цветы 5 3 класс

24
Дорогие, любимые мамы, бабушки, сестры и учителя! Поздравляем Вас с праздником! Желаем Вам здоровья, удачи, всех благ. Будьте всегда такими красивыми, жизнерадостными и женственными. Бесконечной Вам любви и счастья! А эти переводы о цветах мы дарим Вам и надеемся, что Вам будет интересно и приятно их прочитать. Ученики пятых классов Новой школы.

Upload: emmaisakhanyan

Post on 07-Nov-2014

817 views

Category:

Documents


11 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: цветы 5 3 класс

Дорогие, любимые мамы, бабушки, сестры и учителя! Поздравляем Вас с праздником! Желаем Вам здоровья, удачи, всех благ. Будьте всегда такими красивыми, жизнерадостными и женственными. Бесконечной Вам любви и счастья! А эти переводы о цветах мы дарим Вам и надеемся, что Вам будет интересно и приятно их прочитать.

Ученики пятых классов Новой школы.

Page 2: цветы 5 3 класс

Роза- Վարդ

Հունաստանում՝ ամբողջ հին աշխարհի մտավոր կյանքի կենտրոնում, վարդը համարվում էր աստվածների պարգևը: Նա ծնվեց ճերմակ փրփուրից, որը ծածկում էր Աֆրոդիտեի մարմինը: Տեսնելով այդ

հրաշալի ծաղիկը` աստվածները անմիջապես նրա վրա շաղ տվեցին ծաղկափոշի՝ տալով նրան հրաշալի բուրմունք:Բայց բուրմունքը

չդարձրեց ծաղիկը հավերժական, և վարդը մնաց մահկանացու, ինպես և այն ամենը, ինչը ծնվում է աշխարհի վրա:

Գոյություն ունեն նաև շատ ավանդություններ այն մասին, թե ինչպես սպիտակ վարդը դարձավ կարմիր: Համաձայն մի

ավանդության՝Աֆրոդիտեի քուրմերը սպիտակ վարդը իր ամբողջ կուսական գեղեցկությամբ և մաքրությամբ, տարան աստվածուհու տաճար և զարդարեցին նրա զոհասեղանը և տաճարը շրջապատող

այգին:

Page 3: цветы 5 3 класс

Роза- Վարդ Եվ վարդը մնաց սպիտակ այնքան ժամանակ, մինչև Աֆրոդիտեի սիրտը խոցվեց սարսափելի լուրով այն մասին, որ նրա սիրած Ադոնիսը մահացու վիրավորված է: Մոռանալով ամեն ինչի մասին՝ աննկարագրելի վշտի մեջ աստվածուհին սլանում է Պիֆոնի անտառը, որտեղ գտնվում էր սիրածը, և վազում է՝ ուշադրություն չդարձնելով ոտքերը ծակծկող փշերի վրա:Մի քանի կաթիլ այդ աստվածային արյունից կաթում է սպիտակ վարդերի վրա և նրանք դառնում են վառ-կարմիր:Մյուս ավանդությունը ասում է՝ աստվածների խնճույքի ժամանակ Օլիմպի վրա Էրոսը իր կարմրա-վարդագույն թևիկներով կպավ և թափեց ծաղկափոշով լի կուժը՝ ներկելով սպիտակ վարդերը կարմիր գույնով և քնքուշ բույր տալով նրանց: Аветисян Ирина

Page 4: цветы 5 3 класс

Анютины глазки-Անյուտայի աչիկները

Հին հույները այս ծաղիկների հայտնվելը կապում էին արգորական թագավոր Իոյի աղջկա հետ , ով սիրահարվել էր Զևսին և դրա համար նրա կինը` Հերան վերածել էր նրան կովի: Զևսը. որպեսզի մի քիչ գունավորեր իր սիրածի կյանքը, աճեցրեց նրա համար եռագույն մանուշակ, որոնք նշանավորում էին սիրո եռանկյունը և մի կողմից էլ հավասարեցնումէին սովորական մահկանացուին աստվածուհու հետ , իսկ մյուս կողմից պահպանում էին նրա հավատքը, որ Հերայի անեծքը ընդմիշտ չէ:Լեգենդներից մեկը ասում է , որ եռագույն մանուշակի եռագույն թերթիկներիի մեջ արտացոլվել էին բարի սիրտ և դյուրահավատ աչքեր ունեցող Անյուտայի կյանքի երեք շրջանները: Նա ապրում էր գյուղում , հավատում էր ամեն մի խոսքի , բոլոր արարքներին գտնում էր արդարացում:

Page 5: цветы 5 3 класс

Анютины глазки-Անյուտայի աչիկները

Ի դժբախտություն իրեն նա հանդիպեց մի խորամանկ մարդու և սիրեց նրան ամբողջ սրտով : Իսկ պատանին վախեցավ նրա սիրուց և շտապեց ճանապարհ ընկնել վստահեցնելով , որ շուտով կվերադառնա : Երկար նայում էր Անյուտան ճանապարհին , լուռ մարելով կարոտից: Իսկ երբ նա մահացավ նրա գերեզմանի մոտ հայտնվեցին ծաղիկներ , եռագույն թերթիկներով, որոնց մեջ արտացոլվեց հույս , զարմանք և տխրություն: Սա ծաղկի ռուսական ավանդույթն է:Հռոմեացիները այդ ծաղիկները, որոնք նման էին հետաքրքրասեր դեմքերի, նմանեցնում էին չափից դուրս հետաքրրասեր մարդկանց , որոնց աստվածները դարձրել էին բույսեր , երբ նրանք գաղտնի հետևում էին լողացող Վեներային:

Мкртчян Элен

Page 6: цветы 5 3 класс

РОМАШКА- ԵՐԻՑՈՒԿ

Այս ծաղիկը իր անունը ստացել է լատիներեն <<romana>> անունից, որը թարգմանվում է «հռոմեական»: Մարդիկ հավատում էին, որ երիցուկը աճում է այնտեղ, որտեղ աստղ է ընկել: Երիցուկը պատկանում էր յոթ սուրբ բույսերի ցանկին: Կա մի տխուր պատմվածք երիցուկի ստեղծման մասին: Ծաղկի առասպելը պատմում է մի բարի փերու մասին. երբ նա հայտվում էր, բացվում էին ծաղիկները, կանաչում էին ծառերը, կյանք էին առնում թոռոմած բույսերը: Նա բուժում էր և՛ մարդկանց, և՛ կենդանիներին: Իր մոտ գալիս էին տարբեր հեռավոր երկրներից օգնության համար, և նա ոչ մեկին չէր մերժում: Մի օր փերին այգում տեսնում է երիտասարդ, վայելչակազմ հովվին և սիրահարվում: Որոշ ժամանակ փերին թաքնվում էր թփուտներում և լսում, թե ինչպես է իր սիրելի հովիվը նվագում շվիի վրա: Մի օր փերին դուրս եկավ նրա մոտ, հովիվը տեսավ նրան և սիրահարվեց: Փերին հովվին պատմեց ծաղիկների, խոտերի օգնությամբ բուժման գաղտնիքները, և հովիվը սկսեց բուժել մարդկանց: Իր օգնության համար նա փող էր վերցնում:

Page 7: цветы 5 3 класс

ՇՈՒՏՈՎ ՆԱ , ՀԱՐՍՏԱՑԱՎ ԵՒ ԹՈՂԵՑ ԻՐ ՀՈՏԸ ԱՐՏԸ ԵՒ ԻՐ ՓԵՐ : ՈՒՆ ԻՍ Կ ՀՐԱՇԱԼԻ ՓԵՐԻ Ն ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ԻՐ ՍԻՐԵԼԻԻՆ ԱՅՆ ԱՐՏՈՒ Մ ԵՒ ԼԱՑՈՒՄ ԷՐ ՎՇ : , ՏԻՑ ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ ԸՆԿ ԱՆ Ն , ՐԱ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԱՃԵՑ

ԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԻՑՈՒԿՆՐ: ԵՐԻՑՈՒԿՆԵՐԸ ԱՃՈՒՄ ԵՆ ԵՒ ԱՐՑՈՒՆՔ ԵՆ ԹԱՓՈՒ - Մ ՍԻՐՈՒՄ , Է ԹԵ ՉԻ ՍԻՐՈ ,ՒՄ Կ , ԳԱ ԹԵ Չ Ի Գ : Ա ՄԱՐԴ ԻԿ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴ

ՐՈՒՄ ԵՐԻՑՈՒԿՆԵ , ՐԻՑ ԻՍԿ ՆՐ , ԱՆՔ ԶԳԱԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՑԱ , ՎԸ ՕԳՆՈՒ Մ ԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԿ , ԱՆՑ Ո ՎՔԵՐ ՄԱՔՈՒՐ Հ ՈԳԻ ԵՒ ԲԱՐԻ ՍԻՐՏ Ո : ՒՆԵՆ ԻՍԿ Հ

ՈՎԻՎԸ ԱՄԵՆ ԿԱԹԻԼԻՑ ՀԵՏՈ ԿՈՐՑՆՈՒՄ ԷՐ Ի Ր : ՈՒԺԸ ՀՈՎԻՎԸ ՀԻՇԵՑՓԵՐՈՒ Մ , ԱՍԻՆ ՈՐՆ ԻՐԵՆ ԱՅԴՔԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ԵՒ ԱՅԴՔԱՆ Ս : ԻՐՈՒՄ

ՀՈՎԻՎԸ ՎԱԶԵՑ ԴԵՊԻ ԱՐՏԸ ԵՒ ԱՅՆՏԵՂ ՏԵՍԱՎ ԵՐԻՑՈՒԿՆԵՐ : Ի ԴԱՇՏ ՆԱ ԿԱՆՉԵ Ց , ՓԵՐԻԻՆ ԲԱՅՑ ՓԵՐԻՆ ՉՊԱՏԱ : ՍԽԱՆԵՑ ՀՈՎԻՎ Ը ՏԽՐԵ

, Ց ԻՍԿ ԵՐԻՑՈՒԿՆԵՐԸ ԱՃ ՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԱՐՏՈՒՄ ԵՒ ՁԳՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿ ԱՆՑ ՄՈՏ՝ ՁԳՏԵԼՈՎ ՍՏԱՆԱԼ ՍԵՐ ԵՒ ՋԵՐ : ՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՇԵՔ ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆ

Ե ՐԻ ՄԱՍԻՆ ԵՒ ՆՎԻՐԵՔ ՆՐԱՆՑ ԵՐԻՑՈՒԿՆ : ԵՐԻ ՓՈՒՆՋ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ Ձ ԵԶ ՊԵՏՔ ՉԻ ԼԻՆ Ի ԿՌԱՀԵԼ՝ « , ՍԻՐՈՒՄ Է ԹԵ

»: Ի ՍԻՐՈՒՄ

ПЕТ

Ромашка- Երիցուկ

Page 8: цветы 5 3 класс

Кувшинка-Նունուֆար

Հին հունական լեգենդը պատմում է մի հավերժահարսի մասին, որը անպատասխան սիրահարված էր Հերկուլեսին: Ապրում էր աշխարհում

հավերժահարսը: Գիշերները գեղեցկուհին անց էր կացնում լճի հատակին, իսկ արևի հետ դուրս էր գալիս ու լվացվում վարդագույն արշալույսով: Մի անգամ վաղ

առավոտյան լճի մոտ եկավ լվացվելու Հերկուլեսը: Ցանկանալով գրավել Հերկուլեսի սիրտը ՝ նա ուզում էր նրան իր հետ քարշ տալ լճի հատակը:

Հավերժահարսը լողաց նրա մոտ: Նրա գեղեցկությունը այնքան ապշեցրեզ հավերժահարսին, որ նա չէր կարողանում աչքը կտրել նրանից: Հերկուլեսը

հեռացավ՝ չնայելով գեղեցկուհուն: Իսկ նա այդպես էլ մնաց նրա ետևից նայելով և այլևս չկարողանալով վերադառնալ լճի հատակ՝ դարձավ հիասքանչ ծաղիկ:

Ջրաշուշանը հիասքանչ է: Ջրաշուշանը ամենագեղեցիկ ծաղիկներից է: Սպիտակ ջրաշուշանը հին ժամանակներից համարվել է գեղեցկության և գթասիրության

խորհրդանիշը:

Хачатрян Микаел  

Page 9: цветы 5 3 класс

Подснежник- Ձնծաղիկ Հին լեգենդը պատմում է, երբ Ադամն ու Եվան քշվեցին դրախտից, ուժեղ ձյուն էր գալիս, և Եվան շատ մրսում

էր: Այդ ժամանակ մի քանի փաթիլ վերածվեցին ծաղիկների՝ ցանկանալով տաքացնել նրան իրենց

ուշադրությամբ: Տեսնելով նրանց՝ Եվան ուրախացավ, նրա մեջ հույս ծնվեց,այդ պատճառով ձնծաղիկը

անվանում են հույսի ծաղիկ:Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Ֆլորա աստվածուհին

տալիսէր բոլոր ծաղիկներին հագուստներ դիմակահանդեսի համար և ձնծաղիկին նվիրել է

սպիտակ հագուստ: Բայց ձյունն էլ էր ուզում մասնակցել տոնին՝ չնայած նրան հագուստ չէին տվել: Այդ ժամանակ նա սկսեց խնդրել բույսերին կիսվել իրենց հագուստով: Սակայն ծաղիկները չէին արձագանքում խնդրանքին՝

վախենալով ցրտից: Եվ միայն ձնծաղիկը համաձայնվեց: Միասին պտտվում էին նրանք ծաղիկների խմբապարում

և անբաժան են մինչ այս օր: 

Мирумян Гоарик

Page 10: цветы 5 3 класс

Фиалка- Մանուշակ

 

 , Հրաշալի ոչ նչի հետ չհամեմատվող  մանուշակ ի հոտ ն իրնրբությամբ, և   մանուշակագույն երանգի   հաճելի համադրությունը  վառ     կանաչ տերևների հետ

դարձրեցին   փոքր մանուշա կին մարդու սիրելի ծաղիկը:

: Լեգենդը պատմում է Մի անգամ, ե րբ ար ևի աստվածԱպոլոն ն իր ա յրող ճառագայթներ ով հետապնդ ում էր

Ատլասի գեղեցիկ դուստրերի ց մեկին, խեղճ աղջիկը դիմե ց ամենաահեղ և հզոր աստվածների ց Զևսին  ՝ խնդրելով

թաքցնել : և պաշտպանել իրեն Խղճալով աղջկան՝ Զևսը   նրան դարձրեց մանուշակ և արևից թաքցրեց իր

տիրակալությունում :՝ անտառում՝ թփերի ստվերում

 

Page 11: цветы 5 3 класс

Фиалка- Մանուշակ

Թաքցրեց ուրիշի հայացքներից՝ թողնելով, որ միա յն ինքը հիանա նրանով:  Այդ ժամանակներից ի վեր նա

ամեն գար ուն ծաղկ ել և իր բուրմունքով լցրել էե րկնային անտառները: Այ դ հմայիչ ծաղիկ ը կարող է ր

ընդմիշտ մնալ այնտեղ և երբեք չհայտնվեր մե րերկրագնդում: ` Բայց մի անգամ Զևսի աղջիկը

Պրո , : զերպինան գնաց անտառ զբոսանքի Նա գտնելով հրաշալի ծաղիկներ՝ հավաքեց մի , փունջ վերադարձի

  ճանապարհին նրան գողացավ նենգ : Պլուտոնը  Վախից Պրո զերպինան ձեռքից վայր գ , ցեց փունջը և

մանուշակները թափվեցին աստվածային երկնքից երկրի վրա: Մանուշակները աճում են երկրի վրա մինչ:     օրս Մանուշակը գարնան գալստի և զարթոնքի

: խորհրդանիշն է Նա մինչ օրս ուրախություն և հաճույք է պարգևում մարդուն:

 

 

 Сархошян Стелла

Page 12: цветы 5 3 класс

Ландыш- Հովտաշուշան

Դարեր ի վեր հովտաշուշանը ասոցացվում է մաքրության, քնքշության, հավատարմության, սիրո և ամենավեհ

զգացմունքների հետ: Հին ռուսական լեգենդը հովտաշուշանի հայտնվելը կապում է ծովի արքայադուստր Վոլխվայի հետ: Արքայադուստրը տխրել էր, որ պատանի Սադկոն իր սիրտը տվել էր երկրային աղջիկ Լյուբավային, և նրա արցունքները

ընկնում էին գետնին և դառնում էին քնքուշ ծաղիկներ: Կա մի հավատալիք, ըստ որի լուսնյակ գիշերներին, երբ ամբողջ

երկիրը պարուրված է խոր քնով, Սուրբ Կույսը, շրջապատված արծաթափայլ հովտաշուշանների պսակով ,երբեմն հայտնվում

է:

Page 13: цветы 5 3 класс

Ландыш- Հովտաշուշան Երբ հովտաշուշանը ծաղկաթափվում է, աճում է փոքրիկ

կլոր հատապտուղ` դրանք հովտաշուշանի վառվող կրակե արցունքներն են, որոնցով նա ողբում է շուրջերկրյա ճանապարհորդ , ոչ մի տեղ կանգ չառնող և իր քնքշանքը բոլորին բաժանող գարնան համար: Սիրահարված հովտաշուշանը նույնպես լուռ տարավ իր վիշտը, ինչպես և սիրո ուրախությունը: Հնարավոր է, որ այս հեթանոսական ավանդույթի հիման վրա առաջացավ հովտաշուշանի ծագման մասին քրիստոնեական այն ասքը, համաձայն որի, ծաղիկը ի հայտ է եկել իր խաչված որդու խաչի մոտ լաց եղող Սուրբ Աստվածածնի այրող արցունքներից:

 Минасян Марямик

Page 14: цветы 5 3 класс

Назабудка-Անմոռուկ

Մի օր ծաղիկների աստվածուհի Ֆլորան իջավ երկրի վրա և սկսեց անուններ տալ ծաղիկներին: Բոլոր ծաղիկներին անուններ տվեց, ոչ ոքի չնեղացրեց և ուզեց հեռանալ, բայց հանկարծ հետևից թույլ ձայն լսեց.

-Ինձ մի՛ մոռացիր Ֆլորա, ինձ էլ տուր որևիցե անուն:Հետ նայեց Ֆլորան և ոչ մեկի չտեսավ: Նորից ուզեց հեռանալ, բայց

ձայնը կրկնվեց.-Ինձ մի՛ մոռացիր Ֆլորա... Ինձ էլ տուր անուն, խնդրում եմ:

Եվ այդ պահին Ֆլորան նկատեց խոտերի մեջ փոքրիկ և կապույտ ծաղիկ.

-Լավ ,-ասաց Աստվածուհին,-Եղիր՝ «Անմոռուկ»: Այս անունի հետ ես քեզ կտամ հրաշալի ուժ, դու կկարողանաս վերադարձնել այն մարդկանց

հիշողությունը, ովքեր կսկսեն մոռանալ իրենց բարեկամներին, հարազատներին և հայրենիքը:

Саакян Арпи

 

Page 15: цветы 5 3 класс

Дельфиниум- Դելֆինիում

Դեռևս հին Հունաստանում այս ծաղիկը կնքել են դելֆինիում անունով՝ կոկոնը նմանեցնելով դելֆինի գլխի հետ: Հունական

լեգենդը պատմում է, որ երբևէ հին Էլլադայում ապրում էր շատ շնորհալի մի պատանի, որը իր մահացած սիրելիի

հիշատակին քանդակեց և կենդանացրեց նրան: Իսկ Աստվածները այդ արարքի համար նրան դելֆին դարձրին:

Ամեն երեկո դելֆինը լողում էր դեպի ափ, ամեն երեկո ափին էր մոտենում նրա վերածնած աղջիկը, բայց նրանք չէին կարողանում հանդիպել: Սիրով լցված աչքերով աղջիկը նայում էր ծովին, մեղմ քամին օրորում էր նրա փայլուն

մազերը, իսկ գեղեցկուհու նեղ հոնքերը արտահայտում էին թաքուն կարոտը:

Page 16: цветы 5 3 класс

Дельфиниум- Դելֆինիում

Եվ ահա աղջիկը դողաց, աչքերը փայլեցին. ալիքների վրա նա տեսավ դելֆինին: Բերանում նա պահել էր մի նուրբ ծաղիկ, որը կապույտ լույս էր արձակում: Գերազանցորեն և նազանքով դելֆինը լողաց դեպի ափ և դրեց ծաղիկը աղջկա ոտքերի մոտ, որը պարզվեց դելֆինիում ծաղիկն էր: Զարմանալի գույներ են. երկնագույն, կապույտ, մանուշակագույն և սպիտակ են նրանք, սև, մոխրագույն և մարմնագույն թերթիկների համադրությամբ տալիս են բույսերին գերող հմայք և գեղեցկություն:

  Карапетян Мери

Page 17: цветы 5 3 класс

Одуванчик-Խատուտիկ

Մի անգամ ծաղիկների աստվածուհին իջավ երկրի վրա: Նա երկար թափառում էր դաշտերում,այգիներում և

անտառներում՝ ցանկանալով գտնել իր ամենասիրած ծաղիկը: Բայց նա ինքն էլ չգիտեր, թե որ ծաղիկը:

Հուսահատությունից աստվածուհին վազեց ուր աչքը կտրեց և քիչ մնաց տրորեր վառ դեղին խատուտիկը:

-Քեզ դուր է գալիս այստեղ ապրել,- հարցրեց նա:-Ինձ դուր է գալիս ապրել ամեն տեղ, որտեղ երեխաներ

կան:Ես սիրում եմ լսել նրանց աղմկոտ խաղերը,սիրում եմ նայել ինչպես են նրանք վազում դպրոց: Ես կապրեմ որտեղ

պատահի`ճանապարհների եզրին, բակերում, քաղաքի այգիներում, միայն ուրախություն բերեմ մարդկանց:

Աստվածուհին ժպտաց և ասաց-Ահա իմ ամենասիրած ծաղիկը: Հիմա դու կծաղկես ամեն

տեղ վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Դու կլինես երեխաների սիրած ծաղիկը:Այդ օրվանից խատուտիկները

ծաղկում են երկար և համարյա ցանկացած պայմաններում: Оганян Юра

Page 18: цветы 5 3 класс

Пион-Քաջվարդ

Հին Հունաստանում, քաջվարդը համարվել է երկարակեցության խորհրդանիշ:Քաջվարդ անունը առաջացել է հունական ,,paionios" անունից,որը նշանակում է ապաքինող, բժշկող:Հնում բույսի արմատները համարում էին հրաշագործ, այն ընդունակ էր քշել չար հոգիներին, տեսիլքները և հանգստացնել մոլեգնության ցնցումները:Դրա համար էլ նրանք այդ բույսի արմատները ամրացնում էին հյուսերի մեջ և կրում՝պարանոցին:Հին հունական առասպելը այս ծաղկին կապում մի բժշկի անվան հետ, որի անունը Պեոն էր:

Page 19: цветы 5 3 класс

Пион-Քաջվարդ Նա բուժել էր անդրշիրիմյան թագավորության

աստված՝ Պլուտոնի վերքերը, որը պատճառել էր Հերկուլեսը:Բժշկության աստվածը՝Էսկուլապը, տեսնելով,որ իր աշակերտը՝ Պեոնը, կարողանում է բժշկել մարդկանց, նախանձում է ու որոշում է թունավորել Պեոնին: Ցանկանալով փախչել իր ուսուցչի վրեժից՝ Պեոնը խնդրում է աստվածներին, ու նրանք խղճում են նրան և ծաղիկ են դարձնում: Այդպես Պեոնը կարողանում է փախչել Էսկուլապի վրեժից:

   Мамиконян

Наре

Page 20: цветы 5 3 класс

Гербера-Հերբերա

Գերբերայի հիմնական նշանակությունը անմեղությունը և համեստությունն է: Գերբերայի ծաղկեփունջը հաճախ են նվիրում, երբ ուզում են հավերժ սիրո խոստովանություն անել, և հենց գերբերայի ծաղիկներն են ամենալավը խոսում

լռակյաց սիրո լեզվով: Եվս մի նշանակություն ունի ծաղիկը- դա մաքրությունն է, այդ պատճառով

գերբերայի ծաղկեփունջը գերազանց նվեր է նրանց համար, ում հարգում եք, հպարտանում եք,

շնորհակալ եք և արտահայտում եք ձեր հիացմունքը:

Page 21: цветы 5 3 класс

Гербера-Հերբերա

Այս ծաղիկները զարմանալիորեն հասարակ և համեստ են, իրենց ոչ սովորական գեղեցկությամբ և շքեղությամբ: Գերբերայի թերթիկները հաճախ նմանեցնում են արեգակի ճառագայթների: Ծաղկի այս նմանությունը դարձնում է նրան արարող և կյանքը հաստատող խորհրդանիշ : Գերբերան կարելի է համարել ամենադրական ծաղիկը, քանի որ գերբերան նման է արևի և ունի վառ գունավորում, այն դարձել է ուրախութան և բարության խորհրդանիշ :

Оганян Гаяне

Page 22: цветы 5 3 класс

Геацинт-Գեացինտ

Գիացինտը սիրո, երջանկության, հավատարմության և սգո ծաղիկ է: Ծաղկի անունը "գեոցինտ” հուներեն նշանակում է անձրևի ծաղիկ, բայց հույները միաժամանակ անվանում էին նրան տխրության ծաղիկ և ծաղիկ Գիացինտի հիշատակի

մասին:Այս բույսի անունը կապված է հունական լեգենդի հետ: Հին Սպարտայում Գեոցինտը, որոշ ժամանակ եղել է

ամենանշանավոր աստվածներից մեկը, բայց աստիճանաբար նրա փառքը խամրեց և նրա տեղը

զբաղեցրեց գեղեցկության և արևի աստված Ապոլոնը: Գեոցինտի և Ապոլոնի մասին լեգենդը հազարամյակների

ընթացքում մնում է ծաղիկների մասին ամենահայտնի պատմություններից:

Page 23: цветы 5 3 класс

Геацинт-Գեացինտ Հաճախ Գեոցինտը և Ապոլոնը կազմակերպում էին

սպորտային մրցույթներ: Մի անգամ Ապոլոնը նետում է սկավառակը, և հանկարծ ծանր սկավառակը դիպավ Գեոցինտին: Արյան կաթիլները ընկան կանաչ խոտերի մեջ և միառժամանակ հետո աճեցին հոտավետ բաց- մանուշակագույն- կարմիր ծաղիկներ: Ապոլոնը այս ծաղկով, որը աճեց պատանու արյունից, հավերժացրեց իր սիրած Գեոցինտի հիշատակը: Հին հունաստանում գեոցինտը համարվում էր մահացող և վերակենդանացող բնության խորհրդանիշը:

Степанян Жора

Page 24: цветы 5 3 класс

Василек- Կապույտ տերեփուկ

Հին հռոմեական առասպելը պատմում է, որ այս ծաղիկն իր անվանումը ստացել է կապուտաչյա պատանու պատվին, որի

անուն էր Ցիանուս: Նա ապշած էր մնացել ծաղկի գեղեցկությունից: Նա հավաքում էր այդ կապույտ ծաղիկները և

նրանցից հյուսում էր ծաղկեպսակներ: Պատանին անգամ կապույտ հագուստ էր կրում և չէր հեռանում դաշտերից այնքան ժամանակ մինչև իր սիրած վերջին ծաղիկը չէր

հավաքվում: Մի անգամ հրաշալի պատանուն գտան դաշտում մահացած: Նա շրջապատված էր այդ ծաղիկներով: Աստվածուհի Ֆլորան

իմանալով այդ հավատարմության մասին ի նշան յուրահատուկ վերաբերմունքի պատանու մարմինը դարձրեց ծաղիկ` կապույտ

տերեփուկ(նաշտ), և բոլոր տերեփուկները սկսեցին անվանել ցիանուս, որը նշանակում է կապույտ:

 Геворгян Акоб