СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.7 (17) МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 21-Jun-2020

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.7 (17)

МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН

PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.7 (17)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Հ. Բաղդասարյան բ.գ.թ., դոց. Ս. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Խ. Վարդանյան բ.գ.թ. Զ. Սարգսյան ի.գ.թ. Տ. Սիմոնյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. С. Мурадян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. А. Багдасарян к.ф.н., доц. С. Григорян к.ф.н., доц. Х. Варданян к.ф.н. З. Саргсян к.ю.н. Т. Симонян

Editorial Board

DSc, Prof. S. Muradyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Baghdasaryan PhD, Associate Prof. S. Grigoryan PhD, Associate Prof. Kh. Vardanyan PhD Z. Sargsyan PhD T. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

53

Մարիամ Ասատրյան ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար` փ.գ.թ., դոց. Ա. Ոսկանյան

Էլ. փոստ` [email protected]

“RESSENTIMENT”1-Ի ԴԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից մեծ նշանակություն ունի հայերի համար: Դրան հասնելու համար էական նշանակություն ունի, թե ինչ հոգեկերտվածքով, ազգայինի ինչպիսի հատկանիշներով են ներկայանում հայերն և թուրքերը:

Անխոս, Մեծ եղեռնը հայոց պատմության ամենաարյունոտ ու ցավալի էջն է: Մի քանի տարվա ըն-թացքում Արևմտյան Հայաստանում միլիոնավոր հայեր գազանաբար ոչնչացվեցին. սա սոսկալի աղետ է, որը մեծ ազդեցություն ունի հայի մտածողության, ինքնության գիտակցման ու ընկալման վրա: Այսօր յուրաքանչյուր հայ գիտի ցեղասպանության մասին, և հաճախ կարելի է լսել նման արտահայտություն` «թուրքերը կոտորել են մեզ»: Սա վկայում է այն մասին, որ մեր մտածողության մեջ ձևավորվել է մեզ` որպես մեծ կոտորածների ենթարկված ազգի ընկալում: Սրան զուգահեռ` մինչ այս պահն ականատես ենք եղել Թուրքական պետության անընդհատ մերժողական քաղաքականությանը, ինչը, կարծեք, եր-կու կողմերին էլ ստիպում է մշտապես խոսել ցեղասպանությունից, իսկ խոսել այդ մասին նշանակում է միշտ մտածել դրա մասին: Սակայն ինչպե՞ս կարելի է անընդհատ մտածել այդպիսի դաժանության, սպանդի ու բռնության մասին: Թուրքիայի պահվածքը, այս առումով, մնում է անհասկանալի, և բազում հարցերի տեղիք է տալիս. միթե՞ նրանց ժխտողականությունը պայմանավորված է միայն քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ պատճառներով, թե՞ կա որոշակի վախ ցեղասպանություն իրականացրածի հետնորդն զգալուց, որովհետև դա գուցե նրանց համար տրավմատիկ է և մեծ խոչընդոտներ կարող է առաջացնել ազգային ինքնության ձևավորման ճանապարհին:

Ներկայացվող հոդվածում քննարկվում են այն հարցերը, թե ինչպիսի հետևանքների կարող է հան-գեցնել ցեղասպան եղածի աշխարհայացքը հայի համար` հայի հոգեկերտվածքում ինչպիսի փոխակեր-պումներ է առաջացնում այդ փաստը, և ինչ հետևանքներ է թողել ցեղասպանությունը թուրքական ազ-գային ես-ի ձևավորման գործում:

Այս առումով հայի խառնվածքում մի քանի հատկանիշներ են տեսանելի դառնում: Դրանցից առա-ջինը կապված է ազգային հպարտության հետ` ունենք արիական ծագում, ապրել ենք հազարամյակ-ներ, մինչ մեզանից շատ հզորներն անհետացել են պատմության թատերաբեմից, աշխատասիրությամբ ու ստեղծագործական ներուժի շնորհիվ արարել ենք և այլն: Բայց սրա հետ մեկտեղ կա նաև թուրքի կողմից անարդարացի կերպով սպանդի ենթարկված լինելու գիտակցում, որի արդյունքում թուրքի կերպարն ընկալում ենք հավերժական թշնամու կերպար, որին պիտի պատժենք և վերականգնենք պատմական արդարությունը:

Այսպիսի բնութագրությունը հիշեցնում է փիլիսոփայության մեջ հայտնի “ressentiment” եզրույթը: “Ressentiment” հասկացությունը կիրառության մեջ է դրել գերմանացի փիլիսոփա Ֆ. Նիցշեն, և զարգացրել է Մ. Շելլերը: Ressentiment-ը հոգեկան ինքնաթունավորում է, որը խիստ որոշակի պատ-ճառներ և հետևանքներ ունի: Դա տևական հոգեկան տրամադրվածություն է, որը ծագում է որոշակի` ինքնին բնականոն և մարդկային բնության հիմնաշերտին պատկանող հույզերի և աֆեկտների լիցքա-թափումը սիստեմատիկորեն արգելակելու շնորհիվ և պատրանքային արժեքներ ստեղծելու և դրանց համապատասխանող արժեքային դատողություններ անելու տևական հակվածություն է առաջացնում

2:

Ressentiment-ը կառուցված է անզորության զգացողության վրա: Դրա կազմավորման ելակետը վրեժն է: Վրեժը ռեակտիվ ազդակ է, որին պետք է նախորդած լինի որևէ հարձակում կամ վնաս, սա-կայն անմիջականորեն առաջացող հակազդելու ցանկությունը հետաձգվում է, քանի որ կա չկարողա-նալու, անզոր լինելու զգացողություն: Վրեժի զգացողությունն ավելի հեշտ է վերածվում ressentiment-ի, երբ այն վերածվում է տևական, շարունակաբար «զրկված» ընկալվելու և զրկողի իշխանությունը մեր-

1 “Ressentiment”-ը ֆրանսերեն բառ է, որը բառացի թարգմանվում է ինքնաթունավորում: Սակայն դա ամբողջությամբ չի

արտահայտում հասկացության իմաստը: Հայերենում մասնագիտական գրականության մեջ հանդիպում են «ռեսսենտիմենտ» կամ «ռեսսենտիման» տարբերակները: Տարակարծություններից խուսափելու համար ավելի նպատակահարմար է օգտագործել հենց ressentiment տարբերակը: 2 Տե՛ս Ինքնություն, Տարեգիրք, Երևան, 1995, էջ 236:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

54

ժելու հոգեվիճակի1: Անհատի դեպքում դա առավել ակնհայտ է, երբ մարդն ունի ֆիզիկական թերու-

թյուններ: Նիցշեն համարում էր որ կանայք, երեխաները, ծերերը, հոգևորականներն ամենաակնառու ressentiment-ն ունեն, քանի որ նրանք թույլ են: Խնդիրն ավելի բարդ է, երբ հասարակություններ, ազգեր ու ժողովուրդներ են ապրում այն իրենց մեջ կրելով:

Հայկական ressentiment-ի մասին խոսելը բավական դժվար է, քանի որ որպես հայ չենք կարող ամ-բողջությամբ ձերբազատվել ցեղասպանության և առհասարակ վերջին երկու հարյուր տարվա պատ-մության մասին ունեցած անձնական, որոշակի հույզեր պարունակող վերաբերմունքից: Բայց դրա մասին լռելն էլ սխալ է, որովհետև այդ կերպ կխուսափենք ինքներս մեզ առերեսվելուց, կվախենանք բարձրաձայնել և արդյունքում այն սկսում է գլուխ բարձրացնել ու արտահայտվել այլ տեղերում:

Հայտնի է որ, ressentiment-ն արտահայտվում է երկու կերպ` դեպի ներս ուղղված և դեպի դուրս ուղղված

