information memorandum

12
1 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Upload: sas-supermarkets

Post on 22-Mar-2016

221 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Տեղեկատվական հուշագիր

TRANSCRIPT

1

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Անվանական արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման տեղաբաշխում

Առաջարկի ընդհանուր ծավալը` 7,000,000 (յոթ միլիոն) ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը` 2 (երկու տարի)

1 պարտատոմսի անվանական արժեքը` 10 (տասը) ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային տոկոսադրույքը` 10.1%

Տեղաբաշխման ընթացքում եկամտաբերությունը` 10.1%:

§ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում` §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ), որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, իրականացնում է արժեկտրոնային, ոչ փոխարկելի, ոչ փաստաթղթային, 700,000 (յոթ հարյուր հազար) հատ 10 (տասը) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, չորս արժեկտրոնային վճարմամբ և տեղաբաշխման օրվան հաջորդող 24-րդ ամսվա համապատասխան օրը մարման ժամկետով կորպորատիվ պարտատոմսերի թողարկում` համաձայն §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ արտահերթ ընդհանուր ժողովի կողմից սույն թվականի նոյեմբերի 15-ին հաստատված §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ պարտատոմսերի թողարկման, շրջանառության, արժեկտրոնների վճարման, մարման կարգի ու պայմանների և հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից գրանցված Ազդագիրը:

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ` §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ26 նոյեմբեր 2012 թ.

3

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Սույն Տեղեկատվական Հուշագրում (այսուհետ` Հուշագիր) ներկայացված տեղեկատվությունը հակիրճ նկարագրում է պարտատոմսերի թողարկման պայմանները և կառուցվածքը («թողարկման հիմնական պայմաններե): Հիմնական պայմաններն ամբողջովին ներկայացված են արժեթղթերի հրապարակային առաջարկի Ազդագրում, որը գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Պարտատոմսերում ներդրում կատարելու որոշում կայացնելիս ներդրողները պետք է ինքնուրույն ծանոթանան արժեթղթերի Ազդագրի հետ:

Հուշագրում կիրառվող տեղեկատվությունը տրամադրված է §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ-ի կողմից (հետագայում` Ընկերություն կամ Թողարկող): Տեղաբաշխողը կամ վերջինիս ներկայացուցիչները կամ անձինք, որոնք ներկայացրել են տեղեկատվությունը, չեն ստուգել հուշագրում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունը և ամբողջականությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման աղբյուրների իսկությունը, ուստի Տեղաբաշխողը պատասխանատվություն չի կրում §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ կողմից ներկայացված տեղեկատվության ամբողջականության և/կամ ճշգրտության համար: Սույն նյութը և վերջինում պարունակվող տեղեկությունները կրում են զուտ տեղեկատվական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես հրապարակային օֆերտա:

Հուշագրում պարունակվող տեղեկատվությունը սպառիչ չէ: Պարտատոմսերի ձեռք բերման հնարավորությունը դիտարկող ցանկացած անձ պետք է անցկացնի Թողարկողի ֆինանսական իրավիճակի և հիմնական պայմանների սեփական վերլուծությունը` արժեթղթերի թողարկման Ազդագրում պարունակվող տեղեկատվության հիման վրա, որը հրապարակված է www.sasgroup.am և www.ameriabank.am կայքերում:

Տեղաբաշխողը պատասխանատվություն չի կրում Թողարկողի կողմից ներկայացված ֆինանսական և/կամ այլ տեղեկատվության, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության համար: Տեղաբաշխողի աշխատակիցները լիազորված չեն ներկայացնելու Թողարկողին և/կամ պարտատոմսերին վերաբերող այն տեղեկատվությունը, որը ներկայացված չէ հուշագրում:

Հուշագրի առաջին թերթին նշված ամսաթիվը չի նշանակում, որ հուշագրում ներկայացված տեղեկատվությունը ամբողջական է և/կամ ճշգրիտ ըստ այդ ամսաթվի: Տեղաբաշխողը և Թողարկողը պատասխանատվություն չեն կրում հուշագրում պարունակվող տեղեկատվության թարմացման համար:

4

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.........................5

Առաքելությունը........................................................................................ 5

Երկարաժամկետ նպատակները ............................................................... 5

Թողարկման էական պայմանները............................................................. 5

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ........................................................ 7

Մակրոտնտեսական հակիրճ վերլուծություն ...............................................7

Թողարկողի հակիրճ վերլուծություն .........................................................8

Ֆինանսական վիճակի վերլուծություն .........................................................8

Ֆինանսական արդյունքների վերլուծություն ............................................ 9

Ֆինանսական գործակիցների վերլուծություն ......................................... 10

5

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաքելությունը

Թողարկողի առաքելությունն է՝ իր հաճախորդների համար ապահովել ապրանքների և ծառայությունների բարձր որակ, բազմազանություն և մատչելիություն:

Երկարաժամկետ նպատակները

Անընդհատ աճող մրցակցության պայմաններում առաջատարի դիրքը պահպանելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու նպատակով Թողարկողը պլանավորում և իրականացնում է նորանոր նախագծեր:

Թողարկողի գործունեության ռազմավարական ուղղություններն են`

y Հաճախորդներին ներկայանալ սուպերմարկետների ցանցի մեկ միասնական ապրանքանիշով,

y Հաճախորդների հոսքի և դրանց մեջ հավատարիմ հաճախորդների տեսակարար կշռի ավելացում,

y Գործառնական ծախսերի կրճատում

Թողարկողն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով` ապրանքների ներմուծում և մանրամեծածախ իրացում, ինչպես նաև տարադրամի փոխանակում:

Թողարկողը վաճառքներ է իրականացնում նաև առցանց (on-line)` իր www.sas.am կայքի միջոցով:

Թողարկողը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է Գ+ վարկանիշ:

Թողարկման էական պայմանները

Թողարկվող պարտատոմսերը անվանական են, ոչ փաստաթղթային, անբաժանելի են և փոխարկելի չեն: Թողարկվող պարտատոմսերի դիմաց տոկոսային վճարումները կատարվելու են արժեկտրոնների միջոցով:

Թողարկվող պարտատոմսերը տեղաբաշխվում և մարվում են ԱՄՆ դոլարով, իսկ շրջանառվում և դրանց դիմաց արժեկտրոնային վճարումներ կատարվում են ՀՀ դրամով` արժեկտրոնների վճարման օրվան նախորդող աշխատանքային օրվա համար ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանված պաշտոնական փոխարժեքով:

Թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը կազմում է 7,000,000 (յոթ միլիոն) ԱՄՆ դոլար:

Տեղաբաշխվող (վաճառվող) պարտատոմսերի քանակը կազմում է 700,000 (յոթ հարյուր հազար) հատ:

6

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 (տասը) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի բաժանորդագրություն չի իրականացվելու:

Պարտատոմսերի տեղաբաշխումն սկսվելու է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-ին և տևելու է մինչև 2013 թվականի հունվարի 10-ի ժամը 16:00:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն համապատասխան Պարտատոմսերի ձեռքբերման հայտը, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռք բերման համար կատարվող վճարումը պետք է կատարվի պարտատոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր հայտի ներկայացման օրվա ընթացքում` մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը:

Պարտատոմսերի մարման օր է համարվում տեղաբաշխումն սկսելու օրվան հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա համապատասխան օրը` 2014 թվականի դեկտեմբերի 6-ը:

Պարտատոմսերի դիմաց նախատեսվող արժեկտրոնային եկամուտը վճարվելու է կիսամյակային պարբերականությամբ` պարտատոմսի անվանական արժեքի տարեկան 10.1% (տասն ամբողջ մեկ տասնորդական տոկոս) չափով:

Արժեկտրոնների հաշվարկման օր է համարվելու պարտատոմսերի տեղաբաշխումն սկսելու օրվան հաջորդող 6-րդ, 12-րդ, 18-րդ և 24-րդ ամիսների համապատասխան օրերը (2013 թվականի հունիսի 6, 2013 թվականի դեկտեմբերի 6, 2014 թվականի հունիսի 6, 2014 թվականի դեկտեմբերի 6):

7

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ ԿԲ կողմից շնորհված վարկանիշ…., որը հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ ներդրողներին օգտագործել ՀՀ ԿԲ-ի Ռեպո գործառնությունների “պատուհանը” Թողարկողի պարտատոմսերի գրավադրմամբ

Ավելի մեղմ կշռի գործակից կապիտալի համարժեքության հաշվարկում

Իրացվելություն ֆոնդային բորսայում այդ պարտատոմսերի մարքեթ մեյքինգով պայմանավորված

Բարձր եկամտաբերություն կապիտալի շուկայի առկա մնացած գործիքների համեմատ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մակրոտնտեսական հակիրճ վերլուծություն

Իրական ՀՆԱ աճի փաստացի, գնահատված և կանխատեսվող ցուցանիշները հարավկովկասյան տարածաշրջանի երեք հանրապետություների համար 2008-2014 թթ ընթացքում ներկայացված են ներքոբերյալ գրաֆիկում, ընդ որում հարկ է նշել, որ Թողարկողի հասույթի աճի տարեկան ցուցանիշները 2008-2011թթ. ընթացքում միշտ գերազանցել են Հայաստանի ՀՆԱ աճի տարեկան ցուցանիշները:

