բանան

15
ԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ

Upload: wwwmskham

Post on 20-Dec-2014

239 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: բանան

ԲԱՆԱՆԻ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԸ

Page 2: բանան

Ադամաթզում (բանանում) վիտամին B6 պարունակությունը շատ ավելի է, քան այլ մրգերում: Հայտնի է, որ այս վիտամինը մարդու լավ տրամադրության պատասխանատուն է: Բանանը գրեթե 1,5 անգամ սննդարար է կարտոֆիլից, իսկ չորացրած վիճակում 5 անգամ ավելի կալորիական է, քան թարմը: Մեկ բանանը պարունակում է, մոտ 300 մգ կալիում, որն օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ եւ ամրացնում սրտամկանը:

Page 3: բանան

Յուրաքանչյուր մարդուն օրական անհրաժեշտ է 3-4 գ կալիում: Լատիներեն բանանը կոչվում է Musa sapientum, որը նշանակում է իմաստուն մարդու միրգ: Ադամաթզի միջուկը պարունակում է շատ սախարոզա C, B1, B2, PP, E վիտամիններ, կարոտին, ֆերմենտներ, միկրոէլեմենտներ, հատկապես կալիում, կան օրգանական թթուներ, թաղանթանյութ, եթերային յուղեր, օսլա:

Page 4: բանան

Խոհանոցում բանանը հիմնականում օգտագործում են թարմ վիճակում: Բացի այդ օգտագործվում են նաեւ գինու, գարեջրի, քացախի, մարմելադի, պաղպաղակի պատրաստման մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդամենը երկու բանանից օրգանիզմի ստացած էներգիան բավարարում է մեկ ու կես ժամ ակտիվ աշխատանքի: Համեմատելով խնձորի հետ, այն պարունակում է չորս անգամ ավելի շատ պրոտեին, երկու անգամ շատ ածխաջրեր, երեք անգամ շատ ֆոսֆոր, հինգ անգամ շատ A վիտամին եւ երկաթ ու երկու անգամ շատ վիտամիններ ու հանքային տարրեր, քան մնացած մրգերը:

Page 5: բանան

Ադամաթուզը լինում է ոչ միայն դեղին, այլ նաեւ կարմիր: Կարմիրների միջուկն ավելի նուրբ է եւ տեղափոխումն էլ` դժվար: Սեյշելյան կղզիները միակ վայրն են աշխարհում, որտեղ աճում են ոսկեգույն, կարմիր ու սեւ բանաններ:

Page 6: բանան

ԲԱՆԱՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Page 7: բանան

Շատ կարեւոր է իմանալ, որ բանանի կեղեւը չի առաջացնում ոչ մի թունավորում կամ այլ բարդություններ: Բացի աֆրիկացիներից, բանանի կեղեւի հակագլիստային նշանակությունը հաստատում են նաեւ չինացիները: Այն երկրներում, որտեղ բանան է աճում, կեղեւն օգտագործվում է նաեւ որպես միջոց` միջատների կծածի դեմ: Կեղեւի ներսի մասը դնելով կծած մասի վրա` կանխում են այտուցն ու գրգռվածությունը: Իսկ Հարավային Ամերիկայում բանանի կեղեւն օգտագործում են` որպես կապտուկներն անցկացնող միջոց: Հյուսիսամերիկյան բժիշկներն էլ խորհուրդ են տալիս բանանի կեղեւն օգտագործել` որպես գորտնուկները բուժող միջոց: Դրա համար անհրաժեշտ է հասած բանանի կեղեւը կտրել 2-3սմ չափով, ներսի կողմից քսել սխտորի հյութ ու հենց այդ մասով դնել մաշկի անհրաժեշտ հատվածի վրա, կապել: Այս պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչեւ գորտնուկի թաղանթի կոշտացած մասը կանհետանա, հետո էլ` գորտնուկը: Եվ հետո ամեն անգամ պետք է կտրել կեղեւի նոր կտոր:

Page 8: բանան

Պետք է նաեւ նշել, որ կապտուկների, գորտնուկների եւ այլ դեպքերում օգնում է հասած բանանի կեղեւը, երբ հայտնվել են սեւ-սեւ բծեր: Բանանի կեղեւը շատ լավ է ոտքի կրունկի ճաքերին: Այն բուժելու նպատակով անհանգստացնող մասերի վրա դնում են կեղեւն ու ոտքին հագցնում պոլիէթիլենի տոպրակ, հետո գուլպա: Առավոտյան պետք է հանել այս ինքնատիպ կոմպրեսն ու ոտքերը ցայել ջրով: Իսկ ոտքերի ճաքից ընդհանրապես ազատվելու համար կարելի է այս կոմպրեսը կրկնել 5-6 անգամ:Բանանի կեղեւը կարող է օգնության հասնել նաեւ աչքերի ուժեղ ցավին, օրինակ` գազաէլեկտրաեռակցողներին: Բանանի կեղեւն աչքերին դնելով` կզգաք ցավի ու բորբոքված վիճակի հանգստացում: Բանանը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստաղիքի բորբոքումների եւ այլ հիվանդություններով տառապողների համար:

Page 9: բանան

Oգտակար է նաեւ բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաեւ, ստամոքսային խանգարումների ժամանակ` հատկապես` երեխաների համար: Առաջարկվում է նաեւ գերլարման, լյարդի ու սրտային հիվանդությունների դեպքերում: Բանանի հյութն իսկական սպեղանի է ստամոքսի ու աղիների արյունահոսության ժամանակ:Բանանի ծառի բնից ստացված հյութն օգտագործվում է դիզենտերիայի, խոլերայի դեպքում, իսկ երբեմն էլ կարող է նաեւ ընդհանուր նյարդային լարվածությունը հանգստացնողի դեր կատարել: Բանանը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին:

Page 10: բանան

ԲԱՆԱՆԻ ԴԻԵՏԱ

Page 11: բանան

Մինչ բանանի դիետային անցնելը պետք է մանրակրկիտ: պատրաստվել Դիետային անցնելու նախորդ օրը չի

: կարելի ուտել աղի ուտելիք Խուսափեք նաեւ տապակած : :կամ յուղոտ ուտեստներից Քաղցրը եւս չի խրախուսվում

, , Ինչ վերաբերում է բուն դիետային ապա պատրաստ եղեք որ դիետայի ողջ ընթացքում չեք ուտելու որեւէ բան բացի

:բանանից

Page 12: բանան

Որպեսզի այս դիետան արդյունավետ լինի, բանան գնելիս աչալուրջ եղեք: Անկախ ամեն ինչից, խուսափեք լրիվ չհասունացած միրգ գնելուց: Բանանը պիտի հասուն ու դեղին լինի:Եթե, այնուամենայնիվ, չեք կարողացել հասուն միրգ գնել, մի հուզվեք: Փաթաթեք կանաչավուն բանանները թղթի մեջ ու դրեք մութ վայրում: Դրանք շուտ կհասունանան:Կա բանանի դիետայի երկու տարբերակ` խիստ (3 օր տեւողությամբ) և ոչ այնքան (7 օր տեւողությամբ):Բանանի 3-օրյա դաժան դիետա:  Այն թույլ կանանց համար չէ: Պայմաններն իրոք դաժան են: 3 օր չպետք է ուտեք ոչինչ, բացի օրվա ընթացքում 3 բանանից եւ մեկ բաժակ ոչ յուղոտ կաթից: Այդ երեք անգամը կարող եք բաժանել, ինչպես ձեզ հարմար է: Եթե տանել չեք կարողանում կաթը, փոխարինեք այն կեֆիրով (1%-անոց): 1 բանանը լավ մանրացրեք ու խառնեք կեֆիրի հետ. հենց սա էլ կլինի ձեր մեկ անգամի համար նախատեսված սնունդը:

Page 13: բանան

Բանանի 7-օրյա« խնայող դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաեւ, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք, դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք:Բանանի դիետան բացի նիհարեցնող ազդեցությունից ունի նաեւ մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է E ու C վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը:Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Page 14: բանան

Բանանի 7-օրյա« խնայող դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաեւ, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք, դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք:Բանանի դիետան բացի նիհարեցնող ազդեցությունից ունի նաեւ մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է E ու C վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը:Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Page 15: բանան