Ազդագիր 4/2014

8
Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության ազդագիր www.zangak.am Յուրի Ավետիսյան, Հովհաննես Զաքարյան ՀԱՅոց լեԶու Գիրքը բաժին առ բաժին ներկայացնում է հայոց լեզվի կառուցվածքը՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, տեքստագիտություն, ոճաբանություն, ինչպես նաև հայերենագիտություն: Տեսական նյութը տրված է ոչ պարզունակ, բայց և ոչ խրթին ոճով, սեղմ շարադրանքով: Շարունակությունը՝ էջ 2–ում ¹4 | 2014 Այս հԱմԱրՈւմ՝ Էջ 2 Հայոց լեզու Էջ 3 Մայրենի 2–4 Ուսուցանող գրավոր աշխատանքները տարրական դասարաններում (I–II դասարաններ) Էջ 4 Կետադրական բառարան Դպրոցական բառակազմական բառարան Էջ 5 Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար Անգլերենի թելադրությունների և փոխադրությունների ձեռնարկ (IV–XI դասարաններ) Էջ 6 Ֆերդինանդ անունով թռչող վիշապը Էջ 7 Իմ տատիկ Թամթիմարիան Էջ 8 100 խաղ դպրոցականների համար Հայկական ավանդապատում ներ

Upload: zangak

Post on 06-Apr-2016

313 views

Category:

Documents


22 download

DESCRIPTION

Ազդագիրը ներկայացնում է Զանգակ հրատարակչության ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրքերը: No.: 4/2014

TRANSCRIPT

Page 1: Ազդագիր 4/2014

Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության

ազդագիր

www.zangak.am

Յուրի Ավետիսյան, Հովհաննես Զաքարյան

ՀԱՅոց լեԶու

Գիրքը բաժին առ բաժին ներկայացնում է հայոց լեզվի կառուցվածքը՝ հ նչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, տեքստագիտություն, ոճաբանություն, ինչպես նաև հայերենագիտություն: Տեսական նյութը տրված է ոչ պարզունակ, բայց և ոչ խրթին ոճով, սեղմ շարադրանքով:

Շարունակությունը՝ էջ 2–ում

¹4 | 2014 Այս հԱմԱրՈւմ՝

Էջ 2

Հայոց լեզու

Էջ 3

Մայրենի 2–4

Ուսուցանող գրավոր աշխատանքները

տարրական դասարաններում (I–II դասարաններ)

Էջ 4

Կետադրական բառարան

Դպրոցական բառակազմական բառարան

Էջ 5

Արտագրությունների, թելադրությունների,

փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար

Անգլերենի թելադրությունների և փոխադրությունների

ձեռնարկ (IV–XI դասարաններ)

Էջ 6

Ֆերդինանդ անունով թռչող վիշապը

Էջ 7

Իմ տատիկ Թամթիմարիան

Էջ 8

100 խաղ դպրոցականների համար

Հայկական ավանդապատում ներ

Page 2: Ազդագիր 4/2014

2 www.zangak.am

www.zangak.am/9789994119714

Գինը՝ 7500 դրամISBN՝ 9789994119714 Էջերի քանակը՝ 864 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Յուրի Ավետիսյան, Հովհաննես Զաքարյան

ՀԱՅոց լեԶու

Գրքում քերականական կանոնները տրված են իրենց բոլոր ենթականոններով, բացառություններով և վերապահումներով, կասկածելի, վիճելի ու շփոթության տեղիք տվող դեպքերի քննարկումով: Կանոններին կից և վարժություններում ընդգրկված է հնարավորին չափ բազմազան և առատ (հաճախ՝ սպառիչ) լեզվական նյութ:

Յուրաքանչյուր թեմա ավարտվում է ուսուցողական վարժություններով, որոնք թույլ են տալիս ճշտել տեսական նյութի յուրացման աստիճանը, օգնում ամրապնդելու ձեռք բերված գիտելիքը, հուշում, թե ինչն է պետք կրկնել: Այդ վարժությունները կառուցված են մեծ մասամբ կիսաթեստային եղանակով, ինչը նաև սահուն անցում է ապահովում դասագրքերի ոչ թեստային առաջադրանքներից դեպի ժամանակակից թեստերը: Գիրքն ավարտվում է ստուգողական առաջադրանքների ծավալուն բաժնով՝ կառուցված թեստային եղանակով: Ներկայացված են առաջադրանքների՝ քննական հարցաշարերում հանդիպող կարևոր տարատեսակները:

Ձեռնարկում հաշվի են առնված «Հայոց լեզու և գրականություն. պետական ավարտական և միասնական քննության ուղեցույցի» սահմանած սկզբունքները, չափանիշները և գիտելիքների ծավալը: Նախատեսված է դպրոցի ավարտական դասարանի աշակերտների, բուհի դիմորդների, ուսանողների, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչների համար: Հեղինակները հատուկ խնդիր են դրել անդրադառնալու այն նրբություններին, որոնք տարիներ շարունակ համարվել են մանկավարժական գաղտնիք և քննություններում մատուցվել իբրև անակնկալներ:

Հովհաննես Զաքարյան

Ծնվել է 1951-ին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «հանրալեզվաբանություն» մասնագիտությամբ։ Աշխատել է

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ, ՀՀ լեզվի պետական տեսչությունում՝ որպես պետի տեղակալ։ Ղեկավարել է գիտական թեմաներ, զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով և լրագրությամբ։ Ներկայումս աշխատում է «Տաթև» գիտակրթական համալիրում որպես լեզվաբանության բաժանմունքի ղեկավար։ Բանասիրական գիտությունների թեկնածու է: Գիտական վերջին հրապարակումներից են` «Հայերենի նախածանցների ծագման խնդրի շուրջ» («Լեզու և կրթություն», հմ. 4 (2012)), «Կետադրական բառարան. ուսումնական տեղեկատու» (2013):

Յուրի Ավետիսյան

Ծնվել է 1961–ին: 1978–1983 թթ. սովորել է ԵՊՀ–ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1988–2002 թթ. եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, 2009–2013 թթ.՝ սփյուռքագիտության

ամբիոնի վարիչ: 2013–ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչն է: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Գիտական վերջին հրապարակումներից են՝ «Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ. Դուրյան, Մեծարենց, Վարուժան» (2012), «Հայոց լեզու և խոսքի մշակույթ», Գիրք Ա (2014), «Արևմտահայերեն. խնդիրներ և հեռանկարներ» («Հայագիտության հարցեր», հմ. 2 (2014)):

Page 3: Ազդագիր 4/2014

3www.zangak.am

www.zangak.am/9789939683348

Գինը՝ 2500 դրամISBN՝ 978–9939–68–334–8Էջերի քանակը՝ 120 էջ Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Կարինե Թորոսյան, Կարինե Չիբուխչյան

ուսուցԱնող գրԱվոր ԱշխԱտԱնքները տԱրրԱԿԱն դԱսԱրԱններում I–II դասարաններ

I–II դասարանների համար նախատեսված այս ժողովածուն ընդգրկում է ընդօրինակման և ստեղծագործական բնույթի արտագրություններ, սովորական և ստեղծագործական թելադրություններ, տեքստեր՝ փոխադրություններ գրելու նպատակով: Գրավորների առանձին տեսակների վերաբերյալ տրված են աշխատանքի կազմակերպման քայլաշարեր, իսկ նյութերին կից՝ նաև լեզվական առաջադրանքներ: Ժողովածուում բոլոր առաջադրանքները կազմված են բարդության բազմաշերտության սկզբունքով, ինչն ուսուցչին հնարավորություն կտա սահմանազատելու աշխատանքն ըստ դասարանի աշակերտների պատրաստվածության:

Հեղինակային խմբի կողմից

«Ուսուցանող գրավոր աշխատանքները տարրական դասարաններում» ժողովածուն համանուն վերնագրով 2011 թ. ստեղծված գրքի բարեփոխված, վերահրատարակված տարբերակն է: Ժողովածուի վերահրատարակման համար հիմք են ծառայել՝

• հանրակրթական հիմնական դպրոցի «Մայրենիի» առարկայական ծրագրի փոփոխությունները,

• ուսուցիչների կողմից ներկայացված դիտարկում ները,

• սպառման պահանջարկը:

Վերոհիշյալ նկատառում ներով պայմանավորված՝ ժողովածուում տեղ են գտել ծրագրային հետևյալ փոփոխությունները.

1. I դասարանի ծրագրից հանվել է գաղտնավանկի մասին հասկացողությունը,

2. նոր ծրագրում մեղմացվել են վայելչագրությանը վերաբերող պահանջները. իբրև ենթաբաժին՝ այն դուրս է մ նացել ծրագրի «Լեզվական տարրական գիտելիքներ» բաժնից,

3. գաղտնավանկին վերաբերող պահանջները հանվել են նաև 2–րդ դասարանի ծրագրից,

4. 2–րդ դասարանում ներմուծվել է հասկացողություն բառի իմաստային գործածության մասին (մասնավորապես՝ հոմանիշ և հականիշ բառեր),

5. ծրագրից հանվել են նաև նախադասության գլխավոր և երկրորդական անդամ ներին վերաբերող պահանջները, ինչպես նաև չկա անդրադարձ համառոտ և ընդարձակ նախադասությունների կազմությանն ու առանձնահատկություններին:

Ժողովածուն բարեփոխվել է ինչպես կառուցվածքային,այնպես էլ ծավալային հարցերում: Կիսով չափ կրճատվել է թե՛ տեքստերում ներառված բառերի, թե՛ առաջադրանքների քանակը: Ըստ ժողովածուն գործածող ուսուցիչների կարծիքի՝ դա շատ անհրաժեշտ փոփոխություն է, որ հնարավորություն է ընձեռում ավելի շատ ժամանակ տրամադրելու ուսուցանող աշխատանքներին, քան բուն արտագրությանը կամ թելադրությանը:

Նկատի ունենալով վերոնշյալը՝ հեղինակային խումբը դպրոցներին խորհուրդ է տալիս գործածել «Ուսուցանող գրավոր աշխատանքները տարրական դասարաններում» ժողովածուի միայն 2014 թ. վերահրատարակված նոր տարբերակը:

Page 4: Ազդագիր 4/2014

4 www.zangak.am

www.zangak.am/9789994119332

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–99941–1–933–2Էջերի քանակը՝ 230 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

սերգեյ գալստյան

դպրոցԱԿԱն բԱռԱԿԱԶմԱԿԱն բԱռԱրԱն

Գրաբարի և աշխարհաբարի բառակազմական վերլուծությունները ցույց են տվել, որ ածանցավոր և իրենց հիմքերում ածանց ունեցող բառերը կազմում են հայերենի բառապաշարի շուրջ 70 %–ը:

Ներկայացվող բառարանում հատուկ ընտրությամբ տրված են միայն բաղադրյալ բառեր: Արմատական բառերը՝ որպես գլխաբառ, ընդգրկված չեն: Որպես գլխաբառ ընտրված բոլոր բառերը համադրական բարդություններ կամ ածանցավոր բառեր են: Բառարանում որպես գլխաբառ չեն ընդգրկվել նաև բառաձևերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք մեր լեզվի պատմական զարգացման արդյունքում կորցրել են իրենց քերականական իմաստները և հաճախ խոսքիմասային անցում են կատարել և դարձել ինքնուրույն բառեր:

«դպրոցական բառակազմական բառարանից» կարելի է քաղել հետևյալ տեղեկությունները.

• որպես գլխաբառ՝ այբբենական կարգով տրված բառերի բաղադրիչները՝ արմատները և ածանցները,

• գլխաբառ համադրական բաղադրությունը կազմող բաղադրիչների հավելման հերթականությունը և բառակազմական քայլերի թիվը,

• որպես առաջին բաղադրիչ տրված արմատների, ինչպես և բառերի նախածանցման, բարդման և վերջածանցման հնարավորությունները,

• արմատական բաղադրիչների տարբերակների առկայությունը,• բառակազմական գործընթացում կատարված հնչյունական փոփոխությունները,• գլխաբառերի քերականական և գործառական բնութագիրը:

Հովհաննես Զաքարյան

ԿետԱդրԱԿԱն բԱռԱրԱնուսումնական տեղեկատուԵրկրորդ՝ լրամշակված հրատարակություն

Սույն ձեռնարկով փորձ է արվել ստեղծելու հայերենի կետադրության նկարագրության և կանոնների մի այնպիսի տեղեկատու, որը հնարավորություն է տալիս որոնում կատարելու տարբեր մոտեցում ներով և երևույթներին ծանոթանալու միաժամանակ տարբեր տեսանկյուններից։ Դիտարկման հիմ նական ուղղություններն են՝ կետադրական նշաններ, նախադասության տրոհվող բաղադրիչներ, տրոհման հետ առնչվող խոսքի մասեր և բառերի իմաստային ու գործառական ենթախմբեր։

Այս գիրքն ընդգրկում է ոչ միայն դպրոցական ծրագրի սահմաններում գործող բոլոր կետադրական կանոնները՝ բացատրություններով հանդերձ, այլև կետադրությանը նվիրված գրականության մեջ առաջին անգամ հանգամանորեն ներկայացված են մաթեմատիկական, լեզվաբանական, տրամաբանական և այլ բանաձևերում փակագծերի ու այլ նշանների տարբեր տեսակների համակցված գործածությունների մեկնաբանությունը, կետադրական մի շարք օժանդակ նշաններ՝ աստղանիշը, բաժանման գիծը (կոտորակի գիծ), սլաքը, ուղղաձիգ գիծը, բացատը և այլն, որոնք թեև լրացուցիչ դեր ունեն հայերենի կետադրության ոլորտում, սակայն դրանց իմացությունը ոչ պակաս կարևոր է կյանքի տարբեր բնագավառներում մտավոր աշխատանք կատարողների համար։ Գիրքը կարևոր նպաստ և նոր հանգրվան է հայերենի կետադրական նշանների՝ համաժամանակյա առումով գիտական նկարագրության ասպարեզում։

Սուսաննա Ամիրջանյան բ. գ. թ., դոցենտ

www.zangak.am/9789939681689

Գինը՝ 2400 դրամISBN 978-9939-68-168-9 Էջերի քանակը՝ 240 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Page 5: Ազդագիր 4/2014

5www.zangak.am

www.zangak.am/9993024937

Գինը՝ 1800 դրամISBN՝ 99930–2–493–7 Էջերի քանակը՝ 142 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Ջուլիետա գյուլամիրյան

ԱրտԱգրուԹՅունների, ԹելԱդրուԹՅունների, փոխԱդրուԹՅունների, շԱրԱդրուԹՅունների ձեռնԱրԿ տԱրրԱԿԱն դպրոցի ՀԱմԱրԵրրորդ՝ լրամշակված հրատարակություն

Ձեռնարկում ամփոփված են տարրական դասարաններին հանձնարարելի գրավոր աշխատանքներ, արտագրության, թելադրության և փոխադրության բնագրեր, շարադրությունների վերնագրեր՝ տրված բառախմբով և կողմ նորոշիչ հարցարանով, ինչպես նաև ունկնդրելու և քննարկելու համար նախատեսված շարադրությունների նմուշներ: Ձեռնարկի ստեղծմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների դասվարները: Նյութերը կազմված են ըստ դասարանների: Լրամշակված հրատարակության մեջ հաշվի են առնված ինչպես ուսուցման մեկնարկային տարիքը, այնպես էլ քառամյա տարրական կրթության առանձնահատկությունները:

«Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար» ժողովածուն ստեղծված է սովորողակենտրոն կրթության մեթոդաբանությամբ: Մեր խնդիրն է կրտսեր դպրոցականների մոտ ձևավորել հայեցի լեզվամտածողություն և զարգացնել գրավոր խոսք կառուցելու նրանց կարողությունը: Ժողովածուի հիմքում I–IV դասարանների առարկայական չափորոշիչներն ու առարկայական ծրագրերն են, հաշվի են առնված մայրենիի ուսում նասիրման պարուրաձև (մշտական վերադարձ անցած նյութին) սկզբունքը, նշված դասարաններում միջառարկայական և ներառարկայական կապերը: Տարրական դպրոցի մայրենիի ծրագրով նախատեսված գրավոր տեսակների և ձեռնարկում ներառված վարժությունների ուսում նասիրման գործընթացում մանկավարժական սկզբունքների հաշվառմամբ կարևորվել է սովորողների ստեղծագործական–որոնողական աշխատանքը:

Ջուլիետա գյուլամիրյանՄանկավարժական գիտությունների դոկտոր

www.zangak.am/9789994118878

Գինը՝ 1500 դրամISBN՝ 978–99941–1–887–8 Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Անուշ խաչիկյան, Կարինե պողոսյան, Հասմիկ Օհանյան

Անգլերենի ԹելԱդրուԹՅունների եվ փոխԱդրուԹՅունների ձեռնԱրԿ IV–XI դԱսԱրԱններ

Ձեռնարկում տեղ են գտել տարբեր բարդության թելադրությունների և փոխադրությունների տեքստեր, որոնք համապատասխանում են անգլերենի չափորոշչային ու ծրագրային պահանջներին և մատչելի են հանրակրթական դպրոցի աշակերտներին: Նյութերն իրենց բովանդակությամբ կարող են ծառայել թե՛ որպես սովորական թելադրության նյութեր, թե՛ որպես ստեղծագործական բնույթի աշխատանքներ: Դրանք կարելի է կիրառել ինչպես ուսուցման և սովորողների գիտելիքների ստուգման, այնպես էլ ընթերցանության հմտությունների զարգացման նպատակով:

մեթոդական երաշխավորություններ

Սիրելի՛ ուսուցիչ, յուրաքանչյուր նյութ ընտրելիս հարկ է ուշադրություն դարձնել դրանից առաջ տրված ցուցում ներին: Նախքան թելադրություն տալը պետք է սովորողներին նախապատրաստել տվյալ տեքստի մեջ ընդգրկված բառերի և բառային միավորների ճիշտ գրությանը, բառակազմական ձևերի ընտրությանը և համապատասխան լեզվական/քերականական նյութի կառուցվածքին: Առաջարկում ենք թելադրություններում հանդիպող հատուկ անուններն ու անծանոթ բառերը գրել գրատախտակին:

Page 6: Ազդագիր 4/2014

6 www.zangak.am

սամսոն ստեփանյան

ՖերդինԱնդ Անունով ԹռՉող վիշԱպը

Ֆերդինանդ անունով թռչող վիշապին հասնելը գրքի հերոսների՝ Իրենի և Մոնիկայի խելահեղ փորձություններով լի ճամփորդությունների սկիզբն է, որ սկսվում է մի չորեքշաբթի առավոտ և վերջանում 192–րդ էջում:

Հերոսների ցանկությունն է մի փոքր շտկել աշխարհի կարգը, որ հեշտ շունչ քաշի մեր մոլորակը… որ անապատում ծաղկեն պարտեզներ, իսկ երբ քնած լինենք, մեզ ցույց տան միայն ուրախ երազներ:

www.zangak.am/9789939682815

Գինը՝ 3400 դրամISBN՝ 978–9939–68–281–5 Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x22,5 սմԿազմը՝ փափուկ

Ծնվել է 1959–ին: 1979–ին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան: 1991–ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Հեղինակ է 15–ից ավելի բեմադրությունների: Խաղացել է 40–ից ավելի դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում:

Ծնվել է 1957–ին: 1980–ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը: 1983–ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ընդգրկվել է «Մեր մանկության տանգոն», «Խնձորի այգին», «Գաղտնի խորհրդականը» ֆիլմերի, «Մկնիկի մահը» և «Պատերազմ մեր փողոցում» մուլտֆիլմերի ստեղծագործական խմբերի կազմում: Նկարազարդումների թվում են՝ «Նկարում ենք կենդանիներ» ուսումնական ձեռնարկը (1992), «Մանկական պատմվածքների ժողովածուն» (2008), «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» (2014):

սամսոն ստեփանյանՌեժիսոր, դերասան, ԵԹԿՊԻ–ի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ

գագիկ բաբայանՆկարիչ–ձևավորող, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ

ԴՊրՈՑԱԿԱՆ ԳրԱԴԱրԱՆ

Page 7: Ազդագիր 4/2014

7www.zangak.am

ԴՊրՈՑԱԿԱՆ ԳրԱԴԱրԱՆ

www.zangak.am/9789939682648

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–9939–68–264–8 Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17x22,5 սմԿազմը՝ փափուկ

