11- 4

Post on 24-Dec-2014

2.304 Views

Category:

Documents

2 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի և Ռուսաստանի հետ 17-18-րդ

դարերում:

Մարտիրոսյան Շաքե, Մսրյան Սոֆի, Հայրապետյան Էմմա, Զարոյան Արեգնազ, Կիրակոսյան Արմինե

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:

Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:

Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:

Օսմանյան Թուրքիան 17-18 րդ դարերում

Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ:Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին:

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Իսրայել Օրու ազատագրական գործունեությունը

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ:

Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:

Պետրոս I

Պետրոս I

Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով:  Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրուն: Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին: Ռուսաստանում ստանալով Պետրոս I-ի հանձնարարություններն ու նամակները՝ Ի. Օրին 1708թ. հասավ Շամախի քաղաք , եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի

կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին

անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:

top related