կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

7
ԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ

Upload: aslanian-zhora

Post on 21-Feb-2017

45 views

Category:

Business


7 download

TRANSCRIPT

Page 1: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

ԿՅԱՆՔ ՈՉ ԲՋՋԱՅԻՆ ՁԵՎԵՐ ՎԻՐՈՒՍՆԵՐ

Page 2: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Կյանքի ոչ բջջային ձևեր վիրուսներ

Դրանք չունեն բջջային կառուցվածք։ Այս էակները կոչվում են վիրուսներ, և իրենցից ներկայացնում են կյանքի ոչ բջջային ձևեր, այլ վիրուսներ։ Վիրուսներ վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը կենդանիներն ու բույսերը մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես ՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ 

Page 3: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և նրանք կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության միկրոբիոլոգիա ենթաճյուղերից է։

Page 4: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Վիրուսներ միկրոսկոպիկ մասնիկ է, կազմված է սպիտակուցային թաղանթից` կապսիդից ու նրա մեջ պարփակված նուկլեինաթթուներից (ԴՆԹ կամ ՌՆԹ) և ունակ է ինֆեկցել:  Վիրուսները օբլիգանտ պարազիտներ են. նրանք չեն կարող բազմանալ բջջից դուրս: Ներկայումս հայտնի են վիրուսներ, որոնք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում վերջինների անվանում են բակտերիոֆագեր:

Page 5: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Ավելի վաղ վիրուսներին էին դասում նաև պրիոնները, սակայն հետագայում պարզվեց, որ պրիոնները գենետիկական ինֆորմացիա չեն կրում նուկլեինաթթուների տեսքով: Կապսիդի առկայությունն էլ հնարավորություն է տալիս վիրուսները տարբերել վիրոիդներից: Վիրուսները պարունակում են միայն մեկ տիպի նուկլեինաթթուներ, կամ ԴՆԹ կամ ՌՆԹ:

Page 6: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Ռետրովիրուսներ Վարակվելուց հետո ռետրովիրուսների բջիջների ցիտոպլազմայում սկսվում է վիրուսային ԴՆԹ-ի գենոմի սինթեզը՝ վիրիոնային ՌՆԹ-ն օգտագործելով որպես մատրիցա (կաղապար)։ Բոլոր ռետրովիրուսները իրենց գենոմի ռեպլիկացիայի համար օգտագործում են հետադարձ տրանսկրիպցիայի մեխանիզմը՝ վիրուսային ֆերմենտ հետադարձ տրանսկրիպտազան վիրուսային ՌՆԹ-ի մատրիցայի վրա սինթեզում է ԴՆԹ-ի մեկ շղթան, այնուհետև սինթեզված ԴՆԹ-ի շղթայի մատրիցայի վրա սինթեզվում է երկրորդ՝ կոմպլեմենտար շղթան։

Page 7: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

Առաջանում է ԴՆԹ-ի երկշղթա մոլեկուլը, որը բջջի բաժանման ժամանակ ներկառուցվում է քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ, երբ բացակայում է կորիզաթաղանթը (բացառությամբ ՄԻԱՎ-ի, որի ԴՆԹ-ն ակտիվ կերպով թափանցում է կորիզի մեջ) և հետագայում ծառայում է որպես մատրիցա վիրուսային ՌՆԹ-ների մոլեկուլների սինթեզի համար։ Այդ ՌՆԹ-ները դուրս են գալիս բջջակորիզից և բջջի ցիտոպլազմայում փաթեթավորվում են որպես վիրուսային մասնիկներ, որոնք ընդունակ են վարակել նոր բջիջների։