hayer ev tcover

27
1 ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ ՀԱՅԵՐ ԵՎ ԾՈՎԵՐ Ծովը խլել են մեզնից և մեր նավը հանել լեռան վրա։ Մեզնից խլել են գետը, ծովը և ստիպել ծվարել լեռների մեջ։ Բայց մենք միայն լեռնցիներ չենք, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի քաղաքակրթությունը ձևավորվել է ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում։ Ծովն ինքը քաղաքակրթություն է... Երկրագնդի վրա մեր ներկայության մասին այս շարքը մի փոքրիկ պատում է ջրաշխարհի հետ հայերիս տնտեսական հարաբերությունների, նավաշինության, նավագնացության, ձկնարդյունաբերության, առհասարակ այն ամենի մասին, ինչն այս կամ այն կերպ առնչվում է գետերի, ծովերի, օվկիանոսների հետ։ ԵՓՐԱՏՆ Ի ՎԱՐ՝ ՆԱՎԱԿՈՎ, ԵՓՐԱՏՆ Ի ՎԵՐ՝ ԱՎԱՆԱԿՈՎ Հին պատմիչները շարադրում էին իրենց աչքի տեսածը կամ ունկով լսածը, մյուսները վերաշարադրում են պատմիչներին։ Անդրադառնանք այդպիսի մի հույնի, որը համարվում է համաշխարհային պատմագրության հիմնադիր, պատմահայր, և որի տեղեկությունները Հայաստանի մասին հնագույնն են։ Խոսքը Հերոդոտոսի և նրա «Պատմություն ինը գրքից» 1 աշխատության մասին է։ Նա ծնվել է Ք.ծ.ա. 484թ., Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում։ Լքել է հայրենիքը, ապրել Սամոս կղզում, ապա մասնակցել Իտալիայում հունական նոր գաղութի՝ Թուրիայի հիմնմանը, ապրել այստեղ և մահացել մոտավորապես Ք.ծ.ա. 425 թվականին։ 455-466 թթ. ընկած ժամանակահատվածում նա այցելել է Եգիպտոս ու Լիբիա, Փյունիկիա, Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան և այս ամենի մասին գրել «Պատմություն»՝ հսկայական քանակությամբ աղբյուրագիտական նյութ հաղորդելով տարբեր երկրների ու ժողովուրդների պատմության, աշխարհագրության, ազգագրության, նիստուկացի վերաբերյալ։ Հերոդոտոսն իր երկն սկսում է այսպես. «Հերոդոտոս Հալիկառնասեցու (հավաքած) պատմությունն է այս, որպեսզի ժամանակի (ձեռքով) չջնջվեն մարդկանց գործերը, և անհայտ չմնան այն խոշոր և հրաշակերտ կառուցումները, որ կերտել են մասամբ հելլենները, մասամբ բարբարոսները 2 »։ Մեզ, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում «բարբարոս» հայերը և ինչ էին «կերտում»։ 1 Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգմանությունը՝ Ս. Կրկյաշարյանի, առաջաբանը՝ Գ. Սարգսյանի, Ե. 1986թ.։ 2 Հելլեններն այսպես էին անվանում բոլոր օտարազգիներին։

Upload: ani-mardoyan

Post on 22-Mar-2016

248 views

Category:

Documents


10 download

DESCRIPTION

Hayer ev tcover

TRANSCRIPT

Page 1: Hayer ev tcover

1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ՀԱՅԵՐ ԵՎ ԾՈՎԵՐ

Ծովը խլել են մեզնից և մեր նավը հանել լեռան վրա։ Մեզնից խլել են գետը, ծովը և ստիպել ծվարել լեռների մեջ։ Բայց մենք միայն լեռնցիներ չենք, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի քաղաքակրթությունը ձևավորվել է ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում։ Ծովն ինքը քաղաքակրթություն է...

Երկրագնդի վրա մեր ներկայության մասին այս շարքը մի փոքրիկ պատում է ջրաշխարհի հետ հայերիս տնտեսական հարաբերությունների, նավաշինության, նավագնացության, ձկնարդյունաբերության, առհասարակ այն ամենի մասին, ինչն այս կամ այն կերպ առնչվում է գետերի, ծովերի, օվկիանոսների հետ։

ԵՓՐԱՏՆ Ի ՎԱՐ՝ ՆԱՎԱԿՈՎ,

ԵՓՐԱՏՆ Ի ՎԵՐ՝ ԱՎԱՆԱԿՈՎ

Հին պատմիչները շարադրում էին իրենց աչքի տեսածը կամ ունկով լսածը, մյուսները վերաշարադրում են պատմիչներին։

Անդրադառնանք այդպիսի մի հույնի, որը համարվում է համաշխարհային պատմագրության հիմնադիր, պատմահայր, և որի տեղեկությունները Հայաստանի մասին հնագույնն են։ Խոսքը Հերոդոտոսի և նրա «Պատմություն ինը գրքից»1 աշխատության մասին է։ Նա ծնվել է Ք.ծ.ա. 484թ., Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում։ Լքել է հայրենիքը, ապրել Սամոս կղզում, ապա մասնակցել Իտալիայում հունական նոր գաղութի՝ Թուրիայի հիմնմանը, ապրել այստեղ և մահացել մոտավորապես Ք.ծ.ա. 425 թվականին։ 455-466 թթ. ընկած ժամանակահատվածում նա այցելել է Եգիպտոս ու Լիբիա, Փյունիկիա, Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան և այս ամենի մասին գրել «Պատմություն»՝ հսկայական քանակությամբ աղբյուրագիտական նյութ հաղորդելով տարբեր երկրների ու ժողովուրդների պատմության, աշխարհագրության, ազգագրության, նիստուկացի վերաբերյալ։

Հերոդոտոսն իր երկն սկսում է այսպես. «Հերոդոտոս Հալիկառնասեցու (հավաքած) պատմությունն է այս, որպեսզի ժամանակի (ձեռքով) չջնջվեն մարդկանց գործերը, և անհայտ չմնան այն խոշոր և հրաշակերտ կառուցումները, որ կերտել են մասամբ հելլենները, մասամբ բարբարոսները2»։

Մեզ, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում «բարբարոս» հայերը և ինչ էին «կերտում»։

1 Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգմանությունը՝ Ս. Կրկյաշարյանի, առաջաբանը՝ Գ. Սարգսյանի, Ե. 1986թ.։ 2 Հելլեններն այսպես էին անվանում բոլոր օտարազգիներին։

Page 2: Hayer ev tcover

2

Դեռևս Ք.ծ.ա. VI դարում Հայաստանն ընկել էր Մարական Պարսկաստանի տիրապետության տակ։ Մեկ դար անց Պարսկաստանն ուներ 20 սատրապություն։ Հայաստանի արևմտյան հատվածը, մի քանի այլ ժողովուրդների հետ, մտնում էր XIII սատրապության մեջ և տերությանը տարեկան վճարում 400 տաղանդ3 արծաթ, իսկ արևելյան հատվածը, երկու այլ ժողովուրդների հետ, գտնվում էր XVIII սատրապության մեջ և տարեկան վճարում 200 տաղանդ։ Երկու սատրապություններում էլ թվաքանակով գերակշռում էին հայերը, հետևաբար հարկերի ծանրության բեռն ընկնում էր հենց նրանց ուսերին։ Որտեղի՞ց էր հայթայթվում այդպիսի քանակությամբ արծաթ։

Առաջին աղբյուրը «Արքայական ճանապարհն» էր։ Արևելքից արևմուտք ձգվող ռազմական և առեւտրական այդ ուղու 56,5 փարսախը4 անցնում էր Հայաստանի հարավով, սկսվում էր Եփրատի արևմտյան կեռմանի գետանցից ու շարունակվում Տիգրիսի վերին հոսանքի երկայնությամբ։ Հերոդոտոսը վկայում է, որ «Արքայական ճանապարհի» Հայաստանով անցնող հատվածում կար 15 առևտրային կայան։ Սա միաժամանակ վկայություն է այն մասին, որ Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, եռանդուն և անմիջական մասնակցություն ուներ Արևելք-Արևմուտք միջազգային առեւտրին։ (Ի դեպ, հենց այդ ժամանակից էլ հայ վաճառականներն սկսեցին չափչփել աշխարհը)։

Կար արծաթ վաստակելու ևս մեկ աղբյուր։

Հերոդոտոսն իր «Պատմության» առաջին գրքում գրում է. «194. Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչն այդ քաղաքից հետո (Բաբելոնից-Խ.Դ.) թվում է ամենազարմանալին։ Նավերը, որոնցով (ասորեստանցիները) նավում են գետն ի վար՝ դեպի Բաբելոն, կլոր են և ամբողջովին կաշեպատ։ Արմենիայում, որը գտնվում է Ասորեստանից վերև, նրանք կտրում են ուռիներ, (որոնցով) պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով, նավի հատակի նման։ Նրանք ոչ նավի ետնամասն են լայնացնում, ոչ էլ նրա առաջամասը նեղացնում, այլ տալիս են դրան վահանի նման կլոր ձև։ Ամբողջ նավը լցնում են ծղոտով, բեռնում այն և թողնում հոսանքն ի վար։ Նրանք մեծ մասամբ փոխադրում են գինի կարմիր կարասներով։ Նավերը վարում են երկու լայնաբերան թիակներով երկու կանգնած մարդ. նրանցից մեկը թիակը քաշում է դեպ իրեն, մյուսը՝ հրում իրենից։ Այդ նավերը պատրաստվում են և՛ շատ մեծ, և՛ առավել փոքր։ Դրանցից ամենամեծերն ունեն հինգ հազար տաղանդ 5։ Յուրաքանչյուր նավի մեջ կա մեկ կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը։ Նավելով Բաբելոն հասնելուց և բեռը վաճառելուց հետո նրանք վաճառքի են հանում նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշիները բարձում են գրաստների վրա և վերադառնում արմենների մոտ։ Քանզի գետն ի վեր ոչ մի կերպ հնարավոր չէ նավել՝ գետի արագության պատճառով։ Այդ է պատճառը, որ նրանք նավերը պատրաստում են ոչ թե փայտից, այլ կաշվից։ Նրանք գրաստները քշելով ետ են դառնում արմենների մոտ և նույն ձեւով պատրաստում ուրիշ նավեր»։

Չգիտեմ, ընթերցողի վրա այս մեջբերումն ինչպիսի տպավորություն է գործում, սակայն ինձ համար առաջին, ամենազարմանալի բանը նպատակադիր, ռացիոնալ տրամաբանությունն է։ Ինչպիսի՜ գործնական հնարամտություն՝ Եփրատի հոսանքին

3 12 տոննա։ 4Շուրջ 340 կմ։ 5 Շուրջ 160 տոննա։ Խոսքը բեռնատարողության մասին է։

Page 3: Hayer ev tcover

3

դիմակայելու համար նավը կառուցել կլոր վահանի տեսքով, թեթև, քանդովի և վերադառնալու համար օգտագործել գրաստ։ Նպատակահարմարության, պարզունակության աստիճանի հանճարեղության ինչպիսի՜ դրսևորում…

Ասենք, որ իրենց ապրանքների դիմաց վաճառականները Հայաստան էին տանում արծաթ։

Սակայն բնական հարց կարող է ծագել՝ սա ի՞նչ կապ ունի հայերիս հետ, չէ՞ որ Հերոդոտոսը պարզորոշ գրում է, որ նավարկությունն իրականացնում էին ասորեստանցիները։

Նույն պատմահայրն այսպիսի իմաստուն տողեր ունի. «Ես պարտավոր եմ հաղորդել այն ամենը, ինչ պատմում են, բայց այդ ամենին հավատալ, իհարկե, ես պարտավոր չեմ»։ Ինքներս մեզ թույլ տանք չհավատալ Հերոդոտոսին և ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք հակադրվել. խնդիրն այլ է։

Պատկերացնու՞մ եք, որ ասորեստանցիները կանոնավոր կերպով այդպիսի շահավետ առևտրական նավարկություններ կատարեին և նույն բանը չանեին հայերը, նրանք, ում երկրից ապրանք էին արտահանում։ Դա անհնար է, և ամենևին նշանակություն չունեն ժամանակները կամ այն, որ այս ենթադրությունն անում է XXI դարի մարդը։ Դա պարզ, սովորական, մարդկային տրամաբանություն է։ Եթե անգամ ապացույց չունենք, թե նավարկության հանճարեղ նախաձեռնությունը հայի մտքի արդյունք է, ապա չմոռանանք, որ մենք աշխարհահռչակ ընդօրինակողներ ենք, ընդ որում՝ թե ուրիշի լավը և թե հոռին, և սա ազգային առանձնահատկություն է։

Որ հայ վաճառականներն էլ էին Եփրատով նավարկում, ընդունում էր նաև ակադեմիկոս Գ.Սարգսյանը՝ գրելով. «Պատմագիրը հիշատակում է միայն բաբելոնացի առևտրականներին, բայց դրանով ամենևին չի բացառվում հայ առևտրականների կողմից այդ ուղիներն օգտագործելու հանգամանքը»։

Էլ ավելի հետաքրքիր եզրահանգում է արել նշանավոր պատմաբան Ալ. Երիցյանը. «Հարկ ենք համարում մի քանի խոսք ասել այն փաստերի մասին, որոնք հաստատում են հին հայկական առևտրի գոյությունը։

Նավասարդը կազմված է նավ և սարդ, փոխաբերական իմաստով՝ հյուսող, բառերից։ Այստեղից կարելի է ենթադրել. 1) Հայկի որդիներից մեկը կոչվում էր Նավասարդ (1-ին ամիսը, օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 10-ը)՝ նավ հյուսող, նավակ հյուսելու գիտակ, 2) այդպես էր կոչվում տարվա այն ժամանակը, որն առավել հարմար էր նավ հյուսելու համար։ Այսպես թե այնպես, Նավասարդ բառը հաստատում է արևմտյան պատմիչների կողմից մեզ հաղորդած այն տեղեկությունը, որ հայերը ուռենու ճյուղերից նավեր էին հյուսում»6։

6 А. Ерицов, Исторический очерк торговых путей сообщения в древнем Закавказье (Сборник сведений о Кавказе, т. 1, Тифлис, 1871г., с. 56).

Page 4: Hayer ev tcover

4

Հիրավի, եթե Հայկ նահապետի որդիներից մեկը կոչվում էր Նավասարդ, և նա խորհրդանշում էր նավ հյուսելու արվեստը, ապա դա վկայում է, որ հայոց համար նավային գործը, նավաշինությունը, ջրային ուղիների օգտագործումն ուներ նախասկիզբ նշանակություն։

Ի վերջո, հարց կարող է ծագել՝ ինչու՞ ենք այս ամենն այդքան կարևորում։ Մի պարզ պատճառով. մենք քանիցս ասել ենք, որ հայերս վաճառականական ժողովուրդ ենք, և դրանով հարկ է լոկ հպարտանալ, որովհետև վաճառականության, տնտեսական գործունեության ավանդույթ ունեցող ժողովուրդը քաղաքակիրթ է։ Իսկ այն, որ մեր ժողովուրդն ունի վաճառականության բազմադարյա՝ առնվազն 24 դարի ավանդույթ, վկայում է պատմահայր Հերոդոտոսը «Պատմություն ինը գրքից» վերնագրով մարդկային քաղաքակրթության իրական հիմնաքարում՝ առաջին անգամ խոսելով Հայաստանի ու հայերի մասին։

ԿԻԼԻԿԻԱ, ԱՅԱՍ

1990թ. աշնանը Բարսելոնայի ծովափին ցուրտ ու տհաճ քամի էր փչում։ Բոբիկ ոտքերս մտցրեցի ջրերի մեջ, և սառն էլեկտրականությունը սրընթաց անցավ մարմնիս միջով։ Այդ ժամանակ էր, որ ակամա մտածեցի, թե աշխարհների, մայրցամաքների, երկրների միջև ընկած, Միջերկրական անունն ստացած ծովից անդին գտնվում էր նախնիներիս վերջին արքայությունը, որը գոյատևեց 295 տարի. ընդամենը հինգ տարի չբավարարեց կլոր երեք դար լրացնելու համար։

Կիլիկիա՜…Վաղանցիկ արքայություն։ Հուշերի քուլա։ Հայկականության պայթյուն։ Հեքիաթապատում։ Ավանդույթի գանձատուփ։ Մարդկային մեղվարան։ Փիլիսոփա ու մանրանկարիչ։ Զինվոր ու թագավոր։ Վաճառական և արհեստավոր։ Քամու պոռթկում։ Կայմի ճռինչ։ Նավի հոգոց։ Ժամանակի հևք։ Կիլիկիա՜…

Եվրոպացիներն այն անվանում էին Terra Armenorium, Domini Regis Ermenie, արաբները՝ Բիլադ-ուլ-Էրմեն։ Մայրաքաղաք Սսի մերձակայքի հանքերից պեղվում էր ոսկի, արծաթ, պղինձ։ Տավրոսի լեռներից արդյունահանվում էր արճիճ։ Կիլիկյան բարեբեր ընդերքը տալիս էր նաև աղ, սոդա, պղնձարջասպ, ծծումբ, փայլար եւ այլ օգտակար հանածոներ, հատկապես՝ երկաթաքար։ Եգիպտոսի սուլթանության ու Կիլիկիայի միջեւ 1285 թ. կնքված պայմանագրի համաձայն հայոց պետությունը սուլթանին տարեկան մատակարարում էր երկաթի 10 հազար չորսու։ (Որպեսզի տեգ, նիզակ ու թուր պատրաստեին և գային կործանեին իրենց պետությունը)։

Կիլիկիայից արտահանվում էին ձիեր, ջորիներ, խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, կաշի, բուրդ, մորթեղեն։ Դաշտավայրերից ստացվում էր բամբակ ու վուշ։ Չաշխատող և աղքատ մարդ չկար, հասարակ մշակն անգամ մետաքսե հագուստներ էր

Page 5: Hayer ev tcover

5

կրում, ինչը հարուցում էր եվրոպացիների զարմանքն ու նախանձը։ Թխկենին ու կաղնին, որպես նավաշինական փայտանյութ, ուղարկվում էր Եգիպտոս։ (Որպեսզի տեգերով, նիզակներով, թրերով զինված՝ նստեին նավերն ու գային կործանեին իրենց)։

Գետերը նավարկելի էին։ Քաղաքներն առևտրի և արհեստների կենտրոններ էին։ Այասն ու Կորիկոսը գտնվում էին ծովափին, Տարսոնն ու Մամեստիան քարավանային ուղիների հանգրվաններ էին։

Այստեղ հաճախ կարելի էր հանդիպել ստրուկների քարավանների։ Մտրակի շաչյուն։ Խանձող արև։ Քրտինք ու կեղտ։ Ճերմակ ատամնաշար։ Նրբագեղ սրունք։ Մկանուտ բազուկ և խամրած հայացք։ Ստրկուհին արժեր 400 դրամ, ստրուկը՝ 200։ Բայց հայն այս առեւտրին մասնակցություն չուներ։ Քանզի համարում էր, որ աշխարհի բերքերը, կենդանիները, մտքի ու ձեռքի գործը, ամեն ինչ ապրանք է, բացի մարդուց։ Որովհետև Աստծո արարածի մեջ աննյութական մի բան էլ կար, որը չէր կարելի առնել ու ծախել, և այդ բանի անունն էր Հոգի։ Դա էր պատճառը, որ հայը հաճախ գնում էր ստրուկներին ու վերադարձնում իրենց երկրներ։

Կիլիկիան Ասիայի արտահոսքի աղբյուրն էր, ասիականության խտանյութը, նյութական ու մշակութային արժեքների մանրամեծածախ շուկա։ Եվ սա ձգեց անդրծովյան իտալական հասարակապետություններին՝ միմյանց հակառակորդ, մրցակից, թշնամի Ճենովային ու Վենետիկին։

1201թ. մարտին Լևոն Մեծագործ թագավորը Ճենովայի դեսպան Օգերիո դի Պալոյին հանձնեց հրովարտակ, որով տրամադրում էր մի շարք առևտրական առանձնաշնորհներ, իրավատնտեսական դյուրություններ։ Մասնավորապես, երաշխավորում էր, որ խորտակված ճենովական նավերի ապրանքներն ու իրերը, որոնք Կիլիկիայի ափ կնետվեն՝ կվերադարձվեն օրինական տերերին։ Նման բան ոչ ոք չէր անում, Միջերկրականի մյուս երկրները յուրացնում էին ափհանված ապրանքները։

Նույն թվականի դեկտեմբերին Վենետիկ վերադարձավ դոժ Էնրիկո Դանդոլոյի դեսպան Ջակոմո Բադոերոն՝ հետը բերելով Լեւոն II-ի հետ կնքած առևտրական պայմանագիրը՝ շարադրված հայերեն ու լատիներեն, որով հայոց արքան վենետիկցիներին տրամադրում էր իր թագավորությունում ապահովաբար բնակվելու և առեւտուր անելու առանձնաշնորհ։

Այս պայմանագրերը պատճառ դարձան, որ իտալացի վաճառականներն ու արհեստավորները՝ իրենց galea-ներով, որոնք հայերն անվանում էին խալե, հատեն Միջերկրականն ու հաստատվեն Կիլիկիո քաղաքներում։ Ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել վենետիկցիների, ճենովացիների, պիզացիների. ոմանք պանդոկ՝ տավեռնա էին բացել, ոմանք դարբնոցներում մետաղ էին կռում, մյուսները գինի ու ձիթայուղ վաճառում, ոմանք էլ կաշի էին դաբաղում։ Նրանք ապրում էին առանձին թաղամասերում, ուր կառուցել էին հյուրատներ ու պահեստարաններ։ Այասում ունեին անգամ Սբ. Մարկոս եկեղեցին, որի գերեզմանատանը վերջին հանգրվանը գտան բազմաթիվ վենետիկցիներ։

Իտալացիներին հետևեցին մյուս եվրոպացիները՝ գաղիացիները, բելգերը, ֆլամանդացիները, կատալոնացիները։ Եթե նկատի ունենանք, որ Կիլիկիայում մշտապես

Page 6: Hayer ev tcover

6

բնակվում էին սիրիացիներ, հույներ, արաբներ, ապա ակնհայտ է, որ հայոց թագավորությունն Ասիայի ու Եվրոպայի հանգուցակետն էր, տարբեր ժողովուրդների բարքերի ու սովորույթների, կենցաղավարության, մշակույթների, ապրանքների խառնարան։

Երկրի սիրտը, տնտեսական մայրաքաղաքը Այասն էր՝ Սիհան գետի բերանին, Ալեքսանդրետի ծովածոցի ափին գտնվող հայոց միակ նավահանգիստը։ Այստեղ հայը հարաբերվում էր և նավ կառուցելը, ջուրն իջեցնելը, նավարկելը, ծովագնացությունը դարձրեց մասնագիտություն։

Եվրոպացիների համար Այասն Ասիայի բանալին էր։ Լատիներեն այն անվանում էին Aegea, հունարեն՝ Egea, ֆրանսերեն՝ Egee, իտալացի նավագնացները՝ Portus Ayacci։ Այասը կերակրում էր պետությանը, պետական եկամուտների մեծ մասն ստացվում էր մաքսատնից՝ բաժ-տնից, որին եվրոպացիներն անվանում էին Pacidonium կամ Pacistonium (pac-ը բաժն էր)։ Օտարազգի վաճառականներն իրենց պես-պես ապրանքները նավերից իջեցնում էին ափ, բաժ-տանը 4 տոկոս մաքս վճարում (իսկ իտալացիներն ու ֆրանսիացիները՝ 2 տոկոս), ապա մտնում արքայական հատուկ ատյան՝ Curia Regis Armeniae, ուր մի քանի լեզվի տիրապետող թարգմանների միջոցով առևտրական գործարքներ էին կատարում հայ գործընկերների հետ։

1295թ. անհանգիստ ու հետաքրքրասեր Մարկո Պոլոն հարազատ Վենետիկի Սբ. Լիո ջրանցքի վրա գտնվող հայրական տանն սկսեց շարադրել փորձություններով, վտանգներով ու զարմանքով լի իր կյանքի պատմությունը, որն անվանեց «Il milione»։ Նա 1271թ. ափ էր իջել Այասում՝ Պաղեստին գնալու համար, որպեսզի ստանար Գրիգոր X նորընտիր պապի օրհնությունը և պատասխան տաներ Մեծ Մողոլին։ Իտալացի ճանապարհորդի համբավն ու հեղինակությունն այնքան մեծ էր, որ նրան ընդունեց Լևոն Գ թագավորը, լսեց նրա պատմությունները և մի ցռկանավ տրամադրեց, որ Մարկոն գնա Սբ. Հովհաննես դ՛ Ակրի։ Սակայն Պոլոյի իսկական զարմանքը Այասն էր, որի մասին 24 տարի անց ժամանակի զուսպ, անճոռոմ ոճով գրեց. «Ծովեզերքում մի քաղաք կա, որ Լայաս է կոչվում և որտեղ կարելի է գտնել ամեն ինչ։ Իմացեք, որ բոլոր համեմունքները, կերպասները, թանկարժեք իրերը և այլ ապրանքներ այստեղ բերում են երկրի ներսից, իսկ Վենետիկի, Ճենովայի և ուրիշ երկրների վաճառականները գալիս են, ծախում բերած ապրանքները և գնում՝ տանելով ինչ որ իրենց պետք է։ Ով որ ուզի երկրի ներսերը գնալ, վաճառական թե մի այլ ուղևոր, ճանապարհը պետք է սկսի այս քաղաքից»։

Իսկ ի՞նչ էին տանում օտարերկրացիները, հատկապես Մարկո Պոլոյի համաքաղաքացիները։ Նրանք իրենց առևտրանավերով, որոնցից ամենաթանկն արժեր 6000 դրամ (Կիլիկիայում մեկ լավ տան գինը 1500 դրամ էր), Վենետիկի շուկան հեղեղել էին հայկական ապրանքներով՝ հում մետաքսի ու բամբակի հակեր, բրդյա ընտիր կտորեղեն, ծիրանագույն մետաքսի նուրբ կտավ, մանելու բամբակ, երփներանգ թավիշ, շաքար, Եվրոպայի հյուսիսում վերավաճառվող դարչին, պղպեղ, քրքում, մեխակ, գինձ, խունկ, ինչպես նաև անագ, պղինձ, աղ, վարսակ, չամիչ, մաճառ, գինի, այծ, ձի, ավանակ, գոմշի կաշի և այլն, և այլն…

Եվրոպացիների այցելությունները, բնականաբար, չէին կարող միակողմանի լինել։ Առևտուրը պետք է լիներ փոխշահավետ, գործեր հավասարության սկզբունքով։ Կիլիկեցիներն էլ սկսեցին եռանդորեն նվաճել Եվրոպան (մասնավորապես, Վենետիկի

Page 7: Hayer ev tcover

7

ծերակույտի թույլտվությամբ 1302 թ. սեպտեմբերի 23-ին քաղաք եկան վաճառականներ Լևոնը, Սիմոնն ու Գևորգը)։ Դա տնտեսական արտագաղթ էր, որին արտագաղթ բառն էլ չի սազում. դա տնտեսական անհրաժեշտությունից բխող փոխներթափանցում էր, որը հետագայում պիտի վերածվեր համայնքների ստեղծման ու համատեղ ապրելակերպի։

Կիլիկիա՜, Այա՜ս… Եռուզեռ։ Մեղվարան։ Պրկված պարան, փքված առագաստ, քամու պոռթկում։

1990թ. աշնանը, Բարսելոնայի ծովափին նստած, Միջերկրականի սրթսրթացնող ջրերը էլեկտրահարեցին մարմինս, և Կիլիկիա-նավի հուշի ուրվականն անհետացավ մտապատկերիս մշուշում։

ԱՌՅՈՒԾԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1172-1178թթ. Վենետիկի հասարակության՝ Ադրիականի ափին գտնվող Առյուծի Հանրապետության դոժ դարձավ Սեբաստիանո Ձիանին։ Այս մարդը երկար տարիներ վաճառականություն էր արել Կիլիկիայում, բազմիցս այցելել էր նաև Կ. Պոլիս, և ամենուր ու մշտապես հայերը նրա նկատմամբ ցուցաբերել էին ջերմագին վերաբերմունք, ըստ ամենայնի ընդառաջել, աջակցել։ Ի նշան երախտագիտության, Ձիանին Սբ. Հուլիանոս թաղամասի Կալլե դելլի Լանտեռնե ջրանցքի ափի իր տունը, որ գտնվում էր քաղաքի պետական-քաղաքական մասի Սբ. Մարկոսի հրապարակից առևտրական կենտրոն Ռիալտո տանող ճանապարհին, նվիրեց հայերին։ Դա արեց այն պատճառով, որ պարբերաբար Վենետիկ այցելող և օրըստօրե թվաքանակով ավելացող իր սիրելի հայերն իջևան ունենային։

(Հայոց փոխադարձ երախտագիտությունն այնքան մեծ էր, որ ավելի քան 7 դար անց Ղևոնդ Ալիշանն իր «Հայ-Վենետ» հրաշալի աշխատությունում Ձիանի ազգանվան փոխարեն գործածեց Ծիանի ձևը, որպեսզի հանկարծ որևէ մեկի մոտ ժպիտ չառաջանար։ Այնինչ ակնհայտ է, որ իտալերենում ծ տառ չկա)։

