մադամ տյուսոի թանգարան

10
ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

Upload: anna-stepanyan

Post on 12-Aug-2015

25 views

Category:

Mobile


1 download

TRANSCRIPT

Page 1: մադամ տյուսոի թանգարան

Մադամ Տյուսոյի թանգարան

Page 2: մադամ տյուսոի թանգարան

Մադամ Տյուսոյի Թանգարան

• Մադամ Տյուսոյի թանգարան, մոմե արձանների թանգարան Լոնդոն քաղաքի Մերիլեբոն թաղամասում, որն ունի մասնաճյուղեր 14 քաղաքներում (2013 թվականի տվյալներով)՝ Ամստերդամ, Լաս Վեգաս, Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ,Վաշինգտոն, Վիեննա և Բեռլին։ Այն հիմնել է քանդակագործ Մարի Տյուսոն։

Page 3: մադամ տյուսոի թանգարան

Մադամ Տյուսոի թանգարան

Page 4: մադամ տյուսոի թանգարան

Պատմություն

• Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը` Գրոսհոլց (Grosholts), ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս 15-րդի սիրուհու` Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։

Page 5: մադամ տյուսոի թանգարան

Մադամ Տյուսոյի թանգարան

Page 6: մադամ տյուսոի թանգարան

Պատմություն

• Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։

• 1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն ևԲենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։

Page 7: մադամ տյուսոի թանգարան
Page 8: մադամ տյուսոի թանգարան

• 1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն և նրա հավաքածուն չեն կարողանում վերադառնալ Ֆրանսիա և նա ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզըՍարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։

• Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է անվանի բազմաթիվ մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։

Page 9: մադամ տյուսոի թանգարան

• 1884 թվականին հավաքածուն տեղափոխվում է Մերիլեբոն-ռոուդ։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։

Page 10: մադամ տյուսոի թանգարան

Նյութը Պատրաստեց

Աննա Ստեփանյանը

Միջին Դպրոց 6-2 դասարան