Աղբյուրը` Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ, IMF), World Economic Outlook Databases, 2012 թ

8

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2011թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.6%-ով:

Առևտրի շրջանառության աճը 2012թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 2.9%, ընդ որում մանրածախ առևտրի շրջանառության աճը կազմել է 2%, իսկ մեծածախ առևտրի շրջանառության աճը` 3.3%: 1

2006-2011թթ առևտրի շրջանառության դինամիկան ներկայացված է ներքոբերյալ գրաֆիկում.

Աղբյուրը. ՀՀ ԱՎԾ

Թողարկողի հակիրճ վերլուծություն

Ֆինանսական վիճակի վերլուծություն

Թողարկողի ֆինանսական վիճակի վերլուծությունը 2009-2011թթ հաշվետու ժամանակաշրջանների և 2012թ. առաջին կիսամյակի համար ներկայացվում է հաշվեկշռային ցուցանիշների կառուցվածքային վերլուծությամբ, որը ներկայացված է ներքոբերյալ գրաֆիկներում.

1 http://www.armstat.am/am/?nid=81&id=1386

Աղբյուրը. §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ ֆինանսական հաշվետվություններ

9

Ինչպես երևում է, 2011թ-ին կրճատվել է երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների տեսակարար կշիռը (46.7%-ից 41.2%): Ընդ որում 2012 թվականին երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների տեսակարար կշիռը մնացել է գրեթե նույն մակարդակին` 42%, և եթե 2011թ. աճել էին ընթացիկ պարտավորությունները, ապա 2012թ. Թողարկողին հաջողվել է ապահովել ընթացիկ պարտավորությունների համեմատաբար փոքր տեսակարար կշիռ` սեփական կապիտալի տեսակարար կշռի աճի շնորհիվ` 11.8%-ից 15%:

Աղբյուրը. §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ ֆինանսական հաշվետվություններ

Ակտիվների կառուցվածքում 2011թ. էականորեն աճել են դրամական միջոցները, ինչի արդյունքում այլ ընթացիկ ակտիվների տեսակարար կշիռը աճել է մինչև 35.3% 2010թ. տարեվերջի 27.4%-ի համեմատ: 2012թ. առաջին կիսամյակում, սակայն, ընթացիկ ակտիվներում հիմնական ներդրումները կատարվել են ապրանքային զանգվածի ավելացման ուղղությամբ, ինչի արդյունքում ապրանքների տեսակարար կշիռը կազմել է 42.3% 2011թ. տարեվերջի 34.2%-ի համեմատ:

Ֆինանսական արդյունքների վերլուծություն

Համաձայն Թողարկողի` աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների` արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի հավելաճը 2011թ-ին 2007թ-ի նկատմամբ կազմել է շուրջ 313%, ընդ որում տարեկան հավելաճի տեմպը միջինում կազմել է շուրջ 64%:

Թողարկողի 2008-2011թթ գործունեության ֆինանսական արդյունքների հիմնական ցուցանիշները ներկայացված են ներքոբերյալ գրաֆիկում.

10

2008-2011թթ համախառն շահույթի հավելաճը կազմել է 223%: 2011թ. արձանագրվել է զուտ շահույթի նվազում մոտ 69%-ով, որը պայմանավորվել է հիմնականում իրացման և գործառնական ծախսերի աճով: 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի մեծությունը կազմում է 202մլն ՀՀ դրամ, ինչն արդեն գերազանցում է 2011թ. տարեկան ցուցանիշը 86.6%-ով:

Ֆինանսական գործակիցների վերլուծություն

Եկամտաբերության/շահութաբերության ցուցանիշներ

Թողարկողի ակտիվների շահութաբերության գործակիցը 2009 և 2010 թթ-ին կազմել է համապատասխանաբար 5.9% և 5.3%: 2011թ.-ին ակտիվների շահութաբերության գործակցի անկումը մինչև 1.4% պայմանավորված է զուտ շահույթի մոտ 69% անկմամբ: 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների շահութաբերության գործակիցն արդեն իսկ աճել է մինչև 2.8%` պայմանավորված զուտ շահույթի աճով:

Թողարկողի սեփական կապիտալի շահութաբերության գործակիցը ցուցաբերել է միանման միտում` անկում ապրելով 2011թ.-ին՝ մինչև 8.7% և ցուցաբերելով աճի միտում 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճելով մինչև 20%:

Համախառն շահութաբերության գործակիցը 2010-2012թթ պահպանել է կայուն աճի միտում` 2012թթ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 9%: Այսպիսով, 2011թ. զուտ շահույթի մարժայի` 1.1 տոկոսային կետով անկման պատճառ է հանդիսացել իրացման և գործառնական ծախսերի աճը, քանի որ համախառն շահութաբերությունը ոչ միայն չի նվազել, այլև աճել է 2011թ.-ին:

Աղյուսակ 1. §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ շահութաբերության ընտրված ցուցանիշներ

Աղբյուրը. §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ ֆինանսական հաշվետվություններ

11

2009 2010 2011 2012 կիս.

Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE) 32.9% 27.4% 8.7%

Ակտիվների շահութաբերություն (ROA) 5.9% 5.3% 1.4%

Համախառն շահութաբերության գործակից 7.9% 6.2% 8.0% 9.0%

Զուտ շահույթի մարժա (NPM) 1.8% 1.5% 0.4% 1.7%

Գործարար ակտիվության ցուցանիշներ

Թողարկողի գործարար ակտիվության վերլուծությունն իրականացվել է գործարար ակտիվության ցուցանիշների` մասնավորապես շրջանառելիության գործակիցների և հաշվապահական հաշվեկշռի ակտիվային/պասիվային որոշ հոդվածների շրջապտույտի միջին ժամկետների ուսումնասիրությամբ:

Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից, Թողարկողի մոտ 2011թ.-ին նկատվել է դեբիտորական պարտքերի շրջապտույտի տևողության աճ` պայմանավորված դեբիտորական պարտքի մեծության` իրացումից հասույթի հավելաճից էապես ավել հավելաճի փաստով (2011թ. դեբիտորական պարտքի միջին ցուցանիշը շուրջ 3.5 անգամ գերազանցել է 2010թ. միջին ցուցանիշը):

Թողարկողին հաջողվել է բարելավել պաշարների կառավարումը, ինչի արդյունքում պաշարների շրջապտույտի տևողությունը 2011թ. կազմել է 40 օր 2009թ.-ի 51 օրվա փոխարեն:

Թողարկողի կրեդիտորական պարտքերի շրջանառելիության գործակիցը պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա:

Աղյուսակ 2. . §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ գործարար ակտիվության ընտրված ցուցանիշներ

2009 2010 2011

Դեբիտորական պարտքերի շրջանառելիության գործակից 639 505 142

Դեբիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով 1 1 3

Պաշարների շրջանառելիության գործակից 7 8 9

Պաշարների շրջապտույտի տևողությունն օրերով 51 47 40

Կրեդիտորական պարտքերի շրջանառելիության գործակից 10 12 12

Կրեդիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով 36 31 30

12

Ընթացիկ իրացվելիության ցուցանիշներ

Թողարկողի իրացվելիության վերլուծությունն իրականացվել է հաշվապահական հաշվեկշռի ակտիվային և պասիվային որոշ հոդվածների հարաբերակցության ուսումնասիրությամբ:

2009-2011թթ Թողարկողի մոտ արձանագրվել է բացարձակ իրացվելիության էական բարելավում. բացարձակ իրացվելիության գործակիցը 2011թ. կազմել է 38% 2009թ. 9%-ի դիմաց` պայմանավորված 2011թ. դրամական միջոցների` 2009թ. համեմատ շուրջ 6.4 անգամ աճով:

Թողարկողի ընթացիկ իրացվելիության գործակիցը էական փոփոխություններ չի կրել, և գտնվում է ընդունելի միջակայքում` 2009-2011թթ միջինում կազմելով 50%:

Աղյուսակ 3. §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ իրացվելիության ընտրված ցուցանիշներ

2009 2010 2011

Բացարձակ իրացվելիության գործակից 9% 18% 38%

Ընթացիկ իրացվելիության գործակից 59% 36% 55%

Ընդհանուր իրացվելիության գործակից 212% 187% 148%

ԹՈՂԱՐԿՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՈՂ

www.ameriagroup.am

Գլխամասային գրասենյակ`ՀՀ, ք. Երևան 0015,

Գրիգոր Լուսավորիչ փողոց 9 Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33¾լ. փոստ` [email protected]

Կայք-էջ` www.ameriabank.am

§ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ ՀՀ, Երևան, Մաշտոցի պող. 18Հեռ` (+37410) 55 05 05Ֆաքս` (+37410) 52 57 22¾լ.-փոստ` [email protected]Կայք` www.sasgroup.am