Գովազդ realmadrid.am-ում

Post on 22-Mar-2016

231 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

Գովազդ realmadrid.am-ում

TRANSCRIPT

{

RealMadrid.am Գովազդային գնացուցակ

Կայքի ու ֆան ակումբի մասին

Realmadrid.am-ը, պաշտոնապես գրանցված որպես «ՌեալՄադրիդի հայկական ֆան

ակումբի պաշտոնական կայք», կազմավորվել է 2007 թվականին Երևանում: Արդեն 5 տարուց ավելի է, ինչ կայքը գործում է Հայաստանում ու աշխարհի ուժեղագույն ակումբի մասին թարմ տեղեկություններ է

ապահովում հայ հասարակության համար: Ի սկզբանե ունենալով շատ քիչ

այցելություններ, անցնելով դժվարին ուղի ու գոյատևելով ծանր

ժամանակահատվածներում՝ կայքը հիմա հանդիսանում է լավագույն սպորտային

կայքերից մեկը Հայաստանում: Հանդիսանալով միակենտրոն ու

տրամադրելով տեղեկություններ զուտ մեկ ակումբի մասին՝ կայքը ունի շատ ավելի

շատ այցելություններ, դիտումներ ու վարկանիշ, քան մի շարք կայքեր, որ

հետևում են ընդհանուր լրահոսի գաղափարին:

«Ռեալ Մադրիդի հայկական ֆան ակումբ»-ը երկրպագուների առաջին ակումբն է

Հայաստանում: 2007 թվականին, հավաքվելով մեկ գաղափարի շուրջ, մի

խումբ երիտասարդներ ստեղծեցին իսպանական հայտնի ֆուտբոլային թիմի

ֆան ակումբը, որը իր գոյատևման 5 տարիների ընթացքում կազմակերպել ու

իրականացրել է մի շարք հասարակական ու բարեգործական միջոցառումներ: Ակումբը

ակտիվորեն համագործակցել է «Օգնենք հայ մանուկներին», «Հայ սանտա» ՀԿ-ների,

Հայաստանի երիտասարդական բանկի ու այլ կազմակերպությունների հետ: Ֆան

ակումբը բազմիցս կազմակերպել է ֆուտբոլային խաղերի միասին դիտումներ,

ակտիվորեն առակցել է Հայաստանի հավաքականին բոլոր խաղերի ժամանակ:

Այս նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ:

Որոշ փաստեր… Կայքը զբաղեցնում է առաջին հորիզոնականը Circle.am-ի «Սպորտ և առողջություն» բաժնում արդեն երկու տարի շարունակ, իսկ Հայաստանից այցելումների թվով հայկական բոլոր կայքերի մեջ 12-րդ տեղը:

Մեկ ամսվա ընթացքում կայքն ունենում է միջինը 500.000 այցելություն ու 1,5 մլն էջերի դիտում:

Կայքի օրական այցելությունների քանակը գերազանցում է 10.000-ը՝ օրական կազմելով միջինը 16000:

Կայքի այցելությունների ամբողջ տրաֆիկի 96% գրանցվում է ՀԱՅԿԱԿԱՆ IP հասցեներից, ինչը ԼԱՎԱԳՈՒՅՆ ցուցանիշն է Հայաստանյան կայքերի շրջանում:

Ամենաթարմ տեղեկություններ «Ռեալ Մադրիդ» ակումբի մասին՝ վերցված միայն պաշտոնական ու հավաստի աղբյուրներից:

Ամենահավաստի ու թարմ վիճակագրություն, լուսանկարներ ու տեսանյութեր (այդ թվում` սեփական արտադրության) ֆուտբոլային աշխարհից:

Հայաստանյան ինտերնետ միջավայրում կայքն ԱՌԱՋԻՆՆ է տեղադրել ու մինչև օրս տեղադրում է ֆուտբոլային խաղերի ու սպորտային միջոցառումների ուղիղ հեռարձակումներ:

Կայքը բացառապես հայալեզու է, ունի մոտ 10.000 հետևորդներով ֆեյսբուքյան էջ, 500-ից ավելի հետևորդներով էջ Թվիթերում:

Բաներային գովազդներ

Գովազդային գոտի

Նկարագրություն Չափը՝

pixel-ներով

Մեկ ամսվա գինը (100%

ցուցադրում)

Գլխավոր էջում Home 1 Կայքի վերին հատվածում՝ մուտքի

վահանակին կից: 970x90 120.000 դրամ:

Ցուցադրվում է բոլոր էջերում:

Home 2 Կայքի աջ հատվածում` հաջորդ խաղ բաժնի ներքևում:

360x180 90.000 դրամ: Ցուցադրվում է բոլոր էջերում:

Home 3 Կայքի ներքևի հատվածում` նորությունների ու ֆեյսբուքյան պատուհանի միջև:

587x105 60 000 դրամ: Ցուցադրվում է բոլոր էջերում:

Home 4 Կայքի աջ ներքևի հատվածում՝ «Լավագույն բլոգային գրառումներ» հատվածի ներքևում:

360x180 50.000 դրամ: Ցուցադրվում է բոլոր էջերում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Երեք և ավելի ամիս համագործակցության դեպքում՝ • գործում է մինչև 30% զեղչ • անվճար գովազդ մեր ֆեյսբուքյան էջում

Գովազդային գոտի

Նկարագրություն Չափը՝

pixel-ներով Մեկ ամսվա

գինը

Ներքին էջերում News 1 Նորությունների հենց ներքևում՝

մեկնաբանությունների պատուհանից վերև:

587x105 40.000 դրամ: Ցուցադրվում է միայն նորությունների տակ:

News 2 Նորությունների էջում՝ մեկնաբանությունների ու ֆեյսբուքյան պատուհանի միջև:

290x105 20.000 դրամ: Ցուցադրվում է միայն նորությունների տակ:

TV Realmadrid.am TV բաժնում: 587x105 20.000 դրամ: Ցուցադրվում է միայն TV բաժնում:

Գովազդային գոտիները (գլխավոր էջ)

Գովազդային գոտիները (ներքին էջեր)

ԿԱՊ Եթե Ձեզ հետաքրքրեց մեր առաջարկը ու Դուք ցանկանում եք մեր կայքում ունենալ Ձեր գովազդը սահմանված հատվածներից որևէ

մեկում, ապա առաջարկում ենք կապ հաստատել մեզ հետ:

Անուն , ազգանուն Հարություն Իսպիրյան

Հեռախոսահամար (+374) 91 48 28 01

Էլեկտրոնային հասցե admin@realmadrid.am

Ֆեյսբուքյան էջ Facebook.com/RealMadrid.am

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

top related