Հայ Տունն իր բնույթով ժամանակավոր հյուրանոց էր։ Քանի որ Վենետիկ էին գալիս բացարձակապես վաճառականներ, ապա այստեղ հանգրվանում էին նրանք, ովքեր նոր-նոր պիտի հաստատվեին շուկայում կամ նրանք, ովքեր անհաջողության էին մատնվում ու չքավորության շեմին հայտնվում։ Հայ Տունը դարձավ այն կղզյակը, որի շուրջ համախմբվեցին եկվորները։ Կալլե դելլե Լանտեռնեն շուտով վերանվանվեց դեի Արմենի, իսկ հայերը բնակություն հաստատեցին Կատուլլո, դեի Պինյոլ, Դորսոդուրո կալլեներում7, Սրբոց Առաքելոց, Սբ. Վլաս, Սբ. Մարտին եկեղեցիների մոտ, Ռիվա դելլի Սկիավոնիի ետնամասում գտնվող Կալլե դելլե Ռասեում և ի պատիվ ջուղայեցիների Ռուգա դի Ջուֆֆա կոչված փողոցում։ Կալլե Ֆյուբերայում հայերը պատրաստում էին ճարմանդներ ու գոտիներ, Սբ. Հուլիանոսի կրպակներում վաճառում էին արծաթերանգ մետաքս, ոսկեթելով ասեղնագործ թաշկինակներ, հաստ բրդե ու բամբակե բարակ գործվածքներ, մետաքսյա վերնաշապիկներ, թութունի գույնզգույն քիսաներ, հայկական փայտե ու ոսկրե վզնոցներ, փորագրված աթոռակներ, համեմունքներ, շղարշ, անգորական այծի բրդից պատրաստված կտորեղեն, մարգարիտներով ու կարծր քարերով զարդարված հողաթափեր, կզաքիսի մուշտակ, կնգումի 7 Կալլե - վենետիկյան նեղ փողոց։

Page 8: Hayer ev tcover

8

թիկնոց, նախշապատ սպասք, նուրբ կերպաս, ձիու փափուկ թամբ և այլ ապրանքներ։ Հայկական հռչակավոր երփներանգ գորգերը վաճառում էին Ռիալտոյում ու Սբ. Մարկոսի եկեղեցու աստիճանների առջև։ Նույն Ռիալտոյում հայերն ունեին ադամանդի, զմրուխտի, սուտակի և այլ թանկագին քարերի մի քանի տասնյակ վաճառատեղիներ։

Սեբաստիանո Ձիանիի նվիրատվությունը հետագայում կտակով ամրագրեց նրա թոռ Մարկոն։ Հայոց Տունն իր գոյությունը պահպանեց դարեր շարունակ, մինչ մեր օրերը. այսօր այն ժամանակից սևացած, քայքայված պատերով մի բարձրահարկ շինություն է՝ առանց հայերի։

Այս տանը մի որոշ ժամանակ ապրեց նաև հինջուղայեցի վաճառական Հակոբը՝ Մեղապարտ անվանյալ առաջին հայ տպագրիչը, բայց այդ մասին՝ քիչ հետո։

Որպես քրիստոնյա, հայերը կարող էին տներ վարձակալել և ապրել Վենետիկի ցանկացած մասում։ Մինչեւ XVդ. կեսերը օրենքով արգելված էր անշարժ գույքը վաճառել օտարազգիներին։ Բայց էլ ինչ հայ, որ չկարողանա օրենքը շրջանցելու ելք գտնել. նրանք սկսեցին ամուսնանալ տեղացի կանանց հետ կամ իտալականացնել ազգանունները՝ Հակոբյանը դարձավ Ջակոբի, Չուխունյանը (փոսորակ)՝ Վալլե (ձոր), Կարակաշը (սև հոնք)՝ Ռիցցի (թավ) և այլն։ Հայտնվելով վենետիկյան բարեհաճ, տնտեսապես բարեբեր, շահավետ հողում՝ հայերը, չնայած դավանանքային տարբերությանը, շատ արագ մերվեցին, ներհյուսվեցին տեղական կյանքին, դարձան հասարակության լիիրավ անդամներ՝ Առյուծի Հանրապետությանն ի սպաս դնելով նաև իրենց կապիտալները։ Երբ Կրետեի դեմ մղած պատերազմներում Վենետիկի տնտեսությունը գրեթե իսպառ քայքայվեց, հայոց կապիտալը փրկարար օղակի դեր կատարեց։ Այդ մասին վկայում են Հինգ Իմաստունները՝ տարբեր փաստաթղթերում նշելով. «Բազմերախտ և ընտրյալ հայ ժողովուրդը..., որ շրջանառության մեջ է դնում խոշոր դրամագլուխներ և վաճառականությամբ շատ նպաստավոր լինում այս քաղաքի համար»։

Հնարավո՞ր է պատկերացնել Վենետիկն առանց ծովի, նավահանգստի, ցամաքը կլլող ջրանցքների, գոնդոլների... Իհարկե, ոչ։ Բնականաբար, ծովը և ծովի հետ կապված տնտեսական գործունեությունը չէր կարող վրիպել հայ վաճառականների ուշադրությունից։ Նրանք եռանդորեն ներգրավվեցին նավային գործի, նավաշինության, առևտրական նավագնացության մեջ։ Ըստ Սբ. Պետրոս եկեղեցու դիվանում պահվող վավերագրերի, XVI դ. վերջին-XVII դ. սկզբին նավաշինարանի (Marangon) հյուսներ էին Եղիայի որդիներ Գևորգը, Հովանը, Մկրտիչը, Նիկողոսը։ Իսկ Պետրոսը նավապետ էր (Capitan), որ Ռակուզայում ամուսնացել էր Ֆրանչեսկայի հետ։ Սրանց ժամանակակիցն էին Անտոն Հայը, նրա որդին ու թոռը, որոնք մեկ դար տևողությամբ հիշատակվում են նավաշինության ու նավագնացության մեջ։ Նավապետներ էին նաեւ Մկրտիչ Ռոստոմը, Պետրոս Բալասանը, Հակոբ Աբուճանը, Միքայել Նեգրին, Հովհաննես Բեռնարդին, Հովհաննես Ալբերտինին։

Ադրիական ծովով լողում էին բազմաթիվ նավեր, որոնք չնայած կրում էին Առյուծի Հանրապետության դրոշը, սակայն պատկանում էին մեծահարուստ հայերի։ Այսպես, Աղամիրի որդի Զանդ Ավետիքին էր պատկանում «Սբ. Հոգի» (Spirito Santo) նավը, Նուրի ընտանիքին՝ «Տիրամայր Շնորհաց» (Madonna della Grazia), Ասլան Պողոսին՝ «Սբ. Հովսեփ», Պետրոս Սինանին՝ «Սբ. Գևորգ» (S. Giorgio), Առաքել Գիրաքին՝ «Տիրամայր Խաղաղարար»

Page 9: Hayer ev tcover

9

(Maddonna della Pace) գալերաները։ Շահումյանները, որոնց տեղացիներն անվանում էին Սաում, Ղարաբաղից Վենետիկ էին եկել և 1650թ. հիմնել դրամատուն։ Ապա դարձել էին Մուրանոյի բյուրեղապակու ամենախոշոր արտադրողները ողջ ծովախորշում։ Իրենց արտադրանքն արտահանելու համար նրանք օգտագործում էին «Սբ. Խաչ» անվամբ սեփական առևտրանավը։

Ծովային մի «բերք» էլ կար, որը վենետկահայոց առևտրատնտեսական գործունեության մեջ էական տեղ էր գրավում. դա բուստն էր՝ կորալը։ Հայերն Իտալիայում առաջինն էին, որ սկսեցին բուստը մշակել ու դրանից պատրաստել թալիսմաններ, վզնոցներ, ոսկով շրջանակված զարդագամեր, քորոցներ։ Սակայն Առյուծի Հանրապետությունն օտարերկրացիներին օրենքով արգելեց զբաղվել թանկարժեք մետաղների հետ կապված այդ արհեստով՝ դա վերապահելով միայն բնիկ վենետիկցիներին։ Իսկ երբ 1450թ. արգելանքը վերացվեց, հայերն արդեն նախընտրեցին զբաղվել բուստից պատրաստված ապրանքանմուշների ավելի շահավետ առևտրով, քան բուն արհեստով։ Բուստի, սաթի, ոսկեղենի առևտրով զբաղվողներից Վենետիկում հանրահայտ էր Մարկոս Զանդարյանը, որը 1592թ. որդու համար գնեց Ռիալտոյի նորակառույց կամրջի վրա գտնվող խանութներից մեկը։

Այժմ անդրադառնանք հայոց առաջին տպագրիչ Մեղապարտին։ Նա, որպես երևույթ, մարմնավորում է այն երջանիկ դիպվածը, երբ միահյուսվում են ունևոր մարդու դրամական հնարավորությունները և խորը, աներկբա նվիրվածությունը քրիստոնեական հավատքին։ Բնաձիր շրջահայացությամբ օժտված Հակոբն ուշադրություն դարձրեց մի քանի հանգամանքի վրա։ Նախ, Վենետիկում կային հազարավոր հայեր, որոնք տարիներ շարունակ գտնվելով օտար միջավայրում՝ ուզած-չուզած կտրված էին Առաքելական սուրբ դավանանքից, այսինքն, մայր հավատքն անմար պահելու խնդիր ու պահանջ կար։ Երկրորդ, Գուտենբերգի գյուտը դեռևս 1469թ. Վենետիկ էր ներմուծել Ջովանի դա Սպիրան, և տպագրական գործն օրըստօրե ավելի լայն ասպարեզ էր նվաճում, իսկ դա կարող էր խիստ շահավետ հեռանկար ունենալ։ Ձեռնամուխ լինելով հոգևոր գրքերի տպագրությանը, Հակոբը հաշվի էր առնում, որ տարիներ շարունակ տնտեսական գործունեությամբ զբաղվողները, բնականաբար, մտավոր բարձր մակարդակ չունեին, հեռու էին հոգևոր արժեքների խորը ընկալումից, այդ իսկ պատճառով գիրքը պիտի լիներ մատչելի, ըմբռնելի, պարզ։ Ահա թե ինչու առաջնեկի՝ «Ուրբաթագրքի», մյուս անվանումը «Պարզատումար» էր։ Եվ էլի մեկ հանգամանք. Հակոբն ինքը վաճառական էր և չէր կարող փող ծախսել (թեկուզ հանուն վեհ գաղափարի), առանց հատույց ստանալու։ Նա պիտի ստեղծածը վաճառեր, և «Ուրբաթագիրքը» գոհացուցիչ էր սպառվում։

Հայոց առաջին տպագիր գրքի ու ծովի հետ կապված մի պատմություն կա։ Զմյուռնիայից ծով է դուրս գալիս մի հայկական առևտրանավ՝ նավապետ Գասպարի ղեկավարությամբ։ Ուղևորները հայ վաճառականներ էին, որոնք Վենետիկ էին տանում հում մետաքս ու բնական ներկանյութեր։ Հոգնեցուցիչ նավարկությունից հետո, երբ իտալական ափն արդեն մոտ էր, վրա է հասնում աղետը՝ արագորեն առևտրանավին են մոտենում ծովահենների քսան թեթև, դյուրաշարժ նավակներ։ Գասպարի բոլոր ջանքերը՝ հեռանալ, խույս տալ վերահաս վտանգից, արդյունք չեն տալիս, առևտրանավը ծանր էր։ Անձնակազմը և ուղևորները դատապարտված էին, քանզի ծովահենները բոլորին սրի կքաշեին, ապրանքները կթալանեին, իսկ նավը կխորտակեին։ Տեսնելով, որ փրկության հույս չկա, Գասպարը

Page 10: Hayer ev tcover

10

տախտակամածի վրա ժողովում է վաճառականներին ու նավաստիներին, հանում «Ուրբաթագիրքը», և բոլորը միասին սկսում են աղոթել՝ պատրաստվելով մոտալուտ մահվան։

Սակայն կատարվում է հրաշք. աղոթքի ժամանակ ծովն ալեկոծվում է, արևը պատվում է ամպերով, երկնքից կայծակ ու որոտ է լսվում և թանձր մառախուղ է իջնում։ Աստված անսացել էր հայոց աղոթքին... Օգտվելով բարեպատեհ առիթից, Գասպարն իսկույն գործի է անցնում և կարողանում նավը հասցնել ափ...

Հակոբն իր տպագրած մյուս գրքի՝ «Պատարագատետրի» սկզբում գրել է. «Տպագրեցաւ սուրբ տառս ի ՋԲԿ ի Աստուածապահ քաղաքս ի Վենեժ, որ է Վենետիկ, Ֆռանկստան, ձեռամբ մեղապարտ Հակոբին, որք կարդայք՝ մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»։ Այստեղից էլ նա ստացավ իր Մեղապարտ մականունը։

Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի քաղաքում հայ վաճառականն արձան չունի։ Երևանի Իսահակյան փողոցում ունի, այստեղ գտնվում է Հակոբ Մեղապարտի անդրին։ Համարենք, որ դա ոչ միայն առաջին հայ տպագրիչի, այլև իրեն ազգին ու եկեղեցուն նվիրված հայ վաճառականի հավաքական խորհրդանիշն է։

ՍԵՎ ԾՈՎԻ ՄԱՐԴԻԿ

Անեցիները գաղթեցին Սև ծովի ափ՝ Ղրիմ, օտար ավազի մեջ հայտնված ջրաշիթի նման ճանապարհը շարունակեցին Մոլդովա, Վալաքիա, Տրանսիլվանիա, Ուկրաինա ու հասան Լեհաստան։ Ղրիմ-ջրակունքից մի շիթ էլ առանձնացավ, հասավ Դոնի ափերը և հիմնեց Նոր Նախիջևանը։ Ղրիմը դարձավ այն ծովափը, որից անդին ընկած էր Արևելքը՝ ձգող օրրանը, իրենց կարոտը, պատմությունը, ավանդույթները։

Հավաքական անվտանգությունն ու ապահովությունը, միասնական պետությունը կորցրած անեցիների մոտ, բնականաբար, առաջացել էր անհատական, անձնական ինքնապահպանության բնական զգացում, իսկ ոչնչացումից կարող էր փրկել միայն այլ ժողովուրդների հետ մրցակցությունում հաղթելը։ Հաղթել աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ, ձեռներեցությամբ։ Հաղթել տնտեսապես, ինչը հնարավորություն կտար պահպանել կրոնական, մշակութային, նույնիսկ քաղաքական համեմատական ինքնուրույնություն։ Իսկ տնտեսական մրցակցությունում հաղթանակել՝ նշանակում էր առաջատար լինել առևտրի ասպարեզում, այն առևտրում, որի արվեստն ու հմտությունները դարեր շարունակ ուժանակվել էին հայոց գենի մեջ։

Առևտուրը ցամաք էր, ծովը՝ հաղորդակցության ուղի, նավը՝ փոխադրամիջոց։

XI-XIII դդ. դարերի օտար պատմիչներից ոմանք Ղրիմն անվանում էին Armenia maritima՝ Ծովային Հայաստան, սակայն դա, անշուշտ, չէր նշանակում, թե Ղրիմը պատկանում էր հայերին։ Թերակղզու տերերը ճենովացիներն էին, որոնք գլխավոր քաղաք Կաֆան (Թեոդոսիա) վերածել էին իրենց հասարակապետության տնտեսական գաղութի։ Նրանց նավերը՝ պանֆիլաները, գրիպարիոնները, կոկաները, գալերաները, բարկերը, գալեոտաները և, ո՜վ զարմանք, ո՜վ ապշեցուցիչ լեզվական զուգադիպություն, նավաները

Page 11: Hayer ev tcover

11

չափչփում էին Սև ծովը, Բոսֆորի նեղուցով անցնում Միջերկրական ու կայուն կապ պահպանում բնօրրանի հետ։

Առևտրանավերը Կաֆայից տասնյակ ապրանքատեսակներ էին փոխադրում, սակայն ամենագնահատելին, անշուշտ, հում մետաքսն էր, որ հայ վաճառականները Պարսկաստանից, Թալիշից, Շեքիից, Գանձակից, Վրաստանից հասցնում էին Սև ծովի կովկասյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Ղրիմ։ 1289-1290թթ. Կաֆայում ապրած իտալացի նոտար Լամբերտո դի Սամբուչետոյի վկայությամբ, մեկ տարվա ընթացքում Ճենովա էր տարվել 33 հազար ասպր արժողությամբ հում մետաքս։

Ճենովացիների առևտրական նավագնացությունից եռանդորեն օգտվում էին ղրիմահայերը։ XIII դ. Սիմոնը՝ «Սբ.Անդրեաս» վարձակալած նավով, Պիերա Բոգդան Սևանցին, Վասիլ Իվան Մելիքը, Բրիքե Ավարյան Էվահան ձուկ, արծաթ, գործվածքներ և այլ ապրանքներ էին տանում Տրապիզոն ու Սինոպ։ Իսկ 1289թ. ապրիլի 23-ին Փարոզն ու Կոստարը իտալական նավով Տրապիզոն տեղափոխեցին 400 մոդ (շուրջ 112,5 տոննա) կորեկ և 300 մոդ հացահատիկ (ցորենի մի մասն էլ Տրապիզոնից ցամաքային ճանապարհով հասցվում էր Կիլիկիա)։

Սև ծովը ջրային մի տարածք էր, որը բաժանում (կամ միացնում) էր Եվրոպան և Ասիան։ XIV-XV դդ. Լեհաստանից ծովափ էր հասնում երկար-երկա՜ր գլխավոր առևտրային ուղին, այսպես կոչված՝ «մոլդովական ճանապարհը»։ Այն ուներ երկու ճյուղ. դրանցից մեկը՝ հիմնականը, Լվով-Գալիչ-Կոլոմիյա-Սնյատին-Չեռնովցի-Սերեթ-Սուչավա ուղին էր։ Այստեղից ճանապարհը շարունակվում էր Յաշով /ներկայիս Յասի/ դեպի Աքերման (Բելգորոդ), որտեղից վաճառականները ծովով ուղևորվում էին Կաֆա կամ Կ.Պոլիս։ Այս ուղին մանրամասնորեն նշում ենք այն պատճառով, որ առանց բացառության բոլոր հիշյալ բնակավայրերում նախկին անեցիները հաստատվել ու հիմնել էին կայուն համայնքներ։

Լեհ-թուրքական առևտրի մեջ վիթխարի նշանակություն ուներ Լվովը՝ ապրանքների տարանցիկ պահեստարանը, որը միացնում էր եվրոպական և ասիական շուկաները, և որին ժամանակակիցներն անվանում էին «Արևելքի ցամաքային նավահանգիստ»։ Այստեղ էին կուտակվում արևելյան ապրանքները՝ մետաքսը, գորգերը, մարգարիտը, ոսկերչական իրերը, բնական բուժամիջոցները, համեմունքները, անուշահոտ յուղերը և այլն, որոնք հետո Կրակովից տեղափոխվում էին Լեհաստանի արևմտյան մարզեր, ինչպես նաև Գերմանիա ու Ֆլանդրիա։ Դրանց փոխարեն Թուրքիա էին արտահանվում մահուդ, կապար, արճիճ, զենք, թրեր, դանակներ, արորներ, մորթեղեն, մուշտակ, արհեստագործական իրեր և այլն։

XV դ. կեսերին լեհ-թուրքական առևտուրն սկսեց հովանավորվել պետական մակարդակով։ Այսպես, 1439թ. վալաքյան հոսպոդար (իշխան) Վլադ III-ը հրովարտակով թույլատրեց լեհ, ուկրաինացի ու մոլդովացի վաճառականներին իր տարածքով ազատորեն անցնել Թուրքիա։ 1455թ. Մահմուդ II սուլթանը Կազիմիր Յագելոնչիկին տեղեկացրեց, որ նրա վաճառականներին ազատ առևտուր է երաշխավորում ցամաքում ու ծովում։ Դրան ի պատասխան, լեհաց արքան կարգադրություն արձակեց, ըստ որի «անդրծովյան թրքաց վաճառականներն» առևտրի ազատություն էին ստանում լեհական թագավորության բոլոր մարզերում ու հատկապես Լվովում։

Page 12: Hayer ev tcover

12

Հիմա կխնդրեինք ուշադրություն դարձնել մի կարևորագույն իրողության։ Եվրոպայի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները մանրակրկիտ ուսումնասիրած ռուս և ուկրաինացի գիտնականները, հիմնվելով XV-XVII դդ. վավերագրերի վրա, թվարկում են բազմաթիվ լեհ վաճառականների անուններ, որոնք իրականում... հայ էին։ Ազգային պատկանելության խնդիրը երբեմն սպրդում է նրանց աշխատություններում, և ստիպված են լինում խոստովանել, թե թուրքերն իրենք առեւտրով չէին զբաղվում, և այդ իրավունքը վերապահված էր հույներին, հրեաներին ու հայերին։ Սակայն հարց է ծագում՝ հապա ինչո՞ւ վավերաթղթերում չի հիշատակվում որևէ հույնի կամ հրեայի անուն (հրեաներն առհասարակ միջազգային առևտրում գրեթե չէին նշմարվում, նրանք հիմնականում հաստատվել էին Լվովում ու զբաղվում էին վաշխառուական գործունեությամբ)։

Ռուս գիտնականներից մեկը նկատել և բավականին դիպուկ բնութագրել է հայ վաճառականների դերակատարությունը. «Լեհական կողմից, լեհերի և ուկրաինացիների հետ մեկտեղ, Թուրքիայի հետ առևտրում ակտիվ դեր էին կատարում Լվովում, Կամենեցում, Կիևում ապրող հայերը։ Առևտրի ասպարեզում նրանք տիրապետում էին վաղեմի ավանդույթների ու մեծ փորձի, քաջածանոթ էին արևելյան երկրներին, սերտ կապեր ունեին իրենց ազգակիցների հետ ճենովական գաղութներում, Մոլդովայում ու Թուրքիայում։ Հայ վաճառականների միջազգային լայն կապերը նպաստում էին նրանց հաջող առևտրին»։ Համեստ է ասված. դա սոսկ հաջող առևտուր չէր, դա առաջնային, առաջնակարգ, բոլորին գերազանցող տնտեսական գործունեություն էր։ Ոչ լեհ, ոչ ուկրաինացի, ոչ այլազգի մյուս վաճառականները չունեին այն դարավոր ավանդույթներն ու ազգային կապերը, ինչ հայերը։ Հայրենազուրկ դարձած անեցիները, օգտագործելով ազգային պատկանելության գործոնը, կարողացան դժբախտությունը վերածել օգտի, շահի։ (Ինչը, ի դեպ, նրանց չփրկեց դավանափոխությունից և ուծացումից)։

Երբ Թուրքիան զավթեց Սև ծովի գրեթե բոլոր ափամերձ տարածքները և ծովը վերածեց «թուրքական լճի», մյուս երկրների նավերին արգելեց լողալ՝ ամբողջ նավագնացությունը վերցնելով իր ձեռքը։ Սակայն դա հայ վաճառականներին ետ չպահեց. պետականություն չունեցող մարդկանց համար ի՞նչ նշանակություն ուներ, թե ում նավերով պիտի լողան։

Անչափ հետաքրքիր է այն իրողությունը, թե ինչպես էին հայ վաճառականներն իրենց բեռները հասցնում ծովափնյա նավահանգիստներ։ Ցամաքային հաղորդակցությունը կատարվում էր բացառապես անվավոր տրանսպորտով, և միանգամայն ստույգ, գիտական փաստ է, որ ամբողջ XVI դարում ընդհուպ մինչև XVII դ. կեսերը Լեհաստանում գոյություն ուներ երեք տեսակի բեռնասայլ՝ ֆուրմանյան, գերմանական ու... հայկական։ Դրանք միմյանցից տարբերվում էին արտաքին տեսքով ու բեռնատարողությամբ։ Բոլորից ավելի գործածվում էին հայկական բեռնասայլերը, և դա հասկանալի էր՝ առևտրում առաջնությունը պատկանում էր հայերին։ Հայկական բեռնասայլը փոխադրում էր շուրջ 15 ցենտներ ապրանք (1 ցենտներն այդ ժամանակ հավասար էր 65 կիլոգրամի) և յուրաքանչյուրին լծվում էր ութական ձի։ Այսպես, 1586 թ. սայլատեր Գավրիլո Սամչիկը Հոլոսկոյից (այսուհետ հիշատակվող բոլոր անձինք լեհացված և ուկրաինացված անուններով հայեր են) նշանավոր վաճառական Նիկոլայ Բեռնատովիչի 30ց ապրանքը բարձեց երկու հայկական բեռնասայլի վրա՝ Կ. Պոլիս հասցնելու համար։ Այդպիսի սայլերով էին ճանապարհվում նաև Գրիգոր Լիսակը, Նիկոլայ Սլեպորադը, Ֆրանտիշեկ Միքայը և այլ սայլատերեր։ Ավելացնենք նաև, որ

Page 13: Hayer ev tcover

13

մի քանի տասնյակ բեռնասայլերից կազմվում էին քարավաններ, որոնք ղեկավարում էին քարավանբաշիները, և որոնց անծպտուն ենթարկվում էին բոլոր վաճառականները (հայտնի է մի հայ քարավանապետ, որը խոսում էր... 98 լեզվով8)։

Այժմ տեսնենք, թե տեղափոխման համար բեռներն ինչպես էին կապկպում, փաթեթավորում։ Ատլասը, թավիշը, դիպակը և այլ թանկարժեք կտորեղենն անձրևից ու ձնից պաշտպանելու համար դնում էին փայտե արկղերի մեջ ու վրայից ծածկում մոմլաթապատ կտավով։ Սամույրի, սկյուռի, կզաքիսի և այլ գազանների մորթիները, բուրդը, հում մետաքսը, բամբակը տեղավորում էին կոպիտ կտավից կարված պարկերի մեջ, վրայից հագցնում մոմլաթապատ կտավ և այդ ամենը դնում կաշվե պայուսակների մեջ։ Մորթեղենը հաճախ Բալկաններ էին տանում կողովներով, իսկ վերադարձին դրանցով բերում համեմունքներ։ Բեռնափոխադրումների համար լայնորեն գործածվում էին մազից ու կաշվից պատրաստված պայուսակներ և սակեր. մազից պատրաստվածներով տեղափոխում էին համեմունքներ, կաշվից՝ հագուստ, մետաքսե կտորեղեն, կոշիկ, գոտիներ և այլ մանր ապրանքներ։ Փաթեթավորված բոլոր միավորները համարակալում էին, դրանց վրա թելահյուսում տիրոջ զինանշանը և դնում նրա անհատական կնիքը։ Զինանշանը և կնիքը բեռան պահպանիչ նշաններն էին և առևտրում կամ դատավարությունների ժամանակ իրավական արժեք ունեին։

Ապրանքների փոխադրման համար հաճախ օգտագործում էին նաև տակառներ, որոնցում տեղավորում էին ամենատարբեր իրեր՝ մետաքսե կտորեղեն, խունկ, ամանեղեն, ածելիներ, կապար, արճիճ, համեմունքներ և այլն։ Լեղակը փոխադրում էին այնպիսի տակառներով, որոնք ներսից պատված էին քաթանով, իսկ դրսից՝ թաղիքով։ Տակառներով էին տանում նաև մերձծովյան բնակավայրերից գնված աղ դրած, ծխահարված ու չորացրած ձկնեղեն, ինչպես նաև ձկնկիթ։ Այսպես, 1581 թ. Յաղուբ Կոստևիչը Քիլիայից Լվով բերեց 2 տակառ ձուկ, իսկ 1623 թ. լվովաբնակ Իվաշկո Լուկաշովիչը՝ 2 տակառ չորացրած ձուկ ու թառափ։ Հետաքրքիր է մի հանգամանք. մաքսային զննման ժամանակ ձկնեղենով բեռնավորված սայլերը չէին բեռնաթափում ու չէին ուշացնում, որպեսզի ապրանքը չփչանա։ Ընդ որում, հայ վաճառականների հեղինակությունը, պարկեշտությունն այնքան բարձր էին, խոսքն այնքան ծանրակշիռ, որ բավական է նա ասեր, թե տակառում ձկնեղենից բացի ուրիշ ոչ մի ապրանք չկա, և մաքսատան ուղեփակոցն իսկույն բացվում էր։

Հատուկ տակառներով՝ քյուփերով, Կ. Պոլսից ծովով բերում էին հեղուկ ապրանք՝ կիտրոնի հյութ, քացախ ու մեծ քանակությամբ գինի։ Դրանք նավերով բերում էին Դանուբի նավահանգիստներ, իսկ այստեղից ցամաքով տանում Լվով։ Հեղուկ ապրանքներից բացի, այս նավահանգիստներ, մասնավորապես՝ Իզմայիլ ու Քիլիա, բնականաբար, բերում էին նաև այլ ապրանքներ։ Այսպես, 1596 թ. լվովցի հայ վաճառականներ Խրիստոֆոր Գոլուբովիչն ու Յուխնոն թուրքական նավով Կ. Պոլսից Իզմայիլ բերեցին սեկ՝ կոշկի կաշի։ 1601 թ., լեհաց թագավորի ցանկությունը կատարելու համար, Սաֆար Մուրադովիչը Պարսկաստանից Տրապիզոն, այնտեղից Քիլիա բերեց գորգերի մեծ խմբաքանակ։

Այժմ, երբ գիտենք, թե ինչպես և ինչ ցամաքային ուղիներով էին մեր վաճառականները հասնում Սև ծովի ափ, դիտարկենք, թե ծովն ինչով էր նրանց հրապուրում։

8 Եգիպտահայ տարեցոյց – 1926, Կահիրե, 1926թ., էջ 153։

Page 14: Hayer ev tcover

14

Դրա հիմքում ընկած էր պարզ տնտեսական հաշվարկն ու նպատակահարմարությունը։ Եթե Կ. Պոլսից ծովի հյուսիսային ափ ապրանքները հասցվում էին 3 օրում, ապա այդտեղից ցամաքային ճանապարհով դրանք Կամենեց էին տարվում 2 շաբաթում։ Պոլսից Կամենեց ցամաքային ուղին տևում էր 43 օր, իսկ ցամաքածովային ճանապարհը՝ 20 օր։ Բացի այդ, ծովային ճանապարհը զգալիորեն նվազեցնում էր բեռնափոխադրումների ծախքը։ Օրինակ, կտորեղենի փոխադրումը ծովով ինքնարժեքն ավելացնում էր ընդամենը 2%-ով, այնինչ ցամաքային ճանապարհը՝ 15-20%։ Դա էր պատճառը, որ Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հայ վաճառականները լայնորեն օգտվում էին ծովային նավագնացությունից։

Վերևում արդեն նշել ենք, որ Թուրքիան Սև ծովը վերածեց «թուրքական լճի» և մյուս երկրներին արգելեց նավարկել։ Ամբողջ բեռնափոխադրությունն անցավ թուրքերին՝ վիթխարի շահույթ բերելով գանձարանին։ Իսկ ինչպիսի՞ նավեր էին նրանք օգտագործում։ Շատ տարածված տարատեսակ էր ղարամուրսալը՝ ծանր, երկարավուն ու շատ արագընթաց երկկայմանի նավը։ Ծովի արևմտյան շրջանում թուրքերն օգտագործում էին նավեր, որոնց անվանում էին հյումա. ղեկամասի մոտ դրանք լայն էին, բարձր նավեզրերով, ունեին տարբեր բեռնատարողություն և 1-3 կայմ։ Գինին Դանուբի նավահանգիստներ էին փոխադրում գալիոնները։ Կիրառվում էին նաեւ «ճայ» տեսակի մեծ նավակներ։

Սակայն ծովագնացության մեջ ամենատարածված ապրանքատար փոխադրամիջոցը նավա անվամբ հայտնի առագաստանավերն էին. դրանք ունեին կլորավուն տեսք, բարձր նավեզրեր և կարող էին տանել մինչև 120տ բեռ։

Անեցիները, որոնք կորցրել էին պետությունն ու հայրենիքը, բնակություն հաստատել Ղրիմից մինչև Լեհաստան և միակ ջրային տարածքը, որ տեսել էին, իրենց սակավաջուր գետակն էր, դարձան ծովի հետ սերտորեն առնչվող, ծովով հաց վաստակող մարդիկ։ Ծովի մարդիկ…

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՎԵՐ, ԱՆԳԼԻԱԿԱՆ ԾՈՎԱՀԵՆՆՐ

Ֆրանսիային անգնահատելի ծառայություններ մատուցած Մարգարը և նրա որդիներ Հովանն ու Հովսեփը XVII դ. հայոց կապիտալի ամենազարմանալի մարդկանցից են։

Հոր ազգանվան շուրջ կան տարակարծություններ. աղբյուրների մեծամասնություններում նա հիշատակվում է Ավանչենց (ֆրանսերեն՝ Avancsing) ձևով, մի հետազոտող նրան կոչում է Ավագ Շինենց, մյուսն էլ համարում է, որ դա Նոր Ջուղայում հանրահայտ Հովհանջանենց գերդաստանի անվանման փոփոխված ձևն է։ Բայց այս տարընթերցումները մի կողմ թողնենք, որովհետև սույն պարագայում դա այնքան էլ էական չէ։

Մարգար Ավանչենցը երեք որդի ուներ. մեկը՝ Մարտիրոսը, բնակություն էր հաստատել Փարիզում, մյուս երկուսը՝ Հովանը և Հովսեփը՝ Հնդկաստանում։ Հայտնի չէ, թե ինչպես և ինչու Մարգարը գրավեց Ֆրանսիայի տնտեսական հանճար, ֆինանսների նախարար Կոլբերի ուշադրությունը։ Ձգտելով Ֆրանսիան վերածել զորեղ գերտերության, Կոլբերն աչքը տնկեց Հնդկաստանի վրա՝ նպատակ ունենալով բաժին առնել Արևելքի անբավ հարստություններից։ Խնդիրն իրագործելու համար նա հոլանդացիների և անգլիացիների

Page 15: Hayer ev tcover

15

օրինակով 1667թ. հիմնեց ֆրանսիական «Արևելահնդկական ընկերությունը»։ Ապա նույն թվականին կազմավորեց նավերից բաղկացած արշավախումբ և ուղարկեց Հնդկաստան՝ առևտրական համայնք՝ ֆակտորիա, հիմնելու համար։ Նավախումբը ղեկավարում էին ֆրանսիացի Քարոնը և նորջուղայեցի Մարգար Ավանչենցը։

Ինչո՞ւ հայը։

Ըստ իս, այստեղ կարող է միայն մեկ տրամաբանական բացատրություն լինել. դարեր շարունակ ջուղայեցիները գտնվում էին Հնդկաստանում և մեծ համբավ էին վայելում իրենց լայնածավալ առևտրատնտեսական գործունեությամբ։ Մարգարը, հավանաբար, կարողացել էր Կոլբերին համոզել, որ, օգտագործելով ազգակցային, հայրենակցական կապերը, կկարողանա Հնդկաստանում ապահովել Ֆրանսիայի տնտեսական ներկայությունը ։ Հօգուտ այս փաստարկի խոսում է նաև այն հանգամանքը, որ նրա որդիներ Հովանն ու Հովսեփը դրանից մեկ տարի առաջ՝ 1666-ին, արդեն գտնվում էին Հնդկաստանում, և Մարգարը, բնականաբար, ճշգրիտ տեղեկություններ ուներ իրավիճակի վերաբերյալ։

Նավախումբը ժամանեց Արաբական ծովի ափին, Թափթի գետի բերանին, Գուջարաթ նահանգում գտնվող հայահոծ Սուրաթ նավահանգիստ, որտեղ դեռևս 1613 թ. անգլիացիները հիմնել էին Հնդկաստանում իրենց առաջին ֆակտորիան։ Այստեղ ֆրանսիացիներին դիմավորեց անգլիացիների ակնհայտ չկամությունը, անթաքույց դիմադրությունը, որը հետագայում պիտի վերածվեր բախումների և ռազմական գործողությունների։ Բանն այն է, որ երբ անգլիացիները ոտք էին դրել Հնդկաստան, նրանց էլ քրիստոնեաբար ընդունել և աջակցեցել էին հայրենիքից հեռու գտնվող, պետականազուրկ հայերը։ Անգլիացիները հիմնեցին «Արևելահնդկական ընկերությունը», որն, ըստ էության, Բրիտանական կայսրության արտասահմանյան կազմավորումն էր, պետակառավարական օտարերկրյա ինքնուրույն դեպարտամենտ։ Աստիճանաբար փորձառություն ձեռք բերելով, շահագործելով Հնդկաստանը և ապագա գաղութացման հիմքերը դնելով, անգլիացիները, բնականաբար, պետք է ձգտեին ձերբազատվել նաև վտանգավոր առևտրատնտեսական մրցակիցներից՝ հայերից։ Վերջիններիս թևի տակ առնելու, վերահսկելու, ենթարկեցնելու նպատակով դեռևս 1628թ. Մադրասում պայմանագիր կնքվեց «Արևելահնդկական ընկերության» և հայ վաճառականների առաջանորդներից մեկի՝ խոջա Փանոս Քալանթարի միջև։ Այդ պայմանագրի համաձայն, հայերն ստանում էին մի շարք արտոնություններ, առանձնաշնորհներ, սակայն պարտավոր էին իրենց բեռնափոխադրումներն իրականացնել բացառապես անգլիական նավերով։ Այսպիսով, հայերը հայտնվեցին կախյալ վիճակում։

Սակայն կար մի նրբություն։ Չնայած խոջա Փանոս Քալանթարը հեղինակավոր անձնավորություն էր, բայց բոլոր հայ վաճառականների անունից հանդես գալու ոչ լիազորություն ուներ, ոչ էլ կարող էր ունենալ։ Հնդկահայերը, նույնն է թե՝ նորջուղայեցիները, միասնականորեն չէին ղեկավարվում անգամ հարազատ քաղաքում, ուր մնաց թե օտարության մեջ որևէ մեկի ենթարկվեին։ Սա այն եզակիություններից մեկն էր, երբ անմիասնականությունը դրական դեր խաղաց. հայերը չէին կարող մնալ կապանքների մեջ և իրենց բիզնեսի հաջողության համար օգտագործում էին հնարավոր բոլոր միջոցները, քանզի նպատակը մեկն էր՝ տնտեսական շահավետությունը և նպատակահարմարությունը։

Page 16: Hayer ev tcover

16

Եվ այսպես, 1667թ. Մարգար Ավանչենցը ֆրանսիական նավախմբով եկավ Սուրաթ ու հանդիպեց անգլիացիների դիմադրությանը։ Սակայն դժվարությունների առաջ չընկրկեց, 1669թ. գնաց Գոլկոնդա՝ Հնդկաստանի հինգ ինքնիշխան փոքրիկ պետություններից մեկը, որը հռչակված էր ալմաստի հանքերով։ Մարգարի առաքելությունը երկու նպատակ ուներ՝ ֆրանսիացիների համար առևտրով զբաղվելու իրավունք ձեռք բերել ու ֆրանսիական ֆակտորիա հիմնել։ Միանգամից ասենք, որ երկու նպատակին էլ հասավ. օգտագործելով ազդեցիկ ազգակիցների կապերը՝ նա Գոլկոնդայի իշխան Աբդուլա Քութուբ-շահից մի հրովարտակ ձեռք բերեց, համաձայն որի ֆրանսիական «Արևելահնդկական ընկերությունն» իշխանության ամբողջ տարածքում ազատորեն առևտուր անելու առանձնաշնորհ ստացավ, ընդ որում՝ առանց ապրանքների ելումուտի դիմաց մաքս վճարելու։ Սա մի արտոնություն էր, որը դրանից քիչ առաջ անգլիացիները մեծ չարչարանքների գնով էին կարողացել ձեռք գցել, իսկ հոլանդացիներին առհասարակ չէր հաջողվել։ Հետո Մարգարը գնաց Մադրասից հյուսիս գտնվող Մուսուլիփաթամ քաղաք (նորջուղայեցիներն անվանում էին Մուչլիբանդար), հիմնեց ֆակտորիա ու որպես դրա նախագահ՝ Հնդկաստանի այդ մասում սկսեց ղեկավարել ֆրանսիական ամբողջ առևտուրը։

Սակայն, թերևս, էլ ավելի մեծ համբավի հասան նրա որդիները։ Հովանն ու Հովսեփը, որոնք օտար աղբյուրներում հայտնի են Ջոն և Ջոզեֆ Դա-Մարկ կամ Դեմարկորա անվամբ, պատկանում էին այն հայ վաճառականների թվին, որոնք կտրականապես դեմ էին անգլիացիների տնտեսական տիրապետությանը և ցանկանում էին ինքնուրույնաբար գործել։ Նրանք առաջնորդվում էին այն իրավաբանական սողանցքով, որ 1628 թ. պայմանագրի համաձայն հայ վաճառականները, ճիշտ է, իրենց բեռները պետք է փոխադրեին անգլիական և ոչ այլ օտարերկրյա նավերով, սակայն դա չէր նշանակում, թե բիզնես չեն կարող ծավալել ... սեփական նավերով։ Միամիտ եղբայրները չգիտեին, որ անգլիացիներն այս պարագայի դեպքում էլ ուժեղ հակամիջոց ունեին։

Հովան ու Հովսեփ Մարգարյանները 1666թ. Հայդարաբադում միացրեցին իրենց կապիտալները, 27.550 ռուփի ընդհանուր գումարով հաստատեցին գործընկերային հարաբերություններ և բիզնեսն սկսեցին Մադրասից 5 մղոն հեռավորության վրա գտնվող Միլափուր9 կամ Սան Թոմե քաղաքում։ Երբ նրանց հայրն սկսեց ղեկավարել ֆրանսիական ֆակտորիան, եղբայրներն ամբողջովին անցան թանկագին քարերի առևտրի ոլորտ։ Աստիճանաբար դառնալով Հնդկաստանի ամենանշանավոր ակնավաճառներից, նրանք սկսեցին եռանդուն կերպով առևտուր անել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Պեգուի՝ բիրմական իշխանապետություններից մեկի, հարավ-արևելյան Ասիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Եղբայրներին, բնականաբար, փոխադրամիջոց էր անհրաժեշտ, և նրանք կառուցեցին բարձրակարգ, օվկիանոսագնաց առագաստանավեր ու սկսեցին անձամբ տեղափոխել իրենց բազմամիլիոն արժողությամբ բեռները։

Բնականաբար, դա չէր կարող վրիպել անգլիացիների աչքից. նախ, Մարգարյաններն նրանց թշնամիների՝ ֆրանսիացիների, բարեկամներն էին, երկրորդ, վատ օրինակ էին ծառայում այլոց՝ ցույց տալով, թե անգլիացիներին կարելի է շրջանցել և անկախաբար ծովային առևտուր անել։ Դրան հարկ էր վերջ դնել։

9Միլափուր՝ թամիլերենից թարգմանաբար նշանակում է սիրամարգերի քաղաք։

Page 17: Hayer ev tcover

17

Վերևում արդեն ասացինք, որ անգլիական «Արևելահնդկական ընկերությունը» պետություն էր պետության ներսում կամ, ավելի ճիշտ, պետությունից դուրս։ Ցամաքում ընկերությունն ուներ զինված ուժեր, որոնցում ընդգրկված էին ինչպես անգլիացի զինվորականներ, այնպես էլ մեծաթիվ տեղացիներ։ Այս ռազմական ուժն էր, որ հետագայում դուրս մղեց թե՛ մյուս տնտեսական մրցակիցներին՝ եվրոպացիներին ու հայերին, թե՛ ճնշեց երկրի ներսում ծագած ազատագրական շարժումները։

Իսկ ինչպե՞ս էին անգլիացիները վերահսկում ծովը։ Գտնվել էր բավականին պարզ, բայց արդյունավետ միջոց։ Հնդկաստանի մերձակա ծովերում վխտում էին Եվրոպայի տականքները՝ գողերը, ավազակները, մարդասպանները, թալանչիները, որոնք իրենց երկրներում խույս տալով դատաստանից, զբաղվում էին ծովահենությամբ։ Նրանք գրեթե լիովին վերահսկվում էին անգլիական «Արևելահնդկական ընկերության» կողմից ու գտնվում նրա հովանավորության ներքո։ Ծովահենները լայնորեն և անթաքույց կերպով օգտագործվում էին՝ դաս տալու համար այն անհնազանդներին, ովքեր փորձում էին դուրս գալ անգլիացիների ենթակայությունից և ինքնուրույնաբար ծովային առևտրով զբաղվել կամ բեռնափոխադրումներ իրականացնել։ Ահա այդպիսի պատժի ենթարկվեցին Մարգարյան եղբայրները։

1685թ. Հնդկաստանի Մադապոլամ նավահանգստում խարիսխ ձգեց Հովանի «Նոր Երուսաղեմ» առագաստանավը, որի որովայնում կուտակված էր վիթխարի հարստություն՝ ալմաստներ, հակինթներ, զմրուխտներ, գոհարներ, կարկեհաններ և այլ թանկագին քարեր՝ 565 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ (ներկայիս գներով բեռան արժեքը կկազմեր շուրջ 100 միլիոն ֆունտ)։ Երբ նոյեմբերի 21-ին առևտրանավը դուրս եկավ բաց ծով՝ Բենգալյան ծոց, «Արևելահնդկական ընկերության» թելադրանքով ու հրահրմամբ անգլիական ծովահենները հարձակում գործեցին, զավթեցին նավը և կողոպտեցին ամբողջ բեռը։

Նույն թվականին ծովահենները զավթեցին մյուս եղբոր՝ Հովսեփի, 350 տոննա բեռնատարողությամբ «Սանկտա Կրուզ» («Սուրբ Խաչ») առաջնակարգ նավը, որը նույնպես թանկագին քարեր էր փոխադրում։ Հետաքրքիր է այսպիսի մանրամասն. Հովսեփը, հավանաբար, վայելում էր սեփական նավանձնակազմի սերն ու հարգանքը, այդ իսկ պատճառով, երկյուղ կրելով հնարավոր խռովությունից, ծովահենները նրան ու որդուն երկար ժամանակ փակի տակ պահեցին, որպես պատանդ։

Դժբախտաբար, չգիտենք՝ թալանից հետո Մարգարյանները շարունակեցի՞ն, արդյոք, ծովային ինքնուրույն առևտուրը, թե՝ ոչ։ Ստույգ հայտնի է, որ Հովսեփը վախճանվեց 1697 թ. նոյեմբերի 27-ին, ինչով եղբայրների համագործակցությունն ավարտվեց։ Բիզնեսն սկսելով 27.550 ընդհանուր դրամագլխով, Մարգարյանները 30 տարվա ընթացքում վաստակել էին 2 մլն ռուփի զուտ շահույթ։

Հովսեփը մահացավ 1704 թ., և տապանաքարի վրա արձանագրված էր, որ նա ոչ միայն նավատեր էր, այլև՝ նավապետ, անձամբ էր նավ վարում։

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԹԱՓԱՌԱԿԱՆՆԵՐԸ

Page 18: Hayer ev tcover

18

Ուշ միջնադարում հայն Ասիայից Արևմտյան Եվրոպա չէր կարող անցնել ու ետ դառնալ առանց Միջերկրականը հատելու։ Փորձեց է՛լ Ղրիմով ու Արևելյան Եվրոպայով, է՛լ Ռուսաստանով՝ չարդարացվեց. ճիշտ է, այդ ճանապարհները համեմատաբար ապահով էին, բայց՝ երկարատև ու ծախսատար։ Տնտեսապես ամենանպատակահարմարը թուրքական նավահանգիստներից Միջերկրականը հատելն էր. չնայած ծովային փոխադրումները որոշակի, ուղղակի վտանգներ էին պարունակում՝ ի դեմս ծովահենների ու նավաբեկությունների, սակայն զգալիորեն էժան էին և արագ։

1612թ. առևտրատնտեսական պայմանագիր կնքվեց Օսմանյան Թուրքիայի ու Հոլանդիայի՝ եվրոպական առևտրանավագնացային գերտերության միջև։ Սակայն թուրքերը մի նախապայման էին դրել՝ իրենց նավահանգիստներում թույլ էին տալիս խարիսխ ձգել միմիայն հոլանդական դրոշ կրող նավերին, այլ ոչ օտարերկրյա, թեկուզ հոլանդական ապրանքներով բեռնավորված լողամիջոցներին։

«Եվրոպայի կայսրուհի» Ամստերդամում վաղուց ի վեր տնտեսական լայն գործունեություն ծավալած հայ վաճառականներն ուշադրություն դարձրեցին պայմանագրի այդ կետին։ Մի կողմից ակնհայտ էր, որ հոլանդական նավերով ապրանքներ տեղափոխելը շահավետ էր, մյուս կողմից պարզից էլ պարզ էր, որ էլ ավելի ձեռնտու էր ոչ թե նավ վարձակալելը, այլ սեփականն ունենալը։ Սակայն՝ ինչպե՞ս։ Տրամաբանական ելքն աչքի առաջ էր։

1653 թ. ապրիլի 21-ի թվակիր մի հիշատակություն կա առ այն, որ Ամստերդամից դուրս են եկել հինգ առևտրանավեր, որոնց ուղեկցում էին յոթ ռազմանավեր՝ ծովահեններից կամ այլ երկրների պետական զավթումներից պաշտպանելու համար։ Հոլանդական դրոշի ներքո լողացող առևտրանավերից չորսն ընթանում էին Թուրքիա, մեկը՝ Վենետիկ։ Այդ չորս նավերից երկուսն իրենց նավակողերին կրում էին այսպիսի անվանումներ՝ Coopman van Armenien («Հայաստանի վաճառական») և Coopman van Persien («Պարսկաստանի վաճառական»)։ Կասկածից վեր է, որ այդ նավերը պատկանում էին հայ վաճառականներին, թերևս՝ նորջուղայեցիներին, որովհետև անհնար է պատկերացնել, թե հոլանդացիներն իրենց նավերն այդպիսի անուններով կկոչեին։ Այսինքն, ակնհայտ է, որ հայերն իրենց նավերը կառուցել, պաշտոնապես գրանցել էին Ամստերդամում և, հոլանդական դրոշն օգտագործելով, առևտուր էին անում Թուրքիայի հետ։

Զմյուռնիայի հոլանդական հյուպատոսի գրավոր տեղեկագրում նշվում է, որ 1653թ. մայիսի 5-ին «Հայաստանի վաճառականը»՝ «Գերդերլանդ» ռազմանավի ուղեկցությամբ, բարեհաջող խարիսխ է ձգել նավահանգստում։ Հայկական այս առևտրանավի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1699-ին, ըստ որի այն Ամստերդամից եկել ու բեռնաթափվել էր Զմյուռնիայում։ Վերջին անգամ նավը հիշատակվում է Զմյուռնիայում 1714թ.՝ Smirnsche Coopman («Զմյուռնիայի վաճառական») անվամբ։ Պարզ թվաբանական գործողությունը հուշում է, որ հայոց առևտրանավը Միջերկրականի ջրերում լողացել է առնվազն 61 տարի։ Ասում ենք՝ առնվազն, որովհետև հիմնվում ենք միայն ստույգ տեղեկությունների վրա։ Այնինչ շատ բան անհայտ է։ Օրինակ, ովքե՞ր էին նավատերերը, ի՞նչ տեսակի նավ էր, ուրիշ ի՞նչ նավահանգիստներ է մտել, ի՞նչ եղավ «Պարսկաստանի վաճառականը»։ Հարցեր, որոնց պատասխաններն սպասում են իրենց ուսումնասիրողներին։

Page 19: Hayer ev tcover

19

Մի բան անկասկած է՝ Միջերկրականի հայ թափառաշրջիկների հուշն ամփոփված է տարբեր նավահանգիստների սրտերում…

ՄԱՐԿՈՍ- ՆԱՎԱՍԵՐԸ

XVII դարում Հարավային Հնդկաստանում, Հինդուստան թերակղզու Արևմտյան Գատա լեռների և արևմտյան առափնյակի Մալաբարյան ափ կոչվող վայրի միջև գտնվող Մալաբար (կամ Միլափուր) նավահանգստում ապրում էր Մարկոս Ըռըզադ տարօրինակ անվամբ մի տարօրինակ նորջուղայեցի։ Այս վաճառականը տիրապետում էր պորտուգալերենի, որովհետև Մալաբարը 1517-1662 թթ. եղել էր պորտուգալացիների տիրապետության ներքո, իսկ ինքն էլ Մալաբարի իշխանն էր։

Երբ նավահանգիստն անցավ անգլիացիներին, Մարկոսը 1664 թ. հունվարի 4-ին պորտուգալերեն մի նամակ գրեց առ Անգլիայի թագավոր Կարլ II։ Նամակն ու ոսկե մի տուփ առած՝ գնաց Մադրաս և դրանք հանձնեց «Արևելահնդկական ընկերության» ներկայացուցիչ սըր Էդուարդ Ուինթերին։ Հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, ընկերության գործակալներից ոմն Ջեյմս Բանս դրանք Royal Katherine առագաստանավով Անգլիա տարավ և արքունիք հասցրեց հուլիսին։ Նամակը պահպանվել է10, իսկ տուփի պարունակության ինչ լինելը թողնում ենք ընթերցողի երևակայությանը։

Նամակի որոշ հատվածների թարգմանությունն այսպիսին է (փակագծերի բացատրությունները մերն են - Խ.Դ.). «… Ես, Մարկո Ռոզադոս, ազգությամբ հայ, Մալաբարի կառավարիչ (guernador, իշխան, նահանգապետ, քաղաքագլուխ) հայցում եմ Ձեզ ինձ դասել Ձեր հավատարիմ հպատակների շարքը»։ Ապա շարադրում է, թե ինչ ընծաներ է ուղարկում. «Մի մատանի՝ խոշոր կապույտ գոհարով (Rubin, ռուբին, հակինթ), ևս մի մատանի՝ մեծ դեղին ադամանդով (Wellow Diamond), մի մատանի՝ փոքր հակինթով, մեկ հատ Բահրեյնի մարգարիտ, ոսկեկուռ մի կարմիր հակինթ, մի գոհար (Sardonix, եղեգնաքար), որ կարելի է կրել լանջապանակի վրա կամ մասնատել, ևս մի մեծարժեք կարկեհան (Carbucla)։ Այս ամենն ամփոփում եմ մի ոսկե տուփի մեջ, կնքում սեփական անվամբ և նվիրում Ձեզ»։

Ինչո՞ւ, ինչո՞ւ էր այսպիսի շռայլ ընծաներ ուղարկել, ո՞րն էր այս առատաձեռն նվիրատվության դրդապատճառը։

Բանից պարզվում է, որ մեր վաճառականին դուր չէին գալիս սովորական, հնդկական 100-200 տոննա բեռնատարողությամբ նավերը, նա երազում էր ունենալ անգլիական, Անգլիայում կառուցված մի խոշոր նավ և նամակում իր ուղարկած թանկարժեք քարերի դիմաց ԿարլզII-ից դա էր խնդրում…

Հոռետեսների կասկածները փարատելու համար ասենք, որ պորտուգալերեն նամակի տակ պարզ, դյուրընթեռնելի հայերենով ստորագրված էր՝ Մարկոս Ըռըզադ։

Հայտնի չէ միայն՝ անգղիացվոց թագավորն արձագանքե՞ց, արդյոք, և կատարվե՞ց, արդյոք, հայ նավասերի երազանքը…

10 Public Records office Museum, Chancery Lane, London, Case K. N 113.

Page 20: Hayer ev tcover

20

ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՔԱՂԱՔԸ

Ռուսաց մեծ ու նշանավոր գետերից մեկի՝ Դոնի գլխով շատ բան է անցել։ Նա ականատեսն է եղել պատերազմների, նվաճումների, կենաց ու մահու կռիվների, մարդկային ողբերգական ճակատագրերի։ Նրա ափերին ծնվեց ու մեռավ հայկական մի հարուստ և աշխատասեր քաղաք՝ Նոր Նախիջևանը։ Ի՞նչ բան է քաղաքի մահը. դա նրա բնակիչների ուծացումն է, տարրալուծումը։ Հայոց քաղաքների պատմության մեջ Նոր Նախիջևանի տարեգրությունը նման է օազիսի տեսիլքի, երկնընկա ասուպի։ Գետափնյա հայոց այդ բնակավայրը խորհրդանիշն է ազգային ինքնության կորստի, ցավալի, բայց միանգամայն հասկանալի մարմնավորումն այն բանի, թե ինչպես տնտեսական գործոնը և ժամանակը ոչնչացրեցին ազգային պատկանելության զգացողությունը՝ թողնելով սոսկ հուշ։ Որը գրեթե ոչինչ չարժե, եթե դասառության չի ծառայում։

XVIII դ. առաջին տասնամյակներից Ռուսաստանն սկսեց նվաճել Կասպից ծովից Սև ծով ընկած վիթխարի, բարեբեր տարածքը։ Սակայն զինուժով նվաճելը մի բան է, պահպանելը, իրացնելը՝ միանգամայն այլ։ Պարսիկների ու թուրքերի դեմ առաջնապահ պատնեշ դնելու, Կովկասի կիսավայրենի լեռնականներին հպատակեցնելու նպատակով Ռուսաստանը հարավի ամբողջ երկայնքով մեկ հիմնեց ամրոցներ։ Այդ ռազմական հենակետերի գոյատևման, կայազորների կենսապահովման համար անհրաժեշտ էր բնակչություն, և ռուսական պետական միտքը փայլուն, իմաստուն ելք գտավ. երաշխավորելով օժանդակություն, աջակցություն, տրամադրելով ապրուստ վաստակելու, տնտեսական գործունեության դյուրություններ՝ Ռուսաստանը, չունենալով պետք եղած սեփական մարդկային ռեսուրսները, բնակության հրավիրեց ոչ մուսուլման ժողովուրդների՝ հույների, հրեաների, ֆրանսիացիների, գերմանացիների, բուլղարացիների, սերբերի, մոլդովացիների և այլոց։ Եվ, անշուշտ, հայերի։ Այստեղ կար ռազմաքաղաքական խորիմաստություն. նախ, հարավը բնակեցնելու, յուրացնելու էին քրիստոնյաները, երկրորդ, ռազմական ընդհարումների, պատերազմների ժամանակ առաջին հարվածը կընդունեին այլ ազգությունները, ոչ ռուսները։

Պետականամտորեն հաշվարկված այս քաղաքականությունը լիովին համահունչ էր նաև հայոց ազգային նպատակներին, ձեռնտու էր ազգային շահերի տեսակետից։ Իսկ պետականազուրկ վիճակում, մուսուլմանական լծի տակ գտնվող հայությունը միայն մեկ գերխնդիր ուներ՝ գոյապահպանվել։ Ռուսաստանի հարավը աշխարհագրորեն մոտ էր Հայաստանին, կլիմայապես հարմար էր, բարքերի ու սովորույթների տեսակետից՝ ըմբռնելի ու ծանոթ, տնտեսական գործունեություն ծավալելու իմաստով՝ ապահով։ Ուրիշ ի՞նչ լավ տարբերակ կարող էր լինել, քան ռազմական տեսակետից զորեղ, քրիստոնյա Ռուսաստանի հովանավորությունը։ Սա հայոց և ռուսաց ընդհանուր շահերից բխող, միանգամայն իրատեսական հաշվենկատություն էր։

Կասպից ծովի ափերին ու Կովկասում տարածվեցին արևելահայերը, հատկապես՝ պարսկահայերն ու ղարաբաղցիները, իսկ Ղրիմում վաղուց ի վեր արդեն հաստատվել էին նախկին անեցիները։

Page 21: Hayer ev tcover

21

Երբ ռուսական զորքերը 1736թ. գրավեցին Ազովի ծովը, սրա ափերին արդեն բնակվում էր 63 հայ և հույն ընտանիք։ Երբ խնդիր առաջացավ 1749թ. կառուցված Ռոստովի ամրոցն ամրապնդել խաղաղ բնակչությամբ (այդ ժամանակ, ի դեպ, ամրոցի բնակիչների մեջ հիշատակվում էր վաճառական Ավետիքի որդի Գրիգորը), ընտրությունը կանգ առավ հայերի վրա։ Իշխանությունների հորդորներով թեմական առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը ղրիմահայերին սկսեց կոչ անել, համոզել տեղափոխվել Դոնի ափ։ Այդ քարոզչությունը կամավոր-պարտադիր բնույթ էր կրում և որոշակի խելամիտ փաստարկներ պարունակում. թեպետ թերակղզին վաղուց յուրացված էր, հայերը բազմադարյա կայուն բնակություն ունեին, այդուհանդերձ, դեռևս լուրջ վտանգներ կային՝ Ղրիմը կարող էր դառնալ նորանոր ընդհարումների, պատերազմների թատերաբեմ։ Արքեպիսկոպոսի քարոզչությունն արդյունավետ եղավ. 1779թ. Ղրիմի Կաֆա, Բախչիսարայ, Ղարասուբազար, Կոզլով, Աքմեչիտ, Հին Ղրիմ քաղաքների 11.418 և ինը գյուղերից 1.180 հայ իրենց կահ-կարասին, ունեցած-չունեցածը բարձեցին սայլերի վրա ու ճանապարհ ընկան։ Դա դժվարագույն, դաժան անցում էր, ոմանք մահացան, շատերը հիվանդություններ ձեռք բերեցին։

Ղրիմից եկած գյուղաբնակները համայնական համախմբվածությունը պահպանելու համար հաստատվեցին Դոնի տարբեր վտակների ափերին և հիմնեցին հինգ գյուղ՝ Չալթր, Թոփտի, Մեծ Սալա, Փոքր Սալա և Նեսվիտա։ Իսկ քաղաքացիները բնակվեցին Դոնի ձախ ափին և սկսեցին կառուցել նոր քաղաք։ Նոր Նախիջևանի պաշտոնական հիմնարկեքը կատարվեց 1781թ. ապրիլի 21-ին։

Ո՞րն էր պատճառը, ի՞նչն էր գրավչությունը, որ ղրիմահայերին դրդեց թողնել թերակղզում դարավոր նստակեցությունը, գալ-հաստատվել միանգամայն նոր վայրում և հիմնել մի ամբողջ քաղաք։ Դրդապատճառները մի քանիսն էին։ Նախ, հայերին տրվեց գրեթե լիակատար ինքնավարություն. տնտեսական մի շարք առանձնաշնորհներից բացի, նրանք օժտվեցին կրոնական դավանանքի և մայրենի լեզվով արդարադատություն իրականացնելու ազատություններով ու զերծ մնացին ճորտությունից։ Քաղաքն ուներ սեփական զինանշան, կնիք, քաղաքապետարան (մագիստրատ) և իր նախաձեռնությամբ եռամյա ժամկետով ընտրում էր քաղաքագլուխ (առաջին քաղաքագլուխը Միքայել Կողբեթլյանն էր)։

Երկրորդ կարևորագույն պատճառը տնտեսական ընդարձակ գործունեություն ծավալելու համար խիստ հարմար աշխարհագրական դիրքն էր։ Դոնի ավազանում ագուցվում էին ցամաքային ու ջրային խոշոր առևտրային ուղիները։ Դոն-Ազովի ծով-Սեւ ծով-Միջերկրական ծով ջրային երթուղին խոստանում էր տնտեսական վիթխարի շահավետություն, մյուս կողմից Ռուսաստանի հարավը կապվում էր կենտրոնական նահանգների հետ։ Դա տնտեսական զարգացման ենթադրելի հեռանկար էր, որում, առանց կեղծ համեստության ու սնապարծության, էական դերակատարություն ունեցավ Նոր Նախիջևանը։

Նորնախիջևանցիները կառուցեցին բազմաթիվ գեղեցիկ տներ, խանութներ, կրպակներ, իջևանանատներ։ Օգտագործելով Ղրիմում ձեռք բերած վաղեմի փորձը, նրանք զարկ տվեցին երկրագործությանը, անասնապահությանը, արհեստագործությանը (բավական է ասել, որ զբաղվում էին 72 արհեստներով) և, իհարկե, առևտրին։ Սրանցից բխեցին նաև արդյունաբերական արտադրության հարակից ճյուղերը՝ ճարպահալությունը,

Page 22: Hayer ev tcover

22

բրդամշակումը, կաշեգործությունը, մետաքսագործությունը, ծխախոտագործությունը, օղու և գինու, աղյուսի, կղմինդրի, հախճասալի արտադրությունները։ Եթե հիմնադրման առաջին տարում քաղաքում կար կաշվի, կտորեղենի ներկման, կոշկի ու մետաքսի ընդամենը 9 արհեստագործական ձեռնարկություն, ապա արդեն 1840-ին՝ 32 գործարան, և իր նշանակությամբ Նոր Նախիջևանը դարձավ Ռուսաստանի հարավի երրորդ քաղաքը՝ Օդեսայից ու Տագանրոգից հետո։

Սակայն հայաքաղաքի տնտեսական կյանքում, բնականաբար, առաջնակարգ տեղ էր գրավում ձկնարդյունաբերությունը, և մեր նյութի թելադրանքից ելնելով՝ հիմնականում կանդրադառնանք այդ ճյուղին։

Դոնում վխտում էին բազմաթիվ ձկնատեսակներ, որոնք ոչ միայն հարյուրավոր փթերով որսվում ու թարմ վիճակում վաճառվում կամ արտահանվում էին, այլև գարնանն ու ամռանը աղադրվում էին, չորացվում, ապխտվում։ Ձկից ստացվում էին նաև լուսավորման համար օգտագործվող յուղ, կաշվի արտադրության մեջ գործածվող սոսինձ և, իհարկե, խավիար։ 1844-1845 թթ. Հ. Խալիբյանը, Կ. Հայրապետյանը, Ն. Բաբասինյանը, Պ. Սահակյանը, Գ. Խաթրանյանը, Պ. Ակիմովը, Ստ. Զոլոտարյովը, Մ. Խրալյանը, Մ. Խոջայանը, Մ. Պոպովը, Կ. Սալտիկովը, Մ. Կողբեթլյանը և Գ. Խոջայանը վաճառեցին 27.271 փութ ձկնկիթ։ Նրանք սև խավիարը գնում էին Աստրախանից, կարմիրը՝ Ազովի ձկնարաններից և այդ ամենը կամ վերավաճառում էին օտարերկրացի առևտրականներին, կամ իրենք էին ուղղակի արտահանում (օրինակ, Գևորգ Խաթրանյանի նավերը Տագանրոգի նավահանգստից հասնում էին Ղրիմ, Օդեսա, Կ. Պոլիս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա)։

Հարկ է նշել, որ նորնախիջևանցիների առևտրային նավագնացությունն ուներ որոշակի առանձնահատկություններ։ Բանն այն է, որ քաղաքն ինքը նաև շահավետ միջնորդական առևտրի խոշոր կետ էր. Սիբիրից, Ռուսաստանի կենտրոնական նահանգներից այստեղ էին բերվում բազմաթիվ ապրանքատեսակներ (ցորեն, յուղ, երկաթ և այլն), որոնք յուրահատուկ «վերատեսակավորման» էին ենթարկվում. մի մասը նորնախիջևանցիներն իրացնում էին երկրի հարավում, մյուս մասը Տագանրոգից արտահանում էին այլ երկրներ։ Չնայած քաղաքի նավակայանն ընդարձակ ու բարենորոգ էր, այնուամենայնիվ, նախատեսված չէր մեծ բեռնատարողությամբ նավեր ընդունելու համար։ Այսպես, եթե 1850 թ. այստեղ կառանվեցին 189 փոքր ու միջին մեծության նավեր, ապա 1859-ին ընդամենը 50 տեղական նավակներ։ Թվաքանակի կտրուկ նվազումը բացատրվում էր տնտեսական աննպատակահարմարությամբ. խոշոր նավերը կանգնում էին բաց ծովում, եւ նորնախիջևանցիները դրանք բեռնաթափելու կամ բեռնավորելու համար օգտագործում էին առափնյա «նավատորմիղը»՝ տասնյակ նավակներ ու մակույկներ, ինչը ժամանակի զգալի կորուստ էր պատճառում։ Ահա թե ինչու Տագանրոգի նավակայանի դերակատարությունը առաջնային էր, բացի այդ, 30-ական թվականներից Նոր Նախիջևանի հանդիպակաց՝ աջ ափին արագորեն կառուցապատվում էր Ռոստովը՝ իր խոշոր նավահանգստով։ Ըստ իս, սա տնտեսական շահերով թելադրված առաջին գործոնն էր, որն ապագայում հանգեցրեց Ռոստովի կողմից հայաքաղաքի «կլանման», տնտեսական տարրալուծման և, որպես հետևանք, համայնքի էական քայքայման։ Ընդ որում, համայնքի ուծացումը կատարվեց խորհրդային իշխանության հաստատման պատճառով, երբ վերջնականապես ոչնչացվեցին Նոր Նախիջևանի ինքնավարությունը և տնտեսական հիմնասյունը՝ մասնավոր կապիտալը։ Իսկ մինչ այդ…

Page 23: Hayer ev tcover

23

Մինչ այդ քաղաքը շարունակում էր տնտեսապես զարգանալ, հարստանալ ու ծաղկել։

Նորնախիջևանցիների տնտեսական գործունեության էությունն ըմբռնելու համար հարկ է նկատի առնել մի առանձնահատկություն. այն ժամանակ գոյություն չուներ բիզնեսի «մասնագիտացում» (բիզնեսն իր սահմանները նեղացնում է, մարդն զբաղվում է բիզնեսի որևիցե մի տեսակով այն պարագայում, երբ կա մրցակցություն), և դրամատերերն իրենց կապիտալները ներդնում էին բոլոր այն ոլորտներում, որոնք պարզ հաշվարկով կարող էին շահույթ բերել։ Արտահանում էին հացահատիկ, ձկնկիթ, ճարպ, յուղ, բուրդ, երկաթ, ներմուծում էին բուսական յուղ, ծխախոտ, չիր, հունական գինի, ձիթապտուղ, շաքար, մերձարևադարձային, մրգեր, համեմունքներ, ընկույզ, գորգ, մետաքս, կտորեղեն և այլն։ Մի մասը փոխանակում էին ռուսական ապրանքներով, մյուս մասը վաճառում Յարոսլավլի, Պոլտավայի, Խարկովի, Վորոնեժի և այլ նահանգներում, Դոնի ու Սև ծովի կազակաբնակ շրջաններում, Նիժնի Նովգորոդի Մակարևյան և այլ տոնավաճառներում, Սիբիրում։

Մեր ժողովրդի փառապանծ գերդաստաններից մեկի՝ Լազարյանների, պղնձաձուլական ու հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրացման կարևոր շուկաներից մեկը Նոր Նախիջևանն էր։ (Պատահական չէ, որ Լազարյանները ռուսական արքունիքում մշտապես պաշտպանում էին համայնքի շահերը, իսկ 1833թ. քաղաքի ու հայկական գյուղերի չունևորների համար տրամադրեցին 3.000 ռուբլի։ Փողի գնողունակության մասին պատկերացում տալու համար ասենք, որ 50-60 ռուբլով կարելի էր մի տնակ կառուցել)։ Միայն 1818թ. Միքայել Պոպովը (Տեր-Հովհաննիսյան, 1830-1832թթ.՝ քաղաքագլուխ), երկու այլ գործընկերների հետ, Նոր Նախիջևանի նավակայան բերեց Լազարյանների 43 հազար փութ երկաթը։ Առհասարակ Տագանրոգի նավահանգստից տարեկան արտասահման էր արտահանվում Լազարյանների ձեռնարկությունների 600-700 հազար փութ երկաթը, և դրա մենաշնորհը, անշուշտ, պատկանում էր հայերին։

Նոր Նախիջևանը դարձավ Տագանրոգի մատակարարը։ Նույն 1818 թ. Մ. Պոպովն ու աղյուսի գործարանատեր Գ. Խաթրանյանը Սիբիրից և այլ տոնավաճառներից Տագանրոգ բերեցին և արտասահման առաքեցին համապատասխանաբար 3500 փութ և 1400 փութ յուղ ու ճարպ։ 1841թ. Տագանրոգի նավահանգստից արտասահման մեկնեցին 214 ռուսական, հունական, իտալական, անգլիական, թուրքական, ավստրիական նավեր, և դրանցում զգալի էր հայ վաճառականների ապրանքների տեսակարար կշիռը, իսկ բուն քաղաքում առաջին ֆիրման հիմնեց Մ. Պոպովը։

1840 թ. Նոր Նախիջևանի ներքին և արտաքին առևտրի շրջանառությունը կազմեց 8 մլն ռուբլի։

Այժմ հարկ է անդրադառնալ կարևորագույն խնդրի՝ ի՞նչ դեր ուներ կապիտալը համայնքի ազգային ինքնապահպանության, գոյատևման գործում։ Երկու բառով ասած՝ վիթխարի և ամենաառաջնային։ Բայց ավելի լավ է այդ բանն ի ցույց դնենք կոնկրետ մարդկանց օրինակով։

Նոր Նախիջևանի ամբողջ պատմության, բոլոր ժամանակների ամենանշանավոր կապիտալիստը Հարություն Պողոսի Խալիբյանն էր։ Այս մարդու պապը՝ Հարություն Իգնատոսի Սպանդովը (կոչվում էր նաեւ Խալիբյան կամ Խալիբսզ) եղել էր Ղրիմից առաջին

Page 24: Hayer ev tcover

24

ներգաղթողներից և մահացել էր հենց 1779-ին։ Որդին առևտրային գործերով գնացել էր Մոլդովա, ապա Պետերբուրգ, ուր և վախճանվել էր 1792-ին։ Հոր թողած կապիտալը խելամտորեն գործադրելով՝ Հարությունը դարձավ Նոր Նախիջևանի ամենահարուստ մարդը։ Նա տիրում էր 400 դեսյատին11 հողատարածքի, որտեղ կային 1200 թթենի, 3600 մրգատու ծառ, 300 խաղողի որթ։ Պահում էր 1500 ոչխար և 50 անգորական այծ։ 1838թ. Նոր Նախիջևանում պաշտոնապես առևտրով էր զբաղվում 99 հոգի, և միայն Հ. Խալիբյանն էր 2-րդ գիլդիայի վաճառական։ 1842-ին նա բանակին մատակարարեց 3.000 չետվերտ12 տարեկանի ալյուր ու 282 չետվերտ ձավար։ Կանոնավոր կերպով զբաղվում էր նաև քարածխի առևտրով. 50-ական թթ. Լուգանսկից 5 տարի շարունակ անտրացիտ էր տեղափոխում ու վաճառում Աստրախանի նավահանգստին։ Ուներ բրդալվացման 5 ձեռնարկություն, որտեղ աշխատում էին հազարավոր մարդիկ, իսկ բարձրորակ բուրդն առաքում էր Անգլիա ու Հոլանդիա։ Վերջապես, Կ.Պոլսում ուներ ձկան ու ձկնկիթի վաճառքի մշտական գրասենյակ։

Հ. Խալիբյանը ոչ միայն ամենահաջողակ, ունևոր, այլև ամենանշանակալից հեղինակություն վայելող անձնավորությունն էր, նա բոլորից շատ՝ հինգ անգամ (1833-1835 և 1842-1853թթ.) ընտրվեց քաղաքագլուխ։

Այո, Հ. Խալիբյանի հեղինակությունը թեև նշանակալից էր, սակայն անառարկելի, անվիճելի չէր։ Եվ այստեղ մենք առնչվում ենք այն բարքերին, մարդկային փոխհարաբերություններին, որոնք տիրում էին քաղաքում։

Ձգտելով «հասկանալ» Նոր Նախիջևանը, տողերիս հեղինակը բազմաթիվ զուգահեռներ է անցկացրել այդ քաղաքի և սփյուռքահայ այլ համայնքների միջև։ Այսպիսի մի օրինաչափություն է նկատվում՝ այն գաղթօջախներում, որոնք բաղկացած էին պատմական բնօրրանի միևնույն բնակավայրի ներկայացուցիչներից (ինչպես, ասենք, նորջուղայեցիներինը), այնտեղ ներհամայնքային կյանքը համերաշխ էր, միասնական նպատակների ու խնդիրների շուրջ համախմբված։ Եվ հակառակը։ Սակայն Նոր Նախիջևանն այս օրինաչափությանը չի ենթարկվում, բացառություն է (իսկ բացառությունը, ինչպես հայտնի է, հաստատում է օրինաչափության իսկությունը)։ Նորնախիջևանցիները թեպետ նույն հողուջրի մարդիկ էին, ծագումով անեցիներ, սակայն մշտական վեճերը, կռիվները, գզվռտոցը գրեթե անպակաս էին։ Կրակին յուղ էին ավելացնում ոչ միայն բուրժուաժողովրդական հովերով տարված հեղափոխականները (ինչպես, ասենք, Միքայել Նալբանդյանը կամ Միքայել դպիր Ուստայանը, որն արևմտահայ աղբյուրներից մեկում կոչվում է ժպտաբեր Պայտարյան ազգանվամբ, և որին Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանն անվանում էր տաքգլուխ երիտասարդ), այլև ամենասովորական քրեական հանցագործները։ Ո՞րն էր հակամարտության, անհանդուրժողականության, անհամախմբվածության չարյաց արմատը։ Ըստ իս, պատճառը կապիտալի որակն էր։ Նորնախիջևանցիները հարստացել էին գրեթե միանգամից, նախնական կապիտալի կուտակումը տեղի էր ունեցել շատ արագ, իսկ դա պահանջում էր ներդրումների նոր ոլորտներ։ Սակայն այդ ասպարեզները սահմանափակ էին, իսկ կապիտալն էլ, բնականաբար, անհավասարաչափ էր տեղաբաշխված։ Մենք վերևում արդեն ասել ենք, որ այն ժամանակ բիզնեսի «մասնագիտացում» չկար, բոլորն զբաղվում էին շահութաբեր ամեն ինչով, շատ փող ունեցողն ավելի շատ էր վաստակում, իսկ նախնական

11 1 դեսյատինը=1,09 հեկտարի։ 121 չետվերտը=9 փթի կամ 144 կգ։

Page 25: Hayer ev tcover

25

կապիտալի ներդրման հնարավորությունները սուղ էին։ Այնինչ այդպիսի կապիտալ ունեցողները քաղաքում շատ-շատ էին։

Դա պատճառ դարձավ, որ Նոր Նախիջևանը կիսվի երկու մասի՝ խալիբյանականների ու մեկ այլ նշանավոր վաճառականի՝ Կարապետ Հայրապետյանի կողմնակիցների։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ Հ. Խալիբյանը հանդիսանում էր քաղաքում եկեղեցական գործերի գործակալը, իմա՝ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչը։ Եվ ահա Կ. Հայրապետյանը նրան մեղադրանք ներկայացրեց առ այն, որ, իբր, եկեղեցիներին պարտք էր 123.551 ռ. 92 կոպեկ ու յուրացրել էր բնակչության հանգանակած 50 հազար ռուբլին։ Հ. Խալիբյանը հերքում էր բոլոր մեղադրանքները։ Բայց խոսակցությունները չէին դադարում, կռիվները գնալով թեժանում էին, ու քաղաքում ստեղծվել էր անտանելի իրավիճակ։

Գուցե տարօրինակ, պարադոքսային թվա, բայց այս իրադրությունից ծնվեց մի նախաձեռնություն, որը փառքով պսակեց հենց Հարություն Խալիբյանի անունը։

Վեճը հարթելու, բնակչությանը հանդարտեցնելու նպատակով 1858թ. Ղրիմից Նոր Նախիջևան ժամանեց թեմական առաջնորդ Գաբրիել արք. Այվազյանը և հունիսի 22-ին երկու կողմերի ներկայությամբ ժողով գումարեց (ի դեպ, վիրավորված Հ. Խալիբյանը չմասնակցեց)։ Ներկա էին քաղաքի 42 երևելիները՝ քաղաքագլուխ Սիմոն Ալաջալյանի ղեկավարությամբ։ Բազմաժամ քննարկումներից հետո խնդիրը հանգուցալուծվեց ու կայացվեց սողոմոնյան որոշում. բոլոր մեղադրանքները հանվեցին, իսկ Հ. Խալիբյանը խոստացավ... 50 հազար ռուբլի տրամադրել Ղրիմում հայոց ուսումնարան հիմնելու և 20 սանի անվճար ուսում տալու համար։ Չորս օր անց՝ հունիսի 26-ին, նա հատկացրեց գումարն ու ստորագրեց պաշտոնական վավերագիրը։

Նույն թվականի հոկտեմբերի 12-ին Թեոդոսիայում, Զյուպիեթյան եղբայրներից վարձակալած տանը բացվեց ուսումնարանը (առաջին տեսուչ՝ Սարգիս Տիգրանյան)։ Մեկ տարի անց տեղափոխվեց Ալթունճյան եղբայրների տուն, մինչև կկառուցվեր առանձին շենք։ 1861 թ. սեպտեմբերի 10-ին վարժարան այցելեց Ղրիմում գտնվող Ալեքսանդր II ցարը։ Ներկա էին ինչպես երկրամասի առաջին դեմքերը, այնպես էլ ղրիմահայության ականավոր ներկայացուցիչները, այդ թվում և՝ հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, նրա եղբայր Գաբրիել արք. Այվազյանը և բարերարը։ Շրջելով ուսումնարանով, ծանոթանալով դասավանդման գործընթացին, ցարը սեղմեց Հ. Խալիբյանի ձեռքը և ասաց. «Շնորհակալություն բարի գործի համար»։

Ուսումնարանի նոր, սեփական շենքը բացվեց 1862 թ. սեպտեմբերի 8-ին։ Դա կլասիցիզմի ոճով կառուցված եռահարկ գեղեցիկ շինություն էր (ճարտարապետ՝ Ալեքսանդր Սերգիսյան), ուներ բազմաթիվ դասասենյակներ, ննջարաններ, ճաշարան, ընթերցասրահ, դահլիճ և նախատեսված էր 150-200 աշակերտների համար, ընդ որում՝ թե Արևելյան, թե Արևմտյան Հայաստաններից։ Այստեղ կրթություն ստացան ապագայի բազմաթիվ նշանավոր հայորդիներ, ինչպիսիք էին նկարիչ Վարդգես Սուրենյանցը, հասարակական ու պետական գործիչ Հովհ. Մութաֆյանը, Կարապետ Կոյլավյանը՝ Բոդուշանից, Ղազարոս Սպենդիարյանը, մոսկվաբնակ հայտնի վաճառական, ագուլեցի Կարապետ Քալանթարյանը, Ախալցխայի քաղաքագլուխ Հովակիմ Գեղամյանը և այլք։

Page 26: Hayer ev tcover

26

1870 թ. դեկտեմբերի 4-ին ուսումնարանը վերածվեց սեմինարիայի՝ դադարելով լինել զուտ ազգային հաստատություն։ Հ. Խալիբյանը վեց տարվա ընթացքում ուսումնարանի պահպանման համար ծախսեց 200 հազար ռուբլի։ Ավելացնենք նաեւ, որ շենքը կանգուն մնաց ընդհուպ մինչև 1943 թ., երբ գերմանական օդուժի կողմից ենթարկվեց ռմբահարության։

Հ. Խալիբյանը վախճանվեց 1871 թ. ապրիլի 24-ին և թաղվեց Նոր Նախիջևանի Սբ. Նիկողայոս եկեղեցում՝ կնոջ ու վաղամեռիկ որդու կողքին։

Մյուս ականավոր նորնախիջևանցին Մկրտիչ Գոգոյանն էր (1796-1865 թթ.)։ Սա զարմանալի ճակատագրի տեր մարդ էր։ Տասնութ տարեկան հասակում հորից ժառանգություն մնացած 4000 ռուբլով մեկնել էր Լեհաստան, վարձակալել սաթի հանքեր և ութ տարի զբաղվել դրանց շահագործմամբ։ Արդյունքում լիակատար սնանկության էր մատնվել ու վերադարձել հարազատ քաղաք։ Որբերի և այրիների իրավարանից փոխարինաբար վերցրել էր հորից քույրերին ժառանգած 4000 ռ. օժիտի գումարը և գնացել մեկ այլ հայկական բնակավայր՝ Ղզլար, ուր ազգակիցները զբաղվում էին ոգելից խմիչքի լայնածավալ առևտրով։ Նրան ընդառաջում են, օժանդակում, և Մ. Գոգոյանը բավականին գումար է վաստակում։ 1825 թ. քույրերի ամուսնանալու կապակցությամբ գալիս է Նոր Նախիջևան, նրանց վերադարձնում թե 4000 ռուբլին, թե տրամադրում ամբողջ վաստակած փողը և կրկին հայտնվում զրոյական մակարդակի։ Բայց քանի որ անձնական առաքինությունների՝ բարության, ազնվության, օրինավորության շնորհիվ ղզլարցիների մոտ արդեն վստահություն էր ձեռք բերել, նրան նորից ընդառաջում են՝ ապառիկ գինի և օղի են տրամադրում։ Որոշ ժամանակ այս առևտրով զբաղվելով՝ Գոգոյանը վաստակում է 3000 ռ., վերադառնում Նոր Նախիջևան ու գործնական հարաբերություններ հաստատում Հարություն Խալիբյանի հետ. նրանցից յուրաքանչյուրը ներդնում է 10-հազարական ռուբլի, ապա մեծահարուստ հույն վաճառական Սկարամանգայից պարտք են վերցնում 25 հազար ռուբլի և ամբողջ գումարը ներդնում Աստրախանի ձկան, խավիարի ու ձկան սոսնձի առևտրի մեջ։ Այդ գործունեությունը տևում է հինգ տարի՝ գործընկերներից յուրաքանչյուրին բերելով տարեկան 15 հազար ռուբլի զուտ եկամուտ։ Ձկնեղենի առևտրից բացի, նրանք Սիբիրից ներկրում էին կովի յուղ ու վաճառում օտարերկրացի առևտրականներին։

1840 թ. Մ. Գոգոյանն ու Հ. Խալիբյանը, որոնք արդեն Նոր Նախիջևանի ամենահամբավավոր վաճառականներն էին, Պողոս Սուլթան-Շահի և Սկարամանգայի հետ պետությունից վեց տարի ժամկետով վարձակալում են Սև ծովի ձկնավաճառության մենաշնորհը։ Միաժամանակ Դոնի ավազանի ածխահանքերից անտրացիտ են մատակարարում Կասպից ծովի շոգենավերին, իսկ Սիմեոն Մալայանի ընկերակցությամբ կովի յուղ և ալյուր մատակարարում Սևաստոպոլի կայազորին։

Մ. Գոգոյանի ու Հ. Խալիբյանի մտերմությունը շարունակվում է մինչև վերջ, մինչեւ 1863 թ., երբ Մ. Գոգոյանն անբուժելի հոգեկան հիվանդություն է ստանում ու երկու տարի անց վախճանվում։

Մարդը մահանում է, բայց նրա թողած գործն է մնում։ Ի տարբերություն Հ. Խալիբյանի, Մ. Գոգոյանը քաղաքին է կտակում խոշոր գումար այն պայմանով, որ դրա շահութատոկոսներով Նոր Նախիջևանում հիմնվի իր անունը կրող իգական հայկական դպրոց։ Կտակարարի վերջին կամքը կատարվեց՝ 1882 թ. դպրոցը բացվեց և հայուհիների

Page 27: Hayer ev tcover

27

տասնյակ սերունդների բարձրակարգ, 7-ամյա կրթություն տվեց ընդհուպ մինչև 1918 թ., երբ խորհրդային իշխանությունը Գոգոյանի գիմնազիայի կյանքը խլեց։

Նոր Նախիջևանի բարերարների մասին խոսելիս չի կարելի շրջանցել նաև վերոհիշյալ Միքայել Պոպովի որդիներին։ Միջնեկը՝ նախկին քաղաքագլուխ Քերոբը, 1916 թ. կառուցեց և համայնքին նվիրաբերեց մի գեղեցիկ երկհարկանի շենք՝ Աշխատասիրաց տունը, որը դարձավ հայոց հավաքատեղին։ Այստեղ էին գտնվում Աղքատ հայերի եկեղեցական հոգաբարձության վարչությունը, Նախիջևանի համայնքային վարչությունը, Ռոստով-Նախիջևանի հայկական կոմիտեն, մանկապարտեզը, կարի արհեստանոցը, իսկ դահլիճում կազմակերպվում էին զանազան հավաքույթներ։

Կրտսերը՝ Մանուկը, կառուցեց մի շահութաբեր տուն, որի եկամուտն ամբողջությամբ հատկացվում էր քաղաքի Հռիփսիմյան իգական վարժարանի ծախքերը հոգալու համար։

Իսկ ավագ որդին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ վանքի (կառուցվել է 1783-1807 թթ.) երեցփոխան Գաբրիելը, 1918 թ. ձեռնարկեց վանքի հիմնանորոգումը։ Ընդ որում, ծախքի (80 հազ. ռ.) մեծ մասը ինքն էր տրամադրելու, իսկ մնացյալ գումարը, նրա հորդորով, հատկացնելու էին քաղաքի մյուս մեծահարուստները։

Զարմանալի մարդիկ էին այս եղբայրները։ Նրանց համար դաս չէր եղել, ետ չէր պահել անգամ այն հանգամանքը, որ երբ 1914 թ. հունիսի 29-ին Մշո Սուրբ Կարապետ վանքի մոտ կատարեցին իրենց հոր անունը կրող երկրագործական վարժարանի հիմնարկեքը, 1915 թ. ապրիլին թուրք ցեղասպանների հեղած անմեղ արյունը ողողեց թե վանքը, թե վարժարանի հիմքերը։ Նրանք շարունակում էին իրենց քսակից շռայլորեն բաժին հանել և տեր կանգնել ազգին։ Մինչև բոլշևիկյան իշխանությունը խլեց ամեն ինչ ու նրանց վտարեց թե քաղաքից, թե երկրից…

Ամփոփելով խաղաղ Դոնի խաղաղ հայաքաղաքի մասին մեր պատմությունն ասենք, որ 1918 թ. Նոր Նախիջևանում կար 6 վանք ու եկեղեցի, 8 վարժարան, Դրամատիկական արվեստի սիրահարների ընկերություն, 8 բարեգործական հաստատություն, որոնցից միայն Պատրիարք Իզմիրլյանի անվան հայկական բարեգործական ընկերությունն ուներ 10 ցկյանս ու 122 իսկական անդամներ։

Ահա սա՛ էր կապիտալի դերը քաղաքի ազգապահպանության գործում։

Նոր Նախիջևանը մեր ժողովրդին տվել է արվեստի, գրականության, մշակույթի, գիտության, կրթության, հասարակական-քաղաքական ոլորտի բազմաթիվ գործիչներ։ Քաղաքում էր ապրում նաև Սարգիս Սարյան (Сергей Сариев) անուն-ազգանվամբ մանուֆակտուրայի մի համեստ վաճառական, որի որդուն՝ Մարտիրոսին, վիճակված էր դառնալ հայ գեղանկարչության դասական…