մարսողական համակարգ

4
ԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ 8-2 ԳԳԳԳԳԳԳ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

Upload: gayushgayushik2002

Post on 13-Jan-2017

363 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: մարսողական համակարգ

Գայանե Օհանյան Միջին դպրոց8-2 դասարան

Մարսողական համակարգ

Page 2: մարսողական համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը իրականացնող օրգանների ամբողջություն է: Ավելի բարձր կազմակերպված կենդանիների  ու մարդու մարսողական խողովակները տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։ Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու  միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝ տասներկումատնյա աղի, աղիճ աղի և ցստաղի։  

Page 3: մարսողական համակարգ

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից`լորձաթաղանթ, ենթաալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։ Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն են բերանի խոռոչը, մպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիները։

Page 4: մարսողական համակարգ

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձ, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։ Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակումը։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։ Մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձը լյարդն է։ Այն տեղակայված է աջ կողատակում՝ անմիջապես ստոծանու տակ։ Չափահաս մարդու լյարդը մոտավորապես 1500 գ է։ Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը։ Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված է ամուր շարակցայհյուսվածքային թաղանթով։ Խոշոր անոթով լյարդի մեջ է մտնում աղեստամոքսային ուղուց դուրս եկող ամբողջ երակային արյունը։ Լյարդում լեղի արտադրվում է անընդհատ և կուտակվում լեղապարկում, ուր ջրի ներծծման հետևանքով խտանում է։