СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ...

11
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 17-Dec-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

12

Մարի Մամյան ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ,

Աստվածաբանության ամբիոն, ասպիրանտ Գիտ. ղեկավար՝ պ.գ.դ., պրոֆ. Մ. Է. Շիրինյան

Էլ. փոստ՝ [email protected]

«ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՆԿՈՒԹԻԻՆ ՏԵԱՌՆ» ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ

Ավետարաններում կարևոր տեղ է հատկացվում Հիսուսի կյանքի ու գործունեության այն հատ-

վածներին, որոնք հետագայում դարձել են քրիստոնեության հիմնասյուները, այնինչ Հիսուսի մանկութ-յան տարիների մասին ավետարանիչները գրեթե ոչինչ չեն գրում (թերևս բացառություն է Ղուկասի Ավետարանը, որտեղ ներկայացված է տասներկուամյա Հիսուսի՝ Տաճարում հրեա վարդապետների հետ զրույցի պատմությունը (Ղուկ. 2:41-52)): Այս հանգամանքը բազմաթիվ պարականոն (ապոկրիֆ

1)

«Մանկության» ավետարանների ստեղծման պատճառ է հանդիսացել, որոնք սկսած 2-րդ դարի վերջից շրջանառության մեջ են մտել ու լայնորեն տարածվել:

Նորկտակարանյան կերպարների ու դրվագների շուրջ պարականոն գրվածքների մի ամբողջական շարք է հյուսվել նաև հայկական միջավայրում

2: Ուսումնասիրողների շրջանում առավել մեծ հետաքըր-

քըրություն է վայելում «Մանկութիւն Տեառն» կամ «Գիր Տղայութեան Քրիստոսի»3 անվանումով հայտ-

նի պարականոն ավետարանը: Գիրքը Միջագետքից 6-րդ դարի վերջում Հայաստան է բերվել նեստո-րական ասորիների կողմից և վերախմբագրվել հայ հեղինակների ձեռքով: Կրելով «Հակոբոսի նախա-ավետարանի»

4 («Protevangelium Iacobi»), և «Պատմութիւն Թովմայի» («Narratio Thomae») պարականոն

ավետարանների, ինչպես նաև ասորական, պարսկական ու արաբական ավանդությունների կնիքը, հայկական «Մանկութեան» ավետարանն իր հարուստ բովանդակությամբ և ճոխությամբ էականորեն գերազանցում է վերջիններին:

Հատկապես վերջին դարաշրջանում հայկական «Մանկութեան աւետարանի» նկատմամբ աճող

հետաքրքրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին դա կապված է նրա հետ, որ ավետարանը հիշատակվել է միջնադարյան արգելված գրքերի մեզ հայտնի բոլոր ցանկե-րում, որոնցից աչքի են ընկնում հատկապես Սամուել Անեցու

5 (մոտ 1100/05-1185/90 թթ.) և Մխիթար

Այրիվանեցու6 (1222-1307 թթ.) ժամանակագրությունները

7: Սակայն այդ հանգամանքը դույզն-ինչ չի

խոչընդոտել, որ պարականոնը հայերի համար դառնար այսպես կոչված «ժողովրդական» սուրբ գրքե-րից մեկը: «Գիր Տղայության» ավետարանը ներթափանցել է հայկական միջավայր, ձեռք բերել հայկա-կան ուրույն գծեր և ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը շարունակել ընդօրինակվել

8: «Տղայաաւետա-

րան», «Մանկության աւետարան» կամ «Յիսուսի տղայութեան գիրը»9 հնագույն ընդօրինակությամբ

1 «Ապոկրիֆ» (հուն.` «απoκρυφος»՝ «գաղտնի, ծածուկ») եզրն առաջին անգամ կիրառել է Լիոնի եպիսկոպոս Իրինեոս Լուգդոնա-

ցին (140-շուրջ 202 թթ.) բնորոշելու համար գնոստիկյան անվավեր ու կեղծ գրքերը, տե՛ս Свенцицкая И., Тайные писания пер-вых христиан, Москва, 1980, էջ 10: «Απoκρυφον» վերնագիրն է կրել «Հովհաննեսի Գործքը» գնոստիկյան երկը, որին և հավանա-բար ծանոթ է եղել Իրինեոսը: 2 Ավդալբեկյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, (V դար), Երևան, 1971, էջ 184:

3 Երուսաղեմի Յակոբյանց վանքի մատենադարանի թիվ 1432, 3062, 3164 և 3364 ձեռագրերում պահպանված «Մանկութեան

աւետարանները» հրատարակել է Սիփան վրդ. Մխսեանը՝ «Սիոն», № 46, 1972, էջ 122-131, 235-239: Այս չորս ավետարաննե-րից հայտնի է միայն թիվ 3062-ի գրման ժամանակն ու վայրը, որի մասին տեղեկանում ենք hիշատակարանից: 4 «Մանկութեան» ավետարաններից ամենավաղ թվագրումն ունի Հակոբոսի նախաավետարանը՝ 2-րդ դարի վերջ: Գիրքը գրվել

է վաղ շրջանի քրիստոնյա հեղինակի կողմից, ով քաջատեղյակ է եղել միդրաշական ավանդությանը, տե՛ս Brown R., The Birth of the Messiah , New York: Doubleday, 1976, էջ 559: 5 Մաթևոսյան Կ., Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն, Ադամից մինչեւ 1776 թ., Երևան, 2014, էջ 144:

6 Տե՛ս Մխիթար Այրիվանեցու հայտնի «Ճառընտիրը», որ գրվել է 1272-1287 թթ. ժամանակահատվածում՝ Երևանի Մաշտոցի

անվ. Մատենադարան (այսուհետև` ՄՄ), թիվ 1500, էջ 369բ: 7 Անասյան Հ., Հայկական Մատենագիտություն, Ե-ԺԸ դդ., Անկանոն գրքեր, Երևան, 1959, էջ 906:

8 Տե՛ս, օրինակ, Պողարեան Ն. եպս., Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. ԺԱ, Նյու Յորք1897, թիվ 3860,

Ավետարան մանկության: 9 Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեյաց, Վենետիկ, 1889, էջ 192-194: Այս ավետարանը

ներառող ձեռագիր ժողովածուն այժմ պահվում է Մատենադարանում՝ 7574 թվահամարի տակ: Այն անգլերեն է թարգ-մանությամբ ու ընդարձակ ներածությամբ հրատարակել Ա. Տերյանը, տե՛ս Terian A., The Armenian Gospel of the Infancy, Oxford, New York, 2008:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

13

մեզ է հասել 1239 թ. Աստուածատուր գրչի կողմից (Սեբաստիա)1 և վերնագրված է «Երանելոյն Յակո-

բայ եղբօր տեառն ասացեալ ի Յովակիմ և Աննայ»: Սա Տղայության ավետարանի ամենաընդարձակ տարբերակներից մեկն է:

Ինչպես արդեն նշեցինք, «Գիր Տղայութեան» ավետարանը Հայաստան է բերվել նեստորականների կողմից, ու, սկզբնապես գրված լինելով հերձվածողների ձեռքով, մերժվել ու արգելվել է: Սակայն հե-տագայում այն մեծ հեղինակություն է ստացել ու սիրվել հասարակության կողմից՝ որպես Հիսուսի մանկության մասին պատկերացում կազմելու լավագույն միջոց:

Որոշակի տվյալներ չունենք «Գիր տղայութեան» հայերեն թարգմանության ժամանակի վերաբեր-յալ, սակայն 12-րդ դարում այն արդեն հիշատակում է Սարգիս Շնորհալին իր «Կաթողիկէ թղթերի» մեկնության մեջ

2:

Տարբեր ժամանակներում կազմված Աստվածաշնչի հայկական կանոնական գրքերի ցանկերի հա-մեմատությունը ցույց է տալիս, որ կանոնական և ծածուկ կամ պարականոն գրքերի ըմբռնումը հայոց մեջ միշտ միևնույնը չի եղել. որոշ գրքեր, որ մի ժամանակ անընդունելի են համարվել, հետագայում մտել են կանոնական գրքերի շարքը և ընդհակառակը

3: Այս հանգամանքը կարող էր պատճառ դառ-

նալ, որ ընդօրինակող գրիչը չիմանար իր օրոք եղած կանոնը և ընդօրինակեր եկեղեցու կողմից մերժ-ված գրքեր: Թեև կազմվել են հրահանգներ այն մասին, որ եկեղեցական գրքերը պետք է ընդօրինակեն նրանց կանոնի վերաբերյալ մատենագիտական ստույգ գիտելիքներ ունեցող և դավանանքով լիովին հայ եկեղեցուն նվիրված անձինք, սակայն այսպիսի գրիչներն այնքան էլ շատ չեն եղել միջնադարյան հայկական վանքերում: Շատ դեպքերում հայ գրիչները եկեղեցական գրքեր ընդօրինակելիս արտագ-րում էին առանց խտրության` չտարբերելով ընդունվածը մերժվածից

4: Այնուամենայնիվ, անգիտությու-

նը շատ չնչին դեր կարող էր ունենալ հայոց մեջ ծածուկ ու սուտ կոչված գրքերի ընդօրինակման գոր-ծում: Ուշադրություն են արժանի Սսի 1243 թ. ժողովում ընդունված այն կանոնները, որտեղ եկեղեցա-կան գրքերի ընդօրինակողից պահանջվում են ոչ միայն գիտելիքներ, երկարամյա փորձ այլ նաև դավա-նանքի անխափանություն

5: Սա նշանակում է, որ Հայաստանում պարականոն գրքերի ընդօրինակման

պատճառ են եղել նաև ընդօրինակողների դավանական, գաղափարական հակումները, այսինքն` որոշ ծածուկ ու սուտ համարվող գրքեր կարող են բազմացված լինել դիտմամբ: Ուրեմն` գրիչները կարող էին նաև իմանալ, որ գիրքը պաշտոնական եկեղեցու կողմից մերժված է: Գիր Տղայության պարականո-նի 1239 թ. ընդօրինակված ձեռագրի հետագայի (1591 թ.) հիշատակարանում գրիչը հավելում է. «Եթէ ոք ուզէ կարդալու կամ օրինակելու չի խնայէք տագ գրաւ կնով զէրայ այս գիրկս ա տարի մի կորաւ ձեռքը ձեռք տալով ով աստուծոյ աւրհնութիւն ուզէ տեղը հասուցանէ ով պահէ նզովեալ եղիցի»

6: Այս

խոսքերը հստակ վկայում են այն մասին, որ հեղինակը ոչ միայն տեղյակ էր, թե ինքն ինչ է ընդօրինա-կում, այլ նաև զգուշացնում է, որ ով այն թաքցնի՝ նզովյալ լինի: Ուրեմն, այս գրքերում տեղ են գտել այնպիսի դրույթներ, որոնք չեն հակասել Հայ Եկեղեցու դավանաբանությանը, ինչն էլ եղել է պատճառը, որ հետագայում շարունակվել է դրանց ընդօրինակումը: Հետագա դարերում Հայ եկեղեցու կողմից նկատվել է որոշ ազատություն պարականոն գրքերը կանոնական գրականության շարքին դասելու հարցում: Դա երևում է այդ շրջանի ձեռագիր Աստվածաշնչերի ընդօրինակություններից, որոնցում տեղ են գտել «Առ Կորնթացիս երրորդ թուղթը», «Յովհաննու Յայտնութիւնն» ու «Յովհաննու Հանգիստը», «Կտակ երկոտասան նահապետացն», «Ասանեթի պատմութիւնը» և այլն (օրինակ՝ 1263 թ. Բարձրբեր-դում և 1269 թ. Երզնկայում գրված Աստվածաշունչ մատյանները, ձեռ. № 4243 և № 1925, Երուսա-ղեմ): Մեր նշանավոր վարդապետներից շատերն իրենց աշխատություններում օգտագործել են արգել-ված գրքեր, ուստի, պետք է ենթադրել, որ վաղ քրիստոնեության շրջանում գրված բազմաթիվ անկա-նոն գրքեր, թեև կանոնական չէին դարձել, սակայն այլևս դադարել էին արգելված լինելուց և լայնորեն օգտագործվում էին հայ աստվածաբանների կողմից: Այս փաստը հավանաբար կարելի է բացատրել նրանով, որ վաղ քրիստոնեության շրջանի աղանդներն այլևս տարածում չունեին կամ վաղուց արդեն վտանգ չէին ներկայացնում:

1 Մաթևոսյան Ա., Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դ., Երևան, 1984, էջ 20: Գարեգին Ա, Յիշատակարանք ձեռագ-

րաց, հ. Ա, Անթիլիաս, 1951, էջ 939-940: 2 Սարգիս Շնորհալի, Մեկնութիւն եօթանց թղթոց կաթողիկեայց, Երուսաղեմ, 1998, էջ 399:

3 Տե´ս, օրինակ, Тер-Мовсисян М., История Перевода Библии на Армянский язык, Санкт-Петербург, 1902, էջ 213-223, 224-

266: 4 Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, V-XVIII դարեր, Երևան, 1964, էջ 29:

5 Պալճեան Ալ., Պատմութիւն Կաթողիկէ վարդապետութեան ի Հայս եւ միութիւն նոցա ընդ Հռոմէական եկեղեցւոյ ի

Փլորենտեան Սիւնհոդոսի, Վիեննա, 1878, էջ 269: 6 Տե՛ս Շահազիզ Եր., Նոր Նախիջևանի ձեռագրերը, «Լումայ»,1902, №3, մայիս-հունիս, Թիֆլիս, էջ 241: Այս հիշատակարանի

հավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ դարաշրջանում ոչ կանոնական գրքերի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի հանդուրժողական էր:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

14

Քրիստոս-Ադամ յուրահատուկ հարաբերակցության մասին գաղափարն սկիզբ է առնում Պողոս առաքյալի թղթերից

1: «Գիր Տղայության» գիրքն ինքնատիպ կամուրջ է արարչագործության և քրիստո-

նեության կարևորագույն դրույթներից մեկի՝ փրկագործության միջև2: Արարչագործության մասին պա-

րականոն ավանդությունները տեղ են գտել այսպես կոչված «ադամական գրականության» մեջ3: Իզուր

չէ, որ մատենագիտական ցանկերում տեղ գտած արգելված գրքերից մինչ օրս պահպանվել ու շարու-նակաբար ընդօրինակվել են միայն «Գիրք Ադամայն» ու «Քրիստոսի տղայության» ավետարանը: Փրկությունն արդեն իսկ իրականանում է Հիսուսի ծնունդով: Խորհրդանշական է Եվայի հայտնվելը, ով այստեղ հանդես է գալիս մանկաբարձուհու դերում. «Ես եմ նախամայրն ամենեցուն Եւա, և ես եկի տե-սանել աչօք իմովք զփրկութիւն իմ, որ գործեցաւ ինձ… մեծացաւ անձն իմ և ցնծացաւ յոյս իմ Աստուած փրկիչ իմ»

4 (հմմ. Ղուկ. 2:30): Ընդ որում, Եվան տեսնում է ոչ թե նորածին, այլ արդեն ինքնուրույն քայ-

լող երեխայի: «Եւ նախամայրն եմուտ ի յայրն, և առեալ զմանուկն ի գիրկս իւր՝ խանդաղատելով գգուէր զնա և համբուրէր և օրհնէր զԱստուած, զի էր մանուկն կարի յոյժ գեղեցիկ տեսլեամբ պայծառ և վայելուչ»: Այս դրվագում Հիսուսի արտաքինի այսպիսի մանրամասն նկարագրությունը մատնանշում է այն հանգամանքը, որ այստեղ փորձ է արվում շեշտել Հիսուսի մարդկային բնությունը, ինչին մատ-նանշում է Եվայի և Հիսուսի հանդիպումը: Թեև Եվան չի մասնակցում Մարիամի ծննդաբերությանը, այնուամենայնիվ, նա է բարուրում Հիսուսին, ինչը նորկտակարանյան ավետարաններում վերագրվում է Մարիամին

5: Թեոդորոս Մապսուեստացին (350?-428 թթ.), որ Արևելյան եկեղեցում հայտնի հեղինա-

կություն էր նաև որպես մեկնաբան, քարոզում էր, որ Եվան, ով իր մարդկային էությունն ստացել էր մի այլ մարդուց միայն Աստծո բացարձակ կամքով, Հիսուսի նախատիպն է

6: Պարականոն գրականության

մեջ ակնառու է նաև Եվա-Մարիամ խորհրդանշական hարաբերակցությունը: «Մահ Ադամայ» հինկտա-կարանյան պարականոն զրույցում ներկայացվում է Ադամի և Եվայի տեսիլքը. «ի մեջ գիշերին տեսա-նեն զԱդամ և զԵւա ի մութ տան ի սուգ: Եւ ահա տեսաներ կին մի գեղեցիկ (Մարիամ) և ունէր մանուկ փոքրիկ (Քրիստոս) ի գիրկն, և մտանէ առ Եւա, և նա մօտ առ նմա, և յանկարծակի լոյս փայլեաց ի մանկանէն և ելից զամենայն տունն»

7:

«Մանկության» հայկական պարականոն ավետարանում առանձնահատուկ ուշադրության է ար-ժանի մոգերի երկրպագության դրվագը, որ հայ ձեռագրերում ունի տարբեր խորագրեր

8: Առհասարակ

մոգերի մասին ավետարանական հիշատակությունները մեղմ ասած սուղ են: Նրանց մասին միակ վկա-յությունը գտնում ենք Մատթեոսի Ավետարանի 2:1-12 համարներում, որտեղ խոսվում է ոչինչ չմատ-նանշող ինչ-որ «արևելքի մոգերի» մասին (հուն.՝ μάγος), որոնք, հետևելով հանկարծակիորեն հայտնված աստղին, եկել էին Հուդայի երկիր՝ երկրպագելու ու նվերներ (ոսկի, կնդրուկ ու մյուռոն) մատուցելու հրեաների նորածին թագավորին: Հստակորեն նշված չէ, թե Արևելքի հատկապես որ երկրից են նրանք եկել, թվով քանիսն ու, վերջապես, ովքեր են եղել: «Մոգ» բառը, որ կիրառել է ավետարանիչը, հին հու-նարենում ունեցել է բավականին լայն նշանակություն: «Մոգեր» էին անվանվում պարսիկ հոգևոր սպասավորները, հավատի վկաները, բարձրագույն գիտելիքներին տիրապետող անձինք, կախարդներն ու հրաշագործները: Թե նշվածներից որին էր վերաբերում ավետարանական հիշատակությունը, հստա-կեցված չէ: Ասորերենում այս բառը թարգմանվել է որպես «մգուշե», որ վերագրվում է զրադաշտական կրոնի հետևորդներին, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն հոգևորականներին, այլև աշխարհիկնե-րին:

Ավետարանական խորհրդավոր այս կերպարները դարեր շարունակ դեպի իրենց են ձգել քրիստո-նյաների հետաքրքրասիրությունը՝ ստեղծելով տարալեզու հարուստ պարականոն ավանդություններ: Նշված պարականոնների շարքում ամենավաղ թվագրումն ունի ասորական «Մոգերի հայտնությունը» գրվածքը: Այն մոգերի մասին ամենաերկար և ամենաբովանդակ ավանդությունն է, որ պահպանվել է

1 Murray R., Symbols of Church and kingdom, a study in early Syriac tradition, London, 1975, pp. 82-94.

2 Дорфман-Лазарев И., Возвращение в рождественскую пещеру: Память первозданного человечества в армянском Писании о

детстве Господнеми в родственных источниках, Miscellanea Orientalia Christiana, Восточнохристианское разнообразие, (ред. Н. Селезнев, Ю. Аржанов), Москва, 2014, с.151-161. 3 Ադամի ու Եվայի մասին պարականոն գրականության ուսումնասիրության ասպարեզում վիթխարի ավանդ ունի անվանի

հայագետ Մ. Սթոունը, տե՛ս Stone M., The History of the Forefathers, Adam and His Sons and Grandsons, JSAS 1, 1984, էջ 79-91, նույնի Armenian Apocrypha Relating to Adam and Eve, Leiden: Brill, 1996, էջ 180-200, նույնի The Death of Adam - An Armenian Adam Book, Harvard Theological Review 59, 1966, էջ 288: 4 Տայեցի Ես., Թանգարան հին ու նոր նախնեաց, Բ. Անկանոն գիրք Նոր Կտակարանաց (թանգարան), Վենետիկ, 1898, էջ 38-39:

Հիսուսի խաչելությունն ազատում է Ադամի անեծքից, իսկ նրա ծնունդը՝ Եվայի «և լուծան անէծքն Եւայի», տե՛ս Stone M., The bones of Adam and Eve, in Argall R., Bow B., Werline R., For a later generation: the transformation of tradition in Israel, early Judaism and early Christianity, Harrisburg 2000, էջ 241- 244: 5 Մարիամի և Հիսուսի ծննդյան պատմությանը մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում, տե՛ս Մամյան Մ., Հա-

կոբոսի նախաավետարանը, «Հայ աստվածաբան», Ե, Երևան, 2013, էջ 21-37: 6 Дорфман-Лазарев И., с. 160-161.

7 Քյոսեյան Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995, էջ 12:

8 Տայեցի Ես., էջ 278-306:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

15

հնագույն ժամանակներից, այն իր ազդեցությունն է ունեցել 5-րդ դ. գրված արիոսական կեղծ Մատ-թեոսի մեկնության վրա («Opus Imperfectum in Matthaeum»): Այստեղ «Արևելքի երկիրը» անվանվում է Շիր, որը հաճախ նույնանում է Չինաստանի հետ

1: «Մոգերի հայտնության» մեջ մոգերի թիվը հասնում

է տասներկուսի: Պարսկաստանի հետ մոգերի առնչությունը մեծամասամբ պարականոն արմատներ ունի: Մոգերի

մասին պատմող մեկ այլ՝ «Քարայրի գանձերը» հնագույն անվավեր աշխատության (6-7-րդ դդ.) հեղի-նակը քաջատեղյակ է եղել իրանական մշակույթին: Այս պարականոնը գրվել է Հյուսիսային Միջագետ-քի այն հատվածում, որը սահմանակից է եղել Սասանյան Պարսկաստանին: Այն յուրօրինակ խառնուրդ է Հին և Նոր Կտակարանյան պատմությունների, որ սկսվում է Արարչությամբ և ավարտվում Պենտե-կոստեով: Աշխատության XLV-XLVI գլուխներն առնչվում են պարսիկ-մոգերին, որոնց հայտնված աստղի մեջ պատկերված էր «թագակիր Կույսը՝ մանուկը գրկին»

2: Նրանց, որպես աստվածային գիտե-

լիքներին տիրապետողների, հայտնվում է Աստվածային ծրագիրը՝ Քրիստոսի գալուստն ու նրա ծնուն-դը Հուդայի երկրում: Ավանդության համաձայն՝ նրանք Նոդ լեռան քարայրից վերցնում են Ադամի՝ դրախտից բերված գանձերը՝ ոսկին, կնդրուկն ու մյուռոնը, և ուղևորվում Իսրայել:

Եկեղեցու հայր Եպիփան Կիպրացին (315-403 թթ.) իր «Ճառերում» անդրադառնում է Աբրահամի Քետուրա աղախնից ծնված 6 որդիներին (Եմրան, Եկսան, Մադան, Մոդոն, Եսբոկ, Սովին) և նրանց կանանց ու սերունդներին

3: «Իր հարճերի որդիներին պարգևներ տվեց և նրանց հեռացրեց իր որդի

Իսահակի մոտից դեպի Արևելք» (Ծնն. 25:1-6): Ելնելով հինկտակարանյան այս հատվածից, անվանի հայագետ Բ. Սարգսյանը նշում է. «Եւ զի Աբրահամ կին ետ մահուան Սառայի, զի ի ձեռն որդոց իւրոց, որ լինէին յազգս եւ յազգինս եւ ի տոհմս հեթանոսաց, սփռեցան, տարածեցան հաւատք ճշմարտու-թեան նորա յամենայն գաւառս: Արձակեաց զնոսա առ յինքենէ, զի քարոզեսցեն զհաւատս ճշմարտու-թեան Հօրն իւրեանց»

4: Ըստ այդմ, Մեսիայի գաղափարը հատուկ է եղել ոչ միայն Աբրահամի օրինա-

վոր հաջորդներին ու Իսրայելի 12 ցեղերին, այլ նաև Քետուրածին սերունդներին, որոնք պահպանել են Աբրահամից ստացած գիտելիքները: Եպիփան Կիպրացին իր ճառերում հայերին և պարթևներին համարում է քետուրածին: Այս ավանդազրույցներին տեղյակ են եղել ինչպես հայ («Յաճախապատում ճառք», Մովսես Խորենացի, Սեբեոս, Վարդան Արևելցի, Սամուէլ Անեցի

5), այնպես էլ ասորի (Թեոդոր

Բար Կոնայ, Միքայել Ասորի) աղբյուրները6:

Վերոնշյալ «Ճառերում» հստակ արտահայտված է այն միտքը, որ Քետուրայից ծնված այդ 6 որդի-ների ազգախառնությունից պետք է սերեին պարսիկները, պարթևներն ու հայերը՝ Աքեմենյան հա-րըստության հիմնադիր Կյուրոս արքան (Ք.ա. 550-529 թթ.) ու նրա ժառանգները՝ Պարթև և Հայ Արշա-կունիները

7: Այս մասին կարող են վկայել Կյուրոսին հասցեագրված այն դրվատական խոսքերը, որ կան

Բ Մնացորդաց, Եզրի, Դանիելի գրքերում, և, մասնավորապես, Եսայու մարգարեության մեջ (11:1-10, 2:4, 9:6, 13, 14, 21, 45:1-4): Ս. Գրքի կանոնական մատյաններն ակնարկում են Կյուրոսի մեսիական հանգամանքը

8, ով, ըստ մեկնաբանական ավանդույթի, Քրիստոսի խորհրդական նախօրինակն է, ինչին

համահունչ է Եպիփան Կիպրացու բերած սերնդաբանական ավանդազրույցը: Կյուրոսի սերնդաբանու-թյան այսպիսի նկարագրությունն ինքնըստինքյան ենթադրում է նրա ծագումնաբանական կապը հրե-ական ազգի հետ

9:

Մոգերի նախնական գաղթավայրի հետ է կապված Մագ-Գովգ կամ Մոգ և Գովգ անվանումը: Հաշվի առնելով Եպիփան Կիպրացու երկում նկարագրված 12 մոգերի երթուղին (հյուսիս արևելքից անցնելով Գոգ և Մոգը գալիս են իրենց բնօրրանը՝ Խառան, հասնում Եդեսիա կամ Ուռհա, ուր հանդի-պում են Աբգար արքային, որի օգնությամբ անցնում են Եփրատ գետի մյուս ափը, մտնում Պաղեստին)՝ ենթադրվում է, որ «Մոգերն ի Պարսից, ի Պարթևաց և ի Հայոց գալով՝ այդ ճամփան կտրեցին (թերևս իրենց փոքրիկ իշխաններով), և թէ այդ սահմաններուն վրայ եղած պետք է լիներ Մագ-Գովգայ, կամ

1 Landau B., The Levant, Crossroads of late Antiquity, One drop of salvation from the house of Majesty, Universal Revelation, human

mission and mythical Geography in the Syriac Revelation of the Magi, p. 96. 2 Минов С., Иранские мотивы в «Пещере сокровищ» и проблемы аккультурации сирийских христиан в Сасанидской империи,

«Символ», № 61, Париж-Москва, 2012, с. 12-29. 3 Եպիփան Կիպրացի, Ճառք (աշխ.՝ Քյոսեյան Հ.), Էջմիածին, 2013, էջ 8:

4 Սարգիսյան Բ., Երեք թագաւոր մոգերու զրոյցն հայկական մատենագրութեան մեջ և անոր կարևորությունը, «Բազմավէպ»,

1910, էջ 68: 5 Մաթևոսյան Կ., Սամվել Անեցու ժամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները, Երևան, 2009, էջ 125:

6 Եպիփան Կիպրացի, էջ 6:

7 Պարթևների ու հայերի` որպես Աբրահամի ու Քետուրայի սերունդներ ներկայացնելու ավանդույթի մասին տե՛ս նաև Terian A.,

Patriotism and piety in Armenian Christianity: the early panegyrics on Saint Gregory, New York, 2005, էջ 104-105: 8 Այս մասին տե՛ս Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներում, հ. Ա-Գ, Անթիլիաս, 1972, էջ 581-589:

9 Հովսեփիոս Փլավիոսի երկում բացակայում է հայերի ու պարթևների Քետուրայից սերած լինելու վերաբերյալ որևէ հիշատակու-

թյուն, սա ենթադրել է տալիս, որ Եպիփան Կիպրացու պատմածին հայ թարգմանիչը ավելացրել ու ներհյուսել է մի ազգային հին ավանդություն՝ ցույց տալու համար հայերի աստվածաշնչական ծագումը, տե՛ս Եպիփան Կիպրացի, էջ 9:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

16

լաւ եւս Մոգայ և Գովգայ», այն է՝ Աբրահամի քետուրածին որդիների վաղնջական գաղթավայրը, որտե-ղից էլ նրանք տարածվելով խառնվել են հաբեթածին կամ արիական ազգերին

1: Եվ իրապես, Պարսից

և Հայոց միջակա տարածաշրջանում՝ Մեդիայում է Մոգ կամ Մագ գավառը, որը հիշատակում է Հերո-դոտոսը

2: Այս սահմանի մեջ է Քաղդեացիներին սահմանակից Հայոց Մեծաց Մոկք և Առանձնակ Մոկս

գավառը, ինչը հիշատակվում է նաև Բարդուղեմիոս առաքյալի վկայաբանության մեջ «ազգն և երկիր մոգուց» ձևով

3: Մոգերի՝ Մոկաց գավառից լինելու ավանդության մասին է գրում նաև Մաղաքիա Օր-

մանյանը. «Ասոնց հայրենիքը հիներէն շատեր Մոգուց աշխարհ են կոչած, եւ մեր հեղինակներ առիթ առած են Մոկաց աշխարհ իմանալ եւ Մոկացի նախարարներ կամ գոնէ Մոկացի նախարար մը կարծել երեք մոգերը կամ մոգերէն մեկը, եւ մինչեւ իսկ մոգերէն մեկուն, Ս. Գասպարի գերեզմանը ցուցնել Մոկս աւանի մօտ Ակնդաշտայ վանքին մեջ»

4:

Ըստ ավանդության՝ այստեղ է Բաղաամ մոգը երեսունհինգ տարի շարունակ քարոզել Հակոբի աստղի ու Մեսիայի գալստյան մասին

5: Այս հանգամանքից ելնելով և մարգարեների կոչին անսալով՝

պարսիկները, հայերն ու պարթևները համախմբվել են Կյուրոսի՝ «քրիստոսանուն թագավորի և մոգի» շուրջը՝ վրեժխնդիր լինելու Բաբելոնից: Այս ժամանակներից է կազմավորվել պարսիկների ու հայերի հզոր դասը, ինչպես վկայում են Ագաթանգեղոսն ու Զենոբ Գլակը: Պարսից և հայոց Պարթև-Արշակունի արքաներն ավանդաբար զբաղվել են մոգությամբ և աստղաբաշխությամբ: Ըստ պատմական վկայու-թյան՝ պարթևական հարստության վերջին արքան՝ Արտավան Ե-ն մոգական գիտելիքի գործադրմամբ գուշակել է իր տխուր վախճանը:

Այսպիսով, Քրիստոսի ծննդյան ժամանակ երկրպագության եկած մոգերն այդ երեք աշխարհներից էին, որոնց վրա տիրում էին «պարթևազն կամ քետուրածին թագաւորներ, զորս կեղծ Եպիփանը «թա-գաւորք Գոգա եւ Մոգա եւս կանուանէ»

6:

Եպիփան Կիպրացու բերած ավանդազրույցում տասներկու մոգերի անուններից «Զահտուն»-ը, «Աշթաւ»-ը և «Արեւ»-ը հորջորջվում են որպես «հարազատ» կամ «եղբայր», ինչն ինքնին մատնացույց է անում մերձավոր ազգակցություն նրանց մեջ: Այս նույն պատճառով է, որ նրանց նախորդները (Արշակ Մեծ և Վաղարշակ) ու հետնորդները (Արտավան Ե և Մեծն Խոսրով) դարձյալ կոչվում են եղբայրակից-ներ: Ուստի, պատահական չէ, որ ասորի պատմագրության մեջ իշխել է այն մտայնությունը, թե «պար-թևները կամ պարսիկները, պարթևներն ու ասորիները, պարթևներն ու հայերը նույնն են»: Թերևս ոչ առանց եպիփանյան զրույցի ազդեցության Արշակունիների մասին խոսվում է նաև «Յաճախապատում ճառերից» մեկում, ուր կարդում ենք. «Զի ի հայս ոչ ինչ մեծագոյն եւ ի պարսս քան զԱրշակունեաց ազգս եւ տոհմս, որ եւ յԱբրահամէ սերեցան աստ»

7: Փաստերի այսօրինակ արձանագրումը մեզ թույլ է

տալիս ենթադրել, թե դրանք հայ-պարթևական սերտ հարաբերությունների մասին վկայող պատմա-կան իրողության զրուցապատում վերապրուկներն են:

Հայկական պարականոն ավանդության մեջ նույնպես Պարսկաստանին տրվում է գերակա նշանա-կություն

8: Ավետումից անմիջապես հետո նույն հրեշտակն ուղևորվում է Պարսկաստան՝ Հիսուսի

1 Գոգ և Մագոգ-ը (Մոգ և Գովգ) Սեբեոսի պատմության մեջ (աշխ. Աբգարյան Գ., Երևան, 1979, էջ 142) նույնացված է Դանիելի

տեսիլքում նկարագրված չորրորդ գազանի հետ, որը ներկայացնում է որպես նոր ավերիչ ուժ՝ «իսմայելական թագավորութիւնն», որ նույնանում է արաբական խալիֆայության հետ (Thomson R., Armenian ideology and the Persians-Atti dei Convegni lincei, 201, Conegno internazionale «La Persia e Bisanzio», Roma, 2004, p. 381): Եպիփանի ճառում «Գոգ եւ Մագոգ» երկրի և թագավորու-թյան մասին հիշատակումը (որի ակունքը՝ Ծնն. 10:2, Եզեկ. 38, 39, տե՛ս Բառարան Սուրբ Գրոց, Կ. Պոլիս, 1881, էջ 121) Դանի-ելյան տեսիլքի զրուցապատումն է (7:2-7)` այն տարբերությամբ, որ Եպիփանի ճառում Դանիելյան տեսիլքում երևացող գազանի երեք կողմերը նույնացվում են Պարսիկների, Մեդիացիների և Պարթևների ռազմաքաղաքական զորության հետ, որից և ակնկալվում էր ժողովուրդների փրկությունը: Տե՛ս նույն տեղում, էջ 9: 2 Տե՛ս Геродот, История в девяти книгах (пер. и прим. Г. А. Стратановенкого), Ленинград, 1972, մեդական ցեղախմբերի

շարքում Հերոդոտոսը հիշատակում է նաև մոգերին (I. 101): 3 Եպիփան Կիպրացի, էջ 10:

4 Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, Էջմիածին, 2001, էջ 4: Այս մասին տե՛ս նաև13-րդ դարի պատմագիր Վարդան Արևելցու

Աշխարհացոյց երկում. «Մոկաց գաւառն է իշխանանիստ, ուր կան բազում վանորայք: Նախ Ամենափրկիչն, ուր կայ գերեզման թագաւորին մոգուց Գասպարայ, եւ սուրբ Վարդանայ, եւ սուրբ Կանանց վանքն, որ այս մասին սուրբ Խաչ ուստի էր Անանիա կա-թուղիկոսն Մոկացի», Պերպերյան Ա., Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, Փարիզ, 1960, էջ 41: 5 Բաղաամի այս առաքելության իմաստային բացատրությունը օգտագործվել է Ստեփանոս Սյունեցու և Հովհան Օձնեցու եկեղե-

ցաբանական աշխատություններում: Տե՛ս Ամատունի Ս. վրդ., «Ժամանակագրական մեկնութիւն ընդարձակ եւ համառօտ Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի եւ նորին «Ճառ հիմնարկութեան սրբոյ եկեղեցւոյ», Էջմիածին, 1917, էջ 13-16, «Յովհաննու Աւձնեցւոյ Իմաստասիրի մատենագրութիւնք», Վենետիկ, 1833, էջ 81: 6 Սարգիսյան Բ., էջ 100:

7 Յաճախապատում ճառք, Բ Մատենագիրք հայոց, Անթիլիաս, 2003, էջ 124 (164):

8 Մառ Նիկ., Ամառային ուղևորութիւնից դէպի ի Հայս, նկատողութիւններ եւ քաղուածներ հայկական ձեռագրերից, (թարգմ.`

Անոփեան Ո.), Վիեննա, 1892, էջ 43: Ըստ հեղինակի՝ այս պարականոն ավետարանը պարսկական ծագում ունի, ինչը գլխավո-րապես երևում է այն առաջնակարգ դերից, որ պատկանում է պարսից մոգ-թագավորին և առհասարակ պարսիկ ժողովրդին: Այդ անվավերականի պարսկական ծագման օգտին են խոսում փոխառված բառերը, ինչպես օրինակ՝ «դուքան», «չոգան»: Առհասա-րակ, այս հիշատակարանը գրված է հետագա դարերի այն լեզվով, որը հատուկ է պարսկական և արաբական նման ժանրի գրա -կանության հետ սերտ առնչություն ունեցող հայկական հեքիաթներին և առակներին:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

17

ծննդյան մասին տեղեկացնելու Պարսկաստանի (Մելքոն), Հնդկաստանի (Գասպար) և Արաբիայի (Բաղ-դասար) մոգ-թագավորներին (որոնք նաև հարազատ եղբայրներ էին), և նրանց Բեթղեհեմ առաջնոր-դելու

1: Նրանք Հուդայի երկիր են գալիս իրենց տասներկու զորավարներով և տասներկու հազար զոր-

քով2: Մանկության ավետարանում հատուկ դերակատարություն ունի պարսից մոգ-թագավոր Մելքոնը,

ում վիճակված էր բերելու Ադամին տրված Աստծո «Ուխտը»՝ «Զի յետ Ադամայ ելանելոյն ի դըրախտէն, և Կայենի սպանանելոյ զեղբայրն զՀաբէլ սուգ առ Ադամ ի վերայ մահուան որդւոյն իւրոյ քան զելանելն նորա ի դրախտէն. ետ Աստուած Ադամայ որդի զՍեթ որ թարգմանի որդի մխիթարութեան: Զի Ադամ առաջ ցանկացաւ աստուածանալ և Աստուած խոնարհեցաւ մարդանալ վասն առաւել գթոյ իւրոյ խո-նարհութեանն: Ետ Աստուած զուխտն և զերդումն ընդ նախահայրն միջնորդութեամբ գրեալ և կնքեալ մատամբն իւրով, եթէ զվեցհազարամերորդի առաքեմ զմիածին որդին զբանն Աստուած, որ եկեալ մարմնանա ի զաւակէ քումմէ, և լինի որդին իմ որդի մարդոյ, և զքեզ դարձեալ վերստին յառաջին փառս հաստատեցից: Այնժամ եղիցիս միաւորեալ իբրև զմի ի մենջ ճանաչել զբարին և զչար»: Բազմա-լեզու տարբեր վկայություններ կան այն մասին, որ Սեթն Ադամից «կտակ» է ստացել, սակայն միայն հայկական ավանդության մեջ է խոսվում այն մասին, որ դա եղել է «գիր»՝ «գրեալ և կնքեալ մատամբն Աստուծոյ»: Մինչև Աբրահամին հասնելը, այս «Ուխտը» կամ «գիրն» անցել է հինկտակարանյան նահա-պետների ձեռքով, սակայն Աբրահամը զարմանալիորեն այն կտակել է ոչ թե իր որդիներից մեկին, այլ Մելքիսեդեկին (այս առումով բացառություն է կազմում Հոբելյանների գիրքը, որտեղ Աստծու օրհնանքն Աբրահամից փոխանցվում է Իսահակին, ապա՝ Հակոբին 16, 16-18; 17, 6; 19, 16-29; 22, 10-13)

3. «Եւ

Սէթ առեալ ի հօրէ իւրմէ եդ յորդիս իւր և որդիք որդոց ազգս իւրեանց և պատուեր տուեալ նոցայ պա-հել զթուղթն զգուշութեամբ մինչև ի Նոյ: Եւ Նոյ ետ ի Սէմ յորդի իւր և որդիք որդոց յետ իւրեանց և առեալ ետուն յԱբրահամ և Աբրահամ ետ ի քահանայապետն Մելքիսեդեկ, և անտի յազգն մեր ի Կիւրոս թագօորն պարսից և հարքն մեր առեալ պատուով եդին ի սեսնեկի մինչև եկեալ թուղթ այս եհաս առ մեզ և մեր զայն գիր տարեալ դիցուք առաջի նորընձայ արքայի որդոյ թագօորին Իսրայէլի»

4:

«Մանկության» ավետարանում Մելքիսեդեկի անունը կապված է ոչ այնքան Քանանի, որքան Արևելքի հետ, նրա միջոցով է Աստծո «Ուխտը» հասել Կյուրոսին, ում մոտ պահվելուց հետո երկար տարիներ անց «ի նախահարցն» հասել է մոգերին: Այս շղթան ցույց է տալիս, որ մոգերը հայկական ավանդու-թյան մեջ հանդես են գալիս ոչ թե հեթանոսներ, այլ որպես Աբրահամի ժառանգակիցներ:

Մոգերի կողմից մանուկ Հիսուսին բերված «Ուխտն» իր նախապատմությունն ունի հայկական «Պատմութիւն ելանելոյն Ադամայ ի դրախտէն» հինկտակարանյան պարականոնում: Ըստ դրա՝ նախ-կինում երբևէ մթություն չտեսած Ադամը համաձայնում է համաձայնագիր (ձեռագիր) կնքել «ի կերպ հրեշտակի»

5 սատանայի հետ և ծառայել նրան «բոլոր ծննդովք»՝ «Մինչև անծինն՝ ծնանի և մահն՝

մեռանի, մեք և ամենայն ծնունդք մեր ծառայ եղիցին քեզ»6: Սակայն Ադամը հասկանում է, որ նորից

խաբվել է սատանայի կողմից ու յոթ (որոշ ձեռագրերում՝ հինգ) օր շարունակ ողբում է՝ հայցելով Աստծո ներողամտությունը: Այս անգամ, սակայն, Աստված ներում է Ադամին. «Եօթն օրէն յետոյ կուղարկուի հրեշտակն Աստուծոյ, ձեռագիր մի կու տայ Ադամայ և կը մխիթարէ զնա հետևեալ խոսքերով. «Մի երկնչիր Ադամ, թէ խաբեաց զքեզ սատանայ. վասն այն ասաց քեզ, թէ մինչև անծինն՝ ծնանի, զի ան-ծինն ես եմ, զոր ոչ ոք ծնաւ. անմահն իմ աստուածութիւնն, որ ոչ ունի զմահ. Վասն այնպէս խաբէու-թեամբ էառ զձեռագիրն ի քէն, զի մնասցես դու գերի ի ձեռն սատանայի, զի դու պատկեր իմ ես…: Եւ ի մտանել վեցերորդ դարուն առաքեցից ի լուսոյ աստուածութեան իմոյ՝ զորդի իմ սիրելի, որ եկեալ մարմ-նանայ ի զաւակէ քումմէ, ի սուրբ և յանարատ կուսէն, զի նա եղիցի որդի՝ որդւոյ քո, և որդին իմ ջնջես-ցէ զձեռագիր քո, և ազատեսցէ զքեզ ի գերութենէ սատանայի, և տացէ քեզ զառաջին փառսն»

7: Մել-

քոն մոգը դիմում է նորածին Հիսուսին. «Ահա նամակ գրոյն, զոր կնքեալ և փակեալ ետուր մեզ ի պա-հեստի, առ և ընթերցիր զգիրս հաւաստեաւ զոր գրեալ ես: Եւ գիր գրոյն՝ զոր գրեալ և կնքեալ կայր ի պահեստի, զոր մոգքն ոչ համարձակեցան բանալ զգիրն և տալ ումեք ընթեռնուլ քահանայիցն և կամ ժողովրդեանն լսել. զի ոչ էին նոքա արժանի լինել որդի արքայութեան, զի ուրացօղք և խաչօղք լինելոց էին փրկչին»: «Գիրն» առաջին անգամ բացվում ու ընթերցվում է նրա իսկ հեղինակի՝ Մարդացյալ Արարչի կողմից, այդպիսով իրականություն դարձնելով այնտեղ պարունակվող «ուխտը»:

1 Միջնադարյան քրիստոնեական պատկերագրության մեջ մոգերը սովորաբար ուղեկցվում են հրեշտակների կողմից:

2 Տայեցի Ես., էջ 278:

3 Klijn A., Seth in Jewish, Christian and Gnostic Literature, Leiden, 1977, pp. 48-60:

4 ՄՄ թիվ 5599, թ. 76-78:

5 Հովսեփյան Ս., Թանգարան հին ու նոր նախնեաց, Ա. Անկանոն գիրք Հին Կտակարանաց (թանգարան), Վենետիկ, 1896, էջ

312: Հայկական ավանդության մեջ Ադամն ինքն է առաջարկում ծառայել սատանային. «Եթէ մի անգամ լոյս տեսանիցեմք, քեզ ծառայ լինիմք մեք և ամենայն ծնունդքն մեր»: 6 Stone M., Adam's contract with Satan, the Legend of the Cheirograph of Adam, Bloomington, 2002, p.70.

7 Սարգիսյան Բ., Ուսումնասիրութիւնք Հին Կտակարանի անվաւեր գրոց վրայ, Վենետիկ, 1898, էջ 39-40:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

18

Հասնելով քարայրի մուտքի մոտ՝ մոգ-թագավորները խոնարհվում են նորածին մանկան առաջ, որից հետո հերթականությամբ մտնում են քարայր և մատուցում իրենց ընծաները: Հետագայում երեք մոգերը, համեմատելով իրենց տեսածները, գալիս են այն եզրահանգման, որ ամեն մեկին Հիսուսը երևացել է տարբեր կերպարանքներով

1: Նրանց վկայությունները հաստատում են քրիստոսաբանական

կարևոր դրույթներ, ըստ որի՝ ա) նորածինն իրական Աստված է, որին խոնարհվում են երկնային ուժե-րը. «Ասէ Գասպար թագաւորն. Յորժամ զկնդրուկն տարայ մատուցի առաջի նորա, տեսի զնա մարմ-նով որդի Աստուծոյ բազմեալ յաթոռ փառաց, և զօրք անմարմինք սպասաւորէին նմա», բ) Նա Դավթի թագավորական սերունդից է, որ ծնվել է նրա իսկ քաղաքում «Ասէ Պաղտասար. Եւ ի մտանելն իմոյ` տեսի զնա նստեալ ի բարձրութեան գահոյից, տեսի զնա մարմնով որդի մարդոյ և զօրք բազմութեան առաջի նորա` որք անկեալ երկիր պագանէին նմա», գ) նա օժտված է մարդկային կատարյալ բնույթով, ում խորթ չէ տառապանքը, միևնույն բնությամբ նա մահանում և հարություն է առնում ինչը լիովին բացառում է գրքի երևութական ծագումը. «Ասէ Մելքոն. Ես մարմնով տեսի զնա ի չարչարանս մեռեալ, դարձեալ յարուցեալ իսկ և կենդանի»

2: Մոգերին երևացող Հիսուսի տարբեր կերպարանքնե-

րը նախանշում են նրա չարչարանքներն ու մահը: Եվ այսպիսով, Եվային ու մոգերին հայտնված նորա-ծինը մարդեղացած Աստված է, որ զորություն ունի փոխելու իր կերպարանքը՝ բացահայտելով իր իպոստասների բազմազանությունը: Այս դրույթը լիովին համապատասխան է Հայ Եկեղեցու՝ Հիսուսի բնության անբաժանելիության մասին դավանանքին, ըստ որի Հիսուսի մարմինն Ադամի մարմինն է՝ մեղսագործությունից առաջ: Սա մատնանշում է այն փաստը, որ մեզ հասած «Մանկության» ավետա-րանը չի կարող նույնանալ նեստորականների

3 կողմից բերած պարականոնին, որոնք փորձում էին Հա-

յաստանում տարածել երկբնակության մասին ուսմունքը4:

«Մոգերի երկրպագության» հարուստ պատկերագրական թեման հիմնականում վերցված է «Ման-կության» պարականոն ավետարաններից:

Մարի Մամյան

«ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՆԿՈՒԹԻԻՆ ՏԵԱՌՆ» ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ

Բանալի բառեր՝ «Մանկության ավետարան», պարականոն, մոգ-թագավոր, «Ուխտ», փրկագործություն, մարդեղություն Բանի, արարչություն, պարսիկ, հայտնություն, որդի մխիթարության, Ծնունդ

Հայկական «Մանկության ավետարանը», որ Հայաստան է բերվել 6-րդ դ. վերջին Միջագետքից նեստորական

ասորիների կողմից և վերախմբագրվել հայ հեղինակների ձեռքով, յուրօրինակ կապ է հանդիսանում նախաստեղծ մարդկանց և Մեսիայի Ծննդյան միջև: Մոգ-թագավորների երկրպագության պատմության միջոցով հայ խմբագիրը հստակ արտահայտում է այն միտքը, որ նույնիսկ նախքան իր Հարությունը Հիսուսը կարող էր հաղթահարել իր մարդկային բնության սահմանափակումները, նա նաև հստակ ձգտում ունի ընդգծել նորածին Փրկչի իրական մարդկային բնությունը: Ավետարանում ու, հատկապես, «Մոգերի երկրպագության» դրվագում արծարծված Մար-դեղացած Բանի գաղափարը լիովին համապատասխանում է Հայ Եկեղեցու վարդապետությանը: Հայկական պա-րականոն այս գրվածքում ընդգծված է Քրիստոնեական հիմնական գաղափարներից մեկը, ըստ որի, իր իսկ պատ-կերով Ադամին ստեղծած Բանն իջնում է երկիր մարդկության Փրկագործության համար, որն իրականացվում է արդեն իսկ Քրիստոսի Ծնունդով:

Мари Мамян

«ПОКЛОНЕНИЕ ВОЛХВОВ» В АРМЯНСКОМ «ЕВАНГЕЛИИ ДЕТСТВА»

Ключевые слова: «Евангелие детства», апокриф, волхвы-короли, рождество, «Завещание», спасение, воплощенное слово, творение, персы, откровение, сын утешения

В статье изучается армянское апокрифическое «Евангелие детства», которое было привнесено в Армению

в конце VI века восточно-сирийскими христианами Междуречья. В дальнейшем оно было отредактировано армянскими церковниками. «Евангелие детства» мистическим образом связывает Рождество Мессии с прароди-

1 Ասորական պարականոն ավանդություններում Հիսուսը մոգերին է հայտնվում ոչ թե երեք, այլ ութ կերպարներով՝ որպես

բազմակերպ լույս, նորածին, երեխա, հնազանդ ու տառապյալ մարդ խաչյալ, հարուցյալ: 2 Տայեցի Ես., էջ 50:

3 Селезнев Н., Христология Ассирийской Церкви Востока. Анализ основных материалов в контексте истории формирования

вероучения. Москва, 2002, հատկապես՝ էջ 46-66; 4 Дорфман-Лазарев И., с.163. Մոգերի այս տեսիլքների մասին տեղյակ էր նաև սուրբ Հովհան Ոսկեբերանը (շուրջ 675-749

թթ.), ով դրանց կարող էր ծանոթանալ ասորական պարականոններից:

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 12-19.pdfհավելումը 16-րդ դարում մատնանշում է այն հանգամանքը, որ արդեն տվյալ

19

телями человеческого рода Адамом и Евой. Исследователи Армянского апокрифа считают, что в рассказе о «Поклонении волхвов» армянский редактор четко высказывает мысль о том, что еще до своего Воскресения Христос мог преодолеть свойства своего человеческого естества, в то же время он подчеркивает истинную человечность новорожденного Иисуса.

По мнению специалистов, в этом апокрифе ярко выраженная идея воплощенного Слова вполне соответ-ствует вероучению Армянской Церкви, подчеркивая основную идею Христианства - идею о Слове сотворившего Адама по своему подобию и нисходящего на землю ради спасения человечества.

Mari Mamyan

“ADORATION OF THE MAGI” IN THE ARMENIAN GOSPEL “THE SCRIPT OF THE LORD’S INFANCY”

Keywords: Gospel of the Infancy», apocryphal, magi-kings, Christmas, "Covenant", Salvation, the Incarnation of the Word, Creation, Persians, Revelation, Son of consolation

The Armenian apocryphal Gospel “The Script of the Lord’s Infancy” brought to Armenia at the end of the 6th

century by East-Syrian Christians of Mesopotamia and later reedited by Armenian authors. “The Script of the Lord’s Infancy” mysteriously binds the Nativity of Messiah with the ancestors of human race Adam and Eve. Researchers of this Armenian apocryphon consider that through the episode of the "Adoration of the Magi" the Armenian editor clearly imposes the idea that before his Resurrection Christ could overcome the properties of his human nature. At the same time he emphasizes the true humanity of the newborn Christ. In opinion of specialists, the idea of the Incarnate Word that is clearly expressed in this apocryphon, appears conformable to doctrine of the Armenian Church, as it indicates one of the main teachings of Christianity: new created Adam descends to the earth in his own image for the salvation of humanity through his Nativity.