նաիրա եդիգարյան

իմ տԱտիԿ ԹԱմԹիմԱրիԱն

Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով:

Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը: Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը:

Իսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

Ծնվել է 1978–ին: 1996–ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 10 տարի աշխատել է «Հայրենիք» հեռուստատեսությունում որպես սցենարի հեղինակ: 2001–ից աշխատում է Երևանի մնջախաղի պետական թատրոնում որպես դերասանուհի: «Իմ համով հայրենիքը» (2009), «Թամթամ» (2009), «Ձիուկ Վիվուկը» (2010), «Ջուրջուրիկը» (2010) մանկական գրքերի հեղինակն է:

Ծնվել է 1961–ին: 1977–ին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1980–ականներին աշխատել է «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում որպես բեմադրող նկարիչ: Ֆիլմացանկն ընդգրկում է 20–ից ավելի աշխատանք, որոնցից «Ճանապարհ» (2004), «Զինվորիկը» (2006) և «Բալետ» (2012) ֆիլմերն արժանացել են միջազգային և տեղական մրցանակների: Այժմ աշխատում է «Աստվածաշնչյան պատմություններ» և «Հրեշտակը քաղաքում» շարքերի վրա: Համագործակցում է տարբեր թատրոնների, հեռուստատեսությունների հետ:

նաիրա եդիգարյանՄանկագիր, դերասանուհի

նաիրա մուրադյանԱնիմացիայի ռեժիսոր, նկարիչ

Page 8: Ազդագիր 4/2014

www.zangak.am

քրիստինե մկրտչյան

ՀԱՅԿԱԿԱն ԱվԱնդԱպԱտումներ

Հայկական խոսք ու զրույցի յուրատեսակ բանահավաքչությամբ է զբաղվել կազմողը՝ գրքույկում ի մի բերելով բազմաթիվ եկեղեցական տոների, գյուղերի, գավառների, բերդերի, անգամ ժայռերի և քարերի անվանումների հետ կապված ժողովրդական պատմությունները: Այս փոքրիկ գրավիչ պատմություններն օժանդակ ընթերցանության հիանալի նյութ կծառայեն կրտսեր դպրոցականների համար: Ուսուցիչն այս գրքույկի օգնությամբ կարող է մեծերից եկող խոսքի, ժողովրդական բանահյուսության հանդեպ սեր և հարգանք սերմանել աշակերտների մեջ:

Աստղիկ բալայան

100 խԱղ դպրոցԱԿԱնների ՀԱմԱր

«100 խաղ դպրոցականների համար» ժողովածուն ուսուցչի և ծնողի օգնականն է՝ ուսում նական գործունեությունը տարրական դասարանների երեխաների համար հետաքրքրաշարժ և հաճելի դարձնելու, նրանց հոգնածությունն ու լարվածությունը թուլացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու, մտածողությունն ու երևակայությունը, հումորը զարգացնելու գործում: Գրքույկում տրվում է խաղի նպատակը, կահավորումը, ընթացքը, իսկ խաղավարի հրահանգները ներկայացված են նաև դպրոցականներին մատչելի հայերենով: Ուսուցիչների կամ խաղավարների սեփական դիտարկումների համար լուսանցքում առանձնացված են ազատ տողեր:

Ազդագիրը պատրաստել է «Զանգակ» հրատարակչությունը: Ազդագրում ներկայացված գրականությունը կարող եք ձեռք բերել

«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:«Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Հրատարակման պահին սույն ազդագրում զետեղված տեղեկատվությունը ստույգ է:

Ներկայացված գրքերի գները, ձեռք բերելու հնարավորությունները

և պայմանները ենթակա են փոփոխության:

Բաժանորդագրվե՛ք «Զանգակ» հրատարակչության նորություններին և ակցիաներին՝

գրելով մեզ [email protected] հասցեով:

www.zangak.am/9789994116980

Գինը՝ 700 դրամISBN՝ 978–99941–1–698–0 Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 12x16,5 սմԿազմը՝ փափուկ

Գինը՝ 700 դրամ Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am