Զբաղվածության թեմայի լուսաբանումը

10
ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ: ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶ Զ, ԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶ ԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶ:

Upload: crrc-armenia

Post on 22-Nov-2014

1.988 views

Category:

Business


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Զբաղվածության թեմայիլուսաբանումը

Աշխատանքի ոլորտի մասին ամբողջական պատկերի

ներկայացումը լրատվության մեջ:

Խորհրդատուի կողմիցարտահայտածտեսակետները , հնարավոր է որ չհամընկնենԱՄՆՄիջազգային

զարգացման գործակալության կամԱՄՆ :Կառավարությանտեսակետների հետ

Page 2: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Ո±րն է համարվում լավ լրատվական հոդված:

• Կան հինգ հիմնական չափանիշներ, որոնք որոշում են, թե արդյո±ք հոդվածը լրատվություն էª

• Այն ժամանակին համահունչ է և ընթացիկ,• Այն կարևոր է և ցույց է տալիս արդյունք,• Այն վերաբերում է ընթերցողին, նույնիսկ եթե այն ուղղակի

ազդեցություն չի գործում ընթերցողի վրա,• Սենսացիոն է, դրամատիկ կամ անսպասելի եզրահանգումով ,• Այն հակասություն է պարունակում:

Պարտադիր չէ, որ Ձեր հոդվածը կառուցված լինի բոլոր այս չափանիշների հիման վրա, սակայն, եթե այն դրանցից ոչ մեկը չի պարունակում, այն լրատվական հոդված չի կարող համարվել:

Մինչ կսկսեք գրել

Page 3: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Մինչ կսկսեք գրելԺուռնալիստիկայի մեջ կա լրատվական հոդված գրելու երկու հիմնական ուղղությունª նորություններ և գեղարվեստական մաս:

Նորությունները պատասխանում են 2 ՙՈ՚-երին, 1 ՙԵ՚-ի և 3 ՙԻ՚-ի (ով,ինչ, որտեղ, երբ, ինչու և ինչպես) հստակ և ուղղակի կերպով: Դրանք ներկայացնում են միջոցառումը, ընթացիկ են և բացարձակապես տեղեկատու:

Գեղարվեստական մասի նպատակն է զվարճացնել և ինչպես նաև տեղեկացնել: Դրանք հակված են կառուցվել հստակ թեմայի շուրջ և ներկայացվում են բազմաթիվ ձևերովª անդրադարձ, համառոտ նկարագրություն, հոդվածներ/պատմություններ, որոնք վերաբերում են սոցիալական միտումներին և այլն:

Page 4: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Մինչ կսկսեք գրել

Բացի վերոնշյալ երկու ուղղություններից, կան նաև դրանք գրելու երկու մոտեցումներ: Կոշտ մոտեցումը օգտագործվում է նորություններ գրելու համար: Մեղմ մոտեցումը օգտագործվում է գեղարվեստական մասը գրելու դեպքում:

Կոշտ մոտեցումը օգտագործվում է, երբ հոդվածի հիմնական նպատակն է տեղեկատվության ներկայացումը կամ ճշգրտումը և/կամ, երբ հոդվածի կարևորությունը կամ ազդեցությունը հստակ է և անվիճելի:

Այնուամենայնիվ հոդվածների մեծ մասը շահում են մեղմ մոտեցումից, երբ հեղինակը օգտագործում է մեջբերումներ և մանրամասներª ընթերցողների ուշադրությունը գրավելու և պահպանելու համար: Հեղինակը օգտագործում է մեղմ մոտեցումը ընդգծելու հոդվածի տեղին լինելը:

Page 5: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Մինչ կսկսեք գրել

Թե° կոշտ, թե° մեղմ մոտեցումների դեպքում, ՙհոդվածի անկյունը՚, կամ հոդվածն ամփոփ ներկայացնող կետերը, տեղակայված են կամ հոդվածի վերին մասում կամ այդ հատվածին մոտ: Այդ պատճառով, հոդվածը գրելու ամենակարևոր քայլը հոդվածի նախաբանը ճիշտ սահմանելն է, կամ առաջին 1-3 նախադասությունները:

Page 6: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Լրատվական լավ հոդված գրելիսԿոշտ մոտեցմամբ սա հեշտ է. առաջին նախադասությունը պետք է

պատասխանի հիմնական հարցերից (ո±վ,ի±նչ, որտե±ղ, ե±րբ, ինչո±ւ և ինչպե±ս) գոնե 3-4-ին: Իրականում, կոշտ մոտեցմամբ գրված հոդվածների մեծ մասը սկսում են հետևյալ հարցերի պատասխաններովª ո±վ, ի±նչ, որտե±ղ և ե±րբ:

Ո±րն է ավելի լավ սկիզբ հոդվածի համար.

