1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · web view2017/03/17  · 1 ․...

22
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ «ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ «ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ «ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ» ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ. RCM ԱԱԱԱԱ. ST-15-00047 11.2017 «ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ» ԱԱԱԱ 2017Ա․ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ: ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: 1 ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ 68 ԱԱ, ԱԱԱԱԱ, 0069 ԱԱԱԱ +374-10-208344 ԱԱԱԱ` +374-10-247522 ԱԱ. ԱԱԱԱ` [email protected] ԱԱԱԱ` www.nilsr.am

Upload: others

Post on 09-Jun-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Հայաստանի ՀանրապետությունԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ

Ամփոփ հաշվետվություն «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի

մշտադիտարկման և գնահատման

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և

բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման գործընթացին» սուբսիդիայի պայմանագրի շրջանակներում

Տեսակ. RCMՀամար. ST-15-00047

11.2017

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ 2017թ․

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Արգելվում է առևտրային նպատակով ցանկացած մասի վերատպագրությունը, վերաթվայնացումը կամ այլ եղանակներով իրացումն առանց իրավատիրոջ գրավոր թույլտվության:

1 Կարապետ Ուլնեցու 68ՀՀ, Երևան, 0069

Հեռ՝ +374-10-208344 Ֆաքս` +374-10-247522

էլ. Փոստ` [email protected] Կայք` www.nilsr.am

Page 2: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Բովանդակություն

1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ տեղեկանք.................................................................................................................32.«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ անձնագիր...............................................................................................................103. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ համառոտագիր.......................................................................................................154.«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ ամփոփ հաշվետվություն......................................................................................................17

4.1.Նախաբան......................................................................................................174.2.Ծրագրի ցուցիչի հաշվարկ............................................................................174.3.Վերջնական արդյունքի վերլուծություն........................................................184.4.Ուղղակի արդյունքիների վերլուծություն......................................................204.5.Ռեսուրսների վերլուծություն.........................................................................214.6.Առաջարկություններ......................................................................................21

2

Page 3: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ տեղեկանք

1․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» Ծրագրի միջոցով

սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները կազմակերպում են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման գործընթացները, ստանալով դիմող շահառուներից իրավունակության որոշման համարա անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ծրագրի շրջանակում տպագրվող ձևաթղթերը հաստատված են 2013 թվականին՝ ըստ նպաստների տեսակի1։ Սակայն ամեն տարի՝ կախված օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտությունից, ձևաթղթերում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ։

«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնությունը։

«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի վարչարարության զարգացմանը զուգընթաց փոփոխվել են նաև Ծրագրի իրականացման համար պահանջվող ձևաթղթերի բովանդակությունը, տեսակները և տեխնիկական պահանջները։

Ծրագրի շրջանակում անհրաժեշտ ձևաթղթերի տպագրության գործընթացը կազմակերպվում ՝ ՀՀ Գնումների մասին օրենքով։ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության կողմից մշակվում է յուրաքանչյուր ձևաթղթի տպագրության տեխնիկական նկարագիրը, որտեղ նշվում է անհրաժեշտ թղթի որակը, գունավորումը, թղթի ձևը, ապրացման տեսակը և քանակը։ Համաձայն տեխնիկական հանձնարարականների հայտարարվում է բաց մրցույթ, որի շրջանակում կարող են հաղթող ճանաչվել մի քանի կազմակերպություններ՝ ըստ տարբեր ձևաչափերի տպագրության համար

1 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 145-Ն որոշում, կետ 4

3

Page 4: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

տրամադրած իրենց առաջարկների և գնի։ Մրցույթի համար որոշիչ է կատարողի առաջարկած գինը։

Ամեն տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում հայտարարվում է ձևաթղթերի տպագրության մրցույթը, որի արդյունքներն ամփոփվելուց հետո հաղթող կազմակերպությունը/ներ տպագրում են ձևաթղթերը, որը տրամադրվում է ՍԱՏՄ-ներին։ Մրցույթում ներառվում են հետևյալ ձևաթղթերի տեխնիկական նկարագրերը․

դիմում հայտարարագիր` ինքնապատճենահանվող, գրքույկ սոցիալական անձնագիր 2 թերթից,՝ մետաղակար, Լավաշ, միանվագ կարգադրություն, միայնակի հայտարարագիր, դիմում ավանդի փոխհատուցման, դիմում՝ եռամսյակային հրատապ օգնություն, դիմում՝ միանվագ հրատապ օգնություն, Ներդիր, Գրքույկ կազմ` ընտանեկան նպաստի, Տեղեկանք` անասնատեսակի և գլխաքանակի վերաբերյալ, ծրար, հաշվառման մատյան:

2․ Ծրագրի զարգացման փուլերը և կատարված փոփոխություններըՄինչև 2004 թվականը ձևաթղթերը տպագրվում էին «Մերգելյան»

Ինստիտուտի կողմից, որպես ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի հիմնական մշակող և շահագործող կառույց, որի հետ պայմանագրային սկզբունքով համակարգվում էր «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի մեթոդաբանությունը, անհրաժեշտ տեղեկատվության ձևաչափը։

2004 թվականից հետո «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի տեղեկատվական համակարգի կառավարումը փոխանցվեց «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնին, որի հետ համատեղ մշակվում էին նաև ընտանիքների անապահովության գնահատման անհրաժեշտ տեղեկատվության ձևաչափը և անհրաժեշտ ձևաթղթերը։

ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման հավելված N 3-ի «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգի» տպագրվում և կիրառվում են հետևյալ ձևաթղթերը՝

1. Ձև N 1 դիմում - հայտարարագիր ` որով գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի

4

Page 5: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) դիմում է իր բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) (այսուհետ՝ տարածքային կենտրոն);

2. տեղեկանք - հայտարարագիր ՝ նախատեսված ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 5 հավելվածի 1-ին կետով;

3. Ձև N 2 դիմումների հաշվառման մատյան, որտեղ հաշվառվում է դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով;

4. Ձև N 3 սոցիալական անձնագիր ` որը լրացվում է դիմողի ընտանիքի համար երկու օրինակից` մեկ օրինակը մնում է տարածքային կենտրոնում, իսկ մյուսը տրամադրվում է դիմողին;

5. Ձև N 4 Սոցիալական անձնագիրը, որտեղ լրացվում են դիմողի ընտանիքի տվյալները, և որրի լրացված տվյալները մուտքագրվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազա (այսուհետ` տեղեկատվական բազա):

6. Ձև N 5 Միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դիմում-հայտարարություն, որով չաշխատող կենսաթոշակառուն կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձը, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ դիմում է նպաստ ստանալու համար;

7. Ձև N 6 Սոցիալական գործ , որը կազմում է տարածքային կենտրոնի աշխատողը՝ տվյալ ընտանիքի համար;

8. Ձև N 7 Տեղեկատվություն սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին) տրամադրած` ՀՀ նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տվյալների կիրառման մասին, որը տարածքային կենտրոնը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կցելով բարեկեցիկ ճանաչված ընտանիքների ցուցակը:

9. Ձև N 8 Տեղեկանք ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության մասին, որը տարածքային կենտրոնը տրամադրում է. ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում դիմում ներկայացնողին։Ծրագիրը վերանայվում է ըստ ամհրաժեշտության, կախված

ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրման համար պահանջվող ձևաթղթերի, հատկացվող ֆինանսական ռեսուրսների և շահառուների թվաքանակի փոփոխություններից։

3․ Ծրագրի նպատակը«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» Ծրագրի

նպատակը ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված

5

Page 6: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

նպաստների նշանակման և վճարման գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ ձևաթղթերի տպագրությունն է և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին տրամադրելը։ 4․ Ծրագրի իրավական հիմքերը

«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» Ծրագրի իրավական հիմքերն են․

1. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք,2. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք,3. «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք,4. «Գնումների մասին» ՀՀ օրենք,5. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 145-Ն որոշումը։

5․ Ծրագրի համար հատկացվող բյուջեն՝ վերջին երեք տարվա կտրվածքով2013-2016թթ-ի համար ծրագրի համար հատկացված և փաստացի

ծախսված բյուջեն և տպագրված ձևաթղթերի քանակը ներկայացված է աղյուսակ 1-ում։

6

Page 7: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Աղյուսակ 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ». Ծրագրի տարեկան բյուջեն 2013-2016թթ-ի համար

Պետական բյուջեով

նախատեսված, հազար դրամ

Հատկացված ֆինանսավորումը,

հազար դրամ

Տպագրված ձևաթղթերի

քանակը

2013թ․ 7.923.5 7.873.5 630.110

2014թ․ 13.854.0 10.776.6 735.265

2015թ․ 13.854.0 10.203.4 861.700

2016թ․ 13.854.0 877.110*

*) Նշված է նախատեսված քանակը, փաստացի տվյալներն դեռ առկա չեն

6․ Ծրագրի շահառուների շրջանակը, թվաքանակը, իրավունակությունը Ծրագրի շահառուներն են ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն

ստանալու համար դիմող քաղաքացիները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները և ՀՀ ԱՍՀՆ։

2013-2016թթ-ին ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների թիվը ներկայացված է աղյուսակ 2-ում․

Աղյուսակ 2. Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար դիմած քաղաքացիների թվաքանակը 2013-2016թթ-ի համար

Ընտանեկան նպաստի համար

դիմած քաղաքացիներ

Հրատապ օգնութան համար դիմած քաղաքացիներ

2013թ․ 129067 55000

2014թ․ 134852 50000

2015թ․ 136164 50000

2016թ․

7

Page 8: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

2016թ․-ի առաջին կիսամյակ

131556 15000

Աղյուսակ 3. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները

Մարզը

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմինների

թիվը

Այդ թվում

Մարզպետանանի

ենթակայության

Քաղաքապետարանի

ենթակայության

Երևան 12 0 12Արագածոտն

4 4 0

Արարատ 4 3 1Արմավիր 3 3 0Գեղարքունիք

5 5 0

Լոռի 5 4 1Կոտայք 4 4 0Շիրակ 7 5 2Սյունիք 4 4 0Վայոց Ձոր 3 2 1Տավուշ 4 4 0Ընդամենը 55 38 17

8

Page 9: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

7․ Ծրագրի առանձնահատկությունները, ենթածրագրերըԾրագրի առանձնահատկությունն այն է, որ այն հանդիսանում է «Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ենթածրագիրը։ Ծրագիրն այլ ենթածրագրեր չունի։

Ծրագրի արդյունավետությունը կարելի դիտարկել նաև ըստ ծառայությունը մատուցող կազմակերպությունների։

Յուրաքանչյուր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին հատկացվող ձևաթղթերի քանակը կախված է փաստագրված ընտանիքների քանակից։

9

Page 10: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

2.«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ անձնագիր

Անվանումը Նկարագիրը

1 Ընթացիկ նպատակներ «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» Ծրագրի նպատակը ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ ձևաթղթերի տպագրությունն է և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին տրամադրելը։

2 Հեռահար նպատակներ Պետական նպաստների շարունակականության ապահովումը2

3 Խնդիրները, որոնց լուծմանը միտված է ծրագիրը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվելու համար դիմած շահառուների հաշվառման, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման համար հաստատված ձևաթղթերով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ապահովում։

4 Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, այդ թվում

Որակական Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գոհունակությունը տպագրված ձևաթղթերի որակից, առաքման ժամկետներից։Ձևաթղթեր տպագրող կազմակերպությունների

2 Ըստ ՄԺԾԾ-ի՝

10

Page 11: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Անվանումը Նկարագիրը

գոհունակությունը գնումների գործընթացի թափանցիկ և արդյունավետ կազմակերպումիցՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության աշխատողների գոհունակությունը ձևաթղթերի տպագրության հետ կապված գործընթացից և ծառայություն մատուցող կազմակերպություններիցՇահառուների գոհունակությունը փաստագրման համար դիմելիս պահանջվող ձևաթղթերի որակից, ընթեռնելիությունից, մատչելիությունից

Քանակական Տպագրված ձևաթղթերի տեսակներն ըստ քանակիԱնհրաժեշտ քանակությամբ ձևաթղթերի տպագրության ժամկետների խախտման դեպքերի թիվը ըստ տպագրող կազմակերպություններիՍոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին տրամադրված ձևաթղթերի բավար քանակությունն ըստ տեսակի և ժամկետների՝ պահանջվող տպաքանակ և փաստացի ստացվածՁևաթղթերի տպագրության և առաքման համար բյուջեով նախատեսված և փաստացի ծախսված միջոցների տարբերությունը

5 Ոլորտում վարվող քաղաքականության նպատակադրումները

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնակչության առանձին անապահով սոցիալական խմբերի կենսամակարդակի բարձրացումն

11

Page 12: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Անվանումը Նկարագիրը

և աղքատության նվազեցումը:6 Ծրագրի շահառուների

շրջանակըՍոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ՝ 55։Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվելու համար դիմած շահառուներ՝2013թ․ 184 0672014թ․ 184 8522015թ․ 186 1642016թ․ 146 556

7 Ծրագրին հատկացված ֆինանսական միջոցները

2013թ․ 7.923.5 հազար դրամ2014թ․ 13.854.0 հազար դրամ2015թ․ 13.854.0 հազար դրամ2016թ․ 13.854.0 հազար դրամ

8 ՄԳ հիմնական ոլորտները/ՄԳ իրականացման տրամաբանական շրջանակի տարրերը

Վերջնական արդյունք։ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններն ունեն բավարար քանակությամբ անհրաժեշտ ձևաթղթեր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվելու համար դիմած շահառուներին ժամանակին սպասարկելու համարՈւղղակի արդյունք 1։ ՀՀ ԱՍՀՆ կողմից պահպանվել են ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայությունների կազմակերպման համար մրցույթի հայտարարման ժամկետներն ու գնումների գործընթացի թափանցիկ կազմակերպումըՈւղղակի արդյունք 2։ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները ժամանակին և պատշաճ որակով

12

Page 13: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Անվանումը Նկարագիրը

ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ձևաթղթերով շահառուներին սպասարկելու համար։Ուղղակի արդյունք 3։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար դիմող շահառուները կարողացել են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունն ըստ պահանջվող ձևաչափերի

9 ՄԳ իրականացման ժամանակահատվածը

Ելակետային տարի՝ 2016թ․Պատմական ժամանակահատված՝ 2013-2015թթԿանխատեսվող ժամանակահատված՝ 2017-2019թթ

10 Ծրագրի համար պատասխանատու ՀՀ ԱՍՀՆ ստորաբաժանումը

Սոցիալական աջակցության վարչություն

11 Ծրագրի բնույթը Պատվիրակված է ՝Պատվիրակված չէ

12 Ծրագիրն անմիջապես իրականացնող կառույցը

Մրցույթը շահած կազմակերպություններ

13 Ծրագիրն իրականացնող աշխատողների թիվը

Կհստակեցվի առաջին ՄԳ արդյունքում

14 ՄԳ գործընթացի իրականացման մասնակից կողմերը

ՀՀ ԱՍՀՆ մոնիթորինգի և վերլուծության վարչություն, սոցիալական աջակցության վարչություն, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն, Գնումների բաժին

15 Այլ պահանջներ Ֆոկուս խումբ քննարկումներ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության աշխատողների, սոցիալական ծառայություն մատուցող տարածքային բաժինների աշխատողների հետ, և

13

Page 14: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Անվանումը Նկարագիրը

ձևաթղթեր տպագրող կազմակերպությունների հետ։Հարցումներ նպաստի համար դիմող քաղաքացիների հետ

14

Page 15: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

3. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ համառոտագիր

«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքների

1.Ծրագրի նպատակ՝ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ ձևաթղթերի տպագրություն և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին տրամադրում։

2.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար օգտագործված գործիքներ՝ ՄԳ տեղեկանք, ՄԳ անձնագիր, ՄԳ ցուցանիշների ցանկ, որակական հարցումների հարցաթերթեր:

3.Ծրագրի գնահատման մեթոդ՝ ըստ տրամաբանական մոդելի շրջանակի, որի բաղադրիչ տարրերն են՝ վերջնական արդյունք, ուղղակի արդյունք, գործողություններ, ռեսուրսներ:

4.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքում վերհանված խնդիրներ և դրանց հաղթահարման նպատակով ներկայացվող առաջարկները (ըստ աղյուսակի)

Հ/ Հ Խնդիրներ Խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկներ

1 Ձևաթղթերի բովանդակության համեմատաբար ցածր գնահատական ս ոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների կողմից՝ 3.9 միավոր, շահառուների կողմից 3.8 միավոր)

Ձևաթղթերի բովանդակության վերանայում, ըստ հնարավորության որոշ ձևաթղթերի միավորում մեկ միասնական ձևաթղթում, բացառելով միևնույն տեղեկատվության կրկնությունը տարբեր ձևաթղթերում

2 Շահառուների կողմից ձևաթղթերը լրացնելու դժվարություն շահառուների կողմից՝ 3.6 միավոր)

1.Տառաչափերի և ինտերվալների մեծացում, ինչը կհեշտացնի տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից դրանց լրացումը

2.Հնարավորության դեպքում լրացվող

15

Page 16: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

տեղեկատվության ծավալի կրճատում, քանի որ մեկ ձևաթղթի լրացման համար ծախսվում է զգալի ժամանակ

3 Ձևաթղթերի ժամանակին առաքման խնդիր ս ոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների կողմից գնահատականը՝ 86% կատարողական)

Ապահովել ձևաթղթերի` ժամանակին և անհրաժեշտ քանակով մատակարարումը ՍԱՏԳ-ին

4 Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտություն

Բարելավել աշխատանքի պայմանները՝ մասնավորապես նոր համակարգիչներով և տեղեկատվական տեպնիկայով համալրում, կենտրոնների շենքային պայմանների բարելավում, հնարավորության դեպքում աշխատանքի վարձատրության բարձրացում, պայմանավորված սոցիալական աշխատողի պաշտոնի անձնագրով նախատեսված նոր գործառույթների իրականացմամբ (սոցիալական դեպքի վարում և դրա հետ կապված գործառույթներ)

16

Page 17: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

4.«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի ՄԳ ամփոփ հաշվետվություն

4.1.Նախաբան«ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայություններ» ծրագրի (այսուհետ Ծրագիր) մշտադիտարկման և գնահատման ամփոփ հաշվետվությունը կազմվել է համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 28 հունիսի 2016թ. N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության և ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մշտադիտարկման և գնահատման 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին 23 դեկտեմբեր 2016թ. N121 Ա/1 հրամանի:

Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար մշակվել են համապատասխան գործիքներ՝ ծրագրի ՄԳ տեղեկանք և ՄԳ անձնագիր: Ծրագրի գնահատումն իրականացվել է ըստ տրամաբանական մոդելի շրջանակի: Համապատասխանաբար դիտարկվել են ծրագրի վերջնական արդյունքը, ուղղակի արդյունքը, գործողությունները և ռեսուրսները, դրանց համար մշակված և հավաքագրված ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները:

4.2.Ծրագրի ցուցիչի հաշվարկԾրագրի ցուցիչի հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով մշակված

մշտադիտարկման ցուցանիշների փաստացի և պլանավորված արժեքների համադրմամբ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 28 հունիսի 2016թ. N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության: Ծրագրի ցուցիչի հաշվարկման ամփոփ արդյունքները բերված են աղյուսակ 1-ում: Ծրագրի ցուցիչը կազմել է 88.9 միավոր, ինչը բավականին բարձր ցուցանիշ է առավելագույն 100 միավորանոց գնահատման համակարգում:

Աղյուսակ 1. Ծրագրի ցուցիչի հաշվարկման ամփոփ արդյունքներ

Հ/Հ Տրամաբանական շրջանակի տարրերը

Կատարողականի միջին արժեքները 2016 թվականի համար

Տեսակարար կշիռները

Ազդեցության աստիճանը 2016 թվականի համար

1 Վերջնական արդյունք 0.875 0.5 43.82 Ուղղակի արդյունք 0.943 0.35 33.03 Գործողություններ 0 04 Ռեսուրսներ 0.809 0.15 12.1

17

Page 18: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Ծրագրի ցուցիչի արժեքը 88.9

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի ցուցիչի հաշվարկման համար մշկված գործողությունների ցուցանիշների թիրախային արժեքները հնարավոր չի եղել սահմանել, տրամաբանական շրջանակի գործողությունների մասով տեսակարար կշիռը ընդունվել է զրո, իսկ գործողությունների համար նախատեսված 0.2 տեսակարար կշիռը վերաբաշխվել է տրամաբանակլան շրջանակի մյուս տարրերի մեջ՝ 0.1-ը փոխանցվել է վերջնական արդյունքին, 0.05 ական ուղղակի արդյունքին և ռեսուրսներին:

4.3.Վերջնական արդյունքի վերլուծություն Վերջնական արդյունքի համար մշակվել են որակական ցուցանիշներ, որոնք

օգտագործվել են վերջնական արդյունքի գնահատման համար: Ծրագրի վերջնական արդյունքի գնահատման ժամանակ որակական

ցուցանիշների համար որպես թիրախային կատարողական սահմանվել է 95% բավարարվածության թիրախային արժեք (կամ 4.75 միավոր):

Ծրագրի վերջնական արդյունքն է «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններն ունեն բավարար քանակությամբ անհրաժեշտ ձևաթղթեր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվելու համար դիմած շահառուներին ժամանակին սպասարկելու համար», որի կատարողականի միջին արժեքը կազմել է 87.5%, իսկ ծրագրի ցուցիչի ընդհանուր արժեքում այն ունեցել է 43.8 միավոր:

Վերջնական արդյունքի առանձին ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները, ինչպես նաև կատարողականը բերված է աղյուսակ 2-ում: Ինչպես երևում է աղյուսակ 2-ից վերջնական արդյունքի համար մշակված երկու ցուցանիշներն էլ ունեցել են բարձր միջին կատարողական՝ համապատասխանաբար 87.9% և 87%: Ինչպես երևում է աղյուսակ 2-ից վերջնական արդյունքի առավել թույլ կողմեր են հանդիսանում ձևաթղթերի որակից և ձևաթղթերի բովանդակությունից բավարարվածության աստիճանը, ինչպես նաև կան որոշակի դժգոհություններ կապված ձևաթղթերի ժամանակին առաքման հետ: Այս խնդիրները պետք է դառնան ծրագրի հետագա բարելավման հիմնական ուղղությունները:

18

Page 19: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

Աղյուսակ 2. Վերջնական արդյունքի առանձին ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները և կատարողականը

Հ/Հ Ցուցանիշների անվանում Թիրախային արժեք

Փաստացի արժեք

Կատարողական

1.

Ցուցանիշ 1. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների գոհունակությունը ժամանակին և բավարար քանակությամբ անհրաժեշտ ձևաթղթեր ստանալուց

1.1. Այդ թվում գոհունակությունը ձևաթղթրի ժամանակին առաքումից 4.75 4.1 0.86

1.2. Այդ թվում գոհունակությունը ձևաթղթրի բավարար քանակից 4.75 4.7 0.98

1.3. Այդ թվում ստացված ձևաթղթերի որակից 4.75 4 0.84

1.4. Այդ թվում ձևաթղթերի բովանդակությունից 4.75 3.9 0.82

0.879

2.

Ցուցանիշ 2. Շահառուների գոհունակությունը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում առկա անհրաժեշտ ձևաթղթերի քանակությունից և որակից

2.1. Այդ թվում բավարար քանակությունից 4.75 5 1.05

2.2. Այդ թվում ձևաթղթերի բավարար որակից 4.75 3.6 0.75

2.3. Այդ թվում ձևաթղթերի բովանդակությունից 4.75 3.8 0.8

Երկրորդ ցուցանիշի միջին արժեքը

0.87

Վերջնական արդյունքի միջին արժեք

0.875

19

Page 20: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

4.4.Ուղղակի արդյունքիների վերլուծությունՈւղղակի արդյունքների առանձին ցուցանիշների համար մշակված

բաղադրիչների թիրախային և փաստացի արժեքներն ու կատարողականը բերված է աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Ուղղակի արդյունքների ցուցանիշների թիրախային և փաստացի արժեքները ու կատարողականը

Հ/Հ Ցուցանիշի անվանումը Թիրախային

Փաստացի

Կատարողական

1

Ուղղակի արդյունք 1. ՀՀ ԱՍՀՆ կողմից պահպանվել են ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության ծառայությունների կազմակերպման համար մրցույթի հայտարարման ժամկետներն ու

գնումների գործընթացի թափանցիկ կազմակերպումը

1.1. Ձևաթղթերի տպագրության մրցույթը շահած կազմակերպությունների թիվը 3 3.67 122.2

1.2.Ձևաթղթերի տպագրության մրցույթի պայմաններից ու ժամկետներից կազմակերպությունների գոհունակության աստիճանը, %

95.0 84 88.4

Ուղղակի արդյունք 1-ի միջին արժեք 105.3

2

Ուղղակի արդյունք 2. Ընտանիքների անապահովության գնահատման

համակարգում հաշվառվելու համար դիմող շահառուները կարողացել են

տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունն ըստ պահանջվող

ձևաչափերի2.1. Շահառուների գոհունակությունը

ձևաթղթերը լրացնելու հարմարությունից, 4.75 3.6 75.8

2.2. Շահառուների գոհունակությունը ձևաթղթերի բավարար քանակությունից, 4.75 5 105.3

2.3.Շահառուների գոհունակությունը ձևաթղթերը լրացնելուց ցուցաբերված աջակցությունից

4.75 3.8 80.0

Ուղղակի արդյունք 2-ի միջին արժեք 87.0Ուղղակի արդյունքի ընդհանուր միջին

արժեք 94.3

Ինչպես երևում է աղյուսակ 3-ից ուղղակի արդյունք 1-ի կատարողականը կազմել է 105.3%, որը 2013-2015 թվականների միջինացված արժեքն է, իսկ ուղղակի արդյունք 2-ի, միջին կատարողականը կազմել է 87%: Ուղղակի

20

Page 21: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

արդյունքի ընդհանուր միջին կատարողականը կազմել է 94.3%: Առավել խնդրահարույց է եղել շահառուների կարծիքով ձևաթղթերը լրացնելու հարմարության և լրացման ժամանակ շահառուներին տրամադրված աջակցությունը, որոնք ստացել են համեմատաբար ցածր 3.6 և 3.8 միավոր: Այս խնդիրների հետագա բարելավումը հենց պետք է դառնա ուղղակի արդյունքների հետագա բարելավման հիմնական միջոցը:

4.5.Ռեսուրսների վերլուծությունՌեսուրսների վերլուծությունը ցույց է տվել, որ դիտարկվող 2013-2015

թվականների միջին կատարողականը կազմել է 81%, ինչը կարելի է ասել միջինից բարձր ցուցանիշ է: Ռեսուրսների ցուցանիշի փաստացի և թիրախային արժեքները, ինչպես նաև կատարողականը բերված է աղյուսակ 4-ում:

Աղյուսակ 4. Ռեսուրսների ցուցանիշների թիրախային և փաստացի արժեքները ու կատարողականը

Հ/Հ Ցուցանիշների անվանում Թիրախային արժեք

Փաստացի արժեք

Կատարողական

1.Ձևաթղթերի տպագրության համար

հատկացված ֆինանսավորման չափը, դրամ

11877167 9617824 0.81

Ռեսուրսների կատարողականի միջին արժեքը

Մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ 2013-2015 թվականներին ձևաթղթերի տպագրության համար նախատեսվել են համապատասխան միջոցներ և կատարվել են ծախսեր, ապահովելով միջինը 84% կատարողական, իսկ 2016 թվականին նախատեսվել է որոշակի գումար, սակայն որևէ ծախս չի կատարվել:

4.6.Առաջարկություններ1.Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ցուցիչը ունեցել է բավականին

բարձր միավոր, ծրագրի շրջանակներում իրականացված հարցումների ժամանակ հարցմանը մասնակցած 223 աշխատողներից ՍԱՏԳ (ՍԱՏԲ) 24 (կամ 10.7%-ի) աշխատողների կողմից կատարվել են ներքոհիշյալ առաջարկությունները, որոնք կնպաստեն ծրագրի արդյունավետության հետագա բարձրացմանը.

1) Ձևաթղթերի բովանդակության վերանայում, ըստ հնարավորության որոշ ձևաթղթերի միավորում մեկ միասնական ձևաթղթում, բացառելով միևնույն տեղեկատվության կրկնությունը տարբեր ձևաթղթերում (9 աշխատող կամ հարցվողների 4.03%-ը),

21

Page 22: 1. «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության … · Web view2017/03/17  · 1 ․ Ծրագրի նախապատմությունը «ՍԾՏԳ ձևաթղթերի տպագրության

2) Տառաչափերի և ինտերվալների մեծացում, ինչը կհեշտացնի տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից դրանց լրացումը (8 աշխատող կամ հարցվողների 3.5%-ը),

3) Ձևաթղթերի բովանդակության պարզեցում, հնարավորության դեպքում լրացվող տեղեկատվության ծավալի կրճատում, քանի որ մեկ ձևաթղթի լրացման համար ծախսվում է զգալի ժամանակ (4 աշխատող կամ հարցվողների 1.7%-ը),

4) Ապահովել ձևաթղթերի` ժամանակին և անհրաժեշտ քանակով մատակարարումը ՍԱՏԳ-ին (3 աշխատող կամ հարցվողների 1.3%-ը),

5) Բարելավել աշխատանքի պայմանները և բարձրացնել աշխատանքի վարձատրությունը (4 աշխատող կամ հարցվողների 1.7%-ը):

22