վահան տերյանի նամակները

14
ՒՒՒՒՒՒՒՒ ՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ

Upload: movsesyanlilit

Post on 24-Dec-2014

1.288 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: վահան տերյանի նամակները

ՒՀՎԲՎՎՅՀ

Վահան Տերյանի նամակները

Page 2: վահան տերյանի նամակները

Վահան Տերյանի`կենսագրությունը, գործնեությանը, նամակները, բանաստեղծությունները, ուսումնասիրելով բանաստեղծը ինձ ավելի հոգեհարազատ դարձավ: Վահան Տերյանի մեջ, տեսա իմ անձը, կան շատ բնավորության գծեր, որ ինձ եմ նմանեցնում` ազնիվ էր, պարզ, անկեղծ, սիրում էր ճշմարտությունը,երաժշտություը: Վահան Տերյանը ցանկանում էր, երբ իր հետ շփվող անձնավորությունը իր հետ մաքուր էր, ազնիվ, պարզ: Առանձնահատուկ արժեք ունեն նրա քնարական բանաստեղծի նամակները, որի բանաստեղծություններն ուղղված են մարդու զգացմունքներին: Նամակները օգնում են հետազոտողների գտնելու բանաստեղծի ստեղծագործության հիմքը:

Կանգ չառնելով Վահան Տերյանի նամակագրական ժառանգության պատմության վրա, անհրաժեշտ է նշել, որ ցարդ հրապարակված է բանաստեղծի ավելի քան երկու հարյուր նամակ, հասցեագրված երեք տասնամյակից ավելի անձանց: Տվյալ ժողովածուն պարունակում է տասնամյակների ընթացքում հասցեատիրոջ կողմից խնամքով պահպանված և երկար ժամանակ անհայտ մնացած 62 նամակ, որոնք Վահան Տերյանը գրել է Անթառամ Միսակյանին: Նամակները կարելի է դիտել որպես նամակագրական ժանրի առանձին մեծ արժեք ունեցող ստեղծագործություն:

Page 3: վահան տերյանի նամակները
Page 4: վահան տերյանի նամակները

Հավելվածում զետեղված է Տերյանի 6 նամակը, հասցեագրված Անթառամ Միսակյանի կրտսեր քրոջը` Մարթային: Դրանք իրենց մեջ պարունակում են հետաքրքիր մտքեր և պոետի բանաստեղծություններին համահնչյուն տրամադրություններ: Վահան Տերյանը Անթառամ Միսակյանի հետ կապում էր բազմամյա բարեկամություն, որի հետ 8 տարի նամակագրության մեջ էր: Տերյանը շատ կարևորություն էր տալիս առաջին տպավորությանը: Նա ինչպես կյանքում, այնպես էլ պոեզիայում անկեղծությունն էր, չեր կարող չգնահատել աղջկա այդ հատկությունը, մարդու ամենաթանկ սեփականությունը, նրա բարոյական գնահատման չափանիշը բանաստեղծը համարում էր անկեղծությունը: Մեզ հասած 1908 թ. նամակներից երևում է, որ այդ տարի Տերյանը նամակագրություն է ունեցել Ց. Խանզադյանի, Կ. Կուսակյանի և Ավ. Իսահակյանի հետ:

Տերյանը չափազանց համեստ էր ու պահանջկոտ իր նկատմամբ: Բանաստեղծի խոստովանությամբ, նրա տրամադրություններն այնքան արագ են փոփոխվում, որ նա կարող է խոսել միայն տվյալ պահի մասին:

Page 5: վահան տերյանի նամակները
Page 6: վահան տերյանի նամակները

Տերյանը հավանություն չի տալիս եսասիրությանը և մարդու մեջ բարձր է գնահատում այլասիրական զգացումները, արհամարում է ճղճիմությունը, գտնում է, որ պետք է բարձր լինել հիմար պայմանականություններից, որոնցով ապրում են միայն մանրախնդիր մարդիկ ու հիմարները: Երաժշտությունը նրա հոգին էր, որին ինչ որ հրաշքով էր լսում: Նրա երաժշտության մեջ նա չէր լսում իր հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ: Ահա թե ինչու երբեմն որևէ նշանավոր սինֆոնիա նրան չի հուզում, իսկ «Երգեհոնիկը աշնանային եղանակին խելքահան է անում»: Տերյանի անմոռաց ոգին, դեռ դարեր կդաստեարակի հայ երիտասարդներին: Տերյանի ոգին հավերժ կապրի իմ հոգու և սրտի մեջ:

Page 7: վահան տերյանի նամակները

Վահան Տերյանի բանաստեղծությունները «Մթնշաղի անուրջներ» գրքից

Page 8: վահան տերյանի նամակները
Page 9: վահան տերյանի նամակները
Page 10: վահան տերյանի նամակները
Page 11: վահան տերյանի նամակները
Page 12: վահան տերյանի նամակները
Page 13: վահան տերյանի նամակները
Page 14: վահան տերյանի նամակները