zatik annax
Post on 24-Dec-2014
1.112 Views
Preview:
DESCRIPTION
TRANSCRIPT
Նոր դպրոց,3-1 դասարանՂարիբյան Աննա
Վերջապես եկավ գարունը` իր հետ բերելով հաճելի
: աշխատանքային հոգսերԱռաջինն, իհարկե տանից
բոլոր բույսերը տեղափոխելն է
բակ( , ձմռանը երբ սկսվում , են ցրտերը
ծաղկամաններում աճեցված բոլոր բույսերը
, տեղափոխում ենք տուն որ չցրտահարվեն ): , Չգիտեմ
ավելի շատ խանգար ումենք, , թե օգնում համենայն
դեպս փորձում ենք :օգտակար լինել
Հետո անցնում ենք բուն թեմային,
այսինքն` ծառատունկին:
Այստեղ ես և եղբայրս ծառ ենք
:տնկում
Հ ետո տատիկս
մեզ պատմեց բույսերի
:մասին
Իսկ սա : ամենահետաքրիրն է
Գիտե՞ք, ինչ է այս շշերի : , մեջ տնկած Վարդեր այո , : վարդեր Տատիկս
շուտով վարդի ծիլերը շշերից կհանի և
կտեղափոխի այգու ավելի հարմար մի
: անկյուն
Սուրբ Զատիկը Նոր տարուց ավելի մեծ տոն է, ցավոք, որ մենք այս տոնը մեծ շուքով նշելու ավանդույթը չենք պահպանում: Սուրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները`ակլատիզը և ուտիս տատը, ունի նաև ծիսական մշակութային խաղեր: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ:
Սուրբ Զատիկ տոնը նշվում է շաբաթ օրը` ժամը 5-ից հետո: Այդ օրը առավոտյան, երբ մարդիկ պետք է զոհաբերություն անեն, օրվա խորհուրդը ոչխարն է, այն նախկինում զոհաբերել են կամ անհատական կամ թաղի բնակիչներով: Յուրաքանչյուրը փոքր-ինչ լումա է ներդրել և այդ գումարով ոչխար են գնել: Ոչխարը համարվել է օրվա ամենաթանկ մատաղը: Մատաղից հետո մարդիկ գնացել են եկեղեցի և մասնակցել պատարագի: Պատարագից հետո տուն գալիս խաղացել են զատկական խաղերը` ձվախաղերը:
Զատիկը` եկեղեցական տոնացույցով Հիսուս Քրիստոսի հարության տոնը, հայ ժողովրդին հոգեհարազատ, թերևս, նրա ռավել սիրած տոներից է: Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավքել. յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, տունուտեղն են մաքրել, գուշակություններ են կատարել տարվա լավ ու վատի մասին, ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:
Ակլատիզ, բռնեբիբիզ,Եկար մեզ հյուր,Կախվար երդիս:Ակլատիզի վերաբերյալ ժողովրդի մեջ տարբեր զրույցներ են պտտվում: Ահա դրանցից մեկը`Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է Ակլատիզ կամ Մեծ Պաս և Ուտիս տատի կռիվը: Եթե Բարեկենդանի վերջում հաղթել է Մեծ Պասը և երդիկից հաղթական կախ ընկնելով` հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը Ակլատիզ պապի վերջին` յոթերորդ փետուրը պոկելով` հաղթել է արդեն Ուտիս տատը:
• Անծակ հղի:
•Ուլիկ-պուլուլիկ,Մեջը մի դեղին ուլնիկ:
•Ինքը մազ է,Տղան տազ է,Տղի տղան կելլե կվազե:
•Այսօր կլոր մարմար քար,Վաղը կթռչե վեր ու վար:
Զատկի կերակուրներից է` ձուկ, ձու, նազուկ, զատկի հաց, զատկի չամչով փլավ, զատկի ձվածեղով փլավ, ժինգալով հաց, ածիկ, թանապուր, եղենջապուր, ճլբուր, փիփերթով ապուր, չորաթան, պինդ խաշած ձու կանաչիով, նվիկ, տապակած բանջար:
Հենց սովածանան`Զատկի փլավը միտը կբերեն:Զատկի կերակուրներից առանձնապես ընդունվածն ու տարածվածը չամչով փլավն է: Մաքրած, լվացած բրինձը եփում են աղաջրում: Եփում են երկու ձվով կամ ջրի հետ` մեկը երկուսի հարաբերությամբ: Պղնձե մեջ, բրնձի տակ լավաշ են դնում, վրան շերտ-շերտ բրինձ ու յուղի մեջ տապակած չամիչ են լցնում:
Ունեցողի համար ամեն օր զատիկ է:Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:Ծառզարդար- Զատկեզատիկ:Զատիկն եկավ, չունեմ կապա,Նրան կասեմ Հաջի պապա:Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:
Հողմը փչեց ի հարավեն,Ազատվեցին դաշտք ձյուներեն,Բերկրություն է ամեն տղոց:<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>:
Առուները խոխոջեցին,Ծառերն ահա բողբոջեցին,Օդը լի ձայնիվ թռչնոց. <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>:
Տղա, աղջիկ ուրախ և զվարթ,Փթթեցին զերդ կոկոն վարդՈխ, քեն չունի սիրտը մարդոց. <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>:
Խաղացողները 2-4 հոգի են: Թեք տարածք են ընտրում և բարձունքից ձուն գլորում են: Ում ձուն, որ հեռու գլորվի, նա հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը <<հավաքում>>:
Պատանիները, երբեմն էլ մեծերը, գրազ են բռնել, թե ով կկոտրի հում ձուն: Երկու պարզած ձեռքի ափով սեղմելով այն գագաթներից: Այս ձևով ձու կոտրելը այնքան էլ հեշտ չի, եթե չխախտվի ձեռքերի զուգահեռականությունը, կամ ձուն սեղմելու անկյունը: Չես հավատում: Փորձիր:
top related