budgeting as a corporative governance modern system (in armenian)

8
Ա.Սուվարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ռ.Սահակյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ [email protected] Դ.Սահակյան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ [email protected] ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳ ºñ¨³Ý, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý ³ñ¹Ç ÑÇÙݳËݹÇñÝ»ñÁ, N4, 2005, ¿ç.333-338 Տնտեսավարման ժամանակակից համակարգերի առանձնահատկություններից մեկը տնտեսավարող սուբյեկտների (այդ թվում` առևտրային բանկերի) կառավարման ավանդական մեթոդներից անցումն է դեպի առավել նոր, ժամանակակից մեթոդներն ու համակարգերը: Կառավարման նման համակարգերի շարքին դասվում է բյուջետավորումը կամ բյուջետային կառավարումը: Բյուջետային կառավարումը – դա բյուջեների միջոցով բանկի օպերատիվ կառավարման համակարգ է ըստ ֆինանսական պատասխանատվության կենտրոնների (ՖՊԿ), որը հնարավորություն է տալիս հասնել սահմանված նպատակներին` ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման միջոցով: Բյուջետային կառավարման ներդրումն առևտրային բանկերում հնարավորություն է տալիս բանկը դիտարկելով որպես միասնական, ամբողջական համակարգ` իրականացնել ակտիվների և պասիվների, եկամուտների ու ծախսերի և դրանցով պայմանավորված դրամական հոսքերի հաշվեկշռված, համակարգված, փոխհամաձայնեցված կառավարում: Բյուջետավորումը կարելի է ներկայացնել նաև որպես որակյալ և օպերատիվ կառավարչական որոշումների ընդունման համակարգ: Դա մի գործիք է, որը հստակ պատկերացում է տալիս բանկում առկա իրավիճակի, շուկայում նրա զբաղեցրած տեղի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Upload: davit-sahakyan

Post on 25-Mar-2016

217 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

A.M.Suvaryan, D.A.Sahakyan, R.A.Sahakyan. Budgeting As a Corporate Management Modern System. Social-Economy Current Problems of the Republic of Armenia, N4, Yerevan, 2005, p. 333-338.

TRANSCRIPT

Page 1: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

Ա.Սուվարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ռ.Սահակյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

[email protected]

Դ.Սահակյան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ

[email protected]

ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳ

ºñ¨³Ý, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý ³ñ¹Ç ÑÇÙݳËݹÇñÝ»ñÁ, N4, 2005,

¿ç.333-338

Տնտեսավարման ժամանակակից համակարգերի առանձնահատկություններից մեկը

տնտեսավարող սուբյեկտների (այդ թվում` առևտրային բանկերի) կառավարման

ավանդական մեթոդներից անցումն է դեպի առավել նոր, ժամանակակից մեթոդներն ու

համակարգերը: Կառավարման նման համակարգերի շարքին դասվում է

բյուջետավորումը կամ բյուջետային կառավարումը:

Բյուջետային կառավարումը – դա բյուջեների միջոցով բանկի օպերատիվ

կառավարման համակարգ է ըստ ֆինանսական պատասխանատվության կենտրոնների

(ՖՊԿ), որը հնարավորություն է տալիս հասնել սահմանված նպատակներին`

ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման միջոցով: Բյուջետային

կառավարման ներդրումն առևտրային բանկերում հնարավորություն է տալիս բանկը

դիտարկելով որպես միասնական, ամբողջական համակարգ` իրականացնել

ակտիվների և պասիվների, եկամուտների ու ծախսերի և դրանցով պայմանավորված

դրամական հոսքերի հաշվեկշռված, համակարգված, փոխհամաձայնեցված

կառավարում: Բյուջետավորումը կարելի է ներկայացնել նաև որպես որակյալ և

օպերատիվ կառավարչական որոշումների ընդունման համակարգ: Դա մի գործիք է, որը

հստակ պատկերացում է տալիս բանկում առկա իրավիճակի, շուկայում նրա

զբաղեցրած տեղի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Page 2: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

2

Բյուջեն – դա որոշակի ժամանակահատվածի կտրվածքով ֆինանսական

ցուցանիշների միջոցով արտահայտված ծրագիր է, որը կազմվում է, ելնելով բանկի

ռազմավարական կողմնորոշիչներից (նպատակներից)` դրանց առավել արդյունավետ

տարբերակով հասնելու համար: Հետևաբար, բյուջետավորումը կարելի է ներկայացնել

որպես բյուջեի (բյուջեների) կազմման և կատարման անընդհատ գործընթաց:

Բյուջեների ձևավորման հիմնական նպատակն է խթանել, նպաստել հետևյալ

կառավարչական խնդիրների լուծմանը.

1. բանկի ֆինանսական վիճակի կանխատեսում,

2. ծրագրային ցուցանիշների և դրանց փաստացի արդյունքների համեմատական

վերլուծություն,

3. բացահայտված շեղումների գնահատում և վերլուծություն:

Այսպիսով, բյուջեներն արտահայտում են կորպորատիվ հարաբերություններ և

կորպորատիվ կառավարման գործիք են:

Սակայն հարկ է նշել, որ բյուջետավորումը – դա բյուջեների մեխանիկական

միասնություն չէ: Բանկում տարբեր բյուջեների առկայությունը դեռևս չի նշանակում, որ

այստեղ ներդրված է բյուջետային կառավարման համակարգ: Բյուջետավորումը, որպես

կառավարչական տեխնոլոգիա, իր մեջ ներառում է բանկային գործունեության

առանձին կողմերը բնութագրող ցուցանիշների միջև փոխադարձ կապերի և

ազդեցության բազմակողմանի դրսևորման առավել բարդ մեխանիզմներ, ինչը

պահանջում է բյուջետավորման փիլիսոփայության առավել խորը ընկալում և

բյուջետավորման տեխնոլոգիայի առանցքային սկզբունքների բացահայտում:

Բյուջետային կառավարման համակարգը կառուցվում է որոշակի սկզբունքների

վրա, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է բյուջետավորման

փիլիսոփայության մի մասը, իսկ ընդհանուր առմամբ` դրանք բյուջետավորումը

ներկայացնում են որպես իմաստավորված գործընթաց` տարբերելով այն առանձին

բյուջեների մեխանիկական համախմբումից:

1, Բյուջետավորումը բանկի նպատակների իրագործման գործիք է: Սա

բյուջետավորման առաջին և ամենակարևոր սկզբունքն է: Էությունն այն է, որ

բյուջետավորումը` որպես գործընթաց, ինքնանպատակ չէ: Բյուջետավորման

վերջնական նպատակը բանկի առջև դրված ռազմավարական նպատակների և

խնդիրների իրագործումն է: Այսինքն` բյուջետավորումը հանդիսանում է բանկի

Page 3: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

3

ռազմավարության իրականացման գործիք: Նման տեխնոլոգիայի միջոցով ապահովվում

է անընդհատ կապ բանկի ռազմավարական նպատակների, այդ նպատակների

իրագործմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև վերջինիս իրականացման պլանների

կատարմանն ուղղված օպերատիվ գործընթացների միջև:

Հետևաբար` բյուջետավորումը կարելի է դիտարկել որպես բանկի ռազմավարությունը

գործողության մեջ դնող հարաբերությունների համակարգ:

2, Բյուջետավորումը բիզնեսի կառավարման ձև է: Ցանկացած տնտեսավարող

սուբյեկտի (այդ թվում` բանկերի) համար ինչպես կառավարման կազմակերպական,

այնպես էլ բյուջետային կառավարման կառուցվածքները պետք է ձևավորվեն, ելնելով

գործունեության (բիզնեսի) հիմնական ուղղություններից, և արտացոլեն այդ բիզնեսի

կառուցվածքն ու հիմնական առանձնահատկությունները: Բյուջետավորման հիմքը

կազմում է ֆինանսական հարաբերությունների համակարգը: Այն պետք է արտացոլի,

առաջին հերթին, բիզնեսի կառուցվածքը և գործունեության ոլորտների կազմը, որով

զբաղվում է կազմակերպությունը (տվյալ դեպքում` բանկը): Եթե բանկի առանձին

կառուցվածքային ստորաբաժանումներ դիտարկվեն որպես զուտ եկամտի ստացման

համեմատաբար անկախ ոլորտ, և եթե դրանցից յուրաքանչյուրն ունենա իր ինքնուրույն

բյուջեն, ապա այն կդառնա իրական գործիք յուրաքանչյուր ստորաբաժանման

գործունեության արդյունքների իրատեսական գնահատման համար: Առանց

ֆինանսական հարաբերությունների կառուցվածքի ձևավորման` բյուջեների կազմումը

հնարավորություն չի տա բացահայտել , թե որտեղ է կոնկրետ ձևավորվում զուտ

եկամուտը, և ինչպես է այն սպառվում, ինչպիսի նպատակային ցուցանիշներ են դրված

առանձին ստորաբաժանումների և դրանց ղեկավարների առջև և որքանով են դրանք

նվաճված:

Ֆինանսական կառուցվածքի հիման վրա բյուջետավորման գործընթացի

կազմակերպումը հնարավորություն է տալիս բացահայտել կառուցվածքային

ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը, և դրա հիման վրա

մշակել խրախուսման և պատժամիջոցների համակարգ:

3, Բյուջեն հաշվեկշռված ֆինանսական ցուցանիշների համակարգի հիման վրա

ձևավորված կառավարման ձև է: Նախքան բյուջեների մշակումը, անհրաժեշտ է

հստակեցնել այն ֆինանսական ցուցանիշները, որոնք բանկի ղեկավարության

տեսանկյունից հանդիսանում են առաջնային և դիտարկվում են որպես ծրագրավորվող

Page 4: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

4

ժամանակահատվածում բանկի գործունեության հաջողության չափանիշներ: Դրանք

այն ցուցանիշներն են, որոնք պետք է հանդիսանան կողմնորոշիչ` մնացած

ցուցանիշների կազմը և պահանջվող մակարդակը բացահայտելու համար: Այդ

ցուցանիշները պետք է բխեն բանկի ռազմավարական նպատակներից և սահմանվեն

հնարավորին չափ կոնկրետ և իրատեսական:

Դիտարկելով բանկը որպես ակտիվային և պասիվային գործառնությունների

միասնություն և համակարգ, բյուջետավորումը նախատեսում է ֆինանսական

ցուցանիշների հաշվեկշռվածության ապահովում, , ինչը հնարավորություն կտա

առավելագույնս փոխկապակցել բանկային հաշվեկշռի առանձին բաժինները և

դրանցում ընդգրկված հոդվածները, բացահայտել առանձին ցուցանիշների փոխադարձ

ներգործության և դրա ֆինանսական հետևանքների ալգորիթմը: Բյուջետավորման

գործընթացում դիտարկվող ցուցանիշները պետք է ներկայացնեն ֆինանսական

կառուցվածքի բոլոր տարրերն ընդգրկող համակարգ:

4, Բյուջետավորումը գործնականում կառավարում է բյուջեների միջոցով: Հաշվի

առնելով, որ առևտրային բանկերի գործունեության հիմնական նպատակը բանկի

շահութաբերության բարձրացումն է` իրացվելիության ընդունելի մակարդակի

պայմաններում, բյուջետային կառավարման տեխնոլոգիան առևտրային բանկերում

նախատեսում է 3 հիմնական բյուջեների մշակում.

- դրամական հոսքերի բյուջե,

- եկամուտների և ծախսերի բյուջե,

- կանխատեսվող ակտիվների և պարտավորությունների (պասիվների)

հաշվեկշիռ:

5, Բյուջետավորումն ընդգրկում է կառավարման լրիվ ուրվագիծը:

Գործնականում բավականին հաճախ հանդիպում է այն մոտեցումը, երբ

բյուջետավորումը նույնացվում է պլանավորման հետ: Այսինքն` բյուջետավորման

գործընթացը դիտարկվում է որպես բանկի ռազմավարական նպատակներին ուղղված

կարճաժամկետ օպերատիվ պլանների մի ամբողջություն: Բյուջետավորման հիմնարար

սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ այն կառավարման, այլ ոչ թե

պլանավորման համակարգ է: Իսկ ցանկացած կառավարչական գործընթաց իրենից

ներկայացնում է ամբողջական համակարգ, որտեղ ներառվում են պլանավորման,

կազմակերպման, վերահսկման, հաշվառման և կարգավորման գործառույթները: Որպես

Page 5: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

5

կառավարման համակարգ` բյուջետավորումն ապահովում է հաստատված պլանների

իրագործման համար անհրաժեշտ նախադրյալների, լծակների, շարժառիթների

առկայությունը, այսինքն` պլանավորման գործընթացի տրամաբանական

շարունակությունը:

6, Բյուջետավորումն ընդգրկում է կառավարման բոլոր մակարդակները:

Արդյունավետ բյուջետավորման համակարգի կարևորագույն հատկանիշներից մեկն այն

է, որ այն ամբողջապես տարածվում է կազմակերպական կառուցվածքի բոլոր

մակարդակների վրա: Բյուջետավորման գործընթացին բոլոր աշխատակիցների

ներգրավումը, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է բյուջեի որոշակի տողի

կամ հոդվածի համար, հնարավորություն է տալիս լուծելու մի քանի կարևորագույն

խնդիր.

