Հանրակրթական դիջիտեք 2011
TRANSCRIPT
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆՈՐ ԴՊՐՈՑ
Ռոդարիական պատմություններ
Ստեղծագործում են 2-2 դասարանի երեխաները:
Ոչ մի բանից տոնածառըԼինում է , չի լինում մի ոչ մի բանից
ընտանիք է լինում: Նրանք գնում են ոչ մի բանից տոնածառ գնելու: Ոչ մի բանից խանութում վաճառողը գիտեր, որ մի արտասովոր տոնածառ կա իր խանութում, բայց թե որն էր ,չգիտեր: Նրանք ոչ մի բանից տոնածառը բերեցին տուն և որոշեցին զարդարել: Խաղալիքները կախելուց հետո խաղալիքները հայտնվեցին հատակին, այսպես մի քանի անգամ: Եվ հանկարծ տոնածառը խոսեց.
-Ես ոչ մի բանից եմ: Հայրը ոչ մի բանից տոնածառը
հանձնեց պատկերասրահ և գնաց անտառ ` փնտրելու սովորական տոնածառ:
Բոնդարենկո Աննա
Լինում է, չի լինում ոչ մի բանից մատիտ է լինում: Այդ մատիտն ապրում էր մի գեղեցիկ տնակում: Նրան այնտեղ չէին սիրում, որովհետև այդ մատիտը արտասովոր էր, իսկ մյուս մատիտները ոչ արտասովոր:Մատիտը երգել և պարել գիտեր, իսկ մյուս մատիտները երգել-պարել չգիտեին:Նրանք նախանձում էին այդ արտասովոր մատիտին:
Գևորգյան Լալա
ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԱՏԻՏԸ
Ոչ մի բանից քաղաքը
Կար –չկար մի ոչ մի բանից քաղաք:Այդ քաղաքում ապրում էին չորս մուկ: Այդ չորս մկները ոչ մի բանից պանիր էին
ուտում:Եկավ ձմեռը և մկները մնացին առանց բնի:Մեծը նրանցից որոշեց պատրաստել առանց ոչ մի բանի բույն: Մյուսները օգնում էին նրան` բերելով ոչ մի բանից ապրանքներ, որ կառուցեն իրենց բույնը: Այսպես նրանք անցկացրեցին ցուրտ օրերը և եկավ գարուն:
Շուրջը պատվեց ոչ մի բանով:Մկնիկները
տխրեցին, հասկացան թե ինչքան տխուր է ապրել մի քաղաքում, որտեղ ոչինչ չկա: Այնինչ կողքի քաղաքում գարնան շունչ էր ապրում.ծաղկած ծառեր, ծաղիկներ, պայծառ արև, կանաչ խոտ, իսկ իրենց քաղաքում ոչինչ: Նրանք հավաքվեցին, ժողով արեցին և որոշեցին հեռանալ այս քաղաքից, որովհետև կյանքը տխուր է, եթե շուրջդ ոչ մի բան չկա:
Կար չկար ոչ մի բանից արև կար:
-Ոչ մի բանից արև,- ասում էին մարդիկ:Այո, նրա շողերը ոչ մի բանից էին: Ոչ մի բանից արևը չէր տաքացնում, և մարդիկ ասում էին միգուցե ամպերն են ծածկել կամ էլ արտասովոր արեգակ է երկնքում:Այդ ժամանակ ոչ մի բանից արևը գլուխը հանում է ամպերի տակից և ասում.
-Ես ոչ թե արտասովոր արև եմ, այլ ոչ մի բանից արև, այդ պատճառով էլ անսովոր եմ բոլորի համար:
Մի օր ոչ մի բանից քանոնը գնում է տուն և հանկարծ տեսնում է, որ իր ետևից մի մարդ է քայլում: Շրջվում է ետ և տեսնում, որ իր ոչ մի բանից հայրիկն է գալիս: Քանոնը այնքան է ուրախանում, որ տեսնում է իր հայրիկին: Նրանք որոշում են տուն չգնալ և զբոսնել ոչ մի բանից այգում:
Բարսեղյան Միլենա
ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՏՈՒՆԸ
Լինում է, չի լինում ոչ մի բանից տուն է լինում:Ոչ մի բանից տունը շատ մեծ տուն է
լինում, ուղղակի թափանցիկ է լինում:Այնտեղ ամեն ինչ ոչ մի բանից է լինում,մարդիկ
չգիտես ինչպես են ապրում այդ տանը:
Մի օր մի մարդ գնում է այդ տունը և չի հասկանում, թե որտեղ է հայտնվել, նստում է աթոռին ու ասում.
-Այս ոչ մի բանից աթոռը ինչպե՞ս է ինձ պահում: Հետո հեռուստացույց է միացնում: Նրան շատ դուր եկավ այդ տունը և որոշեց չվաճառել ու մինչև կյանքի վերջ ապրել այդ տանը :
Շահբազյան Մերի