2: Հայկական ressentiment-ը չի արտահայտվում միանշանակորեն դրանցից մեկով: Երբեմն

մենք նմանվում ենք «բարոյականության մեջ ապստամբող ստրուկների», որոնք չեն կարողանում հաղ-թահարել իրենց անզորությունը և սկսում են այն տարալուծել այնպիսի արժեքների մեջ, ինչպիսիք են հավասարությունը, ազատությունը, մարդասիրությունը: Իհարկե, նշվածները բարոյագիտության տես-անկյունից բարձրագույն արժեքներ են, և առաքինի է դրանցով առաջնորդվելը, սակայն միջազգային քաղաքական տիրույթում դրանք դառնում են լոկ վերացական, ոչինչ չասող հասկացություններ, որոնք ամեն վայրկյան կարող են շահարկվել: Սա վտանգավոր է, քանի որ ժամանակի ընթացքում հնարավոր է արժեքների գերարժևորում, ինչը կհանգեցնի սեփական ինքնության մասին կեղծ պատկերացումների ձևավորման: Դա մոտավորապես կլինի այն իրավիճակը, ինչպիսին նկարագրում է Հակոբ Օշականի հերոս թուրք հազարապետը. «... նախ, մեզ ստոր գնահատելու թերութիւնը որդեգելէն յետոյ, վրան ավելցուցիք ձեզ ալ գերագնահատելու ուռուցիկութիւնը»

3:

Սրան զուգահեռ հանդիպում ենք նաև ressentiment-ի երկրորդ մոդելին` ուղղված դեպի ներս: Արտահայտման այս ձևի ակնհայտ օրինակներ են ժողովրդական ծիսակատարությունները, երգերը, գրական ստեղծագործությունները, որոնք Ա. Ոսկանյանի խոսքերով «եղելության էսթետիզացում են»

4.

...Դու մի՛ երգե, սիրու՛ն ծիծեռ, վերքը սրտիս հողին տակ, Ու պատվիրե՛ մանուկներուն, թո՛ղ չմոռնան հիշատակ...

Ressentiment-ի արտահայտման այս ձևում խոսքը դրա ներուժն ինքդ քո վրա շուռ տալու մասին է: Օրինակ` հրեաների մոտ, որոնց Նիցշեն համարում էր անսահման ressentiment կրող ժողովուրդ, ծայրահեղության են հասցվել մի քանի հատկանիշներ, իրենք իրենց գերազանցելու և ազգային ինքնագնահատականին համապատասխանող ճանաչման հասնելու համար: Մեզ` հայերիս մոտ ավելի շատ արտահայտվում է տեսական գաղափարների մակարդակում, որոնք դեռևս գործնական կիրառու-թյան չեն հասնում: Գործնականորեն թուրքին ներելու պարտավորություն պիտի ստանձնենք, բայց ներենք ոչ թե նրա համար, որ ցեղասպանություն է իրականացրել, այլ լինենք այնքան ուժեղ, որ այլևս դադարենք զբաղվել ինքնաթունավորմամբ: Այս տեսանկյունից ressentiment հասկացությունն արդեն չի ներկայանում բացառապես սև գույնի ներքո, այլ դառնում է ներուժ սեփական թուլությունը հաղթահա-րելու համար և ինչպես նշում է Ա. Ոսկանյանը, ցույց տալ, որ հայերն աշխարհում ներկա են եղել ոչ մի-այն որպես սփռյալ բեկորներ, որպես հավերժական դիասպորա` հերթական ջարդից խույս տվող հա-վերժական զոհեր, այլ որ հայերը որոշակի կոլեկտիվ ներկայություն են ունեցել պատմության մեջ, կա՛ն, և շարունակելու են իրենց տեղն ունենալ ազգերի հանրության մեջ որպես հենց այդ ճակատագիրն ապ-րած անշփոթելի կոլեկտիվ ներկայություն

5: Այդ ճանապարհին մեծ նշանակություն ունի թուրքին ճա-

նաչելը ևս: Մենք թուրքին ճանաչում ենք միայն «հետևանքներով», այն ամենով, ինչ արել է հային: Սակայն

դրանք լոկ էմպիրիկ եզակի փաստերի ճանաչում է: Նրան պետք է ճանաչել իր «պատճառականության» մեջ: Արդյո՞ք հայոց ցեղասպանություն իրականացնելը թուրքի համար միայն քաղաքական կոպիտ հաշվարկ էր, ինչպես պնդում են որոշ մասնագետներ, թե՞ այն թուրքական ressentiment-ի արտահայ-տում էր: Այստեղ սակայն ևս մեկ առանցքային հարց է մեջտեղ գալիս. հնարավոր է արդյո՞ք առհասա-րակ խոսել թուրքական ressentiment-ի մասին:

Որոշ հայ, նաև թուրք մտածողների կարծիքով թուրքը ունի հստակ բարբարոսի կերպար և նրա բոլոր արարքները դրա հետևանք են, նա կարող է կոտորել, եթե դա ձեռնտու է իրեն, հետևաբար չի կարող խոսք լինել որևէ բարդույթի կամ ինքնաթունավորման մասին: Այս մոտեցումն, իհարկե, իրավա-

1 Տե՛ս Ինքնություն, Տարեգիրք:

2 Տե՛ս Կ. Սվասյանի ծանոթագրություններ: Ֆ. Նիցշե, Բարուց և չարից անդին, Չաստվածների մթնշաղը, Երևան, 1992, էջ 270:

3 Յ. Օշական: Մնացորդաց: Գ հատոր, Անթիլիաս, 1988, էջ 246:

4 Տե՛ս Ա. Ոսկանյան, Ուխտի միաբանություն, Երևան, 2008, էջ 31:

5 Նույն տեղում, էջ 34:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

55

ցի է, բայց սրա հետ մեկտեղ կան հետաքրքրական որոշ փաստեր, որոնք թույլ են տալիս առաջ քաշել նաև թուրքական ressentiment-ի գաղափարը:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Թուրքական ազգային ես-ը և հայկական հարցը» աշխա-տության մեջ քննարկում է թուրքական այն կոմպլեքսները, որոնք անմիջապես առնչվում են Հայոց ցե-ղասպանության հետ: Դրանցից ընդգծում է հատկապես այն, որ թուրք եզրույթը մինչև 20-րդ դարն Օս-մանյան կայսրության մեջ համարվում էր վիրավորական: Դրանով բնութագրում էին կոպիտ, տգետ և նեղմիտ մարդկանց: Օսմաններին դուր չէր գալիս, երբ նրանց այդպես էին անվանում: Անգամ բրիտա-նացի Վամբերի հարցին, թե ինչ են մտածում նրանք իրենց, որպես թուրք էթնոսի մասին` որպես ասիա-կան էթնոս, նրանք հարցը վիրավորական են համարել: Ըստ նրանց թուրքը գյուղացու ամենացածր ու հատուկ տեսակն է: Անգամ պանթուրքիստական շարժման հայտնի գործիչներից Էվլիյա Չեմբիլն ար-համարհված էր այն բանի համար, որ փորձում էր լեզուն մաքրել օսմանական տարրերից և այն ավելի թուրքական դարձնել: Նույն կերպ է թուրքին նկարագրում Հակոբ Օշականն իր «Մնացորդաց» ստեղծագորության մեջ. «Այն ատեն թուրք բառը չունէր այսօրուան վարկը, ընդհակառակն, վիրաւոր ալ էր եւրոպական լեզուներո մէջ իր խորհրդանշած բարբարիկ իմաստով»

1:

Օսմանական դպրոցներում հիմնականում ուսուցանում էին արաբ հեղինակների և թուրք հեղինակ-ները ներկայացված էին նսեմացված կերպով: Մուսուլմանական աշխարհում, հատկապես Ղուրանի մեկնաբանություններում թուրքը ներկայացված է որպես մարդկության թշնամի և գիշատիչ ռասսա, որն աղետ է մարդկության համար: Մի քանի բանաստեղծություններում, որոնք Մուհամեդի խոսքն են, ասվում է. «քանի դեռ մենք չենք պայքարի նեղաչք, կարմրամորթ և տափակ քիթ թուրքերի դեմ, ար-դար դատաստանի օրը չի գա»