- նվազում է բյուջետավորման գործընթացի բարդության աստիճանը` նրա

ապակենտրոնացման միջոցով (չափից դուրս կենտրոնացված բյուջեն դժվար է մշակել,

անընդհատ շտկել, ճշգրտել և հետևել դրա կատարմանը),

- բարձրանում է կոնկրետ կատարողների պատասխանատվությունը` բյուջեի

որոշակի ցուցանիշների կատարման համար նրանց իրավասությունների և

պարտավորթյունների ստանձման միջոցով,

- հնարավորություն է առաջանում ձևավորել մոտիվացիայի արդյունավետ

համակարգ` ելնելով բանկի ֆինանսական պլաններից և դրանց կատարման

արդյունքներից:

Ինչպիսի տարբերակով էլ իրագործվի բյուջետավորման կազմակերպական

գործընթացը` ներքևից վերև, վերևից ներքև կամ կոմբինացված, դա կոլեկտիվ

գործընթաց է, որին մասնակցում են բոլոր մակարդակների ղեկավարները: Բանկի բոլոր

մակարդակներում ծրագրերի հետևողական, հաջորդական համաձայնեցումը նման է

բանկի ղեկավարների միջև պայմանագրի կնքմանը` փոխհամաձայնեցված արդյունքի

հասնելու համար: Այդ պատճառով բյուջեն կարելի է սահմանել որպես պայմանագիր

ֆինանսական կառավարման մասնակիցների միջև` բանկի նպատակների

ձեռքբերմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների վերաբերյալ:

7. Բյուջետավորումն ունի անընդհատ բնույթ: Բյուջետավորման

փիլիսոփայության առանցքային դրույթներից մեկն այն է, որ այն անընդհատ գործընթաց

է: Ինչպես ցանկացած կառավարչական գործընթաց` բյուջետավորումը պետք է

Page 6: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

6

իրագործվի անընդմեջ: Սխալ է այն պատկերացումը, որ բյուջետավորումը բանկի

գործունեության պլանների կազմման գործընթաց է: Հաստատված պլանը` դա միայն

հիմք է պլանավորման հետագա աշխատանքները շարունակելու համար: Արդարացի է

այն պնդումը, որ ցանկացած պլան հաստատման պահին արդեն հնացած է: Դրա

պատճառն անընդհատ փոփոխվող պայմաններն ու չափանիշներն են, որոնք հիմք են

հանդիսանում պլանների նախապատրաստման համար: Փոփոխվում են նաև մեր

պատկերացումները, իրավիճակի գնահատման չափանիշները, ինչի արդյունքում

անհրաժեշտություն է առաջանում անընդհատ ճշգրտումներ և փոփոխություններ

մտցնել մշակված պլաններում:

Այսպիսով, նշված սկզբունքները հիմնականում բացահայտում են

բյուջետավորման փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Հաշվի առնելով նշվածը`

ներկայացնենք բյուջետավորման համակարգի արդյունավետ գործունեությունն

ապահովող հիմնական նախադրյալները.

- բյուջետավորման համակարգը պետք է փոխկապակցված լինի բանկում գործող

ֆինանսական պատասխանատվության կենտրոնների, ինչպես նաև հաշվառման

կենտրոնների հետ,

- այդ համակարգի ճշգրտման գործընթացը պետք է հետ չմնա բանկի

կառավարման համակարգերի, ֆինանսական կառուցվածքների և կազմակերպական

այլ բնույթի փոփոխություններից: Այն պետք է լինի ճկուն և արագ արձագանքի ներքին և

արտաքին միջավայրի փոփոխություններին,

- բյուջետային համակարգը պետք է պարտադիր զուգակցվի մոտիվացիոն

համակարգերի հետ,

- անհրաժեշտ է հստակ սահմանել ՖՊԿ կառավարիչների իրավունքները,

պարտավորությունները և պատասխանատվությունը աշխատանքի վերջնական

արդյունքների համար: Հնարավորության սահմաններում այս մոտեցումը պետք է

կիրառվի բյուջետավորման գործընթացին մասնակցող մյուս աշխատակիցների

նկատմամբ,

- բյուջեի առանձին հոդվածների գծով առաջադրանքները պետք է սահմանվեն,

ելնելով ելակետային իրավիճակներից, փաստացի նվաճումներից, բանկի ուժեղ և թույլ

կողմերից, հաշվի առնելով եկամուտների ավելացման (կամ ծախսերի նվազման)

բնագավառում բացահայտված հնարավորությունները,

Page 7: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

7

- անհրաժեշտ է կատարել իրավիճակային վերլուծություն` հաշվի առնելով

տարաբնույթ ռիսկերի հնարավոր առաջացման տարբերակները: Ռիսկերի առաջացման

դեպքերի համար անհրաժեշտ է մշակել համարժեք քայլեր, ինչպես նաև կորստի

փոխհատուցմանն ուղղված համապատասխան միջոցառումներ,

- բյուջեների կազմման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել

սեփականատերերի շահերը, տնտեսական և ներդրումային չափանիշներն ու

սահմանափակումները,

- օպերատիվ ֆինանսական պլանավորման գործընթացը պետք է կրի ոչ թե

դիսկրետ, այլ անընդհատ բնույթ: Նպատակահարմար է կիրառել սահող պլանավորման

գաղափարը: Նոր պլանային առաջադրանքները պետք է սահմանվեն փաստացի

արդյունքների ամփոփմանը զուգահեռ: Նման մոտեցումը համակարգից պահանջում է

մեծ ճկունություն, լարվածություն, իսկ բյուջետավորումը վեր է ածում անընդհատ

գործընթացի,

- ցանկալի է հնարավորության սահմաններում բյուջետային կառավարման մեջ

կիրառել «բազմատարբերակային» մոտեցումը: Այսինքն` բյուջետավորման բաժնի

կողմից մշակվում և հաստատվում է տվյալ ժամանակահատվածի բյուջեի օպտիմալ

տարբերակը, այնուհետև` հոռետեսական տարբերակը` հանգամանքների

անբարենպաստ զարգացման դեպքում, և լավատեսական տարբերակը`

հանգամանքների անսպասելի բարեհաջող ընթացքի դեպքում,

- բյուջետավորման գործընթացին պետք է ընդգրկել հնարավորին չափ շատ

մասնագետներ: Դա պայմանավորված է նրանով, որ պլանավորման գործառույթը

սերտորեն փոխկապակցված է կառավարման այլ գործառույթների հետ, մանավանդ`

բանկի անձնակազմի աշխատանքի մոտիվացիայի հետ:

Բյուջետային գործընթացի արդյունքում ձևավորվում է.

ա/ տեղեկատվություն բանկի գործունեության փաստացի արդյունքների, ինչպես

նաև օպերատիվ պլանային առաջադրանքներից դրանց շեղման աստիճանի

վերաբերյալ,

բ/ տեղեկատվություն բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ, ընդ որում`

ինչպես ողջ բանկի կտրվածքով, այնպես էլ գործունեության առանձին ոլորտների գծով:

Միաժամանակ հնարավորություն է ստեղծվում քանակապես գնահատել յուրաքանչյուր

ստորաբաժանման (ՖՊԿ) և գործունեության առանձին ուղղության գծով աշխատանքի

Page 8: Budgeting as a corporative governance modern system (in Armenian)

8

արդյունավետությունը, հաշվարկել բանկային ծառայությունների առանձին տեսակների

ինքնարժեքը` հաշվի առնելով ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ծախսերը:

Ժամանակակից պայմաններում բյուջետային համակարգի կառուցումը պետք է

հիմնվի շուկայի խորը ուսումնասիրության, բանկի հաճախորդների և գործընկերների

պահանջմունքների բացահայտման և բավարարման, ինչպես նաև բյուջետավորման, և

ընդհանուր առմամբ` բանկի կառավարման գործընթացներում բանկի ղեկավարների և

պատասխանատվության տարբեր մակարդակներով մասնագետների լայնամասշտաբ

ընդգրկման վրա: