կենսաբ աչք

Post on 14-Feb-2017

13 Views

Category:

Education

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Աչք

Կառուցվածք• Թաղանթներ• Սպիտակուցայն թաղանթ• Ծիածանաթաղանթ• Բիբ• Ակնաբյուրեղ• Խցիկներ• Ապակենման մարմին• Ցանցաթաղանթ

թաղանթ

• Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցայն թաղանթ

• Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

• Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։

Բիբ

• Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Երբ որ լուսավորությունը թույլ է, բիբը լայնանում է, իսկ երբ որ լուսավորույթունը վառ է բիբը նեղանում է:

Ակնաբյուրեղ

• Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը: Ակնաբյուրեղը ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից դեպի թարթչային մարմինգնում են բարակ թելեր:

• Ակնաբյուրեղը կորությունը հեշտությամբ է փոխում, որը օգնում է տարբեր հեռավորության վրա գտնվող իրեր տեսնելուն: Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է: Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով` ապակենման մարմնով:

Խցիկներ

• Եղջերաթաղանքի և ծիածանաթաղանթի միջև կան (ինչպես նաև ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև) ոչ մեծ տարածություներ, որոնք համապատասխանաբար անվանում են աչքի առաջային և հետին խցիկներ:Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին

• Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լքցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով`ապակենման մարմնով։

• Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

• Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

top related