ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

Post on 16-Apr-2017

1.968 Views

Category:

Education

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ՖԻԶԻԿԱ (ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Պատրաստեց Հրաչ Եղիազարյանը

ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։

Մարմնի շարժման ակնթարթային արագության հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությունը։

Vմիջ=s/t S=Vմիջt

ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՐԱԳԱՑՈՂ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՐԱԳԱՑՈՒՄ Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

a=v/t a=v0/t

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ Բոլոր մարմինները երկրի աձգողության ուժի ազդեցությամբ ընկնում են նույն արագությամբ։

Մարմինների անկումը վակումում, միայն երկրի ձգողության ուժի ազդեցությամբ կոչվում է ազատ անկում։

v=gt s=gt2/2 t0=v0/g

ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ ՇՐՋԱՆԱԳԾՈՎ Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակը, որի ընքթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Պտտման հաճախականություն են անվանում այն մեծությունը որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։

T=t/N n=N/t

ՆՅՈՒՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔ Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը քանի դեռ նրա վրա ուրիշ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունը հավասարակշռված է:

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔ Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:

A=F/m 1Ն=1կգ*մ/վ2

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔ Երկու մարմիններ իրար փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

F1=-F2

ՄԱՐՄՆԻ ԻՄՊՈՒԼՍ Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:

Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

P=mv

ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺՈՒՄ Ռեակտիվ շարժում անվանում են այն շարժումը, որն առաջանում է երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ (ԲԱԺԻՆՆԵՐ) Փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա- պոտենցիալ էներգիա

Շարժմամբ պայմանավորված էներգիա- կինետիկ էներգիա

Նշանը E Միավորը (1Ջ)

ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ Յուրաքանչյուր շարժվող մարմին օժտված է էներգիայով:

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

Եթե մարմնի արագությունը զրո է ապա կինետիկ էներգիան զրո է, սրանից հետևում է որ կինետիկ էներգիան կախված է շարժումից:

Կինետիկ էներգիան մեծանում է մարմնի զանգվածը և արագությունը  մեծացնելիս:

Eկ=mv22 Կինետիկ էներգիան կարելի է արտահայտել նաև մարմնի իմպուլսի բանաձևով:

Eկ=p22m Որքան մեծ է մարմնի զանգվածը այդքան փոքր է կինետիկ էներգիան:

ՊՈՏԵՆՑԻԱԼ ԷՆԵՐԳԻԱ Պոտենցիալ էներգիան դա այն երևույթն է երբ մարմինը դադարի վիճակում է սակայն ունի շարժվելու հնարավորություն

Eպ=mgh Հաշվարկի արդյունքը կախված է այն h-ը զրոյական ինչ մակարդակից ենք հաշվում:

ԳԱՂԱՓԱՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Այն ամենափոքր ժամանակամիջոցը որից հետո տատանումները կրկնվում են կոչվում է տատանումների պարբերություն։

Տատանվող մարմնիառավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։

Տատանումների հաճախականություն կոչվում է 1վ-ում տատանումների թիվը։

Միավոր Հց (Հերց) T=t/N

v=N/t

ՄԱՐՈՂ ԵՎ ՉՄԱՐՈՂ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ Հավասարակշռության վիճակից դուրս բերված բեռի տատանումները անվանում են ազատ այսինքն շեղման հետևանքով առաջացող ներքին ուժերի ազդեցությամբ, երբ արտաքին ուժերը բացակայում են: Ազատ տատանումները միշտ մարող են:

Տատանողական համակարգում ներքին ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ արտաքին ուժերը բացակայում են, կոչվում են սեփական տատանումներ, իսկ տատանումների հաճախությունը՝ սեփական հաճախություն:

Ճոճանակի տատանումները կլինեն չմարող օդի և շփման բացակայության դեպքում:

Չմարող են նաև հարկադրական տատանումները երբ մարմնի վրա անընդհատ ինչ որ ուժ է ազդում:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԱՏԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Թելից կախված գնդիկը եթե ճոճենք հապա այն կսկսի փոփոխել էներգիաները, օրինակ C կետը դա կենտրոնն է իսկ A-ն և B-ն դրանք կողքի կետերն են որոնցում գնդիկը փոխում է ուղղությունը։ A-ում և B-ում գնդիկի պոտենցիալ էներգիան ամենաշատն է իսկ  C-ում կինետիկը հասնում է իր գագաթնակետին։ Պոտենցիալ էներգիան A-ում և B-ում հավասար է կինետիկին C-ում։

Eպ=mgh Eկ=mv2/2 E=Eկ+Eպ=mgh+mv2/2

ՄԱԹԵՄԱԹԻԿԱԿԱՆ ԵՒ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐ ՃՈՃԱՆԱԿՆԵՐ։ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Փոքր լայնույթով տատանումների դեպքում մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված չէ լայնույթից։

Մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված չէ     ճոճանակի գնդիկի զանգվածից։

Թելը կարճացնելիս տատանումների պարբերությունը փոքրանում է, երկարացնելիս մեծանում։ Այսինքն մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված է թելի երկարությունից։

top related