Սուրբ զատիկ տոնի մասին

8
ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍ, ՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ, ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ 1-ՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ: ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ Ս Ս ՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍ, ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ

Upload: elen-eranosyan

Post on 06-Aug-2015

100 views

Category:

Internet


0 download

TRANSCRIPT

Page 1: Սուրբ զատիկ տոնի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՏՈՆԻ ՄԱՍԻՆԶատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ

Հարության, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։ Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։

Page 2: Սուրբ զատիկ տոնի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...»:

Page 3: Սուրբ զատիկ տոնի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՏՈՆԻ ՄԱՍԻՆԶատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր

տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը 35 օր ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Page 4: Սուրբ զատիկ տոնի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայկական ավանդույթում, սույն հավկիթներով

հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։

Page 5: Սուրբ զատիկ տոնի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ հեթանոսական նոր տարում և պարսկական

Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։ Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Page 6: Սուրբ զատիկ տոնի մասին
Page 7: Սուրբ զատիկ տոնի մասին
Page 8: Սուրբ զատիկ տոնի մասին