2016 թ․ամառային ուսումնական ճամբարներ

Post on 16-Apr-2017

608 Views

Category:

Education

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

2016 թ․ամառային ուսումնական ճամբարներ

Ճամբարները մեր կյանքի՝ ուսումնական-նախագծային գործունեության բաղադրիչներից են։ Ամենամյա, շարունակական ու շուրջտարյա ճամբարներ։Պայմանականորեն դասակարգենք․ Կրթահամալիրային-բակային ճամբարներ։ Քաղաքային պլեներներ։ Լողափնյա ճամբարնային նախագծեր։ Մարզական նախագիծ-ճամբարներ․ հեծանվաերթ-ակցիաներ։ Ամենամյա, բազմօրյա, հերթափոխային, համագործակցային ճամբարներ։ Անհատական ճամբարային առաջարկ-մշակումներ․ սրանք ծնվում են

կոնկրետ նախագծերի իրականացման արդյունքում։

Հանրակրթական ամառային ճամբարներ. մայիսի 23-հունիսի 8

Վեց ճամբար Կազմակերպումը՝ կրթահամալիրի դպրոցներում՝ կրթական

պարտեզ արվարձանում։ Հանրակրթական էկոտուր. շրջակա միջավայրի օր

Ճամբարների ընթացքում իրականացվում են բազմաթիվ ուսումնական-ստեղծագործական նախագծեր, ակցիաներ․ Լողային, մարզական Հեծանվաերթեր Քաղաքային պլեներներ Բակային, հայկական-ավանդական խաղեր Խոհարարական նախագծեր Միջավայրի ձևավորման նախագծեր Ընթերցանության նախագծեր Բարձունքի նվաճման նախագծեր Քայլարշավներ Էկո նախագծեր։

Հունիսյան ստուգատեսային ճամբար

Թարգմանական ստուգատես Թատերական փառատոն Երաժշտական փառատոն Կինո-ֆոտոփառատոն Արտ-միջավայր «Ուսումնական ամառ» այլ նախագծերի ստուգատես

Կրթահամալիրային բակային-լողափնյա ճամբարներ 2-10 տարեկանների համար

Բաց լողավազանԲացօթյա խաղերՄարզանքԵրաժշտության, պարԱռողջ սնունդՔուն պարտեզում և սենյակումԱյս ճամբարների մասնակիցն են դառնում ոչ միայն կրթահամալիրի սովորողները, այլև սովորողներ Երևանի այլ դպրոցներից, արտերկրից, սփյուռքահայ սովորողներ։

Ճամբարները` որպես լրացուցիչ կրթության դպրոցներ

Լող+հեծանիվ+երաժշտություն և ըստ ճամբարի ուղղության` մաթեմատիկա, լեզուներ, քերականություն, բնագիտություն, ծրագրավորում, ՏՀՏ, հասարակագիտություն և այլն

Մանկավարժական զարգացման ճամբարներ

Ամենամյա, բազմօրյա, հերթափոխային, համագործակցային ճամբարներ

Իզմիրի տիեզերագիտական ճամբարը՝ որպես Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ

Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համար ավանդական է դարձել: Հինգ տարի անընդմեջ 12 սովորող և 2 դասավանդող հուլիս-օգոստոս ամիսներին ուղևորվում են Իզմիր, որտեղ մեկ շաբաթ անցկացնում են տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ:Այս տարի տիեզերագիտական ճամբարի նախագիծը համակարգելու են Նվարդ Սարգսյանը, Անահիտ Մելքոնյանը։Ճամբարին մեր մասնակցությունը՝ իբրև ուսումնական նախագիծ, ձևակերպել և ներկայացրել են անցյալ տարվա համակարգող Լուսինե Բուշը և ընկերները։

Ասպետ ռազմամարզական ճամբար

Ասպետ ամենամյա ռազմամարզական ճամբարը կրթահամալիրում կազմակերպվում է՝ իբրև ուսումնական նախագիծ ավագ դպրոցի սովորողների համար։ Սա լավ հնարավորություն է կոնկրետ ու օգտակար հմտություններ ձեռք բերելու, միասին ապրելու, դժվարություններ հաղթահարելու։

Ճամբարն ունի իր բլոգը, որտեղ իրենց հրապարակումներն են ներկայացնում մեր սովորողները։

Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի վրանային ճամբար

Այս ճամբարը նույնպես ամենամյա է։ Արդեն երրորդ տարին է ինչ սեբաստացիների խումբը ճամբարի ակտիվ մասնակիցն է՝ լուսաբանումների, ֆիլմերի, պլեներների համակարգողը։

2016 թ․ ճամբարի նախագիծը ներկայացրել են Անահիտ Հարությունյանը և Մարգարիտ Սարգսյանը։

«Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար

Այս ճամբարի նախագիծը մշակել ու փորձարկել-փորձարկում են կրթահամալիրի ընթերցասերները։ Սա մեր տոնացուցով ամրագրված ընթերցանության ստուգատեսների ամփոփում-մեկնարկն է․ ճամբարի մասնակիցները ստուգատեսների մասնակից-մրցանակակիր սովորողներն ու դասավանդողներն են։

Ընտանեկան ճամբար-նախագծեր

Այս նախագծերը իրականացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Ունենում ենք ընտանեկան ճամբարներ Վրաստանում։ 2015 թ․ Շեքվեթելիում, Ծաղկաձորում։

2016 թ․ արդեն ունենք ճամբարների նախագծեր, մտադիր ենք ընդարձակել աշխարհագրությունը։

Այս ճամբարների նպատակը ծնող-սովորող-դասավանդող համատեղ ուսումնական գործունեության իրականացումն է։

Մեղրաձորի վրանային ճամբար

Վրանային ամենամյա ճամբարները կրթահամալիրում մեր կրթական քաղաքականության կարևոր բաղադրիչներից են։ Դրանք ամենամյա են, ընդգրկուն՝ 6-10 հերթափոխով՝ ընդգրկելով դասավանդողների, սովորողների, ծնողների, գործիչների մեծ խմբեր։

2015 թ․ ուղենշային է եղել Մեղրաձորի վրանային բազմահերթափոխ ճամբարը, որին մասնակցել են 800 սովորող, դասավանդող, ծնող։

Պլեներային նախագծեր, ԱՐՏ ճամբարներ

Այս ճամբարները մեր մշակութային-քաղաքացիական նախաձեռնություններն են։ Այս նախագծերն անցյալ տարիներին իրականացվել են Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում…

top related