Հայաստանում տնտեսական վիճակը մոտ է ճգնաժամայի և փլուզվում է՚:

Թեª

Չնայած Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշը նվազել է վերջին տարում, իրական ցուցանիշը մնացել է անփոփոխ և նույնիսկ աճել է որոշ դեպքերում, հատկապես Հայաստանի մարզային կենտրոններում՚:

Page 7: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Քաղվածք կոշտ եղանակով գրված լրատվությունից ՙԱսոշիեյթիդ փրես՚, փետրվարի 28, 2008 թ.

Առաջին նախադասությունը պատասխանում է ով, ինչ, որտեղ և երբ հարցերինª ՙԲեռլին – Գերմանիայի գործազրկության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս

փետրվարին, քանի որ համեմատաբար մեղմ ձմեռը համընկավ երկրի տնտեսական աճինª ըստ հինգշաբթի օրը կառավարության կողմից ներկայացված տվյալների՚:

Երկրորդ կամ երրորդ նախադասություն. ինչպե±ս և ինչու±ªԳերմանիայումª Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրում,

գործազուրկների թիվը Հունվարին նվազեց 42,000-ով հասնելով 3.617 միլիոնի, որը 630,000-ով ցածր է քան նախորդ տարվա փետրվար ամսին, հայտնեց Աշխատանքի ֆեդերալ գործակալությունը: Ցուցանիշը կազմում էր 8.7 տոկոս հունվարի սկզբին: Անցյալ տարվա փետրվարին այն կազմում էր 10.1 տոկոս՚:

Չորրորդ նախադասություն. մեջբերումªԳործազրկությունը շարունակում է նվազել՚,- ասաց Աշխատանքի

գործակալության պետ Ֆրենկ Յորգեն Ուեյսը,-ՙԸնկերությունների պահանջարկը աշխատուժի նկատմամբ մնում է բարձր մակարդակի վրա՚:

Լրատվական լավ հոդված գրելիս

Page 8: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Լրատվական լավ հոդված գրելիսՄեղմ մոտեցումը օգտագործելիս, կարող եք օգտագործել

օրինակներª Ձեր փաստարկները նկարագրական դարձնելու համար: Սակայն ՙպատմության անկյունը՚ անհրաժեշտ է պահպանել, բայց գուցե ոչ առաջին նախադասությունում:

Եկեք դիտարկենք գործազրկության ցուցանիշի վերաբերյալ ՙՆյու Յորք Թայմս՚ թերթի (հունվ.19, 2008թ.) այս հոդվածի նախաբանը: Առաջին նախադասությունը ընդհանուր բացատրություն է, թե ինչպես գործազրկության տվյալները

կարող են կանխորոշել ճգնաժամային իրավիճակ: Երբ գործազուրկ ամերիկացիների թիվը կտրուկ աճում է, սկսում է

ճգնաժամային իրավիճակ՚:Երկրորդ նախադասությունը բացատրողական է:Ելնելով դրանիցª գործազրկության վերջին ցուցանիշը նվազագույնը

վտանգի ազդանշան է՚:

Page 9: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Լրատվական լավ հոդված գրելիսՄինչ երրորդ նախադասությանը հասնելը, մենք չենք իմանա

ինչ, որտեղ, երբ և ով հարցերի պատասխանները:

ՙԱշխատանքի վարչությունը զեկուցել է, որ դեկտեմբերին գործազուրկների թիվը կազմել է 7,655,000, որը նշանակում է, որ նրանք և° աշխատանք չունեն, և° գտնվում են աշխատանք փնտրելու փուլում՚:

Չորրորդ և հինգերորդ նախադասությունները բացատրում են ինչպեսը և ինչուն:

Այդ ցուցանիշը 13.2 տոկոսով բարձր էր քան անցյալ դեկտեմբերª, երբ այն կազմում էր 6,760,000: Նախկինում տարեկան 13 տոկոս տարեկան աճը տնտեսական անկման նշան էր համարվում՚:

Page 10: Զբաղվածության թեմայի լուսաբանումը

Գործազրկության վերաբերյալ հոդված գրելու մի քանի խորհուրդներ• Լրատվական շատ հոդվածների նախաբան

սկսվում է տվյալների մասին բացատրությամբ, մինչ այդ տվյալները ներկայացնելը:

• Հոդվածները գրելիսª ներկայացրեք, թե ում վրա են այդ թվերն անմիջապես ազդում – ընտրեք մարդկանց և իրավիճակներª ցույց տալու ավելի մեծ միտում:

• Խոսեք փորձագետների հետª համոզվելու, որ ցուցանիշները ճիշտ են մեկնաբանված Ձեր կողմից:

• Բացատրեք այդ մեկնաբանությունները Ձեր ընթերցողներին: