Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը...

47
ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ

Upload: crrc-armenia

Post on 11-Nov-2014

2.971 views

Category:

Documents


0 download

Tags:

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Սաթենիկ ՄկրտչյանՌուզաննա Ծատուրյան

Page 2: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ)-Հայաստան 2007թ.

Միջազգային հարցերի նորվեգական ինստիտուտի (NUPI) - Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնների տարածաշրջանային հմտությունների զարգացում 2008Ã.

Page 3: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոցի խորհուրդները Հայաստանում. ծնողների մասնակցության հիմնախնդիրներ (CRRC Armenia)

Դպրոցի խորհուրդները Հայաստանում. հանրային մասնակցություն և իշխանությունների հավասարակշռություն (NUPI)

Page 4: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոցի Խորհուրդները ներդրվեցին հանրակրթական համակարգի ավելի ընդգրկուն բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես, ֆինանսավորման նոր համակարգի (աշակերտի թվով) ներդրմանը զուգահեռ:

ծնողներ տեղական ինքնակառավարման և

տարածքային կառավարման մարմիններ, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարություն և այլ կրթական պետական գործակալություններ:

Page 5: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Հետազոտել ծնողների մասնակցության ձևերը, հիմնավորումներն ու դրդապատճառները, խոչընդոտներն ու դժվարությունները, անհրաժեշտ փոփոխությունները:

արդյունավետ հանրային մասնակցության, հանրակրթության ղեկավարման ի՞նչ իրավական հնարավորություններ կան (օրենսդրություն, ռազմավարական փաստաթղթեր ևն),

Ինչպե՞ս են այս ֆորմալ մեխանիզմները իրականացվում հիմնական դերակատարների կողմից` կառավարություն, ԿԳՆ, Տարածքային կառավարման նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ:

Առաջարկել լուծումներ դպրոցի կառավարմանը հանրային մասնակցությունը լիարժեք ապահովելուն ուղղված մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Page 6: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Որակական մեթոդների և մոտեցման կիրառում Խորացված հարցազրույցներ և դիտարկում Երևանում և

մարզերում Փորձագիտական հարցազրույցներ Օրենսդրական դաշտի վերլուծություն Առկա հետազոտական զեկույցների, հրապարակումների

ուսումնասիրություն Օրենսդրական փաստաթղթերի վերլուծություն

Ընտրանք և իրականացում Երևան և հյուսիսային ու հարավային մարզերի

երկուական ներկայացուցիչ Երևանում` կենտրոն և ծայրամասային համայնքներ,

դպրոցներ Մարզերում` քաղաքներ, հաղորդակցության ուղիների

կամ քաղաքների մոտ գյուղեր, հեռավոր համայնքներ

Page 7: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Տեղեկատվության աղբյուրներ1.Դպրոցի տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչ2.Ծնող3.ՏԻՄ ներկայացուցիչներ (կրթական

հարցերի պատասխանատուներ և ԴԽ ներկայացուցիչներ)

4.Տարածքային կառավարման ներկայացուցիչներ (մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, բաժինների ներկայացուցիչներ)

5.ԴԽ այլ ներկայացուցիչներ6.Ոլորտի փորձագետներ

Page 8: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Սահմանափակումներ

Որակական մեթոդներով պայմանավորված’ դատողությունների ընդհանրացման սահմանափակումներ

Հետազոտությունների մեջ միջազգային փորձի վերլուծությանը մանրամասնորեն չանդրադառնալը: Իրականացվել է միջազգային փորձի ընդհանրական ուսումնասիրություն:

Հետագա անելիքներ Առաջարկությունների համապարփակ փաթեթի մշակման

նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրության առանձին հետազոտություն (ԴԽ գործունեության և առկա թերությունների հաղթահարման փորձառությունների տեսանկյունից) :

Մեկ այլ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի սույն հետազոտությունների մեջ չընդգրկված մարզերում նմանատիպ հետազոտության իրականացում:

“լավագույն դեպքերի” ուսումնասիրության իրականացում:

Page 9: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

1996-2002թթª արմատական կառուցվածքային բարեփոխումներ և բովանդակայինի համար հիմքերի ստեղծում

2003-իցª բովանդակային բարեփոխումներ և կառուցվածքայինների շարունակում:

Page 10: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

վարկային ծրագրի նպատակները

հանրակրթության կառավարման հետագա ապակենտրոնացումը

դպրոցների կառավարման և ինքնավարության զարգացման նպատակով իրավական դաշտի բարելավումը

ֆինանսավորման նոր սկզբունքների ներդրումը դպրոցներում (աշակերտների թվով ֆինանսավորում)

դպրոցի կառավարման ժողովրդավարացումը և անցումը խորհուրդների միջոցով կառավարմանը

Page 11: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

տնօրենի ընտրությունը, նրա հետ կնքվող պայմանագրի հաստատումը և վերջինիս վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի վարձատրության չափի որոշումը,

հաստատության տարեկան բյուջեի, հաստիքացուցակի քննարկում եվ առաջարկությունների ներկայացում լիազորված մարմնին

հաuտատության շահույթի տնoրինման հիմնականուղղությունների որոշում

հաuտատության աուդիտ անցկացնելու մաuին (հաuտատության բյուջեի հաշվին) որոշման ընդունում

դպրոցի ֆինանսատնտեսական ու ուսումնադաստիարակչական հաշվետվությունների լսումը և այլն

Page 12: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Ընտրվում է 3 տարի ժամկետովԿազմը` 2 մանկավարժ2 ծնող2 ՏԻՄ ներկայացուցիչ` Երևանում, 1-ը`

մարզերում 1 տարածքային կառավարման մարմնի

ներկայացուցիչ Երևանում (Երևան քաղաքապետարան), 2-ը`մարզերում` մարզպետարան

Page 13: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Միջնակարգ կրթության խնդիրներն ու մարտահրավերները , Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ, 2003

Տարածաշրջանային զարգացման կենտրոնի և Թրանսփարենսի Ինթրնեշնլի հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզում 2004թ. իրականացված հանրակրթության ոլորտում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի միջոցառումների և դոնորական աջակցության ծրագրերի մոնիտորինգ :

ԱՀՌԾ վերանայման մասնակցային գործընթացի շրջանակներում դպրոցի կառավարման համակարգի գործունեության շուրջ հանրային քննարկումներ-2006

«Կրթության ասպարեզե ՀԿ-ի 2007թ. իրականացրած Շիրակի մարզում դպրոցների խորհրդի արդյունավետությանը նվիրված հետազոտություն

« Մոր եվ մանկան առողջություն.Առողջություն, կրթություն և հատուկ կրթությունե , UNICEF

«Ընտանիք ինստիտուտի հետազոտությունե 2007, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, UNFP.

հետազոտություններ

Page 14: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«…Խորհուրդներն ակտիվ են հատկապես տնօրենի ընտրության ժամանակ, մինչդեռ դրանից դուրս մատնված են անգործության կամ հանդիսանում են տնօրենի կամակատար»

ԿԳ պաշտոնյաների հեռուստատեսային ելույթներից

«…Դանդաղ է ընթանում հասարակությանը կրթության կառավարմանը մասնակից դարձնելու գործընթացը: Դպրոցական խորհուրդների ձևավորումն անշուշտ նպաստել է կրթության կառավարման ժողովրդավարացմանը, սակայն որոշ դեպքերում խորհուրդները դրսևորում են ոչ թափանցիկ գործելաոճե :

Կրթության զարգացման ազգային ծրագիր 2008-2015

Page 15: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Իրականացվում է 5 մակարդակներում

1. ՀՀ կառավարություն2. ՀՀ կրթության և գիտության

նախարարություն3. ՀՀ տարածքային կառավարման

մարմիններ (մարզպետարան, Երևանի քաղաքապետարան)

4. Տեղական ինքնակառավարման մարմիններ

5. Հանրակրթական հաստատություն` դպրոց

Page 16: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոց-ՀՀ կառավարություն Ապահովում է պետական կրթական

քաղաքականության իրականացումը.

Դպրոց-ԿԳՆՄշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ:

Page 17: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոց-Մարզպետարան Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը, վերահuկում է նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաuտիարակչական ծրագրերի իրականացումը, ապահովում է պետական ուuումնական հաuտատություններին oգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը:

Դպրոց-ՏԻՄ

Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության

կարգով աջակցում է համայնքի տարածքում պետական

կրթական քաղաքականության իրականացմանը:

Page 18: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Մարզպետը ԴԽ կազմում նշանակում է 2 անդամ

«...Ես շատ զբաղված եմ նրանց նրանց նիստերին մասնակցելու համար»

«...ՆրանքՆրանք առանց մեզ էլ կարողանում են անհրաժեշտ քվորում ապահովել և նիստ անցկացնել»:

Page 19: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

ՀՀ մարզերում համայնքի ղեկավարը ԴԽ կազմում նշանակում է 1 անդամ` ավագանու համաձայնությամբ, իսկ Երևանում`քաղաքապետը` երկու անդամ:

«...Մենք շատ լավ

համագործակցում ենք դպրոցի տնօրենի հետ, մենք նաև լավ ընկերներ ենք ու իրար բարեկամ ենք»

Գյուղապետ

Page 20: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոցի մանկավարժական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ընտրում է ԴԽ անդամ երկու մանկավարժի

Ներկայացվող պահանջները`տվյալ դպրոցում առնվազն երեք տարվա

աշխատանքային ստաժԻսկ իրականում`

«....Եթե ես տնօրեն եմ և ունեմ ԴԽ անդամության նախընտրելի թեկնածու և, եթե մանկավարժներից մեկը առարկություններ ունի այդ հարցում, ես ընդամենը կսպասեմ մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը և նրան կհայտնեմ, որ համապատասխան քանակի դասաժամեր նրա համար չկան»:

Page 21: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոցի ծնողական խորհուրդը իր կազմից ընտրում է ԴԽ անդամ երկու ծնողի

Ներկայացվող պահանջները` առնվազն միջին մասնագիտական կամ

բարձրագույն կրթություն, տվյալ դպրոցում սովորող երեխայի առկայություն

Իրականում`

«...Աշխատում եմ էնպիսի ծնող ընտրեմ, որ ակտիվ լինի, բյուջեից բան հասկանա»:

Դպրոցի տնօրեն

Page 22: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
Page 23: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«... եթե տնօրենը ասենք շատ վատ է աշխատում ու վերևում մեջք չունի, մի հատ բողոք էլ լինի, չի կարող աշխատել, իսկ եթե մեջք ունի, ուզում ա ողջ դպրոցի ծնողները չէ, ողջ թաղն էլ բողոքի, մեկ ա ` նա շարունակելու ա աշխատելե:

Մարզպետը` մարզի կրթական քաղաքականության պատասխանատու, վերահսկիչ, կազմակերպիչ:

Տնօրենը` ներդպրոցական հարցերում հիմնական պատասխանատու, իսկ իրականում մարզպետին/ Երևանի քաղաքապետին հաշվետու լինելու հանգամանքով պայմանավորված` առավել լոյալ....

օրենսդրական մի շարք պատճառներ`

Դպրոցի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը հաստատության խորհրդի համաձայնությամբ տնօրենը ներկայացնում է մարզպետի/երևանի քաղաքապետի հաստատմանը:

ԴԽ կազմը վերջնական հաստատվում է մարզպետի/ Երևանի քաղաքապետի հրամանով :

Page 24: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Համայնքի ղեկավարը ԴԽ կազմում նշանակում է անդամներ` ավագանու համաձայնությամբ:

«...Մենք դպրոցի տնօրենի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, նա ղեկավար է դպրոցում, գյուղապետը` գյուղում, մենք նաև մտերիմ ընկերներ ենք ու իրար բարեկամ»:

ԴԽ անդամ գյուղապետ

«...Նրանք չեն էլ թողնում, որ մենք միջամտենք

իրենց գործերին, հատկապես բյուջեին, մեզ չեն էլ թողնի մասնակցենք էդ նիստերին»:

Գյուղապետ

Page 25: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Համայնքի ղեկավարի առնչությունները դպրոցին

Ուս. տարվա սկիզբ` Սեպտեմբերի1 , ուս. տարվա ավարտ` Վերջին զանգ` հանդես է գալիս շնորհավորական ուղերձով, հնարավորության դեպքում դրամական կամ այլ նվերներով

Դպրոցի շենքային, գույքային պայմանների վերանորոգմանը մասնակցություն

Նաև` դպրոցի ներգրավում տարբեր միջազգային ծրագրերում

Page 26: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

1998թ հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության թիվ 661 որոշումը` պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին, ըստ որի`

մարզային ենթկայության որոշ դպրոցներ հանձնվեցին համայնքային ենթակայության:

2002 թ մեկ այլ որոշմամբ բոլոր հանրակրթական դպրոցները համայնքային ենթակայությունից կրկին անցան մարզային ենթակայության:

Page 27: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

1. հանրային գիտակցություն2. ԴԽ դերի, նշանակության ընկալում3. ծնողը` ԴԽ դերակատա՞ր 4. օտարվածություն դպրոցի կառավարման

գործընթացից5. ծնողը` ուսուցչի օգնական, իսկ ԴԽ-ում

որոշումները լեգիտիմացնող դերակատար

6. պահանջարկի ձևակերպում կրթության նկատմամբ

Page 28: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«…կրթության բնագավառում ևս ինստիտուտները շարունակում են իրագործել նախորդ խորհրդային համակարգին հատուկ նպատակներ»:

Մարդկային Զարգացման Ազգային Զեկույց 2006, էջ. 22

Page 29: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

ժողովրդավարական նոր մոդելներ` նախկին համակարգի արժեքներ և գաղափարներ

Օր-կ, չնայած, ԴԽ` որպես դպրոցի կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմնի գոյությանը, տնօրենի` որպես բացարձակ իշխանությունը կրողի մտայնությունը.

«...դու ես տնօրենը դու էլ որոշի..., ես ինչ գործ ունեմ խառնվեմ իրա դպրոցի ծախսերին...» (ծնողներ)

«ես եմ որոշում, կուզեմ խորհուրդը գործի, կգործի, չեմ ուզի, չի գործի» (տնօրեն)

«տնօրենը` միապետ»(պաշտոնյա)

Page 30: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Ընդհանուր անիրազեկություն ծնողների, իսկ թյուրընկալում մյուս դերակատարների շրջանում.

հավասարեցում հոգաբարձուների խորհրդի գործառույթներին,

Խորհուրդը` որպես «դպրոցին փող կամ օգուտ բերող ծրագրերի» իրականացման միջոց,

Համադպրոցական որոշումները լեգիտիմացնող մեխանիզմ. «…Քանի որ որոշումները ընդհանուր քննարկված են, հեշտ են ընդունվում մյուսների կողմից»

Ծնողներին դպրոցական որոշումներին ծանոթացնելու մեխանիզմ. «…իբր թե կապող օղակ ա ծնողի և դպրոցի միջև, եթե չլիներ, ինձ կասեին ` ինչ ես քիթդ խոթում, իսկ էսպես ոտդ պինդ ա, կարողանում ես խոսել», «…ԴԽ կարևոր է, համայնքը, ծնողը պիտի իմանա, թե ինչ է կատարվում դպրոցում»:

Page 31: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Թերագնահատվում է ԴԽ-ի կառավարման գործառույթ ունեցող մեխանիզմ լինելու նշանակությունը, և դիտարկվում է հիմնականում «օգտակար լինելու տեսանկյունիցե.

«…Ա’յ խորհուրդ, եթե դու դպրոցի համար ոչինչ չես անում, ապա ինչո ՞ւ պետքա կանգնես տնօրենի առաջ, ի՞նչ իրավունք ունես, աշխատի օգնես, եթե չէ, ուրեմն…ե

«...թ՞ե դու {խորհուրդը} մենակ ֆինանսականն ես կառավարում, դե արի մյուս հարցերն էլ հարթի է~...ե

Page 32: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Ծնողական համայնքը, որպես կանոն, առանձին խումբ չէ (իր համապատասխան շահերով և խնդիրներով) ընդգրկված ԴԽ-ում. այն սերտաճած է ուսուցչական կազմին, կամ ածանցված է դրանից:

ԴԽ-ում «ակտիվ» և հիմնականում լոյալ ծնողներ:

ԴԽ-ի ծնող անդամի ծիսական ընտրություններ:

Page 33: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«…Պաշտոնի պես մի բան է էլի» (ԴԽ անդամ ծնող)

«…Ծնողը իրեն այնքան արժեվորված է զգում, որ պաշտոնյաների հետ մի խորհրոդում լինելու, որ…» (ուսմասվար)

«…Դե ինձ տնօրենը խնդրեց, ես էլ համաձայնեցի, համ էլ բիզնեսի բերումով կօգնեմ դպրոցին»: (ծնող)

Page 34: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«…Դա լավա, որ ծնողները մտնում են դպրոց, կանխում է լուրերի տարածումը…որովհետև անձամբ մասնակցում են»,

«…Ծնողն ովա, որ թողնում ես դպրոց», «…Ճիշտ ա ծնողներին ընդգրկելը, գործարար

ծնողները օգնում են դպրոցին», «…Դպրոցը պահելու համար պետք է, որ ծնողը

ընդգրկված լինի: էսօր ծնողը ֆինանսապես շատ ա օգնում, ու դու կախված ես, պիտի ընդառաջես»,

«…Ծնողը մշտապես պետք է լինի դպրոցի կողքին, իհարկե, ընտր ություններին {տնօրենի} էլ պետք ա մասնակցի, ո՞վ ասեց ,որ վերևից պետք ա լինի»:

Page 35: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

1. «…Մինույնն է ձևական բան է {ԴԽ}, և մեզ ոչ ոք հաշվի չի առնելու»:

2. «…Չմիջամտել դպրոցի ներքին գործերին »”. 2.1 «…Գյուղը հարուստ է ավանդույթներով, և

մարդիկ կարծում են, թե եթե նա տնօրեն է, ուսուցիչ է, ուրեմն ճիշտ է» (գյուղական բնակավայրեր):

2.2 «…Երեխայի համար լրացուցիչ պրոբլմեներ» չստեղծելու մտայնությամբ (քաղաքային բնակավայրեր)

3. «դպրոցը պետք է ամեն ինչ տա», «էրեխուն դպրոց եմ ուղարկում, բարի եղեք ամեն ինչ անել» (գյուղական և քաղաքային ծայրամասային բնակավայրեր):

Page 36: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Ծնողը` ուսուցչի օգնական. տեխնիկական օգնություն, միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մասնակից

Ծնողը ԴԽ-ում որոշումների «թարգմանիչ» և լեգիտիմացման միջոց

«…Քանի որ որոշումները ընդհանուր քննարկված են, հեշտ են ընդունվում մյուսների կողմից»:

Page 37: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

«…Հայկական դպրոցը ինչպես նաև ընտանիքը գործում է հիմնականում ավտորիտար, ավանդույթների վրա հիմնված սկզբունքներով. կրթական համակարգը գործում է փակ հասարակարգի տրամաբանությամբ»: Մարդկային Զարգացման Ազգային

Զեկույց 2006, էջ. 28-29

Կրթության գործընթացի ավելի հեշտ կազմակերպում, բարվոք դասասենյակներ, թե՞ կրթության բարձր որակ

Page 38: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

դպրոցի կառավարում ` խորհրդի միջոցով

իրական համայնքային մասնակցություն դպրոցի կառավարմանը` ԴԽ-ն շրջանցելով

Page 39: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Կարողությունների զարգացում և իրազեկություն

Օրենսդրական և ընթացակարգային փոփոխություններ

ԴԽ արդյունավետ գործունեությանն առնչվող անուղղակի գործոններ

Page 40: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Դպրոցի կառավարման գործող համակարգի վերաբերյալ կազմակերպել

◦ Ուսուցողական դասընթացներ ոչ միայն ԴԽ անդամների, այլև դպրոցի շահառու մյուս խմբերի համար` ծնողներ, ուսւոցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչեր և այլն:

◦ Խորհրդատվական դասընթացներ ԴԽ անդամների և տնօրենների համար՞ տրամադրելով կիրառելի գիտելիքներ և գործնական հմտություններ դպրոցի կառավարմանը արդյունավետ մասնակցելու տեսանկյունից, (օրինակ` դպրոցի արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրների հայթայթման, բյուջեի արդյունավետ կառավարման նպատակով):

Page 41: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

◦ Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ԴԽ անդամների և տնօրենների դասընթացների նյութերը համալրել ԴԽ գործառույթների, անդամների իրավունքների և պարտավորությունների, ինչպես նաև դրանց իրացման իրական մեխանիզմների մասին առավել մատչելի, գործնական, օգտակար տեղեկատվության տրամադրմամբ:

◦ ԴԽ անդամներին տրամադրել հանրակրթության բոլոր օրենսդրական փոփոխություններ` նպաստելով վերջիններիս օրենսդրական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

◦ Անհրաժեշտ են հանրային իրազեկման ծրագրեր. ա/ ինտերնետ ռեսուրսի ստեղծում, տարածում, բ/ հեռուստա-ռադիո հաղորդումների եթերում քննարկումների, բանավեճերի խթանում, տեղեկատվական հաղորդումների պատրաստում, հեռարձակում

Page 42: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Համապատասխան կրթական և/կամ ժողովրդվարացման հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, հիմնադրամներ, կամ այլ կրթական գերատեսչություններ կարող են անդրադառնալ տեղայնացված կամ առանձին դպրոցների ԴԽ-ների հզորացման խնդիրներին:

Միջազգային դոնոր հանրությանն առաջարկվում է ընդլայնել դպրոցի ծնողական համայնքի մասնակցությունն ապահովող, նաև ուղղակիորեն ծնողական համայնքի հզորացմանն ուղղված ծրագրերի համար միջոցների տրամադրման ծավալները:

Page 43: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

ԴԽ կազմավորման ընթացակարերի վերանայում, հաշվի առնելով ԴԽ-ում անդամների կառավարմանը առավել ռեալ մասնակցություն ունենալու տեսանկյունից.

օրինակ, ԴԽ անդամների ընտրության ժամանակ ծնողներն ընտրվեն համադպրոցական ընտրությունների կազմակերպմամբ` փակ, գաղտնի քվեարկությամբ (նախընտրական քարոզարշավ, ծրագիր, հանդիպումներ ևն): ԴԽ ծնող-անդամի ընտրության ժամանակ Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցչի ներկայության ապահովում:

վերանայել ընտրված ԴԽ կազմը մարզպետի կողմից հաստատման ենթակա լինելու դրույթը:

Page 44: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

Սահմանել, որ ԴԽ ծնող-անդամները չեն կարող

միաժամանակ լինել տվյալ դպրոցում աշխատող ուսւոցիչներից կամ աշխատակազմի որևէ այլ անդամ:

ԴԽ նախագահը չի կարող ընտրվել ուսուցիչ-անդամներից:

ԴԽ ուսուցիչ-անդամները չեն կարող լինել դպրոցի վարչական ղեկավարությունից:

Page 45: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

ԴԽ-ում Երևանում և մարզերում տարածքայինկառաարման մարմնի ներկայացուցիչների համար սահմանել միասնական թվաքանակ, օրինակ` մեկական ներկայացուցիչ:

Միասնականացնել և ձևայնացնել խորհրդի գործունեության ընթացակարգերը (գործավարություն, օրինակելի ձևերի մշակում համատարած տարածում, խորհրդի անդմաների անձնական փաստաթղթերի փաթեթի ստեղծում):

Սահմանել ԴԽ գործունեության թափանցիկության և հաշվետու լինելու հստակ մեխանիզմներ (օրինակ, ժողովների արձանագրությունների, հաշվետվությունների, որոշումների տեղադրում տեսանելի վայրում):

Խորհրդի անկախ գործունեությանը նպաստելու նպատակով հատկացնել համապատասխան աշխատանքային պայմաններ (աշխատանքային տարածք, գույք, որոշակի բյուջե տեխնիկական ծախսերը հոգալու համար)

Page 46: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

◦ Վերանայել համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ դպրոցը` որպես ընտրատեղամաս կիրառելու և դպրոցը ընտրական տեղամաս կիրառելու պրակտիկան:

◦ Մշակել մանկավարժներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու կարգը` մասնագիտական ունակությունների վրա հիմնված մրցակցային պայմանների ապահովման և թափանցիկության ապահովման տեսանկյունից:

Page 47: Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