Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

11
ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ 10 ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ

Upload: liana-v

Post on 07-Jan-2017

97 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

ԱՇԽԱՐՀԻ10 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Լիանա ՎահանյանԳայանե Օհանյան

Page 2: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԱՎՍՏՐԱԼԻԱ• Ավստրալիայում Նոր Տարին

դիմավորում են ծովափին՝ լողազգեստներով: Ձմեռ պապն էլ

այստեղ ամառային զգեստով է լինում՝ կարմիր շորտերով:

Page 3: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԲՐԱԶԻԼԻԱ, ՄԵՔՍԻԿԱ, ԲՈԼԻՎԻԱ, ...

• Այստեղ և Հարավային Ամերիկայի մյուս երկրներում Ամանորը

դիմավորում են վառ ներքնազգեստներով: Դրանց

ամենատարածված գույները կարմիրն ու դեղինն են: Կարմիրը խորհրդանշում

է կրակոտ սիրտը, իսկ դեղինը՝ հարստանալու ցանկությունը:

Page 4: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԴԱՆԻԱ

Ամանորի զանգերը ղողանջելու պահին դանիացիները բարձրանում

են աթոռների վրա և ներքև ցատկում: Բացի այդ, այստեղ նաև

ընդունված է բարեկամների, ընկերների ու հարազատների դռների վրա սպասք կոտրելը:

Ասում են, որ այն ընտանիքը, ում դռան դիմաց շատ կոտրված

սպասք կա, շատ ընկերներ ունի, իսկ տարին էլ նրա համար

խոստանում է հաջողակ լինել:

Page 5: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ՊԵՐՈՒՊերուում էլ հատուկ ավանդույթ կա արկածների սիրահարների համար:  Այստեղ ընդունված է

Ամանորի գիշերը դատարկ ճամպրուկով թափառել

փողոցներով, ինչը երաշխիքն է այն բանի, որ եկող տարին

ճամփորդություններով լեցուն կլինի:

Page 6: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանում Ամանորի գիշերը հարյուրավոր նռեր են կոտրում: Ավանդույթն այնպիսին է, որ Նոր Տարվա գիշերը ընտանիքի ավագ

անդամը դուրս է գալիս բակ և գետնին զարկում նուռը: Եթե նուռը

կոտրվում է, իսկ հատիկներն էլ թափվում են, ապա, ըստ հունական

ավանդության, նոր տարին բերրիություն, հարստություն և

հաջողություն է բերելու այդ ընտանիքին:

Page 7: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԿՈՒԲԱԿուբայում Ամանորից առաջ բոլորը լցնում են իրենց բաժակները ջրով,

իսկ կեսգիշերին այդ ջուրը բաց պատուհաններից թափում են փողոց:

Դրանով նրանք ուզում են ասել, որ հին տարին ավարտվեց և

կուբացիները միմյանց ցանկանում են, որ նոր տարին լինի նույքան մաքուր և ջինջ, որքան այդ բաժակների ջուրն է:

Page 8: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԲԻՐՄԱՔանի որ Բիրմայում Նոր տարին

նշում են ջրի փառատոնով, հայկական Վարդավառի նման: Բոլոր

մարդիկ իրար ջրում են ամենատարբեր ջրամաններից,

սակայն այդ գործողությունը ոչ մեկին չի վիրավորում, քանի որ այն

ավանդույթ է, որի հիմքում եկող տարում դիմացինին երջանկություն

մաղթելն է:

Page 9: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՊորտուգալիայում Ծննդյան տոներից առաջ ընունված է

իրար նվիրել «ծննդյան կարկանդակներ»՝ նուշով և ցուկատներով: Դրանց մեջ

նույնպես անակնկալներ կան, որոնց գտնողին ողջ տարին կուղեկցի հաջողություն, իսկ

տանը կտիրի խաղաղություն:

Page 10: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԲՈՒԼՂԱՐԻԱԲուլղարիայում տարածված ավանդույթ

է գաղտնի համբույրը: Զանգերը ղողանջելուց հետո մի քանի րոպեով

լույսերն անջատում են, որի ընթացքում ընդունված է համբուրել միմյանց:

Համբույրը մթության մեջ գալիք տարվա առաջին գաղտնիքն է դառնում:

Հետաքրքիր է նաև, որ ամուսնությունների 18%-ի «պատճառը» հենց Ամանորյա գաղտնի համբույրն է:

Page 11: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում

ԻՏԱԼԻԱԻտալիայում սովորական բան է դարձել ամանորին հին իրերի

«անձրևը»: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ

պատուհաններից ներքև են նետում իրենց տան հին իրերը՝

մտածելով, որ ինչքան շատ լինեն նետած իրերը, այնքան

շատ հարստություն կբերի նոր տարին: