Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

11
ԳԳԳԳԳԳ "ԳԳԳԳԳԳ“ ԳԳԳԳԳԳ "ԳԳԳԳԳԳԳ" ԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳ 9-1 ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ

Upload: sonakh

Post on 24-Dec-2014

252 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Գյուղ՝ "Ագարակ“Քաղաք՝ "Մեծամոր"

Սոնա Խաչատրյան9-1 դասարան

Աշխարհագրություն

Page 2: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Սկսեմ “Ագարակ”-ից…

Ագարակ, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Ագարակ համայնքում, հեռավորությունը մարզկենտրոնից 34 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան։ Գյուղը գտնվում է Ամբերդ գետի ափին։

Page 3: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Պատմություն

Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված 7-րդ դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։

Page 4: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սհմաններում, հունվարյանը՝ -4։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

Page 5: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Բնակչություն

Գյուղի բնակչությունը 1915-1916 թթ. Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են։ 1897 թ.-ին ունեցել է 603, 1926 թ.-ին՝ 550, 1939 թ.-ին՝ 701, 1979 թ.-ին՝ 1150 բնակիչ։ Գյուղն ունի 667 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության2001 թվականի մարդահամարի, Ագարակի մշտական բնակչությունը 1655, իսկ առկա բնակչությունը 1586 բնակիչ։

Page 6: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Եկեղեցին

Այս եկեղեցին կառուցվել է բոլորովին վերջերս, 2012 թ. Հունիսին…

Page 7: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Հուշարւձանը

Կառուցվել է 2013 թ.-ին Նոյեմբերին, Արարատ 73-ի 40 ամյակի համար…

Page 8: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

“Մեծամոր”

Մեծամոր, քաղաքային բնակավայր Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։

Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը և հնագիտական արգելոց-թանգարանը։

Page 9: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Պատմություն

Մեծամորի ամրոցի հնագիտական տեղանքը բնակեցված է եղել մ.թ.ա. 5 հազարամյակից մինչև մ.թ. 18-րդ դարը։ Մեծամորի ամրոցի դամբարանի պեղումները սկսվել են 1965թ. Այն հատկանշական է իր աստղադիտարանով և յոթ սրբավայրերից բաղկացած տաճարային համալիրներով։

Page 10: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Մեծամոր…

Քաղաքի շրջակայքում կան բրոնզի, երկաթի դարի բնակավայրերի մնացորդներ։ 1981 թ-ին քաղաքն ունեցել է 8165 բնակիչ, գերազանցապես հայեր, որոնք տեղափոխվել են Հայաստանի և ներկայիս Արմավիրի մարզի այլ բնակավայրերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 10.1 հազ բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 23%, աշխատունակներ` 70%, հետաշխատունակներ` 7%։ Ունի միջնակարգ և երաժշտական դպրոցներ, գրադարան, դպրոց, սանէպիդկայան, բուժկետ, կապի հանգույց։ 

Page 11: Աշխարագրություն՝ "Մեծամոր" և "Աքարակ"

Մեծամոր…

Քաղաքի մասնագիտացման ուղղությունը էներգետիկան է, այն հանդիսանում է որպես միաֆունկցիոնալ քաղաք։ Այստեղ գործում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։1988 թ- դեկտեմբերի երկրաշարժից հետո այն կանգնեցված է եղել վերակառուցման և նորոգման մեծ ծավալի աշխատանքներ տանելու, անվտանգությունը մեծացնելու նպատակով։ Հզորությամբ 2-րդն է` զիջելով Հրազդանի ջերմաէլեկտրակայանին։ Քաղաքում կան նաև մի շարք սննդի արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։