москва, Никея, 2018, 288 с.

21. Митрополит Антоний Сурожский, Красота и уродство. Бесе ды об искусстве и реальности, Москва, Никея, 2017, 192 с.

22. Апухтин А. Н., Избранное, Москва, Белый город, 2011, 320 с.

23. Арапова О. Г., Коротко о глав ном. Смотрим корот ко мет раж ные фильмы:

Пособие для студентов, изучающих русский язык как иностранный,

2­е изд., Москва, Русский язык, Курсы, 2019, 120 с. 24. Артемьева Г., Код Ман дель штама, Москва,

Астрель, 2012, 288 с. 25. Арутюнова­Манусевич

Б.А., Мынба ева А.К., Недавно прошед шее, Предисл. М. О. Чудаковой,

Москва, Русский путь, 2014, 312 с.26. Архангельский А. Н., Путеводитель по классике: Прод­

ленка для взрослых, Москва, АСТ, 2018, 400 с.27. Ахмадулина Б. А., По улице моей…, Москва, АСТ, 2017,

336 с.28. Ахматова А.А., Стихотворения и поэмы, Москва, Про физ­

дат, 2015, 352 с. (Поэзия XX века)29. Балашов Н. В. прот., Сараскина Л., Сергей Фудель, 2­е

изд., Москва, Молодая гвардия, 2019, 360 с.30. Бальмонт К., Стихотворения, Москва, Издательский дом

«Звонница­МГ», 2018, 480 с.31. Басинский П. В., Лев Толстой­свободный человек, Москва,

Молодая гвардия, 2016, 715 с.32. Баско Н. В., Андреева И. В., Словарь устаревшей лексики

к произведениям русской классики, Москва, АСТ­ПРЕСС ШКОЛА, 2019, 448 с.

33. Баско Н. В., Общаемся на русском в разных ситуациях. Учебное пособие по практической стилистике русского языка для иностраних учащихся, 2­е изд., Москва, Русский язык, Курсы, 2018, 232 с.

34. Безелянский Ю., Отечество. Дым. Эмиграция. Русские поэты и писатели вне России, ИПО «У Никитских ворот», Книга 1, 2017, 432 с.

«Дом русского зарубежья им. А. Солженицына» կենտրոնից նվեր ստացված գրքեր