2:

Միջնադարում ձևավորված թուրքի կերպարը պահպանվում է նաև Նոր ժամանակներում: Եվրո-պան թուրքին ընկալում էր որպես բարբարոս: Անգամ Դանիլևսկին նրանց բնութագրում է պատմու-թյան ամենաբացասական ֆակտոր:

19-րդ դարը թուրքական պատմության մեջ հայտնի է պատերազմներով լի ժամանակաշրջան, որում բազմաթիվ պարտություններ են կրել: Ըստ թուրք պատմաբանի` 19-20-րդ դարերում թուրքերը ոչ միայն պարտություններ էին կրում, այլ նաև ստորացվում էր ազգային արժանապատվությունը հե-տևաբար թուրքական այդ կարծրատիպը 19-րդ դարում ավելի է սրվում և սկսում են փորձեր անել դրանից ազատվելու համար, քանի որ առաջ էր գալիս թուրքական ես-ի խնդիր

3: Այս համատեքստում

մի շարք մտածողներ իրենց առաջ խնդիր են դնում հաղթահարել Եվրոպայի մոտ ձևավորված՝ թուրքի բարբարոս, ոչնչացնող կերպարը և ցույց տալ, որ նա բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսին մինչև հիմա ներկայացվել է: Այդ ժամանակների թերթերում շատ հաճախ հանդիպում էին գրություններ, որ Արև-մուտքը ոչ մի կերպ չի ուզում թուրքին հասկանալ, նրանք անընդհատ չարիք են կամենում, չնայած նրան, որ թուրքն իր մշակույթով ու գիտությամբ մեծ հետք է թողել քաղաքակրթության պատմության մեջ, այդ բոլոր ծառայությունները մոռացության են մատնում և փորձում են նրանց ներկայացնել պատ-մական զարգացման ապօրինի զավակներ: Այսպես կարծես իրենց ընկալում են «զրկվածների», իսկ Եվրոպային «զրկողի»:

Նման կարծրատիպերից ազատվելու համար ազգն սկսում է ստեղծել արժեքներ, որոնցով պիտի դաստիարակի սերունդներին և որոնք պիտի ցույց տան իր գերազանցությունը: Նման արժեք է այն, որ թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ և որ իրենք ծնվել են մյուսներին իշ-խելու համար: Իրենց բարբարոս լինելը փոխում են մնացածին իշխելու իրենց նախասահմանված լինե-լով: Սա ինչ որ առումով նմանվում է հրեական ressentiment-ին, և այնքանով, որ ստորացված ազգ լինե-լով` հաղթահարեցին այն` իրենց ընտրյալ ազգ կարծելով:

Փառավոր անցյալ ունեցող ժողովուրդները մշտապես ճնշվում են այդ անցյալից, հատկապես, երբ իրենք թույլ են, մշտապես ենթարկվում են ստորացումների և վախենում են մոտալուտ ավարտից: Թուրքիան անընդհատ տանուլ տված պատերազմների արդյունքում կանգնած էր փլուզման եզրին: Բացի այն, որ կորցրել էին հսկայական տարածքներ` եվրոպական երկրներն էլ իրենց հերթին խառ-նըվում էին կայսրության ներքին գործերին` որպես հենասյուն օգտագործելով քրիստոնյաններին: Փառավոր անցյալի և ճղճիմ ներկայի հակասության խորացումը հանգեցնում է այդ անցյալը վերա-կենդանացնելու համազգային ցանկության:

Քանի որ Թուրքիան անզոր էր Արևմուտքի դեմ, իր վրեժի համար նրանք փնտրում էին իրենցից ավելի թույլերի, որոնք իր տարածքում ապրող քրիստոնյա ժողովուրդներն էին: Սա հիշեցնում է ressen-timent-ի դեպի դուրս արտահայտված մոդելը, երբ զրկողին հակազդելու անկարողությունից այլ տեղեր են ելքեր փնտրում, ըմբոստանում են զրկողի իշխանության դեմ, բայց նրան չի կարող հարվածել: Ահա

1 Յակոբ Օշական, Մնացորդաց: Գ հատոր, Անթիլիաս, 1988, էջ 204:

2 Մեջբերումն ըստ Թաներ Աքչամի` Акчам Т., Турецкое национальное я и армянский вопрос. Москва, 1995, էջ 18:

3 Акчам Т., с. 74.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

56

թե ինչու թուրքն իր ազգային անհաջողությունների համար որոշեց վրեժ լուծել ազգային փոքրա-մասնություններից, որոնք մեղադրվում էին դավաճանության և օսմանյան հարստությունը տապալել ցանկանալու մեջ: Թուրքիան այդ ժամանակ նմանեցվում էր հիվանդ մարդու, բայց. «Հիվանդ մա՞րդ.... ամեն հոգեվարք մահով չի փակուիր: Ու շատ են գերեզմանէն անգամ ետ դարձողները»

1:

Հայոց ցեղասպանությունը թուրքական ressentiment-ի արտահայտություն դիտարկելուց զատ, շատ ավելի կարևոր հարց է այսօրվա թուրքի ressentiment-ը, որն արտահայտվում է տարբեր կերպ: Օրինակ` այլ ազգերի մշակույթների, տարածքների յուրացումը, Անատոլիան թուրքական հող է, մշակույթը թուր-քական է, և այլն: Դա այնքանով է ressentiment-ի արտահայտում, որ մշտապես վիրավորված լինելով Եվրոպայի կողմից, բայց ներքուստ իրենց փառավոր ժողովուրդ համարելով, որը ծնվել է բոլորին իշխելու համար, փորձում է հաղթահարել իր վատ, բարբարոս, վայրագ և պատմության ապօրինի որդիներ լինելու հանգամանքը: Այն երբեմն դրսևորվում է ինքնարդարացման ձևով: Կա տարածված մտածմունք, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերն իրականացրել են թուրքերի կոտորած, բայց երբ իրենք սկսեցինք հակահարված տալ, մեծ աղմուկ բարձրացավ, ինչպես, որ միշտ է լինում. «երբ թուրքին են սպանում ոչ ոք չի արձագանքում»: Սակայն թուրքական ressentiment-ը ցեղասպանու-թյուն իրականացնելով չի հաղթահարվել, այսօրվա թուրքն այն ավելի շատ է կրում իր մեջ:

Գերմանացիներն, ի տարբերություն թուրքերի, կարողացել են իրենց ressentiment-ը հաղթահարել ներողություն հայցելով հրեաներից, և նրանց մոտ կա կոլեկտիվ պատասխանատվություն, նրանք ավե-լի շատ խուսափում են անհատական պատասխանատվությունից. միայն Հիտլերը չէ պատասխանատու հոլոքոստի համար: Թուրքերի դեպքում այդպես չէ. ինչու՞: Գուցե նրա համար, որ թուրքերն ունեն ազ-գային ինքնության խնդիր:

Մենք ականատես ենք լինում, որ 20-րդ դարում Թուրքիայում հստակ դրվում է այդ խնդիր: Աթա-թուրքը կարծես թուրքական պատմությունն սկսեց բոլորովին նոր էջից: Ստեղծվեց ազգի համար մի մոդել, որում միաժամանակ պետք է լինել թուրք, մուսուլման և եվրոպացի: Դրա համար հարկավոր էին որոշակի լծակներ, մասնավորապես՝ լեզու և պատմություն: Առաջին հերթին լեզվի ռեֆորմ անցկաց-վեց, լեզուն թուրքացվեց, որն արվում է մի շարք քաղաքական մեխանիզմներով` լեզվում առկա մեծ քա-նակությամբ արաբական բառեր թուրքական դարձնելով: Իսկ եվրոպական դառնալու համար այբու-բենը փոխվեց արաբականից լատինականի, որի արդյունքում ներկայիս սերունդն իր նախորդների փաստաթղթերն անգամ չի կարող կարդալ: Հաղորդակցումը սերունդների միջև գրեթե անհնար է: Դրան զուգահեռ պատմությունից վերցնում են այն, ինչ համարում են ազգի կայացման համար արժե-քավոր, որի հետևանքով բազմաթիվ իրողություններ այդ պատմությունից դուրս են մնում, որոնք իսկա-պես եղել են: Բացի այդ անընդհատ կա ձգտում ինտեգրվել Եվրոպային, որի համար վերցնում են եվրո-պական արժեքներ:

Ժամանակակից աշխարհում, գլոբալիզացիայի պայմաններում քաղաքակիրթ համարվող երկրնե-րին միանալու համար, իհարկե, այդ արժեքների ընդունումը մեծ դեր ունի, սակայն ասիական երկրների համար դրանք բազմաթիվ առավելություններից բացի ունեն իրենց բացասական կողմերը ևս, որոնք առնչվում են ազգային հիմքերին: Գաղտնիք չէ, որ թուրքերն իրենց բնույթով նվաճող են, և անընդհատ նոր տարածքներ նվաճելը նրանց մոտ համարվում է առաքինություն: Կան նաև նմանատիպ մի շարք այլ «առաքինություններ», որոնք հակասում են եվրոպական արժեքներին: Եվ ահա այս արժեքների բախման կետում երևում է թուրքի երկատվածությունը` իրենց եվրոպացի են համարում, բայց մյուս կողմից ազգային առաքինություններ կոչվող հատկանիշը գոռոզացնում է (վերևում նշված բոլորին իշ-խելու կոչված ազգի գաղափարը), որը թույլ չի տալիս եվրոպացի լինել: Այսինքն մակերեսին եվրոպա-ցին է, խորքում` ասիացին: Այսօրվա թուրքի մեջ ինչքան էլ եվրոպականը փորձում է հսկողության տակ պահել ասիացուն, բավական է դրսից մի թույլ ազդակ և նա կրկին ասիացի է: Նա իրեն զրկողին այն-քան է մոտեցրել իրեն, որ, կարծես, փորձում է մտնել նրա կաշվի մեջ, հագնել այդ զրկողի հագուստը, բայց և միաժամանակ փնտրել ազգայինի հիմքեր` մնալ այն «զրկվածը»: Այդ երկատվածության մեջ էլ հենց արտահայտվում են ressentiment-ի երանգները, որոնք հաղթահարելու փոխարեն ավելի են սրացնում:

Այսպիսով, ստացվում է, որ թուրքերը փորձելով գնալ սեփական ես-ի հետքերով, ամեն ինչում թուր-քականը գտնելու ձգտումն իրականացնելու համար արդյունքում շղարշեցին իրենց պատմությունը` այդ պատմությունից վերցնելով միայն այն, ինչ անհրաժեշտ է այսօրվա թուրքին որպես ազգ: «Վարա-գույրից այս կողմ» այդ պատմությունը երևում է վեհության ու հզորության մեջ, բայց երբեմն էլ վարա-գույրը մի կողմ է գնում ու աչքի համար տեսանելի է դառնում դաժան ասիացին: Մի կողմից եվրոպա են ձգտում ընդգրկվել, դրա համար ընդունել են եվրոպական արժեքներ, հեռացել են իրենք իրենցից,

1 Յակոբ Օշական, էջ 253:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 53-57.pdf · թուրքերը եղել են բարձր ռասսա, ունեցել են հերոսական անցյալ

57

ստեղծվել է մակերեսային պատկերը, բայց ներսում ասիացին է: Մյուս կողմից էլ հերոսացնում են իրենց անցյալը, բայց չեն ուզում այդ անցյալի մեջ տեղ գտած ցեղասպանության փաստի հետ առերեսվել:

Ցեղասպանությունը չճանաչելու պատճառներից մեկն էլ այն է, որ կա մտայնություն, թե «նրանց» ձեռքի գործն է դա, հետևաբար միայն «նրանք» են պատասխանատու ու կրկին հակասություն. ովքե՞ր են «նրանք», եթե ոչ քո նախնիները: Հարց է առաջանում` գործած մեղքի համար իրենց պատասխանա-տու չեն զգում, բայց մեծ ու հզոր հայրենիքի անցյալն իրե՞նցն են համարում, դրա ժառանգորդնե՞րն են, անցյալ որի ընթացքում են տեղի ունեցել տարածքային ու մշակութային յուրացումները:

Այսպիսով, խոսելով ազգային ressentiment-ի մասին, նկատում ենք, որ հայերի, թուրքերի, հրեա-ների դեպքում դրա աղբյուրները (մի կողմից ընտրյալ (հրեաներ), բոլորին իշխելու կոչված (թուրքեր), արարող և ինտելեկտուալ (հայեր) գաղափարը, մյուս կողմից ստորացված, անտեսված վիրավորված ինքնասիրության գաղափարը) նման են իրար, բայց կարևոր է այն, թե ինչպես է դա արտահայտվում: Եթե այն միայն վրեժխնդրության դրսևորումներ է ստանում, իր բնույթով դառնում է ապակառուցողա-կան և տեղում դոփելու հիմնական պատճառներից մեկը հանդիսանում: Սակայն եթե օգտագործվում է որպես ներուժ, որով հնարավոր է դառնում հաղթահարել խորքային հիմնահարցեր, ապա կարող է մի-անգամայն այլ ուղիով ընթանալ ազգային ինքնության կերտման գործընթացը և՛ հայերի, և՛ թուրքերի մոտ:

Մարիամ Ասատրյան

“RESSENTIMENT”-Ի ԴԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, ազգային ինքնություն, հայկական ressentiment և թուրքական ressentiment

Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից մեծ նշանակություն ունի հայերի համար: Այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտներից մեկն էլ ազգային ressentiment-ի խնդիրն է: Քննարկման են ենթակա ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ressentiment-ները: Հայկականի ճանաչումը հնարավորություն կտա հաղթահարել այն և բարոյապես այնքան ուժեղ դառնալ, որ ներել թուրքին: Դրա համար էական նշանակու-թյուն ունի քննարկել թուրքական ressentiment-ի խնդիրը: Թուրքական ressentiment-ն իր տարբեր երանգներով ար-տահայտվում է նրանց ազգային ինքնությունում, որը նրանց երկակի բնույթի արդյունքն է:

Мариам Асатрян

РОЛЬ RESSENTIMENT-а В ФОРМИРОВАНИИ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ

Ключевые слова: Геноцид армян, национальная идентичность, армянский рессентимент и турецкий рессентимент

Признание Геноцида армян со стороны международного сообщества очень важно для армян. Одно из препятствий, с которым мы сталкиваемся, – национальная проблема рессентимента. В статье мы рассматриваем и армянский, и турецкий рессентимент. Признание армянского рессентимента сделает нас достаточно сильными, чтобы простить турка. Для этого важно обсудить турецкий рессентимент, его различные оттенки, которые выражаются в проблеме турецкой национальной идентичности, которая является результатом двойственной природы турок.

Mariam Asatryan

THE ROLE OF RESSENTIMENT IN THE FORMATION OF NATIONAL IDENTITY

Keywords: Armenian Genocide, national identity, Armenian ressentiment and Turkish ressentiment

The recognition of the Armenian Genocide by the international community has a great significance for the Arme-nians. One of the obstacles, which we encounter, is the problem of national ressentiment. We will discuss both Arme-nians, and Turkish ressentiments. The recognition of Armenian ressentiment will allow us to cope with it and make us strong enough to forgive the Turks. Thus, it is of utmost importance to discuss the Turkish ressentiment. The Turkish ressentiment with its different shades is expressed in their national identity problem, which is result of their dual nature.