Կանաչ ջերմոց
DESCRIPTION
ÂTRANSCRIPT
![Page 1: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/1.jpg)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Հեղինակներ.
• Հակոբյան Մարատ Վարուժանի
• Մելքոնյան Հերիքնազ Գագիկի
• Բանդիկյան Գոռ Լևոնի
• Սարգսյան Արամ Արմենի
Թեմա՝ «Կանաչ-ջերմոց լաբորատորիա»
Մասնագիտություն՝ Պարտիզապուրակային շինարարություն
Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան, դասավանդող
Երևան 2015թ.
![Page 2: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/2.jpg)
Բովանդակություն
• Ներածություն
• Կալանխոե բույսի սերմերից աճելու ունակություններն ու
հնարավորությունները
• Բույսերի բազմացումը տերևներով
• Թանձրատերևուկի բազմացման եղանակները
• Տերևի արմատակալումը՝
ա. Հողի վրա
բ. Հողի մեջ
գ. Ջրի մեջ
6. Սենյակային բույսերի բուժիչ և օգտակար հատկությունները
![Page 3: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/3.jpg)
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար:
Բույսերը թթվածին են արտադրում և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց, կատարում են ֆոտոսինթեզ: Բացի այդ, սենյակային բույսերի արձակած զվարթացնող հոտը լավացնում է մեր ինքնազգացողությունը և պաշտպանական ուժերը: Սենյակային բույսերի անհրաժեշտ և ճիշտ խնամքի համար առաջնայինը ծաղիկների ճիշտ ջրումն է: Դրանք պետք է ջրել ըստ պահանջի: Նախ պետք է պարզել, թե այդ ծաղիկը որ դասին է պատկանում՝ այսինքն սիրում է ջուր, թե ոչ: պետք է ապահովվել նրա համար համապատասխան լուսավորություն: Սենյակային բույսերի ճիշտ խնամքի համար կարևոր է նաև ապահովել համապատասխան խոնավությունը: Պետք է համապատասխան եղանակին՝ գարնանը և աշնանը, կատարվի պարարտացում: Ծաղիկների նկատմամբ պետք է շատ հոգատար լինել, քանի որ նրանք զգում են շրջակա էներգետիկ դաշտը, և կան շատ ծաղիկներ, որոնք չեն աճում, խռովում են, եթե երկար տարիներ մի անձը խնամելուց հետո նվիրում, տալիս է մեկ ուրիշին: Սենյակային բույսերը ճիշտ խնամելու համար պետք է ծանոթ լինել նրանց <<քմահաճույքներին>> և ստեղծել նրանց համար համապատասխան միջավայր:
Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու
մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան
անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս
չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա,
որն այդ տան բնակիչներին վնասում է: Բույսերի աուրան բարդ է ու
բազմաշերտ:
Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ
բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ,
![Page 4: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/4.jpg)
քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման,
նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի
խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա
ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր
խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն
իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող:
Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա
փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան
դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Կանաչ ջերմոց- լաբորատորիա
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, արհեստների
դպրոցում 4-րդ տարին է, ինչ գործում է ջերմոց-լաբորատորիան:
Սկզբում գոյություն ունեին մի քանի բույսեր, բայց երբ այն
վերանորոգվեց, բույսերի տեսականին համալրվեց, և հիմա նրանց
քանակը գերազանցում է հարյուրից: Այսքան բույսեր գոյացել են ի
շնորհիվ «Գարդենիա» ծաղկի սրահի, որտեղից լաբորատորիա են
բերվել թ՛ե թաղարով բույսեր, թ՛ե կտրոններ: Ջերմոցը հյուրընկալել
է հազարավոր սովորողների և հյուրերի, և ոչ մի բուսասեր առանց
իր հավանած բույսի կամ բույսի կտրոնի չի հեռացել այստեղից :
Դիպլոմային աշխատանքները գրելիս փորձեցի համացանցից գտնել
նման կառույցներ, բայց որքան հասկացա՝ նմանը գոյություն չունի:
Իհարկե կան, որտեղ աճեցնում են մեկ, կամ մի քանի տեսակներ,
բայց այսքան բազմազանություն, և որ այս աշխատանքներին
մասնակցել են սովորողներ (մասնավորապես «Գարդենիա»
ակումբի անդամները) այսպիսի նախադեպը չկա:
Ծավալուն աշխատանքներ կատարվեցին այս տարի ձմռանը, երբ
որոշվեց, որ աճեցնել ոչ միայն սենյակային բույսեր, այլ ցանել նաև
դրսում աճող մեկամյա և բազմամյա բույսեր: Սերմերը
![Page 5: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/5.jpg)
հիմնականում հավաքվել էին շրջակա տարածքներից, ինչպես նաև
տարբեր մարզերից: Սերմեր ձեռք են բերվել խանութներից, ինչպես
նաև նվիրել են անհատները:
Նկարում պատկերված է, թե ինչպես 5-րդ դասարանի սովորողները
ջանասիրաբար և հմտորեն հավաքում են ծաղկի սերմեր:
Հետաքրքիրն այն է, որ կատարվում են նաև հետազոտական
աշխատանքներ: Այ՛, վերցնենք, ուսումնասիրենք.
• Կալանխոե բույսի սերմերից աճելու ունակություններն ու
հնարավորությունները:
Մենք գիտենք, որ սովորոկան բուժիչ կալանխոեն շատ հեշտ է
բազմանում տերևների վրա աճող սերմերից, որոնք ընկնելով
հողի վրա, արձակում են արմատներ և շատ կարճ ժամանակում
դառնում են մայր բույսեր, որոնք ևս կարող են արձակել իրենց
սերմերը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բույսից պոկված
տերևը ավելի արագ և առատ սերմեր է արձակում: Այս (գոնե մեզ
համար) հայտնագործությունը բացահայտվել է
պատահականորեն, երբ բույսի կողքին, հողի վրա ինչ-ինչ
պատճառով տերևն ընկել է ներքև և շատ կարճ ժամանակում
արձակել է իր սերմերը:
![Page 6: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/6.jpg)
Նկարում պատկերված է հողի վրա հերթականությամբ տեղադրված
կալանխոեի տերևներ: Հետևենք, թ՞ե ինչ կլինի մեկ ամիս անց:
Այստեղ արդեն պարզ երևում են և՛ մեծացած, և՛ նոր ծլած սերմեր,
իսկ որոշ ծիլեր արդեն արմատներ են արձակել: Տերևից բույսեր
աճեցնելը շատ հետաքրքիր է: Ուսումնասիրությունների
արդյունքում պարզ դարձավ, որ տերևներից աճեցրած բույսերից, ի
տարբերություն սերմերի, կարող են ստացվել տասնյակ սերունդներ:
![Page 7: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/7.jpg)
2.Կատարվում են մի շարք հետաքրքիր հետազոտություններ՝ կապված
«Բույսերի բազմացումը տերևներով» թեմայի շուրջ: Փորձերը արվում են
բոլոր բույսերի հետ: Արդյունքում բացահայտվել է, որ ոչ բոլոր բույսերն
են ունակ բազմանալ տերևներով, առավել ևս այս եղանակով: Դեռևս
հայտնաբերվել են կալանխոե բույսի մի քանի տեսակներ: Մյուս դեպքում
տերևները բազմանում են տերևի կոթունի մասից արձակելով մանր
բույսեր՝ հիմնականում 2 և ավելի: Այս դեպքում կարելի է նկատել
տերևներ, որ սերմեր են արձակում հողի վրա և տերևներ, որնք սերմեր են
արձակոմ և հողի մեջ խրում արմատները:
• Վերը նշված եղանակները դրանք թանձրատերևուկներին
(сукулент) բնորոշ հատկանիշներ են, երբ տերևը ընկնելով հողի
վրա՝ կոթունի ծայրից արձակում է նոր բույսեր, որոնք ևս լինում
են երկուսից ավելին: Սակայն իրենց ընտանիքին բնորոշ ոչ շատ
դիմացկուն տերևներից բոլորը չեն որ դիմանում են մայր բույսից
կտրելուց հետո և շուտ փչանում են:
![Page 8: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/8.jpg)
Այս դեպքում բույսերի առողջ տերևները (չնայած նրան, որ
փորձերի համար օգտագործվում են նաև ոչ առողջ տերևները և
երբեմն առողջ սերունդ է ստացվում նաև նրանցից ) դնում ենք ջրի
մեջ, և մի քանի օրը մեկ փոխելով ջուրը, սպասում մինչև 2-3 սմ
երկարությամբ արմատներ արձակեն:
Դե, իսկ տերևով ամենատարածված բազմացնելու եղանակը դա ջրի մեջ
արմատակալեցնելու եղանակն է: Օրինակները բերվում են մանուշակի
տերևի օրինակով, որովհետև ամենահաջողված բազմացումը տերևով՝
հենց մանուշակինն է:
Արմատակալած տերևները դնում ենք հողով փոքր թաղարների մեջ: Մոտ
մեկ ամիս հետո հողի տակից դուրս են գալիս նորածիլ բույսերը:
Սպասելով ևս մեկ, երկու ամիս արդեն բավականին մեծացած բույսերը
վերատնկում ենք փոքր թաղարների մեջ՝ առանձնացնելով իրարից և
մայր տերևից: Արդեն մի քանի անգամ նշվեց փոքր թաղարի մեջ
արտահայտությունը, և դա իզուր չէր, ահա մի կարգախոս, որը ծնվել է
լաբորատորիայի գործունեության ընթացքում. «Բույսի ամենամեծ
թշնամին մեծ ծաղկամանն է»: Փորձերը ցույց են տվել, որ բույսերը ավելի
շատ փչանում են մեծ ծաղկամանում, քան՝ փոքրերի մեջ: Փորձերի
արդյունքում պարզ է դարձել, որ տերևն արմատակալեցնելու
ամենահարմար ժամանակը գարուն և աշուն ժամանակահատվածն է,
քանզի ո՛չ շոգը, ո՛չ ցուրտը նպաստավոր պայմաններն չեն
արմատակալման համար:
![Page 9: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/9.jpg)
5.Հաջորդ եղանակի դեպքում բույսի տերևը դնում ենք անմիջապես հողի
մեջ: Հողը պետք է լինի ոչ շատ խոնավ: Ավելի նպաստավոր պայմաններ
են ստացվում, ստեղծելով փոքրիկ ջերմոցային պայմաններ, այն է, որ
տերևի վրա դնում ենք պոլիէթիլենային կտրած շշերի գլխամասը, ,
կարելի է դնել նաև ապակե կամ պոլիէթիլենային տարայի մեջ:
Մինչև վերջին ժամանակները ժողովրդական բժշկության մեջ բուժիչ
համարվում էին դաշտային բույսերի մի մասը: Ուսումնասիրությունները
ցույց տվեցին, որ գրեթե բոլոր սենյակային բույսերը ունեն բուժիչ և
օգտակար հատկություններ:
![Page 10: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/10.jpg)
Սկսնակ բույս խնամողների
համար
Բամբասամք – традесканция -
tradeskancia
Տեղեկատվություն
Տեսակը 300-ից ավելի
Ընտանիքը Շուշանազգի
Հայրենիքը Մադագասկար կղզի
Լուսավորություն Պայծառ՝ ցվրված լույս
Օդի խոնավություն Չափավոր՝ ցողել պետք չի
Ջերմաստիճան Ցածր՝17°C, բարձր՝30°C
Բազամացում Դուստր բույսերից, սերմերից,
կտրոններից
Սնուցում ՝ պարարտացում Գարուն , ամառ, երկու շաբաթը
մեկ անգամ
Ջրել Նորմալ
![Page 11: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/11.jpg)
Առաջին հերթին բացահայտենք տրադեսկանցիա ծաղկի
բժշկելու հնարավորությունները: Տրադեսկանցիան (բամբասանք )
ամենատարածված սենյակային բույսերից է: Ժամանակին շատերի
տներում կարելի էր հանդիպել այս տեսակին, իսկ հիմա՝ հազվադեպ:
Քոլեջ, արհեստների դպրոցի ջերմոց լաբորատորիայում աճեցնում և
բազմացնում ենք «Զեբրինա» տեսակը, որի տերևների դեկորացիան աչք
շոյող գեղեցիկ է՝ թանաքագույն երանգավորված: Մեր տատիկների
տներում եղել է կանաչ տեսակը: Տրադեսկանցիայի հայրենիքը
համարվում է հյուսիսային Ամերիկան: Գոյություն ունի այս ծաղկի մոտ
100 տեսակ: Այն ոչ շատ քմահաճ, ցածրահասակ, մանր, նուրբ, հյութեղ,
սրածայր տերևներով բույս է: Տերևների գույները կարող են լինել
բազմազան:
ԽՆԱՄՔԸ – Տրադեսկանցիան նախընտրում է վառ ցվրված լույս, չնայած
կարող է հանդուրժել նաև արևի անմիջական ճառագայթները: Իրենց լավ
են զգում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Խայտաբղետ
տերևներով բույսերին լույս ավելի շատ է անհրաժեշտ՝ հակառակ
դեպքում գույները կխամրեն:
ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ – Ամռանը նախընտրելի է մինչև
25˚C տաքություն, իսկ ձմռանը 8˚-13˚C տաքություն:
ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ – Առանձնակի դեր չի կատարում:
ՋՐԵԼԸ – Գարնանը և ամռանը հարկավոր է ջրել առատ, բայց ոչ այնքան,
որ թաղարի տակ ջուր կուտակվի: Ջրելու միջև ընկած հատվածում պետք
է հողի վերին շերտը չորանա: Ձմռանը ջրել ավելի ուշ-ուշ: Հարկավոր է
ջրել 2-3 օր թողնված սենյակային ջերմաստիճանի ջրով:
![Page 12: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/12.jpg)
Տրադեսկանցիան կարող է դիմանալ երկար չջրվելուն, սակայն այս
դեպքում ցողունը և տերևը կդառնան ավելի նվազ:
ՍՆՈՒՑՈՒՄԸ - Հարկավոր է սնուցել ամիսը երկու անգամ հանքային
պարարտանյութերով: Բազմերանգ տերևներով բույսերը չի կարելի
սնուցել օրգանական ծագում ունեցող պարարտանյութերով՝ նրանք
կկորցնեն իրենց բնական գույնը: Աշնանը և ձմռանը այս բույսերին չեն
սնուցում:
ՀՈՂԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ – Հարկավոր է 2 մաս տերև հողին խառնել
մի մաս տորֆ, հումուս և մի քիչ ավազ: Թաղարի հատակին պետք է
դրենաժի փոքր կտորներ լցնել:
ԲԱԶՄԱՑՈՒՄԸ – Տրադեսկանցիան բազմացնում են սերմերով,
կտրոններով, անջատումով՝ բույսը հողից հանելով բաժանել մի քանի
մասերի: Սերմերով ավելի ճիշտ է բազմացնել` ցանելով գարնան սկզբին,
փոքրիկ ջերմոցներում: Տորֆի և ավազի խառնուրդի մեջ՝ 1/1 ի
հարաբերությամբ, 20˚C պայմաններում: Անհրաժեշտ է հաճախակի
օդափոխել և ցողել: 5-10 սմ մեծանալուց հետո տեղափոխել թաղարների
մեջ: Շատ ավելի հարմար և հեշտ է բազմացնել կտրոններով՝ 10-15սմ
երկարությամբ 5-6 կտրոն դնել հողով լցված թաղարի մեջ՝ 3-4 սմ հողի
մեջ: Մի քանի օրից հետո կտրոնները արմատակալում են: Բազմացումը
անջատումով կարելի է կատարել գարնան սկզբին՝ մայր բույսը
բաժանելով մի քանի մասերի:
ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Եթե ցողունները երկարած
են, իսկ տերևները սակավ են՝ կարող է լինել ջրի, լույսի, սնուցման ոչ
բավարար լինելու արդյունք:
![Page 13: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/13.jpg)
Տերևների եզրերը շագանակագույն լինելու դեպքում – հնարավոր է օդի
խոնավության խիստ պակաս: Տերևները շրջել և
համոզվել՝ չկա՞արդյոք ոստայն կարմիր տզերով: Վնասված տերևները
հեռացնել և հաճախակի ցողել տերևները:
ՈՍՏԱՅՆԱՏԻԶԸ ապրում է բույսի տերևների հակառակ մասում, իսկ
կարմիր ոստայնատիզը՝ նաև երեսի մասում: Բուժելու համար
օգտագործել 1 : 40 հարաբերությամբ ջրի մեջ լուծված կալցիումի
պոլիսուլֆատ: Կարելի է օգտագործել նաև թունդ օճառաջուր (սև,
տնտեսական օճառ ):
ՏՐԻՊՍԸ – նեղ, երկարավուն, տափակ, սև, կարմրագորշ փորիկով թռչող
միջատ է: Այն ծծելով տերևների հյութը գունազրկում է դրանց, որոնք
շուտ տերևաթափ են լինում: Թրթուրները դեղին են: Բույսերին այս
հիվանդությունից բուժելու համար կարելի է օգտագործել նույն միջոցը՝
ինչ ոստայնատիզինը:
Սովորոկան տրադեսկանցիա, պարտեզային
տրադեսկանցիա, Զեբրինա:
Այս բույսը ընդունակ է մաքրել շրջապատող օդը փոշուց, ծխախոտի
ծխից և սենյակում գտնվող շինարարական նյութերի ու կահավորանքի
կողմից արտադրվող թունավոր էլեմենտներից: Այս բույսին ծանոթ ենք
գրեթե բոլորս, բայց ոչ բոլորս գիտենք, որ այն համարվում է
արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային և
ամենակարևորը՝ շաքարային դիաբետը կանխարգելող միջոց:
Տրադեսկանցիայի օգտակար հատկությունները զգում են նաև
կատուները, որոնք մեծ հաճույքով ուտում են այս բույսը: Դրա համար մի
![Page 14: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/14.jpg)
պատժեք, այլ հետևեք նրանց օրինակին և կլինեք շատ ավելի առողջ:
Ստորև ներկայացնում ենք մի քանի դեղամիջոցային բաղադրատոմսեր՝
չափաբաժիններով:
1.1 ՎԵՐՔԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ- հարկավոր է տրադեսկանցիայի
տերևները լավ լվանալ, դնել վնասված մասին և վիրակապել:
1.2 Տրադեսկանցիայի նոր քաղած տերևները լավ լվանալ, մսաղացով
անցկացնել, ավելացնել մանկական կրեմի երրորդ մասը և շատ լավ
խառնել: Լցնել ապակե ամանի մեջ, բերանը փակել և թողնել
սառնարանում մեկ շաբաթ:
2. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԼՈՒԾԻ ԴԵՊՔՈՒՄ
տրադեսկանցիայի տերևները ցողունների հետ միասին (20 սմ
երկարություն ունեցող) կտրատել, լցնել 200 գրամ եռացրած տաք ջրի մեջ
և թողնել հանգստանա 2 ժամ, հետո քամել:
Օգտագործման
եղանակը –Թուրմը օգտագործել երկու անգամ՝ ուտելուց հետո որպես
հակաբակտերիալ միջոց:
3. ԱՆԳԻՆԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ – Մի քանի ցողունի հյութը լցնել 200 գրամ
եռացրած տաք ջրի մեջ:
Օգտագործման եղանակը – Ստացված հեղուկով ողողել կոկորդը օրը
երեք անգամ:
4. ԳՐԻՊԻ՝ քթանցքերից հեղուկի հոսքի դեպքում – Տրադեսկանցիայի
ցողունների հյութը քամել և կաթեցնել քթանցքներին օրը 3 անգամ:
![Page 15: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/15.jpg)
5.ՄԵՏԵՐՈԻԶՄԻ (աղիներում գազերի առկայություն ) դեպքում –
Տրադեսկանցիայի ցողունը տերևների հետ միասին (20 սմ երկարությամբ
) մանրացնել և վրան ավելացնել 200 գրամ եռացրած տաք ջուր: Թողնել 2
ժամ թրմվի, դրանից հետո քամել: Օգտագործել օրը 3 անգամ 30 րոպե
ուտելուց առաջ՝կես բաժակ: Ոչ մի դեպքում չավելացնել քաղցր և
ցանկալի է բուժման ընթացքում պակասեցնել քաղցրի
օգտագործումը, ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չօգտագործել:
6.ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՊՔՈՒՄ – 5 հատ 20 սմ- ոց ցողուն
տերևներով մանրացնել, վրան ավելացնել 500 միլիգրամ օղի և թրմել 3
շաբաթ: Այնուհետև քամել: 1 թեյի գդալ թուրմին ավելացնել 50 մգ ջուր,
խմել օրը 3 անգամ ուտելուց առաջ: Մեկ ամիս օգտագործելուց հետո
ընդմիջել 2 շաբաթ և նորից կրկնել մեկ ամիս: Շաքարը ստուգելուց հետո
որոշել կրկնել, թե ոչ:
7. ՊԱՐԱԴԱՆՏՈԶԻ (ԼՆԴԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ) ԴԵՊՔՈՒՄ – – Օրը երեք
անգամ ուտել տրադեսկանցիայի մի քանի տերև:
8. Ռեվմատոիդ արթրիտ–Վերցնել 10 մլ եռացրած և սենյակային
ջերմաստիճանի հասցրած ջուր, 50 մլ 30% ոց տրադեսկանցիայի թուրմ:
Խմել օրը երեք անգամ բաժակի 1/3 չափով, ճաշից առաջ:
ԹՈՒՐՄ՝ բաժակը 1/3 չափով լցնել տրադեսկանցիայի մանրացրած
տերևներ, վրան ավելացնել օղի և թրմել ապակյա մուգ տարայի մեջ,
պահել սառնարանում 12 օր՝ ամուր փակված բերանով: Քամել, հեռացնել
մնացորդները: Օգտագործել մեկ տարի:
9. ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔՈՒՄ – Տրադեսկանցիայի 50գր ճզմած տերևների
( ցողունների հետ միասին) վրա ավելացնել 50գր մեղր, լավ խառնել,
ավելացնել 100 գր կագոր և 20գր պերգի, նորից լավ խառնել: Լցնել
ապակե մուգ տարայի մեջ և թողնել սառնարանում: Երկու շաբաթից
հետո պատրաստ է: Ստացվածը կոչվում է բայլզամ: Այն կարելի է պահել
![Page 16: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/16.jpg)
սառնարանում 3 ամիս: Ուտել մեկ ամիս շարունակ՝ օրը 4 անգամ՝ ճաշի
գդալով: Երկու շաբաթ ընդմիջելուց հետո նորից օգտագործել:
![Page 17: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/17.jpg)
![Page 18: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/18.jpg)
![Page 19: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/19.jpg)
ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱՌ
խնամքը որևէ խնդիր չի ներկայացնում
Ծառանման թանձրատերևուկը, որը հիշեցնում է փոքրիկ ամուր կաղնի, մեծ ճանաչում ունի սիրող-ծաղկաբույծների մոտ։ Այն կայուն է ջերմաստիճանի տատանումների հանդեպ, կարող է երկար դիմանալ առանց ջրի և հեշտությամբ գոյատևում է ոչ բավարար լուսավորության պայմաններում։
Ծառանման թանձրատերևուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ այս բույսն այդքան լավ է պահում իր մեջ խոնավությունը։ Դրան են նպաստում նաև հաստ, մսոտ տերևները, բույսը պատող մոմի շերտը և տերևների վրայի հերձանցքը, որը բացվում է միայն գիշերը։ Գիշերվա ընթացքում թանձրատերևուկը կուտակում է ածխաթթու գազ, որը կլանում է օդից։ Հետագայում այն վերածվում է խնձորաթթվի, և ջուրը գրեթե չի գոլորշիանում, իսկ խնձորաթթուն վերածվում է շաքարի։
ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
Թանձրատերևուկի տերևները, որոնք հիշեցնում են թեփիկներ և մի քանի սանտիմետրի հասնող երկարություն ունեն, կարող են լինել ամենազանազան ձևերի` կլորավուն, ոսպնյակաձև, նեղ և մախաթանման, լայն տերևային վահանիկով և տերևակոթով։ Գույնը կարող է տատանվել մոխրագույնից ընդհուպ մինչև կարմիր։ Ցողունի վրա տերևները դասավորվում են հերթականությամբ կամ միմյանց հանդիպակաց։
Առավել տարածված է ծառանման թանձրատերևուկը (C. arborescens (Mill.) Willd.)` ձվաձև, 2-3 սմ լայնությամբ, հաճախ կարմրավուն եզրագիծ ունեցող տերևներով, որոնց մուգ կանաչ փայլուն մակերևույթը պատված է կետիկներով։ Հազվադեպ հանդիպում է դեղնատերև տեսակը (Hummel’s Sunset)։
Համարվում է, որ այս բույսը նպաստում է լավ տրամադրությանը և ծառանման ցողունի ու կլորավուն տերևների շնորհիվ օժտված է դրական էներգետիկայով։ թանձրատերևուկի տերևների շուրջը «որպես թիթեռնիկների ուրախ խումբ պարում են էներգիայի փոքրիկ պարուրագծիկներ», այս բույսը տան մթնոլորտին հաղորդում է
![Page 20: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/20.jpg)
հանգստություն, կայունություն և խաղաղություն, քանի որ պատկանում է հիմնական, այսինքն` հաստատուն համաստեղություն համարվող նշանին` Այծեղջյուրին։ Թանձրատերևուկը մարդու մոտ մշակում և զարգացնում է աշխատասիրություն և համառություն, բարերար կերպով ազդում մարմնի մասերի և օրգանների վրա՝ ոսկրամկանային համակարգը և մաշկը, որոնց համար, համաձայն բժշկական աստղագուշակության, մեծ դեր ունի Այծեղջյուրը։
ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ԹԱՆՁՐԱՏԵՐԵՎՈՒԿԻՆ
Ջրումը. չնայած նրան, որ բույսը հարմարեցված է չորայնությանը, այն ավելի լավ է աճում գոլ ջրով առատորեն ջրելու դեպքում։ Սակայն ուշադիր պետք է լինել, որպեսզի ջուրը չկուտակվի ծաղկամանի ստորին մասում դրված ամանի մեջ։ Մինչև հաջորդ ջրելը հողագունդը պետք է միայն թեթևակի չորացած լինի։ Աշնանը ջրելն աստիճանաբար քչացնում են, իսկ ձըմռանը սահմանափակում են ամիսը 2-3 անգամ, սակայն խորհուրդ չի տրվում հասցնել մինչև հողի չորանալը։ Գերխոնավացումը նույնպես կարող է բույսի վրա կործանարար ազդեցություն ունենալ։
Լուսավորությունը. թանձրատերևուկը լուսասեր բույս է։ Անգամ ձմռանը նրան անհըրաժեշտ է լավ լուսավորում։ Ամռանը բույսը կարելի է տընկել բաց բնահողի, օրինակ` ալպիական բլուրի հարավային մասում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա դո՛ւրս հանեք այն պատըշգամբ։ Սակայն չմոռանանք ձմռանը՝ մինչ ցրտերն ընկնելը, բույսը տուն տեղափոխել։
Հողը և պարարտացումը. բնահողը պետք է պարունակի տերևային, ճիմե հող և ավազ (1։1։1 հարաբերակցությամբ)։ Կարելի է օգտագործել նաև փխրուն, ոչ այնքան բերրի հողային հիմք։ Կակտուսների համեմատ թանձրատերևուկը դրական է արձագանքում ազոտական հանքային պարարտանյութերի ներմուծմանը։ Պարարտացումն անցկացնում են գարնանից մինչև օգոստոսի կեսը, հակառակ դեպքում բույսը չի հասցնի պատրաստվել «ձմեռային հանգստին»։
![Page 21: Կանաչ ջերմոց](https://reader033.vdocuments.mx/reader033/viewer/2022050806/579057f11a28ab900c9f5863/html5/thumbnails/21